ԱՆԻ
Վաղ հասակից փարվեց սրտիս տխուր մի երգ.
Չգիտեի աշուղի էր, թե գուսանի,
Հոսեց կյանքը, ու այն դարձավ ինձ ցավ ու վերք,
Ինձ շատ մոտիկ, բայց թե հեռվում ավե՜ր Անի:
Նոյից դեպի հյուսիս դաշտերը Շիրակի
Օ՜, հրաթև Մասի՜ս իմ, ճամփան մի՜ փակի,
Անցնեմ սարի մոտով, հասնեմ քանդած Անի,
Վիշտս հնադարյան խառնեմ լացին շիվանի:
Գնամ այնտեղ, երգեմ երգս տխուր ու լուռ,
Վերքերս պարուրած բանամ դարպաս ու դուռ:
Ինձ հետ տանեմ վարդեր, վարդեր Երևանից,
Առնեմ ինձ հետ, տանեմ մի սափոր ջուր Վանից,
Որ հագեցնեմ քարեր, քարերը հին կյանքի
Ու նորացնեմ դարեր թախիծով տխրանքի:
Խոսեմ Արագածից ու մեր անվերջ հրից,
Մի գետ դառնամ, հոսեմ Ախուրյանի ջրից,
Տենչամ քո աչքերով դաշտը Ավարայրի,
Կորչեմ քո հետքերով ամեն մի սուրբ վայրի,
Հոսեմ որպես առու, որ նա առանց ջրի
Լցնի սիրտը ջրով, սիրտը մայր տաճարի:
Ու զարդարեմ այն հին պարիսպը վարդերով,
Շողի նման լուսե շողեմ Վանի ջրով:
Քեզնով գովեմ հայի սիրտը անվախի
Եվ միշտ հիշեմ մայիս տունդարձը Արցախի:
Սուրբ քարերի տակ ընկած քո պարից կան հիշատակներ,
Թռան տաճարի շքեղ ճակատիցվառ հրեշտակներ:յհբհ
Թռան անհույս, անդարձ մինչև արևածագ
Մութ երկնքում կորան` թողած գանձեր ու թագ:
Դեռ դոփում է այնտեղ սիրտը Բագրատունյաց,
Իսկ հարավում նինջ է վեհ սարերին Սյունաց:
Գարուններ են գալիս ու գնում են նորից,
Զովը հայոց հոգու կգա Լոռու ձորից,
Կհովանա սիրտը վառած թեժ արևից,
Կհագենա սիրով պաղ Սևանի ջրից:
Հին աղոթքներ մաղթիր դու էլ Էջմիածին,
Քո սուրբ ուժով հաղթիր դավերը նոր ու հին,
Որ չցավի նրա սիրտը ավեր ու քանդ,
Որ չմնա մենակ մեզնից շքեղ Անին:
Ամպերը մոգ, մշուշ կգան Մշո դաշտից
Քարավանի նման, որ քեզ հանեն վշտից:
Որ քեզ հանեն ոտի, բռնես ճամփան Կարսի,
Ու տուն դառնաս բռնած ձեռքը նորահարսի,
Եվ տուն դնեք մի նոր, չմոռանաք դուք հին,
Որ նորանա ավեր ձեր դեմ տխուր ու շեն:
Քո նոր կյանքից կխենթանան Զեյթուն, Կարին,
Կլեռնանան տեղում Հաղպատ ու Սանահին,
Եվ կխոսեն հին վերքերդ մայր Արաքսից,
Ու կազատվես դու հավիտյան քո ցավ ու հոգսից:
Արևելքից, արևմուտքից հյուսիս, հարավ,
Ախ՜, ժամերը ժամանակից ժամը տարավ:
Վառ հույսերս խնդության միթե կորան,
Որ մնացի քեզնից հեռու ու քեզ ծարավ,
Ու±մ չար ձեռքը ես անիծեմ, որ քեզ քանդեց,
Ե±վ ում ձեռքով կուրծքս ծեծեմ, որը հատվեց:
Երկքնի տակ լուռ խորհում է Անին ավեր
Ու տանում է, ինչ տարել է ՜վիշտ ու ցավեր:
Անի ցավոտ, քեզ պահում է մի լեռնաշխարհ,
Քեզ պաշտում են, որպես դու մեծ փառքի նկար,
Հայ աշխարհը երբ ընդունեց Քրիստոսին,
Չարի արնոտ ձեռքը գուցե կողքիդ չկար:
Քեզ ցավում է ցավոտ Վան ու Վասպուրական,
Թախծում է քեզ վշտից ծագած ծովը հայոց,
Սպասումիդ հայ քաջերը ուր են, չկան:
Լոկ երազեում կախարդական գուցե կգան:
Եփրատ գետից դեպ արևելք քեզ կհիշեն,
Գերի ընկած հայ քաղաքներ, ա՜խ, կքաշեն:
Քեզ կհիշե մի լույս աշխարհ` հայ, քարաշեն
Կարին ու Մուշ, Վան, Արդահան, Կարս ու Բասեն:
Հայրենիքից քեզ կցավի քեզ սրտակից
Բյուր քարերը քեզ կհիշեն հայրենիքից.
Քեզ կարոտ է ամեն մի հայ` հին ու բնիկ,
Քեզ կսիրե կարոտ ու վառ մի հայրենիք:
Իսկ ես արդեն ծերացել եմ քո կարոտից,
Քեզ փարվում է մի հեզ հոգին Ջավախեթից,
Քեզ կհիշեն իմ ավերակ շքեղ Անի,
Քեզ կհուշեն թախծոտ գրերը Սուրենի,
Ու քեզ կգա մի օր մի նոր Բագրատունի,
Դու կդառնաս փայլող աստղը Հայաստանի:
ԴԱՐՁԵՔ ՀԱՅՐԵՆԻՔ
Հայրենիք դարձեք, դարձեք դեպի տուն,
Թե մնացել է ձեզնից փոքր խիղճ,
Թե մոռացել եք մայրական լեզուն,
Օտար ափերում կդառնաք ոչինչ:
Ի±նչ եք սպասում ցուրտ հյուսիսներից,
Թողած հարավը` մեղմիկ ու դյութիչ.
Արդյոք խոսու±մ եք դուք մասիսներից,
Որը օտարին խինդ է կախարդիչ:
Ուխտելու համար կան այնքան վանքեր
Հայոց աշխարհում մեզնից հեռավոր,
Չեն հնչում այստեղ հայաշունչ զանգեր,
Այստեղ չեն օծվում սանիկ ու քավոր:
Այնտեղ մի կտոր հողում քարքարոտ
Կան այնքան լեգենդ և հոգու գանձեր,
Ով մնացել է հայրենյաց կարոտ,
Թող ոսկի դառնա բռնած հողը ձեր:
Դե, ՜ելե՛ ք, գնանք լուսե մի աշխարհ,
Որտեղ արևը մեծ է ու հստակ,
Որտեղ եղել է անցյալը տկար
Հին աստղափթիթ հայոց երկնի տակ:
Չկա հայուհու հյուսերի ծամը
Օտար երկրի արվեստի հոգում,
Անհետացել են ախորժն ու համը,
Չկա իմ քաղցին մի այլ նորոգում:
Ով հայաթափեց երկիրն իմ հայոց,
Հազիվ էր կանգնել հոսքը փախուստի,
Որ բացվեց այդքան ուղի բյուր ու հոծ
Դարձավ բողոք մեր հանգիստ սրտի:
Այնտեղ թողել ենք ծնունդները մեր,
Այնտեղ մնացին վառ հուշերը իմ,
Այնտեղ թողել ենք մեծ հիշատակներ,
Հանգչում է այնտեղ հարազատ շիրիմ:
Ինչպես չգնալ գոնե մի անգամ,
Չլսել ջրի ձայնը չմեռնող,
Չայցելել հնչող պերճ վանքեր ու ժամ,
Ու չգուրգուրել կարոտած մի հող:
Ժողովուրդ, ասեք` գուցե խենթ եմ ես,
Եվ մի բանբասեք ինձ հալածանքով,
Իմ մեջ թախծում է հայ դեմք ու երես,
Որին կարոտ եմ իմ տրտում հոգով:
Այդ է ինձ տրված և պիտի տանեմ
Հայրենի շնչով և դուք բազմանաք,
Եթե վերհիշեք տարին մի անգամ,
Օտար աշխարհում դուք հայ կմնաք:
Հայոց տառերը երակն են հայի,
Մոռացությունը` այն պետք չէ զգալ.
Փակված դռները մութ ուղիների.
Հայոց բանալիք ինչպես մոռանալ:
Եկե՛ք մոռանանք այն մեր ուղեղում,
Որ արհեստական այլ միտք է մեխել,
Հայ ճանապարհից մեզ պետք չէ շեղում,
Ճամփաները բարդ դեռ մեզ չեն շեղել:
Չկա այս հեռվում շքեղ հարսանիք,
Եվ ամուսնական ամուր միություն,
Որ հայավարի ամեն ընտանիք,
Չդառնա հեռվում բնավեր թռչուն:
Ա՜խ, ցավալի է ամեն մի պատկեր,
Եվ մոռանալը որտեղ ծնվել ես.
Թե չճանաչենք մեզ և լեզուն մեր,
Կկորչենք այստեղ գարու հատի պես:
Դե ՛ ելե՛ք, գնանք, ընկեր հարազատ,
Ու այնտեղ խորհենք անցյալ ու հնից,
Որտեղ է շունչը մեր այդքան ազատ
Եվ որ քաղաքը` մեր Երևանից:
Ով, որ ուղղությամբ` Գյումրի, Վանա ձոր,
Ով կապուտաչյա կողմը Սևանի,
Ով Վաղարշապատ, Բայազետ մի նոր,
Իսկ ես մեն-մենակ կգնամ Անի:
Հետո կգնամ Կարս ու Էրզրում,
Այնտեղ կխորհեմ հայոց հին ցավից,
Երազ կտեսնեմ Մշո դաշտերում,
Ա՜խ, կուզեմ թռչել, բայց չունեմ թևեր:
Եկեք, միասին հիշենք մի աշխարհ,
Օտար ափերում նորեկ թե բնիկ,
Դե՛ եկե՛ք, բացենք մի նոր ճանապարհ,
Միասին գնանք դեպի հայրենիք:
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ
Քեզ վեհ պահում է մի հին հայրենիք,
Քեզնով խորհել են հանճար ու պոետ,
Դարձել ես հավետ հայ մտքի կնիք,
Եվ միշտ մեզ հետ ես քո տառերի հետ:
Ամեն հայի մտքի շարան,
Բացի՛ր ճամփա գիտելիքի,
Գրերի մեծ շտեմարան,
Դպրություն մեր գալիքի:
Երանելի՛ դու մեծություն,
Զորությունդ` մտքերի ծով,
Էջմիածնի սրբագեղ սյուն,
Ընտիր հոգի` ծագած հրով:
Թողիր դու գանձ հայի սրտում,
Ժողովրդի սիրտը մտար,
Իղձերդ` մեծ, ինքդ` տրտում,
Լույսերի մեջ դու քեզ գտար,
Խոսքեր ծնվեց քո տառերից,
Ծաղկեցին հայոց արտերը չոր,
Կյանքը շեղվեց ծանր բեռից,
Հայի միտքը դարձավ հզոր:
Ձայները մեր ելան երկինք,
Ղողանջեցին զանգերը մեր,
Ճեմարաններն արտացոլեց,
Մեսրոպական տառեր ու գիր:
Յոթնապատիկ թե ջնջեցին,
Նշանը դուք հայոց հոգու,
Շարականներ ձեզ կանչեցին,
Որպես ձայներ պատարագում:
Չեք պարտվել, տառեր հայոց,
Պապենական սուր զենքի պես,
Ջինջ եք եղել, հոգի և բոց,
Ռազմում հաղթած հերոսի պես:
Սրբությունն ես դու հայության,
Վասպուրական կողմից խավար,
Տարոնի մութ կողքից անցան
Րոպե ու ժամ, տարի ու դար:
Ցանկություն ես ախորժալի,
Ու գանձը մեծ փառքի հայոց,
Փառք քեզ, փառք քեզ, երանելի՛,
Քեզ հավերժ փառք, դու մե՛ծ Մաշտոց,
և օրհնանքի մաղթանքներով,
Օշականում ննջում ես դու
Ֆեոդալական կյանքից հեռու:
ԿԱՆՉԵ ՄԱՐԵ
Կանչե՛, Աստվա՛ծ մարե,
Կանչե,՛ տե՛ր սուրբ ու խաչ,
Մեր դեմ մութ է, մարե՛,
Իսկ հետևը՝ հառաչ:
Հատված ձեռներ ու ոտ
Պաղ հույսերով անգութ,
Աղաղակի՛ր աղոթք.
Ճանապարհին մեր մութ:
Ա՜խ, աչքով եմ, մարե՛,
Տեսնում դեմքը մահի,
Ու մեր վերքը խորն է
Կյանքի ճանապարհին:
Փրկիր,՛ մարե՛, փրկիր՛
Մի խենթ ծնունդ, մորից
Մահի դեմքը փակիր՛,
Աստված կանչի՛ր նորից:
Եվ անխիղճ էր վերից
Այրում արև ու շող,
Որ դարձել էր հրից
Եղեռնական դժոխք:
Դժոխք մանկան, կնոջ.
Վայնասուն և դող,
Մահապատիժ մի ողջ
Ընկած հայոց հողում:
Աս՛ա, մարե՛, ո՞րն է
Ճանապարհը մեր բաց,
Թե՞ մեր դեմ խոր ձորն է՝
Մի մեծ շիրիմ փորած:
Շիրիմը հայի համար
Այնքան խորն էր փորած,
Ու այն շիրմաքար՝
Բյուր զոհերով նորած:
Դե,՛ ե՛կ, մարե՛, թափիր՛
Ա՛րցունքներդ ծովից,
Մարե՛,ե՛կ, խուսափիր՛
Այս մեր մահվան սովից:
Չկա էլ մեր կողքին
Կյանքը անփորձ դրած,
Չի լսի մեր մեղքին
Ո՛չ տեր, ո՛չ էլ Աստված:
Չէ չեմ ասի, էլ չեմ խոսի
Դառնություններ մորից,
Բայց չեմ կարող ելնել փոսի
Անհյուրընկալ հորից:
Ճամփաները փշոտ
Ոլոր մահվան բախտի,
Մահով ծծված մարե,
Որ՞ն է ճամփան գաղթի:
Մինչև մահը մի քայլ
Կյանքի ոչ մի շշուկ,
Վերևը ամպ մռայլ,
Ցածում՝ տխուր մի շուք:
Սարեր, ձորեր փսփսացին,
Հոգիները ելան վեր,
Քարերն անգամ տխուր լացին,
Վախճանին այս տնավեր:
Երգդ, մարե՛, երգիր՛,
Թե շունչ կա՝ քարանա.
Էլ ի՞նչ հայոց երկիր,
Գայլերը թող ոռնան:
Մարե անբախտ, բայց բախտավոր,
Դու դարավոր թոնիր,
Գուցե խնդա դեմքիդ մի օր
Օրհնանք, աղոթք ու գիր:
Ինչպես խնդար դարերն ի վեր՝
Սրից խոցված մի գունդ,
Երազ դառնար ու ազատվեր
Մի անիծված ծնունդ:
Ո՞վ է գրել բախտը, մարե՛,
Առանց շշուկ ու ձեն,
Որ չի լքի ու չի ցրե
Մահի դեմքեր ու քեն:
Ճամփա քարոտ ու նեղ,
Քանդած ժամեր ու վանք,
Լսվում էին ձայներ,
Դե,՛դիմացե՛ք, եկանք:
Ո՞վ էր գալու այնտեղ
Գոռ գազանից բացի,
Դարձան որսը համեղ
Կես պատառիկ հացի:
Ձայնի՛ր, մարե՛, ձայնիր՛,
Ձայնի՛ր կենաց մի լուր,
Թե սուր ունես՝ հանի՛ր,
Չարի պատիժը տու՛ր:
Ա՜խ, որտե՞ղ եք, քաջե՛ր,
Տոհմիկ ա՛զգ իմ, ու՞ր ես,
Հնչում էին ճիչեր
Դարձած խավար երես:
Ա՜խ, մարե՜ ջան, մարե՜,
Ա՜խ, մեռնում եմ խորքից,
Մի՞թե սիրտդ քար է,
Որ չես տեսնում դու ինձ:
Ի՞նչ անեին մայրեր,
Մի՞թե երգ էր ու խաղ.
Վաղուց դարձած այրեր
Մեռնում էին դանդաղ:
Մեռնում էին կույսեր՝
Առանց մուռ ու լացի,
Էլ ո՞վ ելներ, խոսեր
Խորքից թեժ հնոցի:
Մի՞թե պիտի հնչեր
Այն դժոխքն իմ հոգում,
Մի՞թե պիտի կանչեր
Ու սիրտս անվերջ թակեր:
Լեռնաշխարհի օդից
Սառել էին սրտեր,
Լռել էին տոթից
Ամայացած արտեր:
Չկար արև ու լույս,
Գուցե եղել էր այն.
Որպես որդակորույս՝
Ամպերն էին միայն:
Ինչպե՞ս, ե՞րբ և ու՞մ հետ
Գտնել հոգու մի շողք,
Երբ խորհում ես քո հետ
Եղեռնական դժոխք:
Դարձար դու իմ երկիր
Փլված մի հին պատի,
Մի հին աշխարհ փոխվեց
Մահվան անապատի:
Երգեց երգը կաքավ,
Այն փոխարկվեց լացի,
Լցվեց սիրտը մի ցավ,
Նա էլ չեկավ այցի:
Ասաց քամին մի երգ
Հին դարերում գրած,
Տեսավ ավեր ու վերք
Ու հեռացավ գնաց:
Հրեշտակներ ելան,
Լսվեց ձայներ լացի,
Ու մինչ այսօր կուլան
Ցավերն հայոց խոցի:
Իսկ լուսինը խավար
Նայում էր ու հիշում,
Որպես սգվոր մի մայր
Դեմքը իր մութ մաշում:
Ելավ հողից կանաչ.
Էլ ի՞նչ կանաչ հողից,
Ընկած են անճանաչ
Ծնված մի սուրբ ցեղից:
Առավոտը, ինչպես գիշեր,
Նահատակներ՝ փոսում,
Գիշերը՝ մութ հուշեր,
Լոկ հովերն են խոսում:
Դե՛ եկ, մարե՛, դե՛ եկ,
Փրկի՛ր այս քաոսից,
Մարե՛, մինչև երեկ
Ձայնում էին փոսից:
Այն ի՞նչ լուսեղ սար է
Կանգնած, ինչպես մատուռ,
Ասա՛, թշվա՛ռ մարե,
Չունեն սարերը դուռ:
Դե՛ ել, մարե՛, ե՛լ գլորենք
Դաժան ճամփան եղեռնի,
Հասնենք մի փոս փորենք,
Որ մեր վիշտը պիտ մեռնի:
Կոկոն վարդն է չորից մեռնում,
Ոչ թե աղոտ մի լուսին,
Լոկ հոգին է երկինք հառնում,
Արի,՛ մեռնենք միասին!
*******
Սարահարթեր, բեկված բերդեր
Ու տնքացող քարեր ու հող,
Ջերմ արևից խաշող սրտեր
Քամի եկող ու գնացող:
Արագացող մահի տեղակ
Ցավն էր նիրհում գլխավերև,
Ահից լացող մի հին հյուղակ`
Տանիքը բաց, պատերը սև:
Սև էր բախտը նաև հայի,
Որ նետել են բախտին քարեր,
Ինչպես շուքը սատանայի,
Չի չքանա այսքան դարեր:
Եվրոպայից ալպը խավար
Մինչ գագաթը Հիմալայի,
Արևելքում խոցված մի սար
Մեկտեղ լացին ողբը հայի:
Լացին արնոտ գետերն հայի,
Ու հեկեկաց ծովը Վանա
Մի՞թե այդ է հոգում գրած,
Որ մարդ մահին ծարավ մնա:
Չորսդին մուգ է պատած հրով,
Դե գի՛ժ քամի, քնքուշ պարի՛ր,
Եղեռնական մի պատվերով
Խենթ ու չեչոտ գաղափարի:
Ա՜խ, քիչն ասեմ, շատը կուլ տամ,
Բոռ գազանին ես ի՞նչ ասեմ,
Սրած ժանիք ու անատամ,
Ո՞ր անպատիժ չարից խոսեմ:
Մի ժողովուրդ հաշտ ու խաղաղ,
Երանելի Աստծու կողմից,
Կրակի մեջ դեմքերը պաղ,
Փոթորիկի աննինջ հողմից:
Հավաքվեցին մի գիշերում
Արին կրակ ու ավեր,
Տառապանքի իմ հուշերում
Սև կետ մնաց ու ցավեր:
Թռի՛ր, կռու՛նկ,հոգյա՛կ դու իմ,
Հասի՛ր անփորձ մի մութ ուղի,
Մի բուռ հող բե՛ր, հողեմ շիրիմ,
Ու այն դառնա ուղտատեղի:
Բաղձանքնե՛ր իմ, թռե՛ք հարավ,
Մորմոքներս լսի՛ր, Աստվա՛ծ ,
Տենչանքներս խեղճ ու ծարավ
Մութ այրերում մեխվեց մնաց:
Թոշնած ծաղկից ես ի՞նչ ուզեմ,
Որ բուրմունքից ես նորանամ,
Կռու՛նկ, ձայնդ ե՞րբ պիտ լսեմ,
Հետո խաղաղ ելնեմ գնամ:
*******
Ես բնության հրավառ ցավոտ դեմքը մորմոքի,
Անորոշիչ ու իմ խոր ցավերի հետ մի հոգի,
Հրանում եմ, մոխրանում մարմանդ հովից սարերի,
Չորանում են տենչերն իմ, ինչպես դեմքը լուռ ծերի:
Բողոքական երգերից ես ընտրեցի տխուր էջ,
Շրջիկ ու բաց վերքերից վեհ պահեցի ես իմ մեջ,
Մոխիրների մեջ թաղված իմ մտքերը սրբազան
Սև ջրերում ողողված մութ հետքերը ինձ տեսան:
Կայծակ, կրակ հրեղեն մեխվեցին, մնացին իմ սրտում,
Ազատության որպես հուշ ինքս ընկած հին բերդում:
Եկան անցան գարուններ ու վարդերը վախամեռ,
Բոցավառված այս կյանքից դեռ իմ հոգում ձյուն, ձմեռ,
Մաշվեց հոգիս քարերում, դարձա ավեր ու մոխիր,
Թող իմ հոգու խոսքը աննիջ մնա որպես տարագիր:
*******
Ես մի պոետ ճիշտ խոսքերով գեղանի,
Ոչ թե ասող թամադա առատ ու ճոխ սեղանի,
Չեմ երազում հարուստ կյանք, որ սայթաքեմ բիրտ քարից,
Ու չեմ վխտում ցավի մեջ առաջ անցնել տկարից:
Ու չեմ փոխի իմ կաշին թեկուզ խայթեն օձ, կարիճ,
Չեմ հետևի ուրիշին, կտամ՝ շատ, կասեմ՝ քիչ,
Թե ինձ ասեն՝ ո՞վ ես դու կասեմ՝ բոց եմ ես հրի,
Բարուն լինեմ թող գերի, չարին կասեմ՝ ոչ բարի:
*******
Երբ նայում եմ ես դարավոր քո դեմքին
Ինձ թվում է, թե եղել եմ քեզ հետ հին,
Հեռացել եմ, ինչպես վերջին, մոռացված,
Տուն եմ դարձել որպես մանուկ կարոտած:
Հեռու մանկուց իմ դեմ եղավ մի սուրբ վայր,
Ու չիմացա այն տեսի՞լք էր, թե՞ երազ,
Փարվեց քնքուշ իր հեզ հոգով որպես մայր,
Անհետացավ մշուշի մեջ մաս առ մաս:
Գնացել եք մայրամուտ ու հեռացել
Առավոտի պայծառ արև ու մահիկ,
Խնդացել ես քո լուռ կյանքը ու թացել
Գնացել ես ու տուն դարձել իմ սիրելի հայրենիք:
*******
Բոբիկ ոսքեր, ճամփա քարոտ,
Ուխտավորի սիրտը կուլա,
Սրբահետքեր մեղմ ու կարոտ
Ամպերի պես քուլա՜- քուլա՜:
Ուխտավորը տանում է լուռ
Իր խոստացած ծումեր ու պաս,
Հոգում պահած կա միտք, մի բուռ
Նպատակներ, տենչ ու երազ:
Է՜հ, տե՛ր Աստված, ո՞վ իմանա,
Ո՞վ է եղել անփորձ կայնքում,
Դու, ուխտավո՛ր, թեթև գնա,
Քեզ կսպասե տերը վանքում:
*******
Դեմքս փակում է ամոթն ուրիշի,
Ու ցած եմ նայում նրա արանքից,
Ունի նա փոխած երեսի կաշի,
Ու չի ամաչում իր տհաճ վարքից:
Ու չի կամենում փոխի կամքը բիրտ
Եվ լինի ինչպես մարդիկ են լինում,
Ո՛չ միտք է փոխվում, ո՛չ հոգի ու սիրտ,
Գործով անարդար այդպես հնանում:
*******
Աշնանային մի առավոտ
Այսպես խոսեց ծիտը ինձ հետ.՝
-Օգնի՛ր, ահա ձմեռն է մոտ,
Որ չմնամ ցրտին սոված:
Մեծ երամից մնացի հետ
Միայնակ ու սոված, ծարավ
Թողին մենակ, անհետացան
Ու չվեցին դեպի հարավ:
-Իմ լա՛վ թռչուն, հետ մնացող,
Իմ կերածը ես չեմ մարսում,
Երբ նայում եմ դեմքիդ լացող,
Իմ սիրտն էլ է քեզ հետ մրսում:
*******
Երանի կտամ դաշտեր իմ հեռու
Ձեր առավոտվա լուսաշող ժամին,
Ու արագահոս առվակ ու առու
Քեզ քնքշաշրշուն զեփյուռ հայրենի:
Երբ արշալույսի շողը կբացվի,
Այն ազատատենչ ու վառ երկրում,
Մենության կողքին սիրտս կխոցվի
Հերթական ցավի իմ մութ համարում:
Անցնում եմ կողքով ու ես չգիտեմ,
Թե ում մոլորված երազ ու քնի,
Եվ մայրամուտի կարմիր շողի դեմ,
Ով նայում է ձեզ, հազար երանի՜:
*******
Մնաս բարո՜վ, Աբուլ իմ սար,
Մնաս բարո՜վ, Փարվանա,
Մնաք բարո՜վ, սարեր ու քար
Մինչև ծովակն իմ Վանա:
Մնաս բարո՜վ, Մասիս դու լուռ
Մնաս բարո՜վ, հայի հող,
Մնաք բարո՜վ, Արաքս ու Քուռ,
Մինչև ծովը վարարող:
Մնաք բարո՜վ, գերդաստաննե՛ր
Ու ամենուր հայ սիրող,
Մնաք բարո՜վ, մերկ ոստաններ,
Հարազատ ու կորած հող:
Մնաք բարո՜վ, լեռնե՛ր քարոտ,
Երեսապատ հուր ծխի,
Մնաք բարո՜վ, մրմուռ, կարոտ,
Չհագեցած հին ոխի:
Մնաք բարո՜վ, Գյումրի, Անի,
Դուք՝ Շիրակի վիշտը հին,
Մնաս բարո՜վ, ջու՛ր Սևանի,
Եվ դուք՝ Հաղպա՛տ, Սանահի՛ն:
Մնաք բարո՜վ, ցավե՛ր ու խոց,
Սրբաքարե՛ր ու վերան,
Մնաք բարո՜վ, վանքե՛ր, հայոց,
Եկեղեցի՛ ու խորան:
Մնաս բարո՜վ, նաև կասեմ
Երկինք, գետին ու ջրին,
Մնաք բարո՜վ և բոլորին,
Մինչև խորքը իմ խորհին:
*******
Հոսքը ջրի պես, հոսքը մարդկային,
Ինչու՞ է այդպես պինդ փարվել հային,
Ճամփանե՜ր հեռու, օտարի ափե՜ր
Որտե՞ղ ես, որտե՞ղ, հանգի՛ստ քնաբեր:
Օտարի հողում չեն վառվում մոմեր,
Հոգեհանգիստը անցյալի շիրմին,
Օտար ափերում վազում են ժամեր,
Հողաթմբերին ոռնում է քամին:
Ուրիշի երկրում ամեն մի հոգի
Չի առնում հանգիստ անավանդ թաղված,
Հեռու դաշտերում առանց մորմոքի
Հանգչում են սրտեր` ծեսերից շեղված:
Ու չի ամփոփված ոչ մի կանոնով
Ձյունը հավիտյան մի ուրիշ հողում,
Ճիշտ է կանոնը կատարած հնով,
Որ ամեն մարդ թաղվի իր ծնված տեղում:
*******
Ասեք,սարե՛ր, ու՞ր գնաց նա,
Ու՞մ շնչի հետ անհետացավ,
Գուցե ձա՞յնս նա իմանա,
Վերադառնա, վերադառնա:
Դու կրակ ես անմահ ջահի,
Քո սերը ո՞վ մտաբերեց,
Կապուտաչյա դու՜ գեղուհի,
Ո՞ր սատանան սիրտդ գերեց:
Դու ես անցյալ հուշերը իմ,
Դեռ գալիքից ես չեմ ասում,
Դու ես միայն ինձ մտերիմ
Երակներում անվերջ հոսում:
Դու ես կյանքի իմաստը լուռ,
Եվ իմ կյանքի հիմքը դու ես,
Դու ես սրտի փակ ու բաց դուռ,
Ու սրբագեղ չքնաղ երես:
Դու առագաստ իմ հույսերի,
Դու ես միայն գիրը իմ գեթ,
Դու լույս աստղ ես իմ հեզ փերի,
Դու մնացիր միակ ինձ հետ:
Դու նուրբ շրշյուն մեղմիկ հովի
Ու վահան ես սրերի դեմ,
Դու խինդ ու լաց քաղցր ցավի,
Ո՞վ ես, ո՞վ ես՝ դեռ չգիտեմ:
*******
Տարե՛ք ինձ,տարե՛ք իմ երկիրը հին,
Տարե՛ք ինձ թեթև հովի թևերով,
Ու բարի մաղթեք իմ ճանապարհին,
Մինչև հայրենիք, մինչ քարերի ծով:
Ճամփանե՛ր հեռու, եղե՛ք ուղեկից,
Կգամ, ի՛մ սարեր, դե դուք համբերե՛ք,
Ու վեհ կազատվեմ մութ ամպի տակից
Տարե՛ք, տու՛ն տարեք:
Տարե՛ք ինձ, տարե՛ք դաշտերն իմ կանաչ,
Ծաղիկների հետ սիրտս նկարե՛ք,
Նայեմ այն սարին ինձ մոտ ու ճանաչ,
Կանաչ արտերով ինձ ճանապարհե՛ք:
Ու հեռվից հեռու ձեռքերով ձեր հաղթ
Հայրենի՛ լեռներ, ինձ թափահարե՛ք,
Որ հավետ խնդա ինձ կանաչ մի բախտ,
Տարե՛ք ինձ, տարե՛ք:
*******
Ասես մի փոքր Հայաստան լինես երկնքից կախված,
Մնացին քո լանջին հայրենիք` սիրո սրտերը մեխված,
Դու հեռու, թե մոտ նայող աչքերի, ձյունո՛տ Արարատ,
Բազում վերքերը հայոց մորմոքի շարել ես վրադ:
Դու բյուրեղ բիբն ես, լուսեղ ճրագն ես հայ աղոտ լույսի,
Լուսե գագաթ աշխարհներին, բայց խոր ցավը ներսի
*******
Լավ չէր լինի՝ աշխարհ չգայի,
Ու չտեսնեի դիրքը աշխարհի,
Դարերի խորքից չհեկեկայի,
Չգրանցվեի ցուցակը մահի:
Ու չտեսնեի կարճ օրը մարդու
Խինդ ու լացի մեջ աշխարհի խոշոր,
Կարճ է թե երկար հասակը բարդու,
Այն կչքանա օրերից մեկ օր:
Մի օր է ապրում մարդը երևի,
Որ չի հագենում կյանքից այս ծարավ,
Մնում է հավետ շողը արևի,
Օրերը այն խնդուն, ավա՜ղ , որ կորավ:
*******
Բացվում են արդեն ծաղիկներ սիրուն,
Սրտում քո ցուրտ է, փոթորիկ բքի,
Արդյոք գալու՞ է դեմքին քո գարուն,
Որ հավերժական ցուրտը քեզ լքի:
Որ էլ ցուրտ ձմեռ չգա քո սրտին,
Ելնես անարժան հոգեմաշ քենից,
Մոռանաս բոլոր դարդերը քո հին,
Խուսափես դու քեզ քո հին անունից:
Որ դուրս գա հոգուց խեժը սոսինձի,
Քո ներսում նստած անկոչ ու խավար,
Արթնանան խորքից հույսերդ գանձի,
Խորտակվեն բոլոր հոգսերդ տկար:
ՆԱԻՐԻ
Քեզ տեսնում եմ քո անցյալի խորքերում,
Նման ես դու պատից կախված նկարի,
Մշուշային դեմքիդ շողն է հաջորդում
Հեքիաթային չքնա՛ղ երկիր Նաիրի:
Դու խնդության, դու տրտումի կարոտն ես,
Սարերդ վեհ` բեռը տանող ամպերի,
Ու ծխում ես հոգու խորքից ծերի պես,
Մեկ խնդուն ես, մեկ սիրտ հուզող, Նաիրի՛:
Այսօր հպարտ, այսօր խնդուն դու երկիր,
Դարերի մեջ դու հսկում ես մի սարի,
Չես հեռացել դեռ օրերից դավադիր,
Զղջանքների լույս ու հանդես Նաիրի:
Ինչպե՞ս կապենք ջերմ խոհերս ես և դու,
Հողագնդի դու հին ամրոց ու բարի,
Ես քեզանից վաղուց երկար ու հեռու
Տենչում եմ քեզ, խորհում եմ քեզ՝ Նաիրի:
*******
Հայոց սյունը դարի պես հին
Չի՛ լինելու այն բեկված,
Չի՛ տապալվի նույնիսկ գետին,
Թեկուզ լինի նա թեքված:
Հայոց սյունը, սյունը հայոց
Պահած մեջքին մեծ վրան,
Հայոց սյունը տեսել է բոց,
Տեսել է կոծ ու վերան:
Մոխրակալած հայոց սյուներ
Կանգնած եք դուք բերդի պես,
Ու սյուներից հառնել է վեր
Մի ժողովուրդ, մի ազգ հեզ:
*******
Արևելյան, արևմտյան, հյուսիս, հարավ,
Այդ կողմերի մեղմիկ հովը դարձավ քամի,
Չորս կողմերում անքնություն, սով ու ծարավ,
Երեկ դեռ սուս, այսօր դարձել են հարամի:
Մի ժողովուրդ, որ շնչում է նույն օդից,
Տարբերվում են ինչպես մութն ու լուսաբացիը,
Մեկը փողով խրխնջում է սրտի տոթից,
Իսկ մյուսի աչքը կարոտ ցամաք հացի:
Սուրբ ծնունդը հավասար է աշխարհ բերում,
Դառնում են սուր մարդիկ, դավերի նյութում,
Թաքուն թե տես մեկը մեկի հորը փորում,
Ցուցադրում ներսից՝ գեհեն, դրսից եդեմ:
Թե երբ պիտի դառնան մարդիկ մի փակ բռունցք,
Նայեն իրար շիտակ հոգու նույն հայացքով,
Երկարաձիգ, ազատ շունչը ե՞րբ պիտի գա,
Կորչի հավետ շահ ու կախում, նախանձ ու քեն:
ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Մենակություն լինում է հաճախ Դատարկ հոգու մեջ,
Մենակությունից չի ծխում օջախ ու բացում նոր էջ,
Մենակությունը կոտրում է մտքեր, կտրում է քունը,
Ահա թե ո՞րն է մենակ մենավոր մենակությունը:
Մենակությունից ծառերն են կանաչ տերևաթափվում,
Մենակությունն է ամեն մի ձենից սրտատրոփում,
Մենակությունը բերում է միայն հուզում ու թախիծ,
Վերքեր են բացվում, սրտեր են խոցվում մենակությունից:
*******
Մի հին երկիր թողած այնտեղ
Ի՞նչ եմ անում այստեղ՝ հեռվում,
Սիրտս գերված տխուր ու նեղ
Հիշում եմ ու ինձ հետ կռվում:
Բնությունը դրած իմ դեմ,
Դաշտերը լի, ճոխ ու կանաչ,
Մշուշի մեջ լու տխրադեմ,
Բոլորը խորթ ու անճանաչ:
ԱՐԱՔՍ
Ինչո՞ւ հետս չես խոսում,
Որ քեզնից լուր իմանամ,
Ու քո ցավոտ մի մասում
Թախծոտ ափիդ նստեմ, լամ:
Լուրեր փշոտ մեր հուշից,
Լուրեր հայ մեծ անունից,
Լուրեր Կարին ու Մուշից,
Արդահանից ու Վանից:
Դու գե՛տ հայոց, սգավո՛ր,
Ակունքից իսկ հնաոճ,
Տարել ես դու ծանր ու խոր
Արցունքները հայ կնոջ:
Տարել ես դու բյուր գանգեր,
Իրանաձիգ ձեռ ու ոտ,
Ձայնել ես դու խուլ զանգեր
Գերեզմանին հայ ցավոտ:
Տա՛ր ինձ, Արա՛քս սգավոր,
Լուրերից մութ հայ դաժան,
Որ վեհ սգա սիրտս խոր,
Համայն մեկ տեղ ու բաժան:
Նայեց գետը ինձ մի պահ,
Թողեց ինձ մոտ մի կարոտ,
Ընկավ նորից ճանապարհ,
Խոր ձորերից քարքարոտ:
*******
Ընդունի՛ր դու ինձ որպես հին կորուստ,
Որպես գալիքի մի խնդուն նշան,
Ինձ վեհ փարվել է օրերը քո մութ,
Հնչում են իմ մեջ վշտերդ դաժան:
Ընդունի՛ր դու ինձ հարազատ մոր պես,
Բաց լայն թևերդ, պինդ սեղմի՛ր կրծքիդ,
Ու չեմ մոռանա քո ցավերն ու քեզ,
Վաղուց փնտրում եմ բաժանված հոգիդ:
Երբ աշխարհ եկա, երկիրն էր տնքում,
Քամին էր փչում արյունոտ դաշտից,
Դեռ մութ էր, խավար, զինվորի հոգում,
Պատերազմների թափառող վշտից:
Վաղուց մարել էր կրակը վերջին,
Ու չեն դադարել ձայներ հառաչի,
Հաղթանակ ուժը թշնամու սրի,
Դեռ տուն չի դարձել զինվորը գերի:
Ու դեռ չեն գտել հոգիներ հանգիստ
Խորշերում անթաղ գետի ափերին,
Եղել են արի մեռել անհանգիստ՝
Զույգ աչքեր սառած նայելով ջրին:
Հետպատերազմյան ընթացող թվեր,
Եկան ու անցան անհետ ու դաժան,
Կորուստ ու մահի անմոռաց ցավեր
Վեր ելան հողից` որպես սև շուշան:
*******
Այստեղ հուշված մի կոթող,
Այնտեղ թաղված մի շիրիմ,
Սրով փրկված մի բուռ հող
Ձայն է տալիս քնից իմ:
Ձայնում է ինձ անհանգիստ
Գիշերային ննջից լուռ,
Բարձր սարեր վեհանիստ,
Ու կարոտած խոր մրմուռ:
Այսօր կողքը կոթողի,
Վաղը կընկնեմ խոր շիրիմ,
Հավերժությունը հողի
Կլանում է նոր ու հին:
*******
Գրում եմ հեռվում, իսկ միտքս այնտեղ,
Ամեն տառի հետ ընկնում եմ մի ձոր`
Ամեն բառի հետ ելնելով ձորից,
Թողնելով այնտեղ իմ մտքերը խոր:
Թողնելով այնտեղ կյանքի բյուր ցավեր`
Թողնում եմ այնտեղ մի դեմք դավադիր,
Ա՜խ, ո՞ւր եք, քնքուշ, Հայրենի՛ հովեր,
Սիրտս կարոտից թռավ ցան ու ցիր:
*******
Մշուշոտ սարեր Ջավախք աշխարհի
Ի՞նչ եք մտորում այդպես տխրադեմ,
Ո՞մ հետ եք կիսում տրտունջը դարի
Եվ ո՞ւմ հետ ելնում այն հին չարի դեմ:
Ո՞մ հետ եք լինում արևածագին,
Դուք դյութող սկիզբ ու իմ վերջակետ,
Ո՞մ հետ եք սարսում ձմեռվա բքին
Այս սուտ աշխարհի պաղ սրտերի հետ:
Քեզ եմ նվիրում գանձերն իմ բոլոր,
Դու խոշոր աշխարհ իմ խնդուն երգի,
Ու ինձ կայցելե դեմքը հին ու նոր
Մոխիրով պատված սիրտը Գուգարքի:
*******
Կրակների միջով անցաք,
Հայո՛ց գնդի մարտիկներ,
Թափվեց հողին արյունը տաք,
Քաջ արյունը, կյանքը ձեր:
Զենքի տեղակ բռնել է պինդ
Հայը սուր, բահ ու եղան,
Չար թշնամուն եղել է խինդ,
Մահ ու պատիժ, կախաղան:
Այդ եղել է այն օրերին,
Ազգը երբ գնում էր կուլ,
Կշտում չեղավ գոռ ագահին,
Աչքերը բաց, միտքը խուլ:
Հիմա, հիմա արդեն ուրիշ
Միտք է ծագում հայի հետ,
Թե ինչքան է անբան ու գիժ
Ազգը տարել անպատիժ:
Կրակների միջով անցան
Մի խումբ ջահել կտրիճներ,
Նրանք հետ չվերադարձան,
Օրը դարձավ մութ գիշեր:
Ով դուրս ելավ իր հարազատ
Տնից դեպի մարտի դաշտ,
Որ երկիրը լիներ ազատ,
Լիներ կյանքը լայն ու հաշտ:
Օջախներ վառ հայրենական
Թողել էին, գնացել,
Ոմանք կռվից էլ ետ չեկան,
Չեկան կտրիճ ու ջահել:
Տվին կռիվ, արյուն թափին,
Իրենց նետած մահի դուռ,
Ընկած ձորում, թե քարափին,
Դեռ չբացած կյանքի դուռ:
Կրակները դեռ չեն մարել,
Դեռ հրդեհ է իմ հոգում,
Ու հայ հողն են կահավորել
Հայ քաջերը իմ հոգում:
ՎՈԼԳԱՅԻ ՈՂԲԸ
Վոլգան ծփում էր, երբ չկար տրտունջ,
Հանկարծ մուժ պատեց նրա աչքերին,
Արցունքների հետ ծաղիկների փունջ
Լուռ հեկեկանքով իջեցվեց ջրին:
Այսպես պատահեց հուլիսյան մի օր,
Վառ արեգակից հագեցած սրտեր,
Մայր գետը հունից դարձավ սգավոր,
Մարեց բյուրավոր հոգի ու ստվեր:
Մարեցին հույսերը հին շոգենավի,
Ու ակնթարթում խավարեց ճիչեր,
Մեռան շշուկներ այդ անկոչ դավի,
Հանգեց մի մեծ ձայն. Էլ ո՞վ, ու՞մ կոչեր:
Խորտակվեցին կայնքի հույսեր ու ծիծաղ,
Տարավ գանձերը բնության խաղաղ,
Անխուսափելի մեջը խոր ջրի
Բյուրավոր մարդիկ մնացին գերի:
Մնացին նրանք, էլ տուն չգնացին,
Կատաղեց կյանքի հողմեր ու ալիք,
Նրանք օջախի դուռ էլ չբացին
Դարձան ջրի մեջ անշարժ խաղալիք:
Գետը լալիս էր իր ափերի մեջ՝
Որպես սգո մայր, որդին կորցրած,
Գետը դառձել է դառնության մի էջ,
Բյուր ողբի ցուցակ հոգումը գրած:
Վոլգայի վրա լողում է հոգի,
Վոլգայի ափին լալիս է մի սիրտ,
Վոլգան տանում է վիշտը մորմոքի,
Ու շշնջում է իր ափերի մեջ:
ՆՆջեցե՛ք հանգիստ, զոհեր մա՜յր գետի,
Գուցե կենդանանա ձեր միտքը մի օր,
Դարձաք ամեքդ մեծ հարազատի
Համբարձե՛ք դուք վեր, ջրերից այն խոր:
*******
Իմ գնալուն ցավ չեմ անի,
Ինչպես եկա, այնպես կերթամ,
Չքնաղ երկիր Մուշ ու Վանի
Վերադարձը ո՞րտեղ կարդամ:
Գուցե տեսնեմ խոր երազում,
Թեկուզ այնտեղ չկա երազ:
Ա՜խ, ինչքան է սիրտս հուզում
Այն հին հողի ամեն մի մաս:
Տենչանքներս նպատակում
Իմ հոգսերի մեջ ողողված,
Թե ե՞րբ պիտի առնի մի կում
Զուլալ ջորից սիրտս դաղված:
Որ հովանա սիրտս յարոտ,
Վեհ ծխացող ծուխ անթեղի,
Թեթևանա մի հին կարոտ
Իմ անմոռաց ու սուրբ հողի:
*******
Ջահել հեռանալ կյանքի դեռ նորած ողբերգություն է,
Ու ծովածավալ արցունքը թորած ջահել հոգուն է,
Տարիքը շալակած խոր ծերությունը այն մթություն է,
Ու ծերությունը մահի դեմ կանգնած երջանկություն է:
Հավերժությունը չկա հոգու մեջ, մենք ենք հորինում՝
Կյանքը այս ծանր մթնոլորտ հյուսած մեզ հետ է տանում,
Չկա հեզ մարդուն մութ հողմերի մեջ տենչի մի կտոր,
Դառնում է իր դեմ վհատությունից ցավի լուռ հատոր:
Կա վառ գերագույն դեռ չհագեցած մի մեծ անրջանք,
Ու երկու կետի սահմանագծում չմեռած մի կյանք:
*******
Պահել՛ ես դու հազարամյա
Հետքերը մեր սրտի վրա,
Ջահել ես դու ու հնամյա
Մի տարեկան ու մե՛ծ դարյա:
Խորհում ես դու դավերի հետ,
Որ քեզ անվերջ խոց են տվել,
Նիրհում ես հին ցավերի հետ,
Տասնապատիկ և առավել:
Ասել են քեզ, դու չե՛ս ասել,
Խոցել են քեզ, իսկ դու խոնարհ,
Եվ քեզ չես գերադասել,
Դու պարտության մեծ քնար:
*******
Հողն է համբերում ու հողը տնքում
Մեր ոտքերի տակ,
Ու հոգիներ կան զղջումի արանքում,
Սրտերն անշիտակ:
Ամենից առաջ որպես մեզ սնող
Հողն է մայրացել,
Եվ անմարդկային մարդու արարքից
Խոնարհ զայրացել:
Հողն է ստեղծում ու դնում խոր քուն
Խնդություն ու խոց,
Եվ հանգիստ քունը նա է մեր հոգու
Ու մեծ օրորոց:
Դառնում է հողը մեր գլխին երկինք
Ու ձգող փական,
Մեռնում է տենչը մեր դեռ չդիտած
Հավիտենական, հավիտենական:
*******
Արարատից դեպի Աբուլ
Ու մինչ սարերը Սասնա
Հասի՛ր, սի՛րտ իմ, բարձր ու խուլ
Բարձունքները Սիփանա:
Սարերը մեր հայկական,
Նստած ինչպես թագավոր,
Սարեր անթիվ տարեկան
Ու պատմական հին ու խոր:
Թռի՛ր, գնա՛,մեղմիկ հով
Մշուշներից իմ մթի,
Թափի՛ր կարոտ դեպի ծով,
Հպվի՜ր քարին Նեմրութի:
ՀՈՒՇԱՔԱՐԸ
Մի հուշաքար մենակ ու խեղճ,
Փոքր, ինչպես կեսը հատած,
Կանգնած է նա փշերի մեջ,
Ձորի բկին մամուռ պատած:
Մանուկ օրերի հուշերից տխուր
Մնաց պատմություն իմ հոգու խավար,
Ճամփից դեպի ցած հոսում էր գիժ ջուր,
Ճանապարհից վեր սգում էր մի սար:
Սարը մեգի մեջ, և ջուրն էր լալիս,
Ի՞նչ էր պատահել այդ երկու բարուն,
Ոմանք գալիս են բայց և գնալիս
Տանում են իր հետ վաղամեռ գարուն:
Կար մի ճանապարհ՝ հարության կարոտ,
Կիսաքանդ ու ծուռ, վաղուց աննորոգ,
Ճամփան տանում էր դեպի ուխտատեղ,
Հիմքը՝ քարքարոտ, շրջադարձը՝ նեղ:
Արահետները իմ ճամփին ուխտի
Ձորն էր բաժանում քարին նայելիս,
Հիշատակներ մթագնած բախտի
Իմ սրտին անվերջ հանգիստ չէր տալիս:
Մեծ պատճառ դարձավ շրջադարձը նեղ
Մի ողբերգության ու մեծ վթարի,
Բյուր ամպեր լացին վիշտը համատեղ,
Սև հագան ողբից լանջերը սարի:
Կար մի հարսանիք գյուղերից մեկում,
Որի հերոսներ՝ հեզ երկու հոգի,
Երկու նոր ծաղիկ նույն ժամանակում,
Երկուսն էլ դարձան զոհ հարսանիքի:
Հարսնացուն ջահել, էն վերի գյուղից,
Փեսան դեռահաս մի ուրիշ տեղից,
Ավտո բեռնատար, որ կյանքեր հատեց,
Նրանց տենչերը խոր ձորը նետեց:
Թռել էր ավտոն ձորը անհատակ,
Տարել էր իր հետ կենացներ ու պար,
Նրանց վախճանին որպես հիշատակ,
Լռում էր անվերջ մի կենտ հուշաքար:
Լռում էր անվերջ իմ հոգու նման,
Մոմերի խեժից սևացել էր նա,
Ընկնում էր ճակտին արև ու դուման,
Տերը քո, պի՛նդ քար, ինչպե՞ս դիմանամ:
Մեծ էր հասակով պինդ քարը հուշի,
Ինչքան տարի է անցել գնացել,
Չի եղել երբեք ցավը ուրիշի,
Ինչքան են անցնող նուրբ սրտեր լացել:
Տառեր չէր գրված այն հուշաքարին,
Գուցե գրած էր ու չէր երևում,
Տարվա հետև էր անցել իր տարին,
Գույն-գույն մամուռներ ամեն մի թվում:
Փոքր ու ցածրիկ պարիսպ էր պատած,
Պահված էր այնտեղ ողբը հուշերի,
Մի սուրբ օրհնություն մեջտեղից հատած
Պահվում էր այնտեղ շունչը սև օրի:
Ամպերը ելան դեպի բաց հովիտ,
Արևը վաղուց չկար երկնքում,
Մարել է մոմը քանդած հին վանքի,
Իջել էր արդեն մթնշաղը խիտ:
Աղոտ լույսերը թափվում էր վերից,
Մութի ստվերը ցրվել էր սարին,
Մի տխուր ձայն էր լսվում գիժ ջրից,
Գիշերվա մութը` փարվել հուշ քարին:
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՎՈՏ
Այնքան պարզ է քո երկինքը ու պայծառ,
Այնքան դյութիչ առավոտը քո վերից,
Խոր դարերի միջից եկած տոհմածառ,
Ու շոյում է քաղցր հովը քո հրից:
Ո՜ւր էլ լինի հայի սիրտը, կմխա՜,
Քեզ հիշելիս նա կմնա միայնակ,
Քո լույսերը նույնիսկ հեռվում կշողան,
Դու առավո՛տ, դու հի՛մք հայոց երկնի տակ:
Քո լույսերից զարթնել են խոր ու մութ այր,
Քո հույսերը պահել է մեծ պատմություն,
Արարատը քո դեմ կանգնած՝ որպես հայր,
Հսկում է նա քո շողերը երազ քուն:
Գեղեցիկ է առավոտը քո խնդուն,
Հայրենասեր ամեն սրտի այնքան մոտ,
Քաղաքամայր, դու տանիքի անվերջ սյուն,
Ոսկեզօծված երևանյան առավոտ:
*******
Ջավա՛խք, պահի՛ր իմ հուշերը,
Պահի՛ր հոգում քո տիրած,
Արթուն եղի՛ր դու գիշերը,
Հսկի՛ր սարը իմ սիրած:
Պահի՛ր մանուկ մի սիրտ հավետ
Իմ կարոտած սարի տակ,
Մեղմ ու քնքուշ հովերի հետ
Պահի՛ր մի վառ հիշատակ:
*******
Նույնն է սիրտը մոր հոգու մեջ
Ողջ մայրերին համատարած,
Նույնն է գրած տխուր մի էջ
Խղճի թելով կրծքին կարած:
Սիրտն է մոր հեզ որպես ճրագ,
Ուղենշում ճամփին մեր մութ,
Այնքան ուժ կա ու թեժ կրակ,
Մոր սրտի մեջ լի սեր ու գութ:
Տառապանքից սիրտն է վայում,
Թաքուն թևերն՝ ինչպես ուռի,
Մոր սիրտն է լոկ դեպք վկայում,
Դեպք դառնության ու մրմուռի:
*******
Մայր իմ, ի՞նչ է քո սիրտն ասում,
Երբ մնում ես ինքդ դու քեզ,
Մ՛այր իմ, ո՞վ է քո երազում,
Երբ քնած ես խաղաղ ու հեզ:
Գուցե որդիդ ճամփորդի պես
Քեզ է փնտրում կարոտալի,
Թե՞ ստվերն է գալիս հանդես
Քո փափագով ու տխրալի:
Ո՞վ է գալիս գիշերը ուշ
Ու հեռանում արշալույսին,
Մա՛յր իմ, ո՞վ է իմ տեղն անուշ
Փարվում քո սուրբ ու քնքուշ ուսին:
Եկե՛ք, մայրե՛ր, ձեզ համբուրեմ,
Որ Աստված ինձ փառաբանի,
Մայրե՛ր, ես ձեզ պիտի գրեմ,
Որ իմ մայրը հանգիստ քնի:
Եկե՛ք, մայրե՛ր, տանեմ մի վայր,
Որտեղ կյանքն է հարատևում,
Աշխարհն ունի միայն մի մայր,
Ամեն հոգուց երկինք թևում:
Եկե՛ք մայրեր, տկար ու ճոխ,
Բաց է հոգիս, դե շու՛տ եկեք,
Ու մոռացե՛ք դավեր ու ոխ,
Ձեռներդ պարզ երկինք թևե՜ք:
*******
Ինձ մի ցավ տվ՛եք թեթև տանելու,
Որ ես մոռանամ հին վիշտը հիշվող,
Օգնեցե՛ք սրտիս փուշը հանելու
Ու իջևանեք հոգիս թափառող:
Լուռ գիշերային մթին խավարում
Միևնույն է, կրկին լույսը կբացվի,
Ինձ հայրենիքի տառապած դերում
Նոր աղետ գալուց հինը չի փոխվի:
Ու չեն մոռացվի աղոթքները մեր
Գորշ ամպի նման կախված երկնքից,
Որ են գթացել և՛ Աստված, և՛ տեր,
Ուրվականի պես ծանրականճ վանքից:
Տարե՛ք ինձ, տարե՛ք, ես փարվեմ նրան,
Մեկ , երկու, երեք ու հազար անգամ,
Եվ լույս տարածող գագաթից լեռան,
Թող լույսը ցրե մեր բախտի վերան:
Գալիք ապագան կդառնա անցյալ,
Ու ես կմնամ երկու կետի մեջ,
Կփառաբանեմ կրկին ու դարձյալ,
Իմ հրագերված անզոր հոգու հետ:
*******
Ինչքան էլ իմ դավերը մեծ,
Նույնքան կա իմ հոգում հույսեր,
Կանհետանան ցավեր ու ցեց,
Եթե Աստված ձայնս լսի:
Կդառնամ ձայնեղ մի շունչ
Նվագներից հյուսված քնար,
Ծաղիկներիս արնոտ մի փունջ
Կանհետանամ ու կգնամ:
Ու նստեի մի օր դասի,
Ու երկարեր այդպես տարին,
Հնչյունային ձայնը բասի
Թռչեր գնար դեպի Կարին:
Անցներ մեր հին գյուղի մոտով,
Անցներ Անին բարձրանիշ,
Հին ու քարոտ ճամփան ոտով,
Հասներ Կարս ու Սարիղամիշ:
Ելներ հայոց լեռը քարոտ,
Իջներ ձորերը մեր վշտի,
Ու մոռանար ոխը քինոտ,
Կանգներ հավետ հրաժեշտի:
*******
Մեր սիրտը փխրուն, մեր սիրտը խոնարհ
Դարերով մեխված,
Մեր սիրտը տոկուն, մեր սիրտը արդար
Քարերում թաղված:
Սրտում մեր վրեժ, սիրտը մեր խեժոտ
Չարի հանդիման,
Մեր սիրտը փշոտ, մեր սիրտը փոշոտ
Մշուշ ու Դուման:
Հերձել են սիրտը մեր արյունաբորբ
Գիժ ու հարամի,
Դարձել է սիրտը մեր անթեղ ու որբ
Կիսավառ մոմի:
Դարձել է կարմիր արյունից մեր տաք
Արտը մեր կանաչ,
Ու թռչունի պես ճախրում երկնի տակ
Սիրտը մեր ճանաչ:
Ու պիտի, պիտի սրտին մեր պատի
Մի մեծ խնդություն,
Որ վեհ մոռանանք հողմն անապատի,
Առնենք հանգիստ քուն:
*******
Թե ինձ ասեն՝ ո՞րն է թանկ՝
Հո՞ղը, ջու՞րը, թե՞ երկինք.
Կասեմ՝ որպես հոգու զանգ,
Լոկ ինձ թանկ է հայրենիք:
Թանկ է նրա ամեն ինչը՝
Թե՛ սեր, թե՛ հույս, թե՛ հավատ,
Պարզ է նրա միտք ու խիղճը,
Ու քայլերը լայն ու ազատ:
ՌՈՒՍ
Գուցե մի օր մոմ ես վառել
Քարից կերտած հայոց խաչին,
Հեռվից ու մեղմ թափահարել
Քո սպիտակ բարի կեչին:
Բազմադարյա հայ հին հողին
Զոհել ես կյանք, թափել արյուն,
Հավերժությու՛ն, քեզ սիրողին
Անմահություն երկնից գետին:
Մի ժողովուրդ անհաղթ, հզոր,
Ողջ ազգերին մոտ, բարեկամ,
Եղել է քաջ, ամենազոր,
Վեր է հառել քանի անգամ:
Դու մեծ երկիր ու աննկուն
Հայ ազգի հետ վեհ մտերիմ,
Հայրենական խոշոր լի տուն,
Դու ազատ շունչ կանչը դու իմ:
Մեկտեղ ենք մեր վիշտը թաղել,
Դարձել հրից ձգված մկան,
Ու կողք կողքի կռիվ մղել,
Մեկտեղ տարել հայրենական:
Ձեր երկնքում կըռռ են կանչել
Կռունկները մեր աշխարհի,
Ձեր դաշտերից մեզ է հասել
Արտույտների երգը բարի:
*******
Խաբեությունը ելել է վազքի,
Արդարությունը հոգնել է քայլից,
Վաղուց կորել է արծաթ ու ոսկի,
Շողում է ժանգոտ երկաթը փայլից:
Կորել է արդար քարը կշեռքի,
Կորել է նաև չափսերիը ձեռքի,
Մարդիկ դարձել են կեղծ ու հարամի,
Արևի տեղը ոռնում է քամին:
Խաբեությունը դարձել է օրենք,
Ո՜վ , արդարություն, թե ե՞րբ ես գալու,
Ինչքան ուրիշի խոր հորը փորենք
Միևնույն է մենք ենք մեջը ընկնելու:
*******
Օ՜, մա՛հ, կանգնի՛ր, ջահել եմ դեռ,
Դեռ չեմ մտել ես մի անցում,
Մի՛ թողնիր ինձ դու վաղամեռ
Մորս տխուր թախծոտ լացում:
Փարվի՛ր քարին անձեն ու լուռ,
Օ՜, մա՛հ դաժան, դու սի՛րտ ծակող,
Դու նոր արցունք ու հին մրմուռ,
Դու անհասցե ու դուռ թակող:
Ստվե՞ր ես դու, թե՞ ուրվական,
Չես երևում աղոտ փոշում,
Թե երբ կպար պատահական,
Այն չեմ հիշում, այն չեմ հիշում:
*******
Ննջեցե՛ք, խաղաղ, իմ նախահայրե՛ր,
Հարազատ հողում խուժանով գերված,
Ձեզ հետ են անվերջ մշուշոտ վայրեր,
Անհուշ, անշիրիմ, անուն չգրված:
Խոսե՛ք սերունդնե՜ր, թե կաք, հայերեն,
Ջարդերից կնքած իրենց նահատակ
Փռված են ոսկոր թշնամու սրեն
Այս քանի տարի չարի ոտքի տակ:
Եվ լույսն է անմիտ գույները փոխել
Ընկած քարերում ոսկոր ու գանգի,
Միգուցե նրանք վերջինն են փախել
Մահացող ձայնից մեծ ահազանգի:
Ա՜խ, նրա՜նք,նրա՜նք, ո՞ր մեկին հիշել,
Որը ողորմի, որն Աստծու նման,
Ո՞ր քարը առանց անունի տաշել,
Երբ չկա շիրիմ, չկա գերեզման:
Քաշել հուշաքար«ուրիշի հողում»,
Կա՞ արդյոք մեկ էլ այս հողագնդում.
Շիրմափոսերում օձերն են սողում,
Երբ ինքն Տերն է գերեզման քանդում:
Քանդել են հույսի ամենաթանկը,
Հատել են լույսի թելերը մեր հին,
Ջարդել են ժամի զրնգուն զանգը,
Խաչել են անմեղ դիակ ու մարմին:
*******
Մտքերս անհույս թափառում են դեռ Վանի կողմերում,
Հետքերս անտես են լուսավորում հոգին իմ խռով,
Թափառում են դեռ Վասպուրականի սարում ու ձորում,
Նայում է հեռվից ինձ վաղուց փափագ խռոված մի ծով:
Չեմ տեսել ես քեզ, բայց փարվել եմ քո ամեն մի քարին,
Եղել ես գիրը մեծ գաղափարի,
Օ՜, Վասպուրակա՛ն, գեղեցիկ է քո ամեն մի անկյուն,
Դու Վանի աշխարհ ու Վանա փերի:
«Երկիր է, էլի», երբեք չեմ ասի այդպես սառնասիրտ,
Չեմ կարող լռել անարդարություն,
Դառնություններից սիրել եմ անվերջ անարգված հոգիդ,
Քո անտես սերը տարել եմ թաքուն:
Թ՞ե ով է նետել ինձ այսքան հեռու և ինչի՞ համար,
Որ ես մոռանամ ձորեր ու բարձունք, Վան ու Աղթամար,
ՉԷ՛, չեմ մոռանա թեկուզ ինձ նետեն ծովերն հյուսիսի,
Ու էլ որ լինեմ, ինձ հետ կտանեմ վիշտը Մասիսի:
*******
Սիրեցե՛ք, մարդիկ իրար,
Սիրեցե՛ք անկեղծ ու ջինջ,
Բացի սիրուց խոնարհ
Չկա ուրիշ ոչինչ:
Ներե՛ք, մարդիկ իրար
Թող չարը ոչնչանա,
Դատարկ բանի համար
Ու չքանա գնա:
Ցավե՛ք և տկարին,
Որ այն չունի քսակ,
Եվ չի լինի երբեք
Մարդը երկրորդ տեսակ:
Տարե՛ք, մարդի՛կ, ձեզ հետ,
Տարե՛ք մի պարզ անուն,
Որ ձեզանից հետո,
Լինի սկիզբ ու հուն:
Ցրե՛ք նախանձ ու քեն,
Որ շնչեք պարզ ու ճիշտ,
Եվ ամեն մի հոգի
Ունի մի հրաժեշտ:
*******
Դու` սրերի վահան ես բիրտ,
Դու` բազուկն ես անհաղթ քաջի,
Դու` լեռների հոգի ու սիրտ,
Եվ սկիզբը հայ սուրբ խաչի:
Դու` մութ ճանապարհ, դու` հսկա բարձունք,
Դու մեծ գերդաստան հղկված քարերի,
Քեզ ողողել է արյուն ու արցունք,
Դու տարել ես վիշտ բազում դարերի:
Դու էլ ես հուզված իմ հոգու նման,
Դեռ չեն չորացել քո կանաչ դաշտեր,
Քո առագաստով մշուշ ու դուման,
Դու ես իմ հոգուց քամում խոր վշտեր:
Թովմաս Պողոսյանին
Գլգլալեն ջրերն իջան գնացին,
Մշո սարդ մնաց տրտում,
Քո երգերից թախծոտ հուշեր մնացին
Ամեն հայի ցավոտ սրտում:
Իմ լա՛վ ընկեր, քեզ պարտք եմ իմ ցավոտ սրտով,
Որ ձայնեցիր վիշտը հայի,
Քո տաղերով սիրտս դարձավ կարոտ լի ծով,
Էլ քիչ էր, որ կյանքս տայի:
Ծիծեռները ծաղիկների գովք ասին
Մշո մշուշ սարերի տակ,
Քո ձայնի հետ երկինք թռան միասին՝
Թողած թշվառ հիշատակ:
Ցանկանում եմ հոգու խորքից մի լավ լուր,
Գերող ձայնիդ ոսկե սյուն,
Մեր սրտերը վկայել է ոչ իզուր,
Քո երգերով գերված հողը թող գա տուն:
*******
Ամեն օր կյանքից գնում են մարդիկ,
Ամեն օր կյանքում լինում է ծնունդ,
Երկու աշխարհի նեղ ճանապարհին
Տնքում է խոնարհ մի մեծ հողագունդ:
Կյանքից ամեն օր, ամեն օր կյանքից,
Հավքեր են գալիս գնում թռվռուն,
Այս դաժան կյանքի երկու արանքից
Մեկ գալիս են տուն, մեկ գնում հեռուն:
Ամեն օր մարդիկ գտնում են իրար,
Ամեն օր մարդը իր բախտն է ընտրում,
Դառնում է սերը և խոշոր մի սար
Ու դառնում նորից կորած սեր փնտրում:
Անողոք կյանքի բախտից անտեղյակ
Ընկնում է մարդուն ազատազրկում,
Ե՛վ նորածնունդ, և՛ լույս երեխա
Դառնում կիսաորբ մայրական գրկում:
Ժխոր դեպքերից տուն ու կենցաղի
Մահ ու կյանք իրար պինդ համբուրում են ,
Մարդու ճակատի գիրը այդ խաղից
Ոտքով գնալուց նրան բերում են:
Ամեն օր մարդիկ կորչում են անհետ,
Ամեն օր մարդիկ ծնվում են մորից,
Թե գրած է գիր ճակատին անհերթ,
Անհնարին է փախչել վթարից:
Անկարելի է նաև իմանալ
Կյանքի գաղտնիքը՝ թախծոտ ու հառաչ,
Անհնարին է այն դուռը բանալ,
Որը շատ վաղուց փակ է մեր առաջ:
Լսի՛ր իմ հոգի, դու ինձ վկայող,
Ու ինձ մի՛ շեղիր իմ գրած բախտից,
Իմ ճանապարհը թե՛ երկինք, թե՛ հող,
Թող այն որոշի կյանքը բախտակից:
Ամեն օր լույսը ծագում է վերից
Դառնում ստվեր և դառնում է մութ,
Եվ հորիզոնն է շիկնում արևից,
Դառնալով կարմիր՝ գնում մայրամուտ:
*******
Պոետն իր հոգում մեծ է, քան պոետ,
Պոետի միտքը հանգիստ չի քնում,
Մութ ու վառ էջեր պահելով իր հետ`
Պոետը անվերջ միտք է որոնում:
Պոետի սիրտը լիքն է ցավերով՝
Աշխարհի, կյանքի ու հայրենիքի,
Կյանքի դեմ սուրբ է պոետը իր գրով,
Աշխարհը հոծ է, իսկ նա մի հոգի:
Ա՜խ, հայրենի՛ք, կանգուն իր տեղում
Չարի վճիռով թե վիշտ է տարել,
Պոե՛տն է գրով հողմը հեղեղում,
Պոե՛տն է վիշտը անվերջ նկարել:
Պոետը կգա, կերթա պոետը,
Կմնան մտքեր էջերում գրած,
Կդառնա սկիզբ և վերջին կետը
Բյուր երգերով լի` իր սրտից ցրած:
*******
Հափշտակել են հողը մեր
Մեծ ջարդերով հայ եղեռնի,
Թափել արյուն տվել են հուր,
Խլել են ձեռքից, սրտից չեն առնի:
Այսօր թուրքը օճառվում է,
Որ ընթանա արդար քամակ,
Այսօր թուրքը վաճառվում է,
Որ հեռանան հետքերը տաք:
Այսօր թուրքը սիրում է«հայ»,
Օ՜, ներեցե՛ք,ներողություն
Խնդրում ՝ նա այս նոր դարում,
Բյուր մեղքերի մեծ թողություն:
Այսօր թուքը Եվրոպայի
Հետ ուզում է կապ, միություն,
Այսօր ջուրը Մուրադ չայի
Կոչ է անում արդարություն:
Այսօր թուրքը դարի շեմին,
Արդարությու՛ն, դե շորոր՛ա,
Վաղուց խարխուլ քանդած վեմի
Քարերը դի՛ր քարի վրա:
Օ՜, մեծ վախճան հայոց ջարդ,
Դու չես դառնա երբեք զարդ,
Դու կմնաս մեծ սգում,
Ու կծխաս իմ հոգում:
Դու կդառնաս այսուհետ
Հայոց սգի թալիսման,
Ու կմնաս ցավի հետ
Դու անմոռաց հայ վախճան:
Հարյուրի դեմ մեկն ես եղել,
Տասն ես եղել հազարի դեմ,
Չար թշնամուց մահդ ես շեղել,
Եղել ես քաջ, հազարադեմ:
Քաջի սիրտը հայ փրկարար,
Իր փակ ճամփան ինքն է բացել,
Դարձել է թուղթ, դարձել ծրար,
Բռնկվել, բայց չի մոխրացել:
*******
Մշո դաշտի ծաղիկներ,
Մշո չքնաղ աղջիկներ,
Թերթիկներդ կանչող զանգ,
Բուրավետ է թերթը ձեր:
Մշո փերի լուսերես
Լույս ես փռում մթան մեջ,
Թե որ սերդ չբերես
Կրակ կընկնի, ջա՜ն, իմ մեջ:
Մշո՛ աղջիկ, ձեր օդեն
Ինձ օտար է, բայց մոտիկ,
Տոտիկներդ ամպոտ են,
Մշո չքնա՜ղ խորոտիկ:
*******
Կյանքը չգրված մի օրագիր է,
Նրան չի կարող ոչ ոք լրացնել,
Կյանքը պատմություն ու տարագիր է,
Կմնա նույնը, թե ինչքան անցնի:
Կյանքը երազ է ու մեծ նպատակ,
Որի հետևից վազում են, վազում,
Ու այն դառնում է թախիծ հիշատակ,
Որը բերում է իր վերջը հուզում:
ԱՅԲՈՒԲԵՆ
Դու հին արմատ հայոց ծառ,
Ու թևերը հայ հոգու,
Դու ես կազմում ամեն բառ,
Այբբենարան ոսկե տառ:
Դու մեսրոպյան գիր անհաղթ,
Դու Մաշտոցի բացված բախտ,
Դու հին հետքը հայ մտքի,
Սուրբ թևերը աղոթքի:
Քեզ հետ գնում են դպրոց,
Քեզ հետ բացում դուռը տան,
Դուք նուրբ գծեր հնաոճ,
Դու հայ ոգու մեծ շարան:
ՀԻՄՆԸ
Իմ հայրենի՛ք, դարերի մեջ,
Դու հին կնիք քարերի մեջ,
Դու երաժիշտ տխուր երգի,
Եղել ես միշտ հունը վերքի:
Ազատության դու թևերով,
Քո աննկուն, անհաղթ թրով.
Վեր ես հառնել դու քաոսից,
Վեածնվել կորած հույսից:
Կրակդ բոց դու ես մարել,
Ցավերի հետ մեկտեղ տարել,
Ճամփան քո փակ դու ես բացել,
Ու քեզանով դու խնդացել:
ՏԱ՛Ր ԻՆՁ ԵՓՐԱՏ
Տրտու՛մ Եփրատ, տա՛ր ինձ հեռու,
Անցի՛ր խաղաղ քո ափերով,
Դու մեծ գետ ես, ոչ թե առու,
Իմ ցավը տա՛ր քո մեծ ջրով:
Հոսի՛ր դու գետ, անշունչ վայրեր,
Անցի՛ր դու խոր վշտի մոտով,
Ինձ այրում է տխուր մի սեր
Մի սեր` գերված մեծ կարոտով:
Դու որբացար հայի կողմից
Այսքան տարի մեն ու միակ,
Ու ձանձրացար քո իսկ տիղմից,
Քեզանով լի գանգ ու թիակ:
Դու ես, Եփրա՛տ, միայն ցրում,
Բյուր ցավերը Մուշ ու Վանի
Դու ես պահում քո մոթ ջրում
Սև հուշերը հայ վախճանի:
Մեղավոր չեմ քեզ համարել
Ու չեմ կարող քեզ անտեսել,
Կրակ ու բոց դու չես մարել,
Լոկ արյուն է քո մեջ հոսել:
Չլսեց ինձ Եփրատը հին,
Պաղ հայացքով մի անսովոր,
Ու ցավի հետ շտապեցին,
Դարձած մեկտեղ մի ուղևոր:
Ու լալիս էր Եփրատը լուռ`
Ափերի մեջ հեկեկալով,
Ալիքները մի-մի մատուռ`
Առաջ հոսեց գլխին տալով:
*******
Քամին բերեց ինձ մի լուր,
Թե որտեղից ՝ չգիտեմ,
Ասաց՝ բարի խոսքդ տու՛ր,
Որ ճիշտ լինես դու քո դեմ:
Քամին խոսեց մարդու պես.
Նա հանգիստ էր ու անոխ,
Նա մարմին էր մի անտես,
Հոգու նման վկայող:
Խոսքս դու ճիշտ կատարիր,
Երթամ չարին գրոհեմ,
Խոսեց՝ եղի՛ր դու բարի,
Մի օր կգա նա քո դեմ:
*******
Երգդ երգի՛ր, համե՛ստ քույրիկ,
Դառն ու անցած օրերի,
Սիրտդ մութ է ու փոթորիկ
Միտքդ խորքում խավարի:
Անցել ես դու կողքից բոցի,
Մասնակցել ես քո մահին,
Հնչի՛ր դու քո ձայնը լացի,
Երգի՛ր քույրիկ երգդ հին:
Ալեկոծված ծով է հոգիդ,
Տարիներդ` արյան շիթ,
Կապի՛ր երգդ քո հին ու նոր
Հիշի՛ր ցավոտ վերքդ խոր:
Որպես մաշված սև հուշի էջ՝
Դեմքդ դառն է, դեմքդ ձյուն,
Երազով լի մշուշի մեջ
Դու քնած ես, ցավդ՝ արթուն:
Իմ լա՛վ քույրիկ, դու մենակ չես
Անհուն ցավի ծովերում,
Որպես ցավի խոշոր հանդես՝
Ողջ աշխարհն է ցավերում:
*******
Փուշը և վարդը նույն սերն են հոգու,
Այն դեռ չի ծնվել արմատից պոկող,
Փուշը և վարդը մարմին են երկու,
Մեկը՝ բուրավետ, մյուսը՝ ծակող:
Փուշը և վարդը, այն դու և ես ենք,
Մեկս՝ սուր հայացք, իսկ մեկս՝ քնքուշ,
Ու թե խռով ենք, ե՛կ իրար ներե՛նք,
Լինենք մի երես ու կյանքից անուշ:
*******
Վանն է լալիս, Մուշը տրտում,
Ամպ է չոքել իմ նեղ սրտում,
Ինչպես հոգում իմ բյուր ցավեր,
Կարսը՝ խռով, Անին՝ ավեր:
Անին ավեր անշունչ մի քար,
Ինչպես հոգու բարակ մի լար,
Պապենական Կարինը լուռ,
Քարի պես պինդ Սասուն՝ ծուռ:
Աղթամարը, որ որբացած սիրտն է Վանի,
Անթիվ սիրտ է խորախոցել քանի՜- քանի՜,
Հա՜յ, վերևից մեզ են նայում սարերը մեր,
Դրախտային Տավրոսը մեծ, Սիփանը՝ սեր:
*******
Է՜հ, որքա՜ն են ձեզնից բացի ցավերի մեջ
Անմարդ ու լուռ, անայցելու, վանքե՛ր իմ պերճ,
Չի կոշտացել խոր հերկերը իմ պապերի,
Մի՞թե սիրով կընկնի այսքան տարով վերքը գերի,
Մի՞թե սիրով հայ գյուղացին արտը ցանի,
Մնա խռով հոսող ջրից Արածանի:
Հարազատ է ջուրը հողին, հողը՝ ջրին,
Ոչ թե քարը սև սուր դառնա հայ հանճարին,
Չի մնացել մեր սրբատաշ քարը քարին,
Որ մենք տեսանք մեր լուռ անցած ճանապարհին,
Անքնության նյութ ես դարձել հող իմ գերված,
Ու արյունով քո հին սերը սրտիս գրված:
*******
Վազում է ժամը
Ուրախ թե տխուր,
Հալվում է մոմը
Եվ դառնում է ջուր:
Անցնում է օրը
Ու դառնում կարոտ,
Գալիս է նորը
Եվ այն անծանոթ:
Գնում է տարին
Ու իր հետ տանում,
Մնում է քարին
Հետո հնանում:
Որպես խավարի էջ
Այս կյանքը հուշի,
Խոր դարերի մեջ
Դառնում է փոշի:
Սև ՇՈՒՇԱՆ
Ծաղիկների մեջ լոկ քեզ սիրեցի,
Իմ մխիթարա՛նք, դու իմ սև՛ շուշան:
Բյուր ծաղիկների մոտ ու դրացի
Լոկ դու կիսեցիր իմ ցավը դաժան:
Տեսել եմ կակաչ, ալ վարդ ու մեխակ,
Բայց բոլորից շատ քեզ եմ շտապել,
Սիրել եմ, շուշա՜ն, քեզ բացված թե կոկոն,
Իմ բախտի թելը ես քեզ հետ կապել:
Եղել ես դու մոտ ու ինձ հարազատ,
Ու քեզ չեն հատել քո հին սև ցեղից,
Դու մութ ու վառ ես և դու չես ազատ,
Քեզ չեն կտրատել քո ծնված տեղից:
Մարմանդ հովերը փարվում են քեզ պինդ,
Եվ օրորելով մտնում ես դու քուն,
Ու վերջալույսը գրկելով հոգիդ`
Անհետանում ես բոլորից թաքուն:
*******
Քո մշուշային ազդեցության տակ
Չեմ կարող ելնել այս մութ զնդանից,
Իմ դեմ նիրհում է մի աղոտ ճրագ,
Իմ մեջ զարթնում է մի լուռ խիղճ ձենից:
Մի լույս է հոգու անվերջ հետևում,
Վաղուց է նա իմ նուրբ սիրտը բախել,
Իմ կյանքը հաճախ ինձ խորթ է թվում,
Թե ով է խաղաղ իմ ճամփից շեղել:
Ուզում եմ դուրս գալ անել դժոխքից,
Գուցե և մնամ այս տառապանքում,
Չե՞մ ուզում շեղել իմ տված խոսքից,
Որը խոստացա ես ինձ վանքում:
*******
Խավար ու մութ իմ հուշերի
Հետ քնեցի կարոտով,
Անցած իմ հին տարիների
Գիշերն անցավ իմ մոտով:
Տեսա ես ինձ մանուկ մի հեզ,
Տեսա դեմքեր արյունոտ,
Իմ դեմ ելան փակված երես,
Ես ինձ տեսա մահի մոտ:
Հրացաններ` կախված պատից,
Հետևեցին ինձ սոված,
Մի քանի քայլ մահի մոտից
Լուռ անցնելիս ընկա ցած:
Ու երբ ելա ընկած տեղից
Ինձ նետեցին շատ հեռու,
Ծուխ էր ելնում վառած հողից
Ձայն էր գալիս ահարկու:
Խաչվածների շուքերի տակ
Լուռ աղոթքներ հնչեցին,
Արյունոտված սյուների տակ
Ծանր հևաց վազող ձին:
Տեսա առու ու խոր ջուր
Ու մութ հեռու անթափանց,
Գիշերվա մեջ ժլատ գիշեր,
Ա՜խ, իմ հեռու, չար հուշեր:
Երկինք, երկիր, հող ու ջուր,
Մի ակնթարթ հիացում,
Ու խենթացած հողմ ու սուր,
Խոր վերքերը լուռ լացում:
Աչքերս՝ հուր, սիրտս՝ քար,
Հոգու խորքից տխուր զանգ,
Թե որտեղից ինձ գտար,
Անհյուրնկալ երազանք:
*******
Ոսկին ոսկուն, փող` փողին,
Որ եղել է միշտ կյանքում,
Ջուրը՝ հողին, մութը՝ գողին,
Կա երկու վերք մի հոգում:
Թե խելքից է սկիզբը փողի,
Պիտի լինի նաև զեղչ.
Այն ինչի՛ց է կյանքը լեղի,
Մեկը՝ հարուստ, մեկը՝ խեղճ:
Հարուստը մեծ չունի այնքան,
Ինչքան ունի խեղճը սրտում,
Խեղճի հոգին պարզ ու լայն,
Հարուստը՝ լի, դեմքը՝ տրտում:
*******
Մի՛ շտապիր, ժամանա՛կ,
Դեռ չեն գրած հին էջեր,
Գալիքի հույս դու, հենա՛կ,
Ու անցյալի տրտու՛մ սեր:
Քեզ պահում եմ իմ հոգում,
Որպես սիրո մի նամակ,
Դու իմ կյանքի լուռ խոկում,
Ա՜խ, ժամանա՜կ, ժամանա՜կ:
*******
Հիշում ես դու ինձ հեռավոր հեռվից,
Մի քիչ սպասի՛ր, գուցե, որ ես գամ,
Մի տաք լուր նետի՛ր հեռու հարավից,
Վաղուց հին մաշող միտքդ իմանամ:
Հիշո՞ւմ ես արդյոք, որ անհետացավ
Մի կախարդական աննիջ երեկո,
Մնաց խնկի պես, դարձավ սիրո ցավ,
Երբ դու խոստացար անկեղծ սերը քո:
Մեր մեջ ընկած է և՛ ձյուն, և՛ կրակ,
Ու չի մոխրացել հանդիպումը մեր,
Իմ մեջ վեհ մնաց անմար ճրագ,
Ու կախարդական անմոռաց մի սեր:
*******
Դե,՛ զարկե՛ք, քաջե՛ր, չարի մահը մոտ է,
Խոր ձորը նետե՛ք դիերը չարի,
Չարի աչքերը սոսկ արյունոտ են,
Վրեժը մեր հին ձեր սրից հանե՛ք:
Ու միշտ պահե՛ք ձեր սրտում ֆիդայական հոգի,
Անդրանիկի սրով երդվեցե՛ք, անմահ,
Որ թշնամինահից աչքեր վեհ փակեն,
Խփե՛ք չարին, անվե՛րջ տվեք դուշմանին մահ:
Ազա՛տ եղեք, քաջե՛ր, նախաճա՞շ եք տանում,
Թող ազգային քաղցի ճաշը լինի Վանում,
Իսկ երբ իջնի իրիկուն, բարի մաղթեք Մուշին,
Ու ընթերցեք ձեր հին սիրած սարի փեշին:
Այդպե՛ս խփեք, քաջե՛ր, ազատեցեք՛ մի հող,
Ձեր արյունի գնով ազատ շնչեն խաչեր,
Դուք եք ազգի հույսը, դուք եք ազգը փրկող,
Զարկե՛ք, անվե՛րջ զարկեք, ես ձեզ մատա՜ղ, քաջե՛ր:
ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄԿՈՆ
Օրվա անհանգիստ ժխորի ձենից
Իջնում է հանդարտ մութն ու երեկոն,
Ու գիշերային կորցրած քնից
Միշտ պարզ, ուրախ էր գյումրեցի Մկոն:
Թեյավաճառ էր Մկոն շուկայում,
Մի անձ սիրտ դյութող, անկեղծ ու հստակ,
Արագաշարժ էր, և կամքը` կայուն,
Տնքում էր հողը իր ոտքերի տակ:
Գերդաստանի տեր Մկոն գյումրեցի
Նա չէր խորանում անցյալը հիշվող,
Գնահատում էր արժեքը հացի,
Ձեռքը ճշմարիտ, հոգին վստահող:
Գնում էր շուկա վաղ առավոտից,
Թեյ էր բաժանում արժող-չարժողի,
Ու բողոքելով իր ցավոտ ոտից՝
Դարձյալ օրհնում էր կամքը արևի:
Ու իր անարատ փող ու գրոշը
Միշտ հիշեցնում էր վաստակը նախկին,
Պահելով իր մեջ սուտ կյանքի հուշը`
Նա նվիրված էր իր ընտանիքին:
Այդպես ապրում էր ու հարատևում,
Ինչպես դրամա և սատիրիկոն,
Ուրախ պահերից միշտ վեր էր թևում,
Արդար ու խոնարհ գյումրեցի Մկոն:
*******
Թե ինչու ես դու կարմիր
Դրո՛շ, դու մե՛ր վեհություն,
Ազգի դեմքը վե՛հ պահիր,
Կանգուն, հպարտ ու արթուն:
Գույնդ կապույտ մեր դիմաց
Մեծ վկան է աննկուն,
Հոգիդ` նրբին, սիրտդ` բաց,
Ու քո դիմաց հավերժ ձյուն:
Ծիրանավառ քո դեմքից
Կա մեծ հույսի ճանապարհ,
Ու անխորտակ քո հիմքից
Դու փրկեցիր մի սև դար:
*******
Լուսնյակ գիշեր. ես մենակ,
Մոլոր նստած մի քարի,
Իջևանող մի տնակ
Ինձ կանչում է՝ դե, արի՛:
Նա հույսն է իմ վկայող
Ջրի ափին լուռ ննջում,
Այն սիրտն է իմ որբ, սիրող
Խավարի մեջ ինձ կանչում:
Ու երկնքից կեռ մի փայլ
Ընկել է լեռ ու հարթի,
Ու խեղճ մի տուն հյուրընկալ
Լուռ սպասում է ճամփորդի:
*******
Ո՞վ է մեր դեմ իր սուրը հանել,
Թուրքը ցմահ կալանավոր,
Ով կարող է սրտից վանել
Մութ պատմություն ու ցավ մի խոր:
Ո՞ւմ չար միտքն հայաթափեց,
Վասպուրական, պճղող Վանը,
Եվ ո՞վ հայի արյուն լափեց,
Դե, իհարկե, յաթաղանը:
Գուցե մարդը մժեղ թվաց`
Վեհ բռնկված այրող հրում,
Եվ ո՞վ այդքան երկար լվաց
Արնոտ ձեռքեր Վանա ջրում:
Դե ասացե՞ք, ո՞վ թրատեց,
Հափշտակեց դարձավ վատը,
Թե ոչ թուրքը, էլ ո՞վ ատեց
Կրոնական մեր հավատը:
*******
Անին բեռնեմ, ո՞ւր երթամ,
Որտե՞ղ բուժեմ վերքը հին,
Գիր չմնաց, որ կարդամ,
Ու ձայնակցեմ հին երգին:
Անի՛, դու իմ տխուր երգ,
Հին հուշերի նախշուն զարդ,
Առաջ շքեղ, հիմա մերկ,
Դու առանց զանգ ու անմարդ:
Անհետացած քո կյանքից
Մնացել է լոկ փոշի,
Ու դարերի արանքից
Խավար մի կետ դառն հուշի:
*******
Ո՜վ իմ անրջանք, ո՞վ է քեզ տիրել,
Դու իմ նորահաս ու գալի՛ք տիկին,
Դու գիտես ատել, գիտես և սիրել
Որտեղի՞ց մտար իմ խաղաղ հոգին:
Դու կախարդական ունես մի գաղտնիք,
Ունես և գերող մեծ ատելություն,
Որից նուրբ հոգին դառնում է ժանիք,
Նորից բթանում քո սիրուց թաքուն:
Դու գարունների առավոտ ես վառ,
Բայց սառեցնում ես հաճախ իմ հոգին,
Դու այլ աշխարհի գանձն ես վեհ ու փառ,
Դու իմ նորահա՛ս ու գալի՛ք տիկին:
*******
Հայո՛ց լեզու, գանձերի՛ դուռ,
Դու հպարտ ես ու հզոր,
Այնքա՜ն պարզ ես, այնքա՜ն մաքուր,
Հայ հոգու ձայն՝ ճիշտ ու խոր:
Քեզ է դիմում ամեն մի ձայն,
Դու մտքերի պարզ երես,
Մեծ միջնորդը դու ես միայն,
Որ շրջում ես հովի պես:
Դու` ձայնարկվող հոգու նվեր,
Դու` անրջանք ու խրատ,
Եղի՜ր անփորձ իմ հին ընկեր,
Դու երկնքից բարձր ու շատ:
*******
Այսօր դասն է իմ առաջին,
Ուր գնում են փոքր ու մեծ,
Այսօր տոնն է գիր ու գրչի,
Նոր եմ գնում ես դպրոց:
Խոսք եմ տալիս գերազանցի
Ու զարմացնել իմ գրով,
Բաց դռներից իմ դպրոցի
Եվ տուն դառնալ հինգերով:
Ինձ ողջունեց շքեղ մի տուն
Ու լուսավոր դասարան,
Երբ մեծանամ՝ դառնամ գիտուն,
Չեմ մոռանա ես նրան:
*******
Փնտրում եմ քեզ, Արարա՛տ, Հիմալայներից հեռու,
Դու ես միայն հարազատ այն հեռավոր լեռներից,
Երևում է մի գագաթ, գուցե մոտ ես ու լռում
Գիշերային խոր մթում թաքուն, դե ե՛լ, տու՛ն արի:
Անցի՛ր քո մայր Արաքսից, քայլի՛ր դու լայն ու ազատ,
Քայլի՛ր դաշտով քո դիմաց ու մոտեցի՛ր մի վանքի,
Քաշի՛ր կարոտ բոլորից, վաղուց կորա՛ծ Արարատ,
Ու մոռացի՛ր ետ ճամփադ շղթայացած կապանքի:
Մնա մոր մոտ հարազատ, կանչի՛ր նրանց դեպի տուն,
Որոնք քեզ պես հեռավոր, որոնց սիրտը կցավի,
Կանչի՛ր սարեր գերված , կանչի՛ր տրտում մի ծովի,
Կանչի՛ր սարեր գերված , կանչի՛ր տրտում մի ծովի,
Կանչի՛ր Սասուն, Մուշ ու Վան, կանչի՛ր Կարին Ու Զեյթուն:
Որ գոհ մնան աշխարհի բոլոր վայրերը գերված,
Ու հիանան քո բարի վերադարձը դեպի տուն,
Ինչքան լինես դու հեռու, բայց մեր դիմաց ես դրած,
Թե հյուր մնաս օտարին, դու կրում ես հայ անուն:
*******
Մութ ամպերից ու թեժ հրից, գաղափարից չար ու դաժան,
Ու պինդ քարից հոգին մեր քար ու մենք բախտից խորթ ու բաժան,
Հողմատարած ճամփաներից դուրս ենք եկել որպես դրոշ,
Մնացել ենք միշտ աննկուն կյանք ու մահին մեր անորոշ:
Անապատի քամիներից մի բուռ ավազ՝ որպես նշան,
Միշտ մնում է մեր սրտերում ինչ-որ տարածք խստադաժան:
Անդնդախոր մեր մտքերից չենք հեռացել ու չենք լքել
Լուսավոր խիղճ մեր հավատը չենք ուրացել ու չենք թեքել:
Չենք ընկճվել քանդած հիմքից , թե քարն ինչպե՞ս դնել նորից,
Ու վեհ կանչեմ մեր ուշկին կորած որդու ձայնը մորից,
Ու երբ պիտի շնչեն նորից աճյունները մեր հին բերդի,
Որ մի մեծ մայր հին աշխարհի կանչի հեռվից՝ արի՛, որդի՛:
Ղողանջները մեր որբ զանգի դեռ հնչում են լուրթ երկնքում,
Ու ձայները աղաչանքի խոր թաղվել են ավեր վանքում,
Երդիկները մեր հնօրյա դարձան ինչպես սրտի փական,
Ու կիսախինդ Ամանորի խեղճ հուշերից հիմա չկան,
Չկան վաղուց թագավորներ ավերակված հայ աշխարհի
Որ փարվել է կահավորված անուններ ամեն քարի:
Խոր դարերից մնացել ենք որպես դերում դերասանի
Մեհյաններից գոյացել ենք վերջին շնչում մեր արյունի,
Մեր վախճանը, որպես ծնունդ միշտ տոնել է մի ժողովորդ,
Մի՞թե բախտին չար մեր դիմաց մեղավոր է երկինքը լուրթ:
*******
Հազարամյա քո վանքից
Չկա ստվեր, չկա շուք,
Հազար ու մի քո զանգից
Ո՛չ ղողանջ կա, ո՛չ շշուկ:
Այդքան դարեր աննորոգ
Ամայացար դու ինձ պես,
Ու չեմ տեսել իմ օրոք
Ո՛չ հին դեմքդ, ո՛չ էլ քեզ:
Ու ծնվեցի ես մորից
Որպես աղոտ մի ճրագ,
Ա՜խ, ծնվեիր դու նորից,
Իսկ ես`քո տեղն ավերակ:
Ասա՛, որտե՞ղ որոնեմ
Շքեղազարդ տեսքը քո,
Անի՛, մի տեղ տուրքն եմ
Ու վեհ մնամ քո կողին:
ԳՅՈՒՄՐԻ
Արարատից քիչ հեռու
Արագածի շուքի տակ
Դաշտում կանաչ Շիրակի
Կանգնած է մի հին քաղաք:
Ողջունում է ամեն մի
Այցելողի գալստյան,
Ու պահում է վաղեմի
Հին պատկերը հայության:
Անցյալ հեռվից Կումայրի
Քաղցրություն ու մեծ համ,
Լենինակա՞ն, թե՞ Գյումրի,
Դու մեծ ռուսի բարեկամ:
Ի՞նչ է պահած քո հոգում՝
Մեծ խնդությու՞ն, թե՞ լուռ երգ,
Թե՞ հումորի համերգում.
Դու տեսնում ես ցավ ու վերք:
Ծաղկի՛ր, Գյումրի՛ փառավոր
Պարզի՛ր դեմքդ դեպի վեր,
Վանի՛ր ցավեր հին ու նոր,
Մոխիրներից ելի՛ր վեր:
*******
Հովն է իջնում իրիկնային,
Իսկ ես տրտում, իսկ ես հեռուն,
Ինչքան գանձեր վերից գային,
Քեզ կուղղեի, հայրենի՛ տուն:
Քնքու՛շ հովեր, թևե՛ք հարավ,
Ղողանջեցե՛ք զանգեր զնգուն,
Դու պա՛ղ աղբյուր ու մեծ ծարավ,
Հեռու՛ երազ, հայրենի՛ տուն:
Հին դարերով, հին քարերով
Հայ աշխարհի շքեղ անկյուն,
Դու չմնաս ինձնից խռով
Հայրենական հեռու՜ իմ տուն:
Չեմ կարող լինել քո ցավի դերում,
Չէ՞ որ քո ցավը քեզ է հարազատ,
Մնում եմ մենակ ու խոր մտորում,
Թե ո՞վ է կյանքից հեռացել ազատ:
Ո՞վ է իր լույսը փոխել մութի հետ,
Երբ կյանքը լուրթ է հետքերով իր հին,
Ո՞վ է մոխրանում, հեռանում անհետ,
Լոկ հոգին հուզող համամարդկային:
Քո ցավի դիմաց կդառնամ Դահիճ,
Քո լավի համար կլինեմ խոնարհ,
Ու թե հեռացնեմ վշտերդ մի քիչ,
Ցավդ վանելու չունեմ ես հնար:
Եվ մի՛ սպանիր դու ինձ հուսահա՛տ,
Ո՜վ իմ ծարաված ունի հար եդեմ,
Քո տառապանքից ես էլ եմ հիվանդ,
Քո մութ գաղտնիքը միայն ես գիտեմ:
*******
Երբ դեմ ելար ճանապարհին՛
Ինչպես ծաղիկ եդեմական,
Սիրտս սառեց քո նկարին,
Հոգիս ձգվեց ինչպես մկան:
Ու ասացիր՛ չէ՝, դու այն չես,
Ներող դեմքը իմ հերոսի,
Թե քեզ ասեմ՛ ասա՛, ինչպե՞ս
Նրա հուրը իմ մեջ հոսի:
Ո՞վ իմ հոգում վառի մոմեր,
Ո՞վ իմ բախված դուռը թակի,
Երբ մեխված է կորած մի սեր
Ամուր ձեռքով հրեշտակի:
Դու ասացիր խոսքեր դյութիչ,
Քրոջ նման ինձ շոյեցիր,
Կախարդական ծովից մի քիչ
Իմ սրտի մեջ մի ցավ գցիր:
*******
Հազարամյա մեր գրերից նախանձել է օտարը միշտ,
Անկիրթ ու բութ չարի սրից մեզ պատել է ցավեր ու վիշտ,
Ինչքան նայենք մենք հեռուն, մեր դեմ ելնի խնդություն,
Թող ընթանան իղձերն իմ, ամեն երկիր, ամեն տուն
Թող մեր բախտը անիմաց մեր սև հետքերը լվա,
Ու հրատապ մշուշից միշտ արեգակ երևա:
*******
Գերեզմաննե՜ր անհիշատակ,
Անհա՛յտ շիրիմ, լացո՜ղ քամի,
Աննինջ հոգի՛ հողերի տակ,
Հուշաքարեր՝ առանց մոմի:
Եկեղեցի՝ մե՛րկ, վիրավո՛ր
Առանց խաչ ու քահանայի,
Բերդեր քանդած, կալանավոր,
Վիրավորված երկիր հայի:
Երկինքը մութ, մռայլ գիշեր,
Լուռ մեղեդի մեռած հոգու,
Ամայացած հորիզոններ,
Ու միայնակ լացող կկու:
Աշխարհը մութ,աշխարհի մեջ
Հրով ծնված չարի մտքեր,
Աղաղակներ դարերի մեջ,
Ու անարդար գերող հետքեր:
Բյուր հոգիներ լուռ թափառող,
Աղաչանքներ վերից կախված,
Տիեզերային մի կտոր հող,
Մեռած աշխարհ ու չթաղված:
Ամեն մի ցավ` մի հրավեր,
Ամեն մի քար` ընկած գերի
Մնաց որպես հուշի նվեր
Դարերի մեջ լեռնաշխարհի:
Աղետալի վերքերը բաց,
Ժամանակն է հողով գոցել,
Երբ նայում ես հողին քնած,
Անապատ է բյուր ցավերից:
Որտեղ մի մեծ վճիռ մնաց,
Որ դժոխքի դուռը բացել՝
Այդ վայրերից մահ է անցել:
Թե կոչվում էր այն մահ միայն,
Ինչու՞ հրում նրանք վառան,
Առանց լաց ու ավետարան
Խորովեցին՝ ոչ թե մեռան:
Այ՛ անարդա՛ր արդարություն
Հավերժական մտած դու քուն,
Հափշտակած երեսփոխան
Քեզ վայել է լոկ կախաղան:
Ժամանակակից օրենքով
Սպանություն ու մեծ լլկանք,
Մի կիրթ ազգի կորած կյանքով
Պիտի կորչեն հավետ նրանք:
Պիտի կորչեն աշխարհներեն,
Պիտի հատվեն չար արմատից,
Պիտի անվերջ պատիժ գրեն,
Խրտվիլակված կախվեն պատից:
Այդքան տարով օտարություն,
Կարոտություն նույն հողի մեջ,
Կորան անտեղ վանքեր ու տուն`
Դարձած ողբի անմոռաց էջ:
Այս անմոռաց մութ հուշերից
Օրն է բացվում, օրը մթնում,
Հեռանալով գաղափարից՝
Ես ինձ նորից տեղ չեմ գտնում:
Վեր եմ ելնում, իջնում եմ ցած
Դեռ չփրկված ծակող փոսից,
Մնում եմ ես շղթայացած
Սիրտս մաշող այն սև հուշից:
*******
Երբ երկնքին հարցրին՝
Նկարու՞մ ես վերից գութ,
Ասեց նա լուռ ու բարի.
-Մի տեղ լույս է, մի տեղ մութ:
Երբ հարցրին ծովին խոր,
Ասաց , որ չեմ ծերանում,
Կյանքի մտքերը բոլոր
Ես եմ բերում ու տանում:
Երբ հուզմունքից խորացա
Ու նայես մայր հողին,
Հանեց դառն նա հոգոց,
Որ ցավում է իր հոգին:
Ասաց՝ չունեմ ես հնար,
Տե՛ս, գունատ եմ ու դեղին,
Օրորոց է կյանքը չար,
Իսկ ես` անկեղծ աղախին:
Ծովերը խոր, անխորտակ,
Արևը վառ երկնքում,
Իսկ ես անվերջ բեռի տակ
Հեկեկում եմ ու տնքում:
Երբ նայեցի մորս հեզ,
Նա հոգնած էր ու տկար,
Ասաց.<<Որդի՛, դու իմն ես,
Քեզ ծնել է լոկ մի մայր>>:
Սրտում դու մի գա՛նձ պահիր,
Թող քո խղճի հետ մնա,
Սիրի՛ր երկինք ու երկիր,
Բայց մորդ մի՛ մոռանա:
*******
Նայի՛ր ետ, երբ իջնում է արեգակը,
Երբ անցնում է օրը անհետ,
Կմեծանա և մի օրով քո հասակը,
Մեծ հուզմունքից նայի՛ր ետ:
Ինչքան մնաց քաղցր իմ օրեր հետևում,
Մայրամուտ ու երեկոներ մեղմ, անուշ
Մնացին նաև հեկեկանքներ քո թվում,
Դու այն պահիր որպես հուշ:
Արշալույսը ուղեկցում է քեզ առաջ,
Եվ կա տարբեր արահետ,
Ընտրի՛ր բախտի ճանապարհը քեզ ճանաչ,
Ընթանալուց առա՛ջ նայիր, նորից ետ:
*******
Լուռ ու գերող մեղեդուց
Խիղճ է կաթում իմ հոգուց,
Արցունքներս քարանում,
Ակնոցի պես ծանրանում:
Փշաքաղված մարմնով
Ընկնում եմ ես մի մութ խուց,
Թախիծներս` դարձած ծով,
Դուրս է գալիս իմ հոգուց:
*******
Պահում ես դու գիր ու հին պատմություն
Ու հիշատակներ լացող նվագում
Դու` խոր կսկիծ, մեծ կարոտություն
Պահում ես դու քեզ, թախծոտ քո հոգում:
Թե անբաժան են դառնություն ու սեր,
Ո՞վ է ունկնդիր քո անցյալ լացին,
Ինչքան սաստկանան քո դիմաց դասեր,
Նորից շնչում է սպանված քո ձին:
Կծխան նորից դարերով փակված
Մեր երդիկները անծուխ ու վերան,
Ու կարտաշնչեն դռները մեր փակ,
Կշնչեն կրկին վանքեր ու խորան:
Թե թեթևանաս օրերից խնդուն,
Դու չես մոռանա անցյալից, հնից,
Տառապանքների այն երկար ուղին
Ոչ ոք չի անցել բացի քեզանից:
ՇԻՐԱԶԻՆ
Ամեն մի շունչ հայավարի,
Ամեն մի բառ մի Հայաստան,
Քեզնով դարձավ մութ խավարի
Ամեն մի խոսք հոգու վաթան:
Դու քաջ արծիվ բարձր բերդի,
Կուզես թռչել թևեր առած.
Դու դառնության բարձր բարդի՝
Մորմոքներդ երկինք հառած:
Քո իղձերը հնամենի՝
Մեր սրտերում չէ չեն մեռնի,
Կարոտություն, դու սու՛րբ Անի,
Դու լու՛յս ծնունդ մութ եղեռնի:
*******
Աշուն դու հով ջերմ սրտերի,
Թախծոտ ամպեր իրիկնային,
Դու նայում ես աչքով ծերի,
Կանաչ շյուղից դառնում դեղին:
*******
Կանչի՛ր դու ինձ,
Երբ արևն է իջնում վերից,
Երբ դառնում է օրը ստվեր,
Կանչի՛ր դու ինձ:
Կանչի՛ր դու ինձ,
Երբ պատում է քեզ տրտմություն,
Երբ լռություն է քո դիմաց,::
Կանչի՛ր դու ինձ
Կանչի՛ր դու ինձ արշալույսին,
Դեռ չարթնացած օրը քնից,
Դեռ դուրս չելած դու երազից
Կանչի՛ր դու ինձ:
Կանչի՛ր դու ինձ ձայնով անուշ,
Կանչի՛ր դու ինձ թեկուզ և ուշ,
Մորմոքներով հոգու ներսից
Կանչի՛ր դու ինձ:
Կանչի՛ր դու ինձ, ու ես կգամ
Խուլ վայրերից անապատի,
Որ ոչ մեկը չնկատի,
Կանչի՛ր,դու ինձ:
*******
Պետք չեն ինձ դառն ու դաժան տանջանքներ,
Որ թաղվեմ խուցի տառապանքներում,
Լավ է ակնթարթ, մի պահ մահաբեր,
Որ ինձ չտեսնեմ խոր ցավերի մեջ:
Ուզում եմ ես այն, ես այն եմ ուզում.
Ո՞վ է լսելու ձայնս նիհարած,
Երբ ժամանակն է ջրի հետ վազում,
Երբ պարկն է բախտիս սև թելով կարած:
Երանի՜ նրան, ով որ խոր քնում
Դառնում է երազ իր վերջին քնի,
Ու ավել ցավից քունն է խորանում,
Նրանց բյուրավո՜ր, հազար երանի՜,
Դե ճամփա ելե՛ք, հույսե՛ր իմ թերի,
Ծեր մութ հետևից ես էլ եմ գալու,
Արդեն պատել է մութը խավարի,
Պատրաստ է մի սիրտ հավիտյան լալու:
ԲԵԼՈՌՈՒՍ
Առաջի՛ն հարված, առաջի՛ն արցունք,
Թշնամու հոգուց պոռթկացող կրակ,
Անհաղթ ու հերոս Բրեստի բարձունք,
Լացո՜ղ Բելոռուս ու անմա՛ր ճրագ:
Անտառների մեջ մութ Բելոռուսի
Հայտնվեց գայլեր՝ աչքերը չռած,
Չհայտարարաված փորձանքը ռուսի
Պարտիզանները ուսերին առած:
Այրեց թշնամին ու տվեց կրակ
Հողը հայրական ու դալար շյուղեր,
Դարձան գիժ հրից շեները բարակ
Հեռվում շարասյուն, մոխրացած գյուղեր:
Քո հին խոհերով դու՛ երիտասարդ,
Հայրենականի խավար լռություն,
Ընկան ջահելներ դաշտերում քո հարթ՝
Թողած երազանք ու հայրենի տուն:
Ծեր ու պատանի, զինվոր ու ջահել,
Որտեղ քաջ ընկան, այնտեղ մնացին,
Անթաղ, անշիրիմ ձեզ ո՞վ է պահել,
Որ դարձաք հիմնը լուռ, անվերջ լացի:
Բելոռու՛ս, դու ցա՛վ, բելոռու՛ս, դու վի՛շտ՝
Խորհրդանիշ հերոսի ու մեծ սխրանքի,
Բախտակից սրտեր ցավում եմ քեզ միշտ,
Դեռ չեն մահացել, ապրում են նրանք:
Ծաղկի՜ր Բելոռուս, հոգով քո շիտակ,
Ինչպե՞ս ջերմացավ քո դեմքը տրտում
Այն անհայտ հոգուն մութ հողերի տակ
Հիշատակները պահում քո սրտում:
ԲԼՈԿԱԴԱՅԻՆ ԼԵՆԻՆԳՐԱԴ
Տնքում էր Նևան պայթող ռուբերից,
Հևում էր Նևան, թե նա ու՞ր հոսի,
Գալիս էր անվերջ կրակը վերից
Արնոտ պլանից գիժ բարբարոսի:
Քաղաք, որ չուներ ելումոտ կյանքի,
Քաղաք, որ մնաց միայնակ իր հետ,
Քաղաք՝ շալակած բեռը սխրանքի,
Քաղաք, որ դարձավ սառն ու սև մի կետ:
Ցուրտը մի կողմից,սովը մի կողմից,
Փլված քաղաքի մութ պատերի տակ,
Ու անբնական մարդկային հողմից
Մահը դարձել էր առօրյա ցուցակ:
Ինչքա՜ն, ինչքա՜ն կորան մարդիկ,
Կորան անհետ, անհիշատակ
Ճամփի վրա հեռու մոտիկ
Քնած տեղում, պատերի տակ:
Սովը տարավ հազարավոր,
Ցուրտը քաղեց փոքր ու ծեր,
Ընկան անթիվ սպա, զինվոր
Ու բյուրավոր եղան զոհեր:
Լենինգրա՛դ՝ սպիտակ գիշեր,
Լենինգրա՛դ՝ Մորմոքի տուն,
Լենինգրա՛դ՝ մութ սև հուշեր,
Լենինգարդ՝ դու վեհություն:
Լենինգրադ՝ օղակի մեջ
Լենինգրադ՝ շուրջդ սև գիծ,
Լենինգրադ՝ տխրության էջ
Լենինգրադ՝ դու մեծ կսկիծ:
ՌՈՒՍԱԿԱՆ ՁՄԵՌ
Սառնամանի՜ք, ճերմա՜կ ծառեր,
Խոսում է հողը քայլելիս,
Ձյունն է պատել տուն ու դռներ,
Փոթորիկն է անվերջ լալիս:
Լիճ ու գետեր լուռ քարացած,
Ջուրն է խոսում սառույցի տակ,
Թույլ է նայում արևը ցած.
Ո՛չ խնդուն է, ո՛չ էլ կատակ:
Լույս աղջկա այտերը տաք
Կարմրում են սառած օդից,
Ու պայտերը ձիու տափակ`
Նկարելով նախշեր ու գիծ:
Բյուր գազաններ` մտած խոր քուն
Մինչ գալուստը գարնան շեմին,
Իջնում է լուռ օրը թաքուն
Ու լարերին շաչում քամին:
ՌՈՒՍ
Դաշտե՜ր, դաշտե՜ր անծայրածիր,
Երկինքդ` մեծ, տարբեր գույնի,
Դեպի տիեզերք ճամփա բացիր,
Քո բիրտ կամքից էլ ո՞վ ունի:
Պարզ դեմքերի համեստություն,
Նախանձ ու քեն դու կլանող,
Բյուր ազգերի շնչող մեծ տուն,
Սխրանքների կոփված դու հող:
Անտառներդ նման ծովի,
Լեռներդ ձյուն հավերժական,
Մտքերդ խոր քարանձավի,
Եկեղեցի բյուր տարեկան:
Քո սպիտակ կեչիները
Չքնաղ դեմքիդ տալիս են լույս,
Ու վարարող քո ջրերը
Ծովի խորքից բերելով հույս:
Դու` քարացած ու հին ամրոց,
Դու խորությորն խոր մտքերի,
Տեսել ես ցավ, տարել ես բոց,
Դու մեծ երկիր ու անթերի:
Քաղցր հովը քո դաշտերի
Նուրբ սրտեր է մեղմ ողողում,
Դու գեղեցիկ, չքնաղ փերի,
Սերը մեծ է քո սուրբ հողում:
Հաղթել ես դու կռիվներում,
Հաղթանակով դարձել ես տուն,
Դու մոգի երգ բյուր սրտերում,
Տարածել ես խաղաղություն:
Ունեմ մի խոսք նվիրական
Ու երազանք սրտում իմ բաց,
Գագաթները իմ հայկական
Կանգուն մնան միշտ քո դիմաց:
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ
Եղեռնական մութ հուշերի իմ հոգում
Եվ չի նորով անցյալ վիշտը չի նորոգվում,
Սիրտս մի բուռ միայն վիշտ է նվագում
Հեռուս մթից մերթ երգում է, մերթ սգում:
Հարյուր տարի աղի արցունք,
Հարյուր տարի ձգված մկան,
Հարյուր տարի մոմեր ու խունկ,
Խոսեք լեռներ եղեռնական:
Հարյուր տարի` այժմ և միշտ,
Իր մեծությամբ բարձր սարի,
Հարյուր տարի մրմուռ ու վիշտ,
Տարել ենք մենք հարյուր տարի:
Հարյուր տարի առանց Էրգիր,
Առանց ծով ու ծովասարի,
Դավեր ու խոց մի հին երկիր,
Տարել է լուռ հարյուր տարի:
Հարյուր տարի անմեղ զոհեր,
Դառնություններ ու մորմոքում,
Մեխվեց, մնաց կարոտ ու սեր,
Հարյուր տարի հայի հոգում:
Սրերը սուր քաջ Վարդանաց
Դեռ փայլում են ահեղ մարտում,
Դժոխքներից կուս ու կանանց
Աղաղակն է սիրտս լերդում:
Հարյուր տարի առաջ` մի օր,
Մեխվեց սիրտը երիտ թուրքի,
Հարյուր տարի գիշեր ու զօր,
Վերափոխվեց ցավոտ վերքի:
Դաշտերը մեր ալ արյունից
Ծանրահոս դարձան ճահիճ,
Զոհաբերում ամեն տնից,
Սև էջերից, խոսիր, դահի՛ճ:
Խոսիր, ինչպես մի ծանրուղի,
Ուղեկցեցիր դեպի դժոխք,
Դու մեծ սխալ խոնարհ հողի
Արդարության չկա էլ խոսք:
Արդարության դեմքը փոխան
Զայրանում է սոսկ արարքից,
Մահապատիժ ու կախաղան
Չհեռացավ չարի ձեռքից:
Հարյուր տարի ինչքան երազ
Համերգեցին ու հեռացան,
Վրեժը մեր, ինչպես մուրազ
Թառամեց ու արթնացավ:
Խոսեք, ինչպես արցունքը մեր
Դարձավ աղոթք ամենօրյա,
Խոսեք ձեզնից, վշտո՛տ լեռներ,
Որ նիրհում եք ցավի վրա:
Մի բերդ քաղաք ծիծեռնակի,
Ու աղաղակ, լացող ճիչեր,
Հորիզոններ, անշունչ հոգի
Ու անաղոթք, անզոր խաչեր:
Սև օրերից անցավ մի դար,
Մի դար հոսեց հայ լեռներից,
Լեռնաշխարհից` ցավոտ մի սար
Տխուր ձայնեց այն օրերից:
Հարյուր տարի բերդերը մեր
Լուռ նիրհում են քամու դիմաց,
Հարյուր տարի խոցված սրտեր
Արտասվում են, այն էլ` կամաց:
Արտասվել է քարը նաև
Այն քարաշատ հայ լեռներում,
Ու չի լցվել հողը թեթև
Դեռ չփորված շիրիմներում:
Հարյուր տարի ինչքան պոետ
Աղերսեցին իրենց գրով,
Հարյուր տարի ամեն մի կետ
Կռիվ տվին գրիչ սրով:
Հարյուր տարվա մեր խոր քնում
Վագրը դարձավ անձեն կատու,
Ինչու երկար չի հեռանում
Այն չար ու խիստ դեմքը ջադու:
Որ անիծեց հայ դրախտին,
Ու քար գցեց հայի բախտին,
Խլեց շունչը մեր մի շնչով,
Որ տուն չի գա երկար կանչով:
Այս մի դար է ամեն մի երգ
Դարձած հիմնը մեծ մորմոքի,
Հարյուր տարի թախծոտ համերգ
Հայի վիշտը հանեց հոգի:
Հարյուր տարի հորովելի
Ձայնը մարած հայոց վերքում,
Սասնա հողը քարերով լի,
Հին գութանը` քարոտ հերկում:
Արտերը մեր` խամ ու խոպան,
Այգիները` կորած, անհետ,
Եկեղեցին` դարփած ախոռ,
Ինչ ես լռում, դե ել, պոե՛տ:
Դե ել, գնանք, ով է ասում,
Ելնենք սարերը դրախտի,
Այնտեղ ով է լուռ փսփսում,
Մահ տարածող ճամփան գաղթի:
Վարագուրված հայ աշխարհում
Մնաց աղոթք, մորմոք ու երգ,
Հիմա ով է այն խոր ձորում
Դժոխք ու կյանք մտաբերում:
Վաղուց չկան ձայներ վայի,
Չկա արդեն հարյուր տարի,
Վաղուց չկան ձեռքեր հայի,
Որ քանդածը տեղը շարի:
Չկա այնտեղ, ոչինչ չկա,
Որ ինձ դառնամ, կրկին լարեմ,
Կան անմոռաց վերքեր վկա,
Ա՜խ, որ վերքը միտս բերեմ:
Որտեղ փնտրեմ ծառը կենաց,
Երբ արմատից պոկեց քամին,
Երբ իմ վիշտը հեռվում մնաց,
Ո±ւմ հետ լինեմ տխուր ժամին:
Այն միտքը, որ չհեռացավ,
Ու քարացավ մութ այրերում,
Թե իմ ճիշտը ինձ մոռացավ,
Ում բողոքեմ, ասացեք, ում:
Խոսեք, ինչպես աղաղակվեց
Սուր ձայնը սոսկ այն հանճարի
Ձայնեք, հավքեր, թե ուր թևեց,
Որ տուն չի գա հարյուր տարի:
Հարյուր տարի դուռ չեն թակում
Ու չեն ելնում կտուրը տան
Փլատակված ժամի բակում
Թաղված ձայներ առանց պատան:
Դեռ չի բացվել առավոտ
Ջարդից հետո Վանի մոտ,
Չի խնդացել դեռ ոչ ոք,
Այնտեղ կրակ, այնտեղ ծուխ է ու մորմոք:
Այնտեղ` Սասնա սարերում,
Կա մեծ երազ ու կարոտ,
Ու չի դաջվել քարերում
Հարյուր տարի հայի ոտ:
Խռով վանքերը Մուշի
Առաջ` նրբին, հիմա` գոմ,
Դարձել է միտք սև հուշի
Առանց աղոթք, խունկ ու մոմ:
Եկեղեցին` դարձած մզկիթ,
Չկան խաչեր երկնի տակ,
Էրզրումը այս մի դար
Առանց ժամ ու պատարագ:
Բյուր գանձերը հմայքի
Դու ես, հեռու, մութ ոստան:
Այնտեղ` հայրը Մեծ Հայքի
Այստեղ` սուրբ մայր Հայաստան:
Ուշքս այնտեղ հյուր գնաց
Դեպի Զեյթուն ու Անի,
Սիրտս որբուկ շշնջաց,
Ինչպես ջրերը Վանի:
Վիշտը որպես ինձ նվեր,
Ինչպես ծուխը ծխանի,
Եվ ինձ տարան դեպի վեր
Բարձունքները Սիփանի:
Տարան դեպի կարոտած
Գագաթները դրախտի,
Որ ես դառնամ, նայեմ ցած`
Տեսնեմ ճամփան հայ գաղթի:
Նայեմ ու չկշտանամ
Ամեն ծաղկի ու քարի,
Իջնեմ նորից, դուռ բանամ
Այն հին ու շեն աշխարհի:
ԱՊՐԻԼԻ 24
Այսօր խաղաղ են լեռները հայոց,
Այսօր մութ օրն է տառապած հայի,
Այսօր վանքերը սուրբ Առաքելոց
Նիրհում են այնտեղ մութ ու ամայի:
Այսօր վառվում են բյուրավոր մոմեր,
Հողը նման է այսօր արյունի,
Քնից զարթնում են անարգված ցավեր,
Այսօր թախծում է երկինքը Վանի:
Այսօր հառնում են երկինք բյուր հոգի
Այն հազարավոր անմեղ զոհերից,
Այսօր ամենայն օրն է հայ սուգի,
Այսօր ելնում են կոհակներ ջրից:
Այսօր ղուշերը թռան Զեյթունից
Մեկտեղ տոկալու վիշտը անարդար,
Այն սուր, ահավոր, սոսկալի ձենից,
Այսօր գլորվեց տառապած մի դար:
Գետեր ու ջերեր լուռ համերգեցին
Մեղեդու նման տխուր լալագին,
Սար, ձորեր ու դաշտ առանց ձայն լացին,
Այսօր գուրգուրեց թռչունն իր ձագին:
Այսօր աշխարհի ամեն մի մասում
Ամեն մի հայի սիրտը կցավի,
Այսօր օտարին փարվել է հուզում
Այն ողբերգական վշտից Հարավի:
Առավոտն այսօր դարձել է թախիծ,
Հորիզոնները կանչում են, արի,
Սիրտը հայորդու ժայթքում է ոխից,
Չար արարքներից մթագնած դարի:
Այսօր ամեն մարդ շնչող աշխարհի
Պետք է կշռի հետքերը չարի,
Այսօր թող կորչի` այնմեծ թշնամին
Ու մեծ կոչ դառնա համամարդկային:
ԲՈՂՈՔՍ ՀՐԵՇԻՆ
Դառնություններից ետ վերադարձա,
Ես ինձ հարցրի` ինչ էր պատահել,
Մի պահ ցնորքից ասես ծանրացա,
Մահացողն ով էր, ծեր էր, թե ջահել:
Չէ, մահացողը ազգ էր հինավուրց,
Որը դարերով կերտել էր իրեն,
Անցել էր անահ լեռներն անմատույց,
Իսկ հիմա, հիմա ինչու է լռել,
Ինչու չի հնչում զանգը ջինջ հոգու:
Զուլում էր, զուլում, ահավոր ու հոծ,
Լսվել էր մի ձայն անպատճառ խաչել,
Սրանց վայել է թեժ կրակ ու բոց,
Գայլադեմ ու գոռ մի շուն էր հաչել:
Դեռ չմոռացած տառապանք ու ցավ
Հայի հոգու մեջ դարսի դարս շարած,
Էլ ավելացան արյունի ծարավ
Երիտ շները` ժանիքներ սրած:
Կազմեցին անբան փռչոտ ուղեղում
Ծրագիր մի բարդ, բայց թե շատ թեթև
Մարդ սպանել. Այդ խաղ ես խաղում,
Այդ էր հայ բախտի ծրագիրը սև:
Պիտի այրերին ոչ թե գերդաստան,
Որին մինչև վերջ մի մայր է լալիս,
Այլ կործանեցին մի մեծ Հայաստան
Որ անվերջ ոխն է առնում ու տալիս:
Մորթեցին մանկան, ինչպես գառնուկին,
Այրեցին մի ազգ պոռթկացող հրում,
Սրի հանեցին երեխա ու կին,
Թե շունչ կար, կես հույս` խեղդեցին ջրում:
Անվերջ մահացում կույսի աղջկա,
Աղաղակների մռայլ հանգեցում,
Թե լուռ մարմին եք, դարձել եք թիքա,
Թե ով քրքջաց ձեր ազնիվ ծոցում:
Ամպերը կուլան, ջուրը կերերա,
Ժամերգությունը կորել է վաղուց,
Ծուխը խիտ թառած շեների վրա,
Աղոթարանը, ինչպես մահի խուց:
Իսկ իրենք թռչում, շուրջպար են գալիս,
Ինչպես խաղացող կապիկը տեղից,
Թե ով քրքնջում և ով էլ լալիս,
Ով է գոռգոռում՛ հին կալատեղից:
Ով ձեզ խրատեց, ով, թուրք շներ,
Թե պետք չէ խրատ, ինքներդ գիտեք,
Դուք դժոխքային անկուշտ հրեշներ,
Վայել չէ ձեզ, հող մի այլ տեղ գտեք:
Ի±նչ վաստակեցիք անիծված հողից`
Լոկ գանգ ու ոսկոր քարերին փռած,
Ու չհեռացավ վիշտը իր տեղից,
Մի քանի շիրիմ, խաչերը` ծռած:
Ջնջել են նրանք առանց ընդմիջում,
Արգելել հայի կանոնից մի հին,
Պարգև են եղել, հերոսի կոչում,
Հերոսի կոչում, այն էլ ազգային:
Որ ազգ չեն եղել ու չեն լինելու,
Ինչպես չեն լինի գազաններ ու օձ,
Դուք հայի առաջ ծունկ եք չոքելու,
Հետո ուղղվելու դեպի գժանոց:
Ոհմակի նման իրար հետևից
Կորեք աշխարհից սև ուղով հուշի,
Հեռացեք հավետ հողի երեսից,
Որ էլ չմնա ձեզանից փոշի:
Դուք դեռ չգիտեք, թե ինչ է ծնում
Մարդկային խաղաղ կաթիլը արյան,
Չգիտեք ինչ է տերը կամենում,
Գոնե մի վարկյան հավատաք նրան:
Ինչու ես քնել, անաստված Աստված,
Ել պատիժը տուր կատաղած չարի,
Ո±ւմ ես դու այդտեղ պահապան նստած,
Երբ կործանվում է վիհը աշխարհի:
Թե ունեք հավատ, այդ ում եք պաշտում,
Ում հետ եք եղել մի օր դրացի,
Երբ ձեր քեշիշը թաղված է վշտում,
Ով կհավատա ձեր կեղծ գրածին:
Շան պես սատկեցին սոված արյունից
Մարդակերները ամեն մի կողմում,
Պետք էր թրատել նրանց հենց հունից,
Որ չկուտակվեր թույնը այդ սաղմում:
Հանգչում են տեսնես դահիճներն այսօր,
Թե դժոխքի մեջ կյանք են որոնում,
Չէ, միլիոնավոր զոհի դեմ դիմաց
Նորից ու նորից սուր են դուրս հանում:
Ով էր գլխավոր, ով էր խաղացել,
Այդ չար ու խավար թատրոնի դերում,
Որ մութ հետքերը կուլ չի գնացել
Դեռ նեղ դոփացող թախիծ սրտերում:
Ամեն մի զոհին պիտի մահանաք,
Ու տիրոջ դիմաց հավետ որբ մնաք,
Պիտի տուն դառնա այն կյանքի սովից,
Ամեն մի կաթիլ հայ արյան ծովից:
Երդիկների ծուխը մարած
Լլկանքներում կույս ու փերի,
Անխղճությունն համատարած,
Դե արի ու վիշտը ներիր:
Կարմի՛ր աչքեր, կարմ՛իր գլուխ,
Ուղեղի մեջ մահ ու չարիք,
Արյան շիթից աչքերը ծուխ,
Էլ ասելու չկա կարիք:
Թե ով էր այդ գլխակերը,
Որտեղից էր սկիզբ առել,
Որ դարձել էր հողի տերը,
Ու գլուխը թափահարել:
Ձեզ չի սիրում հողը խոնարհ,
Ու չի նայում արևը ձեզ:
ՓԱԿ ԴՌՆԵՐ
Փակվել են հայի դռներ բազմաթիվ,
Վաղուց օջախը կարոտ է ձենի,
Մի±թե մոռացան հին հետքեր ու թիվ
Թողած այդքան մոտ հողը հայրենի:
Այս երկու տասնյակ տարի է անվերջ
Թողած հայրենիք, մոր գիրկը գութի,
Թողին երկիրը հին մովերի մեջ,
Նորից վառեցին ջահը գաղութի:
Վառեցին հեռվում լույսերն օտարի
Մոռացած իրենց տունը հայրական,
Ընկած բարդ ուղին մահացող դարի`
Փնտրելով կյանքի տեսքը դյութական:
Մի±թե շատ հեշտ է ունենալ տանիք
Պաղ հեռուների անծանոթ հողում,
Միթե այն հեռվում կա հույս ու գալիք,
Որտեղ անսովոր փառքն է ողողում:
Ինչու է գրած բախտի մատյանում,
Որ հային հեռու ջուրն է հագեցնում:
Միթե մեծ ջուրը հայ ադամանդե
Քաղցր չէն հեռու պղտոր ջրերից:
Անհույս է հոգին մեխված դռների,
Խամրել են պատի երես ու նկար,
Խաղաղ գիշերում մեծ Ամանօրի
Թախծում է տրտունջ իմ հոգին տկար:
Ա՜խ իմ ժողովուրդ, դու հեռու հեռվում,
Ով է քո տեղակ մատաղ խոստանում,
Ով է քո մտքի տանող-բերողը,
Որ քո գնալուց դժգոհ է հողը:
Միթե քաղցր չէ գիրկը մայրական,
Ու հորիզոնը լուրթ արեգական,
Միթե օտարի վարդերն եք պաշտում,
Քան ձեր հայրենի բուրմունքը դաշտում:
Կա մի ցավալի մթոին դառնություն,
Որտեղ ծաղիկն է թառամած դողում,
Ի հանգստություն հավերժ դեպի քուն,
Խուրթ է շիրիմը օտարի հողում:
Հերիք չէ գաղթել ու փակել դռներ,
Մի կարոտ երկիր շինել անապատ,
Հերիք չէ թափել արցունք ու ձեռներ,
Ու մոռանալ վեհ լեռը հպարտ:
Փակ դռներ, եղեք հպարտ ու կանգուն,
Սպասեք հեռվից մի նոր կարոտի.
Կբացվեն մի օր, թևերդ խնդուն
Կլցվեն քաղցր բումունքը օդի:
ՀՈՂՆ ԷՐԶՐՈՒՄԻ
Հին ավերակ այն մեր գյուղից
Առանց շեներ ու տանիք
Էրզրումի արնոտ հողից
Մի բուռ եկավ հայրենիք:
Ուխտել էր մի ջահել տղա,
Երբ դարձել էր ցավին կից,
Ու ձայնել էր տենչը նրա
Մի բուռ բերեք այն հողից:
Պապենական գյուղից այն որբ,
Որ ցավերս ամոքի,
Մաղեք վրաս հողը իմ սուրբ,
Որ արթնանա իմ հոգին:
Երազանքս մի խնայեք,
Արեք մի պաղ ջրից կում,
Ավեր գյուղին հեռվից նայեք
Երբ կհասնեք Էրզրում:
Թե կա հանկարծ մի դուռ, բացեք,
Տեսնեք անթաղ ոսկորներ
Իմ պապերի ծիսով թաղեք,
Ու պահ տվեք մայր հողին:
Այդ էր եղել խոսքը վերջին`
Խոր մտնելով հավետ քուն,
Աղոթել էր նա իր խաչին,
Երբ գրկել էր լույսն հոգուն:
Ու քաջասիրտ ջահել տղերք
Ճամփա ընկան այն էլ ուր,
Եվ անցնելով սարերը մերկ
Հասան երկիր մի տխուր:
Բերին գերված կարոտ հողը
Մեր նահատակ պապերի,
Այսօր մի բուռ հուշ բերողը
Վաղը հողը կբերի:
Ու կատարվեց իղձը նրա`
Հողից բերվեց հայրենիք,
Թախծոտ մաղվեց շիրմի վրա,
Որ ապահով նա քնի:
*******
Դու չես մահացել, չես մեռել որդի,
Վկա է հոգիս այն, չեմ հավատում,
Չես ընկել դաշտում կատաղած մարտի.
Մորմոք էր պատել մոր վհատ սրտում:
Կորել են աչքից երազներ ու քուն,
Կորել է միտքը և ժամանակի,
Չէ չէր հավատում, լալիս է թաքուն
Մայրը` քաջ, անվախ, մայրը մարտիկի:
Գիշերվա հավքեր` ծվարած բնում,
Վառվեց երկնքի լույսը վաղորդյան,
Նորից մոր խոցված սիրտը չի քնում,
Չի խաղում շունչը անթախանց մթում:
Քամին լալիս է լարերի վրա,
Բուն է կռնչում բունը դառնալիս,
Տառապանքներից լուռ ամենօրյա
Մեր սիրտն է կանչում ու անվերջ լալիս:
*******
Դագաղային լռություն
Մութ հոգու մեջ գիշերվա,
Ժամն է սուս մոտենում
Վերջին օրը հին տարվա:
Մոտենում են բյուր սրտեր,
Փարվում իրար փառք ու հուշ,
Ու ելնում է դեպի վեր
Վերջին ժամը մահացող:
*******
Ինչքան հեքիաթ ու ծաղիկ,
Ինչքան երգ ու խնդություն
Ծերանում է նոր սրտում`
Դարձած զմայլ պատմություն:
Տարիները կուտակված`
Որպես մեծ գանձ հողերի,
Սպասում է մոլորված
Մի այլ ուրիշ աշխարհի:
Ինչքան մեր հուր սրտերում
Եվ տրտունջը շատերի,
Ինչքան նայվածք ու ներում
Մնացին կիսատ ու թերի:
Մութը գիշեր է սնում
Հոգիներին շփոթված,
Գութը հուշեր է ծնում,
Տարիներին փաթաթված:
Կան մեր տենդոտ էջերում
Խոսքեր անթիվ ու կարոտ,
Խոստում մնաց եթերում,
Ու արևը` մեգի մոտ:
Մնաց հեռվում անհաս փառք
Տարիներից խորացած,
Անհետացավ քամու պես
Էլ ետ չկա վերադարձ:
*******
Վանի ջրում ձեռք լվաց իր արնոտ,
Չկա քեզ կյանք ու ներում,
Ու ցրեցիր ձայնդ սաստ ու մահահոտ
Հայոց վիրոտ լեռներում:
Հոշոտեցիր գազանի պես անզգա,
Չթողիր քար քարի վրա,
Ծուխ դուր եկող աչքերիդ պես արդյոք կա±,
Ո՜վ դո սև հուշ աշխարհի:
Քո զուրկ խելքից ով է այսօր մեղավոր,
Ով արգելեց սուրբ, հավատ,
Որ չի փակվում չսպիացած վերքը խոր
Հոգու վրա անարատ:
Պատերազմ ու դավանքները ամենուր,
Ծակող, ինչպես սուր ասեղ,
Հայի արյունն հոսող, ինչպես պղտոր ջուր,
Չեղավ կյանքում ոչ մի տեղ:
Չնախատեց քեզ ոչ մի կիրթ ժողովուրդ,
Արնոտ դատից դուրս ելար,
Ինչքան թանկ էր քեզ չվայելող կյանքը լուրթ,
Դու չար դահիճ անարդար:
Միևնույն է, դու պիտի տաս պատասխան,
Այն ուշ թե շուտ պիտի տաս,
Որ քեզ նման անկիրթ քոչվոր յաթաղան
Չար ցեղերին լինի դաս:
*******
Ասա, հող իմ, ում ցավն է խոր,
Ո±ւմ սիրտն է խոց` իմ, թե քո,
Որ դարերով հայ հին ու նոր
Նույնն է քո լուռ երգեհոնը:
Ասա, երկիր, ով է տարեց`
Իմ մտքերը թե դարը հին,
Ասա, թե ով ծուխը մարեց,
Քո հեռավոր հայ շեների:
Երկիր հայոց, խոնարհ ես դու
Քո խոնարհվող սուրբ ազգի պես,
Ամեն ողբդ մի երգ հատու,
Ամեն քարդ մի սուրբ երես:
Խորն է ցավս, ախ՜, հայրենի՛ք,
Քո ցավերից էլ առավել,
Ես հեռու եմ, իսկ դու բնիկ,
Գութանն եմ ես, դու հորովել:
Ակոսն եմ ես, իսկ դու` ջուրը,
Կարմիր դեմքով հողին հայոց
Վահանն ես դու, և դու սուրը
Պարտապանաց դու միշտ <<մերոց>>:
Եղեռն ես դու, իսկ ես` զոհը
Մեր ցավ տարած հայրենիքի,
Ա՜խ, զուր անցավ իմ գրոհը
Չարերի դեմ այն անհոգի:
Չկա արդար, հավատարիմ
Թուրք ցեղի մեջ այն անատամ,
Հող իմ, եղիր ինձ մտերիմ,
Որ ես նրանց պատիժը տամ:
Պատիժը տամ ոչ թե սրով,
Որ աշխարհը չնախատի,
Հարգինք տամ հայ մեծ գրով,
Որ Աստված էլ գնահատի:
Որ աշխարհի անտուն գրկում
Խիղճը չլինի երեսփոխան,
Ո՛չ զոհ լինի, ո՛չ էլ զրկում,
Ո՛չ էլ ազգի զուր տեղահան:
Որ վեհ լինի տունը հայոց,
Արյան շիթը կորչի հավետ,
Խնջույք դառնա ջուրը Վայոց
Ու ձայնակցի Մասիսի հետ:
Վանը ասի` դե ել, Սասուն,
Բավ է մնանք օձերի հետ,
Դու Մեղրագետ, կանչ ու խոսուն,
Որ միանաս Սևանի հետ:
Որ դու հոսես հայրենիքում,
Խոսես սրտից քո հայրենյաց,
Որ ամեն մի հայի հոգում
Քաղցր լինի ջուրը կենաց:
Որ զոհերը արյան վշտից,
Դժոխքներից վեր համբառնան,
Ու վանքերը Մշո դաշտից
Դեպի երկիր վերադառնան:
Սիփան, Նեմրութ, Արածանի,
Հայի կորած ջուր ու տանիք,
Ա՜խ արնոտ է ջուրը Վանի,
Ինչպես դառնա նա հայրենիք:
Եփրատ տանող դիեր հայի
Ճամփադ փոխիր, անց դժոխքից,
Երգի՛ր ողբը Ադանայի,
Անցիր ցավոտ սարի կողքից:
Կարին, Զեյթուն, Տիգրանակերտ,
Մոտից անցեք Արդահանի,
Կարսա դուք էլ ամրոց ու բերդ,
Եվ դու, իմ հին ավեր Անի:
Թե չես կարող, քեզ կբերենք,
Որ դու ծաղկես հայրենիքում,
Սուրբ քարերը կհամբուրենք,
Չէ որ սուրբ ես դու մեր հոգում:
Դե՛ տու՛ն դարձեք, կործած ազգի
Ամեն մի քար արյունոտված,
Որ գիր դառնաք արյան հոսքի
Մատյաններում մի նոր հոդված:
Երկի՛ր դարձեք դա՛շտ ու հանդե՛ր,
Ոսկորների դու՛ք մեծ վաթան,
Որ վարելուց հողը անտեր
Ձեզ չբոթի չարի գութան:
Հողում թաղված արո՛ր ու մա՛ճ
Փարված քարին աղոթք ու ե՛րգ,
Եկեղեցու զանգե՛ր ու խաչ,
Սրտի կանչով եկեք, եկեք:
Աղթամարա կղզուց, հնչեք
Զանգեր սու՛րբ խաչ եկեղեցու,
Ծովասարի լանջե՛ր տենչեք
Սուրբ պատկերը Նա՛րեկացու:
Վասպուրական երկինք մշուշ
Տարոնի հետ անձրևացիր,
Գերությունից այդքան և ուշ
Վերածնված երկի՛ր դարձիր:
Լու՛ր տարածեք, հավքե՛ր հայոց,
Թե ծվում եք այդտեղ հանկարծ,
Թող լուր դառնան վշտերը հոծ,
Ժամանակն է` տուն վերադարձ:
Եկեք բոլոր կորած վայրեր,
Եկեք իմ բյուր տենչ ու երազ,
Թող ես դառնամ սուրբ հողը ձեր,
Ձեզ վարդի պես շարեմ վրաս:
Հսկեք մի վիշտ մի խոր փոսում,
Որ ձեր բախտը օրհնանք լինի,
Որ հայ հողի ամեն մասում
Ամեն մի սիրտ հանգիստ քնի:
Գնա դու էլ արնո՛տ քամի,
Արևմուտքի կողմը նրանց
Ողբերգության մեծ խնամի
Ոճրագործի տունը հերանց:
Փոշի դարձի՛ր նրանց տունը
Թալիա՛թ, Քեմա՛լ էնվերների
Արյան շիթից ծնված սուրը
Նրանց նեխված սիրտը խրի:
Խոցիր նրանց հայի կողմից
Ու դժոխքիր բնում օձի,
Փչիր անխափ հրդեհ հողմից
Այրվեն նրանց սրտում բոցի:
*******
Լավ չէր` լինեի կույր ու անիմաց
Թող լինեի խուլ ու չիմանայի
Ու մոռանայի սև ձեռքով քամած
Արյունաշաղաղ մեծ ողբը հայի:
*******
Կասեմ քաջ ու կհասկանամ մի մեծ փրկություն
Կասեմ Անդրանիկ ու կհասկանամ, ուր կա հայրենիք,
Ասելով լեռներ` պետք է իմանալ Մասիս ու Սիփան,
Ասելով հայեր` պետք է իմանալ, որ կա Հայաստան:
Միայն դու ես վիշտը կիսում իմ խորխորած,
Դու ես միայն ինձ հետ ցավում,
Մորմոքներից այդ է միայն ճակտի գրած
Իսկ մենք միևնույն քարանձավում:
Գիշերը մութ իմ դեմ դու ես լուսավորել,
Բացել հույսի արահետներ,
Աղետների հողմ ու շառաչ դու ես մարել,
Ինքդ ինձ պես մութ ու գիշեր:
Բախտի կողմից դու էլ ինձ պես ցավի շարան,
Դու էլ տրտունջ, դու էլ խոցված,
Երկու վիշտ ենք, եկեղեցու երկու խորան,
Երկու կաթիլ հոգուց քամած:
*******
Հայոց աշխարհի դյուցազնական,
Դու հին ծնունդ, դու հայկական,
Մեծ վարդաններ, Բագրատունի
Քո քաջերից էլ ով ունի:
Անհուն լույսով Սևան, Վանի,
Դու ես հիմքը հայ անվանի,
Դու սարերի երկիր մի լուրթ,
Արշալույսդ` բազմախորհուրդ:
Աղոտ լույսդ մնաց հեռվում,
Դառնությունդ սրտում վիրոտ,
Սուրտ թողիր ահեղ կռվում
Զույգ գագաթդ` վշտերի մոտ:
Այսօր խնդուն, այսօր հպարտ,
Այսօր անհաղթ քաջի երկիր,
Բյուր ազգերի մեծ դու խարտ
Բնօրրանդ` հետաքրքիր:
ԿՈՄԻՏԱՍԻՆ
Երբ ես լսեցի ձայնդ դյութական,
Մեխվեց իմ հոգում մի հին դառնություն,
Այդպես ձիգ, երկար ձայնդ իսկական,
Որտե±ղ էր պահած այն խոր ու թաքուն:
Մեծ տոն էր այդ օրը, երբ քեզ լսեցի,
Ձայնդ իմանալ, ձայնդ, Վարդապե՛տ,
Մի պահ իմացա կանչը հայ լացի,
Ու հեկեկացի իմ խոհերի հետ:
Կարծես լեռները քնից արթնացան
Հորովելները թնդացին սրտում,
Պանդուխտներ թշվառ ետ վերադարձան,
Ասես արյունը պաղեց իմ արտում:
Ասես գյուղացու երգը ուժ առավ,
Լիովին լցվեցին ամբարներն հացի,
Հագեցավ ցավոտ հայ հոգին ծարավ,
Երբ քո խոր տխուր երգը լսեցի:
Ձայնը քո երգի թռավ թևերով,
Ուշքդ փարվելով տենդոտ խավարին,
Սարերը բարձր չբերին քեզ հով,
Դարդին քո դեղ և դարման չարին:
Դու հայ երգի բանաստեղծ ու մեծ թագավոր,
Ու հայ հոգուց քամված դու վիշտ,
Դու կենսուրախ անրջանքի կալանավոր,
Դու սուրբ աղոթք ու երաժիշտ:
Դու մեծ վկա ականատես Հայոց ջարդի,
Բոցերի շուք քո աչքերով ես էլ լացի,
Ինչե՜ր տեսար սև օրերում, ո՜վ հայորդի,
Տենչանքներդ մնացին մթին վերադարձի:
Ա՜խ, Վարդապետ, երգդ տխուր ու լալագին,
Տեսնես գտավ հրապուրող,
Արդյոք լսե±ց վերածնունդ հայի հոգին,
Հայ խենթ հոգին, բայց և ներող:
Ջրի նման երգդ հոսեց անապատում,
Խուլ վայրերում քո մանկության,
Խեղճ ու մոլոր քո ծնունդը ամեն կետում
Դարձավ օրհնանք ու վեհություն:
Դու երգեցիր կոմիտասյան ծիրանի ծառ,
Գովերգեցիր քեզ չդյութող մարալ ու յար,
Համերգեցիր հայ աշխարհի երգը կորած,
Ու վառեցիր բյուր վանքերի լույսը մարած:
Դու վառեցիր քանի հոգի քո հոգու պես,
Նվաճեցիր Եվրոպայի անհույս ուղին,
Հուր էր միտքդ, գնացիր ինքդ դու քեզ,
Վերադարձդ եղավ ցավոտ, երբ քեզ բերին:
Քաղցր հնչյուն դու Սողոմոն, Դու Կոմիտաս,
Ժամերգություն եկեղեցու ու երգի դաս,
Դու զանգերի ղողոնջները վերք ուրացող,
Դու մեծանուն հայ վախճանը հավետ լացող:
Թե ո±վ օրհնեց քո ծնունդը չար ազգի մեջ,
Ո±վ քեզ դարձավ հետո և ուշ մահ ու պատան,
Ո±վ քեզ նետեց սուրբ խորանից դավերի մեջ,
Որ մնացիր վերջի կանչը զանգակատան:
Դու ես խիղճը աստվածային հայի հոգում,
Դու ես վիշտը բյուր վանքերի հազարամյա,
Անատոլի մութ վայրերի բարի ծագում,
Հայրենական օջախը քո ո±ւր է հիմա:
Բարբարոսի արնոտ ձեռքը ինքդ տեսար,
Դու հողմերի ալեկոծված անպարտ վկան,
Խաղաղ մտքով ու աղոթքով բյուր ու հազար
Չփրկեցիր մի ժողովուրդ եղերական:
Քանի տարով տարով դու գերվեցիր արևմուտքում,
Թողած հայ երգ, հորովելներ ու պատարագ,
Ինչքան գիշեր աղաղակվեց քո լուռ մտքում
Հով աչքերդ թախիծ ու խոց, ինքդ` կրակ:
Դու` արշալույս, դու` առավոտ, բարի խորհուրդ,
Աղոթարան ու լուռ թախիծ հայ մորմոքի,
Ձայնդ մնաց այն վայրերում մամռոտ ու մութ,
Դու խոր ողբը ու ճամփորդը հայ մեծ սգի:
Դու,՛ հայ վերքի տխուր երգի խոր արձագանք,
Աստվածամոր կողքին սնված հուր պատանի,
Դու,՛ խնդացող, ներսից` լացող ու հեկեկանք,
Հավետ կանչը դու հին ու նոր Հայաստանի:
*******
Դյութիչ է դեմքդ ու երկարակյաց իմ հին հայրենիք,
Դեռ Նոյի թվից եղել ես հայոց,
Ու հազարամյա եղել ես կարմիր դրոշ ու կնիք,
Եղել ես հավատ ու մեծ սեր ու հույս պահապան մերոց:
Քո անջնջելի փակ կապանքի տակ կա հավերժացում,
Քո դեմ բաց դռներ ու խոր մրմուռներ կա քո լուռ լացում,
Սուր սրերի դեմ դու քարե վահան ու կանգուն հենակ,
Դու Ավարայրի ու ցավոտ վայրի փայլուն հաղթանակ:
*******
Սարերի երկիր,
Հորովել գութանի,
Աղոտ պատմագիր,
Դու իմ Հայաստան:
Ծննդավայրդ
Լեռների վրա,
Վիրոտ քարայրդ`
Թախծոտ Սահարա:
Դու դժոխք տեսած
Արյուն ու արցունք,
Եվ տուն վերադարձ
Դարերի բարձունք:
Բյուր աղետ վրադ,
Դու վահան սրի,
Տրտում Արարատ,
Երկի՛ր Նաիրի:
Մեծ սարի տակից
Բխացող աղբյուր,
Ու Թուր Կեծակիդ
Ժամանած դու հյուր:
Լույսի շող պայծառ,
Դու ջուր Սևանի,
Դու ծիրանի ծառ,
Կարոտած Վանի:
Անքուն պանտուխտի
Դու խաղաղ գիշեր,
Անմոռաց ուխտի
Անմոռաց հուշեր:
Խավար դժոխքից
Դու քարե աշխարհ,
Տոկալով անցար
Դու մահի կողքով:
Խիղճդ կշեռքի
Ծանր մասում էր,
Համբավդ փառքի
Հավետ խոսում է:
Տրտունջ սրտերի
Դու մեծ խնդություն,
Դու չքնաղ փերի
Հայաստա՛ն իմ տուն:
Դու մեծ թոնրատուն,
Ծխացող հնուց,
Դու հայրենի՛ տուն,
Իմ երկի՛ր հայոց:
*******
Ելնեմ Մասիսն ու իջնեմ,
Նորից ծնվեմ ես մորից,
Մասիսը` տուն, ես մեջն եմ,
Ա՜խ, հպարտ եմ բոլորից:
Մասիսը վեհ ու թիկնած`
Թուխ ամպերին հարևան,
Դիմացը` սարն Արագած,
Կողքին` շքեղ Երևանն:
Ամեն ցավեր ու վշտի
Մասիսը` դեղ, դեղորայք,
Ամեն դավեր ու հաշտի
Գագաթը` բաց, դուռը փակ:
*******
Ինչպես դու քեզ կսիրեմ,
Որպես մայրը և որդին,
Հնադարյան դու պինդ վեմ,
Դու իմ ջահե՛լ, դու իմ հի՛ն:
Բյուր հողմերը տարար լուռ,
Դու վառ դրոշ երերուն,
Տառապանքի դարձար դուռ,
Բայց մնացիր միշտ սիրուն:
Գիշերային դու ցերե՛կ,
Ցերեկայի՛ն խնդություն,
Դու խեղճ էիր դեռ երեկ,
Այսօր` հայի շքեղ տուն:
Վարդագույն է քեզ ծնել
Բնությունը ընդերքից,
Անվերջ ցավ ես կլանել,
Բայց չես շեղվել դու կյանքից:
Քո մեջ կա մի քաղցր բառ,
Քաղաքամա՛յր Երևան,
Դու անունով մեծատառ,
Հրա՛շք քաղաք հայության:
*******
Հայրենիքդ է կանչում, ելե՛ք,
Քա՛ջ եղբայրներ հաղթական,
Հայի հայրը Հայկն է եղել,
Իսկ մայրը` մայր Հայաստան:
Աշխարհի որ ծայրում լինեք,
Հայրենիքն է ձեզ հետ միշտ,
Թե երկնքում օջախ դնեք,
Չմոռանաք ոխ ու վիշտ:
Ամեն մի կանչ հայրենիքի
Թող մեզ լինի հրավեր,
Գնանք, ելնենք կորած կյանքի
Մութ խավարից դեպի վեր:
Եկե՛ք լինենք մի բռունցք այսօր,
Չթողնենք դատը կիսատ,
Չարի վերջը կգա մի օր,
Բարին շնչի թող ազատ:
Եկե՛ք գնանք, դե, ՛ ձեզ մատաղ,
Հասնենք հայի հի՛ն ոստան,
Կոչենք մեկտեղ և աջ, և ձախ,
ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ՀԱՅԱՍՏԱ՜Ն:
*******
Փարվի՛ր ինձ արև, բռնկի՛ր սիրտս հուր կրակ ու բոց,
Խանձիր ինձ արև, ինչպես խանձեցիր դարերն իմ հայոց,
Ողողիր դու ինձ, հայրենիք իմ վառ քո հող արցունքում,
Ախ ինչքան-ինչքան թևեր կան պարզած քո վեհ բարձունքում:
Քո վառ կարոտից դարձա ես գերի գիշերվա մթին,
Իմ վառ երազին վկա են վաղուց երկինքն ու գետին,
Թե ունեմ խոսքեր տհաճ ու տգեղ, ներեցեք` հայեր,
Թե ձեզ ուրանամ, թող դժոխք գնամ հայոց հին վայրեր:
Ապաստան գտած այս հեռուներում ես միշտ տխրադեմ,
Որպես հաղթական կռվից դուրս դարձող` ելնում ես իմ դեմ,
Թե ինչքան երազ ու կարոտ մնաց իմ կրակ սրտում,
Ինչպես դարերը մնացինվիրոտ հայոց հին բերդում:
Դու այսօր կարոտ, դու այսօր հեռու առասպել ու վիշտ,
Ազգերի դիմաց անցյալ դավերի պահանջը քո ճիշտ,
Ով հողմահալած դժոխքի դռների, քամի ու շառաճ,
Որպես մեղավոր այս գիտուն դարում չոքիր իմ առաջ:
Մահի զնդանից ու յաթաղանից անցել է մի դար,
Քար է վշտացել ցավերով փակված երկինքը մթար,
Եթե մոռանաք այսօր հին քանդած կտուր ու տանիք.
Վաղը կմնանք աշխարհում առանց երկիր հայրենիք:
ԱՐԶՆԻ
Հայաստանի հողը վիրոտ,
Հայաստանի երկինքը բաց,
Հայաստանում մի ձոր քարոտ
Գուրգուրում է ինձ գիրկն առած:
Հայաշունչ է ձորն այս շքեղ,
Կանաչազարդ ու հմայիչ,
Վերամբարձ են քարերն այստեղ,
Ու տրտում է ձորն այս մի քիչ:
Թող քեզ ըմպեմ, ջու՛ր Արզնի,
Տկարին դու հանող ոտքի,
Առողջ սիրտն ես Հայաստանի
Եվ ուղեկից վհատ մտքի:
Քո արծաթյա ջրերով լի
Հայի ցավերն անհետ կորան,
Գուրգուրանքի մեծ բանալի
Օ՜, Արզնի,՜ առողջարան:
*******
Սիրտս քեզ կթողնեմ, հայրենիք իմ վառ,
Որպես հինավուրց ծխացող թոնիր,
Մի լույս կնետեմ հետքերիդ խավար,
Որ ճանապարհդ միշտ լուսեղ լինի:
Կթողնեմ մի փունջ ցավերից հուշեր,
Հոգուց բխացող կարոտի տրտունջ,
Հայրենի երկնից կնայեն ղուշեր`
Թևքերից կախված ցավերի մի փունջ:
Ու հազարամյա ինձ հետ կտանեմ
Թևերով հունցած մորմոքը քո հին,
Ինչքան դառնություն, տառապանք ու խոց
Մինչև հեռանալ քեզնից, կվանեմ:
Կանգուն մնացեք, լեռներ ու կատար,
Իսկ դու, հայրենիք, ինձ ճանապարհիր,
Ես պիտի գնամ մի երկիր օտար,
Վերադառնալիս ինձ ճամփա պահիր:
ԳԱՌՆԻ
Հեթանոսի հին տաճար
Ձորի գլխին միայնակ
Ծերանալով դարից դար`
Լուռ կանգնած է երկնի տակ:
Ցածում` ձորը վիթխարի,
Դիմացը` շունչը սարի,
Հայոց հողի հին անկյուն,
Այցելուները բարի:
Ողջույն կտամ քեզ հեռվից
Ամեն բացվող առավոտ,
Գառնի, քարե պատմություն
Քարե տանիք, քարե սյուն:
*******
Ես հուզվեցի ու սուզվեցի դարերի մեջ հայաշատ,
Երբ նայեցի մի նկարի ֆիդայական շիրիմի,
Արտասվեցի այն նկարին, որը մնաց հողի տակ,
Իմ դեմ ելան յաթաղանից մի խումբ փախած հարամի
Ու խորհեցի, թե ինչու է այս աշխարհի միտքը ծուռ,
Որ շատացան իմ շուրջ բոլոր այքան հուշքար ու մատուռ,
Խոնարհվեցի մի նկարի դեմքով քաջի զինազարդ
Թե ֆիդայի, ինչպես անցար քո այդ ճամփան խիստ ու բարդ:
*******
Աշխարհն ում է մնացել,
Ով է տարել իր հետ գանձ,
Կյանքից ով է լիացել,
Այն, որ հոսեց ու գնաց:
Մեկին` մի բուռ, մեկին` շատ,
Եկել են ու գնացել,
Այս անիրավ ու հեքիաթ,
Աշխարհն ով է իմացել: