Փակե՛ք աչքերս, որ էլ չտեսնեմ մեծ ողբը հողի,
Պարզե՛ք թևերս դեպի հայության բարձունքները սև,
Թողե՛ք ինձ այնտեղ սև մահի կողքը ամեն մեռնողի,
Ու այս մեծ վիշտը տարե՛ք դուք թեթև:
Ապրիլական խավար մութից
Պարուրվեցին թաքուն վշտեր,
Ահագնացող չարի բոթից
Սև հագան կանաչ դաշտեր:
Արտերի հերկը խաղաղ
Ու փայլը կեռ գութանի
Հորովել, ձայներ ու տաղ
Թող տերը երկինք հանի:
Փուլ եկավ գարնան շեմին
Տանիքը կանգնած սյունի,
Երգերը փոխեց քամին
Մի ահեղ վայնասունի:
Երազում տեսան մարդիկ
Սև ամպեր լուսածեգին
Եվ տեսավ մահը մոտիկ
Անարգված հայ հեզ հոգին:
Լերդած գույն մեր արյունից
Նկարեց հանդեր ու արտ,
Սև հագան բռնած շենից
Ձորեր, սար ու սարահարթ:
Շեները դարձած մատուռ,
Ժամերում` լուռ պատարագ,
Կիսավեր, մեխված հին դուռ,
Դիերով նեխված մարագ:
Կոտորեցին անխնա
Բարեկաց ազգ մի հնուց,
Ատեցին ամեն մի միտք,
Զրկեցին հայ լինելուց:
Մնացին լուռ դաշտերում,
Փոսի մեջ, քարի վրա,
Հատեցին սրերով սուր,
Այրեցին բոցի հրում:
Դիերով կազմած բլուր,
Փոթորիկ, հողմ ու քամի,
Տենչում են նրանք իզուր
Մութ խաղաղ մի շիրիմի:
Չկար ճար ոչ մի տեղից.
Մեռած էր երկինք ու հող,
Անիծված հայի ցեղից
Մնաց մի քերքրված տող:
Ինչո՞ւ ես բացվում առավոտի լույս,
Երբ օրն է տնքում անհույս, անկարող,
Երբ վիշտն է դարձել անմեղին բոթող,
Ինչո՞ւ ես ծագում, խավա՛ր արշալույս:
Քամին ոռնում է ձորերն ամայի,
Խռով է արևն իր ել ու մուտքից,
Համրի պես լուռ են սուրբ վանքերն հայի
Սուտ աստվածային անզոր աղոթքից:
Մահացող կյանքից դարն է քարացել,
Չի փոխում տարին իր հինը նորի,
Անխիղճ արարքն է դիերով գոցել
Արահետները խեղճ ուխտավորի:
Այ հայոց երկիր, այ հայ շեն ու տուն,
Միթե կա մի տեղ նման պատմություն,
Երբ քարն է զենքը լիրբ բարբարոսի,
Երբ չի ընդհատվում ճիչը քաոսի:
Բյուր հեռուներից լռում է ճիշտը,
Տեսնող աչքերը չի արձագանքում,
Թե ում է դյութող հայոց մեծ վիշտը,
Թե ով է երկու ցավի արանքում:
Դահիճի ձեռքին երբ սուրն է լալիս,
Եվ ինքը խրված արյան ծով լացի,
Նա մտորում էր իր տուն դառնալիս,
Որ իր մորն ասի մանուկ խեղդեցի:
Հատեցի հազար մոր ստինք ու թև,
Հանեցի աչքեր և հազարավոր,
Հիմա ես ազատ,հիմա ես թեթև,
Էլ չի լինելու հայը բախտավոր:
Պիտի խոստանար իր մոր դեմ դիմաց,
Երբ ինքն էր կոչվում նույնիսկ հողածին,
Նա փնթփնթում էր խոռ ձայնով կամաց`
Գնամ ու պղծեմ վաղուց մեռածին:
Շունն անգամ չուներ կամքը հրեշի,
Որ վաղուց մեռած դիեր հոշոտի,
Որ ցեղից արդար չմնար փոշի,
Նա պիտի խեղդեր շունչը հայ գութի:
Նա պտի փակեր բերանը մանկան,
Նա պիտի խեղդեր` ինչպես կատարեց,
Ինչքան մանուկներ նրանց պես հանգան,
Խեղդեցին նրանք նործին ու տարեց:
Գիշեր, կեռ լուսին, լուռ գերեզմանոց,
Անշշուկ մի տուն, ողբը ուրացող,
Մի տեղ շեները մոխիրված հնուց,
Մի այլ տեղ ձայներ մահը մուրացող:
Զուլում է, զուլում, ո՜վ նահատակներ,
Թե ձեզ էլ է խորթ հողը հարազատ,
Ձայնե՛ք մեղմորեն ջրի կոհակներ,
Ծափե՛ք ալիքներ անհոսգ ու ազատ:
Ով էր լսողը, և ով կլինես դու,
Երբ լեռնաշխարհը սրով է դիրված
Որ ահից անգամ մի Վանա կատու
Չէր կարող անցնել սահմանն իր սիրած:
Ուզեց դուրս պրծնել մի լաճ երեխա,
Մի որբ ողբացող մեռած հոր ու մոր.
- Էդ ո՞ւր ես փախչում, գյավուրի՛ տղա,
Մի՞թե քեզ սոսկ է մահը կամավոր:
Գոռաց դահիճը` դե՛ շրջապատեք,
Այդ ո՞ւր ես փախչում, գյավո՛ւր դու մահից,
Բռնե՛ք շան ձագին, բռնե՛ք, թրատե՛ք,
Հրաման տալով կրակը նետե՛ք:
Այրե՛ք օջախներ, ծխացող երդիկ,
Հավաքե՛ք մի տեղ խնջույքը մահի,
Փոշի դարձրեք սուրբ խաչ ու նարեկ,
Որ լինի նվեր կամքին ալլահի:
Խոժոռ էր դեմքը կարմիր հրեշի,
Ամբոխները գիժ ատամներ սրած,
Նրանք են միայն հիմնը սև հուշի,
Լոկ մահ է նրանց գլխի մեջ գրած:
Մի ուղի, մի ազգ, անարգված, դժնի,
Նույն հողում ծնված, սնված նույն հողից,
Շալակած խաչը նա պիտի տանի,
Պիտի համբառնա մի անկիրթ ցեղից:
Ուղի, որ մնաց մեր հոգիներում,
Մեր ուղեղի մեջ, ուսերի վրա,
Ասես ծնվեցին եղեռնի օրում
Ու մեծ հուշ դարձավ հետքերը նրա:
Ճանապարհ գաղթի, դժոխքի, մահի,
Բոբիկ ոտք ծակող ճամփաներ քարոտ,
Դեմքեր ոսկորոտ, մոլորված ահի,
Չորացած ձեռքեր ու ոտքեր յարոտ:
Մայր էիր ծնվել, ո՛վ կին մոլորված,
Տեսնելու դաժան տեսիլք ու ցնդում,
Ո՞վ է գողանում լանջերը քո բաց,
Ո՞վ է քո խոպան կրքերը քանդում:
Մայր էր ճչացել քեզ հոգու խորքից
Մանուկդ մոլոր առանց գիր ու տառ,
Ո՞ւր անհետացար դու անհուն վերքից,
Ո՞ր գիշատիչին եղար դու պատառ:
Մորթել են որդուն իր աչքերի դեմ,
Կախաղան հանել տղամարդ ու ծեր,
Մարել են ձայներ վաղուց մոռացած,
Էլ ո՞վ ում թշվառ բախտը անիծեր:
Քշեցին անկանգ, օրով, շաբաթով,
Բալուից մինչև քուրդ Դիարբեքիր,
Եթե հայ գրով` դեպի արյան ծով,
Բալահովիտից մինչ Տիգրանակերտ:
Մաշված տրեխներ, անհայտ ճանապարհ,
Իսկ նրանք բոցոտ, իսկ նրանք հրում,
Սոված ու ծարավ, անզոր, ուժասպառ,
Բոբիկ ոտները հողն է համբուրում:
Քշեցին անխիղճ, հասան մի ջրի,
Թռչեցին ջրում հոգի ու ծարավ,
Թուրք բեյը շարժեց խիտը հոնքերի
Ու փնթփնթալով թողեց հեռացավ:
Հեռացան նաև երկնքից հավքեր,
Ու վերից կախվեց մի լուր ահավոր,
Թե որ թշվառին որը անիծեր
Մազեր պոկեր և կուրծքը ծեծեր:
Նահանգապետը Դիարբեքիրի
Ուզեց խունկ քաշել բերանով հոտած,
Սիրտը հորինեց դեռահաս փերի
Բյուր կույս ու աղջիկ ուղեղը մտած:
Հրաման տվեց իր ասկյարներին.
Գտե՛ք հայուհու դեռ ինչ երեխա,
Դեռ չլրացած տասներկու տարին,
Որ ես հագենամ ջրով բյուրեղյա:
Ու գեղեցկուհուն գտան մոր կողքին,
Չէր օգնում ո՛չ խոսք, ո՛չ թուր ու կացին,
Ո՞վ տար պատասխան այդ անխիղճ մեղքին.
Մի պահ մոր կրծքից սիրտը հանեցին:
Ու տարան վերջի հույսը մայրական,
Մղկտաց մայրը մորթվող գառի պես,
Ընդամենը տասներկու տարեկան
Դեմքը լուսագեղ նուրբ վարդի երես:
Ուշաթափ եղավ մայրը տեսածից,
Երբ ասկյարները տարան աղջկան,
Ինչպե՞ս դիմանար սիրտը մանկական,
Ինչպե՞ս նա տաներ լլկանքներ ու պիղծ:
Ետ դարձ դժոխքից թե ով իմանա,
Ով է այդ կույսի ցավով քաղցրանում,
Ով փակ դժոխքի դռները բանա,
Որ ամեն մի կետ հայն է մահանում:
Գազանի նման վխտացող թուրքը
Քաղցի պատառն էր աչքերով ուտում,
Որսը անտեղակ, անծանոթ մի լույս,
Թե ով խրխնջաց այդ սև ժամկետում:
Կայծակ, շանթ տեղաց, երբ կանչեց նա մայր,
Երկինքը անգամ երեսը ծռեց,
Ծեր անասունի մսուրված մի վայր
Կույս «կամավորը» ձեռքերը փռեց:
Երբ երեկոն է իջնում տխրալի,
Իմ դեմ ելնում են գիժ ցուլերն անգութ,
Ինձ հետևում է այն կույսը ղուլի,
Սիրտս թռնում է այն վայրերը մութ:
Շուշան անունը, ծաղիկ մի անբախտ,
Դեռ հոտ չքաշած սիրտը մանուկի,
Թե պիտի լիներ գալիքը դրախտ,
Բայց ավաղ ընկավ գիրկը մորմոքի:
Թե ո՞ւմ երազը կատարվեց բարի,
Թե ո՞վ թառամեց սև գիրկը չարի,
Եվ ո՞վ է հեռու իր նպատակից
Թե ո՞ւմ լույս ցայտեց ամպերի տակից:
Երկար ժամանակ լլկանքների մեջ,
Դժոխքների մեջ տրորած մութով
Անմեղ աղջկան հրեշտակի պես
Ետ բերին անշունչ սև ջրի մոտով:
Հանձնեցին մորը մի դիակ շնչող,
Դեռ տրոփում էր նուրբ սիրտը նրա,
Մոր գիրկը, գիրկը` ախ, մեղա կանչող.
Աղջիկը մեռավ ծնկների վրա:
Մարեց ճրագը սգացող կնոջ,
Վառվեց կրակը մոր հոգում խորունկ,
Սև մխիթարանք մնում է տիրոջ
Մի անտես շիրիմ, լոկ մոմեր ու խունկ:
Բայց ուր էր հայրդ, որ քեզ տեր լիներ,
Որ քեզ չհայհոյեր դահիճ ու խուժան,
Չհոշոտեին քեզ գայլ ու շներ,
Ու չլինեիր դաժանից դաժան:
Փորեցին մի փոս զենքով ժանդարմի`
Մոռացած մահի ճանապարհ ու գաղթ,
Թողեցին մի հուշ թաղելով նրան`
Այստեղ թաղված է Շուշանը անբախտ:
Ա՜խ, ինչքա՜ն կույսեր ու ջահել մայր, կին,
Դարձան գազանի հոշոտած մարմին,
Ու քանի փերի չդարձած դեռ կին
Բախտից անիծված մթնում մնացին:
Ինչու չէր խրում չար սիրտը թուրքի
Իր սրած սուրը, թե կար ճշտություն,
Որ հայն ազատվեր շահերից տուրքի,
Որ լիներ ազատ երազանք ու քուն:
Իրիկնապահին, երբ օրն է իջնում,
Դաշտերը կանաչ նստում են սուգի,
Լեռներն են դեմից սարսափած նայում,
Երկինքը նման ձմեռվա բուքի:
Իսկ ճանապարհը տնքում էր ցավից,
Չէ՞ որ ձգվում էր ուղին այդ երկար,
Որը կես ճամփին մեռավ ծարավից,
Որը տապալվեց ոտներով տկար:
Անցել էր թուրքը բոլոր վայրերով,
Ամեն օջախի դռները բացել,
Անգետ ոսոխի անլեզու սրով
Հայի գանձերին սիրով տիրացել:
Հայոց խոր ձորեր ու երկիր քարոտ,
Ինչքան խոցել են, եղե՛լ ես ու կաս,
Ա՜խ, մութ են հագել լեռները վիրոտ
Սասունից մինչև դուման Ալագյազ:
Չկա վերջ մահի, զրկանքի, սուգի,
Թե ո՞վ է ավել հողի երեսին,
Անհավատ գյավուր, դե ել բողոքի
Թե ո՞վ է տոկում ձեր թշվառ մասին:
Ոչ ոք չլսեց խոսքը ասկյարի,
Եվ չկար ոչ ոք, որ դունչը փակեր,
Երբ սուս լռել էր ձայնը աշխարհի,
Ո՞վ տաներ վիշտը և ո՞վ բողոքեր:
Այդպես երկարեց ճամփան ծարավի,
Չարը ձայնակցեց, վխտաց վտարը,
Ո՞վ է ընկերը քո անվերջ ցավի,
Երբ երկարում էր մութ ճանապարհը:
Շորեր ջղջղված, անտակ, ցնցոտի,
Աստղերը գիշերվա տխուր նայում են,
Քամվել է ուժը բեզարած ոտի,
Հոգնած ու անզոր նրանք գնում են:
Գարուն է, գարուն ամեն տեղ ու վայր,
Լուրթ հեռուներից թռչուններ եկան,
Մոռացան իրար տեր, մանուկ ու մայր,
Թշվառ օրերին լիրբ ապրիլական:
Առավոտը նուրբ, բայց դժոխքային,
Վայոց վայնասուն ինչպես մայր ու գառ,
Անիծված հողում ինչքան հայ կային
Դարձան ցավ ու վիշտ ամբոխին խելառ:
Ճամփաբաժանը մոլորված ու լուռ,
Թե ո՞ւր ուղեկցեր ձգված գաղթուղին,
Հայոց սահմանի դարպասներ ու դուռ
Փլատակել է իր սիրած հողին:
Անշեն գյուղերի դատարկությունից
Լացող երգի պես ձայնում էր քամին,
Առանց ջաղացպան ու հոսող ջրից
Ջաղացքարերը պտտվում էին:
Գերեզմանի պես լուռ են շեները.
Ո՛չ եկեղեցի, ո՛չ զանգ ու ղողանջ,
Չեն հաչում ծեգին անքուն շները,
Ո՛չ լույս արշալույս, ոչ աքլորի կանչ:
Անապատվել է հայոց աշխարհը,
Անխիղճ է հողմը երկար ժամանակ,
Նահատակ որդուն սգում է մայրը
Ընկած չոլերը անմարդաբնակ:
Բառաչն իրիկվա անասունների
Չեն լսում վաղուց հավքեր ու չոբան,
Երամը խռով խեղճ կռունկների
Ամեհի երկիր չվերադարձան:
Բայց դեռ ձգվում էր ճանապարհն անհարթ,
Ուր կործանում էր թուրք յաթաղանը,
Տարոն աշխարհում չմնաց էլ մարդ,
Որ իմանային որ կողմն է Վանը:
Թե ո՞ւր հեռացավ կյանքն հեքիաթային,
Որտեղ ծնվում էր ու ծնում մի ազգ,
Արդյոք նայե՞լ է կյանքն ազատ հային
Այդ անկիրթ ու չար ծանր լծի տակ:
Երազում էին ազատ հայրենիք
Ամեն մի անցնող իր մահի կողքից,
Կապույտ դժոխքում մի՞թե երջանիկ
Կարող էր լինել սուլթանի մեղքից:
Ղողանջե՛ք զանգեր, աշխարհն իմանա
Մեծ ողբերգությունը չհավատալու,
Որ ամեն մի ազգ իր հողում մնա,
Որ չդառնա վիշտ մեծ ողբը լալու:
Ուր ինչպես մնաց հայը իր հողում,
Մեհյանների մեջ դժոխքի նման,
Որ հայը մնաց հայրենի հողում
Անանուն մի էջ ու անգերեզման:
Երբ առավոտը բացվում է նորից,
Լուռ արտասվում են ամպերը վերից,
Էլ չի լսվելու ձայներ խոր ձորից,
Թե ով բաժանեց գառը իր մորից:
Ո՞վ համարձակվեց, որ կոչվում է մարդ,
Իր սուրը հանել անմեեղի վրա,
Ո՞վ է լուծելու այս խնդիրը բարդ,
Որ դառնա գրիչ կեռ սուրը նրա:
Պետք է սպանել, թալանել, տանել
Ու մտնել աչքը անտես ալլահի,
Որ նա չի կարող ոչ ապաքինել
Անմեղ կորուստը ամեն մի մահի:
Չէ՛, նա չի կարող աչքեր չգոցել
Անտես հայ կնոջ դեռ ապաշխարանք,
Ու չի կամենում ջուրը չգցել
Թե ինչպես էին խեղդվում նրանք:
Նա չի զգացել վայրագությունն իր,
Իսկ թե զգացել, ինչո՞ւ չի լացել,
Երբ հայ աշխարհը վերածվեց մոխիր,
Ինչո՞ւ չի նրա հիմքը մահացել:
Լռում ես դահի՛ճ` անարդար ու ծուռ,
Մորթել ես անխիղճ այս քանի անգամ,
Նայի՛ր` ընկած են անմուրազ ու լուռ,
Տեսա՞ր ընկածին սրով արնաքամ:
Թե չունես հավատ ու միտք անառողջ,
Գնա՛, հոշոտի՛ր քո տգետ ձագին,
Հանի՛ր աչքերը քո մոր տես ու ողջ
Ու սիրտը այրի՛ր քո թեժ կրակին:
Մարել ես քանի դու շունչ ու օջախ
Ու հազարավոր խողխողել սրով,
Գալիս ես երազ հայ քնում հաճախ
Կանչում են մեհյան քեզ մի սև գրով:
Եփրատն է նայում տեսքով մեռնողի,
Եփրատն է տանում դիերը հայի,
Արյունով հունցած աչքերը հողի
Նայում է հեռուն լուռ ու ամայի:
Ու հանկարծ, հանկարծ լուռ էր ամենուր,
Հոգեհանգիստը տարածվեց գետում,
Ու ցայտեց հոգուն գետն արյունաջուր,
Մարեց ձայները խուլ անապատում:
Կիզված շեների թշվառ տեսքը մութ
Բյուր խաչվածներին կանչում են` արի՛,
Մեղայականչը անողոք ու սուտ
Վաղուց թաղվել է մթնում խավարի:
Չի լսում ոչ ոք ձայներ սիրտ ծակող,
Անհաս է ճամփան և լլկվողների,
Չեն տեսնում աչքեր անվերջ դուռ թակող
Դռներն այն անտեր մութ խրճիթների:
Նման է ուղին թաղման թափորի
Ոչ թե մեկին են տանում թաղելու,
Շիրիմ է մութը ամեն մի ձորի
Սարերն են հային տուրք մատուցելու:
Ու հանկարծ հեռվից ինչ-որ ծուխ տեսավ
Ասկյարը աչքին ու չհավատաց,
Մի՞թե չի փոխվել արյունը ջրի,
Մի՞թե զարկում է սիրտը գյավուրի:
Ու գոռաց` մարե՛ք ու տվե՛ք մոխիր,
Կարծելով` վերջին ծուխն է հայերի.
Գոռում էր` թե կա՛ս, հավատդ փոխի՛ր,
Ու քրքջումէր իր ձենով վայրի:
Հարատևում է ծուխն Ավարայրի.
Գուցե կա կես շունչ կրակ խառնելու,
գուցե վերջ եկավ հայոց աշխարհի,
Թե մեռավ խիղճը մթագնած դարի:
Չէ՛, Նարեկացու դեռ կա՛ աղոթքը,
Որից երկարեց հայի լինելը,
Դեռ ուրվական է Մաշտոցի ոտքը,
Պիտի տապալվի չար ոսոխ գելը:
Չի նետել հայը բոցի մեջ մանուկ,
Չի դրել սուրը թուրքի թեժ փորին,
Որտեղ թունավոր օձեր ե ծնում,
Որից տնքում է աշխարհը խորին:
Արարքներ` անխիղճ, դեմքեր` սիրտ ծակող
Ինչքան են թակել դռներ թշվառի,
Ու մահ ու ահի լուրը տարածող
Անվերջ չոքել է կատարին սարի:
Այդպես էլ մնաց հողը առանց տեր,
Գութանի երգը մոռացվեց դաշտում,
Թռչունը ցավից թռավ դեպի վեր,
Սերմնացանները թաղվեցին վշտում:
Սարի կատարին նստեց ամպը սև,
Ռանչպարի ձեռին իր մաճը մնաց,
Մահը շրջում էր մահի պես թեթև,
Արտույտը արտից հեռացավ գնաց:
Հացի բուրմունքը այն առավոտի
Փոխվեց տարածվող մի ծանր հոտի,
Բաշիբոզուկի սրած կեռ սրից
Կաթեց արյունը մրոտ պատերից:
Թե պահեց մանկան մայրը մառանում,
Որ չգտնեին մարդասպան ու գիժ,
Երազի նման` ինչպես խոր քնում
Տեղափոխելով մի տեղ այլ, ուրիշ:
Թե գիժ մանուկին խաղն էր գրավել
Ոչ ազատատենչ լեռների գրկում,
Չկա երգ գարնան, չկա հորովել,
Նոր սև առ բացվեց հայոց հին հերկում:
Որ հայը երգեր իր սրտով դաղված
Ու կանչեր, կանչեր տեր ու ողորմյա,
Մոռացության տար ծիլերը քաղված,
Ծիլերն անխորտակ հին հազարամյա:
Չէ՛, չէր լինելու, չպիտի լիներ,
Որ հայի խաղաղ երդիկը մխա,
Սև օձը կրկին դավեր կհիներ,
Որ հայ հավատը չկանչեր մեղա:
Չկանչեր Աստված, էլ մայր չկանչեր,
Փոխեր սուրբ խաչը կեռ լուսինի հետ,
Միանար ցուլին դառնար ենիչեր
Ու դառնար մի նոր համիդ ու մահմեդ:
Չէ՛, պիտի հայը դեռ հարատևի,
Թքի ճակատին ձեր նման դևի,
Նա պիտի ծաղկի մոխիրից ելած,
Պիտի տեր դառնա իր հողին խլած:
Ու չհեռացավ քարավանների ճանապարհը մութ,
Որ երազում էր խաղաղ անցորդի,
Թե երբ էր վերջը գալու գնալու տառապանքների,
Ճանապարհը մութ, ո՜վ քո հայորդի:
Ե՞րբ է հանգելու ճամփան դժոխքի,
Ո՞վ է վերջ տալու քաոսն այս անմար,
Ո՞վ է չար տերը ամեն մի մեղքի
Ու ծիածանը սև գույնի կամար:
Մտորումներն են փարվում երազիս,
Գիշերն է անքուն հոգիս գրավում,
Ո՜վ գերված սարեր` Սիփան ու Մասիս,
Ձեր տեսածից է իմ սիրտը ցավում:
Թե ինչպես տեսաք ջարդը Սասունում,
Թե ում զոհ դարձան հայերը Վանում,
Ա՜խ, ձեր խոր ցավից ես էլ եմ տխուր,
Տխուր են հայոց ծով, գետեր ու ջուր:
Տխուր նայում են և քարերը լուռ,
Որ չունեն նախանձ ու չունեն հոգի,
Ինչքան շերտանան ու դառնան մամուռ,
Այն չի մոռացվի, այն չի մոռացվի:
Չի մնա կյանքը այդպես սև էժան,
Վերջին շունչը դեռ պիտի ետ դառնա,
Չհավատալով դժոխքում դաժան`
Մի օր հայ հոգին պիտի համբառնա:
Պիտի շունչ առնի ծխանի ծխից,
Ու ծնվեն քաջեր, տեր դառնան հողի,
Թուրքը ձեռ քաշի արնոտ փարախից,
Չքվի աշխարհից լուռ, գաղտագողի:
Հայաթափվում էր երկիրը հունից`
Կիլիկիա տնից մինչ Կարս ու Կարին:
Բյուրավոր հայեր քշվում են Վանից,
Լոկ մահն է շոյում մեռնող տկարին:
Լոկ մահն է վերջին հույսը գաղթողի
Այս քաոսային դժնի դժոխքում,
Ընկած խաչվածին էլ չկա ուղի,
Չար թուրքն է միայն մայրը դժոխքի:
Թող վեհ չորանար արգանդը քո մոր,
Հունդը օսմանի վերածվեր մոխիր,
Որ էլ չծնվեին, չգային աշխարհ,
Որ չմորթեին ու չսպանեին:
Ո՜վ աստվածային ծնունդներ, ելե՛ք,
Տեսե՛ք հայ ազգի տառապանքը խոր,
Թե որտե՞ղ ես դու, գաղափար ու խե՛լք,
Դժոխքված Դանթեն այստեղ է այսօր:
Այստեղ է այսօր ամենախոցված կսկիծն աշարհի,
Մահակնունքի ամենամեծը այստեղ է այսօր,
Թե աչք ես թեքում, անհոգի՛ աշխարհ, ինչո՞վ ես բարի,
Արդյոք իմացա՞ր դատաստան այս խոր:
Թե դու էլ անխիղճ ու արյան ծովից
Ծկլատում էիր կողքից դահիճի,
Մի՞թե մեծ զոհից սիրտդ չցավեց,
Թե ունես հավատ ու աղոթք խաչի:
Ոչ ոք չտեսավ, թե լեռնաշխարհում ինչ աղետ տեղաց,
Գուցե և տեսավ, պոռնիկ ձևացավ,
Թե թուրքը ինչպես օձի պես սողաց,
Թե հայի վշտից ով թեթևացավ:
Անսարք ուղեղի դաժան հետքերից
Մնացին անտուն բյուրավոր հայեր,
Գլուխը քարը մնային անտուն,
Միայն թե մահը դժոխք չտաներ:
Չտաներ ուղին ահավոր ու սոսկ,
Չտեսներ վիշտը թռչունն իր ձագի.
Նայում էր քարը առանց ձայն ու խոսք,
Մեռնում էր հայը առանց մորմոքի:
Թոնրի պես պոռթկաց հայոց աշխարհը,
Այրվեցին շեներ սարերի փեշին,
Ա՛զգ իմ, ուր է քո Հայաստան յարը,
Որ գիշատիչին եղար դու բաժին:
Ո՞ւր է քո մեկուկեսհազարամյա
Վանքերիդ քարը փորած խաչերով,
Թե՞ քո մարդկային մեծ վարքիդ համար
Սրբազան հոգիդ մկրտվեց հրով:
Ձայներ վախճանի և անվերջ հառաչ,
Ո՛վ քրիստոնյա, դո՛ւ ես տանելու,
Կոչել էր մեկը մեռնելուց առաջ`
Հա՛յ պիտի մեռնիմ, չե՛մ թուրքանալու:
Նա չէր կամեցել, նա չէր կամենում,
Թե մի թույլ խոսք թուրքերեն ասի,
Նա իր ջինջ հոգով միշտ հայ էր մնում,
Որ ինքը անգամ զոհն էր քաոսի:
Է՛յ, գյավո՛ւր հայեր, թո՛ւրք պիտի դառնաք,-
Ամբոխի միջից գոռաց ասկյարը,
Թե չէ սև ուղով պիտ դժոխք գնաք,
Որ մնա թուրքին ձեր դաշտն ու սարը:
Թե չէ ի՛նչ. թե չէ արդեն մտել էր
Մահի սուր ծայրը հայ ուղեղի մեջ,
Որ չկար ոչ մի պահապան ու տեր,
Որ բարբարոսի ձեռքից ազատեր:
Անաստվա՛ծ Աստված, վի՛շտ ես դու մթին,
Ազգը ուրանալ շատ սառն է, սառը,
Գրքի թերթերում, սարի ճակատին,
Որ էլ չհնչի Հայաստան բառը:
Ո՞վ էր իմացել նեղել, չնեղել,
Որ հայ տառերը ոչ թե վետերան
Իրենք ոչ մի գիծ չեն կարող բեղել
Այրեցին գրեր ու տվին վերան:
Դե՛, գրե՛ գիրըդ, Զեյթո՛ւն անվանի,
Էրզրո՛ւմ, պահի՛ր մի տառ որպես հուշ,
Դե՛՛ գրվե՛ք, տառե՛ր, ծիծաղկոտ Վանի,
Ծնված հայ հողում Տաոոն, Վան ու Մուշ:
Ո՞վ էր վառվելու այս դաժան մեղքում,
Ո՞վ էր չոր քարին անվերջ փարվելու,
Դուք պիտի մեռնեք դժնի դժոխքում,
Թուրքը ձեզ երբեք գութ չի վանելու:
Թե ուներ նա սիրտ, ինչո՞ւ էր վախում
Քաջ առյուծ հայի ֆիդայիններից,
Թե ուներ երես, ինչո՞ւ էր փոխում,
Որը գալիս էր ու գնում նորից:
Ինչքան կա բարիք այս փուչ աշխարհում, բոլորը սուտ է,
Մեռնողի աչքին փայլող արևն ու ցերեկը մութ է,
Երբ ոտքերի տակ հողն է մոխրանում,
Երբ անմեղ հոգուն դժոխք են տանում:
Նրանց աչքերով այս քանի տարի
Տեսնում եմ, նայում քարկոծվողներին.
Բաց է սրի պես աչքերը չարի
Նստած սև ամպը սարի կատարին:
Հազար ողբ ու սուգ, հազար մայր լացող,
Հազար մանուկի աչքերը փորած,
Հազար մահի դուռ, բայց չմահացող,
Գնում են դժոխք ճամփով մոլորված:
Գնացին երկար հառաչանքներով,
Ծարավ աչքերով ու սոված փորով,
Անցան անմոռաց, թե մնաց հիշող
Արյունոտ գետի մեռած ափերով:
Գետ, որ նման է ալեկոծ ծովի,
Ալիքները մեծ մարդկանց դիերով.
Ո՞ւր է փրկությունն այս անվերջ ցավի,
Ո՞ւր ես դու մահի տառապանք ու սով:
Ի՞նչն էր պատճառը կատաղած դարի,
Ո՞ւր ես, սատանա՛, դու դժոխք տանող,
Գարո՛ւն, քեզ չկա ուղեղից հանող,
Ինչո՞ւ ոռնացիր բուքը հունվարի:
Գարնան զարթոնքի ծաղիկները վառ,
Կուժկոտրուկները ահից մեղմացան,
Ինչքան կար թուրքի անգետ ու խելառ
Խռոված Պոլսի հայ թաղով անցան:
Չալմա գլուխներ ու սրեր սրած,
Հայացքներ պաղ` իսկական մահի,
Ծանր տնքում էր հողն համատարած,
Կորել է հոգուց խիղճը ալլահի:
Տարան ուղիով անհայտ սարսափի
Հայ վարպետներին Հայոց տառերի,
Վարդապետ ու ծեր, երգիչ, քահանա
Բռնի քշեցին կողմը քարափի:
Ի՞նչ էր տեսնելու աչքերը ձեր վառ,
Ո՜վ հայագրգիռ դյութող վկաներ,
Թե ինչո՞ւ ծնեց ձեր մայրը թշվառ,
Թե ինչո՞ւ թուրքը ձեզ դժոխք տաներ:
Սև հագած կնոջ սուգն է օրորում
Տառապանք տանող ազգերից մի հին,
Քամու խուլ ձայնից թշվառն է պարում
Երազանքներով օրորոցային:
Օ՜ վիշտ, ե՛լ հողից, հեռացի՛ր դժոխք,
Հիսուսնե՛ր անմեղ, ազատվե՛ք մեղքից,
Աղոթարաննե՛ր, լսե՛ք ձայն, աղոթք,
Որ հայը հեռու լինի դժոխքից:
Բայց սերմի նման ցանած էր վիշտը
Հայ լեռնաշխարհի ամեն մի հողում,
Ձերբակալվել էր մաքուրն ու ճիշտը,
Խիղճը խորտակված, անխիղճն էր լողում:
Մահի զնդանից մինչ Երուսաղեմ
Բուրգեր ծնվեցին մարդու դիերից,
Ո՜վ արդարություն, թո՛ղ ինձ բղավեմ,
Որ հողն իմանա ամեն մի ծերից:
Թե ուր գնացին հայերը Վանից,
Զեյթուն ու Բիթլիս, ձեզ ո՞վ է լալու,
Թե կորան հայերն ամեն մի տնից,
Ա՛զգ իմ, քո ողբը ո՞վ է սգալու:
Անտեր ու անմարդ, սուրբ եկեղեցի,
Զանգակատունը լռել էր ցավից,
Շեներ մոխրացած հրդեհից բոցի,
Պախրան կործանվեց իր մեծ ծարավից:
Դառնությունը դեռ շնչում էր չարի,
Ամեն տեղ դիակ, ամենուր ավեր,
Միայն դիակը խեղճ ժամահարի
Կախ էին արել ոտից դեպի վեր:
Կախ էին արել մի հոծ ժողովուրդ,
Ովքե՞ր են նրանք` թուրքե՞ր են, թե՞ քուրդ,
Ո՛չ, չի հեռանա լեռներից վայը,
Որտեղ կա դժոխք, այնտեղ է հայը:
Այնտեղ էր հայը հուր բոցերի մեջ,
Լեռնալանջերին խոտի պես քաղված,
Քարայրների մեջ խանձվում էր հայը,
Հանգչում էր ազգը դժոխքում թաղված:
Ոչ մի աչք չկար, որ տեսներ վիշտը,
Թե կուրացել էր աչքերն աշխարհի,
Ո՜վ արդարություն, ո՞ւր է քո ճիշտը,
Հոգուդ մեջ անտես, թե՞ հոնքիդ վրա:
Թե մեկին տեսնես դժոխքում մեռնող,
Այն պիտի թակի դուռը քո հոգու,
Ոչ թե միանալ օդին այն թույնող,
Գումարվել նրան ու դառնալ երկու:
Չկար խիղճ ու գութ սրտում դահիճի,
Բարբարոսներին չի գրած օրենք,
Երդում էր եղել` ձեզ կկոտորենք,
Ուզեցին փակել հայ շունչը վերջին:
Հայը վերջ չունի, իմացե՛ք, օձե՛ր,
Հայը դեռ պիտի հայ հարատևի.
Սպանե՛լ, տանե՛լ.այդ է միտքը ձեր,
Ձեզ միշտ խնջույք է արյունը ծովի:
Եվ հայն է անվերջ գրեր կարդացել,
Գրեր, որ անմեղ չմորթել մարդուն,
Քո խենթ արարքից դու ես քեզ պղծել,
Դու ես խողխողել մտքերին գիտուն:
Ում. հային մորթել և ինչի համար,
Շեյթանի ծնունդ, սիրտդ հագենա,
Ծնունդդ անհերթ, դու որպես հիմար,
Սուրը քեզ խրի, ո՛վ խենթ սատանա:
Ո՞վ էր լսելու ձայներ, աղաղակ,
Ո՞վ էր շունչ տալու մեռնող մանուկին,
Երբ մահը թուրքին դարձել է կատակ,
Եվ վառվում էին երեխա ու կին:
Վառվում էր վիհը Հայոց աշխարհի,
Բայց դեռ կար հոգում կաթիլներ հույսի,
Մշուշ էր սիրտը անիծված դարի,
Եկել հասել էր խավարը լույսի:
Մի կին, որ փախած իր շեն օջախից,
Թողած մանուկին` նործին, անգիտակ,
Տունը փուլ եկավ ահավոր վախից,
Մանուկը մնաց հին օճորքի տակ:
Ու այլ դեպք եղավ գյուղի մի մասում
Ոչինչ չտեսած դեռահաս կյանքում,
Լլկանքների մեջ մի կույս խեղդեցին
Երկու խրճիթի մթնոտ արանքում:
Կապեցին ձիուց մի ալևորի
Գոռալով` գյավո՛ւր, հիմա սլացի՛ր,
Ձին շուտ հեռացավ խոր կողմը ձորի,
Ծերը մահացավ ձիու ոտքի տակ:
Մայրամուտն է մութ կանչում մերկ որբին,
Գորշ ամպ է չոքել սարերի վրա,
Ահն է թափառում անեծքի ճամփին,
Հողը հիշեցնում քարոտ Սահարա:
Ու հանկարծ հեռվից երևաց մի սայլ,
Խռով եզները տանելով մի բեռ,
Եզները հոգնած ու դանդաղաքայլ
Տիրոջն էր տանում հատված, ոտ ու ձեռ:
Ու չէր ջլվստում անիվը սայլի,
Սռնին յուղվել էր տիրոջ արյունով,
Քամին լալիս էր արարքից գայլի,
Օրը մահացող լցվել էր քենով:
Արտում գութանով հողը վարողին
Գութան լծեցին, որ սիրտը մաշի,
Ուժը պակասած անզոր ու դեղին
Ծեր ռանչպարը ինչպես լուծ քաշի:
Հացթուխը ընկավ թոնիրի բեմին,
Հաց ի բուրմունքը ելավ երդիկից,
Պապը մորթվեց հարազատ շեմին,
Թափվեց արտասուք սև ամպի տակից:
Վառվող օջախում խորովեց տերը,
Գարունը փոխեց գույնը կանաչի,
Խանձահոտ ծխում խեղդան շատերը,
Փոխեց երեսը մուրը խաչքարի:
Տեսի՞լք էր, թե՞ ճիշտ արարքն այս սգի,
Որ մկրտվել էր անշեղ կրոնում,
Թե՞ լուռ շշնջաց Աստված անհոգի
Հայոց լեռների ամֆիթատրոնում:
Տալիս եմ ես ինձ չհավատալու,
Որ ինձ փարվել է անողոք մի ցավ,
Գալիս եք ինձ հետ այնտեղ գնալու,
Որտեղ հայաշունչ ձայնը քարացավ:
Ոհմակի նման կատաղած գայլի
Թշնամին նորից դավ էր որոնում,
Դիմելով իրեն թունավոր քայլի
Սև սգի նման գլուխը հանում:
Արյան սև հեղեղ նա չէր իմանում,
Միայն ոճիր էր նա փառաբանում,
Նրանց ցեղի մեջ կիսախելք թե կար
Համարվում էր նա տոհմի մեջ տկար:
Օ՜, մեծ հողագունդ, նայի՛ր ու թքի՛ր,
Նայի՛ր` ինչպես են կործանվում մարդիկ,
Գժված ամբոխին իր ուղուց թեքի՛ր,
Ձայնդ դուրս հանի՛ր հեռու և մոտիկ:
Ես նրանց կասեմ անուղեղ գազան,
Եվ ամեն մեկին գիշատիչ ու գիժ,
Բյուր տառապանքի մտքից զանազան
Նրանք գրեին մեծ մահ ու պատիժ:
Որ նա չնստեր երկու ծովի մեջ,
Ջարդ ու հրդեհով Կարին չհասներ,
Այրվեր հնոցում դժոխքը գրկած,
Որ նա բազմախիղճ Պոլիս չհասներ,
Չտեսներ ոչինչ, մնար նա վայրի,
Խայթեր հենց իրեն, խեղդեր իր ձագին,
Դառնար մեծ զոհը մթագնած դարի
Ու չբռնկեր այս վիշտն ահագին:
Ո՛չ, նա հմայեց համը արյունի,
Խոցեց ու հատեծ, անխնա ու լի,
Չունեցած ազգի անունը թերթում
Նա իր մտքի մեջ ալլահ էր կարդում:
Դիաբլուր, դիաբլուր, դիաբլուր.
Որտեղ էլ որ աչք ես ածում, անթիվ դիեր,
Հիշեցնում էր լույսն իր վերջը և ամենուր
Ծակ հետքերով սմբակների քրտնած ձիեր:
Արշավա՞նք էր, թե՞ մեծ մրցում ձիատիրոջ,
Որ տնքում էր հողը ձիու ոտքերի տակ,
Մահը մոտ էր հայ մանուկի, մոր ու քրոջ,
Մի՞թե դա էր մահանալը անհիշատակ:
Մի՞թե այդպես մարդը տեսներ իր վախճանը
Մի այլ հոգու խողխողելիս,
Ով նկատեր այս աշխարհի անխիղճ բանը,
Որ իր գութով այն չէր գալիս:
Աչքեր, որ վաղը պիտի գրեր մի վեպ,
Դուրս հանեցին բնից, ինչպես վիրահատում,
Ու բարձունքից ցած թափեցին ջրերը եփ,
Կա՞ր առավել այլ սրանից մահապատում:
Փախած տնից տեղից թաքուն
Սարերն ի վեր, ձորերն ի վար,
Վա՜յ, տե՛ր Աստված, վա՜յ ձեր հոգուն,
Վա՜յ-վա՜յ, քե՛զ հող ու վա՜յ, քե՛զ քար:
Թուրքը այդպես կոտորում էր ու կոտորում,
Անզենի դեմ էլ ի՞նչ գրոհ.
Պահանջում էր նպատակը և կատարում
Ամեն հայից մի քանի զոհ:
Որտեղից տար մի քանի կյանք.
Նա հո նորից աշխարհ չէր գա,
Չէին կարդում գրում նրանք,
Որ կա գնալ, ետդարձ չկա:
Ետդարձ չկար և հայաթափ հայ վայրերին
Չմնաց մարդ, որին սգար,
Ու կիսավեր այն վանքերի
Այս մի դար է ետդարձ չկա:
Գաիս էին լրբաբարո դռներ թակում,
Թալանելով հայ վանքերի ունեցվածքը,
Ու մատղելով անմեղ հոգուն ժամի բակում,
Այդ էր նրանց մեծ դրվածքը:
Հրկիզելով չոր խոտերը անասունի,
Ինչ որ լիներ նետում էին կրակի մեջ,
Միայն քարը չէր բռնվում քաջ Սասունի,
Ու կրակից չէր բռնկվում ջուրը Վանի:
Մնացածը այրում էին ու հոշոտում,
Կնոջ լացը վերածվել էր տխուր երգի,
Որտեղ հայն էր, և այնտեղ էր մահապատում.
Թե ո՞վ էր տերն հայոց վերքի:
Եվ ամպերը թափառական, և ուղիները կորած,
Կատարները լեռնաշխարհի մի մեծ վշտով բոլորած,
Քամին բերեց Վանի կողմից մի խաբար,
Տեսիլքներից Աստծո մնաց սիրտը քար:
Տխուր կյանքը վերածվել է դրամայի,
Սարահարթը թատրոնի բեմ,
Ողբերգության դուռ է բացել բախտը հայի,
Բախտը թշվառ աշխարհի դեմ:
Մի տեղ ցնցող սպառնալիք,
Մի քարայրում հրդեհ ու բոց,
Տատանվում է մահվան ուղին ալիք-ալիք,
Ժամ ու դպրոց դարձան անել սպանդանոց:
Դե՛ որոնիր կյանքդ մի այլ հորիզոնում,
Ու պապերիդ հայրենիքը թող հրեշին,
Թե հայաթափ հայ շեներում ո՞վ էր լինում,
Ո՞վ է հայի ոտնակոխում աշխարհը հին:
Քարավաննե՛ր, քարավաննե՛ր ձախ ու աջից
Միանալով այն դառնում է մի ծանրուղի,
Ոտնահարը ետ է մնում նրա միջից,
Թախծոտ օրը վերածվելով մառախուղի:
Ու գիշերի հովը փչող դեմի սարից
Հիշեցնում է վհատ մի մոր տխուր լացի,
Նրանք, ովքեր հեռու էին պատահարից
Սպասում են հիմա արնոտ լուսաբացի:
Սպասում են, թե երբ կգա մահը դաժան,
Մահ, որ չուներ ո՛չ վերջ, ո՛չ բավ,
Դժոխքային և վերջ չկար թուրքին խուժան,
Հայն էր տանում դավեր ու ցավ:
Ի՞նչ էր ուզում անասունը այն անհոգի,
Որ բյուրավոր զոհ նվիրեց,
Դեմքով դաժան իսկ մտքերը ավանակի,
Ամեն մի սիրտ մի սուր խրեց:
Թե լինեի ես Դանթեի ընկեր ու մոտ,
Նրանց դժոխք կտանեի,
Ու կայրեի մարմինները նրանց քորոտ,
Աչքը նրանց կհանեի:
Կանեի այն, ինչ որ չարեց խիղճը մեր թուխ,
Որ խեղդեին դժոխքի մեջ ամեն հոգի,
Տունը նրանց թող բռնկվեր հրդեհ ու ծուխ,
Ու կանչեի` ալլա՛հ, սրանց ձե՛ռք հավաքի:
Ու կառնեի նրանց ձեռքից սուրը սրած,
Կխրեի սրտերը սև,
Կջնջեի այն կրոնի գիրը գրած,
Կնետեի կրակի մեջ:
Թե պատմության հայ անցյալի թերթենք էջեր,
Մեզ կմնա վրեժ ու քեն,
Իսկ նրանցը մնացել է միայն ոճիր,
Նեխված ներքին դեմքից գեհեն:
Է՜հ, տե՛ր Աստված, ինչքան որ քեզ հավատացինք,
Այնքան կյանքւոմ հեզ մնացինք,
Ու մեր տված տուրքը մեզ չդիմավորեց,
Մեր աչքերից միայն անքամ արցունք թորեց:
Կռիվ ու ջարդ դիմադրում իմ երազում,
Հաղթանակ եմ իմ մայր հողին միայն ուզում,
Ուզում էի խաղաղ լիներ հայի քունը
Ու տուն դառնար կալանավոր Հայ Զեյթունը:
Ու տուն դառնար Բիթլիսը քար ու լեռնային
Ու գար լուրեր առևանգած հայ Խարբերդից,
Որպես ցավի լուռ զանգերը Ադանայի
Ետ դառնային կռունկները արնոտ բերդից:
Վերադառնար ով հեռացավ իր աշխարհից
Եվ տուն ուղվեր ճամփան գաղթի,
Վառ արևը ճանապարհեր ծովասարից,
Որ տիրանար Հայը բախտի:
Էրզրումը ասեր` բա՛վ է, ելե՛ք գնանք.
Կարսը լիներ առաջնորդող,
Արդահանը անվերջ գոռար` հերի՛ք մնանք,
Եկե՛ք գնանք դեպ Հայաստան, դառնա՛նք մի հող:
Իսկ սարերը նայում էին իրար տխուր`
Որպես թողած մանուկը մոր,
Արտասվեցին հայ աշխարհի գետեր ու ջուր,
Հեկեկացին արյունոտված ձորերը խոր:
Թե ե՞րբ էին դուռ բանալու նրանք նորից,
Միանալու ցավ լեռներին,
Ու ՞երբ էին ջերմ առնելու կարոտ մորից
Ու բացելու էջերը հին:
Զարկվա՛ծ վանքեր չարի ձեռքով բարբարոսի,
Երկի՛ր դարձեք Հայոց շեներ ու օթևան,
Զորությունը և մի՛ թողեք Քրիստոսի,
Վասպուրական ու Տարոնի քաղաք ու բերդ, գյուղ ու ավան:
Թե ո՞ւմ ձեռքից հողն ազատվեր ու տուն գար,
Ո՞վ էր տերը հայ հողի,
Երբ շրջում էր թուրքը խենթ ու խելագար
Արարքից իր դառն ու լեղի:
Ու նման էր ուղին մահվան թափորի,
Որտեղ էլ որ հայն անցավ,
Չկար ոչ ոք, որ հյուր դառնար մութ հորի
Անհետանար ողբ ու ցավ:
Կախաղաննե՛ր, անխի՛ղճ ձայներ ամեն օր,
Արտասվում էր երկինքը գորշ ու մթար,
Չէր հեռանում կողքից մահը գիշեր-զօր,
Կուրացել էր աչքն աշխարհի, դարձել քար:
Կույր ես և դո՛ւ, աստվածա՛յին գաղափար,
Որ չես նայում դեպի վար,
Ու դարձել է վերում Աստված ծանրականչ,
Որ չի լսում ո՛չ աղաչանք, ո՛չ էլ կանչ:
Հայի վշտից ո՞վ է թացել, բացի հայից,
Ո՞վ է մահին ականատես,
Որ չշեղեց իր ուղին չար սատանայից,
Ո՞ւմ են քերթել տավարի պես:
Ո՜վ քաջ ֆիդա, ո՞ր ուղիով անհետացար,
Որ չես հասնում այս դժոխքին,
Հայ աշխարհի արյունոտ է ամեն մի քար,
Անմեղ զոհը զոհի կողքին:
Ու վրդով էր Վասպուրական ջրերը ծուփ
Կործանվելուց հայի հոգին,
Դե՛, որտե՞ղ ես, դե՛ շուտ հասիր, առյո՛ւծ Սերոբ.
Ու մի լուր տուր քաջ Գևորգին:
Ո՞ւր ես քեռի, ո՞ւր ես Հրայր դժոխքային,
Որտեղ եք հայ ֆիդայիններ,
Արդեն իջավ մթնշաղը իրիկնային,
Դե՛ շուտ հասեք, ավերակ է հայի շեներ:
Դե՛ շուտ եկեք վազգեն Դուման ու Արաբո,
Հասե՛ք Տարոն, Վասպուրական,
Հայ աշխարհն է այսօր մահը տեսնում աչքով
Ու վանքերը հին հայկական:
Լսող չկար, չկար և ճար ոչ մի կողմից,
Հայ ֆիդային վաղուց չկար,
Բուերն էին միայն վայում անխիղճ հողմից,
Հայ աշխարհն էր տնքում տկար:
Լուռ ձայները վերափոխվեց աղաղակի,
Տաք արյունը պաղ սրտի մեջ նեղվեց պաղավ,
Այն քաջ ձեռքը, որը պիտի դեմքեր փակի,
Այն հեռավոր սար ու ձորից եկող չեղավ:
Առավոտը հենց բացվելուն թվում է սուգ,
Իսկ կեսօրը մահվան ուղի,
Իրիկնային լույս աշխարհը դառնում է մուգ,
Իսկ գիշերը ողբ որոնում գաղտագողի:
Հովերը լուռ դուրս են ելնում զբոսանքի,
Լուր են բերում Սասուն ու Վան,
Իսկ ջրերը մրմնջում մարած կյանքի`
Վերածելով ողբ շիվան:
Ո՞ւմ էր ողբի այդ ժամանակ երգը թնդում,
Կործանումի ո՞վ էր եզրին,
Վանքեր ու ժամ, գերեզմաններ ո՞վ էր քանդում,
Ո՞վ էր արգելք հոսքը ջրի:
Թողած հողը ու շեները հին հայրենյաց,
Ելած խավար մութ Խարբերդից,
Թողած վիշտը, որտեղ ողբի հուշեր մնաց,
Ելած անհույս Բայազեթի ամուր բերդից:
Ելած Զեյթունից ու Երզնկայից,
Հայ հողում ոչինչ չմնաց հայից,
Ելած Մալաթիա, Հաճն ու Մարաշից,
Ելած Ոստանից, Վանից ու Մուշից:
Հայաթափ եղավ Վասպուրականը,
Սիփանը ձայնեց` այդ ո՞ւր եք գնում,
Դատարկվեց քաղաք հայաշատ Վանը,
Մահը որոտաց քարոտ Սասունում:
Սարերը թախծեցին ծիծաղկոտ ծովի,
Ջրի ալիքներ մարդու պես լացին,
Հանգչում էր լույսը հայ մեծ ծարավի,
Արտույտներն արտից թռան գնացին:
Լռեց զանգերը և Էրզրումի,
Կարսի երկինքը մրմուռով պատած,
Հեռու հեռավոր և լիճը Ուրմի
Եվ անմարդաբնակ Անին հեծկլտաց:
Ագռավաքարից ձայներ է գալիս,
Վաղուց մանուկը մոռացած մորը,
Դիերի վրա լոկ մութն է լալիս,
Շիրիմ է դարձել Իշխանաձորը:
Բաղեշում եղավ ահավոր դեպքեր,
Ամբոխը ելած մահազնդանից,
Ա՜խ, ո՞ւր ես հայի մահատես աչքեր,
Որ վար չես նայում լացող Սիփանից:
Մթնում է օրը, նորից արթնանում,
Ողբում է ջուրը հեռու Սևանի,
Հրդեհ ու բոցից օրն է տաքանում,
Դեռ չի ընդհատվել ողբն Արդահանի:
Սուրբ Առաքելոց վանք դու դրախտի,
Օսմանցու սիրտը քեզ է մտորում,
Երգասանները գավառից Գողթի
Դեռ հին երգերն են լուռ մտաբերում:
Հնչեցին երգեր Հայոց լեռներում,
Բայց ոչ խնդության, այլ ողբ ու լացի,
Հովը լեռներից ձայներ է բերում,
Քամին ոռնում է ձայներից օձի:
Հայոց թոնիրը պոռթկում է սաստիկ,
Չար ձեռքով վառած Հայոց թոնիրը,
Թոնիրը հային այնքան է մոտիկ,
Ինչքան մոտիկ է տառերն ու գիրը:
Դագաղվել է մութ Հայոց երկիրը,
Ողբն է թափառում ամենուր ու տեղ,
Թե որ փոսում է հայի խնդիրը,
Այն անտեսիլ է, հանելուկ է նեղ:
Թե ով բռնկեց կրակը բոցի,
Որ խաղաղ կյանքը փոխվեց հնոցի,
Ինչ մտքեր բերեց լիրբ բարբարոսը,
Որ վեհ չլքեց հային քաոսը:
Բեռնած անասուն ճանապարհը թեք
Քշում են, ինչպես տավարն արոտից,
Շիկացած ավազն անապատի շեկ
Արդեն այրում է վաղ առավոտից:
Խեղդում է շոգը, չորացնում լեզու,
Ու ամեն քայլից տնքում էր հողը,
Թե դեռ ձայները հնչում են իզուր
Աղաղակներին ո՞վ էր լսողը:
Անխիղճ ես, Աստվա՛ծ, հողի մի մասում,
Անտես է մարդը և ամեն մի կետ.
Ոչ ոք չի գթա և չի ափսոսում,
Չի փոխում վիշտը իր մտքերի հետ:
Դե՛ գնա, դու հա՛յ, թեկուզ հին ու կիրթ,
Արյո՛ւնդ թափիր սեփական հողում,
Թուրքը լափում է ուղեղով իր բիրտ,
Իսկ հայի բախտը մահն է ողողում:
Անեծք եմ տալիս ու ձեզ ատում եմ,
Որ ձեզ գա մահը, ինչպես արել եք,
Պիտի գա մի օր այն, հավատում եմ,
Հայի տեսածը և դուք էլ տարեք:
Տարեք այն վիշտը և սուրը խրի
Դեռ ձեր չօրորած սիրտը մանուկի,
Ու եղե՛ք գերին պոռթկացող հրի,
Մոխրացե՛ք հրում ամեն մի հոգի:
Տեսնենք ինչպե՞ս է նայում ալլահը,
Աստղերի միջից, ձեզնից շատ հեռու,
Թե ի՞նչ գին ունի ձեզ համար մահը
Ու ձեր արարքը ձեզ ինչ է բերում:
Դե՛ խոսիր, Եփրա՛տ, դու քո տեսածից,
Խոսի՛ր գետ ցավի, խոսի՛ր դու ինձ հետ,
Թե հայն ազատվեց այն հուր ու բոցից,
Դու կլանեցիր քո տիղմերի հետ:
Մարմիններ ուռած կնոջ ու կույսի
Ջուրը տանում էր ու ծանր հևում,
Ու տատանվելով գետն առանց լույսի
Արևը մեռավ սարի հետևում:
Ելե՛ք շիրիմից վաղամեռ ու ծեր,
Ելե՛ք, ողբացե՛ք ողբը Եփրատի,
Ո՞վ քաշեր մազը, ո՞վ կուրծքը ծեծեր,
Դառն պատկերը ձեր ո՞վ նկատի:
մանուկներ նիհար, դեմքերով դեղին,
Անում են մի քայլ, երկուս ետ մնում,
Ա՜խ, անիծված է ձեր անհայտ ուղին,
Ձեր առավոտը էլ չի արթնանում:
Դո՛ւք եք սուրբ թեմի կամարները կեռ,
Դո՛ւք եք խառնելու կրակը հայոց,
Չտարավ մահը, բայց դուք վաղամեռ,
Ինչո՞ւ ոռնացիր և ինչո՞ւ, այ օձ:
Աչքեր, որ տեսավ դժոխքը հայի,
Ինքն էլ դժախքվեց, բայց մնաց հեռու,
Ո՜վ կարմիր գլուխ, դե՛ եկ ու նայիր,
Թե ո՞նց կարմրեց գետեր ու առու:
Անապատվել են դաշտերը ծփուն,
Սարում ու ձորում մարել է երգը,
Անհյուր է թռչնի և ամեն մի բույն,
Ամայացել է արոտն ու հերկը:
Թե շունչ էր խաղում ձորում անհատակ,
Սարերի գլխին չոքել էր մութը,
Ծռվել է կյանքի մտքերը շիտակ,
Կորել է Աստծու մշտախոր գութը:
Ու հանկարծ, հանկարծ փոխվեց տաք օդը,
Եվ անձրև տեղաց հարավի կողմից,
Չէր լքել նրանց մութն ու կարոտը,
Աչքերում անվերջ արցունք ու թախիծ:
Երկնքից եկավ անձրև անխնա,
Ասես ծով լիներ կաթիլը նրա,
Մաշված շորերը կույս ու աղջկա
Մի պահ սոսնձեց մարմնի վրա:
Ու թաց շորերը քաշեց մարմինը,
Ա՜խ թե որտեղ է ձեր սրտի տերը,
Թե կույսը մոլոր, սովոր էր կինը
Ցույց տալու մարմնի բոլոր ձևերը:
Կույս էր համարվում, որ դեռ գնում էր,
Գնում էր հեռու, որ մահը մուրա,
Եվ որտեղ, ինչպես շորերը քամեր,
Երբ լույս էր անբիծ մարմնի վրա:
Ու որտեղ նստել նա ազատվելու
Իր սուրբ ներքինի շոգից ու ջրից,
Որ ամեն մի քայլ մարմնից հլու
Սև ջուր էր ծորում թուրքի աչքերից:
Ու կայմակայմը գոռաց գիժ ու խենթ՝
Կա՛նգ առ, հե՜յ, գյավո՛ւր,
Լցված էր նրա սիրտը գրգիռով,
Ու քրքջում էր հոգով անմաքուր:
Թե ինչպես պիտի նրանց դուրս հանի
Կուսական կյանքի բոլոր կանոնից,
Որ հայ աղջիկը իրեն սպանի
Վայրագ անասուն թուրքի անունից:
Որ իրեն նետի ջուրը վարարող,
Որ իրեն չընկնի բաժին մի բուռ հող,
Որ նրա մայրը չհանած վրեժ
Գոռա անկանոն մարդակե՛ր հրեշ:
Նա պիտի պղծեր, հոշոտեր անկուշտ,
Նա պիտի գտներ մի մութ արահետ,
Պիտի ցուլանար, այն շուտ էր, թե ուշ,
Ու պիտի քներ լուսեղ կույսի հետ:
Դե՛ արի, սի՛րտ իմ, դու ինձ գուրգուրի,
Ինձնից փարատիր ցնորքն այս լեղի,
Թե այդ իմ մեջ է ոխը թուրքերի,
Ինչո՞ւ ես զարկում, սի՛րտ իմ անտեղի:
Լլկանքների մեջ կույսերը անմեղ
Մահանում էին մի անկիրթ ցեղից,
Գամփռ շներին այն շատ էր համեղ,
Թեկուզ թույն սրտերը դուրս գա իր տեղից:
Անկուշտ, հարամի, այլացեղ գազան,
Ի՞նչ էիր ուզում, գի՛ժ, էլ ի՞նչ խնդիր
Ձեր մութ բներում կա խենթ ու խիզան,
Ինչպես գազանը՝ նրանց հոշոտիր:
Կախաղանների մի մութ տեսարան,
Սյուների վրա պարանված գերի,
Գլուխներ հատված ցցերի վրա,
Չե՛մ ների ես այն, ես ա՛յն չեմ ների:
Չե՛մ կարող լինել անտարբեր դերում,
Հոգիս գնում է՝ չգիտեմ թե ո՞ւր,
Թե ինչե՞ր տեղաց այն հին դարերում,
Ջինջ սրտից է այն և խղճից մաքուր:
Պետք է տվողին քեզ կյանք փայփայես,
Պետք է քեզ ուղիղ նայողին նայես,
Պետք է քո ոխը անխափան գրկես,
Պետք է զարկողին իր զարկից զրկես:
Այդ է աշխարհի կանոնն ու գիրը,
Լինում ես խաղաղ՝ քեզ են հոշոտում,
Ո՞վ է լուծելու այս ծուռ խնդիրը,
Ցանկանում ես լույս, մութն է քեզ պատում:
Այդպես էլ գրվեց հայի ճակատին,
Որ թե խիղճ ունես, պիտի դիմանաս,
Թե ունես ամոթ՝ կմտնես գետին,
Որ չար ամոթին մի նոր էջ բանաս:
Տառապանքների լաբիրինթոսում
Աշխարհի ցավը աշխարհն է տարել,
Քարի երեսին կամ խորունկ փոսում
Ցավը քո միայն դու ես գուրգուրել:
Հայրենիք էիր ու հին պետություն,
Մինչև սրերը բթամիտ թուրքի,
Դարձել ես վշտի դու մեծ պատմություն
Գենոցիտ կոչվող Հայաստան վերքի:
Գենոցի՞տ. ինչպե՞ս, այդ ե՞րբ և ինչո՞ւ,
Ինչո՞ւ կտրատել արմատը հողից,
Ինչո՞ւ աշխարհի ձայնը չի հնչում,
Որտեղ ջնջվում է էջերը ցեղի:
Չգիտեմ ո՞վ էր անունը թուրքի
Մկրտել գույնով արյան ալ շիթով,
Շան ճանապարհով պիտ գնա շունը,
Գենոցիտ պիտի լիներ անունը:
Ոչ թե Պոլիսը թուրքը վայելեր,
Այլ անապատում պիտի չորանար,
Որ հեշտ չհատեր բյուր կյանքի թելեր,
Որ իր որջերում քնից չարթնանար:
Ապրեին մարդիկ իրենց երկրում
Ու շենանային ամայի վայրեր,
Բազմանար նա միշտ ով հայ էր գրում,
Չկործանվեին բյուր նախահայրեր:
Բայց ոչ, այն չեղավ, ինչ պիտի լիներ,
Պիտի աշխարհը ծիածան շիներ,
Պիտի ցեղերին միացներ իրար,
Պիտի խոց սրտից փշերը հաներ:
Հակառակն եղավ՝ ծնվեցին դավեր,
Հայաստան բառը խստիվ արգելեց,
Հայի սրտի մեջ լցվեց մեծ ցավեր,
Հայի հայրենիք մեծ հողը խլեց:
Թուրքը շնացած, թուրքը շենացած,
Շենացավ հայոց մեծ վշտի վրա,
Այս շեն նոր դարում երեսը գոցած
Պիտ տարածվի չար գործը նրա:
Պիտի իմանա, որ կա աշխարհում
Մարդու իրավունք ու պատիժ մարդու,
Պիտի հասկանա, որ սուր չեն սրում,
Որ հունից հատեն արմատը բարդու:
Բայց ո՛չ, չիմացավ, և մինչ այսօր
Հին մտքերի հետ կռիվ է տալիս,
Որ Հայաստանի շիրիմված մի ձոր
Իր մեծ դիերով տուն է ետ գալիս:
Մինչև տուն գալը ետ դառնանք նորից,
Հասնենք այն տունը, որ մի կին հղի
Տնքալով խորունկ իր ձայնը փորից
Անեծք էր տալիս արարքին հողի:
Որ ինքը նորից հայ պիտի ծնի,
Պիտի մայրանա իր ժողովրդին,
նա մայր չէր եղել, բայց պիտի լինի,
Պիտի պարգևի ազգին քաջ որդի:
Պիտի մայրանան հայոց աղջիկներ,
Սրբին լրացնեն կորուստը հայի,
Բայց չեն մոռացվի վառ հիշատակներ,
Գործը ձեռքի չար սև սատանայի:
Ու պիտի նայես դու թուրք դժոխքից,
Թուրքի արգանդը պիտի չորանա,
Դուք պիտի այրվեք ձեր անխիղճ մեղքից
Ու հայը դառնա փակ դռներ բանա:
Ու երազ տեսա. կարծես երազ չէր,
Մի կնոջ ճղված –շորերը հագին
Տալով ծնկներին՝ Աստված կկանչեր,
Լուռ աղերսելով՝ Տե՛ր, ա՛ռ իմ հոգին:
Երա՞զ էր, թե՞ լուրջ, ես այն չգիտեմ,
Ելան դեպի վեր մութ ամպերը սև,
Մի ամպ լուսավոր հայտնվեց իմ դեմ,
Ճերմակ էր, ինչպես հրեշտակի թև:
Փոսի մեջ տեսա մի տուն մանուկներ
Անդունդի եզրին չոր փշերի մեջ,
Ա՜խ, ո՞ւր է կորել, ո՞ւր է մայրը ձեր,
Որ ձեզ քուն դներ երգով քնաբեր:
Քունն այս դժոխքում հավերժ էր ու վեհ,
Որտեղ քնելուց արթնացում չկար,
Օրորոցի տեղ բոց էր ու հրդեհ,
Ինձ դեռ պահում էր մի մռայլ նկար:
Երա՞զ, ի՞նչ երազ. այն քուն էր խենթի,
Որ կարոտի պես լցվել էր հոգիս,
Խելագարի պես վազում եմ առաջ,
Թե ինչ եմ տեսնում, թե ով է իմ դեմ:
Մի սար էր խոսում մարդկային լեզվով,
Ողջ լեռնաշխարհը թնդում էր ձենից,
Արձագանքում էր քարայրը թափով,
Դե ողջ ու մեռած վե՛ր ելեք քնից:
Վե՛ր ելեք, տեսեք վերքը խորախոր,
Տեսե՛ք՝ ինչպես է կյանքը քարանում,
Արյունոտվել է Հայոց սար ու ձոր,
Շողն առավոտի գիշեր է Վանում:
Երազ է, երազ անհավատալու,
Որ ծով արցունքից չեմ առնի կարոտ,
Կռունկը կրկին էլ ետ չի գալու,
Որ լուրեր բերի իմ սրտին յարոտ:
Չի գալու երբեք այն հայ հանճարը,
Որ նորից գրե պատմություն ու երգ,
Այն թող հող դառնար շիկացած քարը,
Որ վեհ չդառնար անբուժելի վերք:
Բոցաշունչ գարնան այդ սառն օրերին
Զանգի ղողանջը հասավ մինչ երկինք,
Մի՞թե ձայն չառավ ականջն աշխարհի,
Որ մնաց այդպես անտարբեր ու ձիգ:
Եվ մի՞թե, մի՞թե ամոթ չհամարեց
Մարդկային կոչվող խիղճը պոռնիկի,
Որ անդեմք մի ցուլ վառ ճրագ մարեց
Ու դժոխք տարավ բյուրավոր հոգի:
Ամո՛թ ձեզ, ազգե՛ր՝ անհոգի ու ծուռ,
Որ չարգելեցիք մի ձեռ արյունոտ,
Որ դուք նայեցիք անտարբեր ու լուռ
Աշխարհի՛ ազգեր, ամո՛թ ձեզ, ամո՛թ:
Ցեղասպանություն. որ մտորում եք,
Գուցե թվում է ձեզ մի հոմանիշ,
Դե՛ ինչ, դժոխքին այդպես համբերեք,
Կգա ձեզ մի օր խենթ դահիճը գիժ:
Ձեզ էլ կխայթեն օձերը թունոտ,
Յաթաղաններից դուք էլ կիմանաք,
Կիմանաք վիշտը ձեզ միշտ անծանոթ,
Գուցե հողմերում չեզոք չմնաք:
Ո՞վ է ձեր տերը, եթե ոչ հողը,
Որ ունի աչքեր և ուղեղ մի կիրթ,
Թե ողջունում է ինձ մեծ լսողը,
Պիտի նրբանա բյուր սրտերը բիրտ:
Պիտի խոշտանգի սիրտը դահիճի,
Թունավոր դեմքին և գոռա հրեշ,
Որ էլ չլսի ոչ մեկը ոճիր,
Որ անհետանա ոխ, քեն ու վրեժ:
Քեզնից եմ խոսում, լսի՛ր օսմանցի,
Քեզ է սպասում մի մեծ դատաստան,
Սրանից հետո դու լավ իմացիր,
Որ կա հայություն ու մեծ Հայաստան:
Որ ուներ հայը սեփական տառեր,
Ոչ թե բռնություն՝ լիրբ ու անպատիվ
Հայի գրերը թե ո՞վ կվառեր,
Որ ո՛չ գիր ուներ, ո՛չ էլ տարեթիվ:
Գիշեր ու մութ, բայց լուսինը,
Աղոտ ճրագ ինձ թվաց,
Ու բլուրի քարոտ կողմից
Երկու ստվեր երևաց:
Առանց ձիու նրանք ոտով
Գալիս էին ու գալիս,
Ու անցնելիս գյուղի մոտով
Մի հետք թողին գնալիս:
Ու պահ տալով քարերի մեջ
Ավետարան ու գրքեր,
Բայց գրքերի ցավոտ մի էջ
Այսպես խոսեց, ինչպես ծեր:
Այնպես պահեք ինձ ապահով,
Չընկնեմ ձեռքը նենգ չարի,
Լավ է մնամ ծարավ ու սով,
Լինեմ գերին ժեռ քարի:
Թողե՛ք այստեղ ու ես երկար
Ու գնացեք Մոսկ ու Կողբ,
Սիրտս յարոտ, խոց ու տկար,
Ինձ հետ պահեմ լաց ու ողբ:
Թաղե՛ք ինչ կա հայի ձեռքից
Ծնունդ առած և մասունք,
Դրե՛ք մի հուշ ցավոտ վերքից,
Ծխա վրան որպես խունկ:
Որ չդառնա թուրքը նեխված,
Տերը թեկուզ մի չոփի,
Ու դռները պահե՛ք մեխված,
Որ չգտնի, չլափի:
Բազմադարյան հին հավատի
Փակ դռները չբացեր,
Որ վանքերի քարը պատից
Ոտքերի տակ չգցեր:
Չխենթացներ լուռ հետքեր հին հողի
Ու ետ քաշվեր չար մտքերով իր հղի,
Մտքերը, որ թշնամի էր բարության,
Հետքերը սև Էրզրումից մինչև Վան:
Չէ՛, չնստեց նա իր տեղում,
Ինչ որ խնդրեց ալլահից,
Թե շնչավոր ու թե անշունչ
Չտարբերեց նա մահից:
Այդպես այրեց կատաղի,
Արյուն թափեց, ինչպես ջուր,
Գոռոզ մի շուն փարախի
Աչքը արյուն, ձեռք սուր:
Կոտորածից բյուր ու հոծ
Չկար ո՛չ ողջ, ո՛չ արթուն,
Չկար և շունչ գազանի,
Գոնե հաչեր մի կաղ շուն:
Ոչինչ չկար կենդանի.
Այրված շեներ ու մոխիր,
Ով որ ողջ է, թող տանի
Դժոխքը այս ծանր ու մեծ:
Ինչքան արևը ծագի,
Սեգ սարերից մութը գա,
Անխիղճ գրկից կրակի
Ոչ ոք, ոչ ոք ետ չի գա:
Ո՞ւր եք նայում, ո՜վ աստղեր,
Հայ աշխարհն է դագաղված,
Ահագնացած ելան վեր
Շիրիմները հին թաղված:
Ողբը ձգվեց ձորափից
Օձի նման դեպի ձոր,
Ու գութ չկար քեն թուրքից
Քարի նման պինդ ու չոր:
Աղաղակները Սիսից
Ձայնեց մինչև Վարագա,
Արձագանքներ Մասիսից
Չկա, չկա ու չկա:
Դե՛ կործանվիր, հա՛յ ծնունդ,
Փակվի՛ր աչքեր հեռատես,
Ծեծիր կուրծքդ հողագունդ,
Որ պոռթկացիր լրբի պես:
Թե երեկվա հայի շենը կծխար,
Այսօր թաղվեց մշուշում,
Ինչքան կային նոր ծնունդ ու երեխա,
Ողջը մաղվեց մեգ փոշում:
Արևելքի արևը խիստ կվառե
Անապատի շեկ ավազը շիկացած,
Հորիզոնը վերից կրակ կթափե,
Թե կաք հովեր, իջե՛ք ցած:
Թե կա Աստված, էլ ինչո՞ւ են մարդիկ գիժ
Ու մնում են անհավատ,
Ինչքան մնա գիժը իր հետ անպատիժ,
Այնքան պիտի մեկը մեկից լինի վատ:
Ինչպե՞ս եղավ երիտթուրքը անատամ,
Չտարբերեց մարդ ու շուն,
Քանդեց անթիվ գերեզմաններ, վանք ու ժամ,
Ատեց մանկան արդար քուն:
Ո՞վ է լսել գարնան շեմին մտնել քուն,
Որ զարթոնք էր ամենուր,
Ու բներից դուրս պոռթկացին գայլ ու շուն,
Վերից կախվեց մի բարդ լուր:
Լուր, որ ահով կտրեց լարը հայ սրտի
Ու սլացավ ամեն վայր,
Արյամբ լցվեց ծուխ աչքեր նա մարդի,
Կարմիր ներկեց հայ աշխարհի սար ու քար:
Ճամփի վրա, բլուրի տակ բրգացած
Աղերսում էր հայ վախճանի դեմքը պաղ,
Ու աղջկա գերող մասը ամոթխած
Նուրբ մարմինը փարված քարին, ոտքը կախ:
Սայլի վրա արյունոտված գլխաշոր,
Չկար ո՛չ ողջ, ո՛չ դիակ,
Հառաչում էր քամու նման շունչը խոր
Տերը ընկած սայլի տակ:
Մաքիների մեջքի վրա բեռ սնդուկ,
Հազիվ էին շունչ քաշում,
Խորշակը չար, որ դարձել էր խոշոր բուկ
Տատանվում էր մութ փոշում:
Դռան դեմքին հին խրճիթի ձիու պայտ,
Մոխիրվել էր դուռը բոց ու հրդեհից,
Որ կախված էր հազիվ վերից առանց փայտ
Դեռ փրկելով պայտը չարից ու մահից:
Ծիծեռնակներ վերադարձան դեպի տուն,
Բայց չգտան իրենց բույն,
Բույն, որ հեռու ամեն մի չար ու ահից
Բռնկվել էր դեռ երեկվա հրդեհից:
Հայ շեների ծուխը կելներ դեպի վեր,
Կարծես հյուր կա, անտեղ, անտուն ու անցորդ,
Բայց մոտիկից շենը այնպես կդյութեր,
Որ ծխում էր կրակի մեծ մնացորդ:
Շիրիմների լուռ պատկերը ցավալի
Չորացել է վաղուց այնտեղ ծաղիկ վարդ,
Այցելուներ կային առաջ լի ու լի,
Հիմա այնտեղ առանց արցունք, առանց մարդ:
Խռով էին հայ աշխարհի բերդ ու վանք,
Երկինք, գետին որոտաց,
Վաղուց չկան այնտեղ իղձ ու անրջանք,
Դիեր կան հող չմտած:
Արահետը, որ տանում էր ձորից վեր
Ոտք դնելու տեղ չկար,
Արահետը, որ կպահեր և հիմա
Քանդած սրբեր ու խաչքար:
Մասիսների գագաթները մշուշում,
Արագածը հեռվից միշտ ա՜խ է քաշում,
Հեռվում Տավրոսի լանջերը վշտի մոտ,
Վասպուրական, Վանի ջրերն արյունոտ:
Ալաշկերտից տարան դեպի Եդեսիա
Թուրքացնելու մանուկներին հայասիրտ,
Մի՞թե, մի՞թե հայոց ազգի վերջն է սա,
Մի՞թե պիտ հայ մանուկը որբանա:
Իրոք մնաց հայ մանուկը որբացած
Այն սև ու մութ օրերին,
Բայց չմնաց հայոց ճրագը մարած,
Այն ուժ առավ ու վառվեց:
Բարձրացավ անգամ հայը կախաղան,
Բայց չլքեց իր ազգին,
Իսկ դո՛ւ, թո՛ւրք շուն, քեզ ի՞նչ արեց երեխան,
Որ խլեցի՛ր սուրբ հոգին:
Սև եղեռնը ու գաղթը ընկած սար ու ձոր,
Լեռները վեհ թաղվել են մութ մշուշում,
Գլուխկերը իր չզգալով մեղավոր
Թազբեն է նա ծուռ մատներով իր քաշում:
Բախտ հանելով, թե ո՞ր ձորում մնաց շունչ,
Թե ո՞ր սարում մնաց մի հոտ արածող,
Թե ինչպե՞ս է հանգչում հողը հայաշունչ,
Գյավուրներից արդյոք մնա՞ց էլ լացող:
Հայ աչքերից լացը մնաց անարցունք,
Չորացել էր և՛ գետ, և՛ ջուր, և՛ ակունք,
Այն բոցերում, որտեղ այրվեց փոքր ու մեծ,
Մոխիրներից մնաց այնտեղ մի բուռ խունկ:
Հատիկները նա քաշում էր ու քաշում
Դուրս հանելով գարշահոտը բերանի,
Քաշելով նա թե կան հայեր Մարաշում
Պետք է այնտեղ ավերակել նոր Անի:
Ու հասնելով նա իր վերջին հատիկին
Տատանվում էր իր ուղեղով խակ ու հում,
Թե ինչքան են նրանք տարել կույս ու կին,
Թե ինչքան հայ հանգիստ գտավ Հալեպում:
Թե ինչից էր հատիկները թազբեհի,
Այն ո՛չ լսած, ո՛չ էլ տեսած կար կայնքում,
Այն կրծքի սուր հատիկներն էր սև մահի,
Որտեղ կար փոս նրանց երկու արանքում:
Որտեղ կար և լույս չտեսած ձյունե շոր,
Որի գրկում չէր փոռթկացել գիժ քամին,
Չջոկելով այն մանո՞ւկ էր, թե՞ խոշոր,
Անկուշտ լափեց հարամին;
Ու դրել են սուրը փորին հայ կնոջ,
Որը պիտի ծներ մի նոր Հայաստան,
Գրազներից նրանք գտան հնաոճ,
Որ կոչվում էր կեսարյան:
Որը պիտի կոչվեր հատում կեսարյան,
Մրցում էին գրազ գալով տմարդիկ,
Թե ո՞վ էր հայ կնոջ փորում խլրտում,
Այն մանչո՞ւկ էր, թե՞ աղջիկ:
Ով որ լիներ, չէր դառնալու վիրահատ,
Չար մտքերով թափեր փոր,
Գուցե պիտի նա ունենար լույս ճակատ
Ու վառ մտքեր լուսավոր:
Թե խաչն էր սուրբ մեղավոր,
Այնքան խաչ կար աշխարհում,
Վառեցիր չար դու քո մորը
Աշխարհի բոց անշեջ հրում:
Ո՞վ էին նրանք՝ երեք դահիճ,
Երեք հրեշ ծնված մորից,
Պետք է նրանց հիմքից հատել,
Որ լույս աշխարհ չգան նորից:
Ագռավը սև կռնչալով,
Սև լուրերից էր խոսում,
Կաչաղակը ձագերի հետ
Լուռ էր ու չէր փսփսում:
Կռունկները կըռ կանչելով
Թռան կողմը հարավի,
Հայի իղձը թերի մնաց
Չհագեցած ծարավից:
Ընկավ արտում սերմնացանը՝
Ձեռքին ցորեն ու կորեկ,
Ա՜խ, ինչ լավ էր գարնանային
Ծաղկածլումը երեկ:
Երդիկների թանձր ծուխը
Այսօր հազիվ էր հևում,
Ու թոնիրի պոռթկան բոցը
Տանտիրոջն էր խորովում:
Տուն չդարձավ տավարածը
Թողած նախիր ու արոտ,
Սայլապան ետ տուն չեկավ,
Ընկավ չոլերը քարոտ:
Մաղվորները դեռ սար չելած,
Գերանդիները արած,
Ընկան շեմին խոտի նման
Մանգաղներով խողխողված:
Աղջիկները կուժերն ուսին,
Որ ջուրն էին գնացել,
Կուժը անշունչ, բայց շնչավոր,
Արցունքներից էր լացել:
Հարամի էր սոված գելը,
Ո՛չ մեծ ջոկեց, ո՛չ մանուկ,
Կույս ու աղջիկ կուլ գնացին
Չխեղդված, գելի բուկ:
Մի ծեր պառավ էլ ձեռ չառավ,
Որ մանում էր ու գործում,
Ահ ու վախից միտքը ծռավ
Աչքի առաջ քարկոծում:
Ու ասկյարը առավ նայեց
Հին նարեկը անկյունից,
Ոտքերի տակ տափ տրորեց
Դեռ դուրս չելած հայ տնից:
Ու կա՞ր զուլում էլ սրանից,
Որ սրբությունն էր հանգչում,
Որ իզուր էր ծերը տանից,
Որ իզուր էր տեր կանչում:
Փակի՛ր աչքդ, ո՜վ ծեր պառավ,
Էլ մի՛ գթա դու, էլ մի՛,
Էլ մի՛ նայիր, որտեղ ոտքով
Տրորում է հարամին:
Հայի տունը, որ սրբորեն
Քրիստոս էր փսփսում,
Հիմա արդեն մութն օջախի
Թուրքի լեզվով էր խոսում:
Թե ինչո՞ւ է հայը պաշտում
Իր հավատը որպես մոր,
Եվ ինչի՞ց է չի ուրանում,
Որ փարվել է այդպես խոր:
Կանաչն արդեն թառամել էր,
Ջուրը դարձել արյուն ծով,
Ծաղիկները տնքում էին
Թուրքի ոտքի հարվածից:
Պակասել էր շունչը հայի,
Թե քանի գյուղ էր տնքում,
Ու ճամփա կա՞ր, արդյոք, տանող
Երկու սարի արանքում:
Մռնչում էր կայմակայմը
Առյուծի պես անընդհատ,
Թե կա՞ր արդյոք հայ շեներից,
Մնացե՞լ է ծխացող:
Նայե՛ք հյուսիս, նայե՛ք հարավ,
Արևմուտքից արևելք,
Որ չգտնեն ճամփա մի նոր,
Որ չունենան նրանք ելք:
Մռնչում էր ու գոռգոռում,
Փակե՛ք նրանց ճամփան նեղ,
Ասես նրա հոտած դունչը
Քաշածն լիներ թմրադեղ:
Դե թրատե՛ք, անվերջ հատե՛ք,
Ո՜վ սուլթանի գիժ քաջեր,
Կողոպտեցե՛ք հայ վանքերը,
Փոշի դարձե՛ք քար խաչեր:
Ո՜վ ավերած հայ աշխարհի
Սուրհանդակներ լուր բերող,
Ո՜վ մոլորված ճանապարհի
Անվերադարձ վկաներ:
Դու էլ անմեղ. դու էլ անզոր
Արևմուտքի խանձած հող,
Ձեր խորխորած, ձեր երկունքի,
Ինչպես տանեմ վիշտը ձեր:
Ասում են, թե առանց վիշտ
Չկա կյանքում ոչ մի տեղ,
Չի խնդացել դեռ ոչ ոք
Առանց արցունք ու թախիծ:
Ամեն մի պահ, ակնթարթ,
Ամեն մի քայլ լայն ու նեղ,
Կա սև դժոխք ու դրախտ,
Որ ձգում է երկու գիծ:
Թե ում է բախտ վիճակվում,
Որ խուսափի գիծը սև,
Եվ ով ընկնի իր ճամփան,
Գնա առանց ցավ ու վիշտ:
Գուցե բախտն է մեզ տանում
Թևին առած իր թեթև,
Թե կա հոգու խնդություն
Ու եղել է ողբը միշտ:
Բայց ոչ այդպես սառնասիրտ,
Ինչպես եղավ հայի հետ,
Ու ոչ խայթել օձի պես
Չջոկելով մեղավոր:
Թե ինչ տեղաց այն հողում,
Չի մոռացվի առհավետ,
Ում որ խփեց իր հոգուն
Հայ վախճանը դառն ու խոր:
Ու ոչ լինել մարդակեր,
Որի համար դատ չկա,
Չթալանել, չխոցել,
Ինչպես եղավ այն հեռվում:
Այն անիծված աշխարհում
Արդարություն մի՞թե կա,
Թե ով լափեց ու ծափեց
Անհավասար այդ կռվում:
Հայ կտրիճներ քաջասիրտ,
Դե՛ վար իջեք Սիփանից,
Իջե՛ք հովեր Բինգյոլից,
Տեսե՛ք տեսքը հայ կնոջ:
Թե ո՞վ թողեց, հեռացավ
Պապենական իր տնից,
Ո՞վ խանգարեց համբարձման
Տարազները հնաոճ:
Սասնո սարերն այդպես բիրտ
Նայում էին շվարած,
Տալվորիկի սիրտը խոց
Չէր երևում մշուշից:
Իջե՛ք զմրուխտ լեռներից,
Իջե՛ք չոբան, տավարած,
Դե շո՛ւտ հասեք հայորդիք,
Եկե՛ք Սասուն ու Մուշից:
Սվսվում էր հովն այդպես
Մարդու լեզվով և խոսում,
Ու խաղում էր զովը լուռ
Խոր ձորերի եզերքին:
Ողբ գետերում սգավոր
Հայի արյունն էր հոսում,
Ա՜խ, հայրենիք դառն ու խոց
Երգին չկա քո լսող:
Գարունը սև կատարեց չար գործերը դահիճի,
Կատարներից ձյունը հալվեց իջավ ցած,
Հայ աշխարհում ոչ մի տեղ չկար էլ շունչ հին ոճի,
Լուռ էր, լուռ էր ամեն տեղ. ո՛չ արցունք կար, ո՛չ էլ լաց:
Նրանց աչքերում արցունքներ չկան,
Որը մարդկային խղճից է գալիս,
Նրանք են միտքը հայ բողոքական,
Որ այս մի դար է հանգիստ չի տալիս:
Այս մի դար է, որչկա ձայները,
Աղաղակները այն մութ օրերի,
Ու այս մի դար է արահետները
Ջնջել են ուղին արնոտ ձորերի:
Ջնջել է նաև հետքերը դավի
Դարը անզգա ու անմարդկային,
Արդար, ճիշտ դատը հայ մեծ ծարավի
Անհետք օրենքով ընկել է հային:
Դարը ի՞նչ դար է, որ անհետացավ,
Մի՞թե մի ժամ է, որ չի որոշի,
Առանց տուժանքի դարը լրացավ,
Ո՜վ հայ, հին ցեղից, դե սի՛րտդ մաշի:
Դե գնա՛ ուխտդ, այնտեղ կատարի,
Խունկ ու մոմ վառի՛ր բյուր ընկածներին,
Փարվի՛ր արյունոտ ամեն մի քարի,
Ուղիր անեծքդ կատաղած չարին:
Սարերի հովը քնքշաշրշուն
Օրորում է մեղմ կանաչ խոտերը,
Ո՜վ, դո՛ւ, հեռումոտ, թախծոտ աշուն,
Երբ մարդ չմնաց, ո՞վ է քո տերը:
Ո՞վ է իջնելու ձորը վշտով լի,
Ո՞վ է ելնելու կիրճերից քարոտ,
Երբ ամեն մի թիզ ողբ է տխրալի,
Ո՞վ է նստելու անտեր շիրմի մոտ:
Կիսացանքս արտը ոսկի ցորենի
Այդպես էլ բուսնեց վրդովված հողում,
Հայի թշնամին այն նոր ու հնի
Կրկին ու կրկին դավեր էր հղում:
Հասել են հայոց արտերը ծփուն
Սպասելով արտ՝ թե ո՞վ է գալու,
Սերմնացանները խոր մտել են քուն,
Արտը հասել է, ո՞վ է քաղելու:
Դավաճան կյանքի գիժ արարքներից
Վաղուց մեռել է մանգաղը սրող,
Հայոց հին հողում թշնամու սրից
Փռվել է հողին բոստանը ջրող:
Ամառն իր շոգով լցրել է երակ,
Ամեն մի ճյուղից պտուղ է կախվել,
Մարած շեներում չկա էլ կրակ,
Տիրոջ դիակն է ծառի տակ նեխվել:
Մի լուռ տեսարան արևածագին,
Ուր ամեն մի քար սգում է, սգում,
Ու հեռուն տարավ կկուն իր ձագին
Տեսիլքն այս ողբի սեղմած իր հոգում:
Բոլորն հեռացան, ոչ մի շունչ չկա,
Ու թե կար մեկը սև մահն էր տանում,
Միայն սուտ կյանքի որպես առարկա
Ժայռն էր ստվերով իր զվարճանում:
Ամպերն են լալիս մութ ու գորշ վերից,
Քամին է փչում դառն վշտերից,
Լռություն է, սո՛ւս, մեծ, դագաղային,
Չկա տունդարձող կանաչ դաշտերից:
Մեռած աշխարհն է տնքում ամայի,
Թե շունչ չմնաց՝ էլ ի՞նչ թրատում,
Բայց հեռուներից ձայներ կգային,
Ինչպես գիժ հողմը մութ անապատում:
Վերջ չուներ ողբերգ այս մեծ դրաման,
Շարունակվում էր ու չուներ վախճան,
Հորիզոններում սառել էր խինդը՝
Անհետանալով խորշերում մթան:
Արշալույսը դեռ չի փոխվել ծեգի,
Երկինքը մութ է թափում վերևից,
Գուցե լույսեր կան մթան մեջ մեգի,
Բայց չի տարբերվում ճերմակը սևից:
Իսկ առավոտը. ա՜խ, առավոտնե՛ր,
Նայեց պարուրած վշտերը փոշով,
Թե ինչպես հասար, ո՜վ չարի ոտներ,
Որ հայ աշխարհը լցիր մշուշով:
Ծաղիկները վառ թեքված կեսօրին
Խոնարհ ննջում են դիերի առաջ,
Կախ էին արել խեղճ ժամահարին՝
Վզին կապելով խունկ, մոմեր ու խաչ:
Իջնում է օրը մռայլ, անշշուկ՝
Սարերի տեսքը դառնալով ստվեր,
Տանելով իր հետ դառնություն ու սուգ
Դարին սգալու թողնելով թևեր:
Մթնում է օրը, դառնում մայրամուտ,
Շիրիմ է ձորը Հայոց աշխարհի,
Էլ չելան աստղեր երկնքում կապույտ,
Տխուր արտասվեց պինդ հոգին քարի:
Արտասվեց նաև իմ սիրտը ձեզ հետ,
Ո՜վ հայ աշխարհի երկինք, հող ու ջուր,
Թողել էր հետքը ցավն ամեն մի կետ
Մութ հեռուներից ո՛չ խաբար, ո՛չ լուր:
Պոլսո կողմերից մինչ հողը հայի
Չի հասնի ոչ ոք այնտեղ մի օրով,
Ո՞վ բոթեց քնած այն սատանային,
Որ երդում տվեց խոստացած մորով:
Որ պիտի ջնջի հողի երեսից
Հայաստան բառը և ազգը տոհմիկ,
Որ հեռու լինի Հայը Մասիսից,
Որ էլ չունենա Հայը Հայրենիք:
Այդպես էլ ատեց Հայաստան բառը,
Բյուր գիժ խրատեց ատելությունից,
Նրան մեծ ցավ էր հայոց հին տառը,
Պայթում էր սիրտը իր նեխված քենից:
Թող ատեր իր մեջ Հայաստան բառը,
Քերեր փուչ գլխից տառը Մաշտոցի,
Չխլեր անխիղճ մորից իր գառը,
Չտաներ ճամփով դժոխք ու բոցի:
Թե արեգակը սեղմի տրեխիդ,
Ոտքդ կգրկե նեղությունը խիտ,
Այդպես էլ եղավ Հայոց վախճանը,
Ով սուր սրերից, փրկի իր ջանը:
Գնալու համար կար ծով ու նավեր,
Փրկվելու համար կար և արահետ,
Մնալու համար, ա՜խ, բյուր են ցավեր,
Մեռնելու համար պետք էր մահի հերթ:
Որ սուր սրերով չխոցեն հոգիդ,
Ուր չչքացավ հետքերը նրա,
Որ կայծ չդառնա շորերը հագիդ
Ու չբռնկվի մարմնիդ վրա:
Մեռնելու համար պետք է աղոթել,
Պետք է աղոթել, որ երկինք հառնի,
Թե ինչքան արյուն-արցունք է կաթել
Թշվառ օրերին անգութ եղեռնի:
Ովքեր հեռացան կյանքեր փրկելով՝
Ունեին նրանք ելք կարողության,
Խեղճն ու թշվառը արյուն թափելով
Իրենց սև բախտով մահացան թաքուն:
Քչերին խնդաց բախտի անիվը՝
Մոռացած վշտում բյուր մանուկ ու տեր,
Ու վերադարձան կողմն արևելքի
Դժոխքից փախած մազապուրծ հայեր:
Բայց թե փչում էր գիժ հողմը մահի
Լեռների վրա, դաշտերում, ձորում,
Թող ոչ մեկի հետ այդ չպատահի,
Այն, ինչ պատահեց Հայոց աշխարհում:
Հողը ծխի մեջ, երկիրը հրում,
Չկար ժողովուրդ, որ կոչեր առա՜ջ,
Խելառ դահիճը գլուխն է քորում,
Թե կանգուն վանքի որտե՞ղ մնաց խաչ:
Կյանքը հեռացավ հողի երեսից,
Կործանվեց հայի իղձ ու երազանք,
Թե ձայնում էին հեռավոր Սիսից,
Ո՞վ արձագանքեր՝ սպասե՛ք, կգա՛նք:
Չկա ոչ մի շունչ, որ մահը տանի,
Ամայացել է երկիրը Հայոց,
Թափե՛ք արցունքներ, մայրե՛ր դժոխքված,
Թե մնացել եք կողմերում Վանի:
Թե մնացել ես վայրերում մշուշ
Մենակ ու թշվառ քո մանուկի հետ,
Դու մա՛յր Հայաստան, կմնաս անուշ,
Թե չնկատի վայրագը անգութ:
Թե քարայրներում պահվել եք թաքուն,
Համբերե՛ք մինչև խորշակը չքվի,
Սպասե՛ք խորշում ձևերով մահի,
Մինչև արևը վերևից թեքվի:
Փրկե՛ք մի ազգի պատիվը հստակ,
Թող թշնամին գիժ խայթի իր ձագին,
Անշունչ սպասե՛ք լուռ քարերի տակ,
Որ նորից շնչի Հայոց հին ոգին:
Որ ծուխը ծխա Հայի օջախում,
Լինի ծնունդներ, լցնեն տուն ու շեն,
Թե ովքեր ընկան արնոտ փարախում,
Սերունդները նոր, որ հիշեն, հիշեն:
Կա՞ արդյոք այնտեղ այն հին լորերից
Բլբուլի նամն երգող ու խոսան,
Իմ ծարավ հոգուն ձայնիր դու նորից
Լորի՛կ վիրավոր դու Կոմիտասյան:
Դե եկե՛ք Հայոց տառապած ղուշեր,
Որ հողը խնդա արյունոտ նորից,
Իմ հոգում մութ է, իմ հոգում գիշեր,
Ձեր սիրտը լցե՛ք գուրգուրանք մորից:
Կռունկի ձայնը հասավ մինչ Կարին,
Ցավի թևերով արնոտ Զեյթունից,
Պախրան վիրավոր նայում է չարին՝
Հիշելով զոհը ամեն մի տնից:
Ու քարավաններ ձգվեցին գաղթի
Դեպ անապատը շեկ արաբական,
Թե ո՞ւմ կխնդա մեծ հույսը բախտի,
Թե ո՞վ կդառնա հուշ եղեռնական:
Բեռլինից Բաղդադ կար երկաթուղի,
Ձգվում էր գիծը պատած դիերով,
Ձգվում էր անվերջ մորմոքը հողի,
Խեղդում էր հայը Եփրատի ջրով:
Գետը տնքում էր իր ծանր հոսքից
Արյուն ու արցունք հավաքած մի տեղ,
Աստված տրտունջ էր իր ասած խոսքից.
Գուցե չի՞ եղել երբեք նա զորեղ:
Խելագար գետը՝ նա չուներ լեզու,
Բայց ուներ վշտով տրորած ալիք,
Հոշոտված մայրեր, մանուկն անլեզու
Խեղդելով դարձան ջրին խաղալիք:
Այդ մեծ զուլումից ճմլվեց հոգին,
Մի պահ կայծ նետեց թախծոտ աչքերից,
Ու վառ օրերը հիշելով իր հին
Գետը հեկեկաց մարդկային լեզվով:
Խոսեց՝ թշվառնե՛ր, թե կաք կենդանի,
Մեղքը իմը չէ, ես չե՛մ մեղավոր,
Թե ոչ ես, ո՞վ ձեր դիերը տանի,
Ո՞վ առնի ուսին այս ձեր վիշտը խոր:
Եթե չլնեի այդքան մոտ հային
Ու չհոսեի հողից հայկական,
Սիրտս չէր այս մեծ վշտից տխրանում,
Չէ՞ որ այս ցավը ես ինքս եմ տանում:
Ելնում եմ անվիշտ իմ խաղաղ հունից,
Ընկնում ճանապարհ, չգիտեմ թե ուր,
Չէ՞ որ ես անքեն դուրս ելա տնից,
Տեսա իմ ճամփին կրակ, բոց ու սուր:
Տեսա դիակներ՝ ուռած ու հոտած,
Տեսա ինչպես է մարդը մահանում,
Տեսա մանուկներ՝ ոտ ու ձեռ հատած,
Մոռացա ճամփաս, թե ուր եմ գնում:
Թե այս մեծ ողբը ես ինչպե՞ս տանեմ
Իմ երկար ճամփին առանց սգալու,
Որի՞ն խորտակեմ, որի՞ն ափ հանեմ
Եվ որի՞ն տանեմ մարմինը հլու:
Այսպես խոսում էր ու լուռ հեկեկում,
Ինչպես մի կաթիլ չոր անապատում,
Մի հոծ ժողովուրդ վերածվեց մի կում
Խեղդվելով անձեն խոլական գետում:
Ու նայեց տխուր Եփրատը մոլոր,
Սառած դիերը իր գրկում շարեց,
Նա զգաց մի պահ որպես մեղավոր,
Ապշեց իր տեղում ու ձայնը մարեց:
Իսկ ծովն այն հեռվում անհուն, անհատակ
Ինքն էլ արտասվեց արարքից օձի,
Դարձավ զոհը մեծ անհուշ հիշատակ
Ողողված շիրիմ Պարսկական ծոցի:
Տարավ Եփրատը դիերը հայի՝
Զոհվելով նրանք ցամաքում, ջրում,
Ա՜խ, հասներ ձեռքս չար սատանային,
Մոխիր շինեի իր վառած հրում:
Այս սև եղեռնի դաժան արարքից
Տառապած կյանքի մտքերը ծռավ,
Որ ցրտից դաժան ու անվերջ սովից
Թե Հայը ինչպե՞ս Դեր Զորում մեռավ:
Խոսե՛ք ժողովուրդ, անարդար երկրի,
Ինչպե՞ս խողխողեց թուրքը բյուր հոգի,
Ինչպե՞ս ձեռք լվաց մեջն արյան ծովի,
Արդյոք ձեր քարե սիրտը չի՞ ցավի:
Քշեցին, տարան տանջալի ցավով
Մահվան ուղղությամբ շեկ անապատի,
Ուժերը քամված և՛ ծարավ, և՛ սով
Պիտի այն ձգվի, դեռ պիտի, պիտի:
Ով հղի ծոցով գնում է անճար,
Ում սոված աչքը մի կտոր հացի,
Մահից տուն դառնալ չկար էլ հնար,
Շատերն ընկել են դժոխքից բոցի:
Հա՛յ իմ, երբ եղար դու անեծքաչոր,
Քեզ ո՞վ մահ գրեց՝ չդրած դագաղ,
Երբ չկա փրկում քեզ գիշերուզօր,
Ինչո՞ւ ընտրեցիր հավատը քո պաղ:
Մի՞թե ուժ չունի քո խաչը զորեղ
Ու աղոթքներդ քեզ չի խնայի,
Որ թուրքը անխիղճ մարմնով իր նեխ
Կուրծքն է հոշոտում նրբաբույր Հայի:
Եվ մի՞թե, մի՞թե Աստված անգութ է,
Որ լուռ հետևեց այս դժոխք խաղին,
Թե՞ ճանապարհը մեր անվերջ մութ է,
Որ լույս չի փռել մեր ցավոտ հողին:
Օսմանցին չուներ գլուխ գործելու,
Գոնե նա հիշեր իր ձագին տգետ,
Եթե ունենար գլխում միտք ու լույս,
Այդպես չէր վարվի Հայ մանուկի հետ:
Այդպես չէր լինի մարդասպան, դահիճ,
Ու չէր սպանի անմեղ ու շիտակ,
Թե լիներ հոգում արդարի կես խիղճ,
Չէր ծռվի նա իր բյուր մեղքերի տակ:
Չորս հրեշտակներ սգվոր Եփրատի
Արդյոք նայո՞ւմ եք ափերին նրա,
Ավազն ու փոշին շեկ անապատի
Շերտ-շերտ մաղում է դիերի վրա:
Արդյոք տեսնո՞ւմ եք երկնքից խավար
Սգվոր Եփրատի չորս հրեշտակներ,
Դժոխված հային սարի հավասար
Տվե՛ք մի լույսի անմահ հրավեր:
Ո՜վ հայի կարոտ, լեռնայի՛ն հովեր,
Ո՜վ հրեշտակի նրբագեղ թևեր,
Իջե՛ք վար, իջե՛ք, տեսե՛ք ողբը լուռ,
Տարե՛ք թևերով ցավերն այս մրմուռ:
Օ՜, աղաչանքներ Հայի սիրտ մաշող,
Եվ դո՛ւ, Քրիստո՛ս, մեծ վերքերի մոտ,
Ո՜վ ճանապարհեց քեզ քո սուրբ հոգով,
Որ եկար Հայի հողը արևոտ:
Եկար աղոթքով երկիր մի քարոտ
Ու տերը դարձար խաչապաշտ վանքի,
Պաշտեցին հոգիդ հավատով, բայց դու
Մնացիր անզոր Հայ տառապանքին:
Մնացիր անտես վախճանին Հայոց,
Աղաղակներից դու էլ դառնացար,
Գնալով այնտեղ մեռնող կյանքի մոտ
Մեր լուռ աղոթքը ինչպե՞ս մոռացար:
Թե դու մոռացար, ոչ ոք չի հիշի,
Ոչ ոք չի սգա, բացի հայ հոգուց,
Թե քարից թողին մոխիր ու փոշի,
Կգրեն պատիժ այսօր թե էգուց:
Ափսոս է շանը, որ քեզ անվանեմ,
Ո՜վ դու ոճրագործ, դահիճ ու վայրագ,
Դանթեի շունչը ես քեզ կվանեմ,
Որ դու դժոխքվես քո մեղքերի տակ:
Ու քեզ խողխողեն մեջն անապատի,
Որ կյանք չտեսնես դժոխքից թեթև,
Ու քո աչքերից թող անվերջ կաթի
Օձի թույնի պես արյունը քո սև:
Սասունը ողբաց վիշտը Զեյթունի,
Կարինը երկնեց ազատ Հայաստան,
Բյուրավոր վերքեր թևով թռչունի
Թռան միասին դեպի Մուշ ու Վան:
Մեկտեղ սգացին մեծ վիշտը հայի
Մտաբերելով Հայ հին քաջերից,
Սգացին լացով ողբն Ադանայի
Հիշեցին հանգչող դիերը ջրից:
Հիշեցին ժամի զանգերը զնգուն,
Գմբեթները պերճ, աղոթքները պարզ,
Հիմա էլ չկա ոչ մի տեղ կանգուն,
Հիմա ամենուր սուգ է անտարազ:
Ավետարանից ու սուրբ բերանից,
Աղոթարանից, թե ով «տեր» ասաց,
Մարմնավորված այս տեսարանից
Մի՞թե ոչ ոք այս մութը չտեսավ:
Տառապանքների ու մահվան բոթից,
Երբ քո փոխարեն երկինքն է լալիս,
Երբ քո մարդկային չես սնվի գութից,
Ինչո՞ւ ես, ո՜վ մարդ, դու աշխարհ գալիս:
Ինչո՞ւ է ելնում մարդը մարդու դեմ
Լաբիրինթոսից այս ճոխ բնության,
Արդյոք եղե՞լ է այն այգին եդեմ,
Որ մինչև այսօր չկա ու չկա:
Արդյոք եղե՞լ է մարդը մարդու մոտ
Իր ծնված օրից մեզանից հեռու,
Թե հոգիները դառնում են մրոտ
Ու ամայանում անվերջ իրարու:
Չէ՛, այն չի եղել ու չի լինելու,
Որ ամեն մի մարդ մնա անփորձանք,
Թե ով է տրտում, ով է խնդալու,
Երբ ամեն մեկը ունի մի կարճ կյանք:
Եվ ինչո՞ւ համար, ինչո՞ւ, ասացե՛ք,
Ով խելակայուն ու ջինջ հոգիներ,
Թե կա հույսի թել, խաղա՛ղ մնացեք,
Որ թեթևանա հոծ վշտերը մեր:
Ինչքա՜ն որբեր ու մանուկ
Խորովեցին բոց հրում,
Ինչքա՜ն անմեղ լույսի շուք
Խողխողեցին մոր փորում:
Ինչքա՜ն երգեր չերգած
Չհնչեցին մեգ փոշում,
Ու բյուրավոր ինչքա՜ն լաց
Լուռ հանգչեցին մշուշում:
Անտեր անտուն մահի մոտ
Ինչքա՜ն որբեր թուրքացան,
Բախտից հեռու արևոտ
Ինչքա՜ն, ինչքա՜ն մահացան:
Ինչքա՜ն աչքեր հանեցին
Ու հատեցին գլուխներ,
Ինչքա՜ն կեռ սուր ու կացին
Այնտեղ խոցեց սիրտը մեր:
Արևմտյան գիժ քամի
Անվերջ հայի դուռ թակում,
Հավքերն առանց երամի
Ու երկիրը կրակում:
Կա՞ր էլ մեկը աշխարհում
Այդ սև դարի ցուցակում,
Թե լո՛կ հայն է սիրտը բաց,
Չմոռացող աղ ու հաց:
Որ Աստծուն նա հավատաց,
Ծնեց հողից բյուր վանքեր,
Բայց ի՞նչ քաղեց նա կյանքից՝
Միայն ցավեր ու վերքեր:
Արշալույսը համր ու խորթ
Հայ աշխարհն է բարևում,
Ծաղիկները կիսամորթ
Մութ ամպերը վերևում:
Չկա՝ ինչո՞ւ՝ չգիտեմ,
Կամ եղել է՝ չեմ հիշում,
Մառախուղ է դեռ իմ դեմ,
Վառ հույսերս մշուշում:
Երբ իջնում է մութ գիշեր
Ծանր օրից բեզարած,
Ինձ տանում են դեպի վեր
Հայոց երկինքն իմ սիրած:
Որ ես նայեմ դեպի վար,
Որ ես ելնեմ խոր փոսից,
Գրկեմ արնոտ հող ու քար,
Ելնեմ այս մութ քաոսից:
Ինչքա՜ն կարոտ ու ծարավ
Չհագեցավ իր ջրից,
Ինչքա՜ն հույսը մեր կորավ,
Վերածնվեց այն նորից:
Ինչքա՜ն արյուն ու արցունք
Կաթեց չեչոտ ժեռ քարից,
Ինչքա՜ն հովիտ ու դաշտեր
Ամայացան հողմերից:
Ինչքա՜ն նշած հարսանիք,
Չկայացած կերուխում,
Ինչքա՜ն սյուներ ու տանիք
Բեկվեց արթուն երազում:
Թափվեց ձյունը մեր գլխին
Գարնան շեմին սև դարի,
Նորից ոռնաց հողմը հին
Դեռ չմարած խավարի:
Թե կար այնտեղ նոր ծնունդ,
Թե ծնվեցին կորյուններ,
Ո՜վ աննկուն Հայի հունդ
Ո՞վ է քո դեմ այդպես խենթ:
Ինչքան-ինչքան պաշտեցիր,
Ու թերթեցիր տառ ու գիր,
Այնքան եղար ցանուցիր,
Ամայացավ քու երկիր:
Արևելքից հողմը քո,
Արևմուտքից չկար գութ,
Հյուսիսը պաղ երեկո,
Հարավը խիստ ու անգութ:
Երկինքը մութ՝ հանց գիշեր,
Հորիզոններ սգացող,
Ո՞ւր մնացիք վառ հուշեր
Ու մեծ Հայկի արնոտ հող:
Ո՞ւր հեռացար, դո՛ւ կռունկ՝
Խաբար բերող սև սուգի,
Թե՞ գալու ես նորից տուն
Լուրերով խոր մորմոքի:
Թե՞ քո ձայնի փոխարեն
Ոռնոցներն են շուն գելի,
Որ ելնում են հաչ ու ձեն
Զով լանջերին Բինգյոլի:
Վախկոտ այն գիժ ցեղերին
Լոկ սուրն է ուժ իր ձեռքի,
Միայն սուրն է, որ խրի,
Արժանանա մեծ փառքի:
Նա գիժ, խենթ էր, խելագար,
Կենդանի էր, բայց խոսուն,
Նրա հոգում չկար խիղճ,
Նա սև շունչն էր անսասան:
Ինչ կուզեիք, դուք ա՛յն չեք
Մատնել մի ազգ զրկանքի,
Լավ իմացե՛ք, որ երբեք
Չի՛ գա Հայ ազգը ծնկի:
Չի ցամաքի նա երբեք,
Ինչպես ջրերը Վանի,
Նա կդառնա հզոր ձեռք,
Որ քեզնից ոխը հանի:
Որ քեզ քշի սարն ի վեր,
Ինչպես վայրի անասուն,
Որ փուշ դառնա ճամփան ձեր,
Որ չտեսնեք դուք Սասուն:
Որ չտեսնեք դուք Զեյթուն,
Անհետանաք Շատախից,
Հայը նորից դառնա տուն,
Իսկ դուք չքվեք հայ հողից:
Որ Վանը ձեզ չտեսնի,
Ուր ձեր դեմքն է ողողում,
Ու Մուշը ձեզ չհասնի,
Հայը ապրի իր հողում:
Որ Սիփանը հիանա,
Նայի դեպի Էրզրում,
Որ թութքը ձեռք չլվա
Վանի արնոտ ջրերում:
Արածանին թող հոսի
Խաղաղ մինչև խորունկ ծով,
Մեղրագետը միշտ խոսի,
Էլ չարտասվի թախիծով:
Որ լեռները հայրենի
Բռնեն պարը Հայկական,
Որ Արդահան ու Անի
Գայլերը էլ ետ չգան:
Բայց ոչ ոք չի մոռանա
Դժոխքը մութ եղեռնի,
Հայը նորից կկերտի
Մի նոր Գեղարդ ու Գառնի:
Կքանդակի քարից բիրտ
Սև օրերից Հայ հուշի,
Որ ամեն մի Հայ ծնունդ
Նայի նրանց ու հիշի:
Որ եղել է անխիղճ ջարդ,
Տեղահանում, հուր, կրակ,
Որ մեռել է ամեն մարդ
Առանց ժամ ու պատարագ:
Որ ամեն մի հայ մանուկ
Պիտի դառնա պատանի,
Որ էլ չընկնի չարի բուկ
Ու փեշերը սատանի:
Որ ամեն մի լույս գլխից
Պիտի ծնվեր մի նոր կյանք,
Բայց խրեցին սուր ու ցից,
Հրդեհեցին ժամ ու վանք:
Արգելեցին լինելուց,
Որը պիտի հետ դառնար,
Այդքան դարեր ծանր լուծ
Արդեն պիտի դներ վար:
Ու այդպես էլ կատարեց,
Հողմերի մեջ շնչեց նա,
Երդում տվեց վշտին մեծ,
Որ հողը ետ նորից գա:
Արդարությունը կերտեց,
Ու Հայ հիմքը գեղանի
Կերտեց քարից խիղճը մեծ,
Որ չարերին դաս լինի:
Մոխիրներից ելավ վեր,
Բայց ոխերով սիրտը լիք
Ու վայելեց կյանք ու սեր,
Մի սրբազան հայրենիք:
Իսկ դո՛ւք դաժան մահի շուք
Ցմահ ու բյուր մեղքի տակ
Ու մնացիք և դարձաք
Այդ սև դարին խայտառակ:
Բայց դուք ով եք, ով կլինեք,
Ով անվանի ձեզ մարդիկ,
Դուք սև մեղքից չունեք ելք,
Ունեք ժանիք, չունեք խելք:
Ով ձեզ մարդ է ճանաչում,
Ես չեմ մոտիկ նրանց հետ,
Ո՞ւմ եք դուք միշտ տեր կանչում,
Երբ չեք եղել գրագետ:
Հայի անբուժ, վիշտը մեծ
Դու խոցեցիր անխնա,
Չէ՞ որ Հայը խնայեց
Ծերին, կին ու երեխա:
Ձեռք չտվեց ոչ մի կետ
Ձեր երեխին, ձեր կնոջ,
Որ դուք վարվեք հայի հետ
Դեռ չիմացած հա ու ոչ:
Ես չեմ ուզում հավատալ
Ու չեմ ուզում ինձ խաբել,
Բայց արյունը անմեղի
Խողխողել եք ու լափել:
Չի մոռացվի վիշտը խոր
Ու ես երբեք չեմ ների,
Այն մեծ ողբը ահավոր
Գուցե տերը ձեզ բերի:
Որ ամեն մի վիշտը խոր
Ձեր մայրերից իմանաք,
Որ ամեն մի թշվառ մոր
Հեկեկանքին դիմանաք:
Զարթնե՛ք քնից դավերով
Ո՜վ դուք, դահի՛ճ մարդակեր,
Մնա՛ք անվերջ ցավերով,
Ու դժոխքի մոտ ընկեր:
Որ զոհերը բյուրավոր
Անթաղ, առանց մտերիմ,
Խնայեցիք մի փոս խոր,
Որ մտնեին մութ շիրիմ:
Չի մոռացվի և այսօր
Աղաղակներ, մորմոքում,
Ու խուլ ձայնը խոցված մոր
Բույն է դրել իմ հոգում:
Որ իր ձայնով ողբալի
Օգնություն է նա կանչում,
Որ Հայ սիրտը ցավով լի
Մեկ տխրում է, մեկ հնչում:
Եվ հասնողն էր հնոցում,
Եվ կանչողը հրի մեջ,
Սև օրերից հիշեցում
Մնաց դառն մի սև էջ:
Մնաց հուշեր մեծ ոխի
Ու ջուր, ծարավ, կարոտած,
Մնաց ոսկոր ու մոխիր,
Այնտեղ դեռ հող չմտած:
Ու Հայ սրտում անմոռաց
Այն կմնա շատ երկար,
Եվ մտքերը հայ կռած
Կմագլցեն լեռ ու քար:
Մնաց այնտեղ սուրբ ու վանք,
Լեռնաշխարհը մնաց որբ,
Մնաց այնտեղ չապրած կյանք
Ու քաջ Հայի սիրտը բորբ:
Առավոտներ, արշալույս,
Այնտեղ կարմիր մայրամուտ,
Լուռ է այնտեղ մի մեծ հույս
Ու վշտերը վշտի մոտ:
Ու ծաղիկներ բյուր ու վառ
Ելնում են դուրս արյունոտ,
Մնաց՝ այնտեղ գիր ու տառ
Ու սիրտ քամող հայ կարոտ:
Գնաց օրը, եկավ մութ,
Մի բուռ դարձավ հողը հին,
Սևը անխիղճ ու անգութ
Փռեց հայոց աշխարհին:
Բացվեց օրը և նորից
Փռեց վիշտը ամենուր,
Ձայնեց գետը խոր ձորից
Լացի ձայնով ու տխուր:
Ձորն արձագանքեց՝ դե ե՛կ, ա՛յ պանդուխտ,
Թե ո՞վ էր, ձայնեց այդպես լալագին,
Ջուրը ձայնակցեց մոռացված մի երգ,
Արցունքով լցրեց իմ ցաված հոգին:
Սարերը տեսան ինձ մենակ ու լուռ,
Վաղուց հեռացած փեշերից լացի,
Ժայռը ինձ ասավ երեսը մամուռ.
Չունեմ մտերիմ հայերից բացի:
Ո՞ւր եք, ո՞ւր կորաք, հեռացաք խռով,
Ո՞վ ձեզ հայհոյեց իմ մոտիկ հայեր,
Առանց ձեզ մնաց երկիրը անտեր,
Որտեղ կործանվեց շիտակը ծռով:
Քերծած ժայռը մեծ, որ նա քար էր բիրտ,
Խոսեց մարդկային լեզվով բողոքի,
Որ չուներ արյուն, որ չուներ և նա սիրտ,
Բայց ուներ անշունչ մարմին ու հոգի:
Տարածվեց հեռու Բինգյոլից ձայներ,
Թե ո՞ւր հեռացաք սեր ու յայլավոր,
Թե անհետացավ խնդուն երգը ձեր
Էլ ի՞նչ հարսանիք կամ էլ ի՞նչ քավոր:
Մերկ սարը հազիվ շշնջաց թաքուն,
Բայց ես լ սեցի մեղմ ձայնը նրա,
Օրը իջել էր, դարձել իրիկուն,
Ձայներ էր սառել ամպերի վրա:
Մի թռչուն հեռվից իր ձայնով տխուր
Իջնելով կանգնեց մի չեչոտ քարի,
Նայեց ինձ որպես մի ցամաք աղբյուր
Ու նորից թևեց լեռները քարոտ:
Սասունը քարոտ, քարոտ Սասունը
Հետևեց թաքուն իմ ճանապարհին,
Իմ աչքին չեկավ այն հանգիստ քունը
Ու գերեց հոգիս Հայ հետքերը հին:
Վշտահա՛ր լեռներ, ինձ տվե՛ք մի լուր
Իմ ազգի դաժան դառնություններից,
Հայրենի՛ լեռներ, ինչո՞ւ եք տխուր,
Թե՞ դուք էլ անցաք այն պղտոր ջրից:
Նիրհող, ամայի, լուռ ավերակներ,
Քարուքանդ հիմքեր հայ հին արմատի,
Ընդունե՛ք դուք ինձ որպես տերը ձեր
Ու մի տեղ տվե՛ք տակը ձեր պատի:
Քանդողի տունը պիտի քանդվի,
Ինչպես քանդեցին հայի ճոխ շեներ,
Ու պիտի նրանք դիմանան ցավի,
Ինչպես վիրավոր, վնգստան շներ:
Թե անապատի երեսին մաքուր
Քամին ջնջում է հետքերը չարի,
Ամեն բուռ ավազ դառնում է մի սուր,
Ամեն նուրբ հոգի երազում քարի:
Թե մութ ու մշուշ փակում են երես
Ու տրտունջ դեմքը ահավոր երկրի,
Խավարած լուսին դու կնկարես
Ստվերը խավար հայ բեկված քարի:
Կրակ, թրատում, անխիղճ տեսարան,
Դու անխաբ տեսար գիշերվա կեսին,
Դու տեսար վիշտը լանջերին լեռան,
Հաճախ դու լուսեղ ու աղոտ լուսին:
Քո լույսի ուժը խավարեց այնտեղ,
Ժայռերի գլխին, քարափների մեջ,
Որտեղ հոսում էր արյունը հեղեղ,
Որտեղից անցավ խորշակը այն մեծ:
Հորիզոնը բաց, մեզ համար զնդան,
Ճամփաները փակ կարոտով հույսի,
Հայոց հող ու ջուր թե ինչպես խնդան,
Երբ նվազել է շողերը լույսի:
Երբ լի Զեյթունը դարձել է մոխիր,
Երբ հող է դարձել հայ բերդերը հին,
Դպրոց ու վանքեր նիրհելով անտեր,
Ինչպես հեռավոր ավերակ Անին:
Ա՛յ թև անեծքի մեծ ճակատագիր,
Ա՛յ խաչ ու աղոթք, հավատ ու պաշտում,
Թե ձեզ են կարդում որպես սրբագիր,
Ինչո՞ւ է հողը այդպես խոր վշտում:
Ընկած մահի դուռ, բայց թե հավատով,
Աշխարհում ո՞վ է, հա՛յ, քեզ մտերիմ,
Երբեք չես հասնի Պոլիս դու ոտով,
Որտեղ փորեցին հայի մեծ շիրիմ:
Ուրիշի համար հորը փորողը
Հենցղ ինքը կընկնի մեջը խոր փոսի,
Այդպես կմնա և ծանր հողը,
Որ չար րարքից նա էլ չխոսի:
Որ էլ չլինի հրեշ ու դահիճ,
Որ կյանքը լինի ազատ, հավասար,
Որ էլ չհնչեն աղաղակ ու ճիչ
Ու չարյունոտվեն ծաղիկներ ու քար:
Որ ամեն մի շունչ այս աշխարհ եկած
Դաժան դառնություն չփարվի նրան,
Որ ամեն մի մարդ դեռ հող չմտած
Չտեսնի կորուստ, չընկնի շան բերան:
Որ ամեն մի սար նստած իր տեղում
Նայի ապահով ու տենչի նա միշտ,
Որ ամեն պանդուխտ ապրի իր հողում,
Կորչի արհավիրք, չտեսնի նա վիշտ:
Կռունկը կանչի՝ կեցցե՛ ժողովուրդ,
Իսկ բուն կռնչի հետքերը դավի,
Որ անհետանա այն մտքերը բութ,
Որ էլ ոչ մեկի սիրտը չցավի:
Որ ոչ մի շնչող չլինի վայող
Ու անմեղ հոգին երկինք համբառնա,
Որ ամեն թռչուն լինի դայլայլող
Ու կորած հողը դեպի տուն դառնա:
Որ հայ աշխարհի ակունք ու աղբյուր,
Որոնք Հայկական եղել են բնիկ,
Որ ամեն մի քար, ձոր սար ու բլուր
Ծարավ կարոտով նայեն հայրենիք:
Որ մեկը մեկից էլ հող չխլեն,
Ու հայը պահի մի վառ հիշատակ,
Որ առանց հատում ծիլերը ծլեն
Հայոց աշխարհի ամեն քարի տակ:
Ո՜վ դու հողի մարդ, քեզ ո՞վ է նայել,
Բացի քեզանից հայացքով քենի,
Այն, ինչ որ հայը տարավ անվայել,
Թող էլ չլինի, թող էլ չլինի:
Ամեն փրկված խորհում է իր հետ
Այն սև օրերին տենչալով գալիք,
Այն հոծ կորստից թե մնա հավետ,
Պիտի ունենա հայը հայրենիք:
Ու պիտի կարդար նոր կյանքի տողեր,
Նա պիտի կերտեր բերդեր ու քաղաք,
Սիրտը լի ցավով նա պիտի պեղեր
Մռայլ ու տրտում Հայոց երկնի տակ:
Այդպես կատարեց բաղձանքը միակ,
Որ պիտի շնչեն շեները մարած,
Որ արևի տակ չնեխվի դիակ,
Որ Հայը մնա Հայով բոլորած:
Որ շեներ ծխա Մասիսների դեմ
Ու Արագածի փեշերին քարոտ,
Որ ամեն հայի օջախներ ու վեմ
Այն ծարավ հողից չմնա կարոտ:
Որ կորած, մոլոր դառնան դեպի տուն,
Որ էլ չլինի դռների թակում,
Որ կորած հողի ամեն մի անուն
Անսպառ հնչի վառ հայրենիքում:
Ո՞րն է շիտակը այս ծուռ աշխարհի,
Որ չի մաինում իմ հավերժ կանչին,
Աղաղակները այն սև օրերի
Գալիս են անվերջ իմ բաց ականջին:
Կարմիր մայրամուտ ու ինքս մենակ
Ընկնում եմ գիրկը այդ թեժ կրակի,
Ամեն մի լեզու բոցի սուր դանակ
Խոցում է անվերջ մարմին ու հոգի:
Ու մնացին կարոտ հողից որբ ու ծեր,
Դե՛ վար նայիր, Արարա՛տ,
Դո՛ւ էլ տոկա հայրենիքի ողբը մեր,
Փակի՛ր չարի դեմքը վատ:
Թե ինչ տեսար արհավիրքից, ես գիտեմ,
Տեսար թշվառ ինձ նման,
Գուցե, սա՛ր իմ, մեղավոր եմ ես քո դեմ,
Որ չենք լցվում մի աման:
Մեծ վախճանին այսօր ով է մեղավոր,
Ով է մեր ցավին այսօր կից,
Որ կորցրինք դրախտային սար ու ձոր
Մեր հին ու հայ աշխարհից:
Ինչքա՜ն-ինչքա՜ն տարիները գլորվեն,
Այն երբեք չի մոռացվի,
Է՜հ, Հայաստա՛ն, կհամբառնաս դու նորեն,
Քեզ մի նոր դուռ կբացվի:
Ինչպես բացեց դարեվերջը Արցախի,
Բացին քաջերը անհաղթ,
Հայոց հողը էլ ոչ մեկից չի վախի,
Չի լինելու ո՛չ տեղահան, ո՛չ էլ գաղթ:
Ու եղեռնից պիտի խոսի ջինջ հոգին
Ոչ այն միտքը կեղծ ու ծուռ,
Պիտի խորհեն արհավիրքը ահագին,
Զգան հայի մեծ մրմուռ:
Եկե՛ք մեկտեղ, Հայ աշխարհի լեռ ու դաշտ,
Եկե՛ք սգանք հայ վախճանը արյունոտ,
Եկե՛ք փարվենք, նայենք իրար մեղմ ու հաշտ,
Եկե՛ք մեկտեղ լուռ հագեցնենք մի կարոտ:
Չմոռանաք դուք էլ, վանքեր թալանած,
Ձեզ հիշում է Հայ կենտրոնը հավատի,
Չի մոռացվի Հայ աշխարհի վերքը բաց
Ու տրորած վառ գույները չար ոտի:
Բացվե՛ք ծաղիկներ, որ չբացվեցին այ սև օրերին,
Լցվե՛ք հոգիներ դառնություններից Հայոց եղեռնի,
Փարվի՛ր սև անեծք այն հրեշադեմ ճակատին չարի
Ու դժոխքի թեժ բոցի մեջ մեռնի:
Ղողանջե՛ք զանգեր, որոնք հնչեցին սև դարից առաջ,
Խոսե՛ք պերճ վանքեր ձեր հազարամյա խոհերից տխուր,
Գոռացե՛ք ամպեր այն մութ օրերի ձայներ ու հառաչ
Թախծե՛ք հայ հողի գետ, ծով ու աղբյուր:
Թող հայի ձայնը աշխարհն իմանա,
Որ յաթաղանից նա ինչ է տարել,
Չէ՛, ոչ. այդ ոխը այդպես չի մնա,
Աշխարհում ոչ մի հայ չի մոռանա:
Ո՞վ ձեզ ստիպեց, ի՞նչն էր պատճառը,
Որ խոր արմատի հատեցիք ծառը
Ու օգտվեցիք Հայ խաղաղ հոգուց,
Պիտի տապալվեք այսօր կամ էգուց:
Գոնե իմանաք, թե ինչ եք արել,
Որ դուք մի խաղաղ օջախ եք մարել,
Ձեր սրած սուրը ձեզ պիտի խրի,
Որ էլ չդառնա արյունը ջրի:
Թող այս իմ կոչը աշխարհն իմանա,
Որ ամեն անմեղ անվտանգ մնա,
Ու ամեն մի ազգ բարի դրացի
Չտեսնի կսկիծ ու մորմոք լացի:
Սո՛ւրբ հող, քեզ որտե՞ղ փնտրեմ,
Հայի հող հավատարիմ,
Գոնե մի ոսկոր գտնեմ
Եվ իմ հետ տանեմ շիրիմ:
Թողեք ես ընկնեմ գետին
Պատի տակ փլված մի տան,
Շորերս մաշված ու հին
Թող դառնա ինձ սև պատան:
Պիտի ես անվերջ սգամ
Տոկուն իմ ազգի վրա,
Պիտի գամ, քանի որ կամ,
Ամոքեմ սիրտը նրա:
Գուցե ես հանգիստ լինեմ,
Մոռանամ վիշտ ու խոհեր,
Թողե՛ք ձեր կողքին քնեմ,
Եղեռնի անմե՛ղ զոհեր:
Մոմ կվառեմ ես այսօր,
Կհամբուրեմ քար ու խաչ,
Ու կտանեմ մի ցավ խոր,
Կխոնարհվեմ ձեր առաջ:
Սուրեն 20.04.2013 – 24.09.2013
ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
Այսօր ձեզ եկա, ով մեծ պոետներ,
Ձեզ եկա այսօր նկարիչ ու երգ,
Ձեր մուռ մորմոքից Հայոց ասպետներ,
Փարվեց ինձ մի խոր հիշատակ ու վերք:
Սիրտս կրծքի տակ մի պահ կանգ առավ,
Կարծես այն հեռվում հայ վիշտը վայեց,
Սիրտ, որ կարոտ էր, այլ տեղ չթռավ,
Ձեր գրկած հողը ինձ էլ փայփայեց:
Ննջում եք խաղաղ դուք մի հարկի տակ
Թախծոտ անկյունում մայրաքաղաքի,
Դեմքերով խորին այնքան եք շիտակ,
Որ ձեզ նայողին հանում եք հոգի:
Կանգո՛ւն մնացեք իմ թանկ շիրիմներ,
Ննջեցե՛ք խաղաղ հարազատ հողում,
Պիտի կատարվի երազանքը ձեր,
Որտեղ մեծ կարոտ իմ սիրտն է լողում:
Ու դեռ չեմ ասի, որ մնաք բարով,
Եկա ձեզ այցի մեծ հոգու սիրով,
Ինձ էլ է տենչը ձեր անվերջ պատում,
Մինչ նոր հանդիպում, մինչ նոր հանդիպում:
31.07.2013թ.
ԱԲՈՎՅԱՆ
ԱՆԴՐԱՆԻԿԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Այսօր եղա թանգարանում,
Տեսա ուժը բազկի Հայոց,
Այնքան երազ կար նրանում
Ու սխրանքներ բազում ու հոծ:
Նստած դռան հերոսը քաջ
Մտորում է այն օրերից,
Հեռու հեռվում այնտեղ նորից
Շունչ են առնում արոր ու մաճ:
Թանգարան, որ հիշեցնում է
Այն աշխարհի քարեր ու շեն,
հայի հոգում նա լցնում է
Ոգևորված կարոտ ու քեն:
Ֆիդայիններ, հսկող դարեր,
Քո կողքին են ազգ ու հերոս,
Քեզ տենչում են սասնա քարեր
Ու լույս ցրում` որպես փարոս:
Դու հսկում ես Հայ աշխարհը
Պանթեոնի հետ դրացի,
Նայում է քեզ անվախ Հայը`
Սաքոն խիզախ, Սևքարեցի:
31.07.2013թ.
ԱԲՈՎՅԱՆ
ՎԱՆ
Սիփան սարը ինձ կարոտ,
Սիփան սաից վար եկա,
Սիրտս քեզնով է յարոտ,
Մեկ էլ վանքով Նարեկա:
Սիփանն ասեց` մնա՛ հյուր,
Իսկ ես այնտեղ չկեցա,
Ու կարոտած որպես քույր
Վանի ջրով հագեցա:
Մշո դաշտից կփչե
Հովն իրիկվա կարոտած,
Մուշը ինձ տուն կկանչե,
Սիրտը մրմուռ, աչքը թաց:
Հույսս այնտեղ մահացավ
Քաղցր ու հուշ կարոտից,
Թողած սրտում մի խոր ցավ,
Երազանքներ ու մեծ իղձ:
10.08.2013թ.
ԵՌԱԲԼՈՒՐ
Առած գիրկը քաջ ու հերոս մոր նամն
Գուրգուրում է խոցված սիրտը Հայ ազգի,
Մասիսի դեմ դրած որպես թալիսման
Հավերժացնում հզոր ուժը քաջ բազկի:
Մասիս սարը ձեզ բերում է քաղցր հով
Ու հայ ազգը հիշատակն է ձեր սգում,
Վիշտ ու թախիծ ողողում է որպես ծով
Ձեր մայրերի արցունքները իմ հոգում:
Անդրանիկի ու Վազգենի շուքի տակ
Խոր քնած են հայ քաջերը բլուրում,
Մի գերեզման, որպես բարձր վշտի թագ,
Լուռ հանգչում է հայ երկնքի եթերում:
Ցավագրգիռ շիրիմաքարեր բլուրում
Լուռ նիրհում են եռագույնով բոլորած,
Հայոց վիշտը արդեն անշունչ խոր ձորում
Հեռանում է թափառելով մոլորած:
Հրանոթի ու խուլ ձայներ լսեցի
Վահագնացած ձեր սրբատեղ շիրիմից,
Ու սլացա` հույսս թամբած որպես ձի,
Այն վայրերը, որտեղ ընկաք գնդակից:
Լեռնաշխարհի հովը որպես լուր բերող
Բերե՞ց քեզ լուր ողբից այն սև օրերի,
Որ պահում է բլուրն ազգի սգացող
Ոսկորները այնտեղ անմեղ զոհերի:
Հյուսվեց երգեր ձեզնից հետո, տխուր երգ,
Հնչեց ձայներ պատարագում աղոթքի,
Փարվեց հոգուս ձեր խորխորած ամեն վերք,
Ու ես դարձա մի բուռ հողը ձեր հետքի:
Ավարայրից երդում տվեց Հայն անկեղծ,
Ու հավատաց իր աննկուն աղոթքին,
Իսկ դո՛ւք, քաջե՛ր, նվիրեցիք կյանքը ձեր,
Այն ուշ թե շուտ պիտի քնեմ ձեր կողքին:
Ինչքան անցնեն ժամանակներ ու հոսեն,
Դուք կմնաք, ինչպես Հայոց սարը մեծ:
Հեռվից ձեզ հետ Մասիսները կխոսեն,
Կանհետանա հայի սրտից վիշտ ու ցեց:
Խոնարհվում եմ ես` սգալով ձեր առաջ,
Ով հա՛յ ազգի ֆիդայիններ ու ջահել,
Խոնարհվելով ձեր սխրանքին` բարդ ու քաջ,
Խոնարհվում եմ, որ հին ոխն եք հրդեհել:
11.08.2013թ.
ԱՐԱՔՍԻ ԽՈՀԵՐԻՑ
Արաքսի ջրով լվացի երես,
Ի՞նչ կլինի, գե՛տ, հողն ինձ ետ բերես,
Արաքսի ջուրը տարել է դիակ,
Կարել է անվերջ գանգեր ու թիակ:
Արաքսի ջրից անցել է հայրս,
Արաքսի նման լացել է մայրս,
Արա՛քս, դարդերս շալակի՛ր, գնա՛,
Ջո՛ւր իմ, քեզանով սիրտս հագենա:
Արա՛քս, քո ջուրը դարձավ արտասուք,
Արա՛քս, քո ջրում մնաց մուռ ու սուգ:
Արաքսի ափին Մասիսն ամեն օր
Խաչակնքում է` ինչպես խաչքավոր:
Սասունը կարոտ Արաքսի ջրին,
Արաքսը կարոտ Սասնա քարերին:
Ծովին է գնում Արաքսը տրտում,
Ա՜խ, ինչքա՜ն ցավեր կա նրա սրտում:
Արաքսը հույս է, Արաքսը` մրմուռ,
Արաքսը մութ է, ափերը` մամուռ:
Արա՛քս, ափերըդ վիշտն է ողողում,
Արա՛քս, արցունք ես Հայոց հին հողում:
12.08.2013թ.
ԻՄ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Իմ ճակատագիրը Հայոց աշխարհն է
Վշտերից քամած քարերի վրա,
Իմ մեծ կարոտը Արարատ սարն է,
Որ հոգիս գերեց պատկերը նրա:
Իմ գաղափարը Սասունն է քարոտ,
Որ ամեն մի քար կանչում է` արի՛,
Իմ սրտի ցավը այն հողն է յարոտ,
Որ դարձավ վիշտը մթագնած դարի:
Իմ առավոտն է Մշո դաշտերը`
Որպես մեծ խորհուրդ ու խինդ առօրյա,
Էրզրումն է իմ արյունն ու սերը
Հին հայրենիքի ուսերի վրա:
Երազանքը իմ Վասպուրականն է,
Ու Տարոնը լույս այն մեծ անվանի,
Իմ մեծ ծարավը դրախտ Սիփանն է,
Որ չի հագեցնում ջրերը Վանի:
Բարձր սարերից Մասիսն է գերի
Ու խոշոր վիշտը Հայոց լեռների,
Իմ ցավոտ մասից դաշտերն են Շիրակ,
Որտեղ նիրհում է Անին ավերակ:
Գիշերը իմ մութ ցավոտ Զեյթունն է
Ու թախծոտ գինին իմ կենաց թասի,
Սիրտս վշտով լի Կիլիկիա տունն է,
Հույսս կիսավեր բերդերը Կարսի:
Իմ սուրբ հավատը վանքն է Նարեկա,
Ու բյուր վանքերը Հայ լեռնաշխարհի,
Այս իմ խոր ցավից ոչ մի տեղ չկա,
Որ վեհ փարվել է ամեն մի քարի:
Անին է կարմիր իմ մայրամուտը,
Որը եղել է բարի արշալույս,
Արաքսի ջուրն է իմ հոսող մութը,
Որ ինձ չի բերում ո՛չ կարոտ, ո՛չ հույս:
Արյունոտ հողն է իմ մեծ տենչանքը,
Որտեղ գայլերն են ոռնում կատաղած,
Այնտեղ է նիրհում իմ թշվառ կյանքը,
Որտեղ ավեր է ու վերքրեը բաց:
Իմ հայրենիքը հին Հայաստանն է,
Հայաստանն է իմ զորեղ մտքերը,
Քաղցր անունն իմ փառքի նշանն է,
Հայ աշխարհն է իմ ցավոտ հետքերը:
ԵԿԵՔ ՀԻՇԵՆՔ
Եկեք հիշենք նրանց, ովքեր համբառնացան,
Հիշենք, ովքեր անցյալ բախտի ձիեր հեծան,
Եկեք հիշենք այն օրը, երբ շանթեր տեղաց,
Որ մեր գլխից չանհետացավ բազմախաղաց:
Հիշենք նրանց, ովքեր ելան տնից անդարձ,
Որ հողմերում խավար, արին քարերը բարձ,
Հիշենք նրանց, ովքեր վշտի ճանապարհին,
Երդվելով, որ պիտ հանեն վրեժը հին:
Վրեժը հին այս մի դար է` սիրտ բորբոքեց,
Նորից եկավ եղեռնական լուրերը սև,
Թե ինչի՞ց է, որ այդ վիշտ մեզ չլքեց,
Որ թշնամին վայրագացավ գիժ, խենթ ու խև:
Եկեք հիշենք նրանց, ովքեր մարտնչեցին,
Նրանց, ովքեր իրենց կրծքով վահանեցին,
Չմոռանանք այն օրերը, որոնք ընկան,
Ովքեր հանգան այն մշուշոտ լուսաբացին:
Եկեք տանենք այն ցավերը թողած դաշտում,
Որ չմնան մութ հետքերը Հայոց վշտում,
Եկեք հիշենք այն հայասեր ու քաջ հոգին,
Որ հուշ դարձան Հայ սրբազան մեր նոր ու հին:
Եկեք հիշենք այն մայրերին, որոնց սրտում
Որդեկորույս գուցե չկան այն մեծ վշտից,
Ու սգավոր այն մայրերին խորհենք տրտում,
Մինչդեռ, որոնք սպասում են կռվի դաշտից:
Չմոռանանք հեկեկանքներ ու մորմոքում
Հայ մայրերի աչքերից թոր արցունքն աղի,
Ու թող բացվի նոր առավոտ նրանց հոգում,
Որը ծագեց մեգ լեռներից Ղարաբաղի:
Այսօր հզոր, այսօր հպարտ երկիրն Հայոց
Չի մոռանա ձեր սխրանքը հաղթանակով,
Չի մոռացվի և անուններ այն քաջ ու հոծ,
Ովքեր հողը ազատեցին արյան գնով:
Եկեք նրանց մթնում նայենք որպես փարոս,
Որպես հոգու ազատատենչ մեծ նկարի,
Բոլոր նրանց հայ աշխարհի քաջ ու հերոս
Եկեք նայենք հիշատակող մի սուրբ քարի:
Եկեք նշենք մեծ ծնունդը հայ քաջերի,
Չմոռանանք և պատկերը դիմաց սարի,
Եկեք գլխից սև ամպերը նրանց քշենք,
Եկեք հիշե՛նք , եկեք հիշե՛նք:
ՊԱՆԴՈՒԽՏԻ ԵՐԳ
Արի՛ ախպեր, երթանք մեր հին հայրենիք,
Երթանք հասնենք մեր կարոտած վանքի դուռ,
Փշոտ ճամփան, որ մեզ փարվեց խիստ ու ձիգ,
Երթանք հիշենք մեր տառապանք ու մրմուռ:
Ի՞նչ ենք փնտրում մեզ անծանոթ խորքերում,
Չէ՞ որ կանցնի ժամանակը անիմաց,
Գուցե այնտեղ մեզ հիշում են ու սիրում,
Ինչպես կարոտ բարի հոգու սիրտը բաց:
Գնա՛նք, ախպե՛ր, անապատի ավազով,
Թե իմանան, մեզ չեն խայթի օձ, կարիճ,
Մեծ կարոտը կուղևորվե քամին զով,
Երթանք ընկեր. շատը անցավ, մնաց քիչ:
Այնքան ջինջ է այնտեղ օդը ու մաքուր,
Մեզ կսպասեն հինավուրց հող, քույր, մերիկ,
Որ էլ չապրենք ամեն մի շունչ հևիհև,
Արի՛ ախպեր, գնա՛նք մեր հին հայրենիք:
07.09.2008թ.
ԴԵ ԵԼԵՔ
Դե ելե՛ք, գնանք դեպի Հայրենիք,
Ո՜վ պանդուխտ Հայեր,
Մոր պես տխրագին թե ոչ Մասիսը,
Ձեզ էլ ով նայեր:
Ասենք վաթանից, երգենք գութանից,
Որ տերն է տվել,
Հայրենի տնից և հանգիստ քնից,
Որն է առավել:
Գուցե կսպասե մեր վերադարձին
Լեռ, սար ու քարեր:
Որ վեհ փարվել է մեր քարե բարձին
Անխափան մի սեր:
Թող սերմը Հայոց հին ու սրբազան
Հայ հողում ծլի:
Ոչ թե օտարի խոսքը մեզ դառնա
սրած ածելի:
Բյուր խինդ հետքեր, հիշատակներ
Մնաց հեռու տաք ներսում,
Մնաց այնտեղ եղբայր, ընկեր
Եվ մայրական աղերսում:
05.02.2009թ.
ՀԱՅՈՑ ԴԱՇՏԵՐ
Մշո դաշտից Արարատ
Մինչև դաշտը Շիրակի,
Շրջում է լուռ ու անկանգ
Դեմքը տրտում մի հոգի:
Մշո դաշտը ամայի,
Որ նիրհում է թախիծով,
Ո՞ւր եք ոտներ դուք հայի,
Որ բաժան եք սև գծով:
Ո՞ւր եք սրտեր քաջերի,
Որ վահանեց չարի դեմ,
Գետը դարձած սև ջրի,
Դաշտը կանաչ տխուր բեմ:
Կանաչ ծաղկոց զմրուխտե,
Հայոց դաշտերն արյունոտ,
Դիմացել եք հողմի դեմ,
Հիմա հեռվում ու վիրոտ:
Տեսած վշտերը անհուն
Գրում է վեհ մի անուն,
Դաշտը այստեղ` սար չկա,
Սարը այնտեղ` ճար չկա:
Այդպես բաժան իրարից,
Ծնված արդար մի մորից,
Հայոց լուսեղ կրակին
Նայի՛ր ու լուռ հեկեկա:
Դաշտերի մեջ բյուր վանքեր
Ընկած են լուռ ու ավեր,
Սուրբ պատկերը քարերի
Ձեռքի նման պարզած վեր:
Թե տեսել է աչքը ձեր,
Ձեզ բյուր անգամ երանի՜,
Երեք դաշտի լույսը մեր`
□ԷՋՄԻԱԾԻՆ□, □ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ□ ու □ԱՆԻ□:
Քեզ չեմ տեսել, բայց պատկերդ հնօրյա
Լուռ կարոտով, որ դրել են իմ վրա,
Ախ, կարոտ եմ Մշո բարբառ ու մըր-ին,
Ինչպես Բալզակը Փարիզյան սյուներին:
04.03.2009թ.
ԱՐՑԱԽՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Երկինքը մուգ մեր սրտի պես թանձր ծխում
Նորից բոթեր, նորից կրակ ու բոց նորից,
Հին օրերի վեհ անմոռաց սրտի բախում,
Ահի սովոր հովը փչեց սար ու ձորից:
Պապենական արնոտ հողում Հայ Արցախի
Կրկին անգամ թափվոց արյուն,
Փլվեց սիրտը ներսից խաղաղ քաջ անվախի,
Խոցեց հոգին հայ մարտիկի, հոգին անհուն:
Ձեր քաջարի սխրանքների պարտքի դիմաց
Ո՜վ քաջ խիզախ, միջահասակ ու պատանի,
Ձեր մարտական մահին եղաք դուք անիմաց,
Թող ձեր վիշտը Աստվածը տեր երկինք հանի:
Թե ընկել եք ճամփի վրա և դաշտերում,
Մութ խորշերում կամ վահանած քարի վրա,
Սուրբ վախճանով մնացել եք վշտի դերում,
Ձեզ օրհնանք ու հավերժություն:
Թող լույս իջնի ձեր անմոռաց գերեզմանին,
Արյունոտ են ծաղիկները ձեր շիրիմի,
Թող չոռնա ձեր գլխավեր ահեղ քամին,
Թող ղողանջեն պերճ վանքերը ամեն թեմի:
Ո՜վ Հայ զինվոր, մի թել կտրեց քո մոր սրտից,
Երբ քեզ կպավ մահվան գնդակ,
Մայրդ անհույս հեկեկալով մեռավ դարդից,
Իսկ դու դարձար դարերի մեջ մեծ հիշատակ:
Քո վախճանին լուռ թախծեցին երկինք ու հող,
Դարձար ողբ ու դրամատիկ,
Դու հայդուկի անմահ գործը շարունակող
ՀԱՎԵՐԺ ՓԱ՛ՌՔ ՔԵԶ, ՀԱՅՈ՛Ց ՄԱՐՏԻԿ:
12.11.2009թ.
ԵՐԱԶ
Էջմիածին, Կարս ու Անի,
Միայն մեկն է մեջն ամանի,
Միայն մեկն է հսկում դարեր
Բյուր վանքերը Հայաստանի:
Արցախ, Սասուն ու հին Սիս,
Ջավախք, Գուգարք և Ուտիք,
Գերի ընկած և Մասիս,
Դու Հայ սրտի մի հատիկ:
Լեռնե՛ր, լեռնե՛ր անառիկ,
Սյունիք, Շիրակ ու Կարին,
Թափվեց, հոսեց հեղեղիկ,
Վշտեր, արցունք ու արին:
Հայ դիցուհի դու Սևան,
Լռիկ լեռներ Գեղամա,
Մեր հնամյա Մուշ ու Վան,
Ի՞նչ եք խորհում դուք հիմա:
Գուցե, որ գա առավոտ
Հայոց բեմի սրահում,
Ու այցելեք իրար մոտ,
Մեկտեղ անեք կերուխում:
Պետք է հնչել միաձայն,
Որ պաշտել ենք մի հավատ,
Ունենք մի սուրբ Հայաստան
Ու բարձր, վեհ Արարատ:
22.08.2009թ.
ՄԱՍԻՍ
Դեմքըդ լուսեղ, ադամանդե,
Դու հնացած պատնեշ ջրի,
Չարը ինչպե՞ս քեզ չխանդե,
Ո՜վ գեղեցիկ զարդն աշխարհի:
Դու ծանոթ ես ողջ աշխարհին`
Նոյի սրտիցը դուրս թռած,
Քո անունը գրում է հին
Ոտքերի տակ դաշտը փռած:
Ի՞նչ սուրբ ձեռքեր գիր գրեցին քո մասին,
Անապատված հին աշխարհի օազի՛ս,
Հարատևման կյանքին դարձար բանալի,
Անպահապան հիմա դու իմ խե՛ղճ Մասիս:
Ժամապահի պես հսկում եմ ես վարից,
Քո հոգումը նահատակներ կան այնքան,
Հսկում եմ, որ հեռու մնաս ավերից,
Սպասելով` ճշտի որդիք մինչև գան:
Ով որ ելնի քո գագաթը ալեհեր,
Կհամբյուրեմ նրա սրբոտ ձեռ ու ոտ,
Մի քանի կյանք նրան կտամ ես նվեր,
Շունչս կտամ իմ որբացած սարի մոտ:
10.09.2009թ.
***
Հայոց աշխարհ, Մշտաբորբոք վառ Հայրենիք,
Կարվեց բախտիս մութ անցյալդ` որպես պիտակ,
Կործանումի և դառնության դավի կնիք,
Քեզ կխորհեմ թեկուզ կորչեմ հողերի տակ:
Մեծ հողագնդի փոքր դու կտոր,
Քեզ բաժին ընկավ չոր քարոտ մասը,
Դառն հետքերի շղթայված հատոր,
Թող միշտ օրհնվի քո կենաց թասը:
Դու կպարգևես անթիվ հերոսներ,
Շնչող պոեմներ կկերտես քարից,
Նորից կծնես նոր Կոմիտասներ,
Որ հնչեն ձայներ մութ ու խավարից:
Քանի-քանի սիրտ ահից քարացած,
Քանի խնդուն երգ դարձան լուռ հնչյուն,
Քանիսը դարձան կենդանի արձան,
Հայրենի հողում չթաղված աճյուն:
Դու պիտի պատմես նոր սերունդներին,
Որ վերջին շունչդ հասել էր արդեն,
Ու պիտի պաշտես քո անխաբ սրին,
Որը քեզ փրկեց ահաբեկ ջարդեն:
Չէ՛, էլ չի գալու եղեռնի շունչը,
Որ հայը ցավին էլ չի դիմանա,
Պիտի պինդ փակվի նրա մռունչը,
Որ այս ամենը աշխարհն իմանա:
Կիրթ Եվրոպայից մինչ Հիմալայներ
Թող Հայ աշխարհին շշնջա բարին,
Հնչում է անվերջ բողոքի ձայներ
Բազմավերք հայից բազում ազգերին:
Այսքան ժամանակ պիտի որ լուծվեր
Հարցը Հայկական և մարդասպանի,
Ողջ աշխարհով մեկ այն պիտի օծվեր
Գերի վանքերը հին Հայաստանի:
Ինչքան երանի ասել ես դու ինձ
Հազար բյուր անգամ կասեմ երանի՜,
Մեր մեջ խորհում է մի անվերջ թախիծ,
Եվ այդ արցունքն է որբացած Վանի:
20.09.2009թ.
ԵՐԵՎԱՆԻՆ
Օ՜, Հրա՛շք քաղաք ու բարեկեցիկ ու կամքըդ երկաթ,
Քեզ ով է ծնել այդպես գեղեցիկ ու շինել հեքիաթ,
Քեզ ով է կերտել իր նուրբ մատներով մեծ քարե ոստան,
Դու մի մեծ տառ ես սրբատաշ գրով, հոգու ապաստան:
Ճանապարհներին մեր կորած բախտի դու մեծ խաչմերուկ
Եվ ականատես անմոռաց գաղթի ալևոր ծերուկ:
Ո՞վ է աղոթել քո կենաց քարը, ե՞րբ է պատահել,
Որ մնացել ես, հոսել է դարը ջահելից ջահել:
Եթե գումարենք քո վիշտն իմ վշտին կլինի հավասար,
Դեռ սպասում է անարդար ճշտին մորմոքի մի սար:
Ու գիշերն անքունփռած է վրադ վարդագույն սավան,
Քեզ ողողում է լուսինն անփարատ, սիրո՛ւն Երևան:
Ծով ալիքներըդ փայլում է լույսից, դու անջուր Սևա՛ն,
Ու բերդանում ես մեր գալիք հույսից, չքնա՛ղ Երևան:
Փակ ուղիների անմոռաց հրի անշարժ քարավան,
Քաղաք երգերի ու ոսկե գրի հավերժ Երևան:
24.10.2009թ.
***
Իմ հայրենիքը իմ մարմինն է այն`
Բյուր դառնություն ու ցավերով խոցված,
Երկինքը լռիկ` ինչպես սուրբ խորան,
Հողը սեփական արյունով հունցած:
Ծարավ եմ եղել քո արօրյային,
Ինձ ոչ գուրգուրող հեռու մի երկրից
Ապրում է իմ մեջ խոր հեքիաթ մի հին,
Դեռ չեմ բաժանվել քո տառ ու գրից:
Այն պիտի հնչի շուրթերիս վրա,
Ու սիրտս փարվի ավերակ մի տան,
Դրոշըդ պիտի անվերջ հուրհուրա,
Գալիքըդ ծաղկուն, ազա՛տ Հայաստան:
***
Ո՞ւր են վազում ջրերը այս ապարդյուն,
Ո՞րն է ճամփան արդարության, չգիտեմ,
Թե նույն օդն են շնչում անգետ ու գիտուն,
Էլ ինչո՞ւ են մարդիկ ելնում իրար դեմ:
Լիներ կյանքում մտքի միայն մի հնար,
Ու պաշտեին գազանները որպես խիղճ,
Ուժեղ ու նենգ կդառնային հավասար,
Ու չէր լինի ո՛չ լռություն, ո՛չ էլ ճիչ:
31.05.2009թ.
ԹԵ ԻՄԱՆԱՔ
Թե իմանաք, որքա՜ն կարոտներ են հնչում,
Որքան վառած ու փակ դռներ կա իմ հոգում,
Ով է այդպես կարոտ մոր պես իր մոտ կանչում,
Գուցե հեռու հայի երազ հայրենիքը:
Ո՞ւր եք, հայե՛ր, ո՞ւր հեռացաք հայրենիքից,
Ինչո՞ւ այդպես շուտ մոռացաք միտքը հայի,
Մի՞թե չի գա գոռոզություն հոգու խորքից,
Որ կամավոր ճամփան դարձավ վույ ու վայի:
Ես էլ եմ ձեզ պես մութ հեռուներում,
Որ չկան ձորեր ու քարե բարձունք,
Ինձ էլ ձեզ նման կարոտ է փարվում
Ու լցնում հոգիս թախիծ ու արցունք:
Երբ այնտեղ հասնեմմ ըմպեմ ջուր մի կում,
Որտեղ բխում է պաղ աղբյուրը մեր,
Ծառեր կտնկեմ վառ հայրենիքում,
Ձեր խաղաղ բախտին կվառեմ մոմեր:
Որտեղ որ լինեք, ձեզ բախտը խնդա՛,
Միայն թե հոգով Հայե՛ր մնացեք,
Հայրենի շունչը որ ձեզ հետ մնա,
Գոնե մի անգամ ելե՛ք, գնացե՛ք:
Գնացեք այնտեղ, մի օր գիշերե՛ք,
Ու ծաղիկ դրե՛ք քաջերի շիրմին,
Մի բուռ քաջ հողից ձեզ հետ ե՛տ բերեք,
Որ ձեզ հետ մնա հայրենիքը հին:
Կանչն հեռուների ձեր սրտից ցրե՛ք,
Այցելե՛ք հերոս քաջերի շիրմին,
Մատուցե՛ք հարգանք ու մոմե՛ր վառեք
Հայոց քաջերին բոլոր նոր ու հին:
Հայոց աշխարհի հեռավո՛ր հայեր,
Ունեք հայրենիք մի կարոտալի,
Այնտեղ նիրհում է վերահուշ մի սեր,
Այնտեղ միշտ լուռ է երգը բլբուլի:
***
Դու հնամյա մեծ երկիր,
Այսօր փոքր հայրենիք,
Անպարտ մարմին դարակիր,
Դաժան բախտի լուռ հատիկ:
Դո՛ւ մեղեդու գերող ձայն,
Բազմադարյա կայուն միտք,
Դժոխքներից անբաժան,
Դու հետադարձ իմ գալիք:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻՆ
Զանգեզուրի ազնիվ զավակ,
Դեմքըդ քաջի, սիրտդ` բորբ,
Քեզնից հեռու կա մի ծովակ,
Անունը` Վան, ինքը` որբ:
Զանգեզուրի ամեն մի քար
Նայում է քեզ բարձունքից,
Ու թախծում են վանք ու տաճար
Հայ մայրերի արցունքից:
Ինչքան սրտանց դու սիրեցիր
Զանգեզուրը անառիկ,
Այդքան ազգիդ նոր էջ բացիր,
Սիրտդ մնաց ցավով լիք:
Զավակն ես դու Հայոց ազգի
Ու էջերը պատմության,
Դու նոր ուժն ես Հայ հին բազկի
Ու մեծ խաչը Սյունյաց տան:
Ո՞վ քեզ նետեց այդպես դաժան
Հայրենիքից շատ հեռու,
Որ մնացիր քարից բաժան,
Տեսար մահըդ քեզ հետ դու:
Բալկաններում դու քաջարի
Կռիվ տվիր չարի դեմ,
Աչքդ հեռու մի մեծ սարի,
Վառ հույսերդ` բեկված վեմ:
Ատելություն ու կալանք
Տարար երկար ժամանակ,
Ամեն տարած մի փորձանք
Մնաց քո քաջ կրծքի տակ:
Սյունիքն ու ողջ Հայաստանը,
Հողը Մուշից ու Վանից,
Ու ցավ տարած քո Վաթանը
Խոսում են քո անունից:
Պարսկաստանից հով կգա,
Որտեղ թողիր մեծ անուն,
Ու սարերը մոտակա
Կմաղթեն քեզ խաղաղ քուն:
Չի մոռանա հայը վեհ,
Քե՛զ, քաջ ընկեր Գարեգին,
Մեծ հայորդի, դու Նժդեհ,
Քեզ կհիշե ազգդ հին:
15.10.2013թ.
ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿԻՆ
Ո՜վ, Սոսե մայրիկ, մայրերի դու մայր,
Դու մա՛յր Հայաստան ու քարոտ մի վայր,
Տեսար դու կսկիծ դաժանից դաժան,
Ելար դու զենքով թուրքի դեմ խուժան:
Կռվեցիր անվերջ աղբյուրիդ կողքին`
Ճեղքելով Հայոց ժեռ քարեր ու սար,
Ու Հայահալած հոծ տխուր ժամին
Հայ մեծ կորստին ինչպե՞ս դիմացար:
Դու Սասնա քարից ավելի քան բիրտ,
Դու գեղեցիկ դեմք ու մեծ քաջասիրտ,
Անսպառ ու վեհ դու հորդող երակ,
Հայոց հին հողի դու անմար ճրագ:
Ազգասեր դու կին, անվախ ու հերոս,
Անշունչ քարերը քո հետև լացին,
Դու ազգիդ սրտում մնացիր փարոս,
Բայց թուրք ու դահիճ հողըդ խլեցին:
Գնացիր տրտունջ հայոց դու սուրբ մայր,
Թե ով են հիմա քո քարոտ գյուղում,
Մահդ կնքեցիր հեռավոր մի վայր,
Բայց հանգիստ գտար հայրենի հողում:
20.10.2013թ.
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ
Լցրեք, խմենք քաղցր գինին
Կենացը, իմ Հայրենյաց,
Մաղթենք բարի սուրբ հողին
Ու միշտ լինենք անմոռաց:
Մաղթանքներով կհիշենք
Անցած կյանքի ամեն տող,
Գալիքը մեր չգիտենք,
Թող այն լինի լույս ու շող:
Մաղթանքներս թող բացեն
Բյուր տենչերի փակ դռներ,
Թո՛ղ չքանա կեղծ ու քեն
Ու այն դառնա մի ծով սեր:
Մաղթանքներս լինի թող
Ձեր լուռ կյանքին ու ձեզ հետ,
Հուշարձաններ ու կոթող
Կանգո՛ւն մնաք առհավետ:
Բյուր մաղթանքներ արևմուտքից արևելք,
Լի ցանկության հարավից դեպի հյուսիս,
Ցանկանում եմ հոգու խորքից ձեզ էլ ելք
Գերված սարեր` ՆԵՄՐՈՒԹ, ՍԻՓԱՆ ու ՄԱՍԻՍ;
10.11.2009թ.
***
Վիշտս մեծ է սարի նման հայի սիրած,
Օ՜, տրտումի հրա՛շք երազ,
Ու թե գնամ, անհետանամ այն չտիրած
Թող փուշ լինի հողը վրաս:
Որ ես զգամ, սարը բերվեց
Դեպ հայրենիք և հայի մոտ,
Թե անարդար նորից գերվեց,
Որ հավիտյան մնամ կարոտ:
Կա մի ելք իմ սրտի համար
Եվ մի բաղձանք իմ պաղ հոգում`
Վանել ճակտիս ամպը խավար,
Մեռնել միայն հայրենիքում:
14.11.2009 թ.
***
Առավոտը բացվեց վրաս խավար ու մութ,
Բյուր հույսերիս ուրվականը ինձ մոտեցավ,
Նայեց տրտում խորահայաց խիստ և անգութ,
Ստվերի պես անհետացավ:
Ի՞նչ էր ուզում առնել, թե՞ տալ.
Գործանման շո՞ւք, երջանկությո՞ւն,
Թե՞ ամպի պես վերից գթալ
Ու անշշուկ փարվել մութով:
Ու վկայեց հոգիս տրտում ու ցավոտ
Ողբերգության կանչի շիթեր,
Ա՜խ, ե՞րբ կգաս դու ծիծաղի առավոտ,
Ա՜խ, ե՞րբ կգաս դու քաղցր հով քնաբեր:
03.12.2009թ.
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԶՈՀԵՐԻՆ
/ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ/
Մի դար անցավ տասնհինգից,
Նորից կանցնի մի դար ևս,
Մի դար հոսեց ահազանգից,
Ա՛զգ, չթողնե՛ս կոտրած թևս:
Տասնհինգը թիվ է կլոր
Կա նրա մեջ վշտեր այնքան,
Գալիս է նա ու ամեն օր,
Իմ դեմ որպես սև ուրվական:
Սև օրերից մինչև այսօր
Այնտեղ չկա գարնանացան,
Հայի վիշտը ամենախոր
Կապեց մի դար սև ծիածան:
Պատեց ծուխը թանձր ու մուգ
Հայ երկնքին անամպ ու բաց,
Հուրը կռեց ցավեր ու սուգ,
Հողմը փռեց ձայներ ու լաց:
Տասնհինգից հետո այնքան
Փոխվեց տեսքը հայրենիքի,
Ահազանգից հետո չկան
Զոհերը մեր մեծ այն սգի:
Կորան նրանք անվերադարձ,
Անթաղ, անհետ ու անշիրիմ,
Այս բոլորը խո՞սք է, թե՞ հարց,
Որ բորբոքեց կրքերը իմ:
Եղե՛ռն, ի՞նչ է գրած քո մեջ.
Սարսափելի տողեր, խավար,
Որ թերթում ես դժոխքի էջ,
Ո՛չ խիղճ ունես, ո՛չ էլ հավատ:
Տասնհինգից մինչև քսան
Էլի կար հինգ դաժան տարի,
Ե՛վ հանճարներ, և՛ ջահել սան՝
Ընկած ուժից չեչոտ քարի:
Դե ձա՛յն տվեք, թվե՛ր ցավի,
Աղաղակի՛ր ապրիլ անխիղճ՝
Ինչպես խորքից քարանձավի,
Խորքից հնչիր ձայներ ու ճիչ:
Թող իմանա շունչը հողի,
Թե մոռացավ նա էլ հավետ,
Ու չմնա դառն ու լեղի
Հայոց վիշտը օձերի հետ:
Մեկ դար կիսված տասնհինգից
Տխուր երգեց ջուրը Վանում,
Եվ սուր ելավ դեպի երկինք
Քաղաքամայր Երևանում:
Ու սրերի քարոտ կողքին
Վառվեց մի հուշ անշեջ կրակ,
Որ բարբարոս չարի մեղքից
Անթեղվում է հոգու ճրագ:
Ե՛վ համալիր, և՛ հուշարձան
Հուշն է Հայոց արնոտ հողի,
Որ հնչում է ողբեր ու ձայն
Ամեն մի զոհ հիշեցնողի:
Հիշեցնում է Ալաշկերտից
Մինչ խորքերը Ադանայի,
Ու բերում է Հայ Խարբերդից
Այն անմոռաց վիշտը Հայի:
Հիշեցնում է կրակն անշեջ՝
Իր մեջ այրող կին, երեխա,
Ու տանելով բոցերի մեջ
Հայ Զեյթունից մինչ չոր Ջուղա:
Հայ աշխարհի ամեն մի ձոր
Բյուր ցավերով նա լցնում է,
Եղեռնական վշտերը խոր
Հուշարձանը հիշեցնում:
Հիշեցնում է Կարս ու Մուշից,
Սև օրերից դառն ու լեղի,
Ու լցնում է ցավոտ հուշից
Բյուր սրտերը այցելողի:
Հիշատակներ Մարաշ, Սիսից,
Կարոտում են Հայ վեհ սարին,
Սև ամպերը պերճ Մասիսից,
Թռան դեպի արնոտ Կարին:
Թռան նաև կռունկի պես
Հոգիները բյուր զոհերի,
Հուշարձանը ականատես
Ամեն մի դեմք թշվառ դարի:
Ծիծեռնակաբերդից երկինք
Վեր խոյացավ մի սուր ծակող,
Որ միշտ նայեն հեռու-մոտիկ
Հուշարձանին հոգի թակող:
Ցավոտ բարձունք, վշտի բլուր,
Հարգանքի տուրք սրբատեղի,
Դու չմարող կրակ ու հուր
Ու մեծ հուշը արնոտ հողի:
Ո՞վ էր գալիս քո երազում,
Ո՞վ, բե՛րդ թշվառ, այն օրերին,
Քո նուրբ հոգին ո՞վ էր հուզում,
Երբ կախ տվին ժամահարին:
Կանգուն դու բերդ ծիծեռնակի,
Բյուր հետքերի թախծոտ հոգի,
Արդյոք տեսա՞ր ծաղկածլում,
Երբ ապրիլը հողդ էր խլում:
Ո՞վ էր այրում, ո՞վ՝ թալանում
Հայ աշխարհի գանձերը հին,
Երբ հայ շունչը մեռավ Վանում,
Ո՞ւմ հետ էիր դու այդ պահին:
Ո՞վ քեզ ընտրեց բյուր բերդերից,
Որ իր սուրը երկինք հանի,
Որ Արարատ սարի ծերից
Պահես հուշը հայ վախճանի:
Գուցե տերը քեզ շշնջաց,
Որ դու պիտի տանես Հայի
Մեծ անունը հավետ հնչած
Ու ողբը մեծ Ադանայի:
Որ պիտի դու գրես անուն
Քաղաքների կորած այնտեղ,
Որ պիտի դու այն ցավանուն
Հողին դառնաս մեծ սրբատեղ:
Որ այնտեղ չար թշնամին
Նոր դավերից էլ չբոթի,
Որ տեսնես մեր նոր ու հին
Պատկերը արյան շիթի:
Հիշատակ ամեն կորած
Հողերում Հայի անհետ
Ձեր հուշին գիր է գրած
Ձեր տարած դժոխքի հետ:
Թող քեզ միշտ գան տեսության
Ու խորհեն ճիշտը մահի,
Դու տանիք թախծոտ մի տան,
Հուշարձան անմեղ զոհի:
19.12.2013թ.
ՎԱՆՔԵՐԻ ԴՌՆԵՐԸ ՓԱԿ
Վանքերի դռները փակ,
Աղոթարանս ո՞ւր է.
Բոցի մեջ գանձեր ու թագ.
Արյունս արդեն ջուր է:
Եվ հուր է հոգին իմ բորբ,
Պատկեր մի նայելով զուր
Բյուրավոր, անտեր ու որբ
Նիրհում է անզոր ու լուռ:
Ժամանակը այս թշվառ
Քաշում է ալ ու սև գիծ,
Կաղոթեմ քեզ ջերմ ու վառ,
Որ օրերս խորհեն ինձ:
Որ երգս ելնի վեր
Թաղված խոր ճահիճում,
Որ առնի զույգ թևեր,
Չմնա մահիճում:
Տանջանքին իմ անզոր
Գա մի նոր զորություն,
Տենչանքին իմ այս նոր
Երազեմ մի խոր քուն:
Որ հեռու իմ որբ վայրից
Հեռանա դավեր ու քեն,
Որ քարոտ այն քարայրից
Չհնչեն հառաչ ու ձեն:
Թե ինչու է այդպես բարդ
Լուծել հարցը մի գոռ շան,
Որ իմանան՝ ի՞նչ է ջարդ,
Ի՞նչ է հոգու սև նշան:
Ինչո՞ւ այս լայն աշխարհում
Մարդ իր տեղը չգտնի,
Ինչո՞ւ այդ մեծ սևերում
Դիակը հող չմտնի:
Ո՜վ է տերը այս մեծ տան
Մահագռգիռ խորհրդի,
Ինչո՞ւ հանել կախախան
Ու սպասել սև հերթի:
Ո՜վ ժողովուրդ, իմացե՛ք,
Քրիստոնյա հողածին,
Եկե՛ք, մի բուռ հող լցե՛ք
Հայ մեկդարյա շիրիմին:
Եկե՛ք, հողի բյուր ազգե՛ր,
Դեռ կա Հայի մի բուռ հող,
Ձեռներ պարզեք դեպի վեր,
Տեսե՛ք մրմուռ, տեսե՛ք ողբ:
Թե ինչպես չարը մերսեց,
Զգաց թեթև իր մեղքից,
Ինչպես Հայը աղերսեց
Այն անմոռաց դժոխքից:
Որ բյուրեղյա ջինջ ջրում
Ձեռներ լվաց արյունոտ,
Ու անարդար սև մահից
Վշտեր ծնվեց ջրի մոտ:
Դուք էլ ելեք ձեզ ոտի
Եկե՛ք դեպի գիրկը մոր,
Շատ վաղուց է կարոտի
Ձեզ սպասող սիրտը խոր:
Ա՜խ, իմ հեռու սար ու ձոր,
Ինչքա՜ն են ձեզ գովերգել,
Կսկիծ դու իմ ահավոր,
Ամեն մի Հայ քեզ գրկել:
Քո վշտերի հավասար
Հողի վրա չկա ոչ,
Բայց կա մոտիկ հեռու սար
Նայող դեպի իր տիրոջ:
Կա Կարինում մի ճամփա,
Որտեղ անցավ մահը լուռ,
Կարսում ծնվեց երեխա,
Մուշում վառվեց վանքի դուռ:
Հարգանքների որպես տուրք
Վախճանին այս բոց ու հուր
Նույնիսկ լռեց կինը թուրք,
Արցունքները քար դարձավ:
Էլ ո՞ր կողմից դուռ բանամ
Սրեր սրած դժոխքից,
Ինչքա՞ն այսպես լուռ մնամ,
Որը ծնվեց քո մեղքից:
Քո դեմ չկա էլ ներում,
Մի՞թե քիչ են ներել քեզ,
Բայց դու ագահ գելի պես
Դեռ ոռնում ես ու ոռնում:
Մեղավորի չար ձեռքից
Անմեղը թող հառաչե,
Ու մարդ չընկնի իր փառքից,
Չմոռանա բավ ու չէ:
Կոտորածից ու գաղթից
Խոսե՛ք, անհա՛շտ ժողովուրդ,
Թեկուզ նայեք դրախտից,
Ձեզ հետ մնա խիղճ ու գութ:
Ինչո՞ւ անհոգս նայեցիք
Ու մնացիք անտարբեր,
Ո՞ր ակունքը նրանց լիք
Միշտ մնում է մահաբեր:
Գանգից բուրգեր շարեցին,
Տվին կրակ ու հրդեհ,
Քարափից եփ ջուր լցին,
Որ խորտակվեր ազգը վեհ:
Արին ինչ կար աշխարհում
Ոչ մարդկային, այլ ոճիր,
Թե ո՞վ էր որբ մոր փորում
Ա՛յ անաստված, դե խոսի՛ր:
Ո՜վ հեռավոր լույս աստղեր,
Ո՞ւմ դեմքին եք դուք փարված,
Չէ՞ որ տեսաք մուռ դեպքեր
Ու մնացիք շվարած:
Դո՛ւ էլ, լուսի՛ն, կեռ սրած,
Որ քեզ նրանք պաշտեցին,
Նրանց գրքում չի գրած,
Որ տարբեր են օձն ու ձին:
Եկե՛ք, ազգե՛ր՝ բազմ ու հոծ
Արևմուտք ու հարավի,
Եկե՛ք երկիրը Հայոց,
Տեսե՛ք հունը խոր ցավի:
Թե խոսք լինի Հայի հարցով,
Որ եղել է հրատապ,
Նա հող ունի ծովից ծով,
Ունի երկիր ծովի չափ:
Օտարը թե կասկածի.
Այնքան վանքեր կան վկա,
Կան աղոթքներ □եղիցի□
Հին հետքերից նարեկա:
Այնտեղ կա բաց գերեզման,
Ոսկոր դեռ հող չմտած,
Կա ջուր՝ մութ ու մոգական,
Հայի աչքից գլորած:
Էլ քարերից չեմ ասի,
Որ մինչ այսօր արյունոտ,
Ու ջարդերը հայ Սիսի
Գանգերը խիճ քարի մոտ:
Աստվածամոր դեմքը լուռ,
Որ քանդակ էր դարերով,
Ու շինեցին ջրի կուռ
Հազարամյա քարերով:
Վանքե՛ր, վանքե՛ր աղաչող,
Լեզու առած մանկապես,
Այնտեղ ցավ է, քար ու հող,
Ու խաչքարը երկու կես:
Ասա՛ Սուրիկ կամ Սուրեն,
Առաջ՝ փոքր, հիմա՝ մեծ,
Երբ շնչում ես հայերեն,
Ինչո՞ւ հողըդ քեզ լքեց:
Իսկ դու այստեղ ապահով,
Առանց Մասիս, առանց լեռ,
Այնտեղ հարավ, քաղցր հով,
Ցավոտ հողըդ չարի ձեռ:
Դե ե՛լ, գնա հայրենիք,
Մի՛ դիր գլուխդ էլ բարձին,
Այնտեղ կա մեծ անելիք,
Եղի՛ր միշտը Հայ հարցի:
22.12.2013թ.
ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ
Ծովածավալ է Հայոց մեծ վիշտը.
Անարգված երկիր, երկունք ու վշտեր,
Քյավուր աշխարհի որտե՞ղ է ճիշտը,
Վրդովված սրտից ո՞վ խոսեր ճշտեր:
Այնտեղ երկինքն է քարի պես լռում,
Այստեղ քարերն են սրտալից խոսում,
Ու ջրի նման արյուն է հոսել
Հայոց լեռների լաբիրինթոսում:
Ինչո՞ւ չի չարի միտքը արգելված,
Ինչո՞ւ է մարդը մարդու սպանում,
Գուցե նա չունի և՛ խիղճ, և՛ Աստված,
Թե՞ նրանով է նա հպարտանում:
Ինչպես գրած է կանոնում կյանքի,
Որ արգելք է մեծ մարդուն թրատել,
Եվ ինչպե՞ս քանդել պատերը վանքի,
Կամ ինչո՞ւ ծառը արմատից հատել:
Վաղուց է դարձել աշխարհը կշեռք,
Ու չի դադարի մահաբեր հողմը,
Որ միանշան արյունոտ ձեռքեր
Քաշվում են ծանր նժարի կողմը:
Վիշտը մեր քինոտ, վիշտը մեծ Հայոց,
Բախտը անիծված դառն վշտով լի,
Եվ օրը խավար, կյանքը՝ դառը խոց,
Վերքերն՝ անամոք, ցավն՝ անբուժելի:
Ո՞վ է գերել քեզ աչքով
Արևմուտքի Հայաստան,
Որ դու դարձար չար ձեռքով
Վշտերի ծով, մերկ ոստան:
Այնժամ վշտեր ու կռվից
Թող ինձ տոկամ, աղոթեմ,
Քո հին ու մութ և հեռվից
Դալուկ դեմքիդ լույս նետեմ:
Գերի ես, բայց վայել չես դու ամենքին,
Ա՜խ, ե՞րբ պիտի տեսնեմ դեմքըդ, դեմքըդ հին:
15.06.2007թ.
***
Հնչիր Հայի տխուր երգ,
Արցունքներով հագենամ,
Ու շալակած ցավ ու վերք
Երթամ դեպի Մուշ ու Վան:
Անցնեմ ճամփան արյունոտ
Ու մոտենամ մի հին տան,
Առնեմ ծարավ մի կարոտ
Երթամ Կարս ու Արդահան:
Թե որ այստեղ հայ չկա,
Բոց տամ սրտից մի խարույկ,
Հասնեմ վանքը Նարեկա,
Վառեմ մոմեր կենտ ու զույգ:
Ու չգիտեմ՝ ո՞ւր գնամ
Միայնակ ու մոլորված,
Լավ է վանքում ծերանամ
Երազներով իմ սիրած:
26.01.2014թ.
***
Ո՞ւր ես փախչում մեզանից
Հայի ցավոտ սև գարուն,
Սարեր կուլան քո ձենից
Աչքերը թաց դեպի տուն:
Քանի՜-քանի՜ գարուններ
Մնաց հեռվում սգավոր,
Դեռ սգում է հուշը խոր
Վշտեր տանող սիրտը մոր:
Ինչքա՜ն ենք մենք աղոթել,
Պատարագել և հեռվից
Հոգուն մեր մուռ է պատել
Ապրիլական արևից:
Ասում են, թե կբուժի
Ժամանակը խոր վերքեր,
Ինչքան կուզե խինդը հուշի,
Դարձյալ լուռ է երգը մեր:
27.01.2014թ.
***
Որպես վշտի ծովից ելած՝ ես մի պոետ ու անտուն,
Ինձ փարվեցին դժոխքային ցավեր ու հոծ դառնություն,
Աշխարհակուլ գիժ հողմերը ես իմ աչքով չեմ տեսել,
Բայց չոքել է սրտիս վրա սարդի նման և հյուսել:
Առավոտը իմ գալստյան այնքան վառ չի եղել, չէ՛,
Գիշերը մութ ու հողմահար ամեն կողմից կփչե,
Ես ի՞նչ անեմ, որ վշտից ձյուն է իջել իմ գլխին,
Թե անցյալը որպես հուշ ինձ է թողել կյանքը հին:
Թիվը թվին գումարվեց, ու հեռացավ կյանքը նոր,
Բացեց մի հին ճանապարհ իմ մտքերին լայն ու խոր:
Շղթաները ձեռքիս կապած՝ ծանր ինչպես տառապանք,
Ու չի տանում օրը առաջ, որ համբուրեմ մի նոր կյանք,
Ինչ որ ինձ հետ կար՝ խնդություն, մոռացել եմ շատ վաղուց,
Աղոթքներս որպես ուղի ճանապարհեց մի հին խուց:
Թե կա կյանքում լի խնդություն, չի ընթանա այն անվերջ,
Որ միշտ մնա խաղաղություն ամեն մի հարթ հոգու մեջ:
Խոսքեր ծակող, կտրող խոսքեր չեն հովանա ոչնչով,
Լոկ նա է մեծ այն կրակը, որ կծխա իր շնչով:
Ես էլ կրակ, ես էլ հով. ո՛չ դիմացի, այլ իմ դեմ,
Ու բերդացած դավերից մամուռ պատած մի հին վեմ:
Ինչքան լույս եմ վառել ես մոխրակալած ու հանգած,
Հեկեկանքներ ու մոգից երգս դարձավ տխուր երգ:
Երբ արթնանամ ես քնից, պիտի ելնեմ աղոթքի,
Որ որոնեմ նոր հույսեր, չհանդիպեմ չար ոտքի:
Գուցե վիհը իմ լեռան անվերջ նայի դեպի վար,
Աստված կասեմ ես նրան ու արևի հավասար:
Որ բաժանե ամեն մի թախծոտ աչքին մի նոր լույս,
Որ չքանա գորշ ու սև, ծագի մի վառ արշալույս:
25.01.2014թ.
***
Ես կդառնամ մեծ պոետ,
Թե ինձ հանկարծ մի լուր տան,
Որ իմացիր, այսուհետ,
Չկա գերված Հայաստան:
Չկա կիսված Հայաստան,
Ու ինձ համար մութ հուշեր,
Ճամփան դեպի Արդահան,
Չկա սահման ու փշեր:
Չկա էլ կանչ ու կարոտ,
Ու խավար դեմք ջինջ ջրում,
Չկա էլ շունչ մահահոտ
Հայոց վշտի լեռներում:
Ճամփան բաց է դեպի Վան,
Դեպի լեռներ դրախտի,
Ո՛չ պահակ կա, ո՛չ սահման,
Ո՛չ էլ ճամփա սև գաղթի:
Տուն է դարձել դժոխքից
Ոսկորներով լի վաթան,
Որ չգնա մոր կողքից,
Դառնա հզոր Հայաստան:
Ես կդառնամ մի բուռ հող,
Որ ինձ ասեն՝ իմացի՛ր,
Այդքան հողը քեզ սիրող
Ուրախությա՛ն դիմացիր:
Դե՛, արցունքնե՛ր, թափվի՛ր ցած,
Ուրախությա՛ն, ոչ լացի,
Որ խնդություն պատի քեզ
Հոծ բեռի տակ այս լծի:
Որ վեր ելնեմ լեռներից,
Գագաթներից հմայվեմ,
Որ աշխարհ գամ ես նորից,
Որ Եփրատում մկրտվեմ:
Որ Վարագա ուխտ գնամ,
Ելնեմ լանջը Սիփանի,
Որ հովերից հագենամ
Վասպուրական ու Վանի:
Գնամ Խարբերդ ու Զեյթուն,
Փնտրեմ դեմքը մութ հուշի,
Ելնեմ սարերը Սասուն,
Իջնեմ դաշտերը Մուշի:
Տեսնեմ կյանքի մի նոր շող
Ու շեների որոշում,
Գտնեմ ճամփան Մուշ տանող
Ու վանքերը մեգ փոշում:
Թող ես դառնամ մի նավակ
Հայոց անջուր հողերում,
Տեսնեմ վանք ու ավերակ
Ամայացած գյուղերում:
Ես կդառնամ վիրահատ,
Մի խոցված սիրտ բուժողի,
Որ շուլուլեմ թեք ու հարթ
Երկու սահման մի հողի:
Թափառական կդառնամ
Մութ կողմերում հին Սիսի,
Ու վառ հեռուն կթռնեմ
Սուրբ լանջերից Մասիսի:
Զանգեզուրից կխոսեմ
Ու ջրերից Սևանի,
Ջուր կդառնամ, կհոսեմ
Դեպի ավեր հին Անի:
Ու կմնամ հարազատ,
Ինչպես Հայը սարի հետ,
Կերթամ այնտեղ Հայաշատ,
Կերթամ Կարին ու Խարբերդ:
Երջանկությունն այս անվերջ,
Թե ինչքա՞ն է տևելու,
Այդքան երկար դավի մեջ,
Թե ե՞րբ եմ ես թևելու:
Որ ես դառնամ խնջույքում
Մի մեծ բախտի թամադա,
Որ երգերս այս կյանքում
Արձագանքե ու թնդա:
28.01.2014թ.
ԻՐԻԿՆԱՅԻՆ ԽՈՀԵՐ
Մինչև ճամփան խավարի ընդամենը երկու թիզ,
Օ՜, կեղկեղան քնար, օ՜, լուսաթև Մասիս,
Թե կմխա հոգիս իմ հեռվից՝ կա հուշեր,
Առավոտն իմ հեռու ու մանկության օրից:
Հավերժական փառքի որպես սեր ու խրատ
Տուր ինձ խիղճ ու կարոտ տառապանքիս ներքո,
Անապատին իմ մութ դու լուսավոր երկինք
Գորշ ամպերի միջից թափի՛ր արցունքը քո:
Երբ աղետներ դողա շանթարձակի բնից,
Տխուրօրյա իմ հո՛գս, դո՛ւ սպասիր մի պահ,
Մինչ ես դուրս գամ խաղաղ զրկանքների միջից,
Տեսնեմ դեմքը մռայլ բողոքական քենի:
Իրիկնային խավար, համր ու անխոս պահի
Ու խլացնող ճիչեր կալանավոր հոգու,
Լույսեր՝ աղոտ ու մութ, իմ խանդավառ ջահի,
Թափվե՛ք ջրի նման իմ ուսերից խանդոտ:
Գիշերը մութ վրաս՝ ինչպես մարած հնոց,
Այրում է նա երգից անհետացած մի հուր,
Ո՜վ դավաճան ու գիժ, դուրս խուժեցե՛ք բնից,
Փոշի դարձե՛ք այնտեղ, և՛ շղթաներ, և՛ սուր:
Որ չիմանամ դավեր ես իմ ապրած օրում,
Անհետանա ցավեր, կորչի և՛ տեր, և՛ լուծ,
Ու հաշտվեն իրար և՛ զրկանք, և՛ ներում,
Գնան դեպի սև ջուր, հեռանան իմ հոգուց:
29.01.2014թ.
ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ՄԱՐՏԻՆ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ
Դու Ջավախքի արդար ծնունդ՝
Ազգասեր ու հայավարի,
Մեծ մարդկության բարի և գութ,
Դու հավասար բարձր սարի:
Նախնիներիդ շարունակող,
Հարգանքների դու մեծ վկան,
Դու մարդասեր ու կայնք սիրող,
Ունես երկիր արեգական:
Դու բխացող զուլալ աղբյուր
Ամեն ծարավ հագեցնողի,
Անուրջներդ դրախտ ու բույր,
Դու նոր շունչը Հայ հին հողի:
Ցանկություններն իմ անարատ
Թող կատարի սուրբ տերը քեզ,
Դու մեծ կանչը վեհ ու հպարտ,
Դու հողի պես խոնարհ ու հեզ:
Դու մեծ ուժ ես քո ազգի հետ,
Ավարայրի սլացող նետ,
Բարձունքների դու մեծ խրատ,
Դու վեհ Մասիս ու Արարատ:
30.01.2014թ.
ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Այն ի՞նչ սիրտ էր, որ դոփում էր քո կրծքում,
Ո՜վ դու ազնիվ, հայավարի ու խիզախ,
Դու տենչացիր ազատ-անկախ Հայաստան,
Տենչդ թռավ քեզ հետ մի նոր Ղարաբաղ:
Ոսկի շարեմ ես քո ճամփին` քիչ է, քիչ,
Այն, որ անցան քո ոտքերը սրբազան,
Ես ի՞նչ ասեմ աստվածամորն այն անխիղճ,
Որ հետքերդ քեզ օգնության չհասան:
Դու քաղցրանուն, դու բարձրանուն ու անմահ,
Դու կմնաս հավետ քո քաջ ազգի հետ,
Քեզ մեզանից դեռ չի խլել ոչ մի մահ,
Դու քաջ հերոս Հայոց ազգի սպարապետ:
Կռունկները քեզ ձայնեցին Արցախից.
Ո՞ւր ես, չես գա այդքան երկար ժամանակ,
Ա՜խ, ինչ լավ էր, որ կայիր միշտ մեր կողքին,
Հազա՜ր ափսոս, որ քնած ես հողի տակ:
Դու մեծ վերքը, տխուր երգը Հայության,
Արարատից մինչ լեռները դրախտի,
Թող քո շիրմին հայավարի այցի գան,
Որ իմանան ուխտատեղը անհաղթի:
14.01.2014թ.
ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ
Ինչքան սեր կա հայրենիքի` ձեզ հետ է,
Այդքան հող սիրողը պիտի համբառնա,
Պատերազմում կյանքից մահը մի կետ է,
Մահապարտը մահից պիտի ետ դառնա:
Մահապարտը հոգեվարքի,
Ղարաբաղյան բոցերի մեջ,
Հաջորդ թիվը Հայոց վերքի
Ե՛վ դառնություն, և՛ նոր սև էջ:
Վերջին շունչն էր հասել Հային
Ղարաբաղի մատույցներում,
Սակայն անթիվ քաջեր կային,
Որ մահ էին մտաբերում:
Ու գնացին մահանալու
Հանուն Հայոց մի հին հողի,
Ձեր կորուստը ո՞վ էր լալու,
Եվ ո՞վ դերում սգացողի:
Ո՜վ սուրբ մայրեր Հայաստանյաց,
Որ ծնել եք խիզախ ու քաջ,
Ձեր աղոթքը գավթում մնաց,
Կարոտները` արնոտ դաշտում:
Ընդամենը մահից մի քայլ
Հողին փարված մահապարտներ,
Նրանք են Հայ դրոշը փայլ,
Նրանք հույսը վերջին և մեր:
Կռիվ տվին չար թշնամուն`
Թողած ընկեր ու հարազատ,
Ու կանչում էր վիշտը անհուն,
Որ շունչ առներ երկիրն ազատ:
Գոյությունը դուք եք Հայի,
Թե տուն դառնաք ահեղ բոցից,
Դուք հատեցիք սատանայի
Չար մտքերը արնոտ ծոցից:
Թե ինչ տեսաք` ձեզ է հայտնի,
Չար գործերից այն հրեշի,
Ձեր հավատը ձեզ չի մատնի,
Սուրբ կմնա ձեր վրեժին:
Արևածագ, արնոտ ուղի,
Տխուր երկիր, բեկված տանիք,
Ու անվերջ է ցավը հողի,
Ո՞ւր ես ազատ իմ հայրենիք:
Այդքան արի ու քաջություն
Ամենաթեժ բոցում կետի,
Պիտի կռվեն մինչ վերջին շունչ
Դառն հողմերում Ղարաբաղի:
Շատերն ընկան, շատերին խոց
Ու մշուշ էր նրանց հոգում,
Շատերն էին վանքում Հայոց
Հանգստություն պատարագում:
Ինչքան թանկ ես հայրենի հող,
Որ արյունը դարձել է ջուր,
Քանի կա չար դուռըդ թակող,
Պիտի լինես անվախ հզոր:
Մահապարտի սիրտը ոխում,
Ինչպես լեռը մշուշապատ,
Գյուղեր ու շեն թանձր ծխում
Երազանքներ փակ ու վհատ:
Բայց հեռու չէր հաղթանակը,
Թե ինչ գնով էր նա գալու,
Որ հաղթական հայոց թագը
Բերդի գլխին հավետ մեխվեր:
Անվախները մահապարտի
Գրկում կռվի Հայ սրբազան,
Եկել էին հեռվից մարտի
Սուրբ մտքերով հերոսական:
Միայն առա՜ջ, ո՛չ մի քայլ ետ.
Այդ էր եղել ուխտը նրանց,
Կռիվ էր այն լոկ մահի հետ,
Որ փարվել էր ամեն մի անձ:
Ու քաջասիրտ հայը խոցվեց
Գնդակներից անկուշտ չարի,
Կրծքի վրա արյունոտվեց
Թերթիկները ծոցատետրի:
Թե ինչ գիր էր գրած այնտեղ
Երազներից տեսած քնում,
Ընկերներից իր համատեղ
Թե որ օրը ով էր գնում:
Թե նոր փորած խրամատում
Իրենք` միակ, վշտերը` հազար,
Թե չար մահը ո՞ւմ էր պատում
Կռվում այդ մութ, անհավասար:
Մռնչացող թրթուր տանկեր,
Հողը թախծում էր խոր ցավից,
Ու մարտական մոտ ու ընկեր
Տենչում էին մեծ ծարավից:
Դժոխքի դուռ, զենք ու արյուն,
Հույսը մի բուռ, այն էլ` հեռվում,
Ձյունը հալվեց, եկավ գարուն,
Շատերն ընկան ահեղ կռվում:
Չկան արդեն ջահել տղերք,
Ու խոցվեցին չար գնդակից,
Դարձած մեկտեղ տխուր մի երգ,
Ու հնչեցին սարի տակից:
Թե ում կյանքը կիսամուրազ,
Ում բալիկը դեռ նորածին,
Ով չհասած դեռ Ամարաս,
Դե ե՛լ, գթա՛, աստվածածին:
Ինչքա՜ն երգեր ու նպատակ
Դեռ չհնչած մնաց թերի,
Ինչքա՜ն կտրիճ` սրտները տաք,
Դարձան զոհեր արնոտ դարի:
Սակայն հողը դեռ ծխի մեջ
Մահապարտը հանգիստ չուներ,
Պիտի գրեր մի նոր վառ էջ
Հայ պատմության մութ էջերում:
Պիտի վերջին շունչը փչեր
Ու ազատեր հողը չարից,
Որ թշնամին էլ չհաչեր
Անմիտ ու խակ գաղափարից:
Ա՜խ, մահապարտ կլինեի,
Ես քեզ ծառա` թեկուզ կռվում,
Միայն թե ոխը հանեիր
Իմ կարոտած այն որբ հեռվում:
Կդառնայի քեզ սրտակից,
Կլնեի մոտ ու հարազատ,
Որ Հայ ազգը քո երակից
Երկինք ու հող շնչեր ազատ:
Բոլորը քեզ, հա՛յ մահապարտ,
Որ հանեցիր ոխը մեր հին,
Քեզ էլ հանգիստ, ո՜վ նահատակ,
Թող լույս շողա քո վառ շիրմին:
Բայց մոր սիրտը ինչո՜վ խնդա,
Երբ խոցված է դարպաս ու դուռ,
Քո մոր ձայնը ինչպե՞ս թնդա,
Երբ պատել է նրան մրմուռ:
Ու ոչ մեկը չէր լրացնի
Կորած որդուն մոր սրտի մեջ,
Ոչ մի պաղ ջուր չէր հագեցնի
Մեծ ծարավը ազիզ որդու:
Մահապարտնե՛ր, մահապարտնե՛ր,
Ինչքան կա ձեր սրտում երազ,
Ու հեռացան բաղձանքը ձեր,
Որ մնացիք վեհ, անմուրազ:
Հիմա որտե՞ղ պիտի փնտրեր
Քո սիրածը, ո՜վ նահատակ,
Ինչպե՜ս սգար ձեր հերն ու մեր
Այս անիծված երկնքի տակ:
Արիություն, չխնայած կյանք ու սեր,
Նետած գիրկը բոց հրի,
Գուցե փրկեց բազմաչարչար հողը մեր
Աղոթքը ձեր մայրերի:
Սակայն չեղավ հրաշքն այն,
Որ անկորուստ մնայիք,
Ու լսեիք մանկան ձայն,
Երբ հասնեիք Հայրենիք:
Ոմանք բացին դուռը տան`
Թողած դաշտում ոխ ու քեն,
Ոմանք հիմա էլ չկան,
Որ խոց սրտեր տաքացնեն:
Հայոց լեռները հպարտ
Նայում են ձեզ, հեծկլտում,
Ո՜վ Հայ ազգի մահապարտ,
Կապրե՛ք անվերջ հայ հոգում:
Լեռնե՛ր, լեռնե՛ր հարազատ,
Ու գմբեթներ պերճ վանքի,
Փրկեց քաջը հողն ազատ
Արյան գնով իր կյանքի:
Կարոտներով օրհնանք ու սեր,
Մոխրակալած հոգուց իմ բորբ,
Իմ մեծ ազգի մահապարտնե՛ր,
Որ չթողիք ինձ խենթ ու որբ:
Որ աստղաբույլ հայ երկնքում
Էլ չերևա գորշ ամպ ու ծուխ,
Որ հնամյա Հայոց վանքում
Խաղաղ մխա մոմեր ու խունկ:
19.01.2014թ.
ԵՂԵՌՆԱԿԱՆ
Նորից դառնաշունչ ապրիլը եկավ,
Եվ քանի այդպես ապրիլ է անցել,
Բոցուտ հայելի մեր հուր աչքերից
Ինչքա՜ն արցունք է հոսել գնացել:
Ինչքա՜ն-ինչքա՜ն են ծառերն արտասվել
Վաղ առավոտվա արծաթյա շաղից,
Ինչքա՜ն է սրտին մեր դանակ քսվել
Սև ու ողբալի թատերախաղից:
Որտեղ եմ հիմա, ես այն չգիտեմ,
Տալիս եմ ինձ հարց և ինձ հետ լռում,
հուշաքարերին մեծ զոհերի դեմ
Եվ ո՞վ է իմ տեղ մոմերը վառում:
Եվ իմ փոխարեն ո՞վ է աղոթում
Բյուր հոգիներին անհետք, անանուն,
Ո՞ւմ սրտից հիմա արյուն չի կաթում,
Որը անվանվեց մահահոտ գարուն:
Հիմա այն հեռու հայի հին հողում
Հնչում են զանգեր, զանգերը վշտի,
Դաշտերին ողբի սուգն է ողողում
Սարերը կանգնած վեհ հրաժեշտի:
Բուքը հունվարի փոխարեն,
Արևը մայր չմտած,
Շանթ ու կրակ, սուր սրեն
Մեղմ ապրիլին որոտաց:
Հալվեց, հոսեց սարերից
Ձյունն սպիտակ, բախտը մութ,
Ջրերը մեր արյունից
Դարձան կարմիր մայրամուտ:
Վերքեր, վերքեր` խոր ու բաց,
Հույսը, որպես մի փակ խուց,
Քամվեց անթիվ ողբ ու լաց,
Պղտոր ու մութ մեր հոգուց:
Հոգիները զոհերի
Պիտի ծխա որպես խունկ,
Ա՜խ, հատեցի՛ր արմատներ,
Ապրի՛լ, դու սև ծառատունկ:
Գարունների հոգելից
Ոչ խնդության, այլ ցավի,
Հայի մռայլ բախտին կից
Վերջին կետը մեր բավի:
Ապրի՛լ, սիրտդ չի՛ մխա
Տեսիլքներից ցավալի,
Ապրի՛լ, բա՛ց քեզ, թող բխա
Արցունքներդ լի ու լի:
13.04.2010թ.
ՈՒՆԵՆՔ
Հպարտ ենք մենք, որ ունենք
Դրոշ ու գերբ պետական,
Անցյալը մեր հենց մենք ենք
Ու մեր գալիք ապագան:
Այո՛, հպարտ ենք մենք միշտ,
Եվ աշխարհում պարզերես,
Կլանել ենք ցավ ու վիշտ,
Բայց կանգուն ենք բերդի պես:
Ունենք տառեր մեսրոպյան,
Ու խաչը մեծ Հիսուսի,
Ունենք փրկված դռներ տան,
Ու սուրբ գագաթ Մասիսի:
Վեր ենք ելել ձորերից,
Սարերից ցած ենք իջել,
Վհատվել ենք ու նորից
Չարին երբեք չենք զիջել:
Զինված ուժը Հայ ազգի
Հզոր է ու բյուր քանակ,
Անհաղթ ուժին քաջ բազկի
Էլ չի դիպչի սուր դանակ:
Ունենք, ունենք, շատ ունենք,
Թեև շատ ենք կորցրել,
Եկեք հողը շատացնենք,
Որին մենք շատ ենք սիրել:
18.04.2010թ.
ՍԵՎ ԳԱՐՈՒՆ
Ինչպե՞ս ես քեզ ողջունեմ,
Հայի ցավո՛տ, խև գարուն,
Որ պոռթկացիր դու մեր դեմ
Եղեռնի այն սև տարուն:
Գարուն ես վառ բոլորին,
Իսկ մեզ համար արնոտ ձեռ,
Մեծ է վերքը մեր խորին,
Ու վարդերը վաղամեռ:
Ասա՛, ո՞վ է մեղավոր,
Գարո՛ւն, այդ քո արարքին,
Որ խոցեցիր այդպես խոր
Եվ աղ լցիր մեր վերքին:
Աղաղակներ զուր անցան,
Եվ ղողանջը Հայ հոգու,
Հանգեց օդում ճիչ ու ձայն
Մահի ձեռքից ահարկու:
Դու բացվեցիր սև դեմքով,
Գարո՛ւն, Հայոց աշխարհում,
Ու սարքեցիր արյուն ծով
Այն անմոռաց սև օրում:
Գարո՛ւն, գնա՛, հեռացի՛ր,
Թեթևանա ցավերն իմ,
Դու իմ հոգում մնացիր`
Որպես անհուշ մի շիրիմ:
24.04.2010թ.
***
Ո՞վ է կարդալու թերթերն իմ հոգու` փակված ու անտես,
Կբանա քո դեմ լուռ աչքեր երկու, գաղտնիք ու հանդես:
Կբանա դռներ վառ անուրջների, բաղձանք ու կարոտ,
Կտեսնեմ խեժն իմ հոգու նկարի ու տեսքը յարոտ:
Շերտերն իմ հոգու ո՞վ է բանալու ծալքերը անյուղ,
Դարձել է վշտից մարմինս հլու չորացած մի ճյուղ:
Դարձել է, դարձել ու պիտի դառնա դավեր ու քենից,
Եվ մի օր գուցե երկինք համբառնա ցավերի ձենից:
Իմ հոգում նինջ է, ցուրտ է իմ հոգում, իսկ ես անիմաց,
Եվ ծիծաղով եմ ես ինձ նորոգում շատերի դիմաց:
Կանցնի կգնա հոգին իմ տկար քաղց ու կարոտով,
Կդառնա հուշի աղոտ մի նկար անթափանց մութով:
17.05.2010թ.
ԴՐՈՇ ՀԱՅԿԱԿԱՆ
Երեք գույն ունի դրոշն Հայկական,
Նա է Հայ սիրտը ջերմացնող ու տաք,
Նա է մեր գալիք անցյալ ու ներկան,
Երեք գույն փայլող հայոց երկնի տակ:
Եռագույն գույնի ճամփեքը քարոտ
Տանում է ուղիղ թեթև, անխափան,
Անցյալ ուղիներն դաժան ու հրոտ
Ծածանվում է հայ ամեն սրտի մոտ:
Դու մեծ նշանն ես պետության հայոց,
Ու վեհություն ես ազգերի դիմաց,
Դու վերքի նշան բազմաթիվ ու հոծ,
Ու Հայի միտքը աշխարհայաց:
Քեզնով է ծագում երգը Հայ հոգու,
Քեզնով է ճանաչ Հայը աշխարհին,
Դու ես Հայ կյանքի ղեկ ուղենիշը,
Դու ես կնիքը ազգության մեր հին:
20.05.2010թ.
ՊԻՏԻ ԵԼՆԵՄ
Ես պիտի ելնեմ լեռներն անառիկ
Համայն աշխարհի վիշտը տեսնելու,
Ու պիտի նայեմ չորս կողմը լռիկ,
Թե որ կողմից է վշտի ձայն գալու:
Ես պիտի սգամ ողջ ողբն աշխարհի,
Գուցե այն դառնա բավ ու ամոքիչ,
Պիտի աղոթեմ մեծ հոսքը մահի,
Որ թեթևանա վշտերը մի քիչ:
Բոլոր հոգսերը պիտի հոգամ լուռ,
Ու պիտի կոչեմ վեհ ազատություն,
Որ էլ չլինի կսկիծ ու մրմուռ,
Որ ամեն պանդուխտ դառնա դեպի տուն:
Եվ պիտի, պիտի թեկուզ վիշտ պատի,
Ելնեմ բարձունքներ ու աղաղակեմ,
Հոգու ղողանջով ու նորից պիտի
Մութ խրճիթների դռները թակեմ:
Ես պիտի կյանքի ծարավն հագեցնեմ
Սպիտակափառ լեռների ծերից,
Ինչպես ելել եմ ու պիտի իջնեմ
Երկնահուպ ու վեհ Հիմալայներից:
Ու պիտի նայեմ մի սուրբ նկարի`
Գագաթն ալևոր` կախված սև պատից,
Պարուրած մի խուրձ վերքերը դարի,
Շալակած իջնեմ վեհ Արարատից:
08.06.2010թ.
***
Այսօր թռան Արարատից երամ ղուշեր,
Կորան անհետ առանց մաղթանք հայ երկնքում,
Թողին նրանք սեգ լանջերին երգ ու հուշեր,
Մնաց նրանց քաղցր ձայնը հայրենիքում:
Ո՞ւր հեռացան` անվերադարձ, առանց խաբար,
Թե՞ շփոթեց անթափանցիկ մեգ ու դուման,
Ա՜խ, իմ ղուշե՛ր, զուր հեռացաք և շատ իզուր,
Թե՞ բույն դրիք ձեր հին սիրած սարի նման:
Ա՜խ, ձեր ձայնը կարոտով եմ միշտ հիշում,
Սարը այն մեծ հնադարյան ու հրաթև,
Հաճախ նա էլ իմ սրտի պես մշուշում
Տենչում է լույս հայ երկնքից գորշ ու սև:
18.06.2010թ.
***
Բազմաչար ունեմ մի ազգ
Ու դարերի մորմոքում
Դարձավ այն ինձ փուշ ու տատասկ,
Ու սուր մեխվեց իմ հոգում:
Փլված մնաց խղճի կտոր,
Մնաց իմ դեմ մի մեծ սար,
Մնաց թախիծ արցունքաթոր,
Ու վեհ ձյունոտ մի կատար:
ԳՆԱՑԵՔ ՀԱՎՔԵՐ
Գնացե՛ք հավքեր այն կողմ ջրի,
Ամեն մի քարին ինձնից բարևե՛ք,
Եվ սարերին այն, որ ընկած գերի,
Հանե՛ք ձեր ձայնը ու առա՛ջ թևեք:
Թռե՛ք ձեր ձայնով տխուր, լալագին`
Սև արահետներ տալով թևի տակ,
Թողե՛ք ձեր երգը այն սարի տակին,
Որտեղ մնացին անհուշ հիշատակ:
Հասե՛ք մի տապան կամ կալատեղի,
Թե մնացել են նրանցից հիմի,
Թախծե՛ք ձեզանից արցունքներ աղի
Ու տխուր երգե՛ք մի որբ շիրիմի:
Թե մնացել են շիրիմները մեր,
Թե հող է դարձել ոսկոր ու հոգի,
Տե՛ր Աստված, թե կա խղճի մասնիկներ,
Քո սուրբ ձեռքերով իմ շունչը փակի:
Ու երբ դառնաք ետ անկատար ուխտից,
Նայեմ ձեզ սիրով ու ձեզ խոնարհվեմ,
Ձեր տխուր այցը իմ մռայլ բախտից`
Որպես մի սև գանձ իմ սրտում պահեմ:
14.08.2010թ.
ԷՐԶՐՈՒՄ
Էրզրումի ճանապարհը հոգիս գրկեց,
Ու քարքարոտ արահետներ նայեցին ինձ,
Հուշագրող դառն խոհեր, ցավեր ու ցեց,
Կպավ սրտիս, դարձավ անվերջ խեժ ու սոսինձ:
Էրզրումի հին, հնաոճ պատերի տակ
Դեռ շնչում է հայի վառած մի լույս կրակ,
Ու նիրհում են բերդերը հին, անհիշատակ,
Եկեղեցի ու սուրբ վանքեր քարե հատակ:
Էրզրումի թուխ ամպերը երևացին,
Ու մոխիրը փոշիացավ այրված հրում,
Զույգ անունները առանց տիրոջ մենակ լացին,
Ա՜խ, չգիտեմ Կարի՞ն ասեմ, թե՞ Էրզրում:
Ինձ հետ մնաց հին երկիրը իմ հայրենյաց,
Ինձ հետ խոսեց քամիները Էրզրումի,
Թե ո՞ւր կորավ իմ հույս ու սեր, թռավգնաց,
Թե ովքե՞ր են ջուր պղտորում այնտեղ հիմի:
21.08.2010թ.
***Իմ հուշերում մնաց մորմոք, մնաց կարոտն Արարատյան,
Մնաց հեռվում արցունքաթոր ջրերի մոտ մի որբ ոստան:
Ու բյուր մնաց բույր սրտերում մարմնացած դավերն հեռու,
Մնաց մի սեր, մի ուրվական թափառական իմ հեզ հոգում:
Այրված մամռոտ քարերի մեջ սիրտս մնաց որպես մի հուշ,
Մնաց քաղցր մի հայրենիք ու մի անուն վառ քաղցրանուշ:
Մի՞թե արդյոք չեմ տեսնելու վայրերը այն գերի, անտեր,
Մի՞թե էլ չեն ետ դառնալու ամայացած կանաչ հանդեր:
Թե լեռները խռովել են իրենց շշուկ ձենից կամաց,
Ա՜խ, լեռները մեր, լուռ սերը, որ դրած են իրար դիմաց:
Լեռնե՛ր Հայոց, վե՛հ մնացեք` որպես ողբի մեծ հիշատակ,
Երբ կմեռնեմ` ինձ թաղեցե՛ք Արարատի շուքերի տակ:
22.09.2010թ.
ԾԱՐԱՎ
Իմ ծարաված սրտի համար մի ջուր տվե՛ք ջրից Վանի,
Որ հագենամ Հայի ջրով, հեռվից ցավեմ լեռան Մասիս,
Տվե՛ք ինձ ջուր արծաթահոս պաղ ջրերից իմ հայրենի,
Թողնեմ հեռուն անքուն գիշեր, մտորումներ ու պաղ հյուսիս:
Տվե՛ք մի լուր խաղաղ ու լույս հավքի թևով հայրենիքից,
Փչե՛ք բույրեր հովի թևին խաղաղաբոց թոնրի ծխից,
Նետե՛ք մի շողք դրախտային արևավառ Հայ երկնքից,
Խոսե՛ք հայրենի լեռներից ու լուր տվե՛ք քաջ Արցախից:
Հին սրբազան արյունածուծ հայոց հողից մի բուռ բերե՛ք,
Մուռ մտքերս հոգի մաշող համատեղե՛ք ու գուրգուրե՛ք,
Սիրտս տարե՛ք դեպի հարավ, կա մի հովիտ` այնտեղ դրե՛ք,
Այրե՛ք անմար բոցի վրա ու մոխիր հողին ցրե՛ք:
***
Արագած ու Մասիսների մեջտեղ կանգնած
Լսոււմ եմ լուռ հեկեկանքը Քրիստոսի,
Երկու լեռան սեգ լանջերը հավետ քնած
Հիշեցնում է վաղուց փորած մի խոր փոսի:
Փոսն է նա խոր ու հնացած Հայոց վշտի,
Նա փոսն է հին ոսկորացած Հայոց բախտի,
Նա եղել է վերջին փոսը հրաժեշտի,
Այն փոսն է մեծ անվերադարձ Հայոց գաղթի:
ՄԱՍԻՍԻ ՆՄԱՆ
Մասիսի նման գեղեցիկ գագաթ
Չկա ոչ մի տեղ,
Նա շատ բարի է ու կամքը երկաթ,
Ճանապարհը` նեղ:
Ճանապարհը փակ իմ հպարտ սարի
Քարերով մեխված,
Բայց Հայի ոգով մեծ տունն աշխարհի
Երկնքից կախված:
Դեմքով նայում է դեպի հայրենիք
Ոխը թշնամուն,
Համայն աշխարհի նա լուսե տանիք
Ու հայրենի տուն:
Հայ վիշտը սրտիս քեզ նայեմ հեռվից`
Խաղաղ ու լռին,
Ու սև գաղութից դու երբ տուն բառնաս
Թքես դու ծռին:
Թե գա ժամանակ ու փոխվի դարը
Մասիսը կանչե,
Պիտի տուն դառնա իմ գերված սարը,
Եվ այն հեռու չէ:
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
/ԱՐՑԱԽՅԱՆ/
Նորից ձայնում է տառապած մի հող,
Նորից նոր դավեր` հինը հիշեցնող,
Նորից արյունոտ ծաղիկներ ու վարդ,
Նորից տառապանք ու նոր հայի ջարդ:
Չէ՛, ո՛չ, այս անգամ փոխվել է դարը,
Չկա կույսերի լիրբ առևանգում,
Ո՛չ, հիմա արդեն կարծր է քարը,
Ու բիրտ է խիղճը Հայի նոր հոգում:
Ու այսօր պիտի լինի նոր սխրանք,
Ու լքի խիղճը հայի նուրբ հոգին,
Որ էլ չպատի մեզ խոց ու տխրանք,
Որից խլեցին մեր գանձն ահագին:
Այդպես խոստացան հայ ջահել քաջեր,
Այդպես խոսք տվեց մարտիկը նորեկ,
Որ պիտի շուռ տան պատմության էջեր,
Պիտի հուրհուրան գույները երեք:
Գնացին մահի դեմ կռիվ տալու,
Ու մեծ սրբազան ահավոր կռիվ,
Սխրանքներ հասավ մեզ չհավատալու,
Ու թեթևացան այն սև օր ու թիվ:
Կռվեցին անվերջ, թափելով արյուն,
Զոհվեցին ջահել` դեռ չհագեցած,
Բացվեց սարերին մի ուրիշ գարուն,
Ու աղոթեցին երեսները բաց:
Ա՛յ սա նման է անվերջ գրոհի,
Որտեղ հատում են ծիլը թշնամու,
Ո՛չ թե շունչ դառնա անմեղը զոհի
Ու ընկնի բուկը կատաղած քամու:
Այդ էր Հայ ազգի վերջին գրոհը,
Այդ էր փրկելու սրբությունը մեծ,
Թե այն օրերին անմեղ էր զոհը,
Հիմա նրանց է հոգու ցավն ու ցեց:
Արևն է բացվում Հայոց լեռներից,
Կռիվ է մղում մարտիկը սարում,
Այդ մեծ բաղձանք է նորից ու նորից`
Կամավոր կռվել այս մեր օրերում:
Կռվել, պայքարել հանուն հայ հողի.
Այդ մեծ անուն է ու ազնիվ մտքեր,
Խրամատները ամեն մի գյուղի
Հավերժ պահում են հայ քաջի հետքեր:
Թնդում է դաշտը նոր Ավարայրի,
Այն վիշտը հեռվում թշվառ, ամայի,
Արցախ աշխարհում ամեն մի վայրի,
Թախծում է հողը արյունից Հայի:
Այդպես ձգվում էր մարտ և հրավեր,
Թե ինչքան պիտի ձգվեր այդ երկար,
Ամեն տեղ լուռ էր, ամենուր ավեր,
Ձեր մեծ սխրանքից ուրիշ տեղ չկար:
Որ հաղթեր վաղուց երազված երազ,
Որ մի պատառ հաց շան բերնից խլեր,
Որ Հայ պատանին մնար անմուրազ,
Տուն չդառնային տարեց ու ջահել:
Կատարվեց, այո՛, մի մեծ երազանք,
Հաղթեց քաջ ուժը դաժան թշնամուն,
Էլ մարդ հոշոտել չեն կարող նրանք,
Նրանց սև միտքը տված է քամուն:
Դուք պիտի ելնեք աստղերից էլ վեր,
Ով ազգի հերոս, ազատամարտի՛կ,
Ձեր կյանքը ազգին որպես հուշ նվեր
Պիտի վեհ մնա հային շատ մոտիկ:
Ու պիտի խառնեք այն հին կրակը
Հայի հին մարած,
Որ մնա հավետ հայոց լույս թագը
Ձեր սրտին կարած:
Չունեն թուրքերը և՛ Նախ, և՛ Իջևան,
Բայց տիրացել են խաչակիր հողին,
Թե սպասում են այնտեղ Մուշ ու Վան,
Այստեղ բացվում է հայ □Նախի□ ուղին:
Որ Նախիջևանն էլ արցախի նման
Բանա թևերը, դառնա դեպի տուն,
Որ փոշիանան փշեր ու սահման,
Որ անհետանա հայի դառնություն:
Հայոց աշխարհը պիտ վերածնվի,
Դառնա մարգարիտ մեծ արևելքի,
Որ ամեն մի հայ իր սյանը հենվի,
Ու դառնա հույսը ամեն մի ելքի:
Հավիտենական մնաք երկնքում,
Ով հա՛յ աշխարհի պանծալի որդիք,
Մնաց մեծ երազ ձեր չապրած կյանքում
Եվ ամեն սրտին ձեր հուշը մոտիկ:
Ձեզ չեմ մոռանա, ի՛մ քաջեր, երբե՛ք,
Ու չե՛ք մոռացվի դուք ազգի կողմից,
Նույնիսկ քնի մեջ ասում եմ, զարկե՛ք,
Ազատե՛ք հողը չարամիտ հողմից:
Ինչքան ուզում է ճամփան ինձ խաբի,
Ձեզնից չեմ շեղի իմ ճամփան երբեք,
Ինչքան իմ սիրտը կրծքում տրոփի,
Պիտի վեհ գոռամ` խփե՛ք ու խփե՛ք:
Ձեզ չեմ մոռանա իմ հուշով ու հեգ
Ու շիրիմները ձեր լույս քարակերտ,
Դրիք ձեր կյանքով իմ սրտին մեծ վերք,
Ա՛խ, ինչո՞ւ այդպես հեռացաք անհերթ:
Գոնե տեսնեիք մի խաղաղ գիշեր
Հաղթելուց հետո հայրենի հողում,
Որ չլցվեին այդքան սև հուշեր
Հայոց աշխարհի տառապած ծովում:
Տառապանքներից ելած այս ցավի
Մնում եմ ինձ հետ միայնակ ու լուռ,
Ինչքան ուզում է հողմը ինձ ոռնա,
Ձեզ չեմ մոռանա, ձեզ չեմ մոռանա:
03.12.2013թ.
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
Դու հպարտ, հզոր իմ հայոց բանակ,
Չթողնե՛ս մեր հին հարցը անլուծում,
Դու հայ մեծ ուժն ես ու ազգի հենակ,
Ու խաղաղ քունը դու ես մատուցում:
Դու ես երակը դոփացող սրտի,
Ու միտքը խորունկ` ապահով ու լի,
Դու միշտ արթուն ես հողմերի դիմաց,
Բանա՛կ Հայկական, դու ուժ խորիմաց:
Դու ծիածանն ես ազգերին խաղաղ,
Դու ես գաղտնիքը ու մեր ապագան,
Դու մեծ, դու հզոր, խիզախ ու անվախ,
Դու և՛ քաջ, և՛ նոր, բանա՛կ Հայկական:
Հալածանքներում փնտրել են քեզ միշտ,
Բայց թե տեսել են քեզ մեգ խավարում,
Առանց քեզ եղավ անթիվ դավ ու վիշտ,
Հպարտություն քեզ այս մեր նոր դարում:
Ո՜վ քաջ սպաներ հայոց բանակի,
Թո՛ղ աստղեր շողա ձեր ուսի վրա,
Ու ձեր զինվորներ հայ հաղթանակի
Նշանաբանը հավետ հուրհուրա:
10.12.2013թ.
***
Ամեն մի սար մի դրախտ,
Ամեն մի քար մի կոթող,
Լեռներ կանգուն ու անհաղթ,
Ու վշտերով հունցած հող:
Մասիսները հեռվում սեր,
Արաքսը մեծ վիշտ կիսող,
Եկեղեցի ու վանքեր,
Աղոթք երկինք սլացող:
Վանը աղբյուր ու մեռոն
Շիրիմներին մատուցող,
Սևանը ջուր, Հայի հուն,
Սիփանը հին մի սև քող:
Հայ վիշտը վեհ սարերում,
Այնտեղ հողը քարուքանդ,
Բյուր շիրիմներ մուգ ջրում,
Անին ավեր ու հիվանդ:
Բայց կա երկիր մի դրախտ,
Հայացքը` պաղ, դեմքը` տան,
Տեսած դժոխք ու մեծ գաղթ,
Խոր վիշտ տանող Հայաստան:
10.12.13թ.
ՏՎԵՔ ՀՈՂՍ
Դեռ չի մեռել քանի ջանըս,
Տվե՛ք Սիփան, տվե՛ք Վանըս:
Ո՞ւր է էրգիր, ո՞ւր է ղուշըս,
Տվե՛ք Սասուն, տվե՛ք Մուշըս:
Խոր վշտերում սուտ է քունըս,
Տվե՛ք Խարբերդ ու Զեյթունըս:
Թողե՛ք ջուրն իմ խոսի հետըս,
Տվե՛ք որբուկ Մեղրագետըս:
Աղոթքի հետ բաս ու ծումըս,
Տվե՛ք Կարս ու Էրզրումըս:
Դեռ կանգուն է բիրտ վահանըս,
Տվե՛ք Անի, Արդահանըս:
Տվե՛ք, տվե՛ք կանգուն բերդըս,
Պայազեթ ու Ալաշկերտըս:
Տվե՛ք վանքս հազարամյա,
Տվե՛ք խաչս հին, հնամյա:
Չի մահացել դեռ հին ոխըս,
Տվե՛ք երկիր, տվե՛ք հողըս:
Իմացե՛ք, Հայ է անունըս,
Տվե՛ք հին Հայաստան տունըս:
30.12.13թ.
***
Ա՜խ, ինչքա՜ն են այստեղ քնած իմ հայրենյաց ջահել տղերք,
Ո՞ւմ ձեռքերով կուրծքս ծեծեմ իմ խոր խորած հայրենի վերք:
Ու ձայները ահագնացող դեռ լսվում են խիստ ու խուժան,
Ո՜վ դուք մայրեր հայ սգացող, տեսաք օրեր` դառն ու դաժան:
Այս ի՞նչ եղավ հայոց ազգին այն ահավոր թվից հետո,
Որ կրկնվեց նորից վիշտը հայոց անկախ ճամփի վրա:
Ո՛վ, իմացող կամ չիմացող, դատապարտե՛ք գործը նրանց,
Որ չմնա փարախներում հայ աշխարհի վերքեր ու գանձ:
Մոտենում է հարյուր տարին այն ահավոր սև օրերից,
Հնանում, բայց չի մոռացվում, ինչ մեզ հասավ այդ գիժ դարից:
Կալանքներում ամենօրյա, ո՜վ իմ հոգնած սիրտ, սպասի՛ր,
Արդարության կապանքի տակ, երբ կազատվես, այն կողմ հասի՛ր,
Հասիր այնտեղ ու միացիր հայ զինվորին հաղթանակող.
Հասիր այնտեղ, ժամապահիր հայ սահման ու հայրենի հող,
Փորձանքներդ նորություն չեն արնոտ աչքով հողմահարի,
Բայց դարերով չհեռացավ վրեժ ու քեն ձեռքից չարի:
05.01.2014թ.
***
Քանդես ժամը հազարամյա սրբատաշ
Ո՜վ սրիկա, դու իմ քարը գողանաս,
Դու փարախից նեխ ու հոտած քրտնխաշ
Առանց ամոթ մտնես Վանը լողանաս:
Ինչ մեղք գործած լինի քարը անիրավ,
Որ շինեցիր խիճ ու ավազ խենթի պես,
Նա էլ շնչող հոգի ունի, ունի ցավ,
Ո՜վ դու քանդող աներես:
Սրբագործված խաչքարերը հայկական
Չառևանգված քարը տեղից չի լքի,
Թե չգիտես, որ նա բազում տարեկան
Լավ իմացի՛ր, ունի նա շունչ ու հոգի:
Գմբեթներին մեր վանքերի խաչ չկա,
Գմբեթները պարուրվել են կանաչով,
Պարզ երկնքից նայող լուսինն է վկա,
Որ պատված են սուրբ խաչերը հայ շնչով:
08.01.2014թ.
ՎԱՆԻ ՋՐԵՐՈՒՄ
Այսօր Վանի ջրերի մեջ
Հա՛ լողացա, հա՛ լողացա:
Հայ պատմության ծանր դավից
Վառ թե տխուր թեթևացա:
Ի՞նչ ջուր է այն, ո՞վ է ստեղծել,
Ո՞վ է այդպես աչքով թախծել,
Ջուրն է հայի հոգուց բխված,
Դուռն է Հայոց հավետ մեխված:
Քարն է հայոց ադամանդի
Ու ճրագը աղոտ լույսի,
Ա՜խ, տե՛ր Աստված, էլ մի քանդի
Քինոտ դուռը մեր վառ հույսի:
Այն աղբյուր է ու ակն է խոր
Բյուր ծարավներ հագեցնողի,
Ու ջրհորն է նա հին ու նոր
Հայոց քարոտ անջուր հողի:
Դավն է հայոց նա մորմոքի,
Ցավն է փարված անվերջ մոգի,
Ով քեզ տոկա, չքնա՛ղ փերի,
Քեզ անհենակ միակ հոգի:
ԱՐՑԱԽԻ ՄԱՐՏԻԿԻՆ
Նորեկ մարտիկն Արցախի`
Դեռ չկոչված քաջ հերոս,
Դիմացը դեմք կատաղի,
Խրամատներ ու խոր փոս:
Ի՞նչն էր դավը կատաղի
Ջահել սրտեր որոնող,
Հին էր ցավը այդ լեղի
Փրկել չարից մի սուրբ հող:
Փրկել գնով արյունի,
Ներկել հողը արյունով,
Փակել հոսքը չար հունի
Հայ աննկուն սուր սրով:
Ռումբեր ու գունդ չբացված,
Իսկ դու մահին անտեղակ,
Մահն է միշտ քեզ հետևում,
Շուրջըդ հրդեհ ու կրակ:
Ընկած ես դու լուռ դաշտում,
Շուրջըդ մթին առավոտ,
Տենչերդ վառ խոր վշտում
Կողքիդ փամփուշտ ու վառոդ:
Սիրտդ մորմոք ու քինոտ,
Լուրեր չկան քո տնից,
նամակը բաց արյունոտ
Խոսում է քո անունից:
Եվ արյուններ քաջագործ
Հոսել է քո երակում,
Վշտերդ ծով բազմ ու հոծ
Դեռ խոկում են ու խոկում:
Բոցերի մեջ դժոխքքի
Ընկած ջահել անհամար,
Երբ կննջեք կողք կողքի,
Մի տեղ թողեք ինձ համար:
Մարտիկ Հայոց լուռ երգի
Չանհետացող թալիսման,
Հայոց նորեկ բանակի
Ազատատենչ դու պաշտպան:
15.12.2009թ.
ԱՐԱՔՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Արաքսից այն կողմ կանչում է մի ձայն`
Մրրի՞կ է, թե՞ հողմ,
Հույսերս թամբած նժույգ ձի հեծան,
Սլացան այն կողմ:
Արաքսն անցնելով կիսում է մի սիրտ
Երկու սահմանի,
Թախծում է հեռվում հոգու մարգարիտ
Գետն Արածանի:
Սիրտս անթախիծ վարարող քույրեր
Դարձրիք հիվանդ,
Ա՜խ, դուք հեռավոր իմ հեռու վայրեր
Թողիք մի ավանդ:
Թողիք մի ավանդ դառնությունների
Թերթիկներ բացող,
Անմոռաց ցավոտ այն սև օրերի
Ձայնն ահագնացող:
Անխիղճ մորթեցին. մրրի՞կ էր, թե՞ հողմ,
Ճիչեր ու հառաչ,
Եվ հրդեհեցին Արաքսից այն կողմ
Տարիներ առաջ:
Տարել ենք ցավեր անքուն, անդադար,
Գիշեր ու ցերեկ,
Դաժան օրերից անցել է մեկ դար.
Ասում են` □ներե՛ք□:
Արաքսից այն կողմ չկա գերեզման,
Մատուռ ու շիրիմ,
Ա՜խ, իմ խոր վշտին արե՛ք մի դարման,
Ազգ ու մտերիմ:
Արաքսից այն կողմ ձայներ է հնչում,
Ձայներ մորմոքի,
Գետի այն կողմից իր մոտ է կանչում
Վիշտը հայ մոգի:
Մա՛յր Արաքս, դո՛ւ ես տալու ճանապարհ
Փլված մի հույսի,
Որ անցնեմ , գնամ գերի մի աշխարհ
Կողքով Մասիսի:
Դե՛ գնա, Արա՛քս, բարի ճանապարհ,
Խաղաղ, անվրդով,
Հոսի՛ր դու առանց կործանում, վթար,
Մինչև խորունկ ծով:
15.01.10թ.
***
Փրկված ես ուղուց հալածանքների
Այն դառն ժամից,
Զրկված ես վաղուց պատված սրերի
Փշաքաղումից:
Հող Արարատյան, թև արևմտյան
Նույն ցավն է խոցի,
Կա վերածնված մի փոքր երկիր
Ձեզանից բացի:
Այդքան դավեր ու խոր ցավերին
Ինչպե՞ս դիմացանք,
Մշուշոտ ճամփից, փլված կամուրջից
Մենք ինչպե՞ս անցանք:
Ինչպե՞ս կանգնեցինք շիրիմի առաջ,
Բայց հող չմտանք,
Սև մահիճներից ելանք դեպի վեր
Եվ մեզ մենք գտանք:
Անցել ենք դարեր, պահել ենք գանձը
Մութ անձավերում,
Փայլում են աստղեր Հայոց հինավուրց
Հողում ու ջրում:
Ու պատերազմին չարասիրտ կազմին
Թող լինի վախճան,
Որ վիշտ չչոքի քո արդար շեմին
Երկիր իմ Հայկյան:
14.01.2010թ.
ԱՆԴՐԱՆԻԿԻՆ
Անցել են օրեր ու ժամանակներ,
Բայց չի խավարել լույսը քո հոգու,
Եղել ես կյանքի վերջին հույսը մեր,
Դու մեծ սխրանքի քաջասի՛րտ ընկեր:
Ի՞նչ է մեր կյանքը առանց խիզախի,
Այսօր թե վաղը կլինենք կորած,
Բայց շատ կան քաջեր, որոնք չեն վախի
Թշնամու անզոր շուրջը բոլորած:
Ա՜խ, այս խոսքերը շատ էին վայել
Քո անպարտ հույսի տրտմության ժամին,
Ո՞վ էր քո սրտի սիրտը փայփայել,
Երբ հալածում էր մեր շունչը քամին:
Եվ մահը կողքիդ ընկած սար ու ձոր
Որոնում էիր փառքը քո ազգի,
Անցել է փորձանք գլխովդ ամեն օր,
Բայց թե փրկել ես ծիլերը հասկի:
Ինչպես փրկել ես ջահել հասակից
Գագաթներ անհաս ուժով քո սրի,
Հայոց քաջերը ժամանակակից
Կգնան հետքով քո սխրանքների:
Չի եղել մի կետ, որ ոտդ չհպվեր
Հայոց արյունոտ, անիծված հողին,
Ուխտել ես երդում ու կյանքըդ` նվեր,
Քարը բարձ արել, իսկ հողն` անկողին:
Այդպես է հոգու քո հաշտությունը`
Չզիջել մի թիզ Հայոց հին հողից,
Ազատել հայի երկիրն ու տունը,
Փրկել հայ ազգի հանգիստն ու քունը:
Դու քաջ զորավար, խիզախ հայորդի,
Ճամփեքի վրա, թե սարալանջին,
Դու խոր ձորերում, թե դաշտում մարտի,
Ծարավ են եղել քո կարոտ կանչին:
Դու Հայի սրտին ամենամոտիկ,
Դեմըդ հյուղակներ, իսկ դու մեծ քաղաք,
Եղել ես Շիրակ, եղել ես Ուտիք,
Աշոցքից անցել, հասել ես Ջավախք:
Կա իմ սրտի մեջ մի փշոտ գաղտնիք,
Եվ Հայ աշխարհի լեռներից մի քար,
Թե երբ է գալու հողը հայրենիք,
Երբ ազատվելու լեռ, ձորեր ու սար:
Մեծ իղձ կատարեց երազանքը իմ,
Որպես իմ գանձը իմ հոգու նման,
Օտար աշխարհում թողիր մի շիրիմ,
Հայրենի հողում մտար գերեզման:
Թող այն օրհնվի Հայոց սուրբ խաչով,
Օ՜, դու մեծ շիրիմ Հայկական հողի,
Հող, որ փրկեցիր քո հզոր աջով,
Հայ ազգին դառնա մեծ ուխտատեղի:
24.01.2010թ.
ԻՆՁ ՏԵՂ ՏՎԵՔ
ԻՆձ տե՛ղ տվեք, հայո՛ց լեռներ,
Ելնեմ քարոտ ձեր լանջերին,
Բացվե՛ք իմ դեմ փակված դռներ,
Նայեմ իմ հին հող ու ջրին:
Սարեր ու քար, ինձ մի՛ ատեք,
Որ չեմ եղել ձեզ դավաճան,
Ու չի եղել հոգին իմ թեք,
Լոկ եղել է հազար ու ջան:
Թող քո հողին ոտքս հպվի ամեն կետի,
Շողա լույսեր աղոտ խուղի,
Ու հետքերը անհետացած արահետի
Հնից դառնա մի նոր ուղի:
Լեռնե՛ր հայկական, զարթնե՛ք խոր քնից,
Թողե՛ք ձեր կողքին ես էլ լեռնանամ,
Թռած մի թռչուն հայրենի բնից,
Որ ուրիշ երկիր ես էլ չգնամ:
Հայրենի հողից ինձ տվե՛ք մի տեղ
Մայրական գրկում հավետ քնելու,
Ինձ սպասում է սարերն իմ այնտեղ
Բյուր հալածանքներ մեկտեղ տանելու:
Հայոց լեռներից ինձ տվե՛ք մի քար,
Իմ քարե բախտին գլուխս ծեծեմ,
Ցավոտ օրերից գլորվեց մի դար,
Թողե՛ք այրերում ես ինձ հալածեմ:
Հայոց սրերից տվե՛ք ինձ մի սուր,
Հին հազարամյա վրեժը հանեմ,
Բանամ քարացած դարպասներ ու դուռ,
Հայոց սուրբ հողը սրտով վահանեմ:
Հայո՛ց պատմություն, մութ բախտի հատոր,
Լույսին ես նայել դու քո մութ օրից,
Տվե՛ք ինձ գրիչ և թղթի կտոր,
Գրեմ Հայ հերոս ու Հայ քաջերից:
Տվե՛ք մատյանը մեծ ողբերգության,
Քնելուց առաջ դնմ բարձի տակ,
Չընկնեմ բաց գիրկը խոր ատելության,
Շոշափեմ գծեր սև ու սպիտակ:
Տվե՛ք, ինձ տվե՛ք` ինչ կա իմ հոգում.
Կա մթին դարեր ու կարոտություն,
Կա հայրենիքի մի երկար խոկում
Օտար ափերից մինչ հայրենի տուն:
07.03.2010թ.
ԽԻՂՃԸ
Խիղճը ի՞նչ է, այն որտե՞ղ է ծագում,
Որ խղճի դիմաց անխիղճը հաղթի,
Այն եթե լիներ ամեն մի հոգում,
Չէր դառնա հայը տերը սև բախտի:
Ի՞նչ է կատարվում ուղեղի ներսում,
Թե ոչ մարդկային հեռուն տեսնելու,
Ինչպե՞ս է մարդու արյունը մերսում
Ագահ ու սոված սիրտը իթողլու:
Խիղճ չկա նրանց մտքի զնդանում,
Որոնց աշխարհում նույն մարդն են կոչում,
Եվ հոգիները չեն հիվանդանում,
Նրանց օրենքին չկա այլ զիջում:
Ո՞րն է հավատը, ի՞նչ են իմանում,
Երբ դա չարիք է մարդուն հոշոտել,
Ալլահը նրանց ի՞նչ է կամենում`
Պահել դրախտո՞ւմ, թե՞ դժոխք նետել:
Չդասավորվե՛ք գիտունի շարքում,
Եղել եք անբան, մարդասպան, դահիճ,
Արյուն է գրած միայն ձեր հոգում,
Չգիտեք ինչ է տառ, գիր ու գրիչ:
Ո՞վ է մարդկային արնով լողացել,
Երբ ջուրը շատ է, քան ամբողջ հողը,
Ո՞վ է երկնքից լուսին գողացել,
Կիրթն ո՞վ է այստեղ` իհարկե՛ գողը:
Գողանալ, հատել, այրել, թրատել,
Այս է բոլորը նրանց դասերում,
Կամ կրակի մեջ երեխա նետել,
Ասել են` այդ է մեր գիր գրերում:
Ինձ մի նախատեք իմ խոսքի համար,
Որ այս խոսքերը սիրով չեմ կապում,
Ովքեր են նրանք` կապիկ ու հիմար,
Իմ խիղճն է հոգուց այդպես ստիպում:
Ո՞ւր է արդարը, որ ճիշտը խոսի,
Որ աղ են գցել նրանց թույն հացի,
Մի՞թե չեն լսվել այն վերջին թասի
Կենացը արնոտ մեր տխուր լացի:
Փակ է աշխարհի աչքերը դժգույն,
Իմաստությունը դարձել է փոխան,
Որ հողագնդի խիղճերի մի տուն
Դարձավ անպատիվ չարերի կոխան:
Ի՞նչ եղեռն ու մահ, ի՞նչ տեղահանում,
Թուրքի մտքերն են առնում ու տալիս,
Ա՜խ, դու խև Պոլիս ու տաճկաց խանում,
Հրեն քաջերը գալիս են, գալիս:
Հիմա Ստամբուլ, բայց այնժամ Պոլիս,
Ապրիլից հետո գալիս է մայիս,
Հանճար ու պոետ թե ո՞ւր մնացին,
Ժամանակն անցավ, ետ տուն չեն գալիս:
Աչքեր մշուշոտ, խավար հոգիներ,
Ձեռքեր արյունոտ, ոտքեր նեխ-հոտած,
Դեմքեր ահռելի, ինչպես գոռ շներ,
Մարմինները մութ թրիքով պատած:
Որտեղի՞ց էլ խիղճ կամ էլ ի՞նչ ուղեղ,
Երբ պուտ արյունից սարքում են հեղեղ,
Որտե՞ղ են մարդուն խաչում այդպես հեշտ,
Եվ հեշտ սպանում. ասացե՛ք, որտե՞ղ:
Դժոխքը վերջին ի հայ գոյության,
Տարել է հայը, ինչպե՞ս է տարել,
Լի՛րբ բարբարոսներ, ձեր ագահ սրտից
Ինչքա՜ն են լուսոտ հոգիներ մարել:
Ինչքա՜ն կույսեր են մնացել կարոտ
Իրենց հայրական ծես ու կանոնից,
Իսկ դուք քսել եք ձեր մաշկը քորոտ,
Ա՜խ, սիրտս ճաքեց այդ տխուր քենից:
Կարդալուց կգա խիղճ, խելք ու պատիվ,
Ոչ թե ուղեղից երեսապատած,
Ո՛չ ծնունդ ունեք, ո՛չ էլ տարեթիվ,
Երկու տառ ունեք, և այն էլ գտած:
Ո՞րն է մեր մեղքը, երբ մենք արդար ենք,
Ո՛չ ժամ ենք քանդել, ո՛չ էլ հոգու տուն,
Ո՜վ քաղաքակիրթ, դե՛ հիմա ասեք`
Այդ մանկան խա՞ղ է, թե՞ թատերություն:
Զարթնում է հոգիս այդ մեծ անկումից,
Լցվում է սիրտս դառնությամբ լեղի,
Դառնում է խիղճը ծառատնկումից
Այլ ողբի առաջ մի նոր ծառուղի:
Դառնում է նեկտար, պարտեզ բուրավետ,
Թե սրտիդ թույնը քեզանից վանես,
Դռները բախտի կբացվեն հավետ,
Եթե այն խղճի խիղճը դու ունես:
Ինչքան են աչքեր թախիծով պատվել
Ու պատմությունը ուղեկցել մութով,
Անշունչ քարերն են նույնիսկ արտասվել,
Բյուր անմեղ զոհեր ձեզանից հետո:
Չկա մի հույսի փշոտ ճանապարհ,
Որ նույն մտքերով գնա իմ հոգին,
Թեկուզ թափառե արնոտ ու տկար,
Միայն թե հասնի իր նպատակին:
Տեսնի մի երկիր անմարդ, անբնակ,
Որտեղ մի հին ազգ, թե ինչ է տարել,
Որ հոշոտել են, մորթել անդանակ,
Որտեղ Հայը լուս իր շունչն է մարել:
Մեծ մարդկային խի՞ղճ, թե՞ հավատարիմ,
Գուցե կարթնանա, թեկուզ այն մեռնի,
Կորան բյուր մարդիկ անթաղ, անշիրիմ,
Դաժան օրերին այն սև եղեռնի:
Վերջին հանգիստը կգտնեն մարդիկ
Խաղաղ ու լռիկ գերեզմանոցում,
Ոչ թե օջախում փակ դուռ ու երդիկ,
Հրդեհ ու բոցի այդ անել խցում:
Այն դաժան կյանքից սև հուշեր մնաց,
Մնաց սգալու և մի բուռ մոխիր,
Գանգեր են անթիվ լռում իմ դիմաց,
Աստվա՛ծ, ա՛ռ հոգիս ու սիրտս մեխիր:
Հաճախ տալիս եմ ինձ մոռացության,
Տալիս եմ հաճախ անհավատալու,
Մի՞թե սրտերը մի հեզ ազգության
Վեհ ճանապարհեց հավիտյան լալու:
Պիտի տապալվեն մեր ոտքերի տակ
Նրանց չար միտքը այժմ առհավետ,
Պիտի գլորվեն ձորերն անհատակ,
Կորչեն աշխարհից դաժան խղճի հետ:
Քեզ սուր հանողին պիտի սուր հանես,
Քեզ ծուռ նայողին, և արթուն լինես,
Եվ հալածանքներ, բոլոր ոխ ու քեն,
Այն պիտի սիրով քո սրից հանես:
Մութ են էջերը մեր անվերջ գրի,
Արյուն է ջուրը մեր գիժ գետերի,
Թե չքացել են արդարն ու խիղճը,
Թող սուրբ պահանջը տերը կատարի:
Դեռ չի խավարել մեր հույսը լույսի,
Եվ մոռացումը չարի մեղքերում,
Ոչ ոք չի կարող ողբը բամբասի,
Թե ինչ է Հայի ձեռքերը գրում:
10-25.03.2009թ.
Սուրեն