Վիկտորինայի 1-ին փուլի արդյունքը
|
Վիկտորինայի 1-ին փուլի հաղթող-Միքայել Ջիլավյան 1-ին փուլը ավարտված է:Հաղթողի անունն արդեն հայտնի է՝Միքայել Ջիլավյան:Պայքարը գնում էր 7-8 հոգու միջև, սակայն հաղթողը միայն մեկն էր:Հաղթողի մրցանակն էր Սուրեն Շիրինյանի «Հայոց վշտի ճանապարհով» գիրքը,որը կամրապնդի նրա գիտելիքները: Հատուկ հարցազրույց հաղթողի հետ: -Սիրում եք ընթերցել? -Այո,բայց ոչ հաճախ,ազատ ժամանակ եմ ընթերցում: -Ով է ձեր սիրելի գրողը? -Իմ ազգակից Հովհաննես Թումանյանը: -Իրականությունից դուրս՝վիրտուալ աշխարհում,ինչ հերոս կուզեիր լինել? -Ամենակարող,որը կփրկի աշխարհը: -Որն է ձեր սիրելի գրականության ժանրը? -Ռեալիզմ: -Ինչը կփոխեիր այս աշխարհում? -Իմ կարծիքով ես անկարող եմ փոխել ինչ որ բան : -Ինչ կվերացնեիր երկրի վրայից? -Անվերջությունը: -Դուք ձեզ համարում եք հաջողակ և երջանիկ? -Այո: -Որն է ձեր կարգախոսը? -Դեպի ապահով ապագա: -Ինչ եք խորհուրդ տալիս մյուս մասնակիցներին? -Լինել զգոն և ուշադիր: -Շնորհակալություն: |
Լույս է տեսել ջավախքահայ բանաստեղծ Սուրեն Շիրինյանի «Արյան ձայն» երրորդ ժողովածուն:Հայ
գրականությունը հարուստ է մեծ գրողներով ու բանաստեղծներով, ովքեր յուրովի
են ներկայացրել հայոց աշխարհը, հայրենիքը, սերը, գարունը, բնությունը և
այլ թեմաները: Սակայն այսօր ևս կան շատ գրողներ, ովքեր ինչ-ինչ պատճառով
նոր են սկսում իրենց գրիչը վերցնել և գրել այն ամենն, ինչ տարիներ շարունակ
անգիտակցաբար կուտակվել է հոգու խորքում: Բոլորիս է հայտնի, որ մեր հայտնի
գրողների ցանկում են եղել նաև ջավախահայ բանաստեղծները, և այսօր, կարծես`
նրանց ժառանգությունը շարունակվում է՝ սերնդեսերունդ փոխանցվելով
ստեղծագործական տաղանդը:
Ջավախքահայ բանաստեղծ Սուրեն Մկրտիչի Շիրինյանը նույնպես արդեն հասցրել է
իր գեղեցիկ ստեղծագործությունները ներկայացնել հասարակության դատին, որոնց
միջոցով ընթերցողին ապրել է տալիս հայրենիքի նկատմամբ սերը, հայրենիքի կրած
տառապանքը, մրմուռն ու կսկիծը: Նա ծնվել է 1954 թվականին Ախալքալաքի
շրջանի Կուլիկամ գյուղում, ում նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի
Էրզրում (Կարին) նահանգից` 1828 թվականին: Շիրինյանն այնպիսի հայ
մարդկանցից մեկն է , ում պապերը թուրքի յաթաղանից մազապուրծ փրկվել են և
սերունդներ ծնել հայրենիքից դուրս, բայց հայրենիքի համար:

Շիրինյան Սուրենի տողերում կգտնենք հայի սրտի խոսքը, հային հուզող հարցերը: Շիրինյանի
խոսքերը հնչել են ժողովրդի ձայնով, ժողովրդի կյանքից, ժողովրդի համար: Հեղինակը օտարության
մեջ ապրել է ու շարունակում է ապրել հայի հոգով:Նրա գրականությունը
հասանելի է հասարակության
լայն շրջանակներին:
Ղարիբյան Ազգանուշ
Ճակատագրի դառը հեգնանքը Շիրինյանի պապերին արտաքսեց Ջավախք աշխարհ:Ջավախքի հողից ու ջրից սնված Շիրինյանն էլ կյանքի բերումով հեռացավ ծննդավայրից և սկսեց ապրել Ռուսաստանի Դաշնության`Կազան քաղաքում:Պապերի անցած ուղին անցնելով նաև ինքը կրեց կրկնակի ցավ,կրկնակի կսկիծ:Նա զգում է, որ հայերին վիճակված է անցնել անընդհատական վշտալի ճանապարհ, բայց կա հույսի դուռ:Կգա մի օր, որ հայերը, կտեսնեն պատմական Արևմտյան Հայաստանը, կբարձրանան Նոյի հանգրվանի`Արարատի վրա, և այդ ամենը նրան հուսադրում է:Նա պարծենում է իր նախնիների կորովի հոգով,պայքարով.չէ որ այդ մարտական հոգին է հայերին պահպանել մշտական հալածանքներից և կյանքը շարունակելու հնարավորություն տվել:Այո հենց այս ուղին` հայերի ուղին,ցավալի ուղին կտեսնենք Շիրինյանի ստեղծագործությունների մեջ և կպարծենանք, որ հաղթել ենք, ապրում ենք ու պիտի ապրենք, որ բոլորին ապացուցենք` եղել ենք, կանք ու դեռ շատանանք…
Նարինե Ավետիսյան