Հայուհի
Աչքերդ մուգ, մեծ խորհուրդ, մազերդ սև, ինքդ բույր,
Դյութիչ է քո ամեն խոսք, ամեն հայացք նոր աղբյուր,
Ադամանդե թագը գլխիդ, վիհը սիրո և հույսի,
Ինչպես ցոլքը մշուշի մեջ, լույս կատարը Մասիսի:
Կապուտաչյա Վանա ծովի, Դրախտ սիրո սարերի,
Ու ծարաված փափագ սրտի Վասպուրական դու փերի,
Բարակ իրան դու տիրուհի, դու բխացող ջրի հուն,
Ինչպես գոտի մեջքիդ վրա, Արաքսի պես երերուն:
Դու մի փոքր հայ, աշխարհ ես, մի խիղճ, մի մայր Հայաստան,
Դու սիրո սյուն, հույսի լույսն ես Հայոց տան:
17.06.2007
*******
Լինեի ես սար բարձր ու հեռու,
Ելնեիր լանջիս խաղեր ասելու,
Շունչս լիներ քեզ սարերի մեղմ հով,
Սիրտս դառնար մեծ, անհուն սիրո ծով,
Լողայիր անվերջ այդ անհուն ծովում,
Զգայիր ցուրտը ուրիշ օրերի,
Սպասեի ես քո առագաստին,
Թե դյութիչ երազն ինձ ինչ կբերի:
Կբացվես իմ դեմ և վերջալույսին,
Ուխտս կդառնա մի ցոլք երազ,
Թող սերը լինի անխարդախ ու պարզ,
Կանաչ զմրուխտե սարերի ուսին:
*******
Ելե՛ք
Ժամն է, ելե՛ք, Հաորդի՛ք,
Օրն է հասել վճիռի,
Չարը հեռու թե մոտիկ,
Զարկե՛ք, շունչը թող լռի:
Փշրե՛ք շղթան թշնամու,
Կտրե՛ք թելը ոսոխի,
Քաջի համար վախ չկա,
Քար է սիրտը անվախի:
Դե շուտ ելե՛ք գրոհի,
Հողում արյամբ ողողված,
Փակե՛ք դեմքը սև մահի,
Փրկե՛ք մի հող կարոտած:
*******
Արահետով դու արի, արի թաքուն դու իմ մոտ,
Մթության մեջ խավարի բուժիր սիրտըս արյունոտ:
Ձեռքերդ կտաս որպես քույր, ու կնայենք իրարու,
Կչքանաս ինչպես հյուր, բնից թռած մի ուրու:
Բախտից ընկած մի թռչուն կորոնեմ արահետ,
Բույնս կորած ու անտուն կհեկեկամ ես ինձ հետ:
Ումիդյութիչ ուրվական կհայտնվես դու իմ դեմ,
Կանհետանաս աննկատ՝ որպես ծաղիկ մի եդեմ:
18.06.2007
*******
Ինչպե՞ս չսիրեմ
Ինչպե՞ս չսիրեմ քո հրկեզ հոգին,
Օ՜, դառն ու անուշ, հպարտ, հայրենիք,
Անցյալըդ՝ խավար, խիղճդ՝ մարդկային,
Դու երկիր իմ վառ ու դրախտային:
Անցել ես ճամփա մահվան ու սրի,
Խոցել են սիրտդ ո՞րերորդ անգամ,
Դարձել ես խինդը ոռնացող բքի,
Մռայլ անցյալիդ ինչպե՞ս չտոկամ:
Եվ կանգ չի առել մեծ գաղթի հոսքը,
Հնչել են խոսքեր՝ ես ինչպե՞ս գնամ,
Դիերն են փակել շների տեսքը,
Ցավոտ անցյալդ ես ինչպես չլամ:
Դու անհաղթ երկիր Հայաստան աշխարհ,
Մի՞թե քիչ կային քաջեր հաղթանդամ,
Դու այնքան վեհ ես և ուղիդ երկար,
Փայլուն գալիքդ ինչպես չխնդամ:
19.06.2007
Անքուն գիշեր
(իմ ծնողներին)
Ոռում է ու հեկեկում
Քամին դրսում արջի պես,
Լուռ տխրում ենք ու խոսում
Գիշերվա մեջ մութն ու ես:
Արցունքները կհոսեն
Նրանց հոգում մեգ ու բուք,
Եւ ինձ հեռվում կսպասեն՛
Մի պառավ կին, մի ծերուկ:
Ծեր եք արդեն դուք հիմա՝
Ձեռ ու ոտներ քարացած,
Դուռ եք բացում ակամա,
Անուժ նայում վեր ու ցած:
Դժվար է, թե մեկ էլ գա
Ուրախ մի օր անցյալից,
Ու անցել է, էլ չկա
Կյանքի բույրը հոգելից:
Կուզեմ լինել ես ձեր մոտ,
Դուռը բանամ ու ջուր տամ,
Թեկուզ մնամ ես անոտ,
Միայն ձենով հագենամ:
15.04.2008
Կովկաս
Լեռնե՜ր, լեռնե՜ր, մեծ ու հսկա,
Հոծ ազգերի վեհություն,
Գիշերը զով ու պարզկա
Ու բյուրավոր հյուրի տուն:
Շղթայացած ծովից ծով,
Լեռներդ վեհ երկնի սյուն,
Օդդ հստակ, քաղցր, հով,
Գագաթներդ հավերժ ձյուն:
Եվ երկնահուպ, հեռավոր,
Բարձր գահից ցած իջե՛ք:
Որ նստած եք փառավոր,
Հեռու Էլբրուս ու Կազբեկ:
Եկե՛ք, իմ հին հայրենքի,
Լսե՛ք, խորհուրդ ու խրատ,
Հիշե՛ք բախտի մի կնիք,
Տեսե՛ք չքնաղ Արարատ:
18.04.2008
*******
Առասպելից դուրս թռած,
Դեմքդ լուսեղ գեղուհի,
Շուշան կրծքում քո պահած
Սիրո վերքըս դու պահի:
Պահի այն ջինջ ու հստակ,
Ես էլ քոնը կպահեմ,
Կասեմ չառնես ոտքի տակ,
Երբ քեզ կրկին պատահեմ:
Սերս թաքուն կպահեմ,
Սիրտս քնքուշ կերգե,
Խինդ արցունքներ թող սահե
Դրախտ կուրծքըդ ոռոգե:
19.04.2008
*******
Եկե՛ք գնանք
Եկե՛ք, գնանք, լուս փերիներ,
Եկե՛ք, տանեմ ձեզ ինձ հետ,
Մութն է արդեն, դեմը գիշեր,
Եկե՛ք, գնանք հովի հետ:
Անցնենք արտով, ելնենք սարեր,
Հասնենք այնտեղ գիշերով,
Ըմպենք զով, գովերգենք սեր,
Լցնենք սրտեր հուր սիրով:
Աստղերը թող բաց երկնքում
Նախանձելով հանդես գան,
Փերիները իրենց հոգում,
Սերը երգեն ու խնդան:
21.04.2008
*******
Կգամ
Կգամ քնքուշ հովի հետ,
Երբ վարդերն են օրորվում,
Կըմպեմ զովը բուրավետ,
Կանհետանամ դաշտերում:
Կհայտնվեմ քո դիմաց,
Որպես մութի ուրվական,
Ինձ կպատե անմոռաց
Քո ցնորքը դյութական:
Կասես՝ ու՞ր ես, որ չկաս,
Այն երբ է, որ գնացիր,
Կասեմ՝ լավ է, որ դու կաս,
Ինչ լավ է, որ հիշեցիր:
28.05.2008
*******
Աշխարհակուլ ցեղերին
Պետք է անշուշտ խրատել,
Որ չդառնա նա կրկին,
Սև կծիկված երկար թել:
Պետք չէ նրան թրատել
Արյան սոված ցեղերին,
Պետք չէ նրանց և ատել,
Որ վեհ լքեն խավարին:
Լույսը լույս է, մութը մութ,
Ում հետ ով է գրոհում,
Լույսը խիղճ է, մութն անգութ,
Լայն աշխարհի սրահում:
26.01.2014
*******
Ո՞վ ունկնդրե պոետի ձայնին,
Երբ նա չի խոսում հարստությունից,
Ո՞ւմ է պետք խոսքը ժանգոտված ու հին,
Որն առավել չէ ոսկե պարանից:
Ո՞վ է պոետը իր լուռ երգերում,
Որը իր հոգուց հեկեկում է միշտ,
Ո՞վ է կարդալու նրան թերթերում,
Որ ինչ է գրած, սխա՞լ է, թե՞ճիշտ:
Սակայն պոետը ունի ճանապարհ,
Ինչքան թափառի, չի հասնի նա տեղ,
Ճախրող թռչուն է նա լայն երկնքում,
Այսօր այստեղ, իսկ վաղը այնտեղ:
Ունի պոետը հրաշքներ գերող,
Թե որտեղ է նա խոսքեր որոնում,
Եվ այնքան ունի հոգի համբերող,
Նույնիսկ գազանն է վայրի համրանում:
26.01.2014
*******
Մենք նույն թվից ենք գերված
Ու հալածված ինչպես դար,
Եվ նույն հրից բռնկված
Ես և հոգին իմ խավար:
Իմ հոգու հետ ես երկար
Անցանք ճանփա և ուղի,
Տեսանք խենթ ու խելագար
Մութ կողմերում այս հողի:
Եվ անհանգիստ քեներում
Ես բազարած, հոգիս՝ ոչ,
Ու չտեսա իմ օրում
Ո՛չ հրավեր, ո՛չ էլ կոչ:
Ու մնացի հոգուս հետ
Միայնակ ու անբաժան,
Որ չնայենք դեպի ետ,
Կյանքին այս խենթ ու դաժան:
26.01.2014
*******
Կուլիկամ
Իմ հայրենի Կուլիկամ,
Հայրենական խղճի տուն,
Հեռվից ես քեզ կխնդամ
Թե՛ երազում, թե՛ արթուն:
Խնջույքի հետ դու ծնված,
Տեսած վիշտ ու դառնություն,
Քաղցր ջրով ես սնված,
Պապենական դու մեծ տուն:
Թե՛ խնդության, թե՛ վշտի,
Միշտ կանգնել ես բերդի պես,
Հավատարիմ ու ճշտի
Մնացել միշտ պարզերես:
Աբուլ լեռը որպես հայր
Մանցել է միշտ կանգուն,
Ու Աբլարը Տիրամայր
Մաղթել խաղաղ, քաղցր քուն:
Իմ հարազատ բնօրրան
Դեռ ես կգամ, այն գիտեմ,
Թող քեզ նայեմ ու խնդամ,
Դալուկ դեմքիդ լույս նետեմ:
Իմ ժողովու՛րդ, թո՛ւյլ տվեք,
Հոգուս կենացը ցայտեմ,
Մեր հին մուրազ ձիերի
Սրբոտ ոտքերը պայտեմ:
Կարինը քեզ կհիշե,
Արդյոք դու այն կիմանա՞ս,
Արաքսը սիրտ կմաշե,
Որ այն ջրով հագենաս:
Սիրտս այնտեղ, ես չկամ
Հայոց կանաչ դաշտերում,
Օ՜, հարազատ Կուլիկամ,
Դու իմ փոքրիկ Էրզրում:
27.01.2014
*******
Սևան
Լեռնաշխարհի ադամանդ,
Դու նրբաբույր իմ ծովակ,
Քո մեջ կա կյանք ու եռանդ,
Հայոց լուսեղ երկնի տակ:
Ալիքներդ նրբաշուրթ
Խոսում են քո անունից
Կոհակներդ քաղցր ու նուրբ
Բխում Հայոց հին հունից:
Հայաստանի զարդերից
Դու ես մոտիկ լոկ հիմա,
Որ ուժ կառնե քո ջից,
Սեգ լեռները գեղամա:
Ով դիցուհի, Հայ սիրող,
Գեղատեսիլ սիրահար
Նորահարսի դու լույս քող,
Դու Հայ հողի անգին քար:
27.01.2014
*******
Ջավախեցի
Ինչպե՞ս ես քեզ գովերգեմ,
Որ երգերս հասնի քեզ,
Եվ ի՞նչ խղճով քեզ նայեմ,
Վաղուց կորած որբի պես:
Դու մարդասեր, հյուր սիրող,
Ջինջ ալիքը եթերի,
Դու մեծ հւյսեր տարածող,
Ջավախքի սեգ լեռների:
Նախնիներդ քաջասիրտ,
Ապաստանած կարինից,
Տոկուն կամքի հոգով բիրտ
Արտասվել է քո հունից:
Քեզ ընկել է դառնություն
Տարել ես այն որպես խաչ,
Քեզ կմաղթեմ խաղաղ քուն,
Ջավախեցի իմ ճանաչ:
Հեռուներից խիստ ու բարդ,
Սիրտ ու հոգի կմաշեմ,
Դու իմ աղոթք, իմ խրատ,
Քեզ կհիշեմ, կհիշեմ:
28.01.2014
Իմ հուշերում
Իմ հուշերում կա այնքան
Անանցանելի պատմություն
Կա սիրտ մաշող, դյութական
Դավից հյուսած մի անկյուն:
Իմ հուշերը չմեռան
Անվերադարձ այն կյանքում,
Ինչպես հովը իմ լեռան
Ապրեց երկար իմ հոգում:
Իմ հուշերից եմ կախված,
Ինչպես դերում կրկեսի,
Որ ելնելիս չընկնեմ ցած,
Դեռ իմ չեկած երազի:
02.02.2014
*******
Օ՜, Մշեցի տարագիր,
Քո բարբառով կերգեմ,
Տարոն աշխարհ ու էրգիր
Հողդ դաշտում կհերկեմ:
Թող Էրգիրը վեր հանի
Հորովելի ձայնը խոր,
Կասեմ դա է գութանի
Լեռներ ելնող երգը նոր:
Կասեմ երգեր, խաղ կասեմ,
Կձայնակցեմ մեղմ հովին
Դաշտում սոված կսպասեմ
Տնից եկող փլավին:
Ու երբ հովը բեզարած
Ելնի մտնի տնից տուն,
Գորգի նման սփռված
Դաշտերում մտնեմ անուշ քուն:
Երազ տեսնեմ զով դաշտում,
Հին ծարավով հագենամ,
Որպես գետի հին նավակ
Մտնեմ ջուրը ու գնամ:
02.02.2014
*******
Արդյոք կարո՞ղ ես դու խիղճ նկարել,
Ու լուռ մտորել աշխարհի վերքից,
Կարո՞ղ ես արդյոք դու կրակ մարել,
Որ բռնկվեց քո արնոտ ձեռքից:
Կարո՞ղ ես արդյոք ելնել Արարատ,
Այնտեղից նայել դեպի մուշ ու վան,
Թե՞չար հետքերըդ շարել ես վրադ
Մտքերդ դեպի դրախտ Երևան:
Արդյոք կարո՞ղ ես գնալ դեպի Խաջ.
Հայ հողից հեռու ինչ-որ սրբավայր,
Թե՞գնալ մեղքից չես կարող առաջ,
Որ ողջ ազգերին լինես հավասար:
Կարո՞ղ ես դու պարզ նայել երեսի,
Որ արյան ծովում կխրխնջայիր,
Նա արդարացի դառնա քեզ կասի,
Որ դու անհաջող չար ծնունդ էիր:
02.02.2014
*******
Ջավախքում մնաց մեծ կարոտություն,
Իմ այն անմոռաց խնդուն օերեից,
Մնացել է խոր այնտեղ գթություն,
Որ գանձել էի օրհնանքներ մորից:
Ջավախքի գրկում հեծկլտաց մի սիրտ՝
Որպես հորդող ջուր լեռներից իջած,
Եվ ուսին առած քարերը այն բիրտ,
Գուցե այն ես եմ՝ վիշտս չիմացած:
Այնտեղ եմ շնչել հայ քաղցր օդից,
Ու դավերի մեջ այնտեղ խնդացել,
Հին ու անմոռաց այն խոր կարոտից,
Այստեղ մի մանուկ սիրտ է մնացել:
Ջավախքում երգեց պոետ ու գուսան,
Լեռնաշխարհը վեհ ինձ այնքան է թանկ,
Այնտեղ է հոսում ջուրը արտեզյան,
Որտեղ ծնվեցին Հայոց Վարդանանք:
Աբուլը նստած՝ որպես թագավոր,
Պահելով գանձերն Հայ լեռնաշխարհի,
Հնչում է երգը ձորերում այն խոր,
Հեռու հեռավոր երկրում իմ բարի:
04.02.2014
Զինվորական երդում
Երդվում են ազնիվ լինել
Զինվորը հայ բանակի,
Ծառայություն սիրով տանել
Հողի վրա մեծ Հայկի:
Խոստանում եմ և հսկել
Ժողովուրդ, և՛ խաղաղ քուն,
Մնալ արթուն և պատրաստ
Վերադարձս մինչև տուն:
Սահմանամերձ բարդ գոտիներ
Իմ կրծքով կվահանեմ,
Ինձ վստահած երեք գույներ
Փառքի ճամփով կտանեմ:
Հայրենիքս ես կսիրեմ,
Կերդվեմ իմ կյանքով,
Թող արժանի պատիժ գրեմ
Եթե խախտեմ օրենքով:
Պարտքս կտամ մեծ սրբազան
Հայրենիքիս պանծալի,
Լինել խիզախ ու անսասան,
Սիրել երկիրն հայրենի:
07.02.2014 Սուրեն
Կռունկ
Կռո՛ւնկ ջան, ասա՛, որտեղի՞ց և ո՞ւր,
Ո՞ւր ես շտապում այդպես վրդովված,
Իջի՛ր, կաղաչեմ, և տուր ինձ մի լուր,
Պապագ իմ սրտին վաղուց ծարաված:
Ասա՛, իմ կռունկ, որտեղի՞ց եկար,
Պատմի՛ր առօրյա լուսեղ ու մութից,
Նայի՛ր, կարոտ են քեզ երկիր ու քար,
Խոսի՛ր հեռավոր հեռու գաղութից:
Եղի՛ր ինձ այսօր դու սավառնող հյուր,
Պատմի՛ր, իմ կռունկ, թշվառի դարդից,
Քո թափ թևերով հզոր և թափուր
Խոսի՛ր հեռավոր պանդուխտի սրտից:
Երբ ելնես գնաս ճամփով երկնքի,
Անցնելով սար ու դաշտի վրայով,
Ինձնից բարևի՛ր մի ավեր Վանքի,
Թռի՛ր, իմ կռունկ, դե գնա՛ս բարով:
07.02.2014
*******
Մի՞թե մեկ դարում վերք չի սպիանա
Այն սև օրերի ահավոր ձենից,
Գուցե արցո՞ւնք է ջրերը Վանի,
Որ հայ տեսնելիս հորդում է հունից:
Թե՞այն արյուն է հավաքված մի տեղ,
Մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի,
Թե՞ցավերի մեջ դառնում է հեղեղ,
Որ արյուն շիթը վերածվեց ջրի:
Տես ծովասարը նայում է վերից,
Ինչ-որ գաղտնիք կա նրանում պահած,
Որ այս մի դար է պահում է մորից,
Այն մռայլ դժնի դեպքը պատահած:
Եվ մի՞թե, մի՞թե չէր եղել հնար,
Որ հայն հավաքեր մեռելներն անթիվ,
Դե ողբըդ ողբա, ո՛վ Հայոց քնար,
Որ չմոռացվի ողբ ու տարեթիվ:
Թե հարուրամյա վերքը չի բուժվել,
Էլ ի՞նչ սպասել, ո՞րտեղ և ո՞ւմից,
Ո՛չ, գիտե ամեն վերք հարատևել,
Եվ այն էլ ծան ներքին բուժումից:
Արդյոք կարո՞ղ են դիմանալ նրանք
Ու վշտահարի լինել խոր դերում,
Որ այդ մեծ ցավը մենք ինչպես տարանք,
Թե ինչպե՞ս Հայը մորթվեց ձորերում:
10.02.2014
Աբլար
Մեծ Աբուլից է արևդ ծագում,
Ուտող ու խմողի հարազատ դու տուն,
Ով Աբլար, ունե՞ս արդյոք քո հոգում
Մեծ կարոտների անմոռացություն:
Քո արծաթ հունից աղբյուրն է հոսում՝
Ընկնելով ճամփա դեպ հայրենի գյուղ,
Գիշերվա մթնում հովն է փսփսում՝
Խոսող ջրերին պահելով երկյուղ:
Որ հանկարծ չընկնի ինչ-որ չար պատկեր,
Արծաթ ջրերին հոսուն ու խոսան,
Որտեղ թողել են պապերն իմ հետքեր,
Սուրբ եկեղեցի, ջրեր երգասան:
17.04.2014
*******
Իմ հայրենյաց ջուրն անուշ է
Ջրերի դեմ ողջ աշխարհի,
Ամեն մի ակ խոսող հուշ է
Հեռուներից հին դարերի:
Քաղցր է նաև օդը նրա,
Հովերը զով իմ լեռների,
Քարն է ծաղկում քարի վրա,
Դրախտ գրկում Հայ աշխարհի:
Երկինքը լուրթ, լուսե կատար,
Սուրբ են քարերը հայերնի,
Հուր է թափում արևը վառ
Արևավառ Հայաստանի:
19.02.2014
*******
Հուր կրակ էին, օ՜, իմ սիրտ, ների՛ր,
Այն վարդ շուրթերը, որ ինձ խանգարեց,
Շուրթ, որ նման էր վառած թոնիրի,
Բոցերի լեզուն սիրտըս համբուրեց:
Կուզեի անվերջ մոռանալ, հիշել,
Որ չհեկեկար հոգին իմ տկար,
Չծագեր արև, մնար միշտ գիշեր,
Ու աստվածային դառնար մի հեքիաթ:
Ու ամեն անգամ տխուր հիշելիս
Այն դրախտ այգին իմ եդեմական
Փնտրում եմ անվերջ այնտեղ գնալիս
Նրանք, որ անցան, նրանք որ չեկան:
19.02.2014
*******
Արդյոքհիշո՞ւմեսայնաղբյուրիմոտ
Միստվերիպեսկանգնածդունուես,
Անցածօրերիցմանցմեծկարոտ,
Հանդիպումը այն արդյոք հիշումես:
Գալիս են երազ մարմանդ հովերը,
Որ խոսում էին մեր մտքերի հետ,
Թե՞մոխիր դարձավ այն քնքուշ սերը,
Որ էլ չես հիշում դու այն առհավետ:
Ես այսքան կարոտ ու այնքան հեռու,
Մեր մեջ պարում է հողմեր ու քամի,
Գուցե չտեսնենք էլ մենք իրարու,
Բայց աղբյուրն այնտեղ երգում է հիմի:
19.02.2014
*******
Չտա՛ս դու հանկարծ ինձ մոռացության,
Մի լուռ հանդիպում ու խաղաղ մի վայր,
Թե թագուհի ես փառավոր մի տան՝
Քեզ կցանկանամ գթասիրտ ու մայր:
Քեզանից հետո, իմացի՛ր, թե կաս,
Բոլոր գանձերը սրտիս կապեցին,
Հավիտենական այնտեղ կմնաս,
Որ իմ սրտի հետ երկինք թևեցին:
09.02.2014
*******
Ջավախքում
Երբ արևն է ծագում բարձր Աբուլից,
Ծաղիկները մրափում են դեռ քնում,
Երկինքը լի մաղթանքներով բարելից,
Ծուփ արտերին խնդություն է մոտենում:
Արտույտն սրտում ուրախ երգն է տարածում,
Լորն է հյուսում բույնը ցախ ու ցողունից,
Եղյամն է լուռ բնությանը ջուր ածում,
Հին աղբյուրը երգն է ցրում պաղ հունից:
Վառ հուշերից մնացել է հին օդան,
Ու տանիքը կանաչազարդ զմրուխտե,
Երդիկներից կելնե ծուխը վաղորդյան,
Այն տեսնելիս սիրտս փշով կպատե:
Սարեր ու ձոր խնդությունից կթնդա,
Ջավախք աշխարհ ամենօրյա հարսանիք,
Արեգակը լուրթ երկնքում կխնդա,
Ո՞ւր ես հեռու վիրահայոց հայրենիք:
20.08.2014
*******
Հացն է բուսնում քարի վրա,
Գինին դաշտում Արարատյան.
Հուշ է ամեն տեսքը նրա,
Պերճ վանքերը՝ խոսող մատյան:
Կա երկնքում վառ արեգակ,
Այնքան մոտիկ ու դյութական,
Լեռան վրա լուսե մի թագ
Հայ աշխարհի արեգական:
Կա Հայ հողում մի դիտարան
Դեպի աստղերին նայելու,
Կա բարձրալեռ կապույտ Սևան՝
Ինչպես երեսը հայելու:
Քրիստոսի այստեղ կա դեմք
Ու Հայ տառերի հնարող,
Մատուռ ու վանք կա սարերում,
Կա հնամյա արևի շող:
Կա գրերի լուսեղ մի տուն,
Հրեշտակի թռչող թևեր,
Այստեղ է նոյը մեծանուն,
Արարատից վեհ դեպի վեր:
22.02.2014
*******
Դու հնամյա,, միջնադրյան, այսօր երկիր փառավոր,
Ողջ աշխարհի դու Հայության ամենամեծ վիշտը խոր:
Տհաճ կյանքի անհետացած մոխիրներից ելած վեր,
Մշտախոցված ու դավերի դու ետադարձ հայի սեր:
Ու չկոտրեց առևանգում ու խոշտանգում ոոսխի,
Չջնջվեց մեծ անունդ մութ հուշերում քո հողի:
Ու ոչ մի ազգ չմնաց այդքան երկար լծի տակ,
Արաատն է լոկ գերիէ գլխին առած լուսե թագ:
Առասպելի էջերից այնքան ես դու ընկճված,
Որ մնացին հող ու ջուր Հայի աչքին միշտ սոված:
Ինչ որ տեսավ աչքը մեր, չեմ ցանկանա թշնամուն,
Փետուրները վայրագի վաղուց տված է քամուն:
25.02.2014
*******
Թե պայծառ օրը դառնա միգամած,
Ու դու հայտնվես մշուշների մեջ,
Աչքերով դու քո արցունքներ քամած,
Կտեսնես մութը ծաղիկների հետ:
Կտեսնես հանկարծ, թե ինչպես եղավ,
Որ փոխվեց փառքը խորախոր ցավի,
Ու քեզ կգտնես պարուրված պաղով,
Մութ այրերի մեջ մեծ քարանձավի:
Կար մի ժամանակ, որ աղոթք էիր,
Առօրյա ու լի աղ ու հացին,
Արդեն օրն ուշ է, էլ ետ մի՛ նայրիր,
Սպասի՛ր քո այն հին լուսաբացին:
19.02.2014
*******
Սիրո մասին
Ամեն հոգո մեջ ծնվում է սերը
Ու դեռ չիմացած՝ ով է իր տերը,
Զարթնում է հանկած մի քաղցր երազ,
Ոմանց այն մոտիկ, ու ոմանց անհաս:
Սիրո մեջ կա ուժ ու կա մեծ հոսնք,
Կա ատելություն և կա ափսոսանք,
Թե սրտի զարկն է ձայնում սեր ու խանդ,
Ինչպե՞ս իմանալ՝ ովքե՞ր են նրանք:
Սերը նման է այն անգին քարին,
Որ հանկարծակի դու այն չես գտնի,
Սերը կփարվի նաև աթարին,
Փակ դռների տակ հոգիդ կմտնի:
Սերը նման է խոր անհունծովի,
Որը խեղդում է իր մեջ շատերին,
Սերը դավաճան այն հունն է ցավի,
Որից կծնվի սերը նոր ու հին:
Սերը լինում է սուր սայր ու ծակող
Ու գիշերների փակ դռներ թակող,
Նա է հոգիներ, խոցում անդանակ,
Սերն է մեծ խղճի Աստվածը միակ:
Ու չի ծերանում տարիների մեջ,
Լոկ նա է միայն մեծ փառքի տերը,
Այն թե հստակ է, նա կապրի անվերջ
Սիրող սրտերում չի մեռնի սերը:
*******
Մա՛յր իմ, թոնիր ծացող,
Կրակներում այրված սիրտ,
Խող ու վիշտը դու լացող,
Մա՛յր իմ, հնոց է հոգիդ:
Մա՛յր իմ, տվիր դու ինձ կյանք,
Ներքնաշխարհից տվիր ուժ,
Մնաց ինձ լոկ հեկեանք
Ու վարդերից ծակող փուշ:
Կաթնաղբյուր ես եղել ինձ,
Օճորքի տակ մոտ պատած,
Խնկում է քո փեշերից
Տենչանքներն իմ կարոտած:
Դու առավոտն իմ բախտի,
Մայրամուտը սգացող,
Դու իմ սկիզբ դրախտի
Ու անցյալը լուռ լացով:
Ուր էլ լինեմ, մա՛յր իմ հեզ,
Կալանքներում հեռավոր,
Կկարոտեմ մանկան պես,
Կորած որդին ինչպես մոր:
21.03.2014
Կյանքս կանցնի, կմարի,
Բայց երգս կա, կապրի դեռ
(Չարենց)
Ե՛րգ իմ, ինչքան դու հնչես
Կյանքում այս դառն ու լեղի,
Նունն է, ինչքան մեղանչես,
Դու գերին ես լսողի:
Թե թողել եմ բարեգութ
Հոգուց քամած ինչ-որ երգ,
Հեռուներից խոր ու մութ
Դարձավ ինձ մեծ դավ ու վերք:
Ե՛րգ իմ, որպե՞ս քեզ գրեմ
Դժգույն դեմքով մորմոքի,
Առանց քուն կգիշերեմ,
Որ ես ելնեմ նոր երգի:
Ջահերի տակ երկնքի
Մնամ մինչև լուսաբաց,
Դեռ չիմացած այս կյանքի
Ելնեմ վերև, իջնեմ ցած:
26.03.2014
*******
Մի՞թե վերջին վերադարձը
Ես եմ դեպի հայրենի տուն,
Թե՞ Հայ հեռու տխուր հարցը,
Որ գրում է մի պաղ անուն:
Մի՞թե պիտի վերադառնա
Հայ պանդուխտը երկիր նորից,
Որ հեռացավ դարի վերջին,
Ցավոտ սկիզբ Հայ աշխարհից:
Բաց է դուռը Հայաստանի,
Թե՞չեք գալու ետ ձեր հետքից,
Լոկ մրմուռը Մուշ ու Վանի
Դուրս չվանե՛ք ձեր նոր մտքից:
Չմոռանաք Ավարայրը
Ու Հայ անցյալ խոր կարոտը,
Եվ միշտ հիշե՛ք ձեր սուրբ վայրը,
Որտեղ անցավ չարի ոտը:
Վերադարձս կուզեմ լինի
Որպես ճամփա դեպի տիեզերք,
Որ հուշերս հնամենի
Դառնա այնտեղ խնդուն մի երգ:
Ով չի սիրում Հայաստանը
Դեռ չգիտի, թե ով է նա,
Թող միշտ հնչի նրա ձայնը,
Եվ դո՛ւ պանդո՛ւխտ, ե՛լ ու գնա:
Մի օր կթողնեմ վայրերն այս աղոտ
Ու կհեռանամ դեպի մեղմ հարավ,
Կչոքեմ ծնկի պաղ աղբյուրի մոտ
Ու կհագեցնեմ մի խոշոր ծարավ:
Կվերադառնամ իմ սար ու քարին,
Թախծոտ սարերին հավետ սգացող,
Ու կխառնվեմ հոսող ջրերին՝
Խոսող ու ծորուն հայ վշտից լացող:
Կվերադառնամ վանքերին իմ պերճ,
Մամուռով պատած սրբատաշ քարին,
Ու կորոնեմ խոր դարերի մեջ
Այն, ինչ որ մնաց Հայոց աշխարհին:
Կտեսնեմ երկիր մի արևավառ
Լազուր երկնքի կամարների տակ,
Ինձ կփայփայեն Հայ գրեր ու տառ,
Կհանգչեմ այնտեղ՝ որպես հին կրակ:
23.03.2014
Ո՜վ, բարձրիկ իմ աշխարհ,
Ջավա՛խք, քաղցր, հստակ շունչ,
Վիրահայոց անգին քար,
Ծաղիկներից խնկող փունջ:
Սեր եմ քաշել քո գրկում,
Մեծ Աբուլից հագեցել,
Լսել եմ <ջան> քո երգում,
Քո խրատով դուռ բացել:
Խինդ ու սիրող սրտերի
Գովքն է ելել դեպի սար,
Ու հովերը սեգ սարի
Քնքուշ ձայնել սեր ու յար:
Պարզկա գիշեր ու լուսին
Տեսել եմ քո երկնքում,
Հյուսել եմ երգ քո մասին
Մոմ եմ վառել քո վանքում:
Որ քո հողը միշտ մնա
Հայավարի, հայի հետ,
Որ շեներդ վեհ ծխա,
Հովդ խնկի բուրավետ:
Ջավա՛խք, դու իմ դյութական
Հեքիաթների լի աշխարհ,
Քո մեջ գանձեր կա այնքան
Ու երգերի սիրահար:
Ջավա՛խք, սեր իմ պատանի,
Ջահելության դու իմ վայր,
Ձեզ բյուր անգամ երանի՜,
Իմ հուշերի սար ու քար:
Արշալուսդ մշուշոտ,
Գագաթներդ լուսե թագ,
Սեգ լանջերդ սրբի ոտ,
Դու Հայ սիրող երկնի տակ:
29.03.2014
*******
Կարոտը, դա մի աշխարհ է խորին,
Որը երեսանց երբեք չի եղել,
Այն գրած գիր է թախծոտ աչքերին,
Հեզ հոգու խորքում միշտ աղ է մաղել:
Հառաչանքների մայրն է կարոտը,
Անքուն գիշեր է ու երկար խոկում,
Ու նվազում է կարոտից օդը՝
Ապրելով թավշյա ամեն մի հոգում:
30.03.2014
*******
Ախալքալաքին
Թե մնացի չքնաղ տեսքիդ կարոտով,
Վերադարձըս քեզ կլինի լոկ ոտով,
Դու հին ամրոց, քարե ոստան ու դղյակ,
Դու հայրենի ծննդավայր իմ քաղաք:
Դու պատանի հին հուշերի նոր քաղաք,
Թողիր դու իմ կրակ սրտում քաղցր հուշ,
Դու, Ջավախքի լուսեղ աստղը երկնի տակ,
Իջևանող դու խաչմերուկ քաղցրանուշ:
Արշալուսդ մովերի մեջ ու խաղաղ,
Հեռուներից որպես օջախ կհիշեն,
Քրիստոնյա հին դարերից երգ ու տաղ,
Եկեղեցիդ սուրբ խաչ կրող, քարաշեն:
Դու հին օրից դեռահասի հարսանիք,
Ու խնջույքի, հարգանք տուրքի մեծ անուն,
Դու մեծ վրան վիրահայոց ու տանիք,
Դու հյուրասեր ու արդար սեր, քաղցր քուն:
Բանաստեղծի և գուսանի բնօրրան,
Դու Հայության կրթօջախը Ջավախքի,
Դու բլբուլի քաղցր ձայնը հազարան,
Կանգուն պատը, խոր արմատը իմ մտքի:
29.03.2014
Սամսարներից մինչ ափերը դրախըի
Դո՛ւ ես, Ջավա՛խք, կապում գունեղ ծիածան
Դու պանծալի բարձր անուն անհաղթի,
Շարունակող մեծ ավանդը հայոց տան:
Փարվանայից մինչև ափերը Քուռի
Սիրտս թռավ մեծ Աբուլի փեշերով,
Տարածվելով քաղցր ձայնը ծիծեռի
Արտույտն արտից թռավ քաղցր հուշերով:
Այն հուշերը հիմա սրտիս կապած թել,
Որ տանում եմ ինձ հետ հրաշք մի աշխարհ,
Ծփու՛ն արտեր, ես ձեզ շատ եմ կարոտել,
Կանաչ լանջեր ու սրերիի մամռոտ քար:
Սարն եմ ելել բարձրագահ Աբուլի,
Վառ օրերը, ավա՜ղ, անցավ, երանի՜,
Ունկնդիր եմ եղել ձայնին բլբուլի,
Դաշտերն իմ դեմ ինչպես շալ խորասանի:
Ինչքա՜ն-ինչքա՜ն սերունդներ ես ճանապարհել,
Դու լեռնաշխա՛րհ, սքանչելի, ալպիական,
Դառնություն ու տառապանք ես քեզ հետ տարել,
Ջավա՛խք աշխարհ, զմրուխտ հովիտ դյութական:
29.03.2014
Ջավախուհի
Օ՜, Ջավախքի չքնաղ աղջիկ,
Արևահամ, դրախտաբույր,
Դու հին տարազ ու նոր ալիք,
Սարից իջնող քաղցրիկ ջուր:
Դու արշալույս, դու խնդություն,
Դու առավոտ Ջավախք հողի,
Ծարավների մեծ գոյություն,
Ջահել սրտեր հագեցնողի:
Դու ջինջ օդը լեռնաշխարհի,
Հեռուների քաղցրիկ ձայն,
Շողերի մեջ քնքուշ փերի,
Դու սիրտ կապող վառ ծիածան:
Քո ոտքերի խանդոտ փոշին
Մեծ գանձի հետ չփոխեցիր,
Դու փարվեցիր իմ վառ հուշին,
Հրա՛շք աղջիկ, Ջավախեցի՛:
30.03.2014
*******
Երջանկության մեջ չկա թերություն,
Երբ այն կամավոր կամքով է գալիս,
Քաղցր նեկտարին կհաղթի թթուն,
Անգետի դիմաց գիտունն է լալիս:
Զոռով չի լինում կամ արհեստական,
Նա իր ճամփով է գալու գնալու,
Երջանկությունը լուր է դյութական,
Անհետանալիս նորից է գալու:
30.03.2014
*******
Այնտեղ, որտեղ դեռ մշուշ է
Խուլ վայերում բնության,
Գիշերն իջավ, արդեն ուշ է,
Կատարները մտան քուն:
Մութ գիշեր է. Որբ ու անտուն
Ծվարեցին մեղմ ու լուռ,
Երազանքով նրանք անքուն,
Իրենց բախտին բաց մի դուռ:
Աստված օրհնի ճամփան ձեր բարդ,
Ո՜վ, աշխարհի որբ ու խեղճ,
Որ այս հողի ամեն մի մարդ
Չընկնի անհայտ ցավի մեջ:
30.03.2014
*******
Դեպի տուն
Իմ ծարաված սիրտն ասում է՝ գնա՛, պոետ, դու երկիր,
Ճամփաներից օտարության՝ որպես դու Հայ, մի՛ թեքվիր,
Պապենական կարոտ հողում այնքան գանձեր եմ թողել,
Հայրենիքից ու Հայ հողից դեռ իմ սիրտը չի պաղել:
Ինձ ասում է՝ գնա՛, գնա՛, հեգին իմ պարզ ու տրտունջ,
Որ քեզանով ավելանա պանդուխտ հայի մի նոր շունչ,
Վերջին հոսքը հայի համար այնքան բարդ է ու հուզող,
Հեուներում բաժին չկա թեկուզ չբեր մի բուռ հող:
Թե ինչո՞ւ է այդպես մեխվել ուղեղի մեջ հայերի,
Որ օտարի տենդոտ ջուրը հստակ է ջրից հայի:
Ինչպե՞ս լինի, որ կանգ առնեն, խոսքըս հասնի ամենքին,
Որպես հորդող գետի առաջ՝ պատնեշ լինի իմ հոգին:
Տեսել եմ ես իմ աչքերուվ հայի բախտը գաղութում,
Ոմանք տված մոռացության, ոմանք փառք են աղոթում,
Թե բախտ էր պետք, կունենայիք այն փառավոր աշխարհում,
Ոչ թե քենով դուք մնայիք օտարության ափերում:
Մի փոր հացը այն մեծ գանձ չի, եթե ուզե ամեն մարդ,
Ու չի ելնի տանից գնա, որ վաստակի ցավ ու դարդ:
Քաղցր պատառ որոնողը միշտ կմնա առանց հաց,
Ա՜խ, տեր Աստված, ի՞նչ կլինի իմ աղոթքին դուռդ բաց,
Եվ բաց դուռը աշխարհների, որ պանդուխտներն դառնան տուն,
Որ չկորչեն հեռուներում, նորից գրեն հայ անուն:
31.03.2014
*******
Երջանկության մեջ տրտում չեմ այնքան,
Որքան քո կողքին տխրություն պատած
Ու ինձ այրում է տեսքդ դյութական՝
Ինչպես արևը դեռ մայր չմտած:
Խոտերի վրա քամին է պարում,
Տարածվում է լուռ կարկաչը ջրի,
Հովերը հեռվից համբույր չեն բերում,
Որ մշուշի մեջ սիրտս համբուրի:
Խավար երկնքից կախված է մի թել,
Որ խռով ու հեզ զույգ սրտեր կապի,
Ու շյուղի վրա կոկոնն է բացվել,
Գուցե նշանն է հոգու տագնապի:
05.04.2014
*******
Մարմա՛նդ հովեր, իջե՛ք վար,
Սարի կանաչ փեշերին,
Սի՛րտ իմ, դու էլ երգի յար՝
Սպասելով գիշերին:
Հավքե՛ր, դուք էլ հետևից
Սարի իջեք մի բացատ,
Կարոտ կառնեմ ձեր թևից
Ու համբուրեմ հատ առ հատ:
Ու երբ մութը իջնի լուռ
Սերը թաքուն հանդես գա,
Թե կա սրտի փլված դուռ,
Թող այն լցվի ու խնդա:
07.04.2014
*******
Դու հին ամրոց
Դու հին ամրոց լեռնաշխարհի,
Օ՜, Հայաստան, քարոտ ու միշտ
Հեռուներդ թագավորի,
Մութ անցյալդ կարոտ ու վիշտ:
Սիրող հոգու քարե մսուր,
Բազում խորհուրդ ու առավոտ,
Դու դարերի վահան ու սուր,
Գագաթներդ՝ արևի մոտ:
Ժամերգություն ու պատարագ,
Դու սրբություն ու խաչագիր,
Դու ցավ հողի անմար ճրագ,
Ու վանքերի խոշոր երկիր:
Դու քանքարի մեծ սիրահար,
Դու ամեն ինչ ու ամնուր,
Դու հորովել ու հին քնար
Ու հրդեհված կրակ ու հուր:
30.04.2014
Հիշատակի օր
Երեսուն վեց հազար և վեց հարյուր օր,
Այսինքն՝ մի դար այն սև օրերից
Հայոց աշխարհում մեծ սուգ է այսօր,
Այսօր իմ հոգում եղեռն է նորից:
Հայոց լեռներից դեպի սև Դեր-զոր
Գեղգեղաց ձայներ մեղսոտ, ահարկու,
Ու դառն օրերից անմոռաց այսօր
Պատեց մրմուռը ամեն Հայ հոգու:
Այսօր լուռ թախծեց քարը Սասունի,
Պոլսո կողմերում չնշվեց ջարդը,
Ծաղիկները վառ թոշնեցին Վանի,
Այսօր Կարինում չբացվեց վարդը:
Տոկում է այսօր վեհ Արարատը,
Տե՛ս, ոտից գլուխ նա սև է հագել,
Այնտեղ վշտում է և անապատը,
Ու Հայ մեծ ողբից երեսն է թեքել:
Այսօրվա օրը եղեռնի օրում,
Ո՞ր մեկին հիշել դեմքերով դալուկ,
Այս սգի օրը ցավոտ աշխարհում,
Մորթեցին անխիղճ ծեր, կին, ու մանուկ:
Սիփանը ձայնեց, Վանը լաց եղավ,
Վասպուրականը ողողվեց վշտում,
Այսօր Հայ սրտում արյունը պաղավ,
Այսօր չծաղկեց ծաղիկներ դաշտում:
Պայծառ արևը չծագեց վերից՝
Մեկդարյա ողբը պահած իր սրտում,
Ահավոր ձայներ ելան խոր ձորից,
Արագածն այսօր մռայլ է, տրտում:
Կա մի երազանք խռով իմ հոգում,
Թուրքը հեռանա լանջից Սիփանի,
Խունկ ու մոմ ծխա Վարագա վանքում,
Հայը հագենա ջրերից Վանի:
Բնությունն այսօր խռով է լուռ՝
Դատապարտելով անողոք չարին,
Կարմիր է հողը, իսկ հովը մրմուռ,
Հայոց լեռների ծաղկող լանջերին:
Այսօր ողբում է ձեզ վիշտը անհուն,
Կորած շիրիմներ՝ որբ ու անանուն,
Լույսը թող իջնի այսօր ձեր հոգուն,
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռությո՜ւն:
01.04.2014
Մի օր կթողնեմ ժխորն աշխարհի,
Կելնեմ Հայկական լեռները քարոտ,
Ու պինդ կփարվեմ մի մամռոտ քարի
Ու կառնեմ անհաս լեռներից կարոտ:
Կնայեմ շուրջըս աշխարհի մի հին,
Կտեսնեմ հեռու դարերը մթին,
Կկանչեմ ձայնեղ, որտե՞ղ ես, դու քեն,
Նույն ձայնով սարերն ինձ կարձագանքեն:
Կտեսնեմ հեռվից ճամփաներ գաղթի,
Ճամփաներ մահվան ու վիշտը վսեմ,
Որպես ուրվական տառապած բախտի՝
Աղաղակներն իմ հոգուց կլսեմ:
Կլսեմ հեռու ձայնը արքայի՝
Միջին դարերի երկնքից կախված
Կտեսնեմ այն հին աշխարհը Հայի,
Տուն, դուռ ու դարպաս սրերով մեխված:
Կմնամ այնտեղ՝ սարերի լանջին,
Հայոց աշխարհի բարձր ու տարեց,
Կսպասեմ հայի հաղթական կանչին,
Կսուզվեմ անցյալ մշուշների մեջ:
11.04.2014
Իմ հայրենիք
Իմ հայրենիք՝ կարոտ ու հին,
Դու ինձ մոտիկ ու թանկագին:
Դու անմոռաց հուշ դարերի
Ու վեհանիստ երկիր սարի:
Դու գթության հիմքն աշխարհի,
Երախտագետ միտք ու բարի:
Դու աշխարհի ամրոց ու թագ,
Դու խաչագիր ու պատարագ:
Դու Արարատ ու մեծ ավանդ,
Արևմուտքըդ՝ բողոք ու խանդ:
Դու Հայաստան ու արեգակ,
Մութ հուշերրըդ քարերի տակ:
Շանթեր տեղաց ամեն քարիդ
Արևելքի դու մարգարիտ:
Արևահամ քաղցր պատառ,
Դու Մաշտոցի գրեր ու տառ:
Դու հին երկիր թագավորի
Ու պատմագիր արնոտ ձորի:
Դու քարե տուն, կանաչ բոստան,
Դու եռագույն, իմ Հայաստան:
14.04.2014
*******
Հորս
Երբ նայում եմ քո դեմքին ծերացած,
Տեսնում եմ անցած օրերդ խավար,
Կարդում եմ այնտեղ խոր էջեր գրած,
Դու ինձ միշտ խորհուրդ ու մեծ գանձասար:
Եղել ես բարի բոլորի դիմաց,
Չար խոսքը երբեք մտքիցըդ չի անցել,
Անցել ես ճամփան քո արդար ու բաց
Ու խոր մարդկային մեծ անուն գանձել:
Առավոտի պես խորհուրդ ես եղել,
Վհատին մաղթել հույսե՝ բյուր ու հոծ,
Մայր հողից խոնարհ գանձեր ես պեղել,
Տարիների մեջ դարձել և հնոց:
Ու մոտենում է մեկդարըդ կլոր,
Ողջունում եմ քեզ, ո՜վ, դու հողի մարդ,
Թող դառնա օրհնանք տենչերըդ բոլոր,
Որտեղ երկարեց ճամփադ խիստ ու բարդ:
11.04.2014
Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին
Ես սիրում եմ քո երգերը սիրտ գերող,
Ո՜վ անարատ դու հայուհի ու քնար,
Դու երգեցիր արյունածուծ քար ու հող,
Համերգեցիր քո նուրբ ձայնով մի սուրբ վայր:
Անժամանակ դու հեռացար մեզանից,
Քո փոխորեն էլո՞վ երգե գորանի,
Ինչքա՜ն սրտեր արտասվեցին քո ձենից,
Երբ ձայնեցիր հողից Մուշի ու Վանի:
Ու որբացավ <քելե լաոն> քեզանով,
Ծով աստղիկըդ մթնեց Հայոց երկնքում,
Դլե յաման սիրտըդ թռավ Վանա ծով,
Ինչքա՜ն երազ թերի մնաց քո երգում:
Քեզ լսել եմ ՝ որպես աղոթք առօրյա,
Քո նուրբ ձայնից աղերսել եմ իմ հոգին,
Քո աստղային հոգին թող միշտ հուրհրա,
Հայաստանեաց փայլուն քարը դու անգին:
21.04.2014
*******
Արաքս
Եկա քեզնից իմանալու,
Թե քանի՞գյուղ այնտեղ մնաց,
Ով է այնտեղ հեկեկալու
Հոծ զոհերին Հայ կոտորած:
Խոսի՛ր Արա՛քս, ասա գե՛տ իմ,
Բերի՞ր քեզ հետ հեռվից կարոտ,
Մնացել է այնտեղ շիրիմ,
Թե՞դարձել է հուշը արոտ:
Կա՛նգ առ, Արա՛քս, լռեք մեկտեղ,
Բյուր զհերին այն անմոռաց,
Հետո հոսեք ինչպես հեղեղ,
Տանենք վիշտ մեր գիրկն առած:
Ո՞վ իմանա, գուցե նորից
Ամեն մի զոհ պիտ աշխարհ գա,
Պիտի ծնվեն նրանք մորից,
Որտեղ թուրքը խոցեց ագահ:
Որտեղ մնաց մի դառնաշունչ,
Անհավասար մի ահազանգ,
Ու ծաղիկներ կարմիր ու փունջ
Ու անմեղի թիակ ու գանգ:
Ալիքներդ կուզեն խոսել,
Բայց սգում են, անվերջ սգում,
Արա՛քս, խաղաղ երբ ես հոսել,
Արդյոք ունես դու խինդ հոգում:
Թե չես խոսում դու այնտեղից,
Թո՛ղ ինձ, Արա՛քս, անցնեմ գնամ,
Խաբար առնեմ մեր հին գեղից,
Հուշերի մեջ անհետանամ:
Թո՛ղ ինձ, գե՛տ իմ, կաղաչեմ,
Թող ինձ թաքուն գիշերով,
Անցնեմ կարոտ իմ ճամփան
Արարատի փեշերով:
07.04.2014
*******
Հրա՛շք, դու ինձ համբուրի
Քանի մութը չի հասել,
Որպես տենչը շատերի՝
Ես էլ եմ քեզ երազել:
Դու անունով դյութական,
Հրաշալի խիղճ ու գութ
Ունես արև դու այնքան,
Դավի դիմաց գորշ ու մութ:
Հեքիաթային դու աշխարհ,
Առավոտի արեգակ,
Մեռած հուսի անգին քար,
Հրա՛շք, հոգու ոսկե թագ:
08.04.2014
*******
Վարդը բացվեց մայիսին
Ու խորհեցի ես ինձ հետ,
Առա՞տ դու լուր իմ մասին,
Թե՞մոռացար առհավետ:
Թե խռով ես ինձանից,
Ցրի՛ր քենը քո հոգու,
Որ արթնանամ քո ձենից,
Խորհենք մեկտեղ ես ու դու:
Որ չմնանք մենք խռով,
Այս աշխարհի կույր մասում,
Սերը դառնա մի մեծ ծով
Մեր խոր ու վառ երազում:
08.04.2014
*******
Երբ հիշում եմ վառ օրերը իմ անցյալ,
Հեծկլտում է սիրտս այն մեծ կարոտից,
Ինձ թվում է, որ չեմ ուզում հավատալ,
Որ ես անցա իմ մուրազի այն մոտից:
Երբ գալիս է մանկությունըս իմ առաջ,
Լուռ նայում եմ իմ հեռավոր հեքիաթին,
Ու մտքերով սլանում եմ խենթ ու քաջ՝
Չտեսնելով իմ երազը քաղցր ու հին:
Այնքան վառ էր երկինքը այն ու լազուր,
Որ նայելով չէին հոգնում աչքերն իմ,
Այնտեղ մնաց կանաչ գարուն, խոսող ջուր
Ու մնացին հոգու կարոտ մտերիմ:
08.04.2014
*******
Ծաղիկները մտել են քուն՝
Երազներով իր անուշ,
Իսկ ես տեսա մեղմ ու թաքուն
Այն աղջկան կարմիր թուշ:
Ծաղիկներից առա համբույր,
Լուռ փարվեցի նրանց ես,
Ու մնացի գիշերը հյուր
Մեծ ճամփորդի այցի պես:
Գլորվեցին օրերը այն,
Թե ո՞ւր կորար, իմ երա՛զ,
Անհետացան երգերն ու ձայն
Հեռուներում իմ անհաս:
Չե՛մ կարոտի էլ ձեզ, օրե՛ր,
Որ չպատի մեծ ծարավ,
Կար ափսոսանք, կարոտ ու սեր,
Ժամանակը, որ տարավ:
Էլ ի՞նչ կայնքի քնքուշ օրեր,
Էլ չի՛ գալու այն երբեք,
Մտորելով՝ հիշում եմ ձեր
Քնքուշ հովը՝ որպես երգ:
08.04.2014
Անմոռանալի հուշ
Այսօր մեծ սիրով քեզ կանչում եմ ետ,
Օ՜, ջահելության կրակոտ հեռու,
Ե՛կ, գումարեմ իմ նոր օրերի հետ,
Որ չհեռանաք իմ անցյալն ու դու:
Հիշում եմ խումբը այն աղջիկների
Կիսամերկ ու հեզ ջրում լողացող,
Ամեն մեկը լույս իմ մութ այրերի
Դեռահաս ու կույս սով աչքեր ծաղկող:
Եկե՛ք, հե՜յ, հովե՛ր իրիկնապահի,
Փարվե՛ք ինձ ինչպես մի մամռոտ քարի,
Ու այն օրերից ձայնիր, ո՜վ, փերի,
Որտե՞ղ մնաց քո խինդը աչքերի:
Անցան օրերը, բայց չեմ մոռացել,
Արեգակ ու ջուրն այն սարի փեշին,
Կանչը ջրերի դեռ չի հեռացել,
Որ մնաց անվերջ իմ քաղցր հուշին:
15.04.2014
*******
Քո աչքերի, քո աչքերի, քո աչքերի խորքում կրակ,
Իմ մտքերի, իմ մտքերի հորիզոնում լի աղաղակ:
Քո կրծքի տակ, քո կրծքի տակ սիրտդ այնպես է տրոփում,
Որ իմ հոգին, որ իմ հոգին քո լի սրտի զարկն է չափում:
Քո հայացքը, քո հայացքը առանց շշուկ ասում է ինձ,
Որ ես արդեն մոռացել եմ ամեն մի միտք քաղցր ցավից,
Քո ուսերի, քո ուսերի, քո ուսերի կարոտը մեծ
Որպես սուրսայր ու խորախոց իմ կրակոտ սիրտը խրեց:
16.04.2014
*******
Սիրտը
Սիրտը աղբույր է ու պատառ հացի,
Սոված ու ծարավ այնտեղ է սերը,
Սիրտը փակ դուռ է, թե ով այն բացի,
Եվ ով իմանա նրա մտքերը:
Սրտին է չոքում թախծոտ մշուշը,
Սիրտն է տանողը ավլի ու քան,
Սիրտն է վերցնում ցամաքած ուժը,
Ու հույս տվողը սիրտն է դյութական:
16.04.2014
*******
Աստղերը թող վար նայեն,
Ունկնդրեն իմ երգին,
Առանց թախիծ փայփայեն,
Լուսավորեն իմ հոգին:
Թող ինձ մութից ազատե,
Լուսինն աղոտ գիշերի,
Թող իմ դեմքին լույս պատե,
Որ չմնա այն թերի:
Որ աստղաբույլ երկնքի
Նուրբ շողերից հագենամ,
Փնտրեմ ճամփան իմ կյանքի,
Որպես ճամփորդ հյուր գնամ:
Գտնեմ ճիշտը մութ օրի
Չանհետացած, դառնահամ,
Զգամ վիշտ շատերի,
Բեռնեմ ուսիս ու գնամ:
18.04.2014
*******
Դու խնդության հեկեկանք,
Սիրուց գերված մեծ վկա,
Դու սուրբ հոգու ուխտած վանք,
Ու աղոթքը Նարեկա:
Կրակ աչքեր, սիրտըդ հուր,
Ո՞ր մեկի հետ ես մնամ,
Ես ծարավ եմ, իսկ դու ջուր,
Ե՛կ, քեզանո՛վ հագենամ:
Ելնեմ անել այս կյանքից,
Վերադառնամ դեպի կյանք,
Եվ դու դուրս գաս քո խանդից
Իմ երազի անրջանք:
18.04.2014
*******
Չար
Չարի համար չկա գույներ գույնզգույն,
Չի ունեցել նաև նա սիրտ ու հոգի,
Կարմիր գույնը հիշեցնում է ալ արյուն,
Իսկ գույնը մութ, դա նշանն է սև սգի:
Չարի ձեռքը միշտ եղել է արյունոտ
Սաստկությունից և դիմակը ահավոր,
Անգետ գործը միշտ մնում է չարի մոտ,
Սև հետքերը անմահանում դառն ու խոր:
Չարի միտք պարուրված է մշուշով,
Դեմքը մռայլ, որ չի տեսել լույս ու շող,
Գործը նրա միշտ մնում է չար հուշով՝
Սով աչքերը հագեցնելով մի բուռ հող:
*******
Մռայլ են օրերն գալիս, անց կենում
Հեռու կողմերում վառ արեգական,
Ծաղիկն է հողի վրա քաղցրանում,
Իսկ ես մորմոքի ու մոգի վկան:
Անցյալ հուշերի լաբիրինթոսից
Ելնում եմ հազիվ՝ շալակած մի դար,
Դառնությունների դաժան քաոսից
Դեռ ոխի մեջ են լեռներ ու կատար:
Փակվել է իմ դեմ արևի ուղին,
Ճառագայթը վառ մութ է տարածում,
Նայում եմ երկին, նայում եմ հողին,
Նորից գիժ քամին իմ դուռն է ծեծում:
Ուզում եմ կյանքի ճշտով հագենամ,
Չոքեմ աշխարհի կեղծավոր բկին,
Ուզում եմ մխված մի նոր դուռ բանամ,
Որ խաղաղ մնանք ես և իմ հոգին:
22.04.2014
*******
Ջավախից եմ
Ջավախից եմ ես, Կուլիկամ գյուղից,
Ու էրզրումի հին հյուսած շյուղից,
Հայոց աշխարհը տվեց ինձ քնար,
Աբուլ մեծ սարը տվեց գաղափար:
Որ ես երգեմ քլոռօղլու սարից,
Մինչև փեշերը ճարտար Նեմրութի,
Որ ես շունչ առնեմ Հայոց աշխարհից
Ու չմոռանամ Հայ հեռուն մութի:
Ջավախքից եմ ես, այո՛ Ջավախքից,
Այսօր ես հեռու, սիրտըս սարի մոտ,
Տրտում հեռացա քո արդար կողքից,
Ու մնաց երազ, ծարավ ու կարոտ:
Սարերից եմ ես Ջավախք աշխարհի,
Մարմանդ հովերը որ կա, այդ ե՛ս եմ,
Փարվում եմ քնքուշ, ամեն մի քարի
Եվ իմ թանկ Ջավա՛խք, քեզ հետ կխոսեմ:
23.04.2014
*******
Սգի օր
Լսե՛ք ձայնըս, ո՜վ մեծ հողի ժողովուրդ,
Որ հնչում է հին ջութակի լարերով,
Լսե՛ք բազմաչարչար ազգի մի խորհուրդ,
Որ տարել է ուսին առած դարերով:
Ես չեմ ասում պատերազմի հետքերից,
Որ եղել է երկկողմանի մահացում,
Այլ խոսում եմ բարբարոսի մտքերից,
Որ մեկ դար է չեղավ Հայ հարցի լուծում:
Ի՞նչ է պահած սև անվան տակ Եղեռնի՝
Ահ ու սարսափ, վայրագություն, մահի բոթ,
Ասում են, թե անմեղ հոգին կհառնի,
Ինչքա՞ն մնալ լուռ ու խաղաղ դավի մոտ:
Լսե՛ք մարդիկ, հողագնդի այս խավար
Որ չատեցին դահիճ թուրքի մեծ սրին,
Բլուրներին եղան դիերն հավասար
Անցած դարի այն սև ու մութ օրերին:
Թե ի՞նչ արեց վայրագն անգութ ու դաժան,
Լոկ հայտնի է հայի սրտինդառն ու խոց,
Եկե՛ք, տեսե՛ք, մութ վայրերը հիշարժան
Ու հարցրե՛ք հայ գետերին խորախոց:
Ո՞վ է տալու պատասխանը զոհերի,
Որ արյունից դարձան գետերը հորդող,
Ո՞վ է գալու Հայ աշխարհը տեսնելու,
Երբ մեծ Հայքից մնացել է մի բուռ հող:
Ո՞վ կլինի սուր հանողը հանցագործ
Ու կոչվում է առանց ախտի խենթ ու գիժ,
Բայց դահիճը խոցեց մտքով չարագործ,
Այդպես մնաց մինչև այսօր անպատիժ:
Արդարություն ու գթություն, դատաստան,
Մեծ ժողովուրդ՝ արևելք ու հարավի,
Արևմուտքին ինչի՞ն է պետք Հայաստան,
Գուցե հյուսի՞սն է արդարը երևի:
Արեգակը նուրբ շողերով ահագին
Ամեն մեկին նա փարվում է հավասար,
Իսկ դու, դահիճ, ինչո՞ւ առար Հայ հոգին
Ու մնացիր դարերի մեջ նենգ ու չար:
Լսե՛ք, ձայնս դեռ չի մարել, կհնչի,
Ամեն թռչուն թող իմ ձագին տուն կանչի,
Ինչ որ խաղաց ոճիր գործող գլխի մեջ,
Բյուր ազգերին թող այն լինի դաս ու էզ:
Տվեք այսօր բյուր զոհերին պատասխան,
Մնացել եք թե հետնորդներ վայրագի,
Մեծ ոճիրը դարձավ հարյուր տարեկան,
Լա՛վ իմացեք, այսօր օրն է Հայ սգի:
Ո՜վ ժողովուրդ՝ քաղաքակիրթ ու տարբեր,
Խնայեցե՛ք Հողագունդը այս մի բուռ,
Թե որ հողն է ձեզ պարգևում կյանք ու սեր,
Ինչպե?ս մնալ այս դժոխքին համր ու լուռ:
24.04.2014
*******
Դեր- Զոր
Ես էլ ձեր աչքերով տեսա արհավիրք,
Ես էլ զգացի դառնությունը ձեր,
Ինձ էլ նետեցին ձեզ հետ մահի գիրկ,
Անթաղ, անշիրիմ, ով անմեղ զոհեր:
Տառապանք ու լաց երբեք չի լքի
Ինձ այս անարդար տառապանքներում,
Չեմ եղել վկա խստաշունչ բքին
Եվ մութ տեսիլքին արնոտ վայրերում:
Բայց հայտվում են գաղթական մայրեր
Գիշերվա մռյալ ու մութ շերտերում,
Իմ դեմ ննջում են ահավոր վայրեր,
Որտե՞ղ մոխրացան թշվառներ հրում:
Որտե՞ղ սուր հանեց թուրքը հայի դեմ,
Որտե՞ղ վառեցին ու խողխողեցին,
Ահեղ ջարդերից անխիղճ ու դաժան
Շիկացան նրանց սրեր ու կացին:
Դե՛ առ գրիչըդ ու գրի, պոե՛տ,
Ահազանգերից անզոր ու իզուր,
Ու մտերմացիր մեծ վշտերի հետ
Եվ մի մոռացիր չարի դեմք ու սուր:
Դեր-զոր, ավազ արաբական,
Մեծ գերեզման անմեղ զոհի,
Դժոխքի դուռ եղերական,
Շեկ անապատ դու սև մահի:
Դու արյունով հունցած խմոր՝
Մահը գրկած դառն խոցի,
Դու աչքերը կալանած մոր,
Որ դուրս չեկավ արցունք լացի:
Կլանեցիր խեղճ ու տկար՝
Չտեսնելով գիժ ու խենթին,
Թե քո գրկում էլ տեղ չկար,
Որ ատեցիր անմեղի դին:
Քանի՜-քանի՜մայրեր ու կին
Ուժասպառ ու թափառական,
Տալով շունչը իր մանուկին,
Մեռան հողում արաբական:
Իսկ մանուկը դեռ մայր չասած՝
Միայն լացով էր հագենում,
Ստինքներին մոր չհասած՝
Չարի ձեռքով այդպես գնում:
Դեղին ավազ, խաղաղ ու լուռ,
Վերից կախված ահազանգեր,
Հորիզոնը սև մահի դուռ
Եվ կուտակված մռայլ ամպեր:
Թե քշեցին վերջին գիրկը սև դժոխքի,
Մահը դարձավ սովորական,
Թե ո՞վ էր տերն այս մեծ մեղքի,
Որ տեսիլ չէր պատահական:
Անապատը անզորին է կլանում
Ու դարձնում խաղալիք,
Ու գլուխը օձն է բնից դուրս հանում,
Երբ տեսնում է նոր ալիք:
Անխիղճ արև, անխիղճ դահիճ,
Հեխկլտացող վույ վայի,
Հոգեվարքի ձայներ ու ճիչ,
Ա՛յդ էր թշվառ բախտը Հայի:
Որ ոչ պիտի տանը մեռներ
Հայրենական պատերի տակ,
Պիտի պարզեր երկինք ձեռքեր
Անապատում անհիշատակ:
Հազար ու մի ցավով լի
Հեծկլտում է սիրտըս բորբ,
Թե ո՞ւր կորան տխրալի
Այդքան թշվառ, այդքան որբ:
Թե ա՞րևը տապալեց
Շեկ ավազին շիկացած,
Թե՞դահիճը սուր խրեց,
Երբ թշվառներ ընկան ցած:
Խեղդվում էին ծարավից
Ու ոճիրից դառն ու սոսկ,
Ընկան, հանգան խոր ցավից
Առանց շշուկ, առանց խոսք:
Էլ ճար չկար գնալու,
Մահացել էր ուժ ու կամք,
Միայն քամին էր լալու
Մութ երեսին ավազի:
Արաբական շեկ փոշի,
Ով դեմ ելներ գիժ քամու
Դեր-զորը թող միշտ հիշի
Չարությունը թշնամու:
Թող վեր պարզվեն, որ հասնի
Բյուր ձեռքերը զոհերի,
Թուրքը թող գա տեսնի
Վայրագությունը դարի:
Դժոխքային այդ բանտում
Գուցե կար շունչ Դանթեի,
Չարի թեկուզ արգանդում
Ես նրանց վեհ կատեի:
Ինչքան Հայի գանգ ու թիակ մնացին
Հողմերի մեջ խավարի,
Նույնքան կռունկ սուգով եկան գնացին
Անապատից Դեր-զորի:
Ստեպներից ու գյուղերից հավաքված
Հայ որբերը ո՞ւր գնան,
Անհավասար մահի դուռն է միայն բաց,
Որ աշխարհից հեռանան:
Մի՞թե դա էր հեռանալը
Պապենական ու հայրական իր տանից,
Բռնի քշել ու գնալը
Քարսիրտ Սասուն ու վանից:
Այն օրը, երբ ծնվեցիք,
Թող չբացվեր առավոտ,
Որ հավետ չմնայիք
Դժոխքային մահի մոտ:
Թե կա զորություն, տե՛ր Աստված փրկի՛ր,
Տառապանքներից այս դաժան, դժնի,
Առանց Հայերի ինչ Հայոց երկիր,
Ո՞ւր մնաց անտեր հողը հայերնի:
Լլկեն են վանքում, խորանում, խցում,
Խաչակիր ոխից տասն և յոթ դարյա
Հրեշն է արբել անմեղի ծոցում՝
Սուրբ երես քաշած կտավի վրա:
Պիղծն ու լլկանքը հեզ աղջիկների
Անբան ցուլերի մոթ փարախներում,
Հոգիները լուռ ամոթխած դարի
Խեղդվում էին Եփրատի ջրում:
Բռնաբարումներ խաչքարի վրա,
Որ ամենամեծ հանցանքն է դարի,
Թող անեծք դառնա գիժ ցեղը նրա,
Թող նարնց հավետ լո՛ւսը խավարի:
Ահավոր սոսկ է սև մահը դաժան,
Ամեն մի հոգում դառնությունով լի,
Երբ կոտորում է ամբոխը խուժան,
Լոկ գաղափարն է մահից սոսկալի:
Սոսկալի այդպես գուցե չի եղել,
Երբ մերկ ու տկլոր քշում են առաջ,
Ավազն է նարնց միայն շոր եղել,
Իսկ հանգիստը քունը ահռելի հառաչ:
Կույս աղջիկ ու կին՝ որպես սրբություն,
Իրենց ամոթը խոտով են գոցել,
Քշել են նրանց գյուղերի միջով,
Այդպես անպատիվ սրով խորխոցել:
Անվերջ ջարդերը Աստված էլ տեսավ,
Բայց ձայնը մարեց դաժան տեսիլքից,
Ոչ ոք այս դավին օգնության չհասավ,
Որը գալիս էր մութ արևելքից:
Սեգ մասիսների արյունոտ փեշից,
Մթնոտ ափերից հեռու Սև ծովի,
Ու անմխիթար Սիս ու Մարաշից
Ճամփան ձգվում էր դեպի անապատ:
Իր հողի վրա հարազատ ու շեն
Վերջին անգամ էր հայը տրոփում,
Եկել է վերջը, որ հետո հիշեն,
Թե ո՞վ է հայի պատառը լափում:
Շատերի ծոցում տոպրակներ կարած
Հող էին լցրել, որ իրենց բուրի,
Ու երբ դիերը մնան անշիրիմ
Հայրենի հողը նրան գուրգուրի:
Որ առավոտներ բացվեն խաղաղիկ,
Որ երդիկներից ծուխ ելի նորեն,
Որ հայ աշխարհի ամեն մի ծաղիկ
Նրանց ցավ հոգին բուրմունքով բուրեն:
Անապատվել էր Հայոց աշխարհը,
Բայց ձայներ ու ճիչ չէին ընդհատվել,
Չի արձագանքում էլ ձորն ու սարը,
Թե մահագրգիռ շնչով է պատվել:
Անխիղճ, բարբարոս, տեղահան ու ջարդ,
Մանուկի աչքին այդ խաղ էր, թե ճիշտ,
Թե ո՞վ իմանա կյանքի ուղին բարդ,
Որ մեկը գիժ է, մյուսը մեծ վիշտ:
Բյուրավոր վանք ու ժամեր են քանդել,
Տաճարներ ու բերդ դարձրել փոշի,
Հայ հազարամյա հողերն են բանտել,
Որ Հայն այդ մռայլ պատկերը հիշի:
Արել են այն, ինչ չի եղել կյանքում,
Խոցել են սրով, այրել են հոգի,
Սի՛րտ իմ, ինչու ես դու իզուր տնքում,
Երբ մի դար դարձավ ցավը մորմոքի:
Թե Հալեպում պահված էին մանուկներ,
Անապատը կլանում էր շունչ ու ձայն,
Թուրքի ձեռքից արյունլվա գլխակեր,
Որքան որբեր Դեր-զորի մեջ մահացան:
Սար ու քարեր զրկված հայ բնօրրան,
Ձեզ ցավում է անապատը արյունոտ,
Ճանփաները, որից դեպի մահ տարան,
Դեռ թախծում են ու պահում են մեծ կարոտ:
Հազարավոր դիեր հողի երեսին,
Արդարության դեմքը ով էր փակելու,
Ո՛չ ոք ոչ ոք չտոկացին այդ մասին,
Ով էր չարի տենդոտ սիրտը թակելու:
Ով էր լալու մեռլներին այդքան հոծ,
Երբ բրգացած դիեր էին ամեն ուր,
Ով էր գալու անապատը ցավ ու խոց,
Որ լուռ նայեր արհավիրքին այդ տխուր:
Ոչ ոք չկար, բացի մահից այնտեղ ոչ,
Մեկ էլ դաճից մահի շուրջը բոլորած,
Հեռուներից չեկավ թեկուզ մի թույլ կոչ,
Գոնե մի քիչ թեթևանար վերքը բաց:
Մերկ ու անտեր ընկած կույս ու աղջիկներ,
Հովն էր խաղում նրանց վերև անիմաց,
Դժոխքի մեջ անօգնական, ո՜վ մայրեր,
Լոկ ավազն է փակում ձեր սուրբ լանջը բաց:
Որ դուք մնաք շիրիմ կոչվող հողի տակ,
Երազները ձեր սլանա դեպի տուն,
Որ Դեր-զորը պահի մի մեծ հիշատակ,
Որ չմանք անապատում անանուն:
Ինչպե՞ս դարձան հայ շեները ավերակ,
Հայի ձեռքով տաշած քարը և փոշի,
Բյուր խաչերը անհետացած հողի տակ,
Որ ոչ մի հայ իր անցյալը չհիշի:
Խորանները մնացին որբ, կողոպտված,
Էլ չի գալու ուխտավորը դեպի վանք,
Մարդասպանի համար հայի դուռըը բաց,
Կյանքը երազ այս, էժանից չկա թանկ:
Դպրոց ու ժամ թե կորել էր գորշ ծխում,
Հեռվից նայում աղերսում էր կկուն խեղճ,
Բարբարոսը Պոլսում սարքած կերուխում,
Ծծկեր մանուկ այրվում էին ծխի մեջ:
Դե արի, Հայ, խաղաղ նստիր քո տեղում,
Ժամանակի հետ կսկիծը քեզ հետ տար,
Ո՞վ է նստած պապենական քո հողում,
Դե, ե՛կ, եղեիր այն վայրագին հավասար:
Ժամանակը չի ամոքում ոչ մի ցավ,
Այն խորն է, թե՞երեսանց,
Ժամերը պաղ, զարհուրելի, որ անցան,
Խլեց չարը նրանց հողը և նարնց:
Եղերական տեսիլքները քարացած
Դեռ նիրհում են Հայոց լեռանց լանջերին,
Ահ ու վախից և չեն իջնում նրանք ցած,
Բարձունքներից լուռ նայում են սև ջրին:
Թե ո՞վ նեխվեց իր սեփական մարագում,
Եվ ո՞վ ընկավ արնոտ ձեռքից նամարդի,
Հոգիները թափառում են ու սգում
Ուրվականներ նստած ափին Եփրատի:
Ա՜խ, անաստվա՛ծ Աստված, ինչո՞ւ եղավ այն,
Ինչ որ չեղավ հողի ոչ մի թեժ գրկում,
Թուրք դահիճը անխիղճ խոցոց խոր ու լայն
Վերջին խոսքը Հայը տեր էր հեկհեկում:
Չօգնեց ոչ մի պաղտանք մայրերի,
Որ խնայեր ցուլը մանուկ երեխա,
Հեծկլտում էր մութ մռունչը Դեր-զորի
Ու մինչ այսօր արհավիրքից կդողա:
Ջրերն են լալիս, տնքում է հողը
Հայոց աշխարհի ամեն մի մասում,
Ով Հայ, քո ձայնը ո՞վ է լսողը,
Երբ կյանքի վրա մահն է աղերսում:
Չկա ոչ մի հույս մահազնդանից,
Մռայլ է դեմքը և անապատի,
Քշվում է Հայը Հայաստան տնից,
Մթնոտ ափերից խոլական գետի:
Ինչ որ եղավ արհամարանք ու խոցում,
Ինչպես ելավ անգետ թուրքը հայի դեմ,
Բյուր մանուկներ խորովեցին հուր բոցում,
Իսկ մայերերը ա՜խ, չգիտեմ, չգիտեմ:
Թե գիրչ եմ առել ձեռքըս գրելու,
Թող իմանա Աստված միտքըս խորախոր,
Որ վշտերում ինձ հետ ո՞վ է խորհելու,
Ո՞վ է զգալու այդ խոր ցավը դառն ու հոծ:
Թե ուժ ունես ու սուր ժանիք գազանի,
Ուժըդ չափիր քեզ պես անբան չարի հետ,
Թե ժանիքդ բիրտ է քարից Սասունի
Ունես մի ելքէ մնաս անվերջ մահի հետ:
Հարավային երամներից երկնքում
Լացի ձայնն է միայն իջնում տխրալի
Մռայլ տեսքից ասես աշխարհն է տնքում,
Իսկ թշնամին չար կատարեց լի ու լի:
Ահով սնված մեծ զոհերի ուրվականը համր ու լուռ
Դեռ նիրհում է անապատում խռով ափին Եփրատի,
Այնտեղ մնաց Հայ վախճանը, մնաց կսկիծ ու մրմուռ,
Ո՞վ իմացավ Հայի վիշտը այն հեռավոր, ո՞վ գիտի:
Ու ինձ համար չկա գիշեր, չկա ցերեկ, առավոտ,
Անցած դարի մութ հուշերից ես դառնացած մի հոգի,
Արհավիքի հոգեվարքից կյանքը դրած մահի մոտ,
Ծիածանվեց իմ սրտի հետ որպես կամար մեծ սգի:
*******
Երբ օրն է բացվում իր լույսի ծովից,
Նոր լուր է բերում մեր լուռ ականջին,
Մի տեղ հագեցավ մարդը ծարավից,
Մի տեղ կործանում գիշերի միջին:
Մի տեղ վթար է, լռում է կյանքը,
Մեծ քաղաքների ժխորի ձենից,
Մի տեղ չփրկեց ղողանջող զանգը,
Մի տեղ չարթնացավ հիվանդը քնից:
Մեծ Արարատից ձյունը հավերժի
Հեքիաթի նման հալվի կհոսի,
Բարու խնդրանքը չարը կմերժի,
Թութակը դառնա առակներ կասի:
Օվկիանի մեջ խեղդվում է նավը
Մեծ ողբերգության չնշված ժամին,
Խոր ցավի վրա լցվում է ցավը,
Հույս, Հավատ ու սեր քշում է քամին:
Երբ ամպամած է օրը մեգապատ,
Բյուր երազանքներ մնում է կիսատ,
Մի տեղ կարիքն է խեղդում տկարին,
Մի տեղ տարիքը փաթաթում ծերին:
*******
Արհեստական, քեզ չեմ սիրում,
Որ հոգսերից եռանամ,
Դո՛ւ ես անվերջ գաղափարում,
Թողնեմ ես քեզ, ո՞ւր գնամ:
Ուր հեռանամ քո սուրբ գրկից,
Եվ ո՞ւմ դառնամ ես գերի,
Չէ՞որ ծնվա քո հին վերքից
Ու վշտերից քո դարի:
Հայրենիքն է մարդու հոգին
Ու դեմքերը շատերի,
Պիտի պահեմ դեմքը քո հին
Ու հուշերդ մութ օրի:
Ծնունդ առա քո հողից
Ու ջրերից քո հունի,
Դու ծնվեցիր հեղեղից
Ու սուրբ հոգուց խորանի:
*******
Անքուն գիշերի մութ թևերի տակ,
Խավար ու անել լաբիրինթոսում
Քո վառ աչքերը որպես հուր կրակ
Տիրելու համար վազում եմ, վազում:
Ու չեմ նկատում ճամփիս ոչ ոքի,
Մութ խավարի մեջ թե ով իմանա,
Միայն լուսինը գիտե անհոգի,
Թե ուր եմ գնում, թե որտեղ է նա:
Ու երբ խավարը դառնա ինձ երազ
Ծաղիկի նման բուրմունքով բուրի,
Որոնումը իմ որպեսհին տարազ,
Գա նա իմ մտքի հույսը համբուրի:
Պառվի հեքիաթի նման փաթաթվեմ
Հեռավոր, հեռու, ծարավ ու կարոտ,
Բանամ թևերըս ու սիրով թևեմ
Դեպի բարձունքը իմ հին ու կարոտ:
11.05.2014
*******
Թե ինչո՞ւ է պաղ օրերըս սահում
Տենդոտ ջրի պես լեռնային գետի,
Ու մ իտրտունջ է միշտ իր մոտ պահում
Խռովության մեջ անսահման դատի:
Պարզկա ու անամպ կապույտ երկինքը
Արևի տեղյակ մեծ մութ կպատե,
Բայց անզոր ու զուր տեր Աստված ինքը
Կդառնա հզոր ու ինձ կազատե:
Կազատվեն ինձ հետ երկինք, հող ու ջուր,
Կալանած ձեռքի, բնության, խաղի,
Ու անցած օրից չեմ ասի իզուր,
Կխորհեմ տխուր գաղտնիքը հողի:
11.05.2014
*******
Ամենից առաջ սիրել եմ սարը Հայի հին գերված
Ու կարդացել եմ այնտեղ սև էջեր հայերեն գրված,
Թե ինձ իմանաք որտե՞ղ է գանձը Հայոց աշխարհի
Կասեմ՝ էն բյուրեղ ու դրախտային կատարին սարի:
Հորովելների ձայնը մինչ այսօր պահում է սարը
Ու լեռնաշխարհի լաբիրինթոսից հոսում է դարը,
Ամեն առավոտ բացվում է օրը, դառնում մայրամուտ,
Բայց դեռ խավար է իմ հեռուները այն մամռոտ ու մութ:
Մի հին աշխարհ է ինձ իր գիրկն առած շոյում փայփայում,
Բայց իմ դեմ սարն է մութ հեռուների կարոտած նայում,
Նայում է նայում իմ խռով դեմքին ու չի կշտանում՝
Հիշելով անցած իր ճանապարհը նորից դառնանում:
15.05.2014
*******
Թե երբ է գալու տենչանքն իմ բարի,
Որ ես էլ լինեմ մի քիչ երջանիկ,
Ես էլ հագենամ ցավից աշխարհի
Բոց ու կրակից հովանամ ես էլ:
Թե երբ է, երբ է իմ դեմ բացվելու
Դռները մխված այն դրախտային,
Ու հեռուներից ով է տուն գալու,
Որ խաբար բերի այն հին օրերից:
*******
Երկու ծովի մեջ լողում է մի սիրտ,
Երկու աչքերի ինձ գերող խորքում,
Փայլում են նրանք ինչպես մարգարիտ
Երկու կապուտակ մի ծարավ հոգում:
Թե աստվածային կա հրաշք ու սեր,
Պիտի որ սուզվեմ խորքը իմ բախտի,
Որ ես էլ դառնամ մի մեծ սիրո տեր,
Ես էլ իմանամ մտքից դրախտի:
Լողամ այդ ծովի ալիքների մեջ`
Խորասուզվելով և իջնեմ հատակ,
Երկու վառ արև կապույտ երկնի տակ,
Պահեմ իմ սրտումէ որպես հուր կրակ:
*******
Գարուն բացվեց աշխարհին,
Բացվեց գարուն և իմ դեմ,
Պիտի դուրս գամ մութից հին
Ու գարնան դեմ աղոթեմ:
Թե կա տրտնուջ հավասար
Ու հավասար խնդություն,
Բեռնեմ ուսիս, ելնեմ սար,
Գարունն առած դառնամ տուն:
Գարո՛ւն, քեզնից առավել
Չունեմ, կյանքում քնքուշ բույր,
Գարո՛ւն, դու կյանք ես տվել
Ու երկունքի մեծ համբույր:
Թողիր ինձ մոտ արեգակ
Ու ծիլերի տաքացում,
Թողիր իմ մութ կրծքի տակ
Մի անմոռաց սիրտ լեցուն:
Ողջույն կտամ քո երգին
Դու սիրային խնդություն,
Փռի՛ր լույսըդ աշխարհին
Ու գանձերը քո հոգու:
26.05.2014
Շնորհակալ եմ
Շնորհակալ եմ, որ Տե՛ր, ինձ տվիր
Կորած իմ երգին մի անհաս երազ,
Շնորհակալ եմ, որ տառեր ու գիր
Ծաղիկների պես շարեցիր վրաս:
Որը արյունոտ, որը սիրո հուր,
Որին հարազատ, որը ինձ օտար,
Ծարաված սրտի որը պաղ պաղբյուր,
Որը վեհանիստ ու ձյունե կատար:
Տվիր դու ինձ ձիրք, և՛ հնար, և՛ երգ,
Բյուր հեկեկանքներ և տվիր դավի,
Որ ես գուրգուրեմ տառապանք ու վերք,
Որ Հայրենիքի սիրտը չցավի:
Տվիր վերքերից քամող տենչ ու ուժ,
Հեռու դարերից մոտեցող քամի,
Կամեցար դու ինձ երազներ անուշ
Ու մեծ հրաշքներ տոկացող ժամի:
Շնորակալ եմ, Տե՛ր, որ դու բացիր
Իմ խոր ու երկար ակոսը հերկի,
Պարտք եմ քեզ, Տե՛ր իմ, որ հոգիս լցիր
Ծիածան կապող գույները երգի:
Տվիր տառապանք, և՛ հրաշք, և՛ ցավ,
Անվանեցիր ինձ խանձված ցորեն,
Ինձ տանջող հուրը թե ինձ մոռացավ,
Որ ես խառնեմ խոր կրակը նորեն:
Քայլեցի ես իմ լուռ խոհերի հետ,
Որ տեսնեմ հողի մորմոք ու կարոտ,
Որ չմոռանամ, Տե՛ր իմ, քեզ հավետ
Ինձ հավերժացնող հրեշտակի մոտ:
Շնորհակալ եմ քեզնից, որ դու կաս,
Որ դեռ չի դարձել հույսերըս վերան,
Պիտի սավառնեմ բարձունքներ անհաս,
Որ չմոռանամ աղոթքն իմ լեռան:
Որ չհեռանամ իմ մտքից հեռու,
Չդառնամ անբան հայացքը խուլի,
Չտեսնեմ դարի դառնություն ու վիշտ,
Անգամ մահացող գրգիռը ցուլի:
Օրհնում եմ, Աստված իմ, որ դու նայեցիր,
Որ դու պահեցիր մի ազգ հինավուրց,
Գուցե դու գաղտնի մոր նման լացիր
Ինձնից հեռավոր, հեռու, անմատույց:
Քո աստվածային տված շնորհի
Արմատները խոր իմ սիրտը մտած
Քանի դոփում է, երբեք չի լքի,
Բոլոր խոհերը ծարավ, կարոտած:
Տվիր երկրային սեր ու տառապանք,
Քարերից քամած արցունք ու թախիծ,
Խավար խորքերում տվիր շունչ ու կյանք
Ու մի բուռ կըրակ ծխանի ծխից:
Տվիր ինձ հուշ ադամանդե՝
Վրան քաշած սև պատան,
Գուցե այդ իմ հին ավանդն է
Երկար ու ձիգ գերության:
Տվիր քնար, տվիր և սեր
Այն հեռավոր դարերից,
Քաղցրախոց տվիր սուսեր,
Որ հար տևեմ այդ սրից:
*******
Աչքս բացի տեսա քեզ, ո՜վ, գեղեցիկ իմ աշխարհ,
Այնքա՜ն էիր գեղեցիկ, այնքա՜ն լուսեղ ու խոնարհ,
Ու երբ անցան տարիներ, փոխվեց կյանքը իմ դիմաց,
Իմ դեմ արդեն բողոքներ ու նոր ալիք անիմաց:
Փոխվեց կյանքը հավասար, որ ես չէի նկատել,
Ու իմացա, որ կյանքում կա և՛ սիրել, և՛ ատել,
Ու քայլեցի ես առաջ, դեպի թե ո՞ւր չգիտեմ,
Թե ո՞ւր տարավ ինձ ճամփանէ թողած խնդը մանկության:
Մեծ սեր տեսա իմ ճամփին, ատելություն ու ծիծաղ,
Հասա դուռը դրախտի, տեսա կյանքի դեմքը պաղ,
Այդքան դյութիչ, այդքան թանկ լույսը՝ որպես ադամանդ,
Բայց կար այնտեղ հիացում և տրտումի անվերջ խանդ:
Ծով աստղերի շուքի տակ կախարդական ու խաղաղ
Կորած օրեր իմ կյանքից, նորած լուսին՝ աչքը պաղ,
Ինչքա՜ն ծաղիկ վաղամեռ արքայական մտան քուն՝
Թողած կյանքի մի ծարավ խոնարհ ու հեզ իմ հոգուն:
Կյանքը ծարավ, կյանքը խինդ, կյանքը թերթիկ ծաղիկի,
Մարդը անհուշ մի նավակ ու անծանոթ մի ղեկի,
Միայն գիտեմ, որ կյանքից դեռ ոչ ոք չի կշտացել,
Անօգնական հյուր մարդիկ եկել են ու գնացել:
02.06.2014
*******
Թե լիների ճոխ բնություն
Կանաչազարդ զմրուխտ հագիդ,
Չէի մնա գիշերն արթուն,
Չէի սիրե այդքան հոգիդ:
Գիտեմ, երկի՛ր, որ դու չոր ես,
Դու պատմական այդքան խորն ես,
Ամեն քարըդ մի պատմություն,
Ամեն սարըդ հավերժի տուն:
Չկա քեզ պես ողջ աշխարհում,
Այդքան տոկուն, այդքան ավեր,
Միտքըդ հնար, դու մարտերում
Դու հաղթության մեծ հրավեր:
Չկա քեզ պես և գեղեցիկ,
Դու թանգարան երկնքի տակ,
Բնօրրանըդ բարեկեցիկ,
Հուշըդ՝ աղոտ, ուղիդ՝ շիտակ:
*******
Երբ նայում եմ գերբին Հայոց Պետության,
Այնտեղ այնքան կան պատմություն ու գանձեր,
Ու խորհում է այնտեղ մի միտք դյութական
Թե ինչքան է եղել արդար հիմքը մեր:
Ունի վահան Հայ գերբըը բյուր դարերի,
Թագավորի ունի չորս գունեղ նշան,
Նա է անխաբ պինդ կնիքը քարերի,
Նա է անպարտ Հայի սիտի անբաժան:
Այնտեղ առյուծ, այնտեղ արծիվ համբերող,
Իմաստություն, հպարտություն, գթություն,
Այնտեղ անտես բաժանված է մի սուրբ հող,
Այնտեղ կյանքը միշտ առել է հարություն:
Այնտեղ կա սոււր, այնտեղ շղթա կա և հասկ,
Այտեղ կա շյուղ, կա օրհնություն ու խրատ,
Նա Հայության միակ սիրտն է երկնի տակ,
Այնտեղ կա հուր, այնտեղ կա սուրբ Արարատ:
12.06.2014
*******
Օրհնանք
Աստվածամոր ունեմ խնդրանք,
Որ զուր չանցնի քրտինք ու ջանք,
Որ հաշտ մնա երկինք ու կյանք,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Արշալույսը լինի լուսո կրոնական,
Մարդիկ իրար լինեն խաղաղ ու պատվական,
Հեռուներից թող գութը գա հազարամյա,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Որ աղոթքներ հնչեն խաղաղ լուսածեգին,
Կեսօրն իջնի դրախտաբույր,
Որ հողմերում թեթևանա ծանր հոգին,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Քրիստոսի հրամանով ու ամեն տեղ
Ազնիվ կամքով արդարությանլինի ծնունդ,
Ու երկունքը թեթևանա աստվածային,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Տե՛ր իմ, տեր իմ բխիր սրտից,
Խաղաղ ու նինջ հանգստություն բյուր մեռելոց,
Տուրքդ ցրե նեղ հիվանդի ամեն դարդից,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Խաղաղություն լինի հողի ամեն մասում,
Անհետ կորի հրդեհ, հեղեղ, հողի ցնցում,
Փա՛ռք ձեզ, մտքի մեծ խորաններ,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Մայրամուտը իրիկնային իջնի հանդարտ,
Երկինք ու հող պաշտեն իրար,
Մթությունը թող վեհ ցրե ամեն մի դարդ,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Ամենօրյա տառապանքին տուր մեզ այսօր
Մեծ գթություն, խիղճ ու շնորհ, օրհնանք ու սեր,
Անամպ երկինք հանապազօր
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Ջրերին լույս, խաչակունք ու մկրտումի,
Խորհուրդ ու սեր արքայական,
Թող հույս ցրե համեստ լուսը վառած մոմի,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Ու հոգիներ արևային քաղցր համի
Սուրբ վայրերից նայեք վերև,
Կանգնիր հողմեր փոթորիկի գիժ քամի
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Հայոց մեծ շիրիմ
Ծիծեռնակաբերդ
Այստեղ իմ սիրտը զարկում է արագ,
Այստեղ անմար է կըսկիծ ու կըրակ:
Այստեղ է արնոտ ձեռքերը չարի,
Այստեղ է հանգչում մեծ վիշտն աշխարհի:
Այստեղ արցունքը ծով է իր հունից,
Այստեղ մեծ տուրք կա հայոց անունից:
Այստեղ արյուն է կաթկթում վերից,
Կա ասյտեղ մրմուռ վշտահար մորից,
Ու չի մոռացվի մեծ ողբը, տե՛ր իմ,
Մեկ միլիոն ու կես այստեղ կա շիրիմ:
Ամբողջ հայության դու ուխտատեղի
Ու հուշաքարը Հայոց հին հողի:
Անմեղ զոհերի դու մեծ հիշատակ,
Ու հավերժացնող Հայոց երկնիտ,
Այստեղ է նշվում մեծ սուգը Հայի:
Այստեղ հնչում է հոծ մորմոք վայրի,
Այս տխուր բերդից ձայներ են գալիս,
Կարծես այն հեռվում զոհեր են լալիս:
Դու հուշակոթող Հայոց վախճանի
Ու տխուր վայրը մայր Հայաստանի:
20.06.2014
*******
Ես հիվանդ եմ քեզանով
Ու կմնամ քեզ հիվանդ,
Գագաթդ լույս աստղի քով,
Ո՜վ սար, փայլող ադամանդ:
Քեզ կմնամ կարոտով,
Օրեր կանցնեն կգնան,
Սիրտըս թռավ քեզնից ծով,
Դրախտային դեպի Վան:
Ինչքան ես ինձ գուրգուրեմ
Քո կորուստը անբաժան,
Չեմ մոռանա, կհիշեմ՝
Որպես ազգի մեծ նշան:
Կհմայեմ քեզ քո վարից,
Ու ման կգամ քո լանջի,
Կունկնդրեմ հին դարից
Հազարամյա Հայ կանչին:
Ու քո մռայլ կապանքին
Չեղավ խնդում իմ կյանքին,
Քեզնով գերվեց որբ հոգիս
Հեռու և մոտ իմ Մասիս:
14.06.2014
Ավարայրից Ղարաբաղ
Ավարայրը թե լուռ իր տխրության ժամին
Հավաքում էր իր մեջ վերջին ուժը բազկի,
Ինչքան կուզե ոռնա գոռ վայրերից քամին,
Նա չի երբեք ընկճի ոգին Հայոց ազգի:
Ավարայրը նորից ձայնեց հեռու մութից,
Կանչեց՝ ելե՛ք Հայեր, հանուն Հայ գոյության,
Ձայներ եկան ահեղ հին Տղմուտի մոտից,
Հայոց ազգի քաջեր արյունի դաշտ մտան:
Տասնհինգդարյա ահեղ պատերազմի քամին
Հայոց լեռնաշխարհում, ինչպես մթին գիշեր,
Օրհնվեց Հայ սուրը իր հաղթական ժամին՝
Վեր հանելով դաժան ու մութ խավար գիշեր:
Մի նոր Ավարայր է Ղարաբաղը հիշում
Ու նոր արյան շիթեր Հայ քաջ երակից,
Կռիվ էր սրբազան երկինք ու հող փոշում,
Արդյոք կար հիացում այդ հնամյա կրակից:
Կար դռների բացում արդյոք Ղարաբաղի,
Թե պիտ մարեր լույսը այդ հինավուրց հողի,
Ով իմանար թե կար կրակների միջից
Ու կսպասեր հաղթը Հայոց արդար կոչից:
Ավարայրը այսօր,Ավարարյրը երեկ,
Ավարայրը հեռու այն հեռավոր թվից,
Թե շունչ մնաց այնտեղ, հով՛եր, ձեզ հետ բերեք,
Հասե՛ք ձայներ զանգի՝ կախված հովի թևից:
Հասավ ուժը Արցախ տանսհինդարյա ոխից,
Հասան անվախ քաջեր Ավարայրի հողից,
Տվին մահու կռիվ, տվին կյանք ու զոհեր,
Հիշեց Ավարայրը, հիշեց նման պահեր:
Որ Հայ ոգին ընկճել անհնար է եղել,
Թե ինչեր է տարել Հայոց ոգին տոկուն,
Որ ժողովուրդ մի հին հույսը դեռ չի թաղել,
Ահեղ հողմերի մեջ միշտ մնացել կանգուն:
*******
Ավարայրը դաշտ է կռվի,
Ավարայրը վիշտ է հեռվի ,
Ավարայրը վայր է քինոտ,
Երկար դարեր Տղմուտի մոտ:
Ով է կանչում հեռվից տրտում՝
Գուցե Հայոց նախահայրը,
Թե հույս դրեց Հայի սրտում,
Որ նվիրեց Ավարայրը:
Ավարայրը բոց ու հրում,
Քաջ Վարդանը փրկեց վայրը,
Պատերազմի մեր օրերում
Ղարաբաղն է Ավարայրը:
06.07.2014
*******
Զարկեց քոչարին , թռան տղերքը,
Կրակների մեջ սահմանի խախտում,
Ահեղ մարտերում մեծ հույս է երգը,
Չե որ կռիվը երգով են հաղթում:
Չէ՞ որ կռվի մեջ չկա համբերում
Ու մահամերձին խաղաղ օգնություն,
Երբ հարազատին սև լուր են բերում,
Այնտեղ մեռնում է և՛ դադար, և՛ քուն:
Բայց թե խոստացան հայ քաջերն անվախ,
Որ պիտի տանեն մի մեծ հաղթանակ,
Ճամփան լի հույսով ձգվեց Ղարաբաղ,
Մարեցին ձայներ լուռ վանքերը փակ:
Ու հոգու կամքով գնացին կռիվ,
Սրբազան կռիվ հանուն գոյության,
Բայց սպասում էր գեղեցիկ մի թիվ
Հայոց քաջերին փայլուն հաղթության:
Արյուն թափվեցին Հայոց հին հողին
Ու շանթեր տեղաց ամեն մի կետում,
Մի անմոռանալի մեծ անուն թողին
Երկար ու արնոտ խոր խրամատում:
*******
Ամենից առաջ քեզ կարոտել,
Ո՜վ, դու անթառամ ծաղկի թերթիկ,
Ամպերն են քո մութ իմ ճակտին պատել,
Դու իմ հնամյա ծխացող երդիկ:
Ամեն առավոտ նոր լուսաբացին
Կանչում եմ մեղա ու Աստվածածին,
Դու ես տուն կանչում այս խավար հեռվից
Եվ դու ես խոսում առօրյա կռվից:
Մաշված քարերը իմ քաղաքների
Խոսում են ինձ հետ հեռու դարերից,
Հոգնած դեմքերը ամեն մի դարի
Ծնունդ են առնում նորից ու նորից:
*******
Կուզեմ քեզ սգալ, չի գալիս արցունք,
Կուզեմ մորմոքալ, չկա մոմ ու խունկ,
Կա միայն մտքեր, որ ինձ լուռ տարան,
Կա ոտքի հետքեր՝ պայտերը վրան:
Իմ նոր մտած մուտքի դռները բաց է,
Այն մտքերը փոշոտ ադամանդով նորած,
Ես չեմ կարող գրել այն, ինչ որ գրած է,
Բայց գրում եմ տողեր այն, ինչ որ չի գրած:
*******
Միթե՞, մի՞թե չեմ կարող գրել մի տող իմ կյանքից,
Որ չտեսա տառապանք, բայց դիմացա այդ ցավին,
Մի՞թե հույսերս կորան, որ կախված է երկնքից,
Որ դուրս չի գա իմ սրտից փշերը սուր նոր ու հին:
Առավոտը ինչպես նոր դեռ չբացված մի ծաղիկ,
Անցյալ կյանքը դառն ու խոր, որ փարվել է ուսերիս,
Ինչքան եղա ունկնդիր սրահներում այս, խաղի,
Ամբոխներից չիմացա ո՛չ <բռավո>, ո՛չ էլ <բիս>:
Որտե՞ղ փնտրեմ իմ կյանքի մեծ փափագը չհագեցած
Ու օրերըս տխրադեմ այն, որ անցավ ու գնաց,
Եվ ո՞ւմ ելնեմ բողոքի անվերադարձ կյանքի դեմ,
Այն վառ էր թե մշուշոտ, աղոթել եմ, կաղոթեմ:
Սիեկանի պես թեթև չնայեցի ես կողքից,
Որ թերի սեր նվիրեմ արհեստական ու ամպոտ,
Թողի մի դար չար ու խենթ ու դուրս ելա այդ մեղքից,
Մանց հոգում իմ երազ ու բյուր շողեր արևոտ:
Հույսս ինձ հետ կտանեմ ու չեմ վանի ինձանից,
Ինչքան ճամփան երկարի իմ խոհերով կմնամ,
Թափառական են դարձել իմ հուշերը հոգելից,
Թե լինեն ինձ մտերիմ, ես նրանց հետ կգնամ:
09.07.2014
*******
Ինձանից առաջ ծնվեց իմ հոգին,
Որ տար ճանապարհ ինձ առաջնորդող,
Որ դառնար մի հուշ ամեն մորմոքի,
Տաներ այս կյանքը ջրի պես հորդող:
Արդարի խանդով երբ աշխարհ եկա,
Ինձ հետևեցին բյուր վերքերը խոր,
Դարձա աշխարհի վերքերին վկա,
Տեսա սիրտ մաշող հեկեկանքները մոր:
Տեսա անկարող, տեսա նենգ ու չար,
Ուզեցի սրտիս սուր փուշը հանեմ,
Արդարի տեսա, տեսա և տկար,
Ուսերիս առա, որ առաջ տանեմ:
Տեսա խնջույքի ստվերը տենդոտ,
Որից լիովին ես չհագեցա,
Սարերի տեսա դմքերը կարոտ,
Որտեղ հանգչում է ցավը վշտի մոտ:
Դարերի միջից անթեղ եմ գտած,
Որ չի ողողե այս լույսն ահագին,
Կարմիր արևը դեռ մայր չմտած
Ինձանից առաջ ծնվեց իմ հոգին:
05.06.2014
*******
Նայում եմ սարի դեմքին մշուշոտ,
Գրված է այնտեղ ցավ ու դառնություն,
Այնտեղ նիրհում են մրմուռ ու կարոտ,
Այնտեղ մտել են ծաղիկները քուն:
Նայում եմ հողին՝ հոգնած ու խոնարհ,
Որտեղ թախծում է արցունք ու արյուն,
Հողը մոռացած վաղուց ելք ու ճար
Ցավոտ մտքերըս տնում է հեռուն:
Եվ ինձ նայում են դաշտերը տխուր՝
Հիշելով հեռու օրերը դաժան,
Ելնում են իմ դեմ ժանիքները սուր
Ծաղիկների մեջ՝ չարքեր ու խուժան:
Նայում եմ ճամփին քարքարոտ ու նեղ,
Թե ո՞ւր է ձգվում այն, ես չգիտեմ,
Խորհում եմ արդար գիժ բնության հետ,
Ինչպես եղել է բարին չարի դեմ:
Գնում եմ անկանգ՝ նայելով ձորին,
Մի խորունկ անդունդ՝ լիքը դավերով,
Քարափները լուռ տնքում են խորին,
Տենչում են այնտեղ քամիներ ու հով:
Մեղմ արշալույսը ինձ թվում է մութ,
Վառ արեգակը՝ խնդության կարոտ,
Առավոտը ինձ որպես մայրամուտ
Տանում է հեռուն հրեշտակի մոտ:
Ու երբ անցնում եմ ճամփան հավերժի՝
Փարված քարավան ամպերի ուսին,
Ճամփան իմ խաղաղ, որ ինձ չմեժի,
Ինձ հետևում են արև ու լուսին:
12.12.2013
*******
Դարերից դարեր փոխվել է շնչող տեսքը աշխարհի,
Դարերից դարեր մարդը հասել է խավարից տիեզերք,
Անցած հետքերը մութ ու անիմաց ամեն մի դարի
Այսօր նման է այն մեկ խավարը հեռավոր վերքի:
Այս քանի՜-քանի՜ անգամ է կայնքը մարել արթնացել,
Ու մեհյաններից հնչել են ձայներ ահավոր ու խոր,
Ինչքան են աչքեր եղերանման լցվել ու թախծել,
Ու մութ այրերում վեհ քարացել է աղաղակը մոր:
Բարձր սարերից փչել է քամին դեպի մթություն,
Միջին դարերից և մեզ է հասել կանոնը մարդու,
Հալածանքների ծովից չեն հասել մարդիկ դեպի տուն,
Եկել են անվերջ, անվերջ գնացել դեմքերով թթու:
Ու սարդի նման հյուսել է կյանքը մի մեծ աշտարակ,
Շարել սանդուղքներ դեպի վեր ու վար,
Որ որպես փարոս հեռվից երևա լույսեր ու ճրագ,
Ու մարդիկ անհերթ ելնեն ու իջնեն:
12.12.2013
*******
Իջավ հովը մեղմ, քնքուշ,
Արև կողմից են սարի,
Լցրեց սիրտս սիրահուշ
Մի հիշեցնող կատարի:
Ծով է երկինքը լույսի,
Նորեկ լուսինը կեռքիթ,
Ո՛վ, ուրվական մութ հույսի,
Արևային է հոգիդ:
Այրող արև դու վերից,
Արդյոք քո մեջ կա՞ շողեր,
Թե՞ տատանող քո հրից
Կորավ քո մեջ խիղճ ու սեր:
18.12.2013
*******
Դու դեռ կգաս, գիտեմ ես այն,
Երբ քեզ պատե մի նոր հուզում,
Կգտնես քեզ կախարդական
Այն մոռացված հին պարտեզում:
Որ կար խնդուն մի ժամանակ,
Որտեղ սերը դուռ էր թակում,
Հիմա արդեն խարխուլ տնակ,
Ինչպես հույսը փլված հոգում:
Դու դեռ կգաս թաքքուն ու լուռ,
Նուրբ քայլերով ու սրտադող,
Ու կգտնես փակված մի դուռ,
Քեզ հարազատ ու հմայող:
Կգաս մի նեղ ճանապարհով՝
Հին հուշերի քարոտ ու մութ,
Կանցնես դու քո հին հետքերով,
Կմորմոքաս խոհերի հետ:
Դու դեռ կգաս՝ որպես հերոս,
Որպես հոգու հին մտերիմ,
Ու կդառնաս մի վառ փարոս,
Որ հագենա տենչանքը իմ:
18.12.2013
Քո աչքերում
Քո աչքերում կա խոր խորհուրդ,
Կա հոգու կանչ ու արձագանք,
Քո աչքերի հեռուն է մութ,
Ու գերված են հեռվում նրանք:
Քո աչքերի զորությունը՝
Ինչպես հերոսն ահեղ մարտում,
Ու դրախտ է խորությունը
Քո աչքերի անհաս բերդում:
Ծով են երկու քո աչքերը՝
Ադամանդե ու հուր մարող,
Ու թաքուն է այնտեղ սերը
Պահում իր մեջ մի սիրտ գերող:
Քո աչքերը հյուր են երկու
Հեռուներում քեզ անծանոթ,
Որ դարձել են թշվառ հուգու
Մարած ճրագ խավերի մոտ:
Քո աչքերում կա երազանք,
Կա կարոտի թովիչ բերկրանք
Ու կշնչեն ինձ հետ նրանք՝
Որպես հույսի նոր նախերգանք:
19.12.2013
*******
Ինչքա՜ն ծաղիկ քաղեցի
Բուրմունքը ինձ չհասավ,
Ինչքա՜ն-ինչքա՜ն խորհեցի,
Կտակեցի միայն ցավ:
Ինչքա՜ն ճամփաս փոխեցի,
Իմ դեմ ելավ բախտս նույն,
Ինչքա՜ն մթում մնացի,
Չեկավ աչքիս հանգիստ քուն:
Սիրտ իմ՝ անտուն ու նեղված,
Դու էլ հեռու քո բախտից,
Ծաղիկները իմ քաղած
Այն պարտեզին չհասա:
Ու չհասավ իմ գրած
Ծարավ ու վառ այն էջից,
Մնաց ինձ լոկ մոլորած
Մի պաղ անուն ձյան միջից:
12.12.3013
*******
Վերջին զանգ
Այսօր հնչեց սիրտը բաց
Դպրոցի զանգը վերջին,
Այնքան քաղցր հուշ մնաց
Այն ղողանջից առաջին:
Ինչքա՜ն-ինչքա՜ն ղողանջներ
Հնչեցին իմ դպրոցում,
Ինչքա՜ն հնչյուն ու տառեր
Դարձան միտք ու միացում:
Դասարանից դասարան
Անցել են ու մեծացել,
Ամեն բարի գալստյան
Նորից մի նոր դուռ բացել:
Դասամիջոց ու զանգեր
Մնաց հոգու խորանում,
Թվանշան ու հինգեր
Թողինք մեր վառ մատյանում:
Քանի տարի քո շնչից
Կահավորվեց մեր հոգին,
Ու մոր նման քո կանչից
Արձագանքեց կյանքը հին:
Պատերի մեջ դպրոցի
Հնչել է վառ բյուր խոսքեր,
Ու գանձել ենք մեծ փորձի
Պատանեկան ձիրքը մեր:
Այսօր ճամփան մեր կանաչ
Մեզ կսպասե նորից նոր,
Այսօր գիրը մեզ ճանաչ
Կապրե մեզ հետ լայն ու խոր:
Շնորհակալ եմ կասեմ ձեզ,
Ուսուցիչներ թանկագին,
Որ պահում եք գնաձի պես,
Մեր դարավոր հիմքը հին:
Այսօր տխուր և ուրախ
Մեզ հուզում է, մեծ պատում,
Ցտեսությո՜ւն, կրթօջա՛խ,
Մինչ նոր ուրախ հանդիպում:
Մնաս բարով չեմ ասի,
Ո՜վ իմ խորհուրդ ու խրատ,
Կգամ մի օր քեզ այցի,
Իմ բաց դպրո՛ց հարազատ:
26.12.2013
Իմ մանկության հուշերից
Օ՜, առավո՛տ խնդության,
Դու ամպոտ ու վառ հոգի,
Դու ընկերը սև մթան,
Մորմոքների ու սգի:
Օրն է բաշխում ամեն մի
Կատարյալ սեր, ողբ ու ցավ,
Ու դեպքերը սև ժամի
Չի հառացնում ոչ մի բավ:
Արշալույսն է մոտենում
Վերջին շնչից երազի,
Սիրտս այնտեղ է գնում,
Որտեղ կար խինդ, կար հուզում:
Հովն էր խաղում խոր ձորի
Քարափները մշուշում,
Կա պատմություն ու տարի
Խենթ աշխարհի մեջ փոշում:
Ու դրախտի երթերից
Գիշերային մեղմ ու լայն,
Լուռ աստղային երկնքից
Հրեշտակներ դուրս ելան:
Ի՞նչ են նրանք որոնում,
Ո՞ւմ մինուճար ու լավին,
Ո՞վ գալիս ու գնում
Դեռ չհեծած բախտի ձին:
Օրն է թախծում և տխուր
Անուրջները խավարում,
Բախտի գաղտնիքը անլուր
Բյուր երազներ եթերում:
Ո՞վ է ելնում քամու դեմ,
Թե ում դուռը ով թակի.
Այդ ցավ հուշ է տխրադեմ
Ու գաղտնիք է բողոքի:
Այդպես երկար ժամանակ
Դարը անզոր ու իզուր,
Կյանքը՝ որպես հաղթանակ,
Դեռ շնչում է խիստ ու խոր:
Իմ մանկության հուշերից
Դեռ յոթս չէր լրացել,
Սիրո խայթող փշերից
Այնտեղ այնքան եմ լացել:
Ունի սերը բյուր խոկում,
Ու մուրազ է, ինչպես ձի,
Նրանց սերը իմ հոգում,
Որպես շիրիմ թաղեցի:
Այդքան քաղցր մանկություն
Մնաց ինձ հետ հիշարժան,
Մնաց և սեր մի թաքուն
Դառնությունից անբաժան:
Եվ իմ մանուկ սրտի տակ
Պահել էի մի մութ սեր,
Ես նարնից անտեղակ,
Բայց նա ինձ հետ մոտ ընկեր:
Հարևանող կար մի գյուղ,
Գյուղ լուռ նիրհող սարերի,
Կար սեր պահող մի երկյուղ,
Ու այն ես չգիեի:
Մանուկ էի այնժամ ես,
Թե ի՞նչ ինձ հետ պատահեց,
Հյուսեց հոգիս սարդի պես,
Ու հուշերը նա պահեց:
Մեխվեց սրտում մի մանուկ,
Մանց սրտում պատանի,
Խնկեց հոգում իմ ջահել
Արարքը սև սատանի:
Մի գերեզման բլուրից
Ինչ-որ սուգ էր մորմոքում,
Ու մութ մի էջ այն օրից
Գրվեց անջինջ իմ հոգում:
Բայց չլքեց անմոռաց
Խավար օրը այն հեռվից
Ու չհեռացավ օրը թաց,
Այդքան երկար ժամանակ:
Ուրախ էին օրերն իմ
Այն հեռավոր աշխարհի,
Բոլորը մոտ մտերիմ
Մի ընդհանուր խավարի:
Ուներ գյուղը գյուղապետ
Դեռ ինձ անհայտ ու հեռու,
Թե ինչպե՞ս նա գրեց հերթ
Դառնություններ ու ցավի:
Ուներ նա և ընտանիք
Բայց սիրել էր այլ մեկին,
Ինչպես փարվում է կյանքի
Խոժոռ բախտը ամնեքին:
Ով ում ինչե՞ս էր սիրել՝
Ես անտեղյակ այդ կյանքին,
Ում սիրտը ո՞վ է տիրել,
Հայտնի է լոկ երկնքին:
Խաղում էինք ու վազում
Առվի կանաչ եզերքին,
Ո՛չ հոգսեր կար, ո՛չ հուզում
Հոսող ջրի գիժ երգից:
Բոստանը մեր շատ էր մոտ
Առվին իմ վառ մանկության,
Որ ինձ թողեց մեծ կարոտ,
Ու այն օրից տխուր ձայն:
Գարունը նոր էր բացվել,
Բնությունը՝ դեմքից մերկ,
Դեռ չէր հնչած հորովել,
Սրտերը չոր ու անհերկ:
Մեգապատ էր օրն այն սև
Լեռնաշխարհում Ջավախքի,
Ամպերը թուխ ու թեթև
Թախծում էին մեծ մեղքի:
Ու չիմացա թե ինչպես
Իմ դեմ ելավ մի փերի,
Այնքան լուռ էր, այնքան հեզ,
Ինչպես կորած մի ուրու:
Նայում էր նա ու նայում
Ինչ-որ մահվան թափորի,
Արտասվում էր ու վայում
Լուռ պատկերին են սարի:
Գերեզմանը այդ գյուղի
Սարի փեշին էր ընկած,
Ու օրհնանքներ այդ հողը
Ընդունում էր սիրտը բաց:
Փերին՝ Սեդա անունով,
Լաց էր լինում, աղերսում,
Ինչ-որ գաղտնիք կար սրտում,
Դեռ չհագեցած իր սիրով:
Բայց ո՞ւմ էին հուղարկում,
Ի՞նչ էր այնտեղ պատահել,
Վկայում էր իմ հոգին.
Գյուղապետն էր այն ջահել:
Տանում էին թաղելու
Ինչ-որ սիրած մի հոգու,
Որպես հեռվից սգալու
Լալիս էր ու մորմոքում:
Ու այտերից ցած հոսեց
Արցունքները այն կնոջ,
Հեկեկալով աղերսեց
Պառվի նման հնաոճ:
Նա մասնակցել չէր կարող,
Խոսել նրա և մասին,
Նաչէր կարող նետել հող,
Շիրիմ կոչվող այն փոսին:
Կորավ հանգիստ, կորավ քուն,
Ու հետքերը հավատի,
Եկավ մենակ ու թաքուն,
Որ ոչ ոք չնկիտի:
Որ աղերսի նա հունից,
Չդառնա էլ նա տիկին,
Որ նա տիրոջ անունից,
Էլ չսիրի ոչ մեկին:
Խամրեց լույսը աչքերի՝
Արեգակից պռնկված,
Ինքը չքնաղ մի փերիէ
Սիրո բնից դուրս թռած:
Նայեց նա ինձ ու լացեց,
Նայեց հեռուն սգալով,
Սրտում իմ սև էջ բացեց
Աղեկտուր իր լացով:
Ու նայեցի դառն ու խոր
Նրա դեմքին սգավոր,
Աղերսեցի նրա հետ՝
Ինչես որդին կողքին մոր:
Լալիսէր նա անվերջ
Օրերն անցած մտորում,
Ու երազ կար հոգու մեջ՝
Մեկտեղ լինեն այն հորում:
Շիրիմ կոչվող այն փոսում
Բյուր երազանք առհավետ,
Ա՜խ, ինպե՜ս էր աղերսում՝
Ինքն էլ ընկեր նար հետ:
Սիրել էին միասին
Իրենց սիրով լուռ, թաքուն,
Պահել էին մի մեծ գանձ՝
Մեկտեղ մտնեն հավերժ քուն:
Ու հեռու չէր մեր դռնից
Նրանց գյուղը սուգ տանող,
Մի երկու վերստ կլիներ
Մեր մեջ ընկած արտ ու հող:
Գյուղապետին թաղեցին՝
Տալով տուրքը հարգանքի,
Ու գյուղովի լուռ լացին
Անժամանակ մի կյանքի:
Բայց նա կանգնած դեռ տեղում՝
Ոտից գլուխ սև հագած,
Սերը այնտեղէ պաղ հողում,
Խնդուն օրերը լքած:
Երկար նայեց սարի կողմ,
Մենակ խորհեց հուշերով,
Անցավ ինչպես երազում
Սարի կանաչ փեշերով:
Ու չգիտեմ, թե ինչո՞ւ
Սիրտս դարձավ վշտի ծով,
Պահեց երկար մի հին սեր
Մանուկ հոգին իմ խռով:
Գալիս էր նա ամնե օր,
Նայում սարին այն տխուր,
Հեկեկում էր դառն ու խոր,
Դեմքը՝ մթնոտ, աչքը՝ ջուր:
Անցան տարի տարիներ,
Բայց չմեռավ իմ հոգում,
Մնաց հեռվում մի մութ սեր
Ու հեկեկանք այն սգում:
Այցելել եմ մի անգամ
Այն շիրիմին վաղամեռ,
Որպես հեռու բարեկամ,
Որպես մեռած երկու սեր:
Իմ մանկության հուշերից
Մնաց մի մութ ու սև կետ,
Ու այն սարի փեշերից
Մնաց մի հուշ առհավետ:
28.12.2013
*******
Հավատում եմ, որ դու ունես վառ գալիք,
Հավատում եմ քո փառավոր գալստյան,
Դու դարավոր զրկանքների հայրենիք,
Դու հին ու նոր, հեռու և մոտ Հայաստան:
Դու մեծատառ ու հին երկիր բոլորից,
Դու աշխարհում ամեն հայի արյան կից,
Քանի՜-քանի՜ անգամ հողմից դառնացել,
Մոխրացել ու շունչ ես առել կրակից:
Հզոր ես դու, տոկուն ես դու հողմերում,
Դու հավերժ կանչ ու զրնգուն զանգի ձայն,
Մեծ հնություն այսօր դու ես լոկ կրում,
Քեզ հիշում են, քեզ սիրում են, Հայաստա՛ն:
30.12.2013
*******
Ես չեմ կարող չսիրել
Ալ վարդերը պարտեզի,
Լոկ վարդերն են վառել
Մարած ճրագն իմ հոգու:
Ալ վարդերին ես օտար,
Ինչպես խիղճը նամարդին,
Ամպի նման ու մթար
Պինդ չոքել է իմ սրտին:
*******
Կարոտ
Ես ուրիշի երկրում այնքան կրակ եմ վառել՝
Թողած իմը այն հեռվում՝ որպես մի տուն մոռացված,
Այսքան անեծք ու փշեր ո՞վ է փռել իմ ճամփին,
Ո՞վ է փակել իմ ուղին կապանքներով անիմաց:
Այնքան կարոտ մնաց հեզ, չհագեցած, ծարավի,
Ու չգրած բյուր երգեր՝ իրիկնային սիրով լի,
Ու չեմ կարող հավատալ, որ պանդուխտը լքեց ինձ,
Որ հեռացավ որպես սեր, մռայլ մութը ինձանից:
Երազանքս չհագեցած կարծես պիտի դառնա ետ,
Որ կատարեմ մի խոստում՝ դեռ դուրս չելած իմ հոգուց,
Ու հետքերս չմարած՝ որպես մի հին արահետ,
Ճանապարհ է դեպ անցյալ, ճանապարհ է մի մութ խուց:
Մութ գիշերըս որպես լույս կողողե դաշտ ու ձոր,
Առավոտս լուսաքող կուղևորվե դեպի մութ,
Ինչքան տարի գլորվեց իմ օրերից դառն ու խոր,
Իմ հուշերից մնաց լոկ անվերադարձ տարեմուտ:
Ու կախված եմ ես կյանքի նժարներից վեր ու վար,
Հեռուներից երկնքի չի երևում մի բախտ նոր,
Գերված եմ ես հուզմունքի, մշուշի մեջ ու խավար,
Թողած խնդուն մի աշխարհ ու դրախտը փառավոր:
02.01.2014
*******
Ինչքան կարոտ ու ծարավ
Մնաց ճամփին մութ գաղթի,
Հայոց հիմքը չկորավ
Խոր շերտերում սև բախտի:
Մի լուռ հայացք մեծ ցավի
Դեռ շնչում է ու տոկում,
Մնաց հետքեր ծարավի
Երկու ջրի արանքում:
Ջավախքից դեպի Կարին՝
Ճանապարհը մեխված դուռ՝
Կարինից դեպի Ջավախք,
Գալարվում է գետը Քուռ:
Էրզրումը և Կարին,
Կարինը Էրզրում,
Թախծեց ջուրը և խորին
Արյուն թափվեց սարերում:
Էրզրումից Փարվանա
Ես այն ցավից կխոսեմ,
Որ ծավ սրտեր հագենա,
Կդառնամ ջուր կհոսեմ:
Ու որպես կյանք կմաշե
Կարոտ երկիրն իմ հեռվում,
Ջավախքը միշտ կհիշե
Քեզ, անմոռա՛ց Էրզրում:
*******
Վաթսունամյան բյուր հուշերը իմ ուսուն
Բերդացել է տարիներից դարձել վեմ,
Դեռ ես մանուկ իմ անհավասար երազին,
Ուր են տանում տարիները, չգիտեմ:
Չգիտեի՝ ինչ էր տարի ու տարիք,
Որ կար հավետ անանցանելի ժամանակ,
Վաթսուն տարվա անհերթ բարի ու չարիք,
Ծվարել են իմ մեգապատ սրտի տակ:
Ամեն աղբյուր՝ հորդ ու նվազ, ունի հուն,
Ամնե անցյալ ունի հուշ ու հուշարձան,
Երեք քսան եկան ձմեռ ու գարուն,
Քամու նման անվերադարձ հեռացան:
Իմ դեմ ելավ արևածագ մշուշոտ,
Տխուր ձայնեց երգս վերքով պարուրված,
Ու մնացին ինձնից երես չծռած
Ե՛վ բնություն, և՛ ծաղիկներ արյոնոտ:
Ինձ պարգևեց տերը ձիրք ու դառնությու,
Որ երգեի կյանքից ուրախ ու տխուր,
Ժամանակը հալվեց գնաց ինչպես ձյուն,
Տարիները իմ հարազատ դարձան ջուր,
Ու բերդացան իմ հուշերը մշուշում,
Սիրտս ցվեց հին անցյալ ու պատմագիր,
Աստված տվեց դաժան կյանքից մի խոկում,
Որ երգեի մի հայրենիք տարագիր:
Իմ աչքերում շատ եմ թաղել
Ե՛վ խնդություն, և՛ հոգու ձայն մոլորած,
Օրերս չեմ աղավաղել,
Լուռ ու տարտամ այն տարել եմ բոլորած:
Ինչ որ մնաց անթերի և անկատար,
Տարինե՛ր իմ, ներեք ինձ,
Նվիրել եմ ամեն մի պահ, ակնթարթ,
Այն ինչ կգար իմ սրտից:
Տարիներըս տարիներիս հետևեց,
Դարձավ մի մեծ պատմություն,
Գուցե բա վ է ինչ, որ տերը ինձ տվեց,
Ո՜վ իմ հոգի, թափառելուց դարձի՛ր տուն:
04.01.2014
*******
Չարենցին
Պարսկաստանից մեծ ծնունդ,
Կարսը քեզ նոր կյանք տվեց,
Պապենական հող ջրից
Հողմը կոչեց բանաստեղծ:
Դու երգեցիր հոկտեմբեր,
Ե՛վ խորխորած, և՛ տարտամ,
Չմանցիր անտարբեր,
Որ քեզ հտո ես կարդամ:
Անմարդկային, անարդար,
Դու մեծ զոհը տեռորի,
Դու հանճարեղ ու մեծ սար,
Ճակատագիր խավարի:
Ճամփադ ոչ ոք չիմացավ,
Թե ո՞ր ուղով ո՞ւր տարան,
Դու խոր վիշտը ու մեծ ցավ,
Գիրըդ գերող դու վերան:
Քեզ բանտերից սրտադող
Անհայտ կորուստ չեմ ասի,
Կցանկանամ թեթեև հող
Շիրիմ կոչվող քո փոսին:
*******
Ես երգեցի արևի հետ,
Արևը ինձ չհամբուրց,
Երբ խորհեցի նրա մասին,
Վառ մտքերը նա իմ քերեց:
Երբ երգեցի անձրևի հետ,
Մեկտեղ հնչեց մի քաղցր ձայն,
Դարձած լռիկ մի մեղեդի
Ամպերի հետ անձրևացան:
Գիշերի հետ երբ միացանք,
Հնչեց անտես երգը մութի,
Անհետացան կարոտ ու կանք,
Շողերի մոտ մայրամուտի:
Երգս գնաց հեռո՜ւ-հեռո՜ւ
Թևերով չորս քամիներ,
Թռավ մոլոր՝ ինչպես ուրու՝
Մեխված հունից իմ մտքերի:
Մշուշի հետ երբ երգեցի,
Փարվեց ինչպես մի մեծ կարոտ,
Մութ շերտերում համերգեցիք
Երկու խոր երգ մի սրտի մոտ:
07.01.2014
*******
Թող հուրհուրա
Թող հուրհուրա դրոշը մեր ազատության,
Թող դայլայլեն թռչունները մեր երկնքի,
Կտուրներից թող ծուխ ելնի ամեն մի տան,
Կյանքը շնչե Հայ աշխարհի անհայ հողում:
Կատարներից թող երևա փայլուն գույներ,
Հայ աշխարհը ծիածանվի եռագույնով,
Գագաթները ճերմակ ու վեհ դառնան սյուներ,
Գետեր ու սար վերագրվեն նոր անունով:
Թե կա դժկամ մոռացություն հողից մեր հին,
Կզգա հողը ամեն մի զարկ սիրտը Հայի,
Ինչքան կուզե անհետանա վշտերը սին,
Չի մոռացվի չարհետ տենչը սատանայի:
Պիտի լինի կյանքը ազատ, հողը մաքուր,
Ու կորսված վերածնունդ մթնշաղում,
Արյունածուծ հողը պիտի զարթնի թափուր,
Ու ղողանջներ նորից հնչեն հայոց հողում:
Որ մենք գոռանք, հե՜յ, Հայաստա՛ն,
Բախտս կորած վերադարձավ,
Դու վեցդարյա խոցված վաթան,
Մութ օրերդ անհետացան:
08.01.2014
*******
Կյանքն ինձ բացեց ճանապարհ,
Որ իմ շուքի հետ գամ,
Կյանքը խորհեց որպես մայր,
Որ նրա գութն իմանամ:
Տվեց բաղձանք, խինդ ու բյուր,
Մութ հետքերից խենթ ու բարդ,
Ինձ անվանեց շրջիկ հյուր,
Հյուսեց մտքեր՝ ինչպես սարդ:
Բացեց դարպաս գաղտնի՝
Բյուր իմ հոգում կուտակված,
Որ իմ հետքերը գտնի՝
Մշուշի մեջ պինդ փակված:
Հոգսեր, տրտունջ, մառախուղ
Վանեց ինձնից բառ առ բառ,
Փռեց վերքի թանձր ծուխ
Առավոտին իմ պայծառ:
Նետեց խանդոտ հեռուներ
Իմ ծխացող հոգու հետ,
Խլեց հավատ ու մեծ սեր,
Թողեց մի մութ արահետ:
Որ ես մթնում ողողվեմ
Անաստղաբույլ երկնքի,
Որ դառնանամ ու թաղվեմ
Պատերի տակ հին վանքի:
Որ չկարդամ իմ գրած,
Անցած հուշեր ու խոկում.
Ու հեռանամ բեզարած,
Դեռ չդրած իմ հոգում:
Կյա՛նք իմ, բախտը մշուշոտ,
Որ քեզնից չհուսայի,
Թե մնայիր դու արդար,
Հրա՛շք ես քեզ կասեի:
09.01.2014
*******
Առավոտից իրիկուն
Կառքերը այս մեծ կյանքի
Աննպատակ ու անքուն
Պայքարում են վերելքի:
Մագլցելով դեպի վեր՝
Դեռ չիմացած կյանքը խոր,
Թողած հավատ ու ընկեր,
Երազելով մի կյանք նոր:
09.01.2014
*******
Գիշերը հանգիտ ու լուռ չտեսա
Գիշերը հանգիտ ու լուռ չտեսա,
Անքնությունն է ինձ զոհաբերում,
Թեկուզ Քրիստոս խաղաղ փսփսա,
Նորից մրրիկ է իմ խոր երկերում:
Նորից սարերն են ինձ շրջապատում,
Հին ու հնամյա հարցնում ցավից,
Ու իմ խոհերն են ինձ հեզ խրատում,
Թե ինչեր մնաց այն մթին թվից:
Գիշերը մռայլ, մռայլ գիշերը,
Վաղուց մարել է խոսք, աղոթք ու երգ,
Սիրտս խայթում է քաղցր փշերը,
Ու լուռ գեղգեղում տառապանք ու վերք:
Ե՛վ օրն է գիշեր, և՛ գիշերը մութ,
Ինչպես հողմերում մարած մայրամուտ,
Դեռ չմոռացած իմ լուսե ուղին,
Թե ո՞վ ինձ մատնեց այս մառախուղին:
12.07.2014
Հեռացումիխոսքեր
Մի օր մութ պիտի լռի երկինքը,
Սգացող մոր պես պիտի երերա,
Իմ հեռանալը, որպես մայրամուտ,
Պիտի կռանա աշխարհի վրա:
Իմ հեռանալուն պիտի արտասվեն՝
Հեռու լեռների շունչը կարոտած,
Մութ խոսքեր պիտի իմ ճամփին հյուսվեն՝
Արեգակը վառ դեռ մայր չմտած:
Պիտի համրանա իմ սարը խոսող,
Մշուշների մեջ՝ անտեր, որբացած,
Պիտ ծանրանան ջրերն իմ հոսող,
Ու լուռ հանդարտի հեկեկանք ու լաց:
Պիտի փսփսան հովերն հայրենի
Իմ հեռանալու բաժանման պահին,
Պիտի հեկեկա հավերժ իմ քնի,
Իմ մոխրակալած հայրենիքը հին:
Իմ մահվան օրը կթախծեն դաշտեր,
Ծաղիկները բյուր վշտով բոլորած,
Իմ դեմ կկանգնի թառամած մի սեր,
Կմաղթի խոսքեր արցունքով գրած:
ՈՒ կհեկեկա մանուկի ձենով՝
Հիշելով խինդը անցած օրերի,
ՈՒ կգլորվեն արցունքները ծով
Կարոտած հունից թախծոտ աչքերի:
Ինձ կմոտենա անծանոթ մի հյուր՝
Որպես մորմոքի հարազատ ու քույր,
Կնայի մի պահ՝ լռությամբ ու հեզ
Ու կհեռանա ուրվականի պես:
Ինձ ճանապարհե՛ք, երբ լույսն է իջնում,
Երբ օրն է մոտիկ իր մայրամուտին,
Երբ ծաղիկներ մտնում են խոր քուն,
Երբ լույս է փարվում իմ մարած մութին:
Ճանապա՛րհ դրեք, վարդ ու բալասան,
Քար սիրտըս խրե՛ք տատասկներ ու փուշ,
Ծափե՛ք բլբուլներ, թախծոտ, երգասան,
Երգեք ձեր երգը, աղբյուրնե՛ր անուշ:
Ինձ ճանապարհե՛ք, իմ հեռու մտքեր,
Ուղեկցե՛ք դեպի մշտախոր մի տուն,
Թախծե՛ք իմ վրա անմոռաց հետքեր,
ՈՒ ճանապարհե՛ք հավիտենություն:
Իմ ճանապարհը, այն ուշ է թե շուտ,
Որ պիտի լինի հավերժ ու հավետ,
Կգնամ մի օր դեպի մայրամուտ
ՈՒ վեհ կննջեմ իմ խոհերի հետ:
11.07.2014
*******
Քո ցավն իմ ցավն է
Քո ցավն իմ ցավն է,
Լցված մի աման,
Քո բոցն իմ բոցն է
Թոնիրի նման:
Քո երգն իմ երգն է՝
Հեռու կարոտած,
Քո վերքն իմ վերքն է՝
Փշերով պատած:
Քո կանչն իմ կանչն է
Տիրոջ ականջին,
Քո խաչն իմ խաչն է
Սարերի լանջին:
Քո բույրն իմ բույրն է՝
Քաղցր, հոտավոտ,
Քո ձին իմ հյուրն է
Իմ խոհերի հետ:
Քո հուրն իմ հուրն է՝
Բոցոտ ու կրակ,
Քո ջուրն իմ ջուրն է՝
Հոսելով արագ:
Քո մայրն իմ մայրն է՝
Ինչպես հարազատ,
Քո սարն իմ սարն է
Խավարից ազատ:
Քո զարդն իմ զարդն է
Վրան ադամանդ,
Քո բարդն իմ բարդն է
Առանց քեն ու խանդ:
Քո հուշն իմ հուշն է
Հեռու օրերի,
Քո փուշն իմ նուշն է
Թե սիրտս խրի:
Քո սերն իմ սերն է
Ծիածան կապող,
Բոլորը մերն է՝
Թե՛ երկինք, թե՛ հող:
Քո լույսն իմ լույսն է՝
Մութ ու խավարի,
Քո հա-ն իմ հույսն է
Այս փուչ աշխարհի:
*******
Դու դյութական մի հետերա
Սիրո վկան սրտիս վրա:
*******
Արևը վառ, երկինքը բաց,
Հին դարպաս ու կանաչ բաղեր՝
Մի քաղցր հուշ այնտեղ մնաց,
Գրկախառնում ու լուռ խաղեր:
*******
Գարունը փոխեց տեսքը բնության,
Նորից ծաղիկներ եկան բուրավետ,
Իսկ դու հեռավոր վառ փերի մի տան,
Հալվեցիր մենակ քո խոհերի մեջ:
Արտույտը երգեց երգը վաղորդյան,
Մեներգեց նրան սիրուն կաքավը,
Ափից դուրս ելան ջրերը հորդան՝
Տանելով իր հետ հոգսերն ու ցավը:
Իսկ դո՛ւ իմ հեռու սրտի դուռ բացող,
Փարվի՛ր իմ տեղակ հեռացող ամպին,
Գուցե իմանան երկինք, ջուր ու հող,
Որ ես կսպասեմ քո երկար ճամփին:
Դու հովերի մեջ ամենանուրբը՝
Որպես թարմություն գարնան զարթոնքի,
Իմ ներքին դատի ամենասուրբը,
Ու խոր կրակը իմ դժվար կյանքի:
*******
Մի՛ հավատա ոչ մեկին,
Ով գեղեցիկ ու տրտունջ,
Մեղմանուշ է քո հոգին
ՈՒ վարդերից կապած փունջ:
Մի նախատի ծանր ու խոր,
Ով ժլատ է ու անսեր,
Այլ հմայիր նրան, որ
Ունի Աստված, ունի տեր:
23.06.2014
*******
Ա՜խ սիրտս տարան դեպի մշուշոտ բարձունքներն անհաս,
Չգիտեմ ինչո՞ւ ձգվեց հովի պես հոգիս դեպի վեր,
Դեռ քուն չմտած իմ շուրջը պատեց մի ցավոտ երազ,
Քնքշաշրշուն ինձ գուրգուրեցին ծաղիկ ու հովեր:
Սարից իջնում են յայլավորի պես ջրերը խոսող,
Զմրուխտ լանջերից ելնում է հոտը ամպերի նման,
Ո՞ւմ են կարոտել կանաչ դաշտերըհամրությամբ լսող,
Բարձունքներից վեր այն հավերժացնող մշուշ ու դուման:
Որպես սրբություն հովն է փսփում տխրության ժամին,
ՈՒխտավորները աղոթք ցրելով լեռների վրա,
Ու բույրը խնկի ելնում է երկինք վանքերից հին-հին՝
Հանելով դեպի լեռներն անառիկ հոգսեր նորօրյա:
Նայում եմ հեռուն, խորհում եմ խորունկ, թե ով է տարել,
Այդքան ցավ ու ցեց աշխարհի բոլոր դառնություններից,
Ո՞վ է շտապել այս ցնորք կյանքը, և ո՞վ համբերել,
Ո՞վ է իր ջնջած մտքի տողերը կարդացել նորից:
16.07.2014
*******
Սարերի հետև շողն անհետացավ
Հազիվ ճրագի վառվող լույսի պես,
Իմ սրտում մի հին կարոտ արթնացավ,
Մի հեռու երազ անմոռաց ու հեզ:
Դեռ նոր կյանք մտած՝ տխրանքներ հեռու,
Հեռավոր գտած, կարծես այն երեկ,
Որ սրբի նման խոստանում էիր դու,
Սիրտս արբունքիդ կարոտ է, դե ե՛կ:
Սարերի հովը ինչ-որ բան կասի,
Կրկին ու կրկին թովչանքով մեկ-մեկ,
Իմ ծարավ սիրտը մթնում կսպասի,
Որպես պաղ աղբյուր կսպասեմ, դե ե՛կ:
Սարն է առավոտ ու գիշեր ջոկում
Իր բարձունքներով և՛ ուղիղ , և՛ թեք,
Արդեն գիշեր է իմ ծարավ հոգում,
Քնքուշ քայլերով երևա, դե ե՛կ:
16.07.2014
*******
Քարավանի պես հոգնած իմ հոգին
Փոշիների մեջ մեգ մառախուղի
Ծանր քայլերով լուռ ու տխրագին,
Ով ինձնից շեղեց իմ խաղաղ ուղին:
Որ հազիվ ու հեզ ելնում եմ փոսից,
Ընկնում խորթու բորդ ճամփան խավարի,
Գալիս են իմ դեմ իմ հին երազից,
Օրն ինձ թվում է մի երկար տարի:
Իմ ճամփան անհարթ, անհույս ու խավար,
Ճակատագրի որպես հեգնություն,
Կապած ոտքերիս կեռ երկաթ ու քար,
Աչքերից կորած լուռ, հանգիստ ու քուն:
Արևի տեղակ մութն է ինձ գրկում,
Կարոտի նման փարվում ուսերիս,
Իմ թշվառ երգը քամին է երգում՝
Տանելով հեռուն խնդը հույսերիս:
Թափած թևերով ուռենու նման
Ուզում եմ պարզել, ելնել դեպի վեր,
Խանդ ու դառնություն լցվեն մի աման,
Ու կորչեն հոգուց տխրանք ու դավեր:
Ես կդառնամ
Ես կդառնամ մեծ պոետ,
Երբ ինձ հանկարծ մի լուր տան,
Որ իմացի՛ր, այսուհետ,
Չկա գերված Հայաստան:
Չկա կիսված Հայաստան,
Ու ինձ համար մութ հուշեր,
Ճամփան դեպի Արդահան
Չկա սահման ու փշեր:
Չկա էլ կանչ ու կարոտ,
Ու տրտունջ դեմք ջինջ ջրում,
Չկա էլ շունչ մահահոտ
Հայոց վշտի լեռներում:
Ճամփան բաց է դեպի Վան,
Դեպի լեռներ դրախտի,
Ո՛չ, պահակ կա, ո՛չ սահման,
Ոչ ճանապարհ սև գաղթի:
Տուն է դարձել դժոխքից
Կիսահատված մի վաթան,
Որ չգնա մոր կողքից,
Դառնա հզոր Հայաստան:
Ես կդառնամ մի բուռ հող,
Որ ինձ ասին, իմացի՛ր,
Այդքան հողը քեզ սիրող,
Դե՛, խնջույքին դիմացի՛ր:
Դե՛, արցունքնե՛ր թափիր ցած,
Ուրախության, ո՛չ լացի,
Որ խնդություն պատի քեզ,
Հոծ բեռի տակ մեծ լծի:
Որ վեր ելնեմ լեռներից,
Գագաթներից վար նայեմ,
Որ աշխարհ գամ ես նորից
Ու Եփրատում մկրտվեմ:
Որ Վարագա ուխտ գնամ,
Ելնեմ լանջը Սիփանի,
Որ զովերից հագենամ,
Վասպուրական ու Վանի:
Գնամ Խարբերդ ու Զեյթուն,
Փնտրեմ դեմքը մութ հուշի,
Ելնեմ սարերը Սասուն,
Իջնեմ դաշտերը Մուշի:
Տեսնեմ կյանքի մի նոր շող
Ու շեների նորացում,
Գտնեմ ճամփան Մուշ տանող
Ու վանքերը մեգ փոշում:
Թող ես դառնամ մի նավակ
Հայոց անջուր հողերում,
Շրջեմ վանք ու ավերակ
Ամայացած գյուղերում:
Ես կդառնամ վիրահատ
Մի խոցված սիրտ բուժողի,
Որ շուլուլեմ թեք ու հարթ
Երկու սահման մի հողի:
Թափառական կդառնամ
Մութ կողմերում հին Սիսի,
ՈՒ վառ հեռուն կթռնեմ
Սուրբ լանջերից Մասիսի:
Զանգեզուրից կխոսեմ,
Ու ջրերից Սևանի,
Ջուր կդառնամ, կհոսեմ
Դեպի ավեր հին Անի:
ՈՒ կմնամ հարազատ,
Ինչպես հայը սարի հետ,
Կերթամ այնտեղ, և ազատ
Կերթամ Կարին ու Խարբերդ:
Երջանկությունն այս անվերջ,
Թե՞ինչքան է տևելու,
Այսքան երկար ցավի մեջ,
Թե՞ երբ եմ ես թևելու:
Ու կդառնամ խնջույքի,
Մի մեծ բախտի թամադա,
Որ երգերս վառ կյանքում,
Արձագանքե ու թնդա:
Հունվար
Մինչև Ճամփան խավարի ընդամենը մի թիզ,
Օ՜, կեղկեղան քնար, օ, լուսաթև՛ Մասիս,
Թե կմխա հոգիս իմ, հեռվում կա հուշեր,
Առավոտն իմ հեռու են մանկության օրից:
Հավերժական փառքի որպես սեր ու մահիճ,
Տու՛ր ինձ խիղճ ու կարոտ տառապանքիս ներքո,
Անապատին իմ մութ, դու՛ լուսավո՛ր երկինք,
Գորշ ամպերի միջից թափի՛ր արցունքը քո:
Թող աղետներ դողա՛ շանթարձակի բնից,
Տխուրօրյա իմ հո՛գս, դու սպասի՛ր մի պահ,
Մինչ ես դուրս գամխաղաղ զրկանքների միջից,
Տեսնեմ ճիշտը խոցված բողոքական քենի:
Իրիկնային խավար, համր ու անխոս պահին,
Ու խլացնող ճիչեր կալանավոր հոգու,
Ու լույսերը աղոտ իմ խանդավառ ջահի
Թափվեց ջրի նման ուսերից իմ խանդոտ:
Գիշերը մութ վրաս, ինչպես մարած հնոց,
Այրում է նա հոգուց անհետացած մի հուր,
Ով դավաճան ու գիժ, դուս խոճեցիք բնից,
Փոշի՛ դարձեք այնտեղ և՛ շղթաներ, և՛ սուր:
Որ չիմանամ դավեր ես իմ ոչ մի օրում,
Անհետանա ցավեր, կերչի և՛ տեր, և՛ լուծ,
Ու հաշտվեն իրար և՛ զրկանք, և՛ ներում,
Գնան դեպի սև ջուր, հեռանան իմ հոգուց:
*******
Սիրեցի մեկին՝ չիմացած լեզուն,
Նա ինձ օտար էր ու այնքան էր մոտ,
Իր նուրբ սրտով էր նա ինձ հետ խոսում,
Ու սրտով լցնում իմ հոգին կարոտ:
ՈՒ փառաբանեց նա ինձ իր սիրով,
Ապրեց նա խնդուն իմ ամեն երգում,
Մնացի ինձ հետ անվերջ հույսերով,
Ջավախքի զմրուխտ սարերի գրկում:
Ու մոտ կես դար է անցել այն օրից,
Երբ ես քեզ տեսա այն աղբյուրի մոտ,
Թե ուրիշին ես դու սիրում նորից
Սիրի՛ր դու նրան այն սիրով հրոտ:
Ես քեզ կհիշեմ ամեն զարթոնքի
Այն ծանոթության քաղցրահամ պահին,
Դեռ դուրս չես եկել դու իմ վառ կյանքից,
Դեռ չի մոռացվել մեծ սերը այն հին:
22.07.2014
*******
Քո կրծքի տակ կդոփի
Իմ մտքերը համրերես,
Ամեն մի զարկ չի խաբի,
Որ սիրում է մեկը քեզ:
Ես արեգակ կդառնամ,
Որ տաքացնեմ նուրբ հոգիդ,
Որ ես նորից ետ դառնամ,
Տեսնեմ շողերը հագիդ:
Մտքերը քո բազմախոր
Տաք ձեռքերվ խմորեմ,
Չանհետացած վառ ու նոր
Գարունը քո ետ բերեմ:
*******
Մոխրացել է սիրտս վաղուց,
Երբ դուրս ելա հայրենիքից,
Ու չիմացա ո՞ւր թևեցին
Օրերը մութ իմ հեզ կյանքից:
Կա իմ սրտում մթին մի հուշ,
Այդ անցյալն է Հայաստանի,
Կա անմոռաց սրած մի փուշ,
Որը խոցեց սիրտը հայի:
Մամռոտ ու մութ պատմությունից
Չի ընկճվի հոգին իմ նուրբ,
Ինձ փարվել է հեռու հնից
Հայաստանի քարերը սուրբ:
02.08.2014
Պատերազմ եմ գնում
Պատերազմ եմ գնում, մայրի՛կ,
Մի սրբազան ու քինոտ,
Ինձ անհայտ է ամեն մի պահ,
Վերադարձս՝ անծանոթ:
Գնում եմ ես մահու կռիվ,
Մինչ ետ գալս, դիմացի՛ր,
Դեռ չի մարել ձայնդ, մայր իմ,
Երբ իմ ճամփին դու լացիր:
Քու՛յր իմ, մնա՛ դու ապահով,
Հաղթանակը հենց մենք ենք,
Տուն կդառնամ, քիչ սպասի՛ր,
Մինչև թշնամուն հաղթենք:
Մնա՜ս բարով, դո՛ւ էլ, իմ սե՛ր,
Պահի՛ր սրտում մեծ կարոտ,
Սրտիս վրա միշտ կպահեմ
Թաշկինակդ արցունքոտ:
Ու կպահեմ որպես վահան,
Որ չփարվի ինձ վտանգ,
Անվերջ մնա ինձ հետ մի թանկ,
Որպես մի մեծ թալիսման:
Վանի Ծուխը
Վանի ծուխը ելավ ծանր Արագածի փեշերից,
Փնտրեց կարոտ մի ճանապարհ, ձգվեց նորից դեպի Վան,
Սիրտս լցվեց ծխի նման այն հեռավոր հուշերից,
Կապեց թախծոտ մի ծիածան Արագածից մինչ սիփան:
Արագածի ոտքերի տակ հնչեց ձայնը Մշեցու՝
Չմոռացած արհավիրքի ճիրանները դառն ու խոր,
Կանաչ դաշտը թե ո՞ւմ մնաց. Այնտեղ կարոտ ու հեռու,
Մնաց ծարավ հայի աչքին այդքան մոտ ու հեռավոր:
Թռչուններն են լոկ լուր բերում մամռոտ քարից Սասունի
Ու երգելով՝ թե ո՞ւր կորաք ու մոռացաք սասուն, Մուշ,
Թե տեսնում եք դաշտեր ու սար երազի մեջ խոր քնի,
Թե երազած երազանքը դառնում է ձեզ խավար հուշ:
Արագածի չոր փեշերից կա մի ճափա դեպի տուն,
Որ դարձել է հարյուրամյա այն հուշերը աղոթքի,
Ով է հիմա աղավաղում անցյալ կյանքը հայ հետքի,
Որ հնամյա դրախտային հողը մնաց անանուն:
Հիշատակի ծով է դարձել ամեն ծագող արշալույս,
Չի մոռացել թե՛ մշեցին, թե՛ սասունցին, թե՛ վանեցին,
Դեռ չի մտքից անհետացել վերադարձել մի վառ հուշ,
Որ լիանա Հայի հոգին ծերից մինչև նորածին:
05.08.2014
Մարտիկ
Դողացող ձեռքիս ուժ տվիր, մարտի՛կ,
Հայոց վշտալի պատմության էջից,
Այսուհետ թող քեզ իմանան մարդիկ,
Որ դու ծնվեցիր դարերի միջից:
Ծնվեցիր, ոխը հին ու նոր վրադ,
Քեզ բնությունը մկրտեց հերոս,
Քեզ բարի մաղթեց լեռը Արարատ,
Ու մնաց քեզ հետէ որպես վառ Փարոս:
Այդքան սեր ու փառք հայրենի հողից,
Ինչպե՞ս արթնացան քո քարոտ սրտում,
Որ դու դուրս ելար այդ դաժան նեղից
Ու ոխը սրտիդ հաղթեցիր մարտում:
Հաղթեցիր վաղուց երազված երազ,
Քամեցիր հոգուց մուռ ու արտասուք,
Քաջ հոգով թռար դեպի Ամարաս,
Որ անհետանա հայի դարդ ու սուգ:
Քեզ պարտական է մի մեծ ժողովուրդ,
Եվ դու կմանս վեհ իմ երգերում,
Դու խիզա՛խ մարտիկ, կապրես դարեդար,
Քո շունչը խիզախ միշտ հաղթ է բերում:
08.08.2014
*******
Կռիվ կերթամ, մայրի՛կ,
Հետդարձ չգիտեմ,
Կերթամ հանուն ազգի,
Թշնամու չար դեմ:
Զենքը ձեռքիս, մայրի՛կ,
Ինձ, ո՞վ իմանա,
Արցունքները աչքիդ,
Դու մի դառնանա:
Ճակատագիր ու բախտ
Կողքիս է դրած,
Կռիվ է, ոչ դրախտ
Ինձ համար գրած:
Մահիս լուրը հանկարծ
Թող քեզ չբերեն,
Քեզ թող լավ լուր հասնի
Սարեն ու ձորեն:
*******
Արևն ելավ Աբուլ սարից, թեքվեց կողմը Շիրակի,
Սար ու ձորեր իրար գրկած լուռ փարվեցին մերկ ու հին,
Դեռ վառվում էր արեգակը՝ ինչպես բոցը կրակի,
Գիշերվա մութ երազներց բացավառվեց իմ հոգին:
ՈՒ Ջավախքի բարձր սարը լուռ հետևեց արևին՝
Կարոտալի հեկեկանքով տալով նարն երանի,
Ինչքա՜ն –ինչքա՜ն մնաց կարոտ սարի սրտում նոր ու հին,
Արեգակը ուղղեց ճամփան դեպ արևմուտք, դեպ Անի:
Խռով սիրտս տարավ իր հետ սեգ սարերի վրայով,
Տարավ դեպի խռովկան մութ վայրերը եղեռնի,
Իմ վեհ սարից կա ճանապարհ դեպի անմահ արյան ծով,
Ծնված օրից իմ մթության մինչև այսօր կթռնի:
Թռավ սիրտս այն վայրերը՝ պապենական մի երկիր,
Այն աշխարհը սոսկ ու ցավից, արհավիքից, որ մեռան,
ՈՒ ոսկեփայլ հայ գրերից չկա այնտեղ տառ ու գիր,
Չկա այնտեղ մխիթարանք, չկա այնտեղ գերեզման:
Գնա արև իմ դյութական դեպ Էրզրում ու Կարին,
Գնա՛, իմ հին պապենական ցոլքդ ցրիր սարերին,
Թե ետ դառնաս, մի բուռ հող բեր մոխիրներից իմ գեղի,
Հիշատակեմ դարերը այն հին դառնացած ու լեղի:
Օրն իջել է, դարձել մշուշ սեգ լանջերին Աբուլի,
Մոտենում է գիշերային երազները իմ դիմաց,
Մայրամուտը վառել է ջահ Փարվանայի պաղ ջրին,
Տուն կանչելով պանդուխտ ու որբ նորբ Ջավախքի սիրտը բաց:
Մեղանչում են լուռ խորհելով պերճ վանքերը Ջավախքի,
Արևն ելած ու իջնելով գնում դեպի մայրամուտ,
Ինչքան ծարավ ու կարոտ մնացին լուռ կողքկողքի,
Որ խավար են այն հեռվում հին օրերը թախծ ու մութ:
Առավոտից մինչ իրիկուն արեգակը ծերացած
Հայ լեռնային երկնքից միշտ նայում է դեպի ցած,
Թե ո՞ւմ է նա կարոտել հայ լեռներից վեհ ու հին,
Որ տառապած մութ կյանքից հեծկլտում է իմ հոգին:
Ու բռնկվեց կրակից երկիրն իմ հին ու դրախտ,
Մնաց որպես բեկված սյուն, մնաց անսեր ու անբախտ,
Բայց դուրս ելավ մորմորքից, գտավ յուսի բանալիք,
Որ հուրհուր մի դրոշ, խնդա մի վառ հայրենիք:
16.04.2014
Սևանի ջրում
Ծծի՛ր մարմին, սնունդ ու համը այս ջրի,
Որ չմնաս համից զուրկ,
Ա՜խ, ինչքան են նեխ մտքերով պղտորել,
Մտել ջուրը խենթ ու թուրք:
Քա՛ղցր ծովակ, ցավոտ սիրտս ողողե,
Զովդ ցրե ամենուր,
Ալիքներդ սիրտ ու հոգի կթաղե,
Օ՜, լեռնային բարձր ջուր:
Թե Վանա ծով երթամ, հտս կտանեմ,
Փափագ ջիրց Գեղամա,
Ինչքան ցավ ու ցեց կա, սրտից կվանեմ,
Որ Հայ լեռը իմանա:
Սիրտս թռավ դեպի կղզին Ախթամար,
Որը սիրտն է խոր Վանի,
Ա՜խ, իմ ծովակ, դու լեռնային սիրահար,
Քեզ բյուր անգամ երանի:
Ու հագեցա ջրից քո պաղ, իմ Սևան,
Քեզ պարտական կմնամ,
Մեր հին ճամփով, երբ ես երթամ դեպի Վան,
Քեզնից բարրև կտանեմ:
19.08.2014
*******
Իմ ծարաված սրտի համար մի ջուր տվեք իմ Աբլարից,
Որ հագենա ծարավ հոգիս, ելնի դեպի Աբուլն ի վեր,
Դրախտային առնեմ փափագ մամուռ պատած ամեն քարից,
Որ վեհ մնա իմ հուշերում Ջավախային կարոտ ու սեր:
Տվե՛ք մի փունջ ծաղիկների, որպես մանուկ հոգու նշան,
Իջե՛ք հովեր իրիկնային, փարվե՛ք ինչպես հարազատի,
Հեռուների ամենաթանկ կյանքը իմ դեմ խիստ ու էժան,
Նետե՛ք մի լույս, որ իմ ճամփին թափառական մութ չպատի:
Մի սրբավայր, որ լսում է երգող կանչը ջինջ ջրերի,
Ու իմ հոգին աղերսում է, որ հեռու է հովտից զմրուխտ,
Բյուր մոմեր են վառոլ մարել սրբագործված ամեն քարի,
Այստեղ անվերջ կատարվել է հոծ մարդկային դերի և ուխտ:
20.08.2014
*******
Ես եկել եմ, որ տեսնեմ միտք ու խիղճը աշխարհի,
Հեռու և մոտ այս հողի դեմքին արև կամենամ,
Ինչքա՜ն հետքեր են թախծել մութ տողերում իմ գրի,
Մշուշի մեջ դյութան եկա աշխարհ, որ գնամ:
Հողմերի մեջ խաչեցին Քրիստոսին պարզ ու հեզ,
Անհայտ ճամփան քար գցին, դժոխքեցին Դանթեին,
Ում սրտի մեջ չկա գութ, նա կմնա աներես,
Նա կմնա որպես խենթ մութ շերտերում նոր ու հին:
Դատաստաններ չի եղել, լոկ հնչել է բերանից,
Անվերջ արյուն է հեղել մերկ երեսին այս հողի,
Աղաղակներ են հնչել ամեն մի սւորբ խորանից,
Թողած ցավ ու դառնությունէ որոնելով նոր ուղի:
Բաբելոնն է եղել հին քաղաքակիրթ օրորոց,
Լուռ կողմերում աշխարհի դեռ չհնչած ոչ մի ձայն,
ՈՒ մտքեր են խլրտում չար , թեժացա օձի պես,
Հին թվերից մինչ այսօր մեծ աշխարում ու համայն:
Հին աշխարհից է գալիս նվաճումներ, մարդկություն,
Բայց չի հասել մինչև մեզ տենդոտ օրը այն թվի,
Միշտ անմեղ են մնացել թե՛ գագաթ, թե՛ ծովի հուն,
Ինչքա՜ն սարեր արթնացան, բայց մնացին նույն ձևի:
Ինչքա՜ն-ինչքա՜ն եմ մարել այն խորքերում կրակներ,
Բոց ու մոխիր չիմացած՝ դճոխքի մեջ անգիտակ,
Թե ինչքան են ողոքել դավերի մեջ ճորտ ու տեր,
Այն հին հեռու դարերի անքավելի լծի տակ:
22.08.2014
*******
Չքնա՛ղ իմ երկիր, երազ դյութական,
Հորովելների, քաջերի, սարի,
Կորած հուսերդ նորից ետ կգան,
Ով դու պատմական, սկիզբն աշխարհի:
Դու հողմերի մեջ մարդկային, դաժան,
Վարագույրների հետ փայլուն հաղթանակ,
Դու գույների մեջ գերագույն նշան,
Կանչող զանգերի դու անթիվ քանակ:
Սարերդ բարձր, ձերերդ անտակ,
Դու հին հնություն ու նոր հաղթանակ,
Դու հազարամյա անցյալ ու կնիք,
Իմ երազանքի երազ հայրենիք:
Մորս կանչը
Մորս կանչը լի ու ձայնը մորս,
Հավերժ նման դար է ականջիս,
Առանց քեզ, մա՛յր տխուր է օրըս,
Կլինե՞ս արդյող ունլնդիր կանչիս:
Որ դրախտային քո հեռու հեռվից
Մի լուր իմանամ, ինչպես սրտի զարկ,
Որ քե մշտախոհ մտքերն իմանամ,
Քո իսկ աշխարհից ապահով մնամ:
18.07.2014
*******
Որպես վեհություն, սրբազան ու հեզ,
Մայրս սկիզբն է իմ հայրենիքի,
Ու մնացել է խոր կարոտի պես
Մայրս ինձ համար ծարաված հոգի:
Բոլոր գանձերը աշխարհի, կյանքի,
Կտամ մայրիկիս, որ չդառնանա,
Մայրս հեռու է իմ մեծ տխրանքի
Իմ խղճի տունը, որ նա իմանա:
Կուզեմ գուրգուրել խոսքերով իմ հուշ
Ինչքան կա տրտունջ և ինձ հետ տանեմ,
Որպես գուրգուրող խոսքերով անուշ
Մորս խոց սրտի փշերը հանեմ:
Փարվեմ ոտքերին ծաղկի նման,
Ու անուշահոտ թող նրան բուրեն,
Շշնջան հովեր, բաղձանքները գան
Մորս ծարաված սիրտը համբուրեն:
Ու կանչեմ մորս իմ փառքի հերոս,
Որ տվիր ինձ փառք քո անթեղ հոգուց,
Ու կուղևորես՝ որպես վառ փարոս,
Մութ հեռուներում կնետես մի լույս:
18.04.2014
*******
Մայրս մուռն է իմ վերքի,
Մայրս դուռն է տիեզերքի,
Մայրս լուսե առավոտ,
Մայրս խորհուրդ ու կարոտ:
Մայրս վայրն է իմ ուխտած,
Կանչում է մոտ սիրտը բաց,
Մորս խինդը խինդն է իմ,
Այնքան մոտ ու մտերիմ:
Մայրս մայրն է իմ դարի,
Մայրս մայրն է շատերի,
Տրտունջների՝ որպես թագ,
Մայրս անմար մի ճրագ:
Ալագյազից մինչ հեռու
Բարձունքներ դրախտի,
Իմ, մեծ խինդ, միայն դո՛ւ,
Դո՛ւ ես խիղճը իմ բախտի:
20.07.2014
*******
Մանուկների կողքին ես
Խորհում էի մեծ պես,
Մի օր ասի մորս հեզ,
Մե՛ր իմ, Արաքս կտանես:
Չգիտեի, թե ինչ էր
Արաքսը՝ գետ, թե՞ քաղաք,
Որ մինչ այսօր կհնչե
Մանուկ սրտիս ջերմ ու տաք:
*******
Մորս անունը վառ արևից է,
Ու արեգակը նրան հարազատ,
Մորս գանգատը իմ խոր ցավից է,
Այն պիտի մնա իմ սրտում ազատ:
Մորս անունը այն անունից է,
Որ ամեն ծարավ հոգի հագենա,
Մորս մեծ խիղճը այն վառ հունից է,
Որ ամեն մի մոր սիրտը տաքանա:
Ու ջերմ ու տաք է մորս անունը,
Երկինքի տակ է, ոչ արևից վեր,
Սրբազան հողն է նրա մեծ տունը,
Որտեղ շնչում է տառապանք ու սեր:
Արևից ծնված, սնված մայր հողից,
Արեգնազան է մորս անունը,
Օրորոցային իր հեռու տաղից
Նա է միշտ բերում իմ աչքի քունը:
20.07.2014
*******
Մորս տեսա երազում՝
Կանգնած դռան խեղճ ու լուռ,
Ինչ-որ խոսքեր էր ասում,
Կողքին փլված մի հին դուռ:
Դուռը միշտ բաց մորս տան
Գնացողի ու եկողի,
Որտեղ մի սուրբ գերդաստան
Հուշն է պահում իր հողի:
Նայեց մի պաղ հայացքով,
Այնտեղ ոչ ոք դեռ չկար,
Ու մոտ եկավ թաց աչքով
Նայեց տրտուջ ու երկար:
Իմ երազի աչքերով
Մորս տեսա նորից ես,
Սիրտս հալվեց նոր հրով
Մորս թախծոտ աչքի պես:
*******
Ինչքան ծաղիկ ու վարդեր
Ոտքերիդ տակ կփռեմ,
Երախտիքիդ՝ որպես սեր,
Մոմեր ու խունկ կվառեմ:
Որպես գարնան դու շողեր,
Տաքացրո՛ւ հոգիս բիրտ,
Որ ես ընկնոմ քո փեշեր
Ու գուրգուրեմ մի խոր սիրտ:
*******
Տատս կասեր՝ տղա՛ս, հոգի՛ս,
Ես էլ տեսա եղեռն ու ջարդ,
Արնոտ տեսա հայրենիքիս,
Դժոխքի մեջ դառն ու դաժան:
Ախ, իմ մեծ մայր, քո կսկիծով
Այնքան դրիր սրտիս ցավեր,
Քո այն տեսած արյունի ծով
Տեսքից դարձա արցունք ու սեր:
Ինչ տեսել ես, ես էլ տեսա
Ոչ իմ աչքով, այլ քո հոգուց,
Ու վայրերը այն չհասա,
Գուցե հասնեմ ես էլ էգուց:
Տեսնեմ քարը անհետք մի տան,
Հիշեմ դեմքը արհավիրքի,
Ու իմանամ ավելի քա
Խորությունը Հայոց վերքի:
*******
Մորս ծարավից դեռ չեմ կշտացել,
Ես էլ եմ ծարավ նրա հոգու պես,
Նրա խոր ցավից շատ եմ վշտացել
Մնացել մենակ միշտ խոնարհ ու հեզ:
Մորս խրատը իմ հոգում գրած՝
Որպես խոր մտքի հարազատ երդում,
Կպահեմ հոգում գրի պես շարած,
Ինչպես վահանը անառիկ բերդում:
Աչքերդ մուգ, մեծ խորհուրդ, մազերդ սև, ինքդ բույր,
Դյութիչ է քո ամեն խոսք, ամեն հայացք նոր աղբյուր,
Ադամանդե թագը գլխիդ, վիհը սիրո և հույսի,
Ինչպես ցոլքը մշուշի մեջ, լույս կատարը Մասիսի:
Կապուտաչյա Վանա ծովի, Դրախտ սիրո սարերի,
Ու ծարաված փափագ սրտի Վասպուրական դու փերի,
Բարակ իրան դու տիրուհի, դու բխացող ջրի հուն,
Ինչպես գոտի մեջքիդ վրա, Արաքսի պես երերուն:
Դու մի փոքր հայ, աշխարհ ես, մի խիղճ, մի մայր Հայաստան,
Դու սիրո սյուն, հույսի լույսն ես Հայոց տան:
17.06.2007
*******
Լինեի ես սար բարձր ու հեռու,
Ելնեիր լանջիս խաղեր ասելու,
Շունչս լիներ քեզ սարերի մեղմ հով,
Սիրտս դառնար մեծ, անհուն սիրո ծով,
Լողայիր անվերջ այդ անհուն ծովում,
Զգայիր ցուրտը ուրիշ օրերի,
Սպասեի ես քո առագաստին,
Թե դյութիչ երազն ինձ ինչ կբերի:
Կբացվես իմ դեմ և վերջալույսին,
Ուխտս կդառնա մի ցոլք երազ,
Թող սերը լինի անխարդախ ու պարզ,
Կանաչ զմրուխտե սարերի ուսին:
*******
Ելե՛ք
Ժամն է, ելե՛ք, Հաորդի՛ք,
Օրն է հասել վճիռի,
Չարը հեռու թե մոտիկ,
Զարկե՛ք, շունչը թող լռի:
Փշրե՛ք շղթան թշնամու,
Կտրե՛ք թելը ոսոխի,
Քաջի համար վախ չկա,
Քար է սիրտը անվախի:
Դե շուտ ելե՛ք գրոհի,
Հողում արյամբ ողողված,
Փակե՛ք դեմքը սև մահի,
Փրկե՛ք մի հող կարոտած:
*******
Արահետով դու արի, արի թաքուն դու իմ մոտ,
Մթության մեջ խավարի բուժիր սիրտըս արյունոտ:
Ձեռքերդ կտաս որպես քույր, ու կնայենք իրարու,
Կչքանաս ինչպես հյուր, բնից թռած մի ուրու:
Բախտից ընկած մի թռչուն կորոնեմ արահետ,
Բույնս կորած ու անտուն կհեկեկամ ես ինձ հետ:
Ումիդյութիչ ուրվական կհայտնվես դու իմ դեմ,
Կանհետանաս աննկատ՝ որպես ծաղիկ մի եդեմ:
18.06.2007
*******
Ինչպե՞ս չսիրեմ
Ինչպե՞ս չսիրեմ քո հրկեզ հոգին,
Օ՜, դառն ու անուշ, հպարտ, հայրենիք,
Անցյալըդ՝ խավար, խիղճդ՝ մարդկային,
Դու երկիր իմ վառ ու դրախտային:
Անցել ես ճամփա մահվան ու սրի,
Խոցել են սիրտդ ո՞րերորդ անգամ,
Դարձել ես խինդը ոռնացող բքի,
Մռայլ անցյալիդ ինչպե՞ս չտոկամ:
Եվ կանգ չի առել մեծ գաղթի հոսքը,
Հնչել են խոսքեր՝ ես ինչպե՞ս գնամ,
Դիերն են փակել շների տեսքը,
Ցավոտ անցյալդ ես ինչպես չլամ:
Դու անհաղթ երկիր Հայաստան աշխարհ,
Մի՞թե քիչ կային քաջեր հաղթանդամ,
Դու այնքան վեհ ես և ուղիդ երկար,
Փայլուն գալիքդ ինչպես չխնդամ:
19.06.2007
Անքուն գիշեր
(իմ ծնողներին)
Ոռում է ու հեկեկում
Քամին դրսում արջի պես,
Լուռ տխրում ենք ու խոսում
Գիշերվա մեջ մութն ու ես:
Արցունքները կհոսեն
Նրանց հոգում մեգ ու բուք,
Եւ ինձ հեռվում կսպասեն՛
Մի պառավ կին, մի ծերուկ:
Ծեր եք արդեն դուք հիմա՝
Ձեռ ու ոտներ քարացած,
Դուռ եք բացում ակամա,
Անուժ նայում վեր ու ցած:
Դժվար է, թե մեկ էլ գա
Ուրախ մի օր անցյալից,
Ու անցել է, էլ չկա
Կյանքի բույրը հոգելից:
Կուզեմ լինել ես ձեր մոտ,
Դուռը բանամ ու ջուր տամ,
Թեկուզ մնամ ես անոտ,
Միայն ձենով հագենամ:
15.04.2008
Կովկաս
Լեռնե՜ր, լեռնե՜ր, մեծ ու հսկա,
Հոծ ազգերի վեհություն,
Գիշերը զով ու պարզկա
Ու բյուրավոր հյուրի տուն:
Շղթայացած ծովից ծով,
Լեռներդ վեհ երկնի սյուն,
Օդդ հստակ, քաղցր, հով,
Գագաթներդ հավերժ ձյուն:
Եվ երկնահուպ, հեռավոր,
Բարձր գահից ցած իջե՛ք:
Որ նստած եք փառավոր,
Հեռու Էլբրուս ու Կազբեկ:
Եկե՛ք, իմ հին հայրենքի,
Լսե՛ք, խորհուրդ ու խրատ,
Հիշե՛ք բախտի մի կնիք,
Տեսե՛ք չքնաղ Արարատ:
18.04.2008
*******
Առասպելից դուրս թռած,
Դեմքդ լուսեղ գեղուհի,
Շուշան կրծքում քո պահած
Սիրո վերքըս դու պահի:
Պահի այն ջինջ ու հստակ,
Ես էլ քոնը կպահեմ,
Կասեմ չառնես ոտքի տակ,
Երբ քեզ կրկին պատահեմ:
Սերս թաքուն կպահեմ,
Սիրտս քնքուշ կերգե,
Խինդ արցունքներ թող սահե
Դրախտ կուրծքըդ ոռոգե:
19.04.2008
*******
Եկե՛ք գնանք
Եկե՛ք, գնանք, լուս փերիներ,
Եկե՛ք, տանեմ ձեզ ինձ հետ,
Մութն է արդեն, դեմը գիշեր,
Եկե՛ք, գնանք հովի հետ:
Անցնենք արտով, ելնենք սարեր,
Հասնենք այնտեղ գիշերով,
Ըմպենք զով, գովերգենք սեր,
Լցնենք սրտեր հուր սիրով:
Աստղերը թող բաց երկնքում
Նախանձելով հանդես գան,
Փերիները իրենց հոգում,
Սերը երգեն ու խնդան:
21.04.2008
*******
Կգամ
Կգամ քնքուշ հովի հետ,
Երբ վարդերն են օրորվում,
Կըմպեմ զովը բուրավետ,
Կանհետանամ դաշտերում:
Կհայտնվեմ քո դիմաց,
Որպես մութի ուրվական,
Ինձ կպատե անմոռաց
Քո ցնորքը դյութական:
Կասես՝ ու՞ր ես, որ չկաս,
Այն երբ է, որ գնացիր,
Կասեմ՝ լավ է, որ դու կաս,
Ինչ լավ է, որ հիշեցիր:
28.05.2008
*******
Աշխարհակուլ ցեղերին
Պետք է անշուշտ խրատել,
Որ չդառնա նա կրկին,
Սև կծիկված երկար թել:
Պետք չէ նրան թրատել
Արյան սոված ցեղերին,
Պետք չէ նրանց և ատել,
Որ վեհ լքեն խավարին:
Լույսը լույս է, մութը մութ,
Ում հետ ով է գրոհում,
Լույսը խիղճ է, մութն անգութ,
Լայն աշխարհի սրահում:
26.01.2014
*******
Ո՞վ ունկնդրե պոետի ձայնին,
Երբ նա չի խոսում հարստությունից,
Ո՞ւմ է պետք խոսքը ժանգոտված ու հին,
Որն առավել չէ ոսկե պարանից:
Ո՞վ է պոետը իր լուռ երգերում,
Որը իր հոգուց հեկեկում է միշտ,
Ո՞վ է կարդալու նրան թերթերում,
Որ ինչ է գրած, սխա՞լ է, թե՞ճիշտ:
Սակայն պոետը ունի ճանապարհ,
Ինչքան թափառի, չի հասնի նա տեղ,
Ճախրող թռչուն է նա լայն երկնքում,
Այսօր այստեղ, իսկ վաղը այնտեղ:
Ունի պոետը հրաշքներ գերող,
Թե որտեղ է նա խոսքեր որոնում,
Եվ այնքան ունի հոգի համբերող,
Նույնիսկ գազանն է վայրի համրանում:
26.01.2014
*******
Մենք նույն թվից ենք գերված
Ու հալածված ինչպես դար,
Եվ նույն հրից բռնկված
Ես և հոգին իմ խավար:
Իմ հոգու հետ ես երկար
Անցանք ճանփա և ուղի,
Տեսանք խենթ ու խելագար
Մութ կողմերում այս հողի:
Եվ անհանգիստ քեներում
Ես բազարած, հոգիս՝ ոչ,
Ու չտեսա իմ օրում
Ո՛չ հրավեր, ո՛չ էլ կոչ:
Ու մնացի հոգուս հետ
Միայնակ ու անբաժան,
Որ չնայենք դեպի ետ,
Կյանքին այս խենթ ու դաժան:
26.01.2014
*******
Կուլիկամ
Իմ հայրենի Կուլիկամ,
Հայրենական խղճի տուն,
Հեռվից ես քեզ կխնդամ
Թե՛ երազում, թե՛ արթուն:
Խնջույքի հետ դու ծնված,
Տեսած վիշտ ու դառնություն,
Քաղցր ջրով ես սնված,
Պապենական դու մեծ տուն:
Թե՛ խնդության, թե՛ վշտի,
Միշտ կանգնել ես բերդի պես,
Հավատարիմ ու ճշտի
Մնացել միշտ պարզերես:
Աբուլ լեռը որպես հայր
Մանցել է միշտ կանգուն,
Ու Աբլարը Տիրամայր
Մաղթել խաղաղ, քաղցր քուն:
Իմ հարազատ բնօրրան
Դեռ ես կգամ, այն գիտեմ,
Թող քեզ նայեմ ու խնդամ,
Դալուկ դեմքիդ լույս նետեմ:
Իմ ժողովու՛րդ, թո՛ւյլ տվեք,
Հոգուս կենացը ցայտեմ,
Մեր հին մուրազ ձիերի
Սրբոտ ոտքերը պայտեմ:
Կարինը քեզ կհիշե,
Արդյոք դու այն կիմանա՞ս,
Արաքսը սիրտ կմաշե,
Որ այն ջրով հագենաս:
Սիրտս այնտեղ, ես չկամ
Հայոց կանաչ դաշտերում,
Օ՜, հարազատ Կուլիկամ,
Դու իմ փոքրիկ Էրզրում:
27.01.2014
*******
Սևան
Լեռնաշխարհի ադամանդ,
Դու նրբաբույր իմ ծովակ,
Քո մեջ կա կյանք ու եռանդ,
Հայոց լուսեղ երկնի տակ:
Ալիքներդ նրբաշուրթ
Խոսում են քո անունից
Կոհակներդ քաղցր ու նուրբ
Բխում Հայոց հին հունից:
Հայաստանի զարդերից
Դու ես մոտիկ լոկ հիմա,
Որ ուժ կառնե քո ջից,
Սեգ լեռները գեղամա:
Ով դիցուհի, Հայ սիրող,
Գեղատեսիլ սիրահար
Նորահարսի դու լույս քող,
Դու Հայ հողի անգին քար:
27.01.2014
*******
Ջավախեցի
Ինչպե՞ս ես քեզ գովերգեմ,
Որ երգերս հասնի քեզ,
Եվ ի՞նչ խղճով քեզ նայեմ,
Վաղուց կորած որբի պես:
Դու մարդասեր, հյուր սիրող,
Ջինջ ալիքը եթերի,
Դու մեծ հւյսեր տարածող,
Ջավախքի սեգ լեռների:
Նախնիներդ քաջասիրտ,
Ապաստանած կարինից,
Տոկուն կամքի հոգով բիրտ
Արտասվել է քո հունից:
Քեզ ընկել է դառնություն
Տարել ես այն որպես խաչ,
Քեզ կմաղթեմ խաղաղ քուն,
Ջավախեցի իմ ճանաչ:
Հեռուներից խիստ ու բարդ,
Սիրտ ու հոգի կմաշեմ,
Դու իմ աղոթք, իմ խրատ,
Քեզ կհիշեմ, կհիշեմ:
28.01.2014
Իմ հուշերում
Իմ հուշերում կա այնքան
Անանցանելի պատմություն
Կա սիրտ մաշող, դյութական
Դավից հյուսած մի անկյուն:
Իմ հուշերը չմեռան
Անվերադարձ այն կյանքում,
Ինչպես հովը իմ լեռան
Ապրեց երկար իմ հոգում:
Իմ հուշերից եմ կախված,
Ինչպես դերում կրկեսի,
Որ ելնելիս չընկնեմ ցած,
Դեռ իմ չեկած երազի:
02.02.2014
*******
Օ՜, Մշեցի տարագիր,
Քո բարբառով կերգեմ,
Տարոն աշխարհ ու էրգիր
Հողդ դաշտում կհերկեմ:
Թող Էրգիրը վեր հանի
Հորովելի ձայնը խոր,
Կասեմ դա է գութանի
Լեռներ ելնող երգը նոր:
Կասեմ երգեր, խաղ կասեմ,
Կձայնակցեմ մեղմ հովին
Դաշտում սոված կսպասեմ
Տնից եկող փլավին:
Ու երբ հովը բեզարած
Ելնի մտնի տնից տուն,
Գորգի նման սփռված
Դաշտերում մտնեմ անուշ քուն:
Երազ տեսնեմ զով դաշտում,
Հին ծարավով հագենամ,
Որպես գետի հին նավակ
Մտնեմ ջուրը ու գնամ:
02.02.2014
*******
Արդյոք կարո՞ղ ես դու խիղճ նկարել,
Ու լուռ մտորել աշխարհի վերքից,
Կարո՞ղ ես արդյոք դու կրակ մարել,
Որ բռնկվեց քո արնոտ ձեռքից:
Կարո՞ղ ես արդյոք ելնել Արարատ,
Այնտեղից նայել դեպի մուշ ու վան,
Թե՞չար հետքերըդ շարել ես վրադ
Մտքերդ դեպի դրախտ Երևան:
Արդյոք կարո՞ղ ես գնալ դեպի Խաջ.
Հայ հողից հեռու ինչ-որ սրբավայր,
Թե՞գնալ մեղքից չես կարող առաջ,
Որ ողջ ազգերին լինես հավասար:
Կարո՞ղ ես դու պարզ նայել երեսի,
Որ արյան ծովում կխրխնջայիր,
Նա արդարացի դառնա քեզ կասի,
Որ դու անհաջող չար ծնունդ էիր:
02.02.2014
*******
Ջավախքում մնաց մեծ կարոտություն,
Իմ այն անմոռաց խնդուն օերեից,
Մնացել է խոր այնտեղ գթություն,
Որ գանձել էի օրհնանքներ մորից:
Ջավախքի գրկում հեծկլտաց մի սիրտ՝
Որպես հորդող ջուր լեռներից իջած,
Եվ ուսին առած քարերը այն բիրտ,
Գուցե այն ես եմ՝ վիշտս չիմացած:
Այնտեղ եմ շնչել հայ քաղցր օդից,
Ու դավերի մեջ այնտեղ խնդացել,
Հին ու անմոռաց այն խոր կարոտից,
Այստեղ մի մանուկ սիրտ է մնացել:
Ջավախքում երգեց պոետ ու գուսան,
Լեռնաշխարհը վեհ ինձ այնքան է թանկ,
Այնտեղ է հոսում ջուրը արտեզյան,
Որտեղ ծնվեցին Հայոց Վարդանանք:
Աբուլը նստած՝ որպես թագավոր,
Պահելով գանձերն Հայ լեռնաշխարհի,
Հնչում է երգը ձորերում այն խոր,
Հեռու հեռավոր երկրում իմ բարի:
04.02.2014
Զինվորական երդում
Երդվում են ազնիվ լինել
Զինվորը հայ բանակի,
Ծառայություն սիրով տանել
Հողի վրա մեծ Հայկի:
Խոստանում եմ և հսկել
Ժողովուրդ, և՛ խաղաղ քուն,
Մնալ արթուն և պատրաստ
Վերադարձս մինչև տուն:
Սահմանամերձ բարդ գոտիներ
Իմ կրծքով կվահանեմ,
Ինձ վստահած երեք գույներ
Փառքի ճամփով կտանեմ:
Հայրենիքս ես կսիրեմ,
Կերդվեմ իմ կյանքով,
Թող արժանի պատիժ գրեմ
Եթե խախտեմ օրենքով:
Պարտքս կտամ մեծ սրբազան
Հայրենիքիս պանծալի,
Լինել խիզախ ու անսասան,
Սիրել երկիրն հայրենի:
07.02.2014 Սուրեն
Կռունկ
Կռո՛ւնկ ջան, ասա՛, որտեղի՞ց և ո՞ւր,
Ո՞ւր ես շտապում այդպես վրդովված,
Իջի՛ր, կաղաչեմ, և տուր ինձ մի լուր,
Պապագ իմ սրտին վաղուց ծարաված:
Ասա՛, իմ կռունկ, որտեղի՞ց եկար,
Պատմի՛ր առօրյա լուսեղ ու մութից,
Նայի՛ր, կարոտ են քեզ երկիր ու քար,
Խոսի՛ր հեռավոր հեռու գաղութից:
Եղի՛ր ինձ այսօր դու սավառնող հյուր,
Պատմի՛ր, իմ կռունկ, թշվառի դարդից,
Քո թափ թևերով հզոր և թափուր
Խոսի՛ր հեռավոր պանդուխտի սրտից:
Երբ ելնես գնաս ճամփով երկնքի,
Անցնելով սար ու դաշտի վրայով,
Ինձնից բարևի՛ր մի ավեր Վանքի,
Թռի՛ր, իմ կռունկ, դե գնա՛ս բարով:
07.02.2014
*******
Մի՞թե մեկ դարում վերք չի սպիանա
Այն սև օրերի ահավոր ձենից,
Գուցե արցո՞ւնք է ջրերը Վանի,
Որ հայ տեսնելիս հորդում է հունից:
Թե՞այն արյուն է հավաքված մի տեղ,
Մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի,
Թե՞ցավերի մեջ դառնում է հեղեղ,
Որ արյուն շիթը վերածվեց ջրի:
Տես ծովասարը նայում է վերից,
Ինչ-որ գաղտնիք կա նրանում պահած,
Որ այս մի դար է պահում է մորից,
Այն մռայլ դժնի դեպքը պատահած:
Եվ մի՞թե, մի՞թե չէր եղել հնար,
Որ հայն հավաքեր մեռելներն անթիվ,
Դե ողբըդ ողբա, ո՛վ Հայոց քնար,
Որ չմոռացվի ողբ ու տարեթիվ:
Թե հարուրամյա վերքը չի բուժվել,
Էլ ի՞նչ սպասել, ո՞րտեղ և ո՞ւմից,
Ո՛չ, գիտե ամեն վերք հարատևել,
Եվ այն էլ ծան ներքին բուժումից:
Արդյոք կարո՞ղ են դիմանալ նրանք
Ու վշտահարի լինել խոր դերում,
Որ այդ մեծ ցավը մենք ինչպես տարանք,
Թե ինչպե՞ս Հայը մորթվեց ձորերում:
10.02.2014
Աբլար
Մեծ Աբուլից է արևդ ծագում,
Ուտող ու խմողի հարազատ դու տուն,
Ով Աբլար, ունե՞ս արդյոք քո հոգում
Մեծ կարոտների անմոռացություն:
Քո արծաթ հունից աղբյուրն է հոսում՝
Ընկնելով ճամփա դեպ հայրենի գյուղ,
Գիշերվա մթնում հովն է փսփսում՝
Խոսող ջրերին պահելով երկյուղ:
Որ հանկարծ չընկնի ինչ-որ չար պատկեր,
Արծաթ ջրերին հոսուն ու խոսան,
Որտեղ թողել են պապերն իմ հետքեր,
Սուրբ եկեղեցի, ջրեր երգասան:
17.04.2014
*******
Իմ հայրենյաց ջուրն անուշ է
Ջրերի դեմ ողջ աշխարհի,
Ամեն մի ակ խոսող հուշ է
Հեռուներից հին դարերի:
Քաղցր է նաև օդը նրա,
Հովերը զով իմ լեռների,
Քարն է ծաղկում քարի վրա,
Դրախտ գրկում Հայ աշխարհի:
Երկինքը լուրթ, լուսե կատար,
Սուրբ են քարերը հայերնի,
Հուր է թափում արևը վառ
Արևավառ Հայաստանի:
19.02.2014
*******
Հուր կրակ էին, օ՜, իմ սիրտ, ների՛ր,
Այն վարդ շուրթերը, որ ինձ խանգարեց,
Շուրթ, որ նման էր վառած թոնիրի,
Բոցերի լեզուն սիրտըս համբուրեց:
Կուզեի անվերջ մոռանալ, հիշել,
Որ չհեկեկար հոգին իմ տկար,
Չծագեր արև, մնար միշտ գիշեր,
Ու աստվածային դառնար մի հեքիաթ:
Ու ամեն անգամ տխուր հիշելիս
Այն դրախտ այգին իմ եդեմական
Փնտրում եմ անվերջ այնտեղ գնալիս
Նրանք, որ անցան, նրանք որ չեկան:
19.02.2014
*******
Արդյոքհիշո՞ւմեսայնաղբյուրիմոտ
Միստվերիպեսկանգնածդունուես,
Անցածօրերիցմանցմեծկարոտ,
Հանդիպումը այն արդյոք հիշումես:
Գալիս են երազ մարմանդ հովերը,
Որ խոսում էին մեր մտքերի հետ,
Թե՞մոխիր դարձավ այն քնքուշ սերը,
Որ էլ չես հիշում դու այն առհավետ:
Ես այսքան կարոտ ու այնքան հեռու,
Մեր մեջ պարում է հողմեր ու քամի,
Գուցե չտեսնենք էլ մենք իրարու,
Բայց աղբյուրն այնտեղ երգում է հիմի:
19.02.2014
*******
Չտա՛ս դու հանկարծ ինձ մոռացության,
Մի լուռ հանդիպում ու խաղաղ մի վայր,
Թե թագուհի ես փառավոր մի տան՝
Քեզ կցանկանամ գթասիրտ ու մայր:
Քեզանից հետո, իմացի՛ր, թե կաս,
Բոլոր գանձերը սրտիս կապեցին,
Հավիտենական այնտեղ կմնաս,
Որ իմ սրտի հետ երկինք թևեցին:
09.02.2014
*******
Ջավախքում
Երբ արևն է ծագում բարձր Աբուլից,
Ծաղիկները մրափում են դեռ քնում,
Երկինքը լի մաղթանքներով բարելից,
Ծուփ արտերին խնդություն է մոտենում:
Արտույտն սրտում ուրախ երգն է տարածում,
Լորն է հյուսում բույնը ցախ ու ցողունից,
Եղյամն է լուռ բնությանը ջուր ածում,
Հին աղբյուրը երգն է ցրում պաղ հունից:
Վառ հուշերից մնացել է հին օդան,
Ու տանիքը կանաչազարդ զմրուխտե,
Երդիկներից կելնե ծուխը վաղորդյան,
Այն տեսնելիս սիրտս փշով կպատե:
Սարեր ու ձոր խնդությունից կթնդա,
Ջավախք աշխարհ ամենօրյա հարսանիք,
Արեգակը լուրթ երկնքում կխնդա,
Ո՞ւր ես հեռու վիրահայոց հայրենիք:
20.08.2014
*******
Հացն է բուսնում քարի վրա,
Գինին դաշտում Արարատյան.
Հուշ է ամեն տեսքը նրա,
Պերճ վանքերը՝ խոսող մատյան:
Կա երկնքում վառ արեգակ,
Այնքան մոտիկ ու դյութական,
Լեռան վրա լուսե մի թագ
Հայ աշխարհի արեգական:
Կա Հայ հողում մի դիտարան
Դեպի աստղերին նայելու,
Կա բարձրալեռ կապույտ Սևան՝
Ինչպես երեսը հայելու:
Քրիստոսի այստեղ կա դեմք
Ու Հայ տառերի հնարող,
Մատուռ ու վանք կա սարերում,
Կա հնամյա արևի շող:
Կա գրերի լուսեղ մի տուն,
Հրեշտակի թռչող թևեր,
Այստեղ է նոյը մեծանուն,
Արարատից վեհ դեպի վեր:
22.02.2014
*******
Դու հնամյա,, միջնադրյան, այսօր երկիր փառավոր,
Ողջ աշխարհի դու Հայության ամենամեծ վիշտը խոր:
Տհաճ կյանքի անհետացած մոխիրներից ելած վեր,
Մշտախոցված ու դավերի դու ետադարձ հայի սեր:
Ու չկոտրեց առևանգում ու խոշտանգում ոոսխի,
Չջնջվեց մեծ անունդ մութ հուշերում քո հողի:
Ու ոչ մի ազգ չմնաց այդքան երկար լծի տակ,
Արաատն է լոկ գերիէ գլխին առած լուսե թագ:
Առասպելի էջերից այնքան ես դու ընկճված,
Որ մնացին հող ու ջուր Հայի աչքին միշտ սոված:
Ինչ որ տեսավ աչքը մեր, չեմ ցանկանա թշնամուն,
Փետուրները վայրագի վաղուց տված է քամուն:
25.02.2014
*******
Թե պայծառ օրը դառնա միգամած,
Ու դու հայտնվես մշուշների մեջ,
Աչքերով դու քո արցունքներ քամած,
Կտեսնես մութը ծաղիկների հետ:
Կտեսնես հանկարծ, թե ինչպես եղավ,
Որ փոխվեց փառքը խորախոր ցավի,
Ու քեզ կգտնես պարուրված պաղով,
Մութ այրերի մեջ մեծ քարանձավի:
Կար մի ժամանակ, որ աղոթք էիր,
Առօրյա ու լի աղ ու հացին,
Արդեն օրն ուշ է, էլ ետ մի՛ նայրիր,
Սպասի՛ր քո այն հին լուսաբացին:
19.02.2014
*******
Սիրո մասին
Ամեն հոգո մեջ ծնվում է սերը
Ու դեռ չիմացած՝ ով է իր տերը,
Զարթնում է հանկած մի քաղցր երազ,
Ոմանց այն մոտիկ, ու ոմանց անհաս:
Սիրո մեջ կա ուժ ու կա մեծ հոսնք,
Կա ատելություն և կա ափսոսանք,
Թե սրտի զարկն է ձայնում սեր ու խանդ,
Ինչպե՞ս իմանալ՝ ովքե՞ր են նրանք:
Սերը նման է այն անգին քարին,
Որ հանկարծակի դու այն չես գտնի,
Սերը կփարվի նաև աթարին,
Փակ դռների տակ հոգիդ կմտնի:
Սերը նման է խոր անհունծովի,
Որը խեղդում է իր մեջ շատերին,
Սերը դավաճան այն հունն է ցավի,
Որից կծնվի սերը նոր ու հին:
Սերը լինում է սուր սայր ու ծակող
Ու գիշերների փակ դռներ թակող,
Նա է հոգիներ, խոցում անդանակ,
Սերն է մեծ խղճի Աստվածը միակ:
Ու չի ծերանում տարիների մեջ,
Լոկ նա է միայն մեծ փառքի տերը,
Այն թե հստակ է, նա կապրի անվերջ
Սիրող սրտերում չի մեռնի սերը:
*******
Մա՛յր իմ, թոնիր ծացող,
Կրակներում այրված սիրտ,
Խող ու վիշտը դու լացող,
Մա՛յր իմ, հնոց է հոգիդ:
Մա՛յր իմ, տվիր դու ինձ կյանք,
Ներքնաշխարհից տվիր ուժ,
Մնաց ինձ լոկ հեկեանք
Ու վարդերից ծակող փուշ:
Կաթնաղբյուր ես եղել ինձ,
Օճորքի տակ մոտ պատած,
Խնկում է քո փեշերից
Տենչանքներն իմ կարոտած:
Դու առավոտն իմ բախտի,
Մայրամուտը սգացող,
Դու իմ սկիզբ դրախտի
Ու անցյալը լուռ լացով:
Ուր էլ լինեմ, մա՛յր իմ հեզ,
Կալանքներում հեռավոր,
Կկարոտեմ մանկան պես,
Կորած որդին ինչպես մոր:
21.03.2014
Կյանքս կանցնի, կմարի,
Բայց երգս կա, կապրի դեռ
(Չարենց)
Ե՛րգ իմ, ինչքան դու հնչես
Կյանքում այս դառն ու լեղի,
Նունն է, ինչքան մեղանչես,
Դու գերին ես լսողի:
Թե թողել եմ բարեգութ
Հոգուց քամած ինչ-որ երգ,
Հեռուներից խոր ու մութ
Դարձավ ինձ մեծ դավ ու վերք:
Ե՛րգ իմ, որպե՞ս քեզ գրեմ
Դժգույն դեմքով մորմոքի,
Առանց քուն կգիշերեմ,
Որ ես ելնեմ նոր երգի:
Ջահերի տակ երկնքի
Մնամ մինչև լուսաբաց,
Դեռ չիմացած այս կյանքի
Ելնեմ վերև, իջնեմ ցած:
26.03.2014
*******
Մի՞թե վերջին վերադարձը
Ես եմ դեպի հայրենի տուն,
Թե՞ Հայ հեռու տխուր հարցը,
Որ գրում է մի պաղ անուն:
Մի՞թե պիտի վերադառնա
Հայ պանդուխտը երկիր նորից,
Որ հեռացավ դարի վերջին,
Ցավոտ սկիզբ Հայ աշխարհից:
Բաց է դուռը Հայաստանի,
Թե՞չեք գալու ետ ձեր հետքից,
Լոկ մրմուռը Մուշ ու Վանի
Դուրս չվանե՛ք ձեր նոր մտքից:
Չմոռանաք Ավարայրը
Ու Հայ անցյալ խոր կարոտը,
Եվ միշտ հիշե՛ք ձեր սուրբ վայրը,
Որտեղ անցավ չարի ոտը:
Վերադարձս կուզեմ լինի
Որպես ճամփա դեպի տիեզերք,
Որ հուշերս հնամենի
Դառնա այնտեղ խնդուն մի երգ:
Ով չի սիրում Հայաստանը
Դեռ չգիտի, թե ով է նա,
Թող միշտ հնչի նրա ձայնը,
Եվ դո՛ւ պանդո՛ւխտ, ե՛լ ու գնա:
Մի օր կթողնեմ վայրերն այս աղոտ
Ու կհեռանամ դեպի մեղմ հարավ,
Կչոքեմ ծնկի պաղ աղբյուրի մոտ
Ու կհագեցնեմ մի խոշոր ծարավ:
Կվերադառնամ իմ սար ու քարին,
Թախծոտ սարերին հավետ սգացող,
Ու կխառնվեմ հոսող ջրերին՝
Խոսող ու ծորուն հայ վշտից լացող:
Կվերադառնամ վանքերին իմ պերճ,
Մամուռով պատած սրբատաշ քարին,
Ու կորոնեմ խոր դարերի մեջ
Այն, ինչ որ մնաց Հայոց աշխարհին:
Կտեսնեմ երկիր մի արևավառ
Լազուր երկնքի կամարների տակ,
Ինձ կփայփայեն Հայ գրեր ու տառ,
Կհանգչեմ այնտեղ՝ որպես հին կրակ:
23.03.2014
Ո՜վ, բարձրիկ իմ աշխարհ,
Ջավա՛խք, քաղցր, հստակ շունչ,
Վիրահայոց անգին քար,
Ծաղիկներից խնկող փունջ:
Սեր եմ քաշել քո գրկում,
Մեծ Աբուլից հագեցել,
Լսել եմ <ջան> քո երգում,
Քո խրատով դուռ բացել:
Խինդ ու սիրող սրտերի
Գովքն է ելել դեպի սար,
Ու հովերը սեգ սարի
Քնքուշ ձայնել սեր ու յար:
Պարզկա գիշեր ու լուսին
Տեսել եմ քո երկնքում,
Հյուսել եմ երգ քո մասին
Մոմ եմ վառել քո վանքում:
Որ քո հողը միշտ մնա
Հայավարի, հայի հետ,
Որ շեներդ վեհ ծխա,
Հովդ խնկի բուրավետ:
Ջավա՛խք, դու իմ դյութական
Հեքիաթների լի աշխարհ,
Քո մեջ գանձեր կա այնքան
Ու երգերի սիրահար:
Ջավա՛խք, սեր իմ պատանի,
Ջահելության դու իմ վայր,
Ձեզ բյուր անգամ երանի՜,
Իմ հուշերի սար ու քար:
Արշալուսդ մշուշոտ,
Գագաթներդ լուսե թագ,
Սեգ լանջերդ սրբի ոտ,
Դու Հայ սիրող երկնի տակ:
29.03.2014
*******
Կարոտը, դա մի աշխարհ է խորին,
Որը երեսանց երբեք չի եղել,
Այն գրած գիր է թախծոտ աչքերին,
Հեզ հոգու խորքում միշտ աղ է մաղել:
Հառաչանքների մայրն է կարոտը,
Անքուն գիշեր է ու երկար խոկում,
Ու նվազում է կարոտից օդը՝
Ապրելով թավշյա ամեն մի հոգում:
30.03.2014
*******
Ախալքալաքին
Թե մնացի չքնաղ տեսքիդ կարոտով,
Վերադարձըս քեզ կլինի լոկ ոտով,
Դու հին ամրոց, քարե ոստան ու դղյակ,
Դու հայրենի ծննդավայր իմ քաղաք:
Դու պատանի հին հուշերի նոր քաղաք,
Թողիր դու իմ կրակ սրտում քաղցր հուշ,
Դու, Ջավախքի լուսեղ աստղը երկնի տակ,
Իջևանող դու խաչմերուկ քաղցրանուշ:
Արշալուսդ մովերի մեջ ու խաղաղ,
Հեռուներից որպես օջախ կհիշեն,
Քրիստոնյա հին դարերից երգ ու տաղ,
Եկեղեցիդ սուրբ խաչ կրող, քարաշեն:
Դու հին օրից դեռահասի հարսանիք,
Ու խնջույքի, հարգանք տուրքի մեծ անուն,
Դու մեծ վրան վիրահայոց ու տանիք,
Դու հյուրասեր ու արդար սեր, քաղցր քուն:
Բանաստեղծի և գուսանի բնօրրան,
Դու Հայության կրթօջախը Ջավախքի,
Դու բլբուլի քաղցր ձայնը հազարան,
Կանգուն պատը, խոր արմատը իմ մտքի:
29.03.2014
Սամսարներից մինչ ափերը դրախըի
Դո՛ւ ես, Ջավա՛խք, կապում գունեղ ծիածան
Դու պանծալի բարձր անուն անհաղթի,
Շարունակող մեծ ավանդը հայոց տան:
Փարվանայից մինչև ափերը Քուռի
Սիրտս թռավ մեծ Աբուլի փեշերով,
Տարածվելով քաղցր ձայնը ծիծեռի
Արտույտն արտից թռավ քաղցր հուշերով:
Այն հուշերը հիմա սրտիս կապած թել,
Որ տանում եմ ինձ հետ հրաշք մի աշխարհ,
Ծփու՛ն արտեր, ես ձեզ շատ եմ կարոտել,
Կանաչ լանջեր ու սրերիի մամռոտ քար:
Սարն եմ ելել բարձրագահ Աբուլի,
Վառ օրերը, ավա՜ղ, անցավ, երանի՜,
Ունկնդիր եմ եղել ձայնին բլբուլի,
Դաշտերն իմ դեմ ինչպես շալ խորասանի:
Ինչքա՜ն-ինչքա՜ն սերունդներ ես ճանապարհել,
Դու լեռնաշխա՛րհ, սքանչելի, ալպիական,
Դառնություն ու տառապանք ես քեզ հետ տարել,
Ջավա՛խք աշխարհ, զմրուխտ հովիտ դյութական:
29.03.2014
Ջավախուհի
Օ՜, Ջավախքի չքնաղ աղջիկ,
Արևահամ, դրախտաբույր,
Դու հին տարազ ու նոր ալիք,
Սարից իջնող քաղցրիկ ջուր:
Դու արշալույս, դու խնդություն,
Դու առավոտ Ջավախք հողի,
Ծարավների մեծ գոյություն,
Ջահել սրտեր հագեցնողի:
Դու ջինջ օդը լեռնաշխարհի,
Հեռուների քաղցրիկ ձայն,
Շողերի մեջ քնքուշ փերի,
Դու սիրտ կապող վառ ծիածան:
Քո ոտքերի խանդոտ փոշին
Մեծ գանձի հետ չփոխեցիր,
Դու փարվեցիր իմ վառ հուշին,
Հրա՛շք աղջիկ, Ջավախեցի՛:
30.03.2014
*******
Երջանկության մեջ չկա թերություն,
Երբ այն կամավոր կամքով է գալիս,
Քաղցր նեկտարին կհաղթի թթուն,
Անգետի դիմաց գիտունն է լալիս:
Զոռով չի լինում կամ արհեստական,
Նա իր ճամփով է գալու գնալու,
Երջանկությունը լուր է դյութական,
Անհետանալիս նորից է գալու:
30.03.2014
*******
Այնտեղ, որտեղ դեռ մշուշ է
Խուլ վայերում բնության,
Գիշերն իջավ, արդեն ուշ է,
Կատարները մտան քուն:
Մութ գիշեր է. Որբ ու անտուն
Ծվարեցին մեղմ ու լուռ,
Երազանքով նրանք անքուն,
Իրենց բախտին բաց մի դուռ:
Աստված օրհնի ճամփան ձեր բարդ,
Ո՜վ, աշխարհի որբ ու խեղճ,
Որ այս հողի ամեն մի մարդ
Չընկնի անհայտ ցավի մեջ:
30.03.2014
*******
Դեպի տուն
Իմ ծարաված սիրտն ասում է՝ գնա՛, պոետ, դու երկիր,
Ճամփաներից օտարության՝ որպես դու Հայ, մի՛ թեքվիր,
Պապենական կարոտ հողում այնքան գանձեր եմ թողել,
Հայրենիքից ու Հայ հողից դեռ իմ սիրտը չի պաղել:
Ինձ ասում է՝ գնա՛, գնա՛, հեգին իմ պարզ ու տրտունջ,
Որ քեզանով ավելանա պանդուխտ հայի մի նոր շունչ,
Վերջին հոսքը հայի համար այնքան բարդ է ու հուզող,
Հեուներում բաժին չկա թեկուզ չբեր մի բուռ հող:
Թե ինչո՞ւ է այդպես մեխվել ուղեղի մեջ հայերի,
Որ օտարի տենդոտ ջուրը հստակ է ջրից հայի:
Ինչպե՞ս լինի, որ կանգ առնեն, խոսքըս հասնի ամենքին,
Որպես հորդող գետի առաջ՝ պատնեշ լինի իմ հոգին:
Տեսել եմ ես իմ աչքերուվ հայի բախտը գաղութում,
Ոմանք տված մոռացության, ոմանք փառք են աղոթում,
Թե բախտ էր պետք, կունենայիք այն փառավոր աշխարհում,
Ոչ թե քենով դուք մնայիք օտարության ափերում:
Մի փոր հացը այն մեծ գանձ չի, եթե ուզե ամեն մարդ,
Ու չի ելնի տանից գնա, որ վաստակի ցավ ու դարդ:
Քաղցր պատառ որոնողը միշտ կմնա առանց հաց,
Ա՜խ, տեր Աստված, ի՞նչ կլինի իմ աղոթքին դուռդ բաց,
Եվ բաց դուռը աշխարհների, որ պանդուխտներն դառնան տուն,
Որ չկորչեն հեռուներում, նորից գրեն հայ անուն:
31.03.2014
*******
Երջանկության մեջ տրտում չեմ այնքան,
Որքան քո կողքին տխրություն պատած
Ու ինձ այրում է տեսքդ դյութական՝
Ինչպես արևը դեռ մայր չմտած:
Խոտերի վրա քամին է պարում,
Տարածվում է լուռ կարկաչը ջրի,
Հովերը հեռվից համբույր չեն բերում,
Որ մշուշի մեջ սիրտս համբուրի:
Խավար երկնքից կախված է մի թել,
Որ խռով ու հեզ զույգ սրտեր կապի,
Ու շյուղի վրա կոկոնն է բացվել,
Գուցե նշանն է հոգու տագնապի:
05.04.2014
*******
Մարմա՛նդ հովեր, իջե՛ք վար,
Սարի կանաչ փեշերին,
Սի՛րտ իմ, դու էլ երգի յար՝
Սպասելով գիշերին:
Հավքե՛ր, դուք էլ հետևից
Սարի իջեք մի բացատ,
Կարոտ կառնեմ ձեր թևից
Ու համբուրեմ հատ առ հատ:
Ու երբ մութը իջնի լուռ
Սերը թաքուն հանդես գա,
Թե կա սրտի փլված դուռ,
Թող այն լցվի ու խնդա:
07.04.2014
*******
Դու հին ամրոց
Դու հին ամրոց լեռնաշխարհի,
Օ՜, Հայաստան, քարոտ ու միշտ
Հեռուներդ թագավորի,
Մութ անցյալդ կարոտ ու վիշտ:
Սիրող հոգու քարե մսուր,
Բազում խորհուրդ ու առավոտ,
Դու դարերի վահան ու սուր,
Գագաթներդ՝ արևի մոտ:
Ժամերգություն ու պատարագ,
Դու սրբություն ու խաչագիր,
Դու ցավ հողի անմար ճրագ,
Ու վանքերի խոշոր երկիր:
Դու քանքարի մեծ սիրահար,
Դու ամեն ինչ ու ամնուր,
Դու հորովել ու հին քնար
Ու հրդեհված կրակ ու հուր:
30.04.2014
Հիշատակի օր
Երեսուն վեց հազար և վեց հարյուր օր,
Այսինքն՝ մի դար այն սև օրերից
Հայոց աշխարհում մեծ սուգ է այսօր,
Այսօր իմ հոգում եղեռն է նորից:
Հայոց լեռներից դեպի սև Դեր-զոր
Գեղգեղաց ձայներ մեղսոտ, ահարկու,
Ու դառն օրերից անմոռաց այսօր
Պատեց մրմուռը ամեն Հայ հոգու:
Այսօր լուռ թախծեց քարը Սասունի,
Պոլսո կողմերում չնշվեց ջարդը,
Ծաղիկները վառ թոշնեցին Վանի,
Այսօր Կարինում չբացվեց վարդը:
Տոկում է այսօր վեհ Արարատը,
Տե՛ս, ոտից գլուխ նա սև է հագել,
Այնտեղ վշտում է և անապատը,
Ու Հայ մեծ ողբից երեսն է թեքել:
Այսօրվա օրը եղեռնի օրում,
Ո՞ր մեկին հիշել դեմքերով դալուկ,
Այս սգի օրը ցավոտ աշխարհում,
Մորթեցին անխիղճ ծեր, կին, ու մանուկ:
Սիփանը ձայնեց, Վանը լաց եղավ,
Վասպուրականը ողողվեց վշտում,
Այսօր Հայ սրտում արյունը պաղավ,
Այսօր չծաղկեց ծաղիկներ դաշտում:
Պայծառ արևը չծագեց վերից՝
Մեկդարյա ողբը պահած իր սրտում,
Ահավոր ձայներ ելան խոր ձորից,
Արագածն այսօր մռայլ է, տրտում:
Կա մի երազանք խռով իմ հոգում,
Թուրքը հեռանա լանջից Սիփանի,
Խունկ ու մոմ ծխա Վարագա վանքում,
Հայը հագենա ջրերից Վանի:
Բնությունն այսօր խռով է լուռ՝
Դատապարտելով անողոք չարին,
Կարմիր է հողը, իսկ հովը մրմուռ,
Հայոց լեռների ծաղկող լանջերին:
Այսօր ողբում է ձեզ վիշտը անհուն,
Կորած շիրիմներ՝ որբ ու անանուն,
Լույսը թող իջնի այսօր ձեր հոգուն,
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռությո՜ւն:
01.04.2014
Մի օր կթողնեմ ժխորն աշխարհի,
Կելնեմ Հայկական լեռները քարոտ,
Ու պինդ կփարվեմ մի մամռոտ քարի
Ու կառնեմ անհաս լեռներից կարոտ:
Կնայեմ շուրջըս աշխարհի մի հին,
Կտեսնեմ հեռու դարերը մթին,
Կկանչեմ ձայնեղ, որտե՞ղ ես, դու քեն,
Նույն ձայնով սարերն ինձ կարձագանքեն:
Կտեսնեմ հեռվից ճամփաներ գաղթի,
Ճամփաներ մահվան ու վիշտը վսեմ,
Որպես ուրվական տառապած բախտի՝
Աղաղակներն իմ հոգուց կլսեմ:
Կլսեմ հեռու ձայնը արքայի՝
Միջին դարերի երկնքից կախված
Կտեսնեմ այն հին աշխարհը Հայի,
Տուն, դուռ ու դարպաս սրերով մեխված:
Կմնամ այնտեղ՝ սարերի լանջին,
Հայոց աշխարհի բարձր ու տարեց,
Կսպասեմ հայի հաղթական կանչին,
Կսուզվեմ անցյալ մշուշների մեջ:
11.04.2014
Իմ հայրենիք
Իմ հայրենիք՝ կարոտ ու հին,
Դու ինձ մոտիկ ու թանկագին:
Դու անմոռաց հուշ դարերի
Ու վեհանիստ երկիր սարի:
Դու գթության հիմքն աշխարհի,
Երախտագետ միտք ու բարի:
Դու աշխարհի ամրոց ու թագ,
Դու խաչագիր ու պատարագ:
Դու Արարատ ու մեծ ավանդ,
Արևմուտքըդ՝ բողոք ու խանդ:
Դու Հայաստան ու արեգակ,
Մութ հուշերրըդ քարերի տակ:
Շանթեր տեղաց ամեն քարիդ
Արևելքի դու մարգարիտ:
Արևահամ քաղցր պատառ,
Դու Մաշտոցի գրեր ու տառ:
Դու հին երկիր թագավորի
Ու պատմագիր արնոտ ձորի:
Դու քարե տուն, կանաչ բոստան,
Դու եռագույն, իմ Հայաստան:
14.04.2014
*******
Հորս
Երբ նայում եմ քո դեմքին ծերացած,
Տեսնում եմ անցած օրերդ խավար,
Կարդում եմ այնտեղ խոր էջեր գրած,
Դու ինձ միշտ խորհուրդ ու մեծ գանձասար:
Եղել ես բարի բոլորի դիմաց,
Չար խոսքը երբեք մտքիցըդ չի անցել,
Անցել ես ճամփան քո արդար ու բաց
Ու խոր մարդկային մեծ անուն գանձել:
Առավոտի պես խորհուրդ ես եղել,
Վհատին մաղթել հույսե՝ բյուր ու հոծ,
Մայր հողից խոնարհ գանձեր ես պեղել,
Տարիների մեջ դարձել և հնոց:
Ու մոտենում է մեկդարըդ կլոր,
Ողջունում եմ քեզ, ո՜վ, դու հողի մարդ,
Թող դառնա օրհնանք տենչերըդ բոլոր,
Որտեղ երկարեց ճամփադ խիստ ու բարդ:
11.04.2014
Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին
Ես սիրում եմ քո երգերը սիրտ գերող,
Ո՜վ անարատ դու հայուհի ու քնար,
Դու երգեցիր արյունածուծ քար ու հող,
Համերգեցիր քո նուրբ ձայնով մի սուրբ վայր:
Անժամանակ դու հեռացար մեզանից,
Քո փոխորեն էլո՞վ երգե գորանի,
Ինչքա՜ն սրտեր արտասվեցին քո ձենից,
Երբ ձայնեցիր հողից Մուշի ու Վանի:
Ու որբացավ <քելե լաոն> քեզանով,
Ծով աստղիկըդ մթնեց Հայոց երկնքում,
Դլե յաման սիրտըդ թռավ Վանա ծով,
Ինչքա՜ն երազ թերի մնաց քո երգում:
Քեզ լսել եմ ՝ որպես աղոթք առօրյա,
Քո նուրբ ձայնից աղերսել եմ իմ հոգին,
Քո աստղային հոգին թող միշտ հուրհրա,
Հայաստանեաց փայլուն քարը դու անգին:
21.04.2014
*******
Արաքս
Եկա քեզնից իմանալու,
Թե քանի՞գյուղ այնտեղ մնաց,
Ով է այնտեղ հեկեկալու
Հոծ զոհերին Հայ կոտորած:
Խոսի՛ր Արա՛քս, ասա գե՛տ իմ,
Բերի՞ր քեզ հետ հեռվից կարոտ,
Մնացել է այնտեղ շիրիմ,
Թե՞դարձել է հուշը արոտ:
Կա՛նգ առ, Արա՛քս, լռեք մեկտեղ,
Բյուր զհերին այն անմոռաց,
Հետո հոսեք ինչպես հեղեղ,
Տանենք վիշտ մեր գիրկն առած:
Ո՞վ իմանա, գուցե նորից
Ամեն մի զոհ պիտ աշխարհ գա,
Պիտի ծնվեն նրանք մորից,
Որտեղ թուրքը խոցեց ագահ:
Որտեղ մնաց մի դառնաշունչ,
Անհավասար մի ահազանգ,
Ու ծաղիկներ կարմիր ու փունջ
Ու անմեղի թիակ ու գանգ:
Ալիքներդ կուզեն խոսել,
Բայց սգում են, անվերջ սգում,
Արա՛քս, խաղաղ երբ ես հոսել,
Արդյոք ունես դու խինդ հոգում:
Թե չես խոսում դու այնտեղից,
Թո՛ղ ինձ, Արա՛քս, անցնեմ գնամ,
Խաբար առնեմ մեր հին գեղից,
Հուշերի մեջ անհետանամ:
Թո՛ղ ինձ, գե՛տ իմ, կաղաչեմ,
Թող ինձ թաքուն գիշերով,
Անցնեմ կարոտ իմ ճամփան
Արարատի փեշերով:
07.04.2014
*******
Հրա՛շք, դու ինձ համբուրի
Քանի մութը չի հասել,
Որպես տենչը շատերի՝
Ես էլ եմ քեզ երազել:
Դու անունով դյութական,
Հրաշալի խիղճ ու գութ
Ունես արև դու այնքան,
Դավի դիմաց գորշ ու մութ:
Հեքիաթային դու աշխարհ,
Առավոտի արեգակ,
Մեռած հուսի անգին քար,
Հրա՛շք, հոգու ոսկե թագ:
08.04.2014
*******
Վարդը բացվեց մայիսին
Ու խորհեցի ես ինձ հետ,
Առա՞տ դու լուր իմ մասին,
Թե՞մոռացար առհավետ:
Թե խռով ես ինձանից,
Ցրի՛ր քենը քո հոգու,
Որ արթնանամ քո ձենից,
Խորհենք մեկտեղ ես ու դու:
Որ չմնանք մենք խռով,
Այս աշխարհի կույր մասում,
Սերը դառնա մի մեծ ծով
Մեր խոր ու վառ երազում:
08.04.2014
*******
Երբ հիշում եմ վառ օրերը իմ անցյալ,
Հեծկլտում է սիրտս այն մեծ կարոտից,
Ինձ թվում է, որ չեմ ուզում հավատալ,
Որ ես անցա իմ մուրազի այն մոտից:
Երբ գալիս է մանկությունըս իմ առաջ,
Լուռ նայում եմ իմ հեռավոր հեքիաթին,
Ու մտքերով սլանում եմ խենթ ու քաջ՝
Չտեսնելով իմ երազը քաղցր ու հին:
Այնքան վառ էր երկինքը այն ու լազուր,
Որ նայելով չէին հոգնում աչքերն իմ,
Այնտեղ մնաց կանաչ գարուն, խոսող ջուր
Ու մնացին հոգու կարոտ մտերիմ:
08.04.2014
*******
Ծաղիկները մտել են քուն՝
Երազներով իր անուշ,
Իսկ ես տեսա մեղմ ու թաքուն
Այն աղջկան կարմիր թուշ:
Ծաղիկներից առա համբույր,
Լուռ փարվեցի նրանց ես,
Ու մնացի գիշերը հյուր
Մեծ ճամփորդի այցի պես:
Գլորվեցին օրերը այն,
Թե ո՞ւր կորար, իմ երա՛զ,
Անհետացան երգերն ու ձայն
Հեռուներում իմ անհաս:
Չե՛մ կարոտի էլ ձեզ, օրե՛ր,
Որ չպատի մեծ ծարավ,
Կար ափսոսանք, կարոտ ու սեր,
Ժամանակը, որ տարավ:
Էլ ի՞նչ կայնքի քնքուշ օրեր,
Էլ չի՛ գալու այն երբեք,
Մտորելով՝ հիշում եմ ձեր
Քնքուշ հովը՝ որպես երգ:
08.04.2014
Անմոռանալի հուշ
Այսօր մեծ սիրով քեզ կանչում եմ ետ,
Օ՜, ջահելության կրակոտ հեռու,
Ե՛կ, գումարեմ իմ նոր օրերի հետ,
Որ չհեռանաք իմ անցյալն ու դու:
Հիշում եմ խումբը այն աղջիկների
Կիսամերկ ու հեզ ջրում լողացող,
Ամեն մեկը լույս իմ մութ այրերի
Դեռահաս ու կույս սով աչքեր ծաղկող:
Եկե՛ք, հե՜յ, հովե՛ր իրիկնապահի,
Փարվե՛ք ինձ ինչպես մի մամռոտ քարի,
Ու այն օրերից ձայնիր, ո՜վ, փերի,
Որտե՞ղ մնաց քո խինդը աչքերի:
Անցան օրերը, բայց չեմ մոռացել,
Արեգակ ու ջուրն այն սարի փեշին,
Կանչը ջրերի դեռ չի հեռացել,
Որ մնաց անվերջ իմ քաղցր հուշին:
15.04.2014
*******
Քո աչքերի, քո աչքերի, քո աչքերի խորքում կրակ,
Իմ մտքերի, իմ մտքերի հորիզոնում լի աղաղակ:
Քո կրծքի տակ, քո կրծքի տակ սիրտդ այնպես է տրոփում,
Որ իմ հոգին, որ իմ հոգին քո լի սրտի զարկն է չափում:
Քո հայացքը, քո հայացքը առանց շշուկ ասում է ինձ,
Որ ես արդեն մոռացել եմ ամեն մի միտք քաղցր ցավից,
Քո ուսերի, քո ուսերի, քո ուսերի կարոտը մեծ
Որպես սուրսայր ու խորախոց իմ կրակոտ սիրտը խրեց:
16.04.2014
*******
Սիրտը
Սիրտը աղբույր է ու պատառ հացի,
Սոված ու ծարավ այնտեղ է սերը,
Սիրտը փակ դուռ է, թե ով այն բացի,
Եվ ով իմանա նրա մտքերը:
Սրտին է չոքում թախծոտ մշուշը,
Սիրտն է տանողը ավլի ու քան,
Սիրտն է վերցնում ցամաքած ուժը,
Ու հույս տվողը սիրտն է դյութական:
16.04.2014
*******
Աստղերը թող վար նայեն,
Ունկնդրեն իմ երգին,
Առանց թախիծ փայփայեն,
Լուսավորեն իմ հոգին:
Թող ինձ մութից ազատե,
Լուսինն աղոտ գիշերի,
Թող իմ դեմքին լույս պատե,
Որ չմնա այն թերի:
Որ աստղաբույլ երկնքի
Նուրբ շողերից հագենամ,
Փնտրեմ ճամփան իմ կյանքի,
Որպես ճամփորդ հյուր գնամ:
Գտնեմ ճիշտը մութ օրի
Չանհետացած, դառնահամ,
Զգամ վիշտ շատերի,
Բեռնեմ ուսիս ու գնամ:
18.04.2014
*******
Դու խնդության հեկեկանք,
Սիրուց գերված մեծ վկա,
Դու սուրբ հոգու ուխտած վանք,
Ու աղոթքը Նարեկա:
Կրակ աչքեր, սիրտըդ հուր,
Ո՞ր մեկի հետ ես մնամ,
Ես ծարավ եմ, իսկ դու ջուր,
Ե՛կ, քեզանո՛վ հագենամ:
Ելնեմ անել այս կյանքից,
Վերադառնամ դեպի կյանք,
Եվ դու դուրս գաս քո խանդից
Իմ երազի անրջանք:
18.04.2014
*******
Չար
Չարի համար չկա գույներ գույնզգույն,
Չի ունեցել նաև նա սիրտ ու հոգի,
Կարմիր գույնը հիշեցնում է ալ արյուն,
Իսկ գույնը մութ, դա նշանն է սև սգի:
Չարի ձեռքը միշտ եղել է արյունոտ
Սաստկությունից և դիմակը ահավոր,
Անգետ գործը միշտ մնում է չարի մոտ,
Սև հետքերը անմահանում դառն ու խոր:
Չարի միտք պարուրված է մշուշով,
Դեմքը մռայլ, որ չի տեսել լույս ու շող,
Գործը նրա միշտ մնում է չար հուշով՝
Սով աչքերը հագեցնելով մի բուռ հող:
*******
Մռայլ են օրերն գալիս, անց կենում
Հեռու կողմերում վառ արեգական,
Ծաղիկն է հողի վրա քաղցրանում,
Իսկ ես մորմոքի ու մոգի վկան:
Անցյալ հուշերի լաբիրինթոսից
Ելնում եմ հազիվ՝ շալակած մի դար,
Դառնությունների դաժան քաոսից
Դեռ ոխի մեջ են լեռներ ու կատար:
Փակվել է իմ դեմ արևի ուղին,
Ճառագայթը վառ մութ է տարածում,
Նայում եմ երկին, նայում եմ հողին,
Նորից գիժ քամին իմ դուռն է ծեծում:
Ուզում եմ կյանքի ճշտով հագենամ,
Չոքեմ աշխարհի կեղծավոր բկին,
Ուզում եմ մխված մի նոր դուռ բանամ,
Որ խաղաղ մնանք ես և իմ հոգին:
22.04.2014
*******
Ջավախից եմ
Ջավախից եմ ես, Կուլիկամ գյուղից,
Ու էրզրումի հին հյուսած շյուղից,
Հայոց աշխարհը տվեց ինձ քնար,
Աբուլ մեծ սարը տվեց գաղափար:
Որ ես երգեմ քլոռօղլու սարից,
Մինչև փեշերը ճարտար Նեմրութի,
Որ ես շունչ առնեմ Հայոց աշխարհից
Ու չմոռանամ Հայ հեռուն մութի:
Ջավախքից եմ ես, այո՛ Ջավախքից,
Այսօր ես հեռու, սիրտըս սարի մոտ,
Տրտում հեռացա քո արդար կողքից,
Ու մնաց երազ, ծարավ ու կարոտ:
Սարերից եմ ես Ջավախք աշխարհի,
Մարմանդ հովերը որ կա, այդ ե՛ս եմ,
Փարվում եմ քնքուշ, ամեն մի քարի
Եվ իմ թանկ Ջավա՛խք, քեզ հետ կխոսեմ:
23.04.2014
*******
Սգի օր
Լսե՛ք ձայնըս, ո՜վ մեծ հողի ժողովուրդ,
Որ հնչում է հին ջութակի լարերով,
Լսե՛ք բազմաչարչար ազգի մի խորհուրդ,
Որ տարել է ուսին առած դարերով:
Ես չեմ ասում պատերազմի հետքերից,
Որ եղել է երկկողմանի մահացում,
Այլ խոսում եմ բարբարոսի մտքերից,
Որ մեկ դար է չեղավ Հայ հարցի լուծում:
Ի՞նչ է պահած սև անվան տակ Եղեռնի՝
Ահ ու սարսափ, վայրագություն, մահի բոթ,
Ասում են, թե անմեղ հոգին կհառնի,
Ինչքա՞ն մնալ լուռ ու խաղաղ դավի մոտ:
Լսե՛ք մարդիկ, հողագնդի այս խավար
Որ չատեցին դահիճ թուրքի մեծ սրին,
Բլուրներին եղան դիերն հավասար
Անցած դարի այն սև ու մութ օրերին:
Թե ի՞նչ արեց վայրագն անգութ ու դաժան,
Լոկ հայտնի է հայի սրտինդառն ու խոց,
Եկե՛ք, տեսե՛ք, մութ վայրերը հիշարժան
Ու հարցրե՛ք հայ գետերին խորախոց:
Ո՞վ է տալու պատասխանը զոհերի,
Որ արյունից դարձան գետերը հորդող,
Ո՞վ է գալու Հայ աշխարհը տեսնելու,
Երբ մեծ Հայքից մնացել է մի բուռ հող:
Ո՞վ կլինի սուր հանողը հանցագործ
Ու կոչվում է առանց ախտի խենթ ու գիժ,
Բայց դահիճը խոցեց մտքով չարագործ,
Այդպես մնաց մինչև այսօր անպատիժ:
Արդարություն ու գթություն, դատաստան,
Մեծ ժողովուրդ՝ արևելք ու հարավի,
Արևմուտքին ինչի՞ն է պետք Հայաստան,
Գուցե հյուսի՞սն է արդարը երևի:
Արեգակը նուրբ շողերով ահագին
Ամեն մեկին նա փարվում է հավասար,
Իսկ դու, դահիճ, ինչո՞ւ առար Հայ հոգին
Ու մնացիր դարերի մեջ նենգ ու չար:
Լսե՛ք, ձայնս դեռ չի մարել, կհնչի,
Ամեն թռչուն թող իմ ձագին տուն կանչի,
Ինչ որ խաղաց ոճիր գործող գլխի մեջ,
Բյուր ազգերին թող այն լինի դաս ու էզ:
Տվեք այսօր բյուր զոհերին պատասխան,
Մնացել եք թե հետնորդներ վայրագի,
Մեծ ոճիրը դարձավ հարյուր տարեկան,
Լա՛վ իմացեք, այսօր օրն է Հայ սգի:
Ո՜վ ժողովուրդ՝ քաղաքակիրթ ու տարբեր,
Խնայեցե՛ք Հողագունդը այս մի բուռ,
Թե որ հողն է ձեզ պարգևում կյանք ու սեր,
Ինչպե?ս մնալ այս դժոխքին համր ու լուռ:
24.04.2014
*******
Դեր- Զոր
Ես էլ ձեր աչքերով տեսա արհավիրք,
Ես էլ զգացի դառնությունը ձեր,
Ինձ էլ նետեցին ձեզ հետ մահի գիրկ,
Անթաղ, անշիրիմ, ով անմեղ զոհեր:
Տառապանք ու լաց երբեք չի լքի
Ինձ այս անարդար տառապանքներում,
Չեմ եղել վկա խստաշունչ բքին
Եվ մութ տեսիլքին արնոտ վայրերում:
Բայց հայտվում են գաղթական մայրեր
Գիշերվա մռյալ ու մութ շերտերում,
Իմ դեմ ննջում են ահավոր վայրեր,
Որտե՞ղ մոխրացան թշվառներ հրում:
Որտե՞ղ սուր հանեց թուրքը հայի դեմ,
Որտե՞ղ վառեցին ու խողխողեցին,
Ահեղ ջարդերից անխիղճ ու դաժան
Շիկացան նրանց սրեր ու կացին:
Դե՛ առ գրիչըդ ու գրի, պոե՛տ,
Ահազանգերից անզոր ու իզուր,
Ու մտերմացիր մեծ վշտերի հետ
Եվ մի մոռացիր չարի դեմք ու սուր:
Դեր-զոր, ավազ արաբական,
Մեծ գերեզման անմեղ զոհի,
Դժոխքի դուռ եղերական,
Շեկ անապատ դու սև մահի:
Դու արյունով հունցած խմոր՝
Մահը գրկած դառն խոցի,
Դու աչքերը կալանած մոր,
Որ դուրս չեկավ արցունք լացի:
Կլանեցիր խեղճ ու տկար՝
Չտեսնելով գիժ ու խենթին,
Թե քո գրկում էլ տեղ չկար,
Որ ատեցիր անմեղի դին:
Քանի՜-քանի՜մայրեր ու կին
Ուժասպառ ու թափառական,
Տալով շունչը իր մանուկին,
Մեռան հողում արաբական:
Իսկ մանուկը դեռ մայր չասած՝
Միայն լացով էր հագենում,
Ստինքներին մոր չհասած՝
Չարի ձեռքով այդպես գնում:
Դեղին ավազ, խաղաղ ու լուռ,
Վերից կախված ահազանգեր,
Հորիզոնը սև մահի դուռ
Եվ կուտակված մռայլ ամպեր:
Թե քշեցին վերջին գիրկը սև դժոխքի,
Մահը դարձավ սովորական,
Թե ո՞վ էր տերն այս մեծ մեղքի,
Որ տեսիլ չէր պատահական:
Անապատը անզորին է կլանում
Ու դարձնում խաղալիք,
Ու գլուխը օձն է բնից դուրս հանում,
Երբ տեսնում է նոր ալիք:
Անխիղճ արև, անխիղճ դահիճ,
Հեխկլտացող վույ վայի,
Հոգեվարքի ձայներ ու ճիչ,
Ա՛յդ էր թշվառ բախտը Հայի:
Որ ոչ պիտի տանը մեռներ
Հայրենական պատերի տակ,
Պիտի պարզեր երկինք ձեռքեր
Անապատում անհիշատակ:
Հազար ու մի ցավով լի
Հեծկլտում է սիրտըս բորբ,
Թե ո՞ւր կորան տխրալի
Այդքան թշվառ, այդքան որբ:
Թե ա՞րևը տապալեց
Շեկ ավազին շիկացած,
Թե՞դահիճը սուր խրեց,
Երբ թշվառներ ընկան ցած:
Խեղդվում էին ծարավից
Ու ոճիրից դառն ու սոսկ,
Ընկան, հանգան խոր ցավից
Առանց շշուկ, առանց խոսք:
Էլ ճար չկար գնալու,
Մահացել էր ուժ ու կամք,
Միայն քամին էր լալու
Մութ երեսին ավազի:
Արաբական շեկ փոշի,
Ով դեմ ելներ գիժ քամու
Դեր-զորը թող միշտ հիշի
Չարությունը թշնամու:
Թող վեր պարզվեն, որ հասնի
Բյուր ձեռքերը զոհերի,
Թուրքը թող գա տեսնի
Վայրագությունը դարի:
Դժոխքային այդ բանտում
Գուցե կար շունչ Դանթեի,
Չարի թեկուզ արգանդում
Ես նրանց վեհ կատեի:
Ինչքան Հայի գանգ ու թիակ մնացին
Հողմերի մեջ խավարի,
Նույնքան կռունկ սուգով եկան գնացին
Անապատից Դեր-զորի:
Ստեպներից ու գյուղերից հավաքված
Հայ որբերը ո՞ւր գնան,
Անհավասար մահի դուռն է միայն բաց,
Որ աշխարհից հեռանան:
Մի՞թե դա էր հեռանալը
Պապենական ու հայրական իր տանից,
Բռնի քշել ու գնալը
Քարսիրտ Սասուն ու վանից:
Այն օրը, երբ ծնվեցիք,
Թող չբացվեր առավոտ,
Որ հավետ չմնայիք
Դժոխքային մահի մոտ:
Թե կա զորություն, տե՛ր Աստված փրկի՛ր,
Տառապանքներից այս դաժան, դժնի,
Առանց Հայերի ինչ Հայոց երկիր,
Ո՞ւր մնաց անտեր հողը հայերնի:
Լլկեն են վանքում, խորանում, խցում,
Խաչակիր ոխից տասն և յոթ դարյա
Հրեշն է արբել անմեղի ծոցում՝
Սուրբ երես քաշած կտավի վրա:
Պիղծն ու լլկանքը հեզ աղջիկների
Անբան ցուլերի մոթ փարախներում,
Հոգիները լուռ ամոթխած դարի
Խեղդվում էին Եփրատի ջրում:
Բռնաբարումներ խաչքարի վրա,
Որ ամենամեծ հանցանքն է դարի,
Թող անեծք դառնա գիժ ցեղը նրա,
Թող նարնց հավետ լո՛ւսը խավարի:
Ահավոր սոսկ է սև մահը դաժան,
Ամեն մի հոգում դառնությունով լի,
Երբ կոտորում է ամբոխը խուժան,
Լոկ գաղափարն է մահից սոսկալի:
Սոսկալի այդպես գուցե չի եղել,
Երբ մերկ ու տկլոր քշում են առաջ,
Ավազն է նարնց միայն շոր եղել,
Իսկ հանգիստը քունը ահռելի հառաչ:
Կույս աղջիկ ու կին՝ որպես սրբություն,
Իրենց ամոթը խոտով են գոցել,
Քշել են նրանց գյուղերի միջով,
Այդպես անպատիվ սրով խորխոցել:
Անվերջ ջարդերը Աստված էլ տեսավ,
Բայց ձայնը մարեց դաժան տեսիլքից,
Ոչ ոք այս դավին օգնության չհասավ,
Որը գալիս էր մութ արևելքից:
Սեգ մասիսների արյունոտ փեշից,
Մթնոտ ափերից հեռու Սև ծովի,
Ու անմխիթար Սիս ու Մարաշից
Ճամփան ձգվում էր դեպի անապատ:
Իր հողի վրա հարազատ ու շեն
Վերջին անգամ էր հայը տրոփում,
Եկել է վերջը, որ հետո հիշեն,
Թե ո՞վ է հայի պատառը լափում:
Շատերի ծոցում տոպրակներ կարած
Հող էին լցրել, որ իրենց բուրի,
Ու երբ դիերը մնան անշիրիմ
Հայրենի հողը նրան գուրգուրի:
Որ առավոտներ բացվեն խաղաղիկ,
Որ երդիկներից ծուխ ելի նորեն,
Որ հայ աշխարհի ամեն մի ծաղիկ
Նրանց ցավ հոգին բուրմունքով բուրեն:
Անապատվել էր Հայոց աշխարհը,
Բայց ձայներ ու ճիչ չէին ընդհատվել,
Չի արձագանքում էլ ձորն ու սարը,
Թե մահագրգիռ շնչով է պատվել:
Անխիղճ, բարբարոս, տեղահան ու ջարդ,
Մանուկի աչքին այդ խաղ էր, թե ճիշտ,
Թե ո՞վ իմանա կյանքի ուղին բարդ,
Որ մեկը գիժ է, մյուսը մեծ վիշտ:
Բյուրավոր վանք ու ժամեր են քանդել,
Տաճարներ ու բերդ դարձրել փոշի,
Հայ հազարամյա հողերն են բանտել,
Որ Հայն այդ մռայլ պատկերը հիշի:
Արել են այն, ինչ չի եղել կյանքում,
Խոցել են սրով, այրել են հոգի,
Սի՛րտ իմ, ինչու ես դու իզուր տնքում,
Երբ մի դար դարձավ ցավը մորմոքի:
Թե Հալեպում պահված էին մանուկներ,
Անապատը կլանում էր շունչ ու ձայն,
Թուրքի ձեռքից արյունլվա գլխակեր,
Որքան որբեր Դեր-զորի մեջ մահացան:
Սար ու քարեր զրկված հայ բնօրրան,
Ձեզ ցավում է անապատը արյունոտ,
Ճանփաները, որից դեպի մահ տարան,
Դեռ թախծում են ու պահում են մեծ կարոտ:
Հազարավոր դիեր հողի երեսին,
Արդարության դեմքը ով էր փակելու,
Ո՛չ ոք ոչ ոք չտոկացին այդ մասին,
Ով էր չարի տենդոտ սիրտը թակելու:
Ով էր լալու մեռլներին այդքան հոծ,
Երբ բրգացած դիեր էին ամեն ուր,
Ով էր գալու անապատը ցավ ու խոց,
Որ լուռ նայեր արհավիրքին այդ տխուր:
Ոչ ոք չկար, բացի մահից այնտեղ ոչ,
Մեկ էլ դաճից մահի շուրջը բոլորած,
Հեռուներից չեկավ թեկուզ մի թույլ կոչ,
Գոնե մի քիչ թեթևանար վերքը բաց:
Մերկ ու անտեր ընկած կույս ու աղջիկներ,
Հովն էր խաղում նրանց վերև անիմաց,
Դժոխքի մեջ անօգնական, ո՜վ մայրեր,
Լոկ ավազն է փակում ձեր սուրբ լանջը բաց:
Որ դուք մնաք շիրիմ կոչվող հողի տակ,
Երազները ձեր սլանա դեպի տուն,
Որ Դեր-զորը պահի մի մեծ հիշատակ,
Որ չմանք անապատում անանուն:
Ինչպե՞ս դարձան հայ շեները ավերակ,
Հայի ձեռքով տաշած քարը և փոշի,
Բյուր խաչերը անհետացած հողի տակ,
Որ ոչ մի հայ իր անցյալը չհիշի:
Խորանները մնացին որբ, կողոպտված,
Էլ չի գալու ուխտավորը դեպի վանք,
Մարդասպանի համար հայի դուռըը բաց,
Կյանքը երազ այս, էժանից չկա թանկ:
Դպրոց ու ժամ թե կորել էր գորշ ծխում,
Հեռվից նայում աղերսում էր կկուն խեղճ,
Բարբարոսը Պոլսում սարքած կերուխում,
Ծծկեր մանուկ այրվում էին ծխի մեջ:
Դե արի, Հայ, խաղաղ նստիր քո տեղում,
Ժամանակի հետ կսկիծը քեզ հետ տար,
Ո՞վ է նստած պապենական քո հողում,
Դե, ե՛կ, եղեիր այն վայրագին հավասար:
Ժամանակը չի ամոքում ոչ մի ցավ,
Այն խորն է, թե՞երեսանց,
Ժամերը պաղ, զարհուրելի, որ անցան,
Խլեց չարը նրանց հողը և նարնց:
Եղերական տեսիլքները քարացած
Դեռ նիրհում են Հայոց լեռանց լանջերին,
Ահ ու վախից և չեն իջնում նրանք ցած,
Բարձունքներից լուռ նայում են սև ջրին:
Թե ո՞վ նեխվեց իր սեփական մարագում,
Եվ ո՞վ ընկավ արնոտ ձեռքից նամարդի,
Հոգիները թափառում են ու սգում
Ուրվականներ նստած ափին Եփրատի:
Ա՜խ, անաստվա՛ծ Աստված, ինչո՞ւ եղավ այն,
Ինչ որ չեղավ հողի ոչ մի թեժ գրկում,
Թուրք դահիճը անխիղճ խոցոց խոր ու լայն
Վերջին խոսքը Հայը տեր էր հեկհեկում:
Չօգնեց ոչ մի պաղտանք մայրերի,
Որ խնայեր ցուլը մանուկ երեխա,
Հեծկլտում էր մութ մռունչը Դեր-զորի
Ու մինչ այսօր արհավիրքից կդողա:
Ջրերն են լալիս, տնքում է հողը
Հայոց աշխարհի ամեն մի մասում,
Ով Հայ, քո ձայնը ո՞վ է լսողը,
Երբ կյանքի վրա մահն է աղերսում:
Չկա ոչ մի հույս մահազնդանից,
Մռայլ է դեմքը և անապատի,
Քշվում է Հայը Հայաստան տնից,
Մթնոտ ափերից խոլական գետի:
Ինչ որ եղավ արհամարանք ու խոցում,
Ինչպես ելավ անգետ թուրքը հայի դեմ,
Բյուր մանուկներ խորովեցին հուր բոցում,
Իսկ մայերերը ա՜խ, չգիտեմ, չգիտեմ:
Թե գիրչ եմ առել ձեռքըս գրելու,
Թող իմանա Աստված միտքըս խորախոր,
Որ վշտերում ինձ հետ ո՞վ է խորհելու,
Ո՞վ է զգալու այդ խոր ցավը դառն ու հոծ:
Թե ուժ ունես ու սուր ժանիք գազանի,
Ուժըդ չափիր քեզ պես անբան չարի հետ,
Թե ժանիքդ բիրտ է քարից Սասունի
Ունես մի ելքէ մնաս անվերջ մահի հետ:
Հարավային երամներից երկնքում
Լացի ձայնն է միայն իջնում տխրալի
Մռայլ տեսքից ասես աշխարհն է տնքում,
Իսկ թշնամին չար կատարեց լի ու լի:
Ահով սնված մեծ զոհերի ուրվականը համր ու լուռ
Դեռ նիրհում է անապատում խռով ափին Եփրատի,
Այնտեղ մնաց Հայ վախճանը, մնաց կսկիծ ու մրմուռ,
Ո՞վ իմացավ Հայի վիշտը այն հեռավոր, ո՞վ գիտի:
Ու ինձ համար չկա գիշեր, չկա ցերեկ, առավոտ,
Անցած դարի մութ հուշերից ես դառնացած մի հոգի,
Արհավիքի հոգեվարքից կյանքը դրած մահի մոտ,
Ծիածանվեց իմ սրտի հետ որպես կամար մեծ սգի:
*******
Երբ օրն է բացվում իր լույսի ծովից,
Նոր լուր է բերում մեր լուռ ականջին,
Մի տեղ հագեցավ մարդը ծարավից,
Մի տեղ կործանում գիշերի միջին:
Մի տեղ վթար է, լռում է կյանքը,
Մեծ քաղաքների ժխորի ձենից,
Մի տեղ չփրկեց ղողանջող զանգը,
Մի տեղ չարթնացավ հիվանդը քնից:
Մեծ Արարատից ձյունը հավերժի
Հեքիաթի նման հալվի կհոսի,
Բարու խնդրանքը չարը կմերժի,
Թութակը դառնա առակներ կասի:
Օվկիանի մեջ խեղդվում է նավը
Մեծ ողբերգության չնշված ժամին,
Խոր ցավի վրա լցվում է ցավը,
Հույս, Հավատ ու սեր քշում է քամին:
Երբ ամպամած է օրը մեգապատ,
Բյուր երազանքներ մնում է կիսատ,
Մի տեղ կարիքն է խեղդում տկարին,
Մի տեղ տարիքը փաթաթում ծերին:
*******
Արհեստական, քեզ չեմ սիրում,
Որ հոգսերից եռանամ,
Դո՛ւ ես անվերջ գաղափարում,
Թողնեմ ես քեզ, ո՞ւր գնամ:
Ուր հեռանամ քո սուրբ գրկից,
Եվ ո՞ւմ դառնամ ես գերի,
Չէ՞որ ծնվա քո հին վերքից
Ու վշտերից քո դարի:
Հայրենիքն է մարդու հոգին
Ու դեմքերը շատերի,
Պիտի պահեմ դեմքը քո հին
Ու հուշերդ մութ օրի:
Ծնունդ առա քո հողից
Ու ջրերից քո հունի,
Դու ծնվեցիր հեղեղից
Ու սուրբ հոգուց խորանի:
*******
Անքուն գիշերի մութ թևերի տակ,
Խավար ու անել լաբիրինթոսում
Քո վառ աչքերը որպես հուր կրակ
Տիրելու համար վազում եմ, վազում:
Ու չեմ նկատում ճամփիս ոչ ոքի,
Մութ խավարի մեջ թե ով իմանա,
Միայն լուսինը գիտե անհոգի,
Թե ուր եմ գնում, թե որտեղ է նա:
Ու երբ խավարը դառնա ինձ երազ
Ծաղիկի նման բուրմունքով բուրի,
Որոնումը իմ որպեսհին տարազ,
Գա նա իմ մտքի հույսը համբուրի:
Պառվի հեքիաթի նման փաթաթվեմ
Հեռավոր, հեռու, ծարավ ու կարոտ,
Բանամ թևերըս ու սիրով թևեմ
Դեպի բարձունքը իմ հին ու կարոտ:
11.05.2014
*******
Թե ինչո՞ւ է պաղ օրերըս սահում
Տենդոտ ջրի պես լեռնային գետի,
Ու մ իտրտունջ է միշտ իր մոտ պահում
Խռովության մեջ անսահման դատի:
Պարզկա ու անամպ կապույտ երկինքը
Արևի տեղյակ մեծ մութ կպատե,
Բայց անզոր ու զուր տեր Աստված ինքը
Կդառնա հզոր ու ինձ կազատե:
Կազատվեն ինձ հետ երկինք, հող ու ջուր,
Կալանած ձեռքի, բնության, խաղի,
Ու անցած օրից չեմ ասի իզուր,
Կխորհեմ տխուր գաղտնիքը հողի:
11.05.2014
*******
Ամենից առաջ սիրել եմ սարը Հայի հին գերված
Ու կարդացել եմ այնտեղ սև էջեր հայերեն գրված,
Թե ինձ իմանաք որտե՞ղ է գանձը Հայոց աշխարհի
Կասեմ՝ էն բյուրեղ ու դրախտային կատարին սարի:
Հորովելների ձայնը մինչ այսօր պահում է սարը
Ու լեռնաշխարհի լաբիրինթոսից հոսում է դարը,
Ամեն առավոտ բացվում է օրը, դառնում մայրամուտ,
Բայց դեռ խավար է իմ հեռուները այն մամռոտ ու մութ:
Մի հին աշխարհ է ինձ իր գիրկն առած շոյում փայփայում,
Բայց իմ դեմ սարն է մութ հեռուների կարոտած նայում,
Նայում է նայում իմ խռով դեմքին ու չի կշտանում՝
Հիշելով անցած իր ճանապարհը նորից դառնանում:
15.05.2014
*******
Թե երբ է գալու տենչանքն իմ բարի,
Որ ես էլ լինեմ մի քիչ երջանիկ,
Ես էլ հագենամ ցավից աշխարհի
Բոց ու կրակից հովանամ ես էլ:
Թե երբ է, երբ է իմ դեմ բացվելու
Դռները մխված այն դրախտային,
Ու հեռուներից ով է տուն գալու,
Որ խաբար բերի այն հին օրերից:
*******
Երկու ծովի մեջ լողում է մի սիրտ,
Երկու աչքերի ինձ գերող խորքում,
Փայլում են նրանք ինչպես մարգարիտ
Երկու կապուտակ մի ծարավ հոգում:
Թե աստվածային կա հրաշք ու սեր,
Պիտի որ սուզվեմ խորքը իմ բախտի,
Որ ես էլ դառնամ մի մեծ սիրո տեր,
Ես էլ իմանամ մտքից դրախտի:
Լողամ այդ ծովի ալիքների մեջ`
Խորասուզվելով և իջնեմ հատակ,
Երկու վառ արև կապույտ երկնի տակ,
Պահեմ իմ սրտումէ որպես հուր կրակ:
*******
Գարուն բացվեց աշխարհին,
Բացվեց գարուն և իմ դեմ,
Պիտի դուրս գամ մութից հին
Ու գարնան դեմ աղոթեմ:
Թե կա տրտնուջ հավասար
Ու հավասար խնդություն,
Բեռնեմ ուսիս, ելնեմ սար,
Գարունն առած դառնամ տուն:
Գարո՛ւն, քեզնից առավել
Չունեմ, կյանքում քնքուշ բույր,
Գարո՛ւն, դու կյանք ես տվել
Ու երկունքի մեծ համբույր:
Թողիր ինձ մոտ արեգակ
Ու ծիլերի տաքացում,
Թողիր իմ մութ կրծքի տակ
Մի անմոռաց սիրտ լեցուն:
Ողջույն կտամ քո երգին
Դու սիրային խնդություն,
Փռի՛ր լույսըդ աշխարհին
Ու գանձերը քո հոգու:
26.05.2014
Շնորհակալ եմ
Շնորհակալ եմ, որ Տե՛ր, ինձ տվիր
Կորած իմ երգին մի անհաս երազ,
Շնորհակալ եմ, որ տառեր ու գիր
Ծաղիկների պես շարեցիր վրաս:
Որը արյունոտ, որը սիրո հուր,
Որին հարազատ, որը ինձ օտար,
Ծարաված սրտի որը պաղ պաղբյուր,
Որը վեհանիստ ու ձյունե կատար:
Տվիր դու ինձ ձիրք, և՛ հնար, և՛ երգ,
Բյուր հեկեկանքներ և տվիր դավի,
Որ ես գուրգուրեմ տառապանք ու վերք,
Որ Հայրենիքի սիրտը չցավի:
Տվիր վերքերից քամող տենչ ու ուժ,
Հեռու դարերից մոտեցող քամի,
Կամեցար դու ինձ երազներ անուշ
Ու մեծ հրաշքներ տոկացող ժամի:
Շնորակալ եմ, Տե՛ր, որ դու բացիր
Իմ խոր ու երկար ակոսը հերկի,
Պարտք եմ քեզ, Տե՛ր իմ, որ հոգիս լցիր
Ծիածան կապող գույները երգի:
Տվիր տառապանք, և՛ հրաշք, և՛ ցավ,
Անվանեցիր ինձ խանձված ցորեն,
Ինձ տանջող հուրը թե ինձ մոռացավ,
Որ ես խառնեմ խոր կրակը նորեն:
Քայլեցի ես իմ լուռ խոհերի հետ,
Որ տեսնեմ հողի մորմոք ու կարոտ,
Որ չմոռանամ, Տե՛ր իմ, քեզ հավետ
Ինձ հավերժացնող հրեշտակի մոտ:
Շնորհակալ եմ քեզնից, որ դու կաս,
Որ դեռ չի դարձել հույսերըս վերան,
Պիտի սավառնեմ բարձունքներ անհաս,
Որ չմոռանամ աղոթքն իմ լեռան:
Որ չհեռանամ իմ մտքից հեռու,
Չդառնամ անբան հայացքը խուլի,
Չտեսնեմ դարի դառնություն ու վիշտ,
Անգամ մահացող գրգիռը ցուլի:
Օրհնում եմ, Աստված իմ, որ դու նայեցիր,
Որ դու պահեցիր մի ազգ հինավուրց,
Գուցե դու գաղտնի մոր նման լացիր
Ինձնից հեռավոր, հեռու, անմատույց:
Քո աստվածային տված շնորհի
Արմատները խոր իմ սիրտը մտած
Քանի դոփում է, երբեք չի լքի,
Բոլոր խոհերը ծարավ, կարոտած:
Տվիր երկրային սեր ու տառապանք,
Քարերից քամած արցունք ու թախիծ,
Խավար խորքերում տվիր շունչ ու կյանք
Ու մի բուռ կըրակ ծխանի ծխից:
Տվիր ինձ հուշ ադամանդե՝
Վրան քաշած սև պատան,
Գուցե այդ իմ հին ավանդն է
Երկար ու ձիգ գերության:
Տվիր քնար, տվիր և սեր
Այն հեռավոր դարերից,
Քաղցրախոց տվիր սուսեր,
Որ հար տևեմ այդ սրից:
*******
Աչքս բացի տեսա քեզ, ո՜վ, գեղեցիկ իմ աշխարհ,
Այնքա՜ն էիր գեղեցիկ, այնքա՜ն լուսեղ ու խոնարհ,
Ու երբ անցան տարիներ, փոխվեց կյանքը իմ դիմաց,
Իմ դեմ արդեն բողոքներ ու նոր ալիք անիմաց:
Փոխվեց կյանքը հավասար, որ ես չէի նկատել,
Ու իմացա, որ կյանքում կա և՛ սիրել, և՛ ատել,
Ու քայլեցի ես առաջ, դեպի թե ո՞ւր չգիտեմ,
Թե ո՞ւր տարավ ինձ ճամփանէ թողած խնդը մանկության:
Մեծ սեր տեսա իմ ճամփին, ատելություն ու ծիծաղ,
Հասա դուռը դրախտի, տեսա կյանքի դեմքը պաղ,
Այդքան դյութիչ, այդքան թանկ լույսը՝ որպես ադամանդ,
Բայց կար այնտեղ հիացում և տրտումի անվերջ խանդ:
Ծով աստղերի շուքի տակ կախարդական ու խաղաղ
Կորած օրեր իմ կյանքից, նորած լուսին՝ աչքը պաղ,
Ինչքա՜ն ծաղիկ վաղամեռ արքայական մտան քուն՝
Թողած կյանքի մի ծարավ խոնարհ ու հեզ իմ հոգուն:
Կյանքը ծարավ, կյանքը խինդ, կյանքը թերթիկ ծաղիկի,
Մարդը անհուշ մի նավակ ու անծանոթ մի ղեկի,
Միայն գիտեմ, որ կյանքից դեռ ոչ ոք չի կշտացել,
Անօգնական հյուր մարդիկ եկել են ու գնացել:
02.06.2014
*******
Թե լիների ճոխ բնություն
Կանաչազարդ զմրուխտ հագիդ,
Չէի մնա գիշերն արթուն,
Չէի սիրե այդքան հոգիդ:
Գիտեմ, երկի՛ր, որ դու չոր ես,
Դու պատմական այդքան խորն ես,
Ամեն քարըդ մի պատմություն,
Ամեն սարըդ հավերժի տուն:
Չկա քեզ պես ողջ աշխարհում,
Այդքան տոկուն, այդքան ավեր,
Միտքըդ հնար, դու մարտերում
Դու հաղթության մեծ հրավեր:
Չկա քեզ պես և գեղեցիկ,
Դու թանգարան երկնքի տակ,
Բնօրրանըդ բարեկեցիկ,
Հուշըդ՝ աղոտ, ուղիդ՝ շիտակ:
*******
Երբ նայում եմ գերբին Հայոց Պետության,
Այնտեղ այնքան կան պատմություն ու գանձեր,
Ու խորհում է այնտեղ մի միտք դյութական
Թե ինչքան է եղել արդար հիմքը մեր:
Ունի վահան Հայ գերբըը բյուր դարերի,
Թագավորի ունի չորս գունեղ նշան,
Նա է անխաբ պինդ կնիքը քարերի,
Նա է անպարտ Հայի սիտի անբաժան:
Այնտեղ առյուծ, այնտեղ արծիվ համբերող,
Իմաստություն, հպարտություն, գթություն,
Այնտեղ անտես բաժանված է մի սուրբ հող,
Այնտեղ կյանքը միշտ առել է հարություն:
Այնտեղ կա սոււր, այնտեղ շղթա կա և հասկ,
Այտեղ կա շյուղ, կա օրհնություն ու խրատ,
Նա Հայության միակ սիրտն է երկնի տակ,
Այնտեղ կա հուր, այնտեղ կա սուրբ Արարատ:
12.06.2014
*******
Օրհնանք
Աստվածամոր ունեմ խնդրանք,
Որ զուր չանցնի քրտինք ու ջանք,
Որ հաշտ մնա երկինք ու կյանք,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Արշալույսը լինի լուսո կրոնական,
Մարդիկ իրար լինեն խաղաղ ու պատվական,
Հեռուներից թող գութը գա հազարամյա,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Որ աղոթքներ հնչեն խաղաղ լուսածեգին,
Կեսօրն իջնի դրախտաբույր,
Որ հողմերում թեթևանա ծանր հոգին,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Քրիստոսի հրամանով ու ամեն տեղ
Ազնիվ կամքով արդարությանլինի ծնունդ,
Ու երկունքը թեթևանա աստվածային,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Տե՛ր իմ, տեր իմ բխիր սրտից,
Խաղաղ ու նինջ հանգստություն բյուր մեռելոց,
Տուրքդ ցրե նեղ հիվանդի ամեն դարդից,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Խաղաղություն լինի հողի ամեն մասում,
Անհետ կորի հրդեհ, հեղեղ, հողի ցնցում,
Փա՛ռք ձեզ, մտքի մեծ խորաններ,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Մայրամուտը իրիկնային իջնի հանդարտ,
Երկինք ու հող պաշտեն իրար,
Մթությունը թող վեհ ցրե ամեն մի դարդ,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Ամենօրյա տառապանքին տուր մեզ այսօր
Մեծ գթություն, խիղճ ու շնորհ, օրհնանք ու սեր,
Անամպ երկինք հանապազօր
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Ջրերին լույս, խաչակունք ու մկրտումի,
Խորհուրդ ու սեր արքայական,
Թող հույս ցրե համեստ լուսը վառած մոմի,
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Ու հոգիներ արևային քաղցր համի
Սուրբ վայրերից նայեք վերև,
Կանգնիր հողմեր փոթորիկի գիժ քամի
Տե՛ր ողորմե, տե՛ր ողորմեա, տե՛ր ողորմեա:
Հայոց մեծ շիրիմ
Ծիծեռնակաբերդ
Այստեղ իմ սիրտը զարկում է արագ,
Այստեղ անմար է կըսկիծ ու կըրակ:
Այստեղ է արնոտ ձեռքերը չարի,
Այստեղ է հանգչում մեծ վիշտն աշխարհի:
Այստեղ արցունքը ծով է իր հունից,
Այստեղ մեծ տուրք կա հայոց անունից:
Այստեղ արյուն է կաթկթում վերից,
Կա ասյտեղ մրմուռ վշտահար մորից,
Ու չի մոռացվի մեծ ողբը, տե՛ր իմ,
Մեկ միլիոն ու կես այստեղ կա շիրիմ:
Ամբողջ հայության դու ուխտատեղի
Ու հուշաքարը Հայոց հին հողի:
Անմեղ զոհերի դու մեծ հիշատակ,
Ու հավերժացնող Հայոց երկնիտ,
Այստեղ է նշվում մեծ սուգը Հայի:
Այստեղ հնչում է հոծ մորմոք վայրի,
Այս տխուր բերդից ձայներ են գալիս,
Կարծես այն հեռվում զոհեր են լալիս:
Դու հուշակոթող Հայոց վախճանի
Ու տխուր վայրը մայր Հայաստանի:
20.06.2014
*******
Ես հիվանդ եմ քեզանով
Ու կմնամ քեզ հիվանդ,
Գագաթդ լույս աստղի քով,
Ո՜վ սար, փայլող ադամանդ:
Քեզ կմնամ կարոտով,
Օրեր կանցնեն կգնան,
Սիրտըս թռավ քեզնից ծով,
Դրախտային դեպի Վան:
Ինչքան ես ինձ գուրգուրեմ
Քո կորուստը անբաժան,
Չեմ մոռանա, կհիշեմ՝
Որպես ազգի մեծ նշան:
Կհմայեմ քեզ քո վարից,
Ու ման կգամ քո լանջի,
Կունկնդրեմ հին դարից
Հազարամյա Հայ կանչին:
Ու քո մռայլ կապանքին
Չեղավ խնդում իմ կյանքին,
Քեզնով գերվեց որբ հոգիս
Հեռու և մոտ իմ Մասիս:
14.06.2014
Ավարայրից Ղարաբաղ
Ավարայրը թե լուռ իր տխրության ժամին
Հավաքում էր իր մեջ վերջին ուժը բազկի,
Ինչքան կուզե ոռնա գոռ վայրերից քամին,
Նա չի երբեք ընկճի ոգին Հայոց ազգի:
Ավարայրը նորից ձայնեց հեռու մութից,
Կանչեց՝ ելե՛ք Հայեր, հանուն Հայ գոյության,
Ձայներ եկան ահեղ հին Տղմուտի մոտից,
Հայոց ազգի քաջեր արյունի դաշտ մտան:
Տասնհինգդարյա ահեղ պատերազմի քամին
Հայոց լեռնաշխարհում, ինչպես մթին գիշեր,
Օրհնվեց Հայ սուրը իր հաղթական ժամին՝
Վեր հանելով դաժան ու մութ խավար գիշեր:
Մի նոր Ավարայր է Ղարաբաղը հիշում
Ու նոր արյան շիթեր Հայ քաջ երակից,
Կռիվ էր սրբազան երկինք ու հող փոշում,
Արդյոք կար հիացում այդ հնամյա կրակից:
Կար դռների բացում արդյոք Ղարաբաղի,
Թե պիտ մարեր լույսը այդ հինավուրց հողի,
Ով իմանար թե կար կրակների միջից
Ու կսպասեր հաղթը Հայոց արդար կոչից:
Ավարայրը այսօր,Ավարարյրը երեկ,
Ավարայրը հեռու այն հեռավոր թվից,
Թե շունչ մնաց այնտեղ, հով՛եր, ձեզ հետ բերեք,
Հասե՛ք ձայներ զանգի՝ կախված հովի թևից:
Հասավ ուժը Արցախ տանսհինդարյա ոխից,
Հասան անվախ քաջեր Ավարայրի հողից,
Տվին մահու կռիվ, տվին կյանք ու զոհեր,
Հիշեց Ավարայրը, հիշեց նման պահեր:
Որ Հայ ոգին ընկճել անհնար է եղել,
Թե ինչեր է տարել Հայոց ոգին տոկուն,
Որ ժողովուրդ մի հին հույսը դեռ չի թաղել,
Ահեղ հողմերի մեջ միշտ մնացել կանգուն:
*******
Ավարայրը դաշտ է կռվի,
Ավարայրը վիշտ է հեռվի ,
Ավարայրը վայր է քինոտ,
Երկար դարեր Տղմուտի մոտ:
Ով է կանչում հեռվից տրտում՝
Գուցե Հայոց նախահայրը,
Թե հույս դրեց Հայի սրտում,
Որ նվիրեց Ավարայրը:
Ավարայրը բոց ու հրում,
Քաջ Վարդանը փրկեց վայրը,
Պատերազմի մեր օրերում
Ղարաբաղն է Ավարայրը:
06.07.2014
*******
Զարկեց քոչարին , թռան տղերքը,
Կրակների մեջ սահմանի խախտում,
Ահեղ մարտերում մեծ հույս է երգը,
Չե որ կռիվը երգով են հաղթում:
Չէ՞ որ կռվի մեջ չկա համբերում
Ու մահամերձին խաղաղ օգնություն,
Երբ հարազատին սև լուր են բերում,
Այնտեղ մեռնում է և՛ դադար, և՛ քուն:
Բայց թե խոստացան հայ քաջերն անվախ,
Որ պիտի տանեն մի մեծ հաղթանակ,
Ճամփան լի հույսով ձգվեց Ղարաբաղ,
Մարեցին ձայներ լուռ վանքերը փակ:
Ու հոգու կամքով գնացին կռիվ,
Սրբազան կռիվ հանուն գոյության,
Բայց սպասում էր գեղեցիկ մի թիվ
Հայոց քաջերին փայլուն հաղթության:
Արյուն թափվեցին Հայոց հին հողին
Ու շանթեր տեղաց ամեն մի կետում,
Մի անմոռանալի մեծ անուն թողին
Երկար ու արնոտ խոր խրամատում:
*******
Ամենից առաջ քեզ կարոտել,
Ո՜վ, դու անթառամ ծաղկի թերթիկ,
Ամպերն են քո մութ իմ ճակտին պատել,
Դու իմ հնամյա ծխացող երդիկ:
Ամեն առավոտ նոր լուսաբացին
Կանչում եմ մեղա ու Աստվածածին,
Դու ես տուն կանչում այս խավար հեռվից
Եվ դու ես խոսում առօրյա կռվից:
Մաշված քարերը իմ քաղաքների
Խոսում են ինձ հետ հեռու դարերից,
Հոգնած դեմքերը ամեն մի դարի
Ծնունդ են առնում նորից ու նորից:
*******
Կուզեմ քեզ սգալ, չի գալիս արցունք,
Կուզեմ մորմոքալ, չկա մոմ ու խունկ,
Կա միայն մտքեր, որ ինձ լուռ տարան,
Կա ոտքի հետքեր՝ պայտերը վրան:
Իմ նոր մտած մուտքի դռները բաց է,
Այն մտքերը փոշոտ ադամանդով նորած,
Ես չեմ կարող գրել այն, ինչ որ գրած է,
Բայց գրում եմ տողեր այն, ինչ որ չի գրած:
*******
Միթե՞, մի՞թե չեմ կարող գրել մի տող իմ կյանքից,
Որ չտեսա տառապանք, բայց դիմացա այդ ցավին,
Մի՞թե հույսերս կորան, որ կախված է երկնքից,
Որ դուրս չի գա իմ սրտից փշերը սուր նոր ու հին:
Առավոտը ինչպես նոր դեռ չբացված մի ծաղիկ,
Անցյալ կյանքը դառն ու խոր, որ փարվել է ուսերիս,
Ինչքան եղա ունկնդիր սրահներում այս, խաղի,
Ամբոխներից չիմացա ո՛չ <բռավո>, ո՛չ էլ <բիս>:
Որտե՞ղ փնտրեմ իմ կյանքի մեծ փափագը չհագեցած
Ու օրերըս տխրադեմ այն, որ անցավ ու գնաց,
Եվ ո՞ւմ ելնեմ բողոքի անվերադարձ կյանքի դեմ,
Այն վառ էր թե մշուշոտ, աղոթել եմ, կաղոթեմ:
Սիեկանի պես թեթև չնայեցի ես կողքից,
Որ թերի սեր նվիրեմ արհեստական ու ամպոտ,
Թողի մի դար չար ու խենթ ու դուրս ելա այդ մեղքից,
Մանց հոգում իմ երազ ու բյուր շողեր արևոտ:
Հույսս ինձ հետ կտանեմ ու չեմ վանի ինձանից,
Ինչքան ճամփան երկարի իմ խոհերով կմնամ,
Թափառական են դարձել իմ հուշերը հոգելից,
Թե լինեն ինձ մտերիմ, ես նրանց հետ կգնամ:
09.07.2014
*******
Ինձանից առաջ ծնվեց իմ հոգին,
Որ տար ճանապարհ ինձ առաջնորդող,
Որ դառնար մի հուշ ամեն մորմոքի,
Տաներ այս կյանքը ջրի պես հորդող:
Արդարի խանդով երբ աշխարհ եկա,
Ինձ հետևեցին բյուր վերքերը խոր,
Դարձա աշխարհի վերքերին վկա,
Տեսա սիրտ մաշող հեկեկանքները մոր:
Տեսա անկարող, տեսա նենգ ու չար,
Ուզեցի սրտիս սուր փուշը հանեմ,
Արդարի տեսա, տեսա և տկար,
Ուսերիս առա, որ առաջ տանեմ:
Տեսա խնջույքի ստվերը տենդոտ,
Որից լիովին ես չհագեցա,
Սարերի տեսա դմքերը կարոտ,
Որտեղ հանգչում է ցավը վշտի մոտ:
Դարերի միջից անթեղ եմ գտած,
Որ չի ողողե այս լույսն ահագին,
Կարմիր արևը դեռ մայր չմտած
Ինձանից առաջ ծնվեց իմ հոգին:
05.06.2014
*******
Նայում եմ սարի դեմքին մշուշոտ,
Գրված է այնտեղ ցավ ու դառնություն,
Այնտեղ նիրհում են մրմուռ ու կարոտ,
Այնտեղ մտել են ծաղիկները քուն:
Նայում եմ հողին՝ հոգնած ու խոնարհ,
Որտեղ թախծում է արցունք ու արյուն,
Հողը մոռացած վաղուց ելք ու ճար
Ցավոտ մտքերըս տնում է հեռուն:
Եվ ինձ նայում են դաշտերը տխուր՝
Հիշելով հեռու օրերը դաժան,
Ելնում են իմ դեմ ժանիքները սուր
Ծաղիկների մեջ՝ չարքեր ու խուժան:
Նայում եմ ճամփին քարքարոտ ու նեղ,
Թե ո՞ւր է ձգվում այն, ես չգիտեմ,
Խորհում եմ արդար գիժ բնության հետ,
Ինչպես եղել է բարին չարի դեմ:
Գնում եմ անկանգ՝ նայելով ձորին,
Մի խորունկ անդունդ՝ լիքը դավերով,
Քարափները լուռ տնքում են խորին,
Տենչում են այնտեղ քամիներ ու հով:
Մեղմ արշալույսը ինձ թվում է մութ,
Վառ արեգակը՝ խնդության կարոտ,
Առավոտը ինձ որպես մայրամուտ
Տանում է հեռուն հրեշտակի մոտ:
Ու երբ անցնում եմ ճամփան հավերժի՝
Փարված քարավան ամպերի ուսին,
Ճամփան իմ խաղաղ, որ ինձ չմեժի,
Ինձ հետևում են արև ու լուսին:
12.12.2013
*******
Դարերից դարեր փոխվել է շնչող տեսքը աշխարհի,
Դարերից դարեր մարդը հասել է խավարից տիեզերք,
Անցած հետքերը մութ ու անիմաց ամեն մի դարի
Այսօր նման է այն մեկ խավարը հեռավոր վերքի:
Այս քանի՜-քանի՜ անգամ է կայնքը մարել արթնացել,
Ու մեհյաններից հնչել են ձայներ ահավոր ու խոր,
Ինչքան են աչքեր եղերանման լցվել ու թախծել,
Ու մութ այրերում վեհ քարացել է աղաղակը մոր:
Բարձր սարերից փչել է քամին դեպի մթություն,
Միջին դարերից և մեզ է հասել կանոնը մարդու,
Հալածանքների ծովից չեն հասել մարդիկ դեպի տուն,
Եկել են անվերջ, անվերջ գնացել դեմքերով թթու:
Ու սարդի նման հյուսել է կյանքը մի մեծ աշտարակ,
Շարել սանդուղքներ դեպի վեր ու վար,
Որ որպես փարոս հեռվից երևա լույսեր ու ճրագ,
Ու մարդիկ անհերթ ելնեն ու իջնեն:
12.12.2013
*******
Իջավ հովը մեղմ, քնքուշ,
Արև կողմից են սարի,
Լցրեց սիրտս սիրահուշ
Մի հիշեցնող կատարի:
Ծով է երկինքը լույսի,
Նորեկ լուսինը կեռքիթ,
Ո՛վ, ուրվական մութ հույսի,
Արևային է հոգիդ:
Այրող արև դու վերից,
Արդյոք քո մեջ կա՞ շողեր,
Թե՞ տատանող քո հրից
Կորավ քո մեջ խիղճ ու սեր:
18.12.2013
*******
Դու դեռ կգաս, գիտեմ ես այն,
Երբ քեզ պատե մի նոր հուզում,
Կգտնես քեզ կախարդական
Այն մոռացված հին պարտեզում:
Որ կար խնդուն մի ժամանակ,
Որտեղ սերը դուռ էր թակում,
Հիմա արդեն խարխուլ տնակ,
Ինչպես հույսը փլված հոգում:
Դու դեռ կգաս թաքքուն ու լուռ,
Նուրբ քայլերով ու սրտադող,
Ու կգտնես փակված մի դուռ,
Քեզ հարազատ ու հմայող:
Կգաս մի նեղ ճանապարհով՝
Հին հուշերի քարոտ ու մութ,
Կանցնես դու քո հին հետքերով,
Կմորմոքաս խոհերի հետ:
Դու դեռ կգաս՝ որպես հերոս,
Որպես հոգու հին մտերիմ,
Ու կդառնաս մի վառ փարոս,
Որ հագենա տենչանքը իմ:
18.12.2013
Քո աչքերում
Քո աչքերում կա խոր խորհուրդ,
Կա հոգու կանչ ու արձագանք,
Քո աչքերի հեռուն է մութ,
Ու գերված են հեռվում նրանք:
Քո աչքերի զորությունը՝
Ինչպես հերոսն ահեղ մարտում,
Ու դրախտ է խորությունը
Քո աչքերի անհաս բերդում:
Ծով են երկու քո աչքերը՝
Ադամանդե ու հուր մարող,
Ու թաքուն է այնտեղ սերը
Պահում իր մեջ մի սիրտ գերող:
Քո աչքերը հյուր են երկու
Հեռուներում քեզ անծանոթ,
Որ դարձել են թշվառ հուգու
Մարած ճրագ խավերի մոտ:
Քո աչքերում կա երազանք,
Կա կարոտի թովիչ բերկրանք
Ու կշնչեն ինձ հետ նրանք՝
Որպես հույսի նոր նախերգանք:
19.12.2013
*******
Ինչքա՜ն ծաղիկ քաղեցի
Բուրմունքը ինձ չհասավ,
Ինչքա՜ն-ինչքա՜ն խորհեցի,
Կտակեցի միայն ցավ:
Ինչքա՜ն ճամփաս փոխեցի,
Իմ դեմ ելավ բախտս նույն,
Ինչքա՜ն մթում մնացի,
Չեկավ աչքիս հանգիստ քուն:
Սիրտ իմ՝ անտուն ու նեղված,
Դու էլ հեռու քո բախտից,
Ծաղիկները իմ քաղած
Այն պարտեզին չհասա:
Ու չհասավ իմ գրած
Ծարավ ու վառ այն էջից,
Մնաց ինձ լոկ մոլորած
Մի պաղ անուն ձյան միջից:
12.12.3013
*******
Վերջին զանգ
Այսօր հնչեց սիրտը բաց
Դպրոցի զանգը վերջին,
Այնքան քաղցր հուշ մնաց
Այն ղողանջից առաջին:
Ինչքա՜ն-ինչքա՜ն ղողանջներ
Հնչեցին իմ դպրոցում,
Ինչքա՜ն հնչյուն ու տառեր
Դարձան միտք ու միացում:
Դասարանից դասարան
Անցել են ու մեծացել,
Ամեն բարի գալստյան
Նորից մի նոր դուռ բացել:
Դասամիջոց ու զանգեր
Մնաց հոգու խորանում,
Թվանշան ու հինգեր
Թողինք մեր վառ մատյանում:
Քանի տարի քո շնչից
Կահավորվեց մեր հոգին,
Ու մոր նման քո կանչից
Արձագանքեց կյանքը հին:
Պատերի մեջ դպրոցի
Հնչել է վառ բյուր խոսքեր,
Ու գանձել ենք մեծ փորձի
Պատանեկան ձիրքը մեր:
Այսօր ճամփան մեր կանաչ
Մեզ կսպասե նորից նոր,
Այսօր գիրը մեզ ճանաչ
Կապրե մեզ հետ լայն ու խոր:
Շնորհակալ եմ կասեմ ձեզ,
Ուսուցիչներ թանկագին,
Որ պահում եք գնաձի պես,
Մեր դարավոր հիմքը հին:
Այսօր տխուր և ուրախ
Մեզ հուզում է, մեծ պատում,
Ցտեսությո՜ւն, կրթօջա՛խ,
Մինչ նոր ուրախ հանդիպում:
Մնաս բարով չեմ ասի,
Ո՜վ իմ խորհուրդ ու խրատ,
Կգամ մի օր քեզ այցի,
Իմ բաց դպրո՛ց հարազատ:
26.12.2013
Իմ մանկության հուշերից
Օ՜, առավո՛տ խնդության,
Դու ամպոտ ու վառ հոգի,
Դու ընկերը սև մթան,
Մորմոքների ու սգի:
Օրն է բաշխում ամեն մի
Կատարյալ սեր, ողբ ու ցավ,
Ու դեպքերը սև ժամի
Չի հառացնում ոչ մի բավ:
Արշալույսն է մոտենում
Վերջին շնչից երազի,
Սիրտս այնտեղ է գնում,
Որտեղ կար խինդ, կար հուզում:
Հովն էր խաղում խոր ձորի
Քարափները մշուշում,
Կա պատմություն ու տարի
Խենթ աշխարհի մեջ փոշում:
Ու դրախտի երթերից
Գիշերային մեղմ ու լայն,
Լուռ աստղային երկնքից
Հրեշտակներ դուրս ելան:
Ի՞նչ են նրանք որոնում,
Ո՞ւմ մինուճար ու լավին,
Ո՞վ գալիս ու գնում
Դեռ չհեծած բախտի ձին:
Օրն է թախծում և տխուր
Անուրջները խավարում,
Բախտի գաղտնիքը անլուր
Բյուր երազներ եթերում:
Ո՞վ է ելնում քամու դեմ,
Թե ում դուռը ով թակի.
Այդ ցավ հուշ է տխրադեմ
Ու գաղտնիք է բողոքի:
Այդպես երկար ժամանակ
Դարը անզոր ու իզուր,
Կյանքը՝ որպես հաղթանակ,
Դեռ շնչում է խիստ ու խոր:
Իմ մանկության հուշերից
Դեռ յոթս չէր լրացել,
Սիրո խայթող փշերից
Այնտեղ այնքան եմ լացել:
Ունի սերը բյուր խոկում,
Ու մուրազ է, ինչպես ձի,
Նրանց սերը իմ հոգում,
Որպես շիրիմ թաղեցի:
Այդքան քաղցր մանկություն
Մնաց ինձ հետ հիշարժան,
Մնաց և սեր մի թաքուն
Դառնությունից անբաժան:
Եվ իմ մանուկ սրտի տակ
Պահել էի մի մութ սեր,
Ես նարնից անտեղակ,
Բայց նա ինձ հետ մոտ ընկեր:
Հարևանող կար մի գյուղ,
Գյուղ լուռ նիրհող սարերի,
Կար սեր պահող մի երկյուղ,
Ու այն ես չգիեի:
Մանուկ էի այնժամ ես,
Թե ի՞նչ ինձ հետ պատահեց,
Հյուսեց հոգիս սարդի պես,
Ու հուշերը նա պահեց:
Մեխվեց սրտում մի մանուկ,
Մանց սրտում պատանի,
Խնկեց հոգում իմ ջահել
Արարքը սև սատանի:
Մի գերեզման բլուրից
Ինչ-որ սուգ էր մորմոքում,
Ու մութ մի էջ այն օրից
Գրվեց անջինջ իմ հոգում:
Բայց չլքեց անմոռաց
Խավար օրը այն հեռվից
Ու չհեռացավ օրը թաց,
Այդքան երկար ժամանակ:
Ուրախ էին օրերն իմ
Այն հեռավոր աշխարհի,
Բոլորը մոտ մտերիմ
Մի ընդհանուր խավարի:
Ուներ գյուղը գյուղապետ
Դեռ ինձ անհայտ ու հեռու,
Թե ինչպե՞ս նա գրեց հերթ
Դառնություններ ու ցավի:
Ուներ նա և ընտանիք
Բայց սիրել էր այլ մեկին,
Ինչպես փարվում է կյանքի
Խոժոռ բախտը ամնեքին:
Ով ում ինչե՞ս էր սիրել՝
Ես անտեղյակ այդ կյանքին,
Ում սիրտը ո՞վ է տիրել,
Հայտնի է լոկ երկնքին:
Խաղում էինք ու վազում
Առվի կանաչ եզերքին,
Ո՛չ հոգսեր կար, ո՛չ հուզում
Հոսող ջրի գիժ երգից:
Բոստանը մեր շատ էր մոտ
Առվին իմ վառ մանկության,
Որ ինձ թողեց մեծ կարոտ,
Ու այն օրից տխուր ձայն:
Գարունը նոր էր բացվել,
Բնությունը՝ դեմքից մերկ,
Դեռ չէր հնչած հորովել,
Սրտերը չոր ու անհերկ:
Մեգապատ էր օրն այն սև
Լեռնաշխարհում Ջավախքի,
Ամպերը թուխ ու թեթև
Թախծում էին մեծ մեղքի:
Ու չիմացա թե ինչպես
Իմ դեմ ելավ մի փերի,
Այնքան լուռ էր, այնքան հեզ,
Ինչպես կորած մի ուրու:
Նայում էր նա ու նայում
Ինչ-որ մահվան թափորի,
Արտասվում էր ու վայում
Լուռ պատկերին են սարի:
Գերեզմանը այդ գյուղի
Սարի փեշին էր ընկած,
Ու օրհնանքներ այդ հողը
Ընդունում էր սիրտը բաց:
Փերին՝ Սեդա անունով,
Լաց էր լինում, աղերսում,
Ինչ-որ գաղտնիք կար սրտում,
Դեռ չհագեցած իր սիրով:
Բայց ո՞ւմ էին հուղարկում,
Ի՞նչ էր այնտեղ պատահել,
Վկայում էր իմ հոգին.
Գյուղապետն էր այն ջահել:
Տանում էին թաղելու
Ինչ-որ սիրած մի հոգու,
Որպես հեռվից սգալու
Լալիս էր ու մորմոքում:
Ու այտերից ցած հոսեց
Արցունքները այն կնոջ,
Հեկեկալով աղերսեց
Պառվի նման հնաոճ:
Նա մասնակցել չէր կարող,
Խոսել նրա և մասին,
Նաչէր կարող նետել հող,
Շիրիմ կոչվող այն փոսին:
Կորավ հանգիստ, կորավ քուն,
Ու հետքերը հավատի,
Եկավ մենակ ու թաքուն,
Որ ոչ ոք չնկիտի:
Որ աղերսի նա հունից,
Չդառնա էլ նա տիկին,
Որ նա տիրոջ անունից,
Էլ չսիրի ոչ մեկին:
Խամրեց լույսը աչքերի՝
Արեգակից պռնկված,
Ինքը չքնաղ մի փերիէ
Սիրո բնից դուրս թռած:
Նայեց նա ինձ ու լացեց,
Նայեց հեռուն սգալով,
Սրտում իմ սև էջ բացեց
Աղեկտուր իր լացով:
Ու նայեցի դառն ու խոր
Նրա դեմքին սգավոր,
Աղերսեցի նրա հետ՝
Ինչես որդին կողքին մոր:
Լալիսէր նա անվերջ
Օրերն անցած մտորում,
Ու երազ կար հոգու մեջ՝
Մեկտեղ լինեն այն հորում:
Շիրիմ կոչվող այն փոսում
Բյուր երազանք առհավետ,
Ա՜խ, ինպե՜ս էր աղերսում՝
Ինքն էլ ընկեր նար հետ:
Սիրել էին միասին
Իրենց սիրով լուռ, թաքուն,
Պահել էին մի մեծ գանձ՝
Մեկտեղ մտնեն հավերժ քուն:
Ու հեռու չէր մեր դռնից
Նրանց գյուղը սուգ տանող,
Մի երկու վերստ կլիներ
Մեր մեջ ընկած արտ ու հող:
Գյուղապետին թաղեցին՝
Տալով տուրքը հարգանքի,
Ու գյուղովի լուռ լացին
Անժամանակ մի կյանքի:
Բայց նա կանգնած դեռ տեղում՝
Ոտից գլուխ սև հագած,
Սերը այնտեղէ պաղ հողում,
Խնդուն օրերը լքած:
Երկար նայեց սարի կողմ,
Մենակ խորհեց հուշերով,
Անցավ ինչպես երազում
Սարի կանաչ փեշերով:
Ու չգիտեմ, թե ինչո՞ւ
Սիրտս դարձավ վշտի ծով,
Պահեց երկար մի հին սեր
Մանուկ հոգին իմ խռով:
Գալիս էր նա ամնե օր,
Նայում սարին այն տխուր,
Հեկեկում էր դառն ու խոր,
Դեմքը՝ մթնոտ, աչքը՝ ջուր:
Անցան տարի տարիներ,
Բայց չմեռավ իմ հոգում,
Մնաց հեռվում մի մութ սեր
Ու հեկեկանք այն սգում:
Այցելել եմ մի անգամ
Այն շիրիմին վաղամեռ,
Որպես հեռու բարեկամ,
Որպես մեռած երկու սեր:
Իմ մանկության հուշերից
Մնաց մի մութ ու սև կետ,
Ու այն սարի փեշերից
Մնաց մի հուշ առհավետ:
28.12.2013
*******
Հավատում եմ, որ դու ունես վառ գալիք,
Հավատում եմ քո փառավոր գալստյան,
Դու դարավոր զրկանքների հայրենիք,
Դու հին ու նոր, հեռու և մոտ Հայաստան:
Դու մեծատառ ու հին երկիր բոլորից,
Դու աշխարհում ամեն հայի արյան կից,
Քանի՜-քանի՜ անգամ հողմից դառնացել,
Մոխրացել ու շունչ ես առել կրակից:
Հզոր ես դու, տոկուն ես դու հողմերում,
Դու հավերժ կանչ ու զրնգուն զանգի ձայն,
Մեծ հնություն այսօր դու ես լոկ կրում,
Քեզ հիշում են, քեզ սիրում են, Հայաստա՛ն:
30.12.2013
*******
Ես չեմ կարող չսիրել
Ալ վարդերը պարտեզի,
Լոկ վարդերն են վառել
Մարած ճրագն իմ հոգու:
Ալ վարդերին ես օտար,
Ինչպես խիղճը նամարդին,
Ամպի նման ու մթար
Պինդ չոքել է իմ սրտին:
*******
Կարոտ
Ես ուրիշի երկրում այնքան կրակ եմ վառել՝
Թողած իմը այն հեռվում՝ որպես մի տուն մոռացված,
Այսքան անեծք ու փշեր ո՞վ է փռել իմ ճամփին,
Ո՞վ է փակել իմ ուղին կապանքներով անիմաց:
Այնքան կարոտ մնաց հեզ, չհագեցած, ծարավի,
Ու չգրած բյուր երգեր՝ իրիկնային սիրով լի,
Ու չեմ կարող հավատալ, որ պանդուխտը լքեց ինձ,
Որ հեռացավ որպես սեր, մռայլ մութը ինձանից:
Երազանքս չհագեցած կարծես պիտի դառնա ետ,
Որ կատարեմ մի խոստում՝ դեռ դուրս չելած իմ հոգուց,
Ու հետքերս չմարած՝ որպես մի հին արահետ,
Ճանապարհ է դեպ անցյալ, ճանապարհ է մի մութ խուց:
Մութ գիշերըս որպես լույս կողողե դաշտ ու ձոր,
Առավոտս լուսաքող կուղևորվե դեպի մութ,
Ինչքան տարի գլորվեց իմ օրերից դառն ու խոր,
Իմ հուշերից մնաց լոկ անվերադարձ տարեմուտ:
Ու կախված եմ ես կյանքի նժարներից վեր ու վար,
Հեռուներից երկնքի չի երևում մի բախտ նոր,
Գերված եմ ես հուզմունքի, մշուշի մեջ ու խավար,
Թողած խնդուն մի աշխարհ ու դրախտը փառավոր:
02.01.2014
*******
Ինչքան կարոտ ու ծարավ
Մնաց ճամփին մութ գաղթի,
Հայոց հիմքը չկորավ
Խոր շերտերում սև բախտի:
Մի լուռ հայացք մեծ ցավի
Դեռ շնչում է ու տոկում,
Մնաց հետքեր ծարավի
Երկու ջրի արանքում:
Ջավախքից դեպի Կարին՝
Ճանապարհը մեխված դուռ՝
Կարինից դեպի Ջավախք,
Գալարվում է գետը Քուռ:
Էրզրումը և Կարին,
Կարինը Էրզրում,
Թախծեց ջուրը և խորին
Արյուն թափվեց սարերում:
Էրզրումից Փարվանա
Ես այն ցավից կխոսեմ,
Որ ծավ սրտեր հագենա,
Կդառնամ ջուր կհոսեմ:
Ու որպես կյանք կմաշե
Կարոտ երկիրն իմ հեռվում,
Ջավախքը միշտ կհիշե
Քեզ, անմոռա՛ց Էրզրում:
*******
Վաթսունամյան բյուր հուշերը իմ ուսուն
Բերդացել է տարիներից դարձել վեմ,
Դեռ ես մանուկ իմ անհավասար երազին,
Ուր են տանում տարիները, չգիտեմ:
Չգիտեի՝ ինչ էր տարի ու տարիք,
Որ կար հավետ անանցանելի ժամանակ,
Վաթսուն տարվա անհերթ բարի ու չարիք,
Ծվարել են իմ մեգապատ սրտի տակ:
Ամեն աղբյուր՝ հորդ ու նվազ, ունի հուն,
Ամնե անցյալ ունի հուշ ու հուշարձան,
Երեք քսան եկան ձմեռ ու գարուն,
Քամու նման անվերադարձ հեռացան:
Իմ դեմ ելավ արևածագ մշուշոտ,
Տխուր ձայնեց երգս վերքով պարուրված,
Ու մնացին ինձնից երես չծռած
Ե՛վ բնություն, և՛ ծաղիկներ արյոնոտ:
Ինձ պարգևեց տերը ձիրք ու դառնությու,
Որ երգեի կյանքից ուրախ ու տխուր,
Ժամանակը հալվեց գնաց ինչպես ձյուն,
Տարիները իմ հարազատ դարձան ջուր,
Ու բերդացան իմ հուշերը մշուշում,
Սիրտս ցվեց հին անցյալ ու պատմագիր,
Աստված տվեց դաժան կյանքից մի խոկում,
Որ երգեի մի հայրենիք տարագիր:
Իմ աչքերում շատ եմ թաղել
Ե՛վ խնդություն, և՛ հոգու ձայն մոլորած,
Օրերս չեմ աղավաղել,
Լուռ ու տարտամ այն տարել եմ բոլորած:
Ինչ որ մնաց անթերի և անկատար,
Տարինե՛ր իմ, ներեք ինձ,
Նվիրել եմ ամեն մի պահ, ակնթարթ,
Այն ինչ կգար իմ սրտից:
Տարիներըս տարիներիս հետևեց,
Դարձավ մի մեծ պատմություն,
Գուցե բա վ է ինչ, որ տերը ինձ տվեց,
Ո՜վ իմ հոգի, թափառելուց դարձի՛ր տուն:
04.01.2014
*******
Չարենցին
Պարսկաստանից մեծ ծնունդ,
Կարսը քեզ նոր կյանք տվեց,
Պապենական հող ջրից
Հողմը կոչեց բանաստեղծ:
Դու երգեցիր հոկտեմբեր,
Ե՛վ խորխորած, և՛ տարտամ,
Չմանցիր անտարբեր,
Որ քեզ հտո ես կարդամ:
Անմարդկային, անարդար,
Դու մեծ զոհը տեռորի,
Դու հանճարեղ ու մեծ սար,
Ճակատագիր խավարի:
Ճամփադ ոչ ոք չիմացավ,
Թե ո՞ր ուղով ո՞ւր տարան,
Դու խոր վիշտը ու մեծ ցավ,
Գիրըդ գերող դու վերան:
Քեզ բանտերից սրտադող
Անհայտ կորուստ չեմ ասի,
Կցանկանամ թեթեև հող
Շիրիմ կոչվող քո փոսին:
*******
Ես երգեցի արևի հետ,
Արևը ինձ չհամբուրց,
Երբ խորհեցի նրա մասին,
Վառ մտքերը նա իմ քերեց:
Երբ երգեցի անձրևի հետ,
Մեկտեղ հնչեց մի քաղցր ձայն,
Դարձած լռիկ մի մեղեդի
Ամպերի հետ անձրևացան:
Գիշերի հետ երբ միացանք,
Հնչեց անտես երգը մութի,
Անհետացան կարոտ ու կանք,
Շողերի մոտ մայրամուտի:
Երգս գնաց հեռո՜ւ-հեռո՜ւ
Թևերով չորս քամիներ,
Թռավ մոլոր՝ ինչպես ուրու՝
Մեխված հունից իմ մտքերի:
Մշուշի հետ երբ երգեցի,
Փարվեց ինչպես մի մեծ կարոտ,
Մութ շերտերում համերգեցիք
Երկու խոր երգ մի սրտի մոտ:
07.01.2014
*******
Թող հուրհուրա
Թող հուրհուրա դրոշը մեր ազատության,
Թող դայլայլեն թռչունները մեր երկնքի,
Կտուրներից թող ծուխ ելնի ամեն մի տան,
Կյանքը շնչե Հայ աշխարհի անհայ հողում:
Կատարներից թող երևա փայլուն գույներ,
Հայ աշխարհը ծիածանվի եռագույնով,
Գագաթները ճերմակ ու վեհ դառնան սյուներ,
Գետեր ու սար վերագրվեն նոր անունով:
Թե կա դժկամ մոռացություն հողից մեր հին,
Կզգա հողը ամեն մի զարկ սիրտը Հայի,
Ինչքան կուզե անհետանա վշտերը սին,
Չի մոռացվի չարհետ տենչը սատանայի:
Պիտի լինի կյանքը ազատ, հողը մաքուր,
Ու կորսված վերածնունդ մթնշաղում,
Արյունածուծ հողը պիտի զարթնի թափուր,
Ու ղողանջներ նորից հնչեն հայոց հողում:
Որ մենք գոռանք, հե՜յ, Հայաստա՛ն,
Բախտս կորած վերադարձավ,
Դու վեցդարյա խոցված վաթան,
Մութ օրերդ անհետացան:
08.01.2014
*******
Կյանքն ինձ բացեց ճանապարհ,
Որ իմ շուքի հետ գամ,
Կյանքը խորհեց որպես մայր,
Որ նրա գութն իմանամ:
Տվեց բաղձանք, խինդ ու բյուր,
Մութ հետքերից խենթ ու բարդ,
Ինձ անվանեց շրջիկ հյուր,
Հյուսեց մտքեր՝ ինչպես սարդ:
Բացեց դարպաս գաղտնի՝
Բյուր իմ հոգում կուտակված,
Որ իմ հետքերը գտնի՝
Մշուշի մեջ պինդ փակված:
Հոգսեր, տրտունջ, մառախուղ
Վանեց ինձնից բառ առ բառ,
Փռեց վերքի թանձր ծուխ
Առավոտին իմ պայծառ:
Նետեց խանդոտ հեռուներ
Իմ ծխացող հոգու հետ,
Խլեց հավատ ու մեծ սեր,
Թողեց մի մութ արահետ:
Որ ես մթնում ողողվեմ
Անաստղաբույլ երկնքի,
Որ դառնանամ ու թաղվեմ
Պատերի տակ հին վանքի:
Որ չկարդամ իմ գրած,
Անցած հուշեր ու խոկում.
Ու հեռանամ բեզարած,
Դեռ չդրած իմ հոգում:
Կյա՛նք իմ, բախտը մշուշոտ,
Որ քեզնից չհուսայի,
Թե մնայիր դու արդար,
Հրա՛շք ես քեզ կասեի:
09.01.2014
*******
Առավոտից իրիկուն
Կառքերը այս մեծ կյանքի
Աննպատակ ու անքուն
Պայքարում են վերելքի:
Մագլցելով դեպի վեր՝
Դեռ չիմացած կյանքը խոր,
Թողած հավատ ու ընկեր,
Երազելով մի կյանք նոր:
09.01.2014
*******
Գիշերը հանգիտ ու լուռ չտեսա
Գիշերը հանգիտ ու լուռ չտեսա,
Անքնությունն է ինձ զոհաբերում,
Թեկուզ Քրիստոս խաղաղ փսփսա,
Նորից մրրիկ է իմ խոր երկերում:
Նորից սարերն են ինձ շրջապատում,
Հին ու հնամյա հարցնում ցավից,
Ու իմ խոհերն են ինձ հեզ խրատում,
Թե ինչեր մնաց այն մթին թվից:
Գիշերը մռայլ, մռայլ գիշերը,
Վաղուց մարել է խոսք, աղոթք ու երգ,
Սիրտս խայթում է քաղցր փշերը,
Ու լուռ գեղգեղում տառապանք ու վերք:
Ե՛վ օրն է գիշեր, և՛ գիշերը մութ,
Ինչպես հողմերում մարած մայրամուտ,
Դեռ չմոռացած իմ լուսե ուղին,
Թե ո՞վ ինձ մատնեց այս մառախուղին:
12.07.2014
Հեռացումիխոսքեր
Մի օր մութ պիտի լռի երկինքը,
Սգացող մոր պես պիտի երերա,
Իմ հեռանալը, որպես մայրամուտ,
Պիտի կռանա աշխարհի վրա:
Իմ հեռանալուն պիտի արտասվեն՝
Հեռու լեռների շունչը կարոտած,
Մութ խոսքեր պիտի իմ ճամփին հյուսվեն՝
Արեգակը վառ դեռ մայր չմտած:
Պիտի համրանա իմ սարը խոսող,
Մշուշների մեջ՝ անտեր, որբացած,
Պիտ ծանրանան ջրերն իմ հոսող,
Ու լուռ հանդարտի հեկեկանք ու լաց:
Պիտի փսփսան հովերն հայրենի
Իմ հեռանալու բաժանման պահին,
Պիտի հեկեկա հավերժ իմ քնի,
Իմ մոխրակալած հայրենիքը հին:
Իմ մահվան օրը կթախծեն դաշտեր,
Ծաղիկները բյուր վշտով բոլորած,
Իմ դեմ կկանգնի թառամած մի սեր,
Կմաղթի խոսքեր արցունքով գրած:
ՈՒ կհեկեկա մանուկի ձենով՝
Հիշելով խինդը անցած օրերի,
ՈՒ կգլորվեն արցունքները ծով
Կարոտած հունից թախծոտ աչքերի:
Ինձ կմոտենա անծանոթ մի հյուր՝
Որպես մորմոքի հարազատ ու քույր,
Կնայի մի պահ՝ լռությամբ ու հեզ
Ու կհեռանա ուրվականի պես:
Ինձ ճանապարհե՛ք, երբ լույսն է իջնում,
Երբ օրն է մոտիկ իր մայրամուտին,
Երբ ծաղիկներ մտնում են խոր քուն,
Երբ լույս է փարվում իմ մարած մութին:
Ճանապա՛րհ դրեք, վարդ ու բալասան,
Քար սիրտըս խրե՛ք տատասկներ ու փուշ,
Ծափե՛ք բլբուլներ, թախծոտ, երգասան,
Երգեք ձեր երգը, աղբյուրնե՛ր անուշ:
Ինձ ճանապարհե՛ք, իմ հեռու մտքեր,
Ուղեկցե՛ք դեպի մշտախոր մի տուն,
Թախծե՛ք իմ վրա անմոռաց հետքեր,
ՈՒ ճանապարհե՛ք հավիտենություն:
Իմ ճանապարհը, այն ուշ է թե շուտ,
Որ պիտի լինի հավերժ ու հավետ,
Կգնամ մի օր դեպի մայրամուտ
ՈՒ վեհ կննջեմ իմ խոհերի հետ:
11.07.2014
*******
Քո ցավն իմ ցավն է
Քո ցավն իմ ցավն է,
Լցված մի աման,
Քո բոցն իմ բոցն է
Թոնիրի նման:
Քո երգն իմ երգն է՝
Հեռու կարոտած,
Քո վերքն իմ վերքն է՝
Փշերով պատած:
Քո կանչն իմ կանչն է
Տիրոջ ականջին,
Քո խաչն իմ խաչն է
Սարերի լանջին:
Քո բույրն իմ բույրն է՝
Քաղցր, հոտավոտ,
Քո ձին իմ հյուրն է
Իմ խոհերի հետ:
Քո հուրն իմ հուրն է՝
Բոցոտ ու կրակ,
Քո ջուրն իմ ջուրն է՝
Հոսելով արագ:
Քո մայրն իմ մայրն է՝
Ինչպես հարազատ,
Քո սարն իմ սարն է
Խավարից ազատ:
Քո զարդն իմ զարդն է
Վրան ադամանդ,
Քո բարդն իմ բարդն է
Առանց քեն ու խանդ:
Քո հուշն իմ հուշն է
Հեռու օրերի,
Քո փուշն իմ նուշն է
Թե սիրտս խրի:
Քո սերն իմ սերն է
Ծիածան կապող,
Բոլորը մերն է՝
Թե՛ երկինք, թե՛ հող:
Քո լույսն իմ լույսն է՝
Մութ ու խավարի,
Քո հա-ն իմ հույսն է
Այս փուչ աշխարհի:
*******
Դու դյութական մի հետերա
Սիրո վկան սրտիս վրա:
*******
Արևը վառ, երկինքը բաց,
Հին դարպաս ու կանաչ բաղեր՝
Մի քաղցր հուշ այնտեղ մնաց,
Գրկախառնում ու լուռ խաղեր:
*******
Գարունը փոխեց տեսքը բնության,
Նորից ծաղիկներ եկան բուրավետ,
Իսկ դու հեռավոր վառ փերի մի տան,
Հալվեցիր մենակ քո խոհերի մեջ:
Արտույտը երգեց երգը վաղորդյան,
Մեներգեց նրան սիրուն կաքավը,
Ափից դուրս ելան ջրերը հորդան՝
Տանելով իր հետ հոգսերն ու ցավը:
Իսկ դո՛ւ իմ հեռու սրտի դուռ բացող,
Փարվի՛ր իմ տեղակ հեռացող ամպին,
Գուցե իմանան երկինք, ջուր ու հող,
Որ ես կսպասեմ քո երկար ճամփին:
Դու հովերի մեջ ամենանուրբը՝
Որպես թարմություն գարնան զարթոնքի,
Իմ ներքին դատի ամենասուրբը,
Ու խոր կրակը իմ դժվար կյանքի:
*******
Մի՛ հավատա ոչ մեկին,
Ով գեղեցիկ ու տրտունջ,
Մեղմանուշ է քո հոգին
ՈՒ վարդերից կապած փունջ:
Մի նախատի ծանր ու խոր,
Ով ժլատ է ու անսեր,
Այլ հմայիր նրան, որ
Ունի Աստված, ունի տեր:
23.06.2014
*******
Ա՜խ սիրտս տարան դեպի մշուշոտ բարձունքներն անհաս,
Չգիտեմ ինչո՞ւ ձգվեց հովի պես հոգիս դեպի վեր,
Դեռ քուն չմտած իմ շուրջը պատեց մի ցավոտ երազ,
Քնքշաշրշուն ինձ գուրգուրեցին ծաղիկ ու հովեր:
Սարից իջնում են յայլավորի պես ջրերը խոսող,
Զմրուխտ լանջերից ելնում է հոտը ամպերի նման,
Ո՞ւմ են կարոտել կանաչ դաշտերըհամրությամբ լսող,
Բարձունքներից վեր այն հավերժացնող մշուշ ու դուման:
Որպես սրբություն հովն է փսփում տխրության ժամին,
ՈՒխտավորները աղոթք ցրելով լեռների վրա,
Ու բույրը խնկի ելնում է երկինք վանքերից հին-հին՝
Հանելով դեպի լեռներն անառիկ հոգսեր նորօրյա:
Նայում եմ հեռուն, խորհում եմ խորունկ, թե ով է տարել,
Այդքան ցավ ու ցեց աշխարհի բոլոր դառնություններից,
Ո՞վ է շտապել այս ցնորք կյանքը, և ո՞վ համբերել,
Ո՞վ է իր ջնջած մտքի տողերը կարդացել նորից:
16.07.2014
*******
Սարերի հետև շողն անհետացավ
Հազիվ ճրագի վառվող լույսի պես,
Իմ սրտում մի հին կարոտ արթնացավ,
Մի հեռու երազ անմոռաց ու հեզ:
Դեռ նոր կյանք մտած՝ տխրանքներ հեռու,
Հեռավոր գտած, կարծես այն երեկ,
Որ սրբի նման խոստանում էիր դու,
Սիրտս արբունքիդ կարոտ է, դե ե՛կ:
Սարերի հովը ինչ-որ բան կասի,
Կրկին ու կրկին թովչանքով մեկ-մեկ,
Իմ ծարավ սիրտը մթնում կսպասի,
Որպես պաղ աղբյուր կսպասեմ, դե ե՛կ:
Սարն է առավոտ ու գիշեր ջոկում
Իր բարձունքներով և՛ ուղիղ , և՛ թեք,
Արդեն գիշեր է իմ ծարավ հոգում,
Քնքուշ քայլերով երևա, դե ե՛կ:
16.07.2014
*******
Քարավանի պես հոգնած իմ հոգին
Փոշիների մեջ մեգ մառախուղի
Ծանր քայլերով լուռ ու տխրագին,
Ով ինձնից շեղեց իմ խաղաղ ուղին:
Որ հազիվ ու հեզ ելնում եմ փոսից,
Ընկնում խորթու բորդ ճամփան խավարի,
Գալիս են իմ դեմ իմ հին երազից,
Օրն ինձ թվում է մի երկար տարի:
Իմ ճամփան անհարթ, անհույս ու խավար,
Ճակատագրի որպես հեգնություն,
Կապած ոտքերիս կեռ երկաթ ու քար,
Աչքերից կորած լուռ, հանգիստ ու քուն:
Արևի տեղակ մութն է ինձ գրկում,
Կարոտի նման փարվում ուսերիս,
Իմ թշվառ երգը քամին է երգում՝
Տանելով հեռուն խնդը հույսերիս:
Թափած թևերով ուռենու նման
Ուզում եմ պարզել, ելնել դեպի վեր,
Խանդ ու դառնություն լցվեն մի աման,
Ու կորչեն հոգուց տխրանք ու դավեր:
Ես կդառնամ
Ես կդառնամ մեծ պոետ,
Երբ ինձ հանկարծ մի լուր տան,
Որ իմացի՛ր, այսուհետ,
Չկա գերված Հայաստան:
Չկա կիսված Հայաստան,
Ու ինձ համար մութ հուշեր,
Ճամփան դեպի Արդահան
Չկա սահման ու փշեր:
Չկա էլ կանչ ու կարոտ,
Ու տրտունջ դեմք ջինջ ջրում,
Չկա էլ շունչ մահահոտ
Հայոց վշտի լեռներում:
Ճամփան բաց է դեպի Վան,
Դեպի լեռներ դրախտի,
Ո՛չ, պահակ կա, ո՛չ սահման,
Ոչ ճանապարհ սև գաղթի:
Տուն է դարձել դժոխքից
Կիսահատված մի վաթան,
Որ չգնա մոր կողքից,
Դառնա հզոր Հայաստան:
Ես կդառնամ մի բուռ հող,
Որ ինձ ասին, իմացի՛ր,
Այդքան հողը քեզ սիրող,
Դե՛, խնջույքին դիմացի՛ր:
Դե՛, արցունքնե՛ր թափիր ցած,
Ուրախության, ո՛չ լացի,
Որ խնդություն պատի քեզ,
Հոծ բեռի տակ մեծ լծի:
Որ վեր ելնեմ լեռներից,
Գագաթներից վար նայեմ,
Որ աշխարհ գամ ես նորից
Ու Եփրատում մկրտվեմ:
Որ Վարագա ուխտ գնամ,
Ելնեմ լանջը Սիփանի,
Որ զովերից հագենամ,
Վասպուրական ու Վանի:
Գնամ Խարբերդ ու Զեյթուն,
Փնտրեմ դեմքը մութ հուշի,
Ելնեմ սարերը Սասուն,
Իջնեմ դաշտերը Մուշի:
Տեսնեմ կյանքի մի նոր շող
Ու շեների նորացում,
Գտնեմ ճամփան Մուշ տանող
Ու վանքերը մեգ փոշում:
Թող ես դառնամ մի նավակ
Հայոց անջուր հողերում,
Շրջեմ վանք ու ավերակ
Ամայացած գյուղերում:
Ես կդառնամ վիրահատ
Մի խոցված սիրտ բուժողի,
Որ շուլուլեմ թեք ու հարթ
Երկու սահման մի հողի:
Թափառական կդառնամ
Մութ կողմերում հին Սիսի,
ՈՒ վառ հեռուն կթռնեմ
Սուրբ լանջերից Մասիսի:
Զանգեզուրից կխոսեմ,
Ու ջրերից Սևանի,
Ջուր կդառնամ, կհոսեմ
Դեպի ավեր հին Անի:
ՈՒ կմնամ հարազատ,
Ինչպես հայը սարի հետ,
Կերթամ այնտեղ, և ազատ
Կերթամ Կարին ու Խարբերդ:
Երջանկությունն այս անվերջ,
Թե՞ինչքան է տևելու,
Այսքան երկար ցավի մեջ,
Թե՞ երբ եմ ես թևելու:
Ու կդառնամ խնջույքի,
Մի մեծ բախտի թամադա,
Որ երգերս վառ կյանքում,
Արձագանքե ու թնդա:
Հունվար
Մինչև Ճամփան խավարի ընդամենը մի թիզ,
Օ՜, կեղկեղան քնար, օ, լուսաթև՛ Մասիս,
Թե կմխա հոգիս իմ, հեռվում կա հուշեր,
Առավոտն իմ հեռու են մանկության օրից:
Հավերժական փառքի որպես սեր ու մահիճ,
Տու՛ր ինձ խիղճ ու կարոտ տառապանքիս ներքո,
Անապատին իմ մութ, դու՛ լուսավո՛ր երկինք,
Գորշ ամպերի միջից թափի՛ր արցունքը քո:
Թող աղետներ դողա՛ շանթարձակի բնից,
Տխուրօրյա իմ հո՛գս, դու սպասի՛ր մի պահ,
Մինչ ես դուրս գամխաղաղ զրկանքների միջից,
Տեսնեմ ճիշտը խոցված բողոքական քենի:
Իրիկնային խավար, համր ու անխոս պահին,
Ու խլացնող ճիչեր կալանավոր հոգու,
Ու լույսերը աղոտ իմ խանդավառ ջահի
Թափվեց ջրի նման ուսերից իմ խանդոտ:
Գիշերը մութ վրաս, ինչպես մարած հնոց,
Այրում է նա հոգուց անհետացած մի հուր,
Ով դավաճան ու գիժ, դուս խոճեցիք բնից,
Փոշի՛ դարձեք այնտեղ և՛ շղթաներ, և՛ սուր:
Որ չիմանամ դավեր ես իմ ոչ մի օրում,
Անհետանա ցավեր, կերչի և՛ տեր, և՛ լուծ,
Ու հաշտվեն իրար և՛ զրկանք, և՛ ներում,
Գնան դեպի սև ջուր, հեռանան իմ հոգուց:
*******
Սիրեցի մեկին՝ չիմացած լեզուն,
Նա ինձ օտար էր ու այնքան էր մոտ,
Իր նուրբ սրտով էր նա ինձ հետ խոսում,
Ու սրտով լցնում իմ հոգին կարոտ:
ՈՒ փառաբանեց նա ինձ իր սիրով,
Ապրեց նա խնդուն իմ ամեն երգում,
Մնացի ինձ հետ անվերջ հույսերով,
Ջավախքի զմրուխտ սարերի գրկում:
Ու մոտ կես դար է անցել այն օրից,
Երբ ես քեզ տեսա այն աղբյուրի մոտ,
Թե ուրիշին ես դու սիրում նորից
Սիրի՛ր դու նրան այն սիրով հրոտ:
Ես քեզ կհիշեմ ամեն զարթոնքի
Այն ծանոթության քաղցրահամ պահին,
Դեռ դուրս չես եկել դու իմ վառ կյանքից,
Դեռ չի մոռացվել մեծ սերը այն հին:
22.07.2014
*******
Քո կրծքի տակ կդոփի
Իմ մտքերը համրերես,
Ամեն մի զարկ չի խաբի,
Որ սիրում է մեկը քեզ:
Ես արեգակ կդառնամ,
Որ տաքացնեմ նուրբ հոգիդ,
Որ ես նորից ետ դառնամ,
Տեսնեմ շողերը հագիդ:
Մտքերը քո բազմախոր
Տաք ձեռքերվ խմորեմ,
Չանհետացած վառ ու նոր
Գարունը քո ետ բերեմ:
*******
Մոխրացել է սիրտս վաղուց,
Երբ դուրս ելա հայրենիքից,
Ու չիմացա ո՞ւր թևեցին
Օրերը մութ իմ հեզ կյանքից:
Կա իմ սրտում մթին մի հուշ,
Այդ անցյալն է Հայաստանի,
Կա անմոռաց սրած մի փուշ,
Որը խոցեց սիրտը հայի:
Մամռոտ ու մութ պատմությունից
Չի ընկճվի հոգին իմ նուրբ,
Ինձ փարվել է հեռու հնից
Հայաստանի քարերը սուրբ:
02.08.2014
Պատերազմ եմ գնում
Պատերազմ եմ գնում, մայրի՛կ,
Մի սրբազան ու քինոտ,
Ինձ անհայտ է ամեն մի պահ,
Վերադարձս՝ անծանոթ:
Գնում եմ ես մահու կռիվ,
Մինչ ետ գալս, դիմացի՛ր,
Դեռ չի մարել ձայնդ, մայր իմ,
Երբ իմ ճամփին դու լացիր:
Քու՛յր իմ, մնա՛ դու ապահով,
Հաղթանակը հենց մենք ենք,
Տուն կդառնամ, քիչ սպասի՛ր,
Մինչև թշնամուն հաղթենք:
Մնա՜ս բարով, դո՛ւ էլ, իմ սե՛ր,
Պահի՛ր սրտում մեծ կարոտ,
Սրտիս վրա միշտ կպահեմ
Թաշկինակդ արցունքոտ:
Ու կպահեմ որպես վահան,
Որ չփարվի ինձ վտանգ,
Անվերջ մնա ինձ հետ մի թանկ,
Որպես մի մեծ թալիսման:
Վանի Ծուխը
Վանի ծուխը ելավ ծանր Արագածի փեշերից,
Փնտրեց կարոտ մի ճանապարհ, ձգվեց նորից դեպի Վան,
Սիրտս լցվեց ծխի նման այն հեռավոր հուշերից,
Կապեց թախծոտ մի ծիածան Արագածից մինչ սիփան:
Արագածի ոտքերի տակ հնչեց ձայնը Մշեցու՝
Չմոռացած արհավիրքի ճիրանները դառն ու խոր,
Կանաչ դաշտը թե ո՞ւմ մնաց. Այնտեղ կարոտ ու հեռու,
Մնաց ծարավ հայի աչքին այդքան մոտ ու հեռավոր:
Թռչուններն են լոկ լուր բերում մամռոտ քարից Սասունի
Ու երգելով՝ թե ո՞ւր կորաք ու մոռացաք սասուն, Մուշ,
Թե տեսնում եք դաշտեր ու սար երազի մեջ խոր քնի,
Թե երազած երազանքը դառնում է ձեզ խավար հուշ:
Արագածի չոր փեշերից կա մի ճափա դեպի տուն,
Որ դարձել է հարյուրամյա այն հուշերը աղոթքի,
Ով է հիմա աղավաղում անցյալ կյանքը հայ հետքի,
Որ հնամյա դրախտային հողը մնաց անանուն:
Հիշատակի ծով է դարձել ամեն ծագող արշալույս,
Չի մոռացել թե՛ մշեցին, թե՛ սասունցին, թե՛ վանեցին,
Դեռ չի մտքից անհետացել վերադարձել մի վառ հուշ,
Որ լիանա Հայի հոգին ծերից մինչև նորածին:
05.08.2014
Մարտիկ
Դողացող ձեռքիս ուժ տվիր, մարտի՛կ,
Հայոց վշտալի պատմության էջից,
Այսուհետ թող քեզ իմանան մարդիկ,
Որ դու ծնվեցիր դարերի միջից:
Ծնվեցիր, ոխը հին ու նոր վրադ,
Քեզ բնությունը մկրտեց հերոս,
Քեզ բարի մաղթեց լեռը Արարատ,
Ու մնաց քեզ հետէ որպես վառ Փարոս:
Այդքան սեր ու փառք հայրենի հողից,
Ինչպե՞ս արթնացան քո քարոտ սրտում,
Որ դու դուրս ելար այդ դաժան նեղից
Ու ոխը սրտիդ հաղթեցիր մարտում:
Հաղթեցիր վաղուց երազված երազ,
Քամեցիր հոգուց մուռ ու արտասուք,
Քաջ հոգով թռար դեպի Ամարաս,
Որ անհետանա հայի դարդ ու սուգ:
Քեզ պարտական է մի մեծ ժողովուրդ,
Եվ դու կմանս վեհ իմ երգերում,
Դու խիզա՛խ մարտիկ, կապրես դարեդար,
Քո շունչը խիզախ միշտ հաղթ է բերում:
08.08.2014
*******
Կռիվ կերթամ, մայրի՛կ,
Հետդարձ չգիտեմ,
Կերթամ հանուն ազգի,
Թշնամու չար դեմ:
Զենքը ձեռքիս, մայրի՛կ,
Ինձ, ո՞վ իմանա,
Արցունքները աչքիդ,
Դու մի դառնանա:
Ճակատագիր ու բախտ
Կողքիս է դրած,
Կռիվ է, ոչ դրախտ
Ինձ համար գրած:
Մահիս լուրը հանկարծ
Թող քեզ չբերեն,
Քեզ թող լավ լուր հասնի
Սարեն ու ձորեն:
*******
Արևն ելավ Աբուլ սարից, թեքվեց կողմը Շիրակի,
Սար ու ձորեր իրար գրկած լուռ փարվեցին մերկ ու հին,
Դեռ վառվում էր արեգակը՝ ինչպես բոցը կրակի,
Գիշերվա մութ երազներց բացավառվեց իմ հոգին:
ՈՒ Ջավախքի բարձր սարը լուռ հետևեց արևին՝
Կարոտալի հեկեկանքով տալով նարն երանի,
Ինչքա՜ն –ինչքա՜ն մնաց կարոտ սարի սրտում նոր ու հին,
Արեգակը ուղղեց ճամփան դեպ արևմուտք, դեպ Անի:
Խռով սիրտս տարավ իր հետ սեգ սարերի վրայով,
Տարավ դեպի խռովկան մութ վայրերը եղեռնի,
Իմ վեհ սարից կա ճանապարհ դեպի անմահ արյան ծով,
Ծնված օրից իմ մթության մինչև այսօր կթռնի:
Թռավ սիրտս այն վայրերը՝ պապենական մի երկիր,
Այն աշխարհը սոսկ ու ցավից, արհավիքից, որ մեռան,
ՈՒ ոսկեփայլ հայ գրերից չկա այնտեղ տառ ու գիր,
Չկա այնտեղ մխիթարանք, չկա այնտեղ գերեզման:
Գնա արև իմ դյութական դեպ Էրզրում ու Կարին,
Գնա՛, իմ հին պապենական ցոլքդ ցրիր սարերին,
Թե ետ դառնաս, մի բուռ հող բեր մոխիրներից իմ գեղի,
Հիշատակեմ դարերը այն հին դառնացած ու լեղի:
Օրն իջել է, դարձել մշուշ սեգ լանջերին Աբուլի,
Մոտենում է գիշերային երազները իմ դիմաց,
Մայրամուտը վառել է ջահ Փարվանայի պաղ ջրին,
Տուն կանչելով պանդուխտ ու որբ նորբ Ջավախքի սիրտը բաց:
Մեղանչում են լուռ խորհելով պերճ վանքերը Ջավախքի,
Արևն ելած ու իջնելով գնում դեպի մայրամուտ,
Ինչքան ծարավ ու կարոտ մնացին լուռ կողքկողքի,
Որ խավար են այն հեռվում հին օրերը թախծ ու մութ:
Առավոտից մինչ իրիկուն արեգակը ծերացած
Հայ լեռնային երկնքից միշտ նայում է դեպի ցած,
Թե ո՞ւմ է նա կարոտել հայ լեռներից վեհ ու հին,
Որ տառապած մութ կյանքից հեծկլտում է իմ հոգին:
Ու բռնկվեց կրակից երկիրն իմ հին ու դրախտ,
Մնաց որպես բեկված սյուն, մնաց անսեր ու անբախտ,
Բայց դուրս ելավ մորմորքից, գտավ յուսի բանալիք,
Որ հուրհուր մի դրոշ, խնդա մի վառ հայրենիք:
16.04.2014
Սևանի ջրում
Ծծի՛ր մարմին, սնունդ ու համը այս ջրի,
Որ չմնաս համից զուրկ,
Ա՜խ, ինչքան են նեխ մտքերով պղտորել,
Մտել ջուրը խենթ ու թուրք:
Քա՛ղցր ծովակ, ցավոտ սիրտս ողողե,
Զովդ ցրե ամենուր,
Ալիքներդ սիրտ ու հոգի կթաղե,
Օ՜, լեռնային բարձր ջուր:
Թե Վանա ծով երթամ, հտս կտանեմ,
Փափագ ջիրց Գեղամա,
Ինչքան ցավ ու ցեց կա, սրտից կվանեմ,
Որ Հայ լեռը իմանա:
Սիրտս թռավ դեպի կղզին Ախթամար,
Որը սիրտն է խոր Վանի,
Ա՜խ, իմ ծովակ, դու լեռնային սիրահար,
Քեզ բյուր անգամ երանի:
Ու հագեցա ջրից քո պաղ, իմ Սևան,
Քեզ պարտական կմնամ,
Մեր հին ճամփով, երբ ես երթամ դեպի Վան,
Քեզնից բարրև կտանեմ:
19.08.2014
*******
Իմ ծարաված սրտի համար մի ջուր տվեք իմ Աբլարից,
Որ հագենա ծարավ հոգիս, ելնի դեպի Աբուլն ի վեր,
Դրախտային առնեմ փափագ մամուռ պատած ամեն քարից,
Որ վեհ մնա իմ հուշերում Ջավախային կարոտ ու սեր:
Տվե՛ք մի փունջ ծաղիկների, որպես մանուկ հոգու նշան,
Իջե՛ք հովեր իրիկնային, փարվե՛ք ինչպես հարազատի,
Հեռուների ամենաթանկ կյանքը իմ դեմ խիստ ու էժան,
Նետե՛ք մի լույս, որ իմ ճամփին թափառական մութ չպատի:
Մի սրբավայր, որ լսում է երգող կանչը ջինջ ջրերի,
Ու իմ հոգին աղերսում է, որ հեռու է հովտից զմրուխտ,
Բյուր մոմեր են վառոլ մարել սրբագործված ամեն քարի,
Այստեղ անվերջ կատարվել է հոծ մարդկային դերի և ուխտ:
20.08.2014
*******
Ես եկել եմ, որ տեսնեմ միտք ու խիղճը աշխարհի,
Հեռու և մոտ այս հողի դեմքին արև կամենամ,
Ինչքա՜ն հետքեր են թախծել մութ տողերում իմ գրի,
Մշուշի մեջ դյութան եկա աշխարհ, որ գնամ:
Հողմերի մեջ խաչեցին Քրիստոսին պարզ ու հեզ,
Անհայտ ճամփան քար գցին, դժոխքեցին Դանթեին,
Ում սրտի մեջ չկա գութ, նա կմնա աներես,
Նա կմնա որպես խենթ մութ շերտերում նոր ու հին:
Դատաստաններ չի եղել, լոկ հնչել է բերանից,
Անվերջ արյուն է հեղել մերկ երեսին այս հողի,
Աղաղակներ են հնչել ամեն մի սւորբ խորանից,
Թողած ցավ ու դառնությունէ որոնելով նոր ուղի:
Բաբելոնն է եղել հին քաղաքակիրթ օրորոց,
Լուռ կողմերում աշխարհի դեռ չհնչած ոչ մի ձայն,
ՈՒ մտքեր են խլրտում չար , թեժացա օձի պես,
Հին թվերից մինչ այսօր մեծ աշխարում ու համայն:
Հին աշխարհից է գալիս նվաճումներ, մարդկություն,
Բայց չի հասել մինչև մեզ տենդոտ օրը այն թվի,
Միշտ անմեղ են մնացել թե՛ գագաթ, թե՛ ծովի հուն,
Ինչքա՜ն սարեր արթնացան, բայց մնացին նույն ձևի:
Ինչքա՜ն-ինչքա՜ն եմ մարել այն խորքերում կրակներ,
Բոց ու մոխիր չիմացած՝ դճոխքի մեջ անգիտակ,
Թե ինչքան են ողոքել դավերի մեջ ճորտ ու տեր,
Այն հին հեռու դարերի անքավելի լծի տակ:
22.08.2014
*******
Չքնա՛ղ իմ երկիր, երազ դյութական,
Հորովելների, քաջերի, սարի,
Կորած հուսերդ նորից ետ կգան,
Ով դու պատմական, սկիզբն աշխարհի:
Դու հողմերի մեջ մարդկային, դաժան,
Վարագույրների հետ փայլուն հաղթանակ,
Դու գույների մեջ գերագույն նշան,
Կանչող զանգերի դու անթիվ քանակ:
Սարերդ բարձր, ձերերդ անտակ,
Դու հին հնություն ու նոր հաղթանակ,
Դու հազարամյա անցյալ ու կնիք,
Իմ երազանքի երազ հայրենիք:
Մորս կանչը
Մորս կանչը լի ու ձայնը մորս,
Հավերժ նման դար է ականջիս,
Առանց քեզ, մա՛յր տխուր է օրըս,
Կլինե՞ս արդյող ունլնդիր կանչիս:
Որ դրախտային քո հեռու հեռվից
Մի լուր իմանամ, ինչպես սրտի զարկ,
Որ քե մշտախոհ մտքերն իմանամ,
Քո իսկ աշխարհից ապահով մնամ:
18.07.2014
*******
Որպես վեհություն, սրբազան ու հեզ,
Մայրս սկիզբն է իմ հայրենիքի,
Ու մնացել է խոր կարոտի պես
Մայրս ինձ համար ծարաված հոգի:
Բոլոր գանձերը աշխարհի, կյանքի,
Կտամ մայրիկիս, որ չդառնանա,
Մայրս հեռու է իմ մեծ տխրանքի
Իմ խղճի տունը, որ նա իմանա:
Կուզեմ գուրգուրել խոսքերով իմ հուշ
Ինչքան կա տրտունջ և ինձ հետ տանեմ,
Որպես գուրգուրող խոսքերով անուշ
Մորս խոց սրտի փշերը հանեմ:
Փարվեմ ոտքերին ծաղկի նման,
Ու անուշահոտ թող նրան բուրեն,
Շշնջան հովեր, բաղձանքները գան
Մորս ծարաված սիրտը համբուրեն:
Ու կանչեմ մորս իմ փառքի հերոս,
Որ տվիր ինձ փառք քո անթեղ հոգուց,
Ու կուղևորես՝ որպես վառ փարոս,
Մութ հեռուներում կնետես մի լույս:
18.04.2014
*******
Մայրս մուռն է իմ վերքի,
Մայրս դուռն է տիեզերքի,
Մայրս լուսե առավոտ,
Մայրս խորհուրդ ու կարոտ:
Մայրս վայրն է իմ ուխտած,
Կանչում է մոտ սիրտը բաց,
Մորս խինդը խինդն է իմ,
Այնքան մոտ ու մտերիմ:
Մայրս մայրն է իմ դարի,
Մայրս մայրն է շատերի,
Տրտունջների՝ որպես թագ,
Մայրս անմար մի ճրագ:
Ալագյազից մինչ հեռու
Բարձունքներ դրախտի,
Իմ, մեծ խինդ, միայն դո՛ւ,
Դո՛ւ ես խիղճը իմ բախտի:
20.07.2014
*******
Մանուկների կողքին ես
Խորհում էի մեծ պես,
Մի օր ասի մորս հեզ,
Մե՛ր իմ, Արաքս կտանես:
Չգիտեի, թե ինչ էր
Արաքսը՝ գետ, թե՞ քաղաք,
Որ մինչ այսօր կհնչե
Մանուկ սրտիս ջերմ ու տաք:
*******
Մորս անունը վառ արևից է,
Ու արեգակը նրան հարազատ,
Մորս գանգատը իմ խոր ցավից է,
Այն պիտի մնա իմ սրտում ազատ:
Մորս անունը այն անունից է,
Որ ամեն ծարավ հոգի հագենա,
Մորս մեծ խիղճը այն վառ հունից է,
Որ ամեն մի մոր սիրտը տաքանա:
Ու ջերմ ու տաք է մորս անունը,
Երկինքի տակ է, ոչ արևից վեր,
Սրբազան հողն է նրա մեծ տունը,
Որտեղ շնչում է տառապանք ու սեր:
Արևից ծնված, սնված մայր հողից,
Արեգնազան է մորս անունը,
Օրորոցային իր հեռու տաղից
Նա է միշտ բերում իմ աչքի քունը:
20.07.2014
*******
Մորս տեսա երազում՝
Կանգնած դռան խեղճ ու լուռ,
Ինչ-որ խոսքեր էր ասում,
Կողքին փլված մի հին դուռ:
Դուռը միշտ բաց մորս տան
Գնացողի ու եկողի,
Որտեղ մի սուրբ գերդաստան
Հուշն է պահում իր հողի:
Նայեց մի պաղ հայացքով,
Այնտեղ ոչ ոք դեռ չկար,
Ու մոտ եկավ թաց աչքով
Նայեց տրտուջ ու երկար:
Իմ երազի աչքերով
Մորս տեսա նորից ես,
Սիրտս հալվեց նոր հրով
Մորս թախծոտ աչքի պես:
*******
Ինչքան ծաղիկ ու վարդեր
Ոտքերիդ տակ կփռեմ,
Երախտիքիդ՝ որպես սեր,
Մոմեր ու խունկ կվառեմ:
Որպես գարնան դու շողեր,
Տաքացրո՛ւ հոգիս բիրտ,
Որ ես ընկնոմ քո փեշեր
Ու գուրգուրեմ մի խոր սիրտ:
*******
Տատս կասեր՝ տղա՛ս, հոգի՛ս,
Ես էլ տեսա եղեռն ու ջարդ,
Արնոտ տեսա հայրենիքիս,
Դժոխքի մեջ դառն ու դաժան:
Ախ, իմ մեծ մայր, քո կսկիծով
Այնքան դրիր սրտիս ցավեր,
Քո այն տեսած արյունի ծով
Տեսքից դարձա արցունք ու սեր:
Ինչ տեսել ես, ես էլ տեսա
Ոչ իմ աչքով, այլ քո հոգուց,
Ու վայրերը այն չհասա,
Գուցե հասնեմ ես էլ էգուց:
Տեսնեմ քարը անհետք մի տան,
Հիշեմ դեմքը արհավիրքի,
Ու իմանամ ավելի քա
Խորությունը Հայոց վերքի:
*******
Մորս ծարավից դեռ չեմ կշտացել,
Ես էլ եմ ծարավ նրա հոգու պես,
Նրա խոր ցավից շատ եմ վշտացել
Մնացել մենակ միշտ խոնարհ ու հեզ:
Մորս խրատը իմ հոգում գրած՝
Որպես խոր մտքի հարազատ երդում,
Կպահեմ հոգում գրի պես շարած,
Ինչպես վահանը անառիկ բերդում: