Հայոց վշտի ճանապարհով . . .



ՔԵ՛Զ,  ՀԱՅԱՍՏԱ՛Ն

Դու սարի երկիր, դու քարե հոգի,
Դու հին պատմագիր անվերջ մորմոքի,
Դու եկեղեցի, հնագույն խորան,
Անարատ մտքի մեծ ավետարան:

Դու դաշտ արյան ավարայրի,
Դու վառ գարուն աղոտ վայրի:
Հեռուների դու մեծ կարոտ,
Դեմքդ՝ խնդուն, ինքդ՝ վիրոտ:

Դու քարացած հնամենի,
Փոշիացած ավեր Անի:
Դու Նաիրի, դու Արարատ,
Դու Զանգեզուր, դու Ձոր Վայոց:

Խորհուրդների դու մեծ խրատ,
Դու հայրենի երկիր Հայոց,
Հնադարյան լեզու խոսող,
Քո դեմ դահիճ, քո դեմ ոսոխ:

Դու մարտերում միշտ օրինակ,
Դու ջարդերում ահեղ քանակ,
Խաղաղության պատվար դու մեծ,
Դու քաջ զինվոր ու հաղթանակ:

Դու գերագույն, դու եռագույն
Բազմադարյան շքեղ անկյուն:










ՀԱՅՈՑ ԱԶԳԻ ՔԱՋ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

Խոնարհվում եմ նրանց առաջ, ով ունի քաջ սիրտ ու հոգի,
Խոնարհվում եմ նրանց առաջ, ով մասնակցեց ազգի ոխին,
Խոնարհվում եմ նրանց առաջ, ովքեր հանուն հայրենիքի,
Խոնարհվում եմ նրանց առաջ, ում արյունը թափվեց հողին:

Ում երազը մնաց թերի՝ կխոնարհվեմ նրանց առաջ,
Կխոնարհվեմ, ովքեր դարձան կիսահատված ու արնաքամ,
Խոնարհվում եմ նրանց առաջ, որոնց փարվեց ցավ ու հառաչ,
Չեմ ծանրանա խոնարհվելուց, կխոնարհվեմ հազար անգամ:




Խոնարհվում եմ այն մայրերին, որանք տեսան կորուստ ու վիշտ,
Խոնարհվում եմ նրանց առաջ, ովքեր ընկան հերոս ու քաջ,
Ձեր քաջարի մեծ սխրանքին կխոնարհվեմ այժմ և միշտ,
Ով խոնարհվեց ձեր կորստին, կխոնարհվեմ նրանց առաջ:

Չի մոռացվի անունը ձեր, որ դուք ընկաք ազգի համար,
Ու կբացվեն առավոտներ հայ աշխարհում անամպ ու բաց,
Կխոնարհվի և ձեր դիմաց բիբլիական կարոտ մի սար
Ու լեռներից կիջնեն քաջեր, կխոնարհվեն ձեր սուրբ դիմաց:

03.03.2012թ.



ՈՐՏԵ՞Ղ ԵՔ, ՏՂԵ՛ՐՔ

Որտե՞ղ եք, տղե՛րք, ու՞ր անհետացաք,
Որ էլ չի հնչում ձեր <<առա՜ջ,ուռա՜>>-ն,
Թ՞ե քարի նման դուք էլ քարացաք
Ցավոտ լանջերին արյունոտ լեռան:

Որտե՞ղ եք, տղե՛րք, դե՛ մի ձայն հանեք.
Էլ չկա փամփուշտ, էլ չկա վառոդ,
Մի՞թե ընկաք գնդակից չար թշնամու,
Մի՞թե պայծառ չենք տեսնելու առավոտ:

Արձագանքող չկար մենակ մարտիկին.
Դե՛ խոսեցեք, տղե՛րք, լեզվով մարտական,
Ահեղ վշտից սարերն անգամ սև հագան,
Գնդակներից լուռ ընկած էր հայորդին:

Որտե՞ղ եք, հայո՛ց զինվորներ անհաղթ,
Որտեղ՞ ես, Ֆիդա՛, դու սիրտ պողպատյա,
Դե՛ հասեք, տղե՛րք, տիրե՛ք մեծ գագաթ,
Սրբազան երկիր՝ նայի՛ր ու գթա՛:

Որտե՞ղ եք, տղե՛րք, հայրենիք սիրող
Քաջարի կռվող սփյուռքահայեր,
Հանե՞լ եք սրից ձեր վրեժ ու ոխ,
Հաղթած ձեր հողին ելե՛ ք, դարձե՛ք տեր:

Սահմանն էր խոսում մարդկային լեզվով,
Սահմանն էր կիսում չարի մտքերը,
Մի քանի քայլ է մահը՝ դաժան ու շուտ,
Մի ակնթարթ է դժոխքը մութ:

Հերոսի մահով շատերն են ընկել,
Շատերն են դարձել գերող հոգու երգ,
Հայ ազատաշունչ հսկա ու ջահել
Դե մի ձայն տվեք, որտե՞ղ եք, տղե՛րք:

23.03.2013թ.




*******

Հայ Արցախի հողը կրծքով պաշտպանող
Թող կարճանա կյանքը իմ վառ ձեր տեղակ,
Հավերժ փա՛ռք ձեզ, որ փրկեցիք մի սուրբ հող,
Ու խոստացաք մի ալևոր սարի տակ:

Կանցնեն հողմեր, կանցնեն օրեր ու տարի,
Հիշատակը ձեր կմնա սարերում,
Չի մոռացվի ահեղ շունչը խավարի,
Դուք կդառնաք կանչ ու լեգենդ նոր օրում:

Գարուն կգա ու կբացվեն ծաղիկներ,
Վերադարձը ձեր էլ չկա դեպի տուն,
Սիրտս պահեք ձեզ հետ ախպեր ու ընկեր,
Ձեր սխրանքը թող ձեզ մաղթե խաղաղ քուն:


23.03.2013թ.



*******

Տեսնում եմ աչքեր արցունքից հոգնած,
Նիրհում են դեմքեր՝ սգավոր, տրտում,
Այրում է սիրտս մթին ամպ պատած՝
Ինչպես հրդեհը ծխացող բերդում:

Հայոց մայրերին Հայոց սրբազան
Հայաստան աշխարհն այդպես է սնել,
Ու հայ մայրերը ի՞նչ օրեր տեսան,
Չար հողմերի մեջ թե ո՞ւմ են ծնել:

Ծնել են արդար, խոնարհ հողի պես,
Ոչ թե գազանի ու գիշատիչի,
Եղել են տոկուն, եղել պարզերես,
Կոչվել են մայրեր հերոս ու քաջի:

Այն արևը, որ չի ծագում էլ նրանց,
Թող ձեզ դառնա հարատևող կարոտ սեր,
Նահատակներ, քաջ ընկածներ ու կորած,
Ձեզ սգում է Մայր Հայաստանն ու մայրեր:

Հավերժ փա՛ռք ձեզ, ազգի հերոս ու քաջեր,
Արևը վառ միշտ ձեր վրա թող նայի,
Ձեր մայրերը լուռ փնտրում են հետքը ձեր
Հայոց ազգի զինվոր, մարտիկ Ֆիդայի:














*******

Շահումյա՛ն, դու հայի տուն,
Շահումյա՛ն, ձգված մկան,
Շահումյա՛ն, դու մութ գարուն,
Շահումյա՛ն, դու քաջ արյուն:

Շահումյա՛ն, գաղտնիք դու փակ,
Շահումյանում հաղթն է մոտիկ,
Շահումյանի շուքերի տակ
Շահումյանում զոհվեց մարտիկ:







ՀԻՇՈՒՄ ԵՄ

Հիշում եմ՝ ինչպես մի լույս առավոտ,
Ելար գնացիր դաշտերի միջով,
Պատեց անշշուկ ինձ գերող կարոտ,
Երբ անհետացար դու հեռուներում:

Գնացիր մենակ, գուցե, ո՞վ գիտի,
Շունչդ միացավ մի ուրիշ խենթի,
Վարարող հոգիդ դարձավ հյուրընկալ
Ամայի ափին մի պղտոր գետի:

Ու թեկուզ մենակ ապրեցի քեզ հետ,
Քեզ հետ ձուլվեցի մեղմ հողմերի դեմ,
Իմ տենչանքներին այժմ առհավետ
Դու կհայտնվես, և ես այն գիտեմ:





*******

Հայի աչքերը եղել են անվերջ ցնորք տեսնելու,
Տառապանքների խոշոր բաժինը ընկել է հային,
Հետևանքները այս դառն ու աղի ու տխուր խաղի
Լոկ հայի խիղճն է համամարդկային:

Հայի աչքերը ո՛չ պատկառելի և ո՛չ էլ սրած,
Այն պարզ հնոց է մշտապես ներող,
Ամեն մի թշվառ ու մութ էջերը այնտեղ է գրված
Հայի աչքերում պարզ ու թափանցիկ ու հոգի գերող:




ՊԱՆԹԵՈՆ

Օ՜, պանթեո՛ն, դու քարացա՛ծ գաղափար,
Խոր մտքերի երեսափակ գանձարան,
Դու դեմքերի հավերժացնո՛ղ լուռ նկար,
Շիրիմների աստվածային մեծ խորան:

Պոետների ու հանճարի հուշաքար,
Երաժիշտի ու խոր վշտի կանչող ձայն,
Դու հասակով բարձր լեռան հավասար,
Դու պատմություն ու հանգրվան լուռ մթար:

Հողակտոր մի բուռ կրակ տիեզերքից,
Ուր հանգչում են լույս աստղերը, խավարում,
Հնանում են գերեզմաններ լուռ երգից,
Ձայնակցում են հիշատակներ ու լռում:


12.05.2012թ.


Ո՞ՒՐ  ՀԵՌԱՑԱՔ

Թե իմանաք՝ որքան կարոտներ են հնչում,
Որքան վառած ու փակ դռներ կա իմ հոգում,
Ո՞վ է այդպես կարոտ մոր պես իր մոտ կանչում,
Գուցե հայի հեռու կարոտ հայրենիքը՞:

Ո՞ւր եք, հայե՛ր, ո՞ւր հեռացաք հայրենիքից,
Ինչո՞ւ այդպես շուտ մոռացաքմիտքը հայի,
Մի՞թե չի գա գոռոզություն հոգու խորքից,
Որ կամավոր տկարն ընկավ դուռը հսկայի:

Ես էլ եմ ձեզ պես մութ հեռուներում,
Ուր չկան ձորեր ու քարե բարձունք,
Ինձ էլ է հայի կարոտը փարվում
Ու լցնում հոգիս թախիծ ու արցունք:

Երբ այնտեղ հասնեմ, ըմպեմ ջուր մի կում,
Որտեղ բխում է պաղ աղբյուրը մեր,
Ծառներ կտնկեմ վառ հայրենիքում,
Ձեր խաղաղ բախտին կվառեմ մոմեր:

Որտեղ որ լինեք, թող բախտը խնդա,
Միայն թե հոգով հայեր մնացեք,
Հայրենի շունչը, որ ձեզ հետ մնա,
Գոնե մի անգամ ելե՛ք, գնացե՛ք:

Գնացե՛ք, այնտեղ մի օր գիշերե՛ք,
Ու ծաղիկ դրե՛ք քաջերի շիրիմին,
Մի բուռ քաջ հողից ջեզ հետ ե՛տ բերեք,
Որ ձեզ հետ մնա հայրենիքը հին:

Կանչն հեռուների ձեր սրտից ցրե՛ք,
Այցելե՛ք հերոս քաջերի շիրմին,
Մատուցե՛ք հարգանք ու մոմեր վառե՛ք
Հայոց քաջերին բոլոր նոր ու հին:




*******

Հեռու ենք մենք իրարից
Մեր մեջ դաշտեր, սար ու ձոր,
Մենք երկուսս էլ մի մորից,
Ինչպես կիսած մի խնձոր:

Ունենք արյան մի երակ,
Գալիս ենք նույն խավարից,
Մեր դեմ հրդեհ ու կրակ
Երկուսս էլ ծուխ նույն հրից:

Պիտի ծխամ քանի կամ,
Իսկ դու հետո՝ ո՞վ գիտի,
Ես կգնամ. Թող հոգու
Խնդություններ քեզ պատի:




ԵՍ ԳԱԼԻՍ ԵՄ

Ես գալիս եմ այն հեռվից, որտեղ մութ է ու մշուշ,
Ես գալիս եմ հետևից արեգակի հակառակ,
Ու տանում եմ ես ինձ հետ անթիվ դավեր ու խոր հուշ,
Հեռուներում կպահեմ ինձ հետ որպես հիշատակ:

Հեռուների խավարում մնում եմ լուռ ու մենակ,
Թե ինչո՞ւ է կյանքը հեզ քաշում ճերմակ ու սև գիծ,
Երբ մաշվում ես իմ հոգի, դառնում ստվեր անհենակ,
Բախտ իմ անզեն ու անզոր, էլ ի՞նչ  ուզեմ քեզանից:

Ամեն մի էջ հեռացած ցավ է դրել իմ սրտին,
Բաժակի մեջ իմ բախտի երևացել են ամպեր,
Վշտահար են ինձ համար անծիր երկինք ու գետին,
Օ՜, տեր Աստված, քո գութից մի խնդություն դու ինձ բեր:



*******

Աշխարհն ո՞ւմ է իմացել,
Ո՞վ է տարել իր հետ գանձ,
Կյանքից ո՞վ է լիացել,
Այն , որ հոսեց ու գնաց:

Մեկին մի բուռ, մեկին՝ շատ,
Եկել են ու գնացել,
Այս անիրավ ու հեքիաթ
Աշխարհն ո՞վ է մնացել:








ՄԻՆՉ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մինչ նոր հանդիպում աշխարհ դյութական,
Մինչ նոր հանդիպում ծաղիկներ ու շող,
Աշխարհում անհետք հրաշքներ չկան,
Մինչ նոր հանդիպում արեգակ ու հող:

Ո՞վ է սպասում իմ ճամփի գլխին
Ձեռները պարզած, իսկ դեմքը դալուկ,
Հրեշտա՞կ է նա, թե՞ լուռ աղախին,
Այն դեմք է անհայտ ու բարդ հանելուկ:

Երբ խորանում եմ ինքս ինձ դիմաց,
Թավշյա մտքերս դառնում է մկան,
Լոկ դու ես հավետ հավիտենական
Մինչ նոր հանդիպում աշխարհ դյութական:


12.06.2012թ.



ԿԱՆՉԻՐ

Կանչի՛ր, դո՛ւ կանչիր, ո՜վ նպատակի ապագա գալիք,
Չէ՞ որ անշշուկ դու փսփսացիր,
Ելնում է սիրտս իր խոր ափերից ալիք առ ալիք,
Թո՛ղ վառ հույսերդ ու վերադարձի՛ր:

Մի՛ թողնիր դու ինձ տենդոտ վախճանի զնդանում մենակ,
Ու մի՛ սպանիր մահամերձ մի սիրտ,
Վշտահար հոգիս ինձ ձայնակցում է մթում շարունակ,
Նետի՛ր ինձ մի գութ ու ինձ ազատի՛ր:


26.06.2012թ.





*******

Սարից անցան Ֆիդայիններ դեպի կողմը արևի,
Քաջ արյունից թև էր առնում նրանց սիրտը երևի,
Հսկում էին վտանգներից կատարները լեռների,
Փսփսում էր խոհերի հետ լռությունը խոր ձորի:

Մարդասպան, նենգ ու խելառ վխտում էին ամբոխում,
Հյուղակներ մութ գյուղերի կորել էին գորշ ծխում,
Կատարների օրը տրտում մոտենում էր վախճանի,
Շղթայացած կապանքներից տատանվում էր կյանքը հին:

Հալածանքից ու դավերից լեռնաշխարհը կթնդար,
Տքնում էին լուռ քրտնած դաշտ ու բլուր, ժեռ ու քար,
Շլացել էր բնությունը, դարձել անտես ու հիվանդ,
Հեռացել էր ժողովրդից խնդում, աղոթք ու ավանդ:



Ծաղիկները թեքությունից չէին նայում դեպի վեր,
Կորուստ ու զոհ ամեն տնից դարձել երազ անսովոր,
Մեր վիշտը խոր, մեր ցավը լուռ. Այդպես բազում տարեկան,
Թե՞ այդպես էր ծնունդ առել լեռնաշխարհը հայկական:

Ֆիդայիննե՛ր, Ֆիդայիննե՛ր, այնքան պարզ է սիրտը ձեր,
Բայց նստած է մռայլ մի ամպ չսպիացած ձեր հոգում,
Բյուր վշտերի դռներ փակում ու դառնալով անվեհեր
Անմահության շնչով սնված հեռանում եք ու ծնվում:

Ո՞վ է մտել քո հոգու մեջ գաղտագողի, անվա՛խ Ֆիդա,
Ո՞ր ազգի խոր դաժան կյանքից քեզ քուն չի գա,
Գուցե վի՞շտն է հայ աշխարհի անկեղծորեն քեզ գրավել,
Թե՞ կորստից բարձր սարի անվերադարձ սիրտդ ցավել:



Ու եռացած քո արյունով դու փոխեցիր քարը բարձի,
Մայրդ մնաց երազանքով հայրենի տուն վերադարձի,
Ու դնելով կյանքդ կողքի, որ նորից ետ պիտի գաս,
Քո ճիշտ հոգուց իմ համրացած սիրտը խոցիր, ո՛վ քաջ Ֆիդա:

Ո՛վ քաջ Ֆիդա, դու կմնաս իմ հուշերում շատ երկար,
Արշալույսի շողերի մեջ դեմքդ քաջ կհուրհրա,
Թող ես լինեմ քեզնով փրկած արնոտ հողին հավասար,
Միայն թե դու, ախպե՛ր Ֆիդա, մի ծո՛ւխ խնկիր իմ վրա:

Որ ես լինեմ ապահով քո ետ բերած հողի տակ,
Ու երգ հյուսվեն ձեր մասին, Ֆիդայիննե՛ր քաջ ազգի,
Ամեն Ֆիդա, ամեն քաջ, ամենքդ մի հաղթանակ,
Ընկած հերոս ու խիզախ, ամենքդ մի լույս հոգի:


10.06.2012թ.

ԱՐԱՔՍ ԵՎ ՔՈՒՌ

Երկու խոր հուն մի տեղից,
Երկու գետեր մի հողից
Սկիզբ առած հեռացան
Լեռնաշխարհից Հայկական:

Մեկը Արաքս, մյուսը Քուռ
Բախտը իրենց չիմացած՝
Ճամփա ընկան երկու քույր
Բաժանվելով հիացած:

Ի՞նչ իմանար Արաքսը,
Ո՞վ քեզ ասեր, պղտոր Քուռ,
Որ պիտի հետո, շա՜տ հետո,
Տանեք թախիծ ու մրմուռ:

Խնդացե՞լ եք արդյոք դուք
Կյանքում մեկտեղ լիովին,
Թ՞ե դարձել եք նեղված բուկ
Մինչ հասած խոր ծովին:

Քուռի ափին մեծացել,
Արա՛քս, մոտ ես այնքան ինձ,
Քեզ պես ես էլ եմ լացել,
Քեզ պես փախչել կրակից:

Արա՛քս,ասա՛ իմանամ,
Ի՞նչ ես տարել իմ կյանքից,
Գուցե ջո՞ւրն ես իմ խնդուն,
Թ՞ե ծնվել ես արցունքից:

Վիշտս ջրում լվացի
Արաքսի պաղ ու պղտոր,
Լսեցի ձայն խոր լացի
Լուռ ափերից սգավոր:


15.06.2012թ.




*******

Թե հայրենիքն իմ չլիներ հոգնած
Այդ անվերջ ու խոր տառապանքի մեջ,
Ժամ ու գմբեթներ կլինեին կանգնած,
Աղոթքները ձեր կլսվեր ազատ:

Հպարտ կլիներ թշվառ օրերին
Մեր ամայացած մտքերը հրոտ,
Չէր դառնա ծիծաղ մեր խիղճը խորին
Ու բազում ցավի մորմոքի կարոտ:

Չէր լինի հիմա հատված ու կիսված
Իմ հայրենիքի հողը սրբազան,
Չէր դառնա շիրիմ շեները կիզված
Ու բլբուլները տրտում երգասան:


27.06.2012թ.



ԴԵՌ ԵՍ ԿԳԱՄ

Դաժան ու մութ ճանապարհներով դեռ ես կգամ,
Դեռ ես կգամ մշուշների քարանձավից,
Խորհուրդներով պարզ ու հստակ՝ որպես պատգամ,
Ու կպատմեմ մեր քարացած վիշտ ու ցավից:

Կգամ մի լուռ արահետով
Ու կքայլեմ այրած հարդով մի խոր ոխի,
Կանցնեմ կողքից ծաղիկների արյան հոտով,
Կանցնեմ անշունչ, որ չզարթնի վիշտը հողի:

Դեռ ես կգամ շղթայացած կապանքներով,
Ազատության վերջին շունչը կմոռանամ,
Արդար հոգու թերթիկներ իմ բոց հրով
Պիտի պարզեմ դեպի երկինք, հետո գնամ:

Ես դեռ կգամ հովերի հետ
Իրիկնային հանդարտ ու լուռ
Ու կպահեմ մի կանչ հավետ
Իմ հառաչանք ու խոց սրտում:

ՄԵՆՔ

Մենք ենք, սարերը մեր բարձր ու վեհ,
Մենք ենք միշտ արթուն փոթորիկի դեմ,
Մենք ենք քարի պես բիրտ, կարծր ու ժեռ,
Դե եկե՛ք, մենքե՛ր, ձեր ոգին սիրեմ:

Դե իջե՛ք խաղի խենթ հրապարակ,
Դե ելե՛ք, ինչպես արևն է ելնում,
Ու կահավորե՛ք մկան ու երակ,
Սլացե՛ք, ինչպես նետն է սլանում:

Սլացե՛ք այնտեղ, որտեղ մշուշ է,
Որտեղ ոսոխը դավ է տարածում,
Չէ՞ որ մեր շուրջը տատասկ ու փուշ է,
Չէ՞ որ գիժ քամին մեր դուռն է ծեծում:

Դե եկե՛ք մեկտեղ պաշարենք մի գունդ,
Որը հողմերից էլ չնահանջի,
Թող այն մեր օրերում դառնա մեծ ծնունդ,
Դավ ու դավանանք մեր դեմից կորչի:

ՓՉԻ՛Ր, ԴՈՒԴՈՒ՛Կ

Փչի՛ր, դուդու՛կ, բե՛ր ինձ հուշը իմ հոգու,
Նուրբ ձայներից դու ես քաղցր ու հատու՛կ,
Լուռ մեղեդուն հարազատ ենք ես ու դու,
Հին խաղերից փչի՛ր, փչի՛ր իմ դուդուկ:

Սիրտս թռավ, ո՞ւր՝ չգիտեմ, քո ձենից,
Թռավ հեռավոր վայրերը թալանած,
Ու հեռացավ թեթև թևեց քեզանից
Գուցե դեպի շիրիմները խոր քնած:

Փչի՛ր, դուդու՛կ, սուր փշերը մեկ-մեկ հանիր
Իմ խոց սրտից վաղուց մեխված,
Փչի՛ր, դուդու՛կ, մեկտեղ վանի՛ր
Մութ ամպերը վերից կախված:




*******

Իմ լեռների հովերն այսօր
Երազի պես գալիս են ինձ,
Գալիս են ինձ այն հեռավոր
Դրախտային խոր ափերից:

Գագաթները լեռների սուր,
Հովիտները քնքուշ փերի,
Բերում են ինձ կարոտ ու լուր
Հովերը զով իմ լեռների:








*******

Հիմա այնտեղ չոլ ու հանդեր որբացած,
Իմ պապերի երկիրն անտեր մշուշում,
Մի լուռ հանդես, տրտունջ մի հող վերքը բաց
Դեռ սգում է, ոխերի մեջ ախ քաշում:

Ո՞ւմ են նայում մեր խաչերը վիրավոր,
Ո՞վ է ելնում գագաթները Նեմրութի,
Ու՞մ հովերն են հայ աշխարհի դաշտ ու ձոր,
Ուր ծխում են հին դարերը խոր մութի:

Ջրերն այնտեղ սար ձորի չեն կարկաչում,
Բայց հողն է լուռ տնքում խորին,
Քարերն անգամ ցավով պատած ետ են կանչում
Ով հեռացավ սև օրերին:

Ով հեռացավ սև օրերին մահից փախած
Եվ ով մնաց՝ այրվեց հրում,
Մնաց միայն հայի վիշտը վերից կախված,
Ու մնացին աղաղակներ խուլ վայրերում:

Կռունկն է կանչում կարոտած ձենով,
Երկինքն է մթնել գիշերվա նման,
Երկիրն է լռել հավերժի քնով,
Դե ձայնի՛ր կռունկ, դու <<Դլեյաման>>:

Այստեղ՝ հեռվում, գրոհում եմ վշտի դեմ
Կտակելով քո մեծ սերը ըղձալի,
Արշալույսի աղոթքի հետ կխորհեմ
Կորած հույսը քո վայրերում ցավալի:










*******

Այստեղ թաղված է մի հին երաժիշտ,
Այնտեղ հանգչում է մի վիրոտ պոետ,
Կիսո՞ւմ են տեսնես խոր ցավեր ու վիշտ,
Խոսու՛մ են արդյոք նրանք իրար հետ:

Թե ինչքան էր լի երկիրը ցավով,
Թե ինչպես էին մարտի կուլ գնում,
Ու մահվան սովից մինչ արցունքի ծով
Դժոխքի շնչով նրանք հեռանում:








*******

Դանդաղ մեռնելը ահավոր է և շատ ահարկու,
Դանդաղ մեռնելուց մարդիկ ծնվում են նորից մահանում,
Ամեն մի նոր շունչ լոկ դուրս է գալիս բեռնված հոգուց,
Անհերթ, վաղաժամ, դանդաղ մեռնելուց Ցավն է շատանում:

Դառնություն կրած դանդաղ մեռնելուց օրն է երկարում,
Ամեն ակնթարթ բեռնված հոգին վառվում ու մարում,
Գալիս են աշխարհ ու անհետանում ամեն մի պատկեր
Թողնելով կյանքի տարբեր շերտերում լուս ու մութ հետքեր:





*******

Հաջորդը մեծ մարդասպանի
Նորից պիտի մարդ սպանի,
Պետք է նրանց շունչը փակել,
Պետք է նրանց միտքը թեքել:

Պետք է նրանց ճակտին թքել,
Ում ուղեղում դեռ չի ծագել,
Որ կա մարդու կարճ գոյություն,
Կա մոր քաղցր կարոտություն:

Որ կա գալիք մարդու հետքում,
Որ չի ծագի նրա մտքում,
Եվ կա դավից խաղաղություն,
Կա ամոթից ներողություն:

Կա զղջություն, կա անթերի,
Կա թողություն մեծ մեղքերի,
Կա մարդկային մի գաղափար,
Որը միտք չէ պատահաբար:



Որ թևերդ զույգ հատվելուց,
Էլ չես մտնի նորից դու պար,
Չէ՞ որ արյունը կթափվի խոնարհ հողին,
Որը կոչվում է հողագունդ:

Կա հեռանալ, կա համբառնալ,
Կա և արդար անմեղ ծնունդ:











*******

Վաղն ի՞նչ կլինի
Դեռ այն չգիտենք,
Տրտունջ, թե  խնդուն՝
Մեր բախտի հետ ենք:

Եվ ո՞վ է բախում
Վառ օրվա կեսին,
Թե ի՞նչ ենմաղում ,
Մեր բաց երեսին:

Այն անհայտ է մեզ
Ամեն ակնթարթ,
Ու հոգին մեր հեզ
Օրինակ է բարդ:

Հանելուկ է այն
Դժվար հանելուկ,
Գալիս է միայն
Իր դեմքով դալուկ:


Ատելությունը,
Տրտմությունը խոր,
Ողբերգություն,
Վիշտը սգավոր:

Մենք դեռ չգիտենք
Թե ե՞րբ է գալու
Խնդությունը մեր
Եվ ժամը լալու:

Ու չենք գուշակել
Դեռ վատն ու լավը,
Աշխարհը լքել
Թողնելով ցավը:


23.08.2012թ.





ԱՐԱՐԱՏԻ ՇՔԵՂ ԴԻՄԱՑ

Ինչպես հուշի տխուր մի էջ
Իմ որբ սրտին փարվեց մնաց,
Երբ ինձ տեսա երազի մեջ
Արարատի շքեղ դիմաց:

Խոր դարերի մշուշներում,
Ինչպես երկինքը ամպամած,
Հույսս մնաց պղտոր ջրում
Արարատի շքեղ դիմաց:

Արարատի շքեղ դիմաց
Հավքերը թեթև թևեցին,
Երազանքին իմ խորիմաց
Ջրից այն կողմ հետևեցին:

Ու սարերը փսփսացին՝
Դուք կհաղթեք,-ասին կամաց,
Երբ քաջերը խոսք տվեցին
Արարատի շքեղ դիմաց:

Արարատի բարձր դիմաց
Մի օր պիտի բնից թռնեմ,
Մայր Արաքսից մի կում խմեմ,
Հին աշխարհի ճամփան բռնեմ:

Արարատի ուղիղ դիմաց
Բյուր վշտերը պիտի բեռնեմ,
Հին ցավերը վրաս շարած
Տեսնեմ մի խինդ, հետո մեռնեմ:

Արարա՛տ իմ, քո սուրբ դիմաց
Պիտի վառեմ ջահն աշխարհի,
Որ խորտակվի մութ, ամպամած
Անմարդկային տենչը չարի:


31.08.2012թ.



ՄՈՆԹԵԻՆ

Լեռների արծիվ, ազնիվ քաջարի,
Խիզախ ու հպարտ դու հայրենասեր,
Սուրբ ոտքդ դիպավ արյունոտ քարի,
Անմոռանալի դու կարոտ ու սեր:

Ո՞վ քեզ ստիպեց քո գալու համար,
Հ՞ողը քեզ կանչեց, թե՞ ինքդ երկար,
Թե՞ հայոց վիշտը կարոտել էր քեզ,
Ով Ֆիդաների անդրանիկ նկար:

Մոնթե՛, ա՜խ, Մոնթե՛, ազգի փրկարար,
Տիրեցիր հոգով Հայոց սյուն, տանիք,
Քեզ վեհ պահում է մի հին լեռնաշխարհ,
Քաջերի խմբում հաջորդ Անդրանիկ:

Ապրել ես հեռուն, իսկ այստեղ քարոտ,
Իսկ այստեղ Մասիս, իսկ այստեղ Անի,
Այդքան որտեղ՞ից քեզ սեր ու կարոտ,
Որ եկար հասար երկիր հայրենի:

Ո՜վ, Մոնթե՛, ախպե՛ր, ընկե՛ր հարազատ,
Քեզ պարտական է մի մեծ ժողովուրդ,
Թող լուսեղ լինի կյանքը հարազատ,
Ու քեզ հուշ պահի մի մեծ հայ գաղութ:

Ա՜խ, Մոնթե՛, Մոնթե՛, քո ջինջ արյունը
Ասես խոսում է հայ երակի հետ,
Թող լինի խաղաղ քո նինջն ու քունը,
Ու թեթև պահի հողը քեզ հավետ:

Քնի՛ր, քա՛ջ Մոնթե, հայրենի հողում,
Էլ չեն մռնչում թշնամու տանկեր,
Խաղաղն է իջել ցավոտ Արցախում,
Քնի՛ր ապահով իմ հերոս ընկեր:






ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

Նրանք գնացին հաղթելու մի ցավ
Ու մարտնչեցին մեծ հայրենական,
Դժոխքի միջից հաղթանակն եղավ,
Հողմը դադարեց, նրանք տուն չեկան:

Ինչպե՞ս դիմանար մայրը քո հերոս,
Ոչ ձեռ էր հասնում, ոչ հոգի վիրոտ,
Արյունի դաշտում դու ընկած մի փոս,
Իսկ նա երազում հրեշտակի մոտ:

Ձեր մեծ զոհերի տեղը սրբազան,
Որտեղ կործանվեց ջահել նպատակ,
Շիրիմներ կոչվող այն հողերի տակ
Հսկում է հոգին իմ բողոքական:

Հսկում է մի աստղ երկնքից կախված,
Նայում է վերից տխուր ձեզ վրա,
Վաղուց կորել է թշնամին նեխված,
Վաղուց փակվել է պաղ շունչը նրա:


*******

Դե ասացե՛ք, խուլ վայրեր,
Արյունածուծ քար ու հող,
Որտե՞ղ է խոր վիշտը մեր
Կյանք ու ծաղիկ չսիրող:

Որտե՞ղ է մեր վերքը բաց
Չմոխրացած թեժ հրում,
Սարերի մե՞ջ է պահված,
Թե՞ հայ արնոտ գետերում:

Թշվառ ու քեն մեր բախտից
Դարձել մեր կուրծքն ենք ծեծել,
Ձայնե՛ք դարեր խոր մութից,
Ո՞ւմ ջրին ենք քար գցել:

ՄԵր սուրբ անչար բերանով
Ո՞ւմ ենք ասել՝ թող մեռնի,
Սև օրերը խուլ ձենով
Ո՞վ է տարել եղեռնի:



Ո՞վ է տեսել մարդու բոց,
Չհագեցած իր մտքով
Լույս աշխարհը հյուրանոց
Ո՞վ է եկել մեկ օրով:













*******

Այդ էր գրված մեր բախտին,
Դեռ չծնված մտածող,
Փառք է ասել դրախտին
Ամեն մի մարդ մտած հող:

Ո՞վ է փրկվել դժոխքից,
Եթե ոչ մենք չար դյութող,
Ո՞ւմ արյունն է ալ մերից,
Որ կաթել է միշտ սրից:

Ու մեր վերքը սուր խայթից,
Այն երբեք չի մոռացվի,
Մեր աղոթած հին պայտից
Գուցե մի օր դուռ բացվի:

Բացվի մի դուռ արդարության,
Ու պար բռնեն սարեր ու լեռ,
Մեր հողը հին շքեղ վաթան
Թող վեհ լքի ցավեր ու բեռ:

Հիշե՛ք ժայռեր, սար ու ձորի
Դուք կանգուն եք, նրանք չկան,
Խավար գիշերն ամանորի
Հիշե՛ք ամպեր թափառական:

Գերդաստաններ հազարավոր
Թողած շեներ բնիկ ու նոր
Անհետացան հայ աշխարհից,
Կարոտ աչքեր հող ու ջրից:

Ասա երկիր, եթե ոչ քեզ,
Ու՞մ հեկեկամ ցավից այս միշտ,
Մեղավորը դո՞ւ ես, թե՞ ես,
Որ տանում ենք մեկտեղ մի վիշտ:






*******

Սարի տակից ջուրը հոսեց ու գնաց
Թողեց մի երգ տխրալի,
Ծաղիկները տխուր լացին սև հագած
Սիրտս լցրին ցավով լի:

Թախծող ջուր նորից հոսեց ու գնաց,
Բայց այս անգամ ծիծաղկոտ,
Երախտավոր մի հուշ թողեց իմ դիմաց
Այն ալևոր սարի մոտ:








*******

Ինչքան ինչքան այս հեռվում մնամ անհոգ ու ազատ,
Հեռուները զրկանքի ինձ չեն դառնա հարազատ,
Ու քարացած աղոթքներ այստեղ խաչերն ուղափառ
Չկա այստեղ հայրենի ու հնամյա գիր ու տառ:

Այստեղ դաշտերը կանաչ ու սրտաբաց արահետ
Վաղուց փարված իմ ուսին ես չեմ փոխի քարի հետ
Օրերը կարճ այս հեռվի ու ժամերը ընթացող,
Ու՞ր ես չքնաղ հայրենիք, բազմաչարչար իմ սուրբ հող:

Ու՞ր թևեցիք կռունկներ, առանց խաբար, առանց լուր,
Ու ձայներդ քարացան, նուրբ երգերդ դարձան ջուր,
Առավոտի հովն այստեղ շշնջում է՝ դե՛ գնա,
Որ տառապած հոգին քո դրախտի մեջ հագենա:




*******

Ասես կախվել են իմ բաց թևերից շղթաներ կռած,
Ու ես տնքում եմ մեծ ծանրությունից
Ողջագուրվել է ճոխ կյանքը իմ դեմ իր դեմքը հառած,
Իսկ ես հալվում եմ կարոտությունից:

Մարդկային դեմքը այսօր լքել է մտածողություն,
Ու արհեստական նստել է գահին
Գուցե որ լինի տենդոտ մտքերի ազատ թողություն
Ու դեպ ետ նայի իմ այս գրոհին:





ԼՌՈՒԹՅՈՒՆ

Լսի՛ր ձայնս, լռությու՛ն, դու մթության թագավոր,
Հեռու պահիր անդունդից կախված ուղի խեղճ ու կույր
Ու խորդակիր ակնթարթ կործանումից մեզ սովոր
Խավարի մեջ գիշերվա ձայնս լսիր որպես լուր:

Խոր ձորերից ելիր վեր, ո՜վ անթափանց լռություն,
Կանգնիր անքուն վտանգի դեռ չանիծած եզերքին,
Միթե՞ դու չես, լռությու՛ն, անվերջ խաղում իմ կողքին,
Թող քեզանով ամեն հավք խախաղ գնա իր ուղին:

Ինչ բարի ես, լռություն, մթության հետ դու ընկեր,
Որ պահում ես քո հոգում, փոխում դու հինը նորի,
Դու աղբյուր ես տխրության, ունես հոգու մեծ նվեր
Ու երազը դեռ չեկած գիշերային անդորրի:



*******

Այսօր անցավ, վաղը կանցնի և այդպես,
Մահանում է վերջին հույսը օրերի
Ու հոսում է ժամանակը ջրի պես
Վերջալույսը քեզ կկանչի, դե՛ արի:

Այսօր անցավ, եղի՛ր ուրախ ու խոնարհ,
Դեռ չիմացած գալիքը քո անծանոթ
Գուցե վաղը լինի աղետ ու վթար
Ու քեզ գտնես մի չորացած ծառի տակ:











*******

Որտե՞ղ ես, հու՛յս իմ , որտե՞ղ ես, ասա,
Դու սուրբ խաչերի երկիր ու ոստան,
Ինչքան խորհեցի՝ ես քեզ չհասա
Իմ արևային ու հինա Հայաստան:

Ուզում ես ել ու տիեզերքից նայիր
Ճամփա բաժանող մի մեծ խաչմերուկ
Ա՜խ, եթե բախտտ դու գիտենայիր
Դու դեմքով ջահել ու անհաղթ ծերուկ:

Թե ինձ հարցնեն՝ հեռու՞է քեզնից,
Կասեմ՝ շա՜տ հեռու, այս հոգուս խորքում,
Ու չեմ հայրենիք գերադասել մեզնից
Միտքս Վանում է, իսկ սիրտս Նորքում:

Միտքս Վանում է որպես հաղթանակ,
Ոտքս քարերում անմարդաբնակ,
Ձեռքերս շղթայած անհույս զնդանի,
Դեմքս անճանաչ ավերակ Անի:


Ահա թե ով եմ ուր էլ որ լինեմ,
Անձնագիր եմ հին մի կորած բախտի,
Ինչքան սև էջ կա ինձ հետ կտանեմ
Վաղուց փոշիացած ճամփեքով գաղթի:














*******

Ինձ փառք պետք չէ մեծ մարդկային,
Բավ է արդար լոկ հացն ու աղ,
Որ չքանա դավերը հին,
Մարդիկ իրար նայեն խաղաղ:

Որ չլինի ծուռ խոսք ու քեն,
Անհետանա ոխը սրտում,
Որ իրար դեմ դուռ չփակեն,
Սուտը դառնա անկեղծ երդում:








ԴԵ ԵԼԵՔ

Դե ելե՛ք, գնա՛նք Անին կառուցենք
Վաղուց ավերակ հողին հավասար,
Նորից հին կյանքը փողոցներ լցնենք,
Զանգեր ղողանջեն մեկից մինչ հազար:

Վառենք կրակը այն հազարամյա,
Քաշենք պարիսպներ, նոր դռներ բանանք,
Շինենք մի շքեղ քաղաք հնամյա,
Դե ելե՛ք, գնա՛նք, դե ելե՛ք, գնա՛նք:

Դե ելե՛ք, գնա՛նք, երկիր մի անշունչ
Մեկտեղ որոնենք այն ձեռքը չարի,
Որից քաղաքը նիրհում է տրտունջ,
Որին կարոտ ենք մենք հազար տարի:





*******

Մի ձանձրանա վշտից, պոե՛տ,
Հակառակը՝ եղիր արթուն,
Ու միշտ եղիր ինքդ քեզ հետ,
Առանց երկիր էլ ի՞նչ լի քուն:

Մի ՛ հագենա օրով խնդուն
Ու միտքդ բեր դարերը հին,
Չէ՞ որ ունես հայրենի տուն
Ու Հայրենիք արյունի գին:











ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԼՌՈՒՄ

Ինչո՞ւ չեն լռում զանգերը մեր հին,
Ինչո՞ւ լեռներից արձագանք չի գա,
Ղողանջները խոր ելնում են երկինք,
Անհույս երկնքից նկատող չկա:

Ինչո՞ւ է այդպես փակել բերանը
Մայր Աստվածածինն ու չի շշնջում,
Ինչո՞ւ չի բացվում ավետարանը,
Որ լույս որոնեմ իր փոշոտ էջում:

Ինչո՞ւ չի մեռնում օրը դժոխքի,
Որ մութը փակի դեմքեր տառապող,
Եվ ո՞վ է տերը ամեն մի մեղքի,
Որ չխնայեց ո՛չ երկինք, ո՛չ հող:





*******

Ղողանջե՛ք զանգեր հայ եկեղեցու,
Բացվե՛ք դարպասներ մարմնով մեխված,
Խաչված մարմիններ շինված մահացու
Վա՛ր իջեք մրոտ սյուներից կախված:

Արդարությունը հիվանդ է այսօր,
Ինչպես ցավի հետ ծնված երեխան,
Թե որ ուղղում է ծուռ մտքեր ու խոսք,
Ինչո՞ւ չի նստում մեզ հետ մի սեղան:

Օ՜, արդարությու՛ն, կապանքների տակ,
Դու մեղքեր բեռնած տառապանք դարի,
Գոնե եղե՞լ ես մի անգամ շիտակ,
Թե՞ծվարել ես միշտ կողքը չարի:

Ինչու՞ է բուքը փչել ապրիլին
Ու արգելք եղել գարունը գալու,
Ինչու՞ չի սպանում իմ միտքը գինին
Ուրիշ մի աշխարհ նորից բերելու:


ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ՎԱԼԵՐԱ ՇԻՐԻՆՅԱՆԻՆ

Իմ մանկության թալիսման,
Երջանկության դու հնար,
Հեռուներդ դյութական,
Դու սարերին հավասար:

Դու կմնաս շատ երկար
Միշտ անփորձանք իմ հոգում,
Դու իմ փառքի մեծ նկար,
Քեզ հիշում եմ ու խոկում:

Քո խղճի հետ դու ընտրիր,
Դու փրկեցիր ինչքան կյանք,
Մարած հոգուն շունչ տվիր
Իմ հեռավոր անրջանք:

Գաղափարով քո գիտուն
Ցավից կյանք ես նորոգում,
Ես ապրում եմ շատ հեռու,
Դու հայրենի Շիրակում:

*******

Օ՜, հրաթև իմ հոգի՝ կապանքի տակ ծվարած,
Դուրս ես ելնում դու բնից ամեն մի պահ երազի
Արձագանքի թևերով թռնում ես վեր, ընկնում ցած,
Ինչպես մի խենթ ծաղրածու դահլիճներից կրկեսի:

Այս լի ու շեն աշխարհից կտակեցի ես մի սյուն,
Այն ոչ ոսկի, այլ հենակ, որ տանիքը փուլ չգա,
Ա՜խ, իմ հոգի, հողմերում դու հրաթև անանուն,
Դու համբերի թեժ հրում, դու համբերի ու տոկա:

Երնեկ նրա պարզ հոգուն, ում չի փարվի թանձր ծուխ,
Ու չի հոգնում քուն մտած տատանումից խոր ձենի,
Չի խնդացել դեռ ինձ լույս, իմ դեմ մութ է մառախուղ,
Ազատատենչ այն հոգուն հազար ու բյուր երանի:




*******

Ամեն մի պահ մահանում եմ
Իմ տխրալի խոսքի հետ,
Գերող ձենից արթնանում եմ
Մտնում մի նեղ արահետ:

Ու գնում եմ իմ խոհերով
Մինչև մի նոր մահացում,
Ա՜խ, կա՞ արդյոք կյանքի շողեր
Այն մենավոր խոր խցում:









ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ՀՈԳՈՒՆ

Հանգիստ, խաղաղ ձեր հոգուն, անվերադա՛րձ մարտիկներ,
Թե ո՞ւր կորան ձեր կողքից կռունկները ձեր բախտի,
Ընկաք մթին լուսադեմ, բայց թողեցիք մի նվեր,
Ու թողեցիք մի անուն հողը սիրող անհաղթի:

Ա՜խ իմ երկիր երջանիկ, հիշյալ պահին դու տխուր
Հոծ բյուրավոր կորստի դու սովոր ես հին թվից,
Չար թշնամուն ոխերիմ ընդունել ես որպես հյուր,
Ու չիմացած քո ճամփուն ո՞վ է գալիս հետևից:

Ազատությա՛ն մարտիկներ, ձեզ հետ կռիվ չեմ մղել,
Ու չեմ հասել որպես քաջ ձեզ հետ մեկտեղ մահի դուռ,
Սիրտս որպես թալիսման միշտ ձեր կողքին է եղել
Ու միշտ դավից քարացել իմ խոհերով հաշտ ու լուռ:



*******

Իմ տառապանքին չկա ծերություն
Կա հավերժական հինավուրց մի տուն,
Երբ ժամը կգա մի նեղ փոս փորեք,
Առանց արցունքի ինձ այնտեղ դրեք:

Ու երբ խոսք լինի իմ գլխավերև
Անցած օրերից դուք մտաբերե՛ք,
Մաղթեցե՛ք կանաչ չտեսած արև
Եվ իմ ճակատի ամպերը ցրե՛ք:








*******

Թշվառ երկիր ու հրկիզված գյուղ ու ավան,
Բոցերի մեջ ինչպես մեռավ կյանքը հին,
Ա՜խ իմ հեռու, բայց այնքան մոտ Մուշ ու Վան,
Ձեր խոր վշտից աղերսում է իմ հոգին:

Ձեզնով դարձավ ամեն հայի դեմքը լուռ
Ու ձեր վիշտը հայի հոգում տխուր երգ,
Ճամփան դարձավ դեպի ձեր կողմ մեխված դուռ,
Արևմուտքը արևելքին դարձավ վերք:

Երբ փչում է դուդուկը մեղմ, լալագին,
Հայտնվում են իմ դեմ ողբ ու ավերակ,
Ցավերի մեջ տառապեցին կույս ու կին
Արձագանքեք ձորեր ձայնեղ ու բարակ:

Կորավ կյանքը, ոչ մի տեղից մի խորհուրդ,
Պանդխտության քարափներից որ ոչ մի լուր,
Որտե՞ղ փնտրեմ ձեզ, իմ անմեղ ժողովուրդ,
Ձեր մութ հետքերից շինեմ վշտի մի բլուր:

Բայց իմ հույսը չի խռովել ինձանից,
Ապրելու է մինչև օրը պանծալի,
Դեռ չի լքել անհետացող ոխը ինձ
Դեռ չի կորել հրեշ դեմքը այն ցուլի:


21.01.2013թ.











ԿԻՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ

Վանից մինչև Վանա Ձոր,
Ջավախքից մինչև Էրզրում,
Քենից մինչև վիշտը խոր
Մի սիրտ է որբ թափառում:

Թափառում է Շիրակից
Մինչև դաշտերը Մուշի
Ու ծխում է կրակից
Մութ հետքերը հայ հուշի:

Ճամփան մի նեղ արահետ
Սասնա սարից մինչ Անի,
Սիրտս թռավ հովի հետ
Մինչև ափերը Վանի:

Այստեղ Սևան, Վանա Ձոր,
Այնտեղ սրեր ու վահան,
Այստեղ տխուր սիրտը մոր,
Այնտեղ Կարս ու Արդահան:

Այնտեղ անտեր Բայազետ,
Այստեղ բերդերն իրար հետ,
Այնտեղ դաշտերը Մուշի,
Այստեղ նոր շունչ, նոր Շուշի:

Այստեղ ժամ ու պատարագ,
Այնտեղ ամպերը կրակ,
Այստեղ Լոռի ու Շիրակ,
Այնտեղ Անին ավերակ:

Այնտեղ վանքեր կիսաքանդ,
Այստեղ Հաղպատ, Սանահին,
Այստեղ տաճարը Գառնի,
Այնտեղ հետքեր եղեռնի:

Բարձր լեռներ անառիկ,
Լեռների մեջ քաղաքներ,
Այստեղ Գյումրի ու Ղափան,
Այնտեղ Նեմրութ ու Սիփան:


Այստեղ բռունցք ու երակ,
Այնտեղ հոգու հուր կրակ:

Ձայն են տալիս ու երգում
Անհաս ու մոտ այն խորքում,
Այստեղ ջրերը մոր հետ,
Այնտեղ որբուկ Մեղրագետ:

Այստեղ Արաքս, այստեղ մայր,
Այնտեղ Արաքս տխուր վայր,
Կիսում է նա մի հոգու
Տրտունջ ձայնը մորմոքի:

Հայավարի այստեղ կյանք,
Այստեղ հազար ու մի լավ,
Այնտեղ կարոտ երազանք,
Այնտեղ քարոտ ու խոր ցավ:

Չկա ճերմակ այնտեղ ձյուն,
Կարմիր է ձյունը այնտեղ,
Այնտեղ ձմեռ թե գարուն
Չկա հայ շունչ ոչ մի տեղ:


Այնտեղ անվերջ մութ գիշեր,
Այնտեղ դժոխք, սև հուշեր,
Օդը այնտեղ մահահոտ,
Այնտեղ գարունն արյունոտ:

Մարեց ծուխն այն աշխարհի,
Վառեց մի վիշտ իմ հոգում,
Պաղ հետքերը խավարի
Դուռն է անվերջ իմ թակում:

Այստեղ ջուրը վարարող
Բազմախորհուրդ առավոտ,
Ջրից այն կողմ կորած հող
Ու վշտերը վշտի մոտ:

Այստեղ սարերը քարոտ,
Այստեղ դաշտերը կանաչ,
Այնտեղ քարը արյունոտ,
Փոշիացած այնտեղ խաչ:


Դե ե՛կ, խոսի՛ր, ով վկա,
Թե գալիս ես դժոխքից,
Այդքան խոր ցավ ո՞րտեղ կա,
Որ չի գնում իմ կողքից:














*******

Մանկան ձայնը ամենուր թող դայլայլի որպես երգ,
Ու դուրս ելնի իմ սրտից ասեղները այն խրած,
Գագաթները թող փայլեն, ու չքանա ցավ ու վերք,
Ու կանաչեն սարերն իմ չարի ոտքով տրորած:

Թող խաչերը չշիկնեն չար կրակից անիմաստ,
Թող լեռները լուռ քնեն այն ահավոր տեսիլքից,
Թող ամեն հայ իմանա ու խորանա առանց փաստ,
Որ ինչքան սիրտ մոլորվեց մարդակերի գիժ խելքից:








ՄԹՈՒԹՅՈՒՆ

Սիրում եմ քեզ, մթությու՛ն, որպես կյանքի լուռ ծնունդ,
Դու ես հոգիս պարուրում և ուղեկցում մի նոր խուց,
Միայնակ եմ ես մնում քո անթափանց գինով թունդ,
Միայն դու ես ինձ խորհում, և այդ գիտեմ շատ վաղուց:

Հետքեր պահող մթություն, գիշերների թագուհի,
Քեզ հետ եղա ամեն պահ, բայց չտեսա դեմքդ բաց,
Երբ քնած ես դու եղել, եղել եմ ես գրոհի,
Ու այդպես էլ չտեսա տենչանքը իմ հորինած:

Ա՜խ, մթությո՛ւն, մթությո՛ւն, անտունների խոշոր տուն,
Չի երևա քո գրկում թափառական ու պանդուխտ,
Սեղմի
՛ր կրծքիդ սիրտս խոց ու նվիրի մի խոր քուն,
Տո՛ւր տաք մի շունչ քո կյանքից հոսեմ ինչպս հալվող ձյուն:

25.01.2013թ.

*******

Դժվար է փակել հոսանքը ջրի,
Ամենի առաջ աշխարհը բաց է,
Անգետի ձեռն է կարգը աշխարհի,
Գիտունը այսօր գուցե սոված է:

Ու մեծանում է մանուկն իր լացով,
Պատանուն կանչում մի նոր միություն
Ջահելի սիրտը լցված է բոցով,
Զուր ես մոտենում թշվառ ծերություն:








*******

Սարի գլխին սուրբ ու խաչ,
Սարի լանջին մեծ նկար,
Ո՞վ է նայում այդպես քաջ՝
Անդրանիկն է զորավար:

Նայում է նա դեպի ցած
Վերածնված աշխարհին,
Աչքը խավար, սիրտը բաց,
Դեմքը դիմաց սարերին:

Ինչքան երգ ու հորովել
Թնդաց ձորում ջերմ ու տաք,
Ինչքան ծաղիկ է եղել
Քո ամեն քայլ ոտքի տակ:





*******

Իմ հեռու՜-հեռու՜ հուշեր,
Մանուկ ու ջահել հեքիաթ,
Իմ հեռու սարի փեշեր
Ու բարձր-բարձր գագաթ:

Ա՜խ, հուշեր՝ հարթ ու քարոտ,
Մութ հուշեր
՝ դառն ու լեղի,
Մնացին հուշեր կարոտ
Օրերից մառախուղի:

Օրերը ինձ մոռացան,
Չմոռացա ես օրերին,
Գնացին անետացան՝
Թողնելով լույսն ու բարին:




*******

Գինին լցնեմ Մշո դաշտում,
Կենացն ասեմ ափին Վանա,
Այդքան երկար հայոց վշտում
Գոնե մի պահ սիրտս բանա:

Սիտս գնա դեպի Կարին,
Այնտեղ գտնի մի հարսանիք,
Արարատի վեհ կատարին
Օծեմ ծիսով քավոր սանիկ:

Ու երբ ճչամ զայրույթից,
Երբ քեզ տեսնեմ ավեր Անի,
Երբ ետ դառնամ հայ Զեյթունից,
Բռնեմ ճամփան Արդահանի:

Կիսեմ վիշտը հայ աշխարհի,
Գոռամ ոխից՝ ելե
՛ք, հայե՛ր,
Ասեմ ճիշտը Մասիս սարի,
Որ շատ վաղուց մերն է եղել:

*******

Գագաթդ գմբեթ հին եկեղեցու,
Դռներդ մեխված, լանջերդ սուրբ պատ,
Դու մեզ հարազատ դեմքով դրացու
Իմ հեռու և մոտ թշվառ Արարատ:












*******

Տարե՛ք հովեր, մի միտք հրոտ,
Թռե՛ք դեպի երկիրն իմ հին,
Տարեք հոգուց մի խոր կարոտ
Ինձ պես պանդուխտ իմ Մասիսին:

Տարե՛ք ինձնից հեռու սարին,
Ցրե՛ք լանջին փոշին սրտիս,
Ա՜խ, ե՞րբ պիտի փարվի բարին
Քո լույս գլխին, իմ վե՛հ Մասիս:








ԱՐԱՔՍ

Արա՛քս, ո՞վ է քո մայրը,
Երբ դու մայրն ես վշտերի,
Ի՞նչ հետք թողեց սև դարը
Քո խոր ու փոս մեջ ջրի:

Սկիզբ եր՞բ ես դու առել
Շտապելով դեպի ծով,
Ո՞վ է ափիդ հուր փռել,
Որ չես մարում քո ջրով:

Արա՛քս, անունդ տալիս,
Տխրություն է ինձ պատում,
Արա
՛քս, ինչո՞ւ ես լալիս
Ու քամու պես շտապում:

Կա՛նգ առ, խոսիր քո դարդից,
Դուն էլ իմը իմացիր,
Որ ամեն մի հայ սրտից
Ծանր ու խոր հոսեցիր:




*******
Ինչքա՜ն-ինչքա՜ն հալածանքներ ես դու տարել
Արյունածուծ հող ու քարի հայրենիք,
Մնացել ես անտուն, անտեղ, բայց ներել,
Բաց երկինքը եղել է քեզ մեծ տանիք:

Ոսկի շարեմ քո այրերին հին ու նոր,
Քիչ է նորից, նորից քիչ է քո վրա,
Մութ անցյալիդ թող ես լինեմ սգավոր,
Միայն թե դու այս նոր դարում հուրհրա:

Դանդաղ մահից, թեժ կրակից ազատված,
Դու հին մրմուռ, դու հույս , դուռ հայության,
Ամեն ահից չվախեցար քարացած,
Դու մեծ կարոտ, երկիր, քարոտ Հայաստան:

Հանցանքները միայնքեզ է որոնել
Ավարայրից մինչև դուռը աղոթքի,
Ինչքան թախիծ, ինչքան ցավ ես կլանել
Միայն քեզնով ելել ես դու քեզ ոտի:


Քո տառերով քեզ կգրկեմ Հայաստան,
Ու կարոտով գուցե մեռնեմ քո ցավից,
Կռունկները քո երկնքի թող ետ գան,
Ու արևը պայծառ նայի վերևից:




*******

Շունչս կտամ քո սարերին արյունոտ,
Թող քո հրից մնամ մոխիր ու փոշի,
Թող ես լինեմ հավերժական ցավի մոտ,
Միայն տերը քո վճիռը կատարի:

Իմ անունից քեզ կգրեմ մի նամակ,
Որպես ես հին ու միշտ քեզ հետ դարերով,
Ու այս հեռվում այստեղ հյուր եմ անհենակ,
Միայն դու ես ինձ գուրգուրում քո սիրով:









*******

Երբ գիշերն է դառնում վրան,
Երբ հեռու եմ քաղցր քնից,
Ինձ փնտրում է մի տեսարան
Հայ անմոռաց մեծ եղեռնից:

Ինձ ձայնում են կոտորածներ,
Իմ դեմ հողմ է, ողբերգություն,
Ինձ կանչում են աղաղակներ
Խոր ձորերից մութ ու թաքուն:

Խուլ այրերից կարոտալի,
Սուրբ վայրերից թուրքի խլած,
Հայի երգը
՝ լուռ, տխրալի,
Հովի թևին դառնում է լաց:




ԱՆԻ

Իմ դեմ ավերակ և՛ մոխիր, և՛ քար,
Որը շատ հնուց եղել է քաղաք,
Վաղուց դարձել է հողին հավասար
Մի խեղճ բնություն անմարդաբնակ:

Քարեր են նայում անտարբեր ու լուռ,
Պարիսպները հին կորել են  հողում,
Ահով ննջում են սուրբ վանքերի դուռ,
Քարն այստեղ որբ է, իսկ հողը ոխում:

Այս քանի դար է վերքդ անամոք
Բաց երկնքի տակ դարձել է մորմոք,
Տեսնողը կասի քանդած գերեզման,
Հեռու լսողը կասի ցավ ու մոգ:

Փնչում է այստեղ քամին հարավի,
Ու չի որոնում աղքատ ու տկլոր,
Թող քո խորխորած սիրտը չցավի
Ու կողքից նայեն պանդուխտ ու մոլոր:

Կա շունչ տաճարի ու վանքեր վիրոտ,
Դեռ վերջին շունչը չի փչել Անին,
Ու չի տապալվի ամուր ձեռ ու ոտ
Ինչքան ուզում է թունդլինի գինին:

Չի անհետանա դեմքը արդարի,
Կդառնա անթեղ մոմի և խնկի,
Ու մամուռները ամեն մի քարի
Սպասում են դեռ մեծ արձագանքի:

Արյուններ հոսեց.արդյոք իմացա՞ր,
Արդյոք խնկեցի՞ր այն բյուր զոհերին,
Թե՞ Հայոց վշտից կրկին դառնացար
Մնալով մոլոր անդունդի եզրին:

Հասկի պես քաղեց ու այրեց հրում,
Շինեց մի երկիր հողին հավասար,
Տեր մանուկ խեղդեց Եփրատի ջրում
Սուրբ վանքեր ու քար, արդյոք իմացա՞ք:



Չունես զորություն դու հին ավերակ,
Թե ունեցել ես՝ քեզ էլ են զրկել
Դարձյալ հեռավոր փորձանք ու կրակ
Քամիներն են լոկ զույգ ձեռքով բռնել:

Ո՞ւր անհայտացան վանքերը քո բյուր
Թեկուզ ավերակ ու բաց թանգարան,
Որտե
՞ղ են այսօր քարերը քո բյուր,
Դամբարաններդ բաց, հուշդ անանուն:

Այս երկու տասնյակ տարի է տրտում
Օրերս անցնում են անհետաքրքիր,
Պահում է ինձ ցուրտ մի օտար երկիր,
Ինչպես թռչունը վանդակված բերդում:

Նայում եմ երկինք ու չեմ նկատում
Այն աստղը լուսեղ, երկինքը պարզկա,
Այստեղ երկնքից լույսեր չի կաթում,
Իմ դեմ հմայող այստեղ հույս չկա:




Ի՞նչ եմ կորցրել և ի՞նչ ման գալիս
Այս հեռուներում ուրիշի վաթան,
Կարոտ է իմ դեմ անարցունք լալիս
Քարանձավի մեջ այս լուռ մթության:


Այնտեղ մի երկիր լույսով ողողված
Նայում է, նայում իմ ճամփին տրտում,
Այստեղ մեծ ծարավ ու մտքեր սոված
Հալվում են անտես իմ ցավոտ սրտում:









ՀԱՅԱՍՏԱՆ

Քո արյունով քեզ կգրկեմ հարազատ
Իմ Հայաստան,մեծ վերքերի դու երկիր,
Մութ դարերի շղթաներից դու ազատ
Բազմաչարչար ու մեծ անուն ոսկեգիր:

Դու տրտմություն ու ցավը հին դարերի,
Ու պատմություն տառապանքի սիրտ գերող,
Արդարության եղիցի լույս խավարի,
Դու գիժ կյանքի ամեն սխալ համբերող:

Դու մեծ կենաց ու լի թասը հայության,
Ինչքան թշվառ, այնքան քաղցր դու անուն,
Այսօր հպարտ, այսօր շքեղ Հայաստան,
Վերադարձի, դաժան փորձի դու մեծ տուն:





*******

Իմ մարմինը հողն է հայոց,
Իմ արյունը ջրերը ջինջ,
Հավատը իմ «որպես մերոց»
Սիրտ ու հոգի մի կտոր խիղճ:

Խոր մտքերս ընդմիշտ պահող
Անցյալ ու նոր մի պատմություն,
Մութ հուշերս հեռու սահող
Աշխարհականչ Զանգակատուն:









ԼԻՆԵԻ ՄԱՆՈՒԿ

Լինեի մանուկ, ելնեի տանիք,
Տեսնեի հեռվից Անին ավերակ,
Հորս ձեռքից բարի բռնեի լի-լիք
Գնայինք դեպի դաշտերը Շիրակ:

Անցնեինք մի պաղ աղբյուրի մոտով,
Սառնորակ ջրից քուլաս լցնեի,
Հասնեինք Անի բեզարած ոտով,
Վաղուց մի ծարավ սիրտ հագեցնեի:

Ու երբ մեզ տեսներ մեծ Արարատը
Ասեր՝ գերի եմ, անտուն, անհենակ,
Ա՜խ, հայրենիքի կիսատ է պատը,
Ինչո՞ւ չեք գալիս, ես էլ եմ մենակ:

Թե՞ Արագածը մոտ է ինձանից,
Թե՞ Արագածին դուք շատ եք սիրում,
Մի՞թե չեք լսում իմ կարոտ ձենից,
Դեմքս դեպի ձեզ ինձ ո՞վ է տիրում:

*******

Ասես գետինը ինձ ձայն է տալիս այն հեռու հեռվից,
Քամիները գիժ փարվել են վրաս,
Սիրտս կիսախոց դեռ տուն չի դարձել ահավոր կռվից,
Որտե՞ղ ես, որտե՞ղ անմոռաց երազ:











*******

Իմ փոքր չքնաղ հայրենի քաղաք,
Կա քո մեջ մեծ սեր ու երջանկություն,
Խավար դարերից լեռների դղյակ,
Հեռու սարերի քաղցր մանկություն:

Լսել ես հնում լաց ու կրակոց,
Ելել է քո դեմ սուրը թշնամու,
Վահանն ես անվերջ դու վիրահայոց
Ու մեծ գաղտնիքը ոռնացող քամու:

Լեռներդ դրախտ, ջուրդ սառնորակ,
Դու ադամանդից կոտրված կտոր,
Իմ լուռ մանկության աղմկոտ քաղաք
Ու մեծ պատմության անմոռաց հատոր:





*******

Իմ սիրտն այնտեղ է, որտեղ ծուխ է խիտ,
Իմ սիրտն այրվում է վշտերից ոխի,
Վարագուրվել է հորիզոնը մութ,
Մարել են արդար հույսերը հողի:

Իղձս հանգչում է թախծոտ վայրերում,
Հավիտենական անհույս, աներազ,
Միտքս այնտեղ է, այն արնոտ ջրում,
Ու բյուր ցավերը չոքել են վրաս:









*******

Դեռ չանհետացած հույսերը իմ հին
Երնեկ լինեի հայրենի ձորում,
Նստեի երգող այն ջրի ափին,
Որտեղ պատանի արտ էի փորում:

Քաղցր խորհելով հուշերումս ինձ,
Թե իմ պապերից ի՞նչ է մնացել,
Ռանչպարը բարի աչքերը թախիծ
Գրկել է լույսը, անցել գնացել:

Ու ամեն անգամ ձորը հիշելիս
Ընկնում եմ կանաչ մի հեքիաթ աշխարհ,
Ուրախությունից ջրերն են լալիս
Ու ինձ այն հեռվից դեպի տուն կանչում:





*******

Մեր կյանքը սպասում, մեր կյանքը երազ,
Մեր սիրտը տեղից երբեք չի շտապել,
Թե կյանքը լինի անվերջ, ապահով
Ճակատագրիդ չես կարող խաբել:

Չես կարող լինել պատրաստ, ապահով
Ամեն կործանում ու փոթորիկի,
Տիեզերքից մինչև անհուն, խորունկ ծով,
Ո՜վ մարդ, դու ծուխ ես, անմար կրակ:








ԱՐԵԳԱԿ

Ասա՛ արեգակ, թե ո՞վ եմ ես,
Ո՞վ է իմ դիմաց աչքերը բացել,
Սիրտս մեգապատ պարուրած մոր պես
Քո ջերմությունից դեռ չի տաքացել:

Ասա՛ արեգակ, երկնքի կրակ,
Ո՞վ է քո ճամփան քեզնից խնայել,
Դու չես նկատում մութ երկնքի տակ
Ո՞վ է քեզ սիրել և ո՞վ հայհոյել:

Դու մեծ խորհուրդ ես համայն աշխարհի
Ու պայծառ լույսը մտքերի շիտակ,
Դու վեհ ջահելն ես նոր ու հին դարի,
Հոգիներ ձուլող անմար արեգակ:





*******

Տողե՛ր իմ, տողե՛ր, դե՛ պատմեք հիմի
Իմ կյանքի մասին անհոգս ու ազատ,
Վանե՛ք ինձանից հեղեղ ու քամի,
Որ մնաք ինձ հետ անվերջ հարազատ:

Այն պահին, տողե՛ր, ես ձեզ ընտրեցի,
Երբ ծովն էր լալիս, ցամաքը լռում,
Ալիքների մեջ ես ձեզ փնտրեցի,
Բայց խիղճս մնաց հայ հին գրերում:








ԿԻՄԱՆԱՍ ՄԻ ՕՐ

Մի օր կիմանաս, որ արդեն մեռած,
Տերը քո սրտի անմոռաց երազ,
Կձայնես դու խոր ու կհեկեկաս
Բախտի շերտերում կմնաս հոգնած:

Կելնես ճանապարհ հեռու կարոտած
Ու կմրմնջաս՝ ախ, ձյունը օրիս,
Արեգա՛կ կարմիր, ասա,՛ ո՞ր ուղղով,
Ո՞ւր անհետացավ խինդը ուսերիս:

Ո՞ր ճանապարհով հեռացան հավքեր,
Թե ո՞ւր թևեցին հույսը թևերիս,
Երբ աչքս մութ է թախիծում ավեր,
Ո՞վ ունկնդրեց արցունքոտ ջրիս:

Կմտնես անհույս մի մութ ագարակ,
Այնտեղ, ուր կյանքի հետքերը կորած,
Քեզ կարձագանքե քո ձայնը բարակ,
Կմնաս մենակ վշտում բոլորած:

Կտեսնես պատկեր հուշերից քո լի,
Ձայնդ կխեղդե կոկորդում քո նեղ,
Կխնդան խորքից օրերը քո հին,
Իսկ դու կխորհես լուռ ու հարատև:

Խաղաղ կլինի օրերը քո մութ,
Հոգիդ դրախտի և արեգական,
Կըմպես դառնահույս ջրերից մի պուտ
Ու քեզ կկանչի քո անտես վկան:

Թե ինչու մի օր մատնեց քո սրտին
Մի լուր ողբալի, բայց հեքիաթային,
Սուրբ էիր գրած և ավետարան
Ճրագներն հոգուդ թե ինչպես մարան:

Ինչքան կարող է թշվառը շնչի,
Ինչքան դիմանա ցավերին խանդոտ,
Ինչքան ուզում է սոխակը կանչի,
Նորից մշուշ է վառ օրերի մոտ:



Կփնտրես անվերջ հույսի այն ուղին,
Քեզ կողջունե թախիծ ու քամի,
Աչքերդ ուղղած անծանոթ հողին
Կգտնես իմ մութ ճամփան շիրիմի:

Ու կմոտենաս մի մամռոտ քարի,
Հավքերը կուլան հեռու, գիշերի,
Լուռ կհեկեկաս՝ դե ե՛լ, եկել եմ,
Կհնչեն ձայներ՝ թող հանգիստ քնեմ:




ՎԱՐԴԱՎԱՌ

Մեծ վարդավառի դեպքերից մեկում
Ջահել աղջիկներ դուռն էին իմ թակում,
Ու գիշերային անդորրը ոսոխ
Հետապնդում էր որպես լուռ լսող:

Ի՞նչ կար նրանց հեզ ջահել սրտերում,
Որ շրջում էին այդպես խնդագին,
Գուցե գիշերը գանձեր էր բերում
Ամառվա տոնի մեծ նախօրյակին:

Մեկ-մեկ լռում էր սիրտս վարարոտ
Ու սքանչելի պահեր ներծծում,
Դուրս էի ելնում տնից անկարող,
Կրկին աղջիկներ դուռն էին ծեծում:

Ի՞նչ էին ուզում նրանք չիմացա,
Գուցե մի նուրբ սիրտ սիրելու համար,
Ու ես իմ հոգով նրանց միացա,
Եվ մի խումբ կազմած ելանք դեպի սար:

*******

Դու ինձ հյուր ես ու այնքան մոտ,
Երբ կհոգնես, դուռը փակիր,
Տառապանքից սիրտս ցավոտ
Ինչպե՞ս կռվում նահատակիր:

Չորս պատերի մեջ ինձ պահիր,
Որտեղ լույս էր մի ժամանակ,
Բյուր վշտերս սիրտս մեխիր,
Դժոխքի մեջ թող ինձ մենակ:

Երկար ու ձիգ տառապանքից
Գուցե իջնի խաղաղ անդորր,
Նույն հետքերը հիշիր նորից,
Վերադարձիր կրկին մի օր:





*******

Ո՛վ ուխտավոր, մոմդ վառի՛ր ու գնա՛,
Մի՛ սպասիր մինչ մարի,
Աղոթքներդ Աստված քեզ միշտ կիմանա,
Թող այն քո մեջ երկարի:

Հուսահատի երբեք դերում մի՛ լինի,
Պատիր կյանքը քեզ նայող,
Արդարության որպես լինի երանի
Պաշտի
՛ր երկինք, ջուր ու հող:








*******

Ինչո՞ւ եք ծնվում այդպես գեղեցիկ
Ո՜վ գիժ բնաության չքնաղ փերիներ,
Որ ձեր ստվերից գժվում են մարդիկ,
Դառնում ստրուկ ու անվերջ գերի:

Ձեր գեղեցկության ո՞րն է գաղտնիքը,
Որտե՞ղ է ծալված շողքը ձեր բարի,
Որ կենացներով լցնում ենք լիքը,
Երազած գինին սիրտը հանճարի:

Ասացեք սիրուն ու կախարդական
Ի՞նչ է թաքնված ձեր գերող հոգում,
Որ կործանումից քաղցր, դյութական
Չկա վերադարձ, չկա նորոգում:





*******

Խոր անդունդից ելա վեր,
Որ կատարեմ ուխտս հին,
Իմ դեմ ելան խուլ ու ավեր
Փլված վանքեր ահագին:

Նույնն է հոգիս վկայում՝
Վանքի լինելն ու չկան,
Դա երազ էր այն ձորում,
Իսկ բարձունքում իրական:








ՍԻՐՏՍ ՑԱՎՈՒՄ Է

Նայում եմ կյանքին, սիրտս ցավում է,
Թե ինչու է լուրթ միտքը հնացել,
Շլացնող դեմքից կյանքը հևում է,
Եվ նա մի ուրիշ ճամփա է բացել:

Լցրել է ոմանց սիրտը մոմերով,
Որոնք ծխում են հոգով ճշմարիտ,
Անարդարը գոռ միակ մի օրով,
Ով հավատարիմ խլել է բարիդ:

Գրավել է նա օդը շնչելու
Դեմքը անհայացք, ինչպես ծուռ նկար,
Տկարը հոգնած մարմնով հլու
Պաշտում է կյանքը որպես փրկարար:

Նայում եմ անկեղծ անց ու դարձողին,
Որ կյանքը հիմքից դարձել է վերան,
Ով իր ջինջ հոգով փարվել է հողին,
Նրան ջնջել են, տուժել են նրան:

Ո՞վ է տերը նոր հազարամյակի,
Ճո՞րտը, գիտու՞նը, թե՞ հավատը մեծ,
Անիվի նման այս անտեր ղեկի
Պտույտը հեշտ է իսկ արդյունքը կեղծ:














*******

Նեխված հոգիներ լեզվով արդարի
Ելնում են վեր, իջնում ցած,
Նեխված հոգուց երբեք չի գա խոսք բարի,
Նա տկարին միշտ նայում է հիացած:

Կյանքը հիմա խտացել է փողերում,
Դարձել փառքի մեծ նշան,
Կյանքի միտքը վաղուց մարած շողերում
Տնքում է խոր ու դաժան:

Օ՜, փո՛ւչ աշխարհ, քեզ գալիս են անարատ
Դեռ չիմացած քո հետքերը զանազան,
Մի՞թե կրքի ծակող փշեր են վրադ,
Որ խեղճ գառից դու շինում ես մեծ գազան:

Ո՞վ է եղել իր կամքի դեմ միշտ հերոս,
Գուցե բախտը բնորոշ.
Ամեն հոգու մեծ բաժինն է մի խոր փոս՝
Ամեն մեկին սպասում է մի մութ խորշ:

Ո՞վ է գալիս, ո՞վ է գնում աշխարհից,
Դեռ չգիտի այն ոչ ոք,
Լոկ կազատվի աղետ կրակ ու ջրից,
Ով չի ծնվել դեռ մորից:














*******

Բացվի՛ր, դուռ իմ կախարդական,
Ո՞ւմ ձևերն ես քո մեջ դարսում,
Ո՞ւմ  պատկերն է նվիրական
Պահված գաղտնի քո լուռ ներսում:

Բացվի՛ր, տեսնեմ ո՞վ է իմ դեմ
Հայտնվելու, ո՛վ իմ փակ դուռ,
Հրա՞շք է իր դեմքով եդեմ,
Թե՞ պարզ երես տրտունջ մի լուռ:

Բացվիր սիրով քեզ կաղոթեմ,
Որ հետևեն քեզ բաց դռներ,
Անուժ եմ ես ու խենթ քո դեմ,
Շատացել են սրտիս բեռներ:

Դո՛ւռ իմ, բացվի՛ր, ինչպես դարպաս,
Բաց թևերդ ինձ գուրգուրի,
Այդքան պահած ծոմեր ու պաս,
Չեկավ երազ տաղավարի:

Բացվի՛ր իմ դուռ, իմ դուռ բացվի՛ր,
Ու ընդունիր միտքս խաչված,
Իմ բաղձանքով դուն էլ լցվիր,
Հազար ու մի դռներ դու բաց:



*******
Մի խոսք կթողնեմ սեղանի վրա,
Որպես ծուռ հոգու բացը լրացնող,
Ու կնվիրեմ պատկերը նրա,
Որ ճանապարհի գալող գնացող:

Որ տերևները ամեն մի ծառի
Չդողան շնչից այս ցուրտ աշխարհի,
Որ հեռու մոտիկ ամեն մի թռչուն
Լքած իր բույնը խաղաղ ծվարի:

Որ հարատևող հույս, հավատ ու սեր
Ծարավ կարոտով մեկտեղ համբուրեն,
Որ մեծ մարդկային խաղաղ դեմքը մեր
Կորած խորքերից նորից ետ բերեն:





ԳԻՇԵՐ

Կապույտ երկնքին գիշերն է թառել,
Արևը վաղուց լքել է հողին,
Լուսինն է վերից աչքերը չռել
Նայելով անհոգս գիշերի խավին:

Թե ո՞վ է շնչում մութ սավանի տակ
Եվ ո՞մ է սնում միտքը գիշերի,
Երազն է տեսքով իր ծուռ ու շիտակ
Դառնում ծիածան բարու և չարի:

Մի տեղ գիշերի մի խուլ անկյունում.
Զղջում է կյանքը իր չապրած օրերը,
Մութ արահետով թե ո՞ւր  է գնում
Որբը չիմացած իր տեղն ու տերը:

Գիշե՛ր, ա՛յ գիշեր, ու՞մ ես փայփայում,
Ու՞մ ես հասցնում հմայքի դռներ,
Ո՞մ ես քեզանից դու հավետ վանում
Մոռացած հավատ գթություն ու սեր:

Մի տեղ խնջույքն է թնդում գեղանի,
Մի տեղ ծնունդ է, մի տեղ հարսանիք,
Մի տեղ գինին է ուրախ սեղանի
Տատանվում ներսից ալիք առ ալիք:

Ու մի այլ կողմում մթնոտ գիշերի
Հեկեկանքներ է երկինքը խլում,
Ուր մութ կողմերը մոլորված ջրի
Մերթ ձայն է տալիս ու մերթ էլ լռում:

Ա՜խ, գիշե՜ր, գիշե՜ր, թե դու լինեիր
Պայծառ արևի շքեղ լույսի տակ,
Դու էլ արևից կհագենայիր,
Դու էլ կապրեիր շողերով իր տաք:






*******

Իրիկնային խոսքերիդ մեջ
Գիշերն է լուռ հետևում,
Դու ինձ համար թաքուն մի էջ
Մեկ լռում ես, մեկ հևում:

Ի՞նչ ես պահում հոգում քո տաք,
Ասա՛, թող հողն իմանա,
Թե՞ քո կամար հոնքերի տակ
Չքնաղ ծովն է իմ Վանա:

Վանի նման դու գեղուհի,
Վանի հունից արտասվող,
Կարոտը մեծ սրտում պահի,
Որ լիանա մի սուրբ հող:

Որ հիանա երկինքն աղոտ,
Ծաղիկները նայեն վեր,
Դու իմ գարուն, իմ առավոտ,
Չանհետացած դու իմ սեր:

ՄԵՐ ԳՅՈՒՂԸ

Մի գյուղ գաղթած Կարինից
Եկել հասել է Ջավախք,
Գուցե և շուտ ամենից
Բույն է դրել սարի տակ:

Ջուրը ինչպես հայելի,
Կյանքը փարվել է ջրին,
Հովիտը պաղ ջրով լի
Ո՞ւր մնացիր, ա՛յ Կարին:

Թե ո՞վ եկավ մեր երկիր
Օսմանցի՞ն, թե
՞քրդերը,
Ուր ննջում են դավադիր
Մեր անառիկ բերդերը:

Ծվարեցին քարափին
Ու շնչեցին կյանք ու շեն,
Աչք է պահել և ճամփին
Եկեղեցին քարաշեն:

Դարձել է ինձ մոտ ընկեր
Սարերը մեր հարազատ,
Հիշեցնում է հետքը մեր
Գյուղը մեր շեն ու ազատ:

Շատ են թվով գյուղերը,
Գյուղերից Զակ ու Հոգամ,
Դու ես միակ իմ սերը
Իմ հարազատ Կուլիկամ:

Երգեհոնի դրախտից
Աղմկում են ջրերն իմ,
Ու կիսավեր հայ գաղթից
Մնացի քեզ մտերիմ:







*******

Հովն է սվսվում ձայնով իր մերկ,
Կյանքն է մի պահ ամայանում,
Երազները դառնում են վերք
Գիշերվա մեջ ո՞վ չի քնում:

Մտքե՛ր, մտքե՛ր կալանավոր,
Մեկ գալիս են, մեկ հեռանում,
Ու դարձել են նրանց սովոր
Գիշերվա մեջ ո՞վ չի քնում:








ՍԻԲԻՐ

Օ՜ հող սիբիրյան, իմ ջահելություն,
Դեմքդ ծիծաղկոտ, իսկ դռներդ բաց,
Քեզնով մոռացա մեծ ատելություն
Ու բյուր հոգսերը աշխարհի դիմաց:

Սիբի՛ր, թողել եմ քո առողջ հոգում
Դեռ պատանեկիկ անարատ մի սեր,
Քո ջինջ ջրերը իմ բաց երակում
Հոսում է անվերջ հորդ գետի նման:

Սիրում եմ պայծառ քո առավոտները
Ու մայրամուտը կարմիր դրախտի,
Հիշում եմ սիրո քո արահետները
Ու ճանապարհը քո անհայտ բախտի:




Կանաչ, կայտառ ջրերդ ջինջ,
Ասես նոր ես ծնվել մորից,
Թե լինեի ջահել մի քիչ,
Քեզ կգայի սիրով նորից:

Մայր Արաքսի զույգ ափերից,
Որպես կռունկ մի սիրտ հայի,
Սավառնում է վիրոտ ջրից
Մինչ ափերը Ենիսեի:











*******

Հայաստա՛ն, քո քարն եմ սիրում,
Որպես անպարտ հավերժություն,
Մա՛յր Հայաստան, քեզ եմ խորհում,
Հողմերի մեջ դու միշտ արթուն:

Քեզ սիրում եմ որպես վկա,
Որպես բախտի փորձանք ու հուր,
Քո գրերից այլ տեղ չկա,
Մտքերդ խոր, իղձդ մաքուր:

Քեզ կհիշեն օտար մարդիկ
Որպես հերոս դու մարտերում,
Քեզ կսիրեն և քո որդիք
Հեռու թե մոտ այս նոր դարում:




*******

Այսօր դու ինձ դուրեկան խոր ցավերի թագուհի,
Քո անխափան սրերից մի սուր նետիր իմ վրա,
Վերքդ թող իմ ծերացած ելնի քո դեմ գրոհի,
Ու երկու վերք խոր ու բաց մի ջահի պես հուրհրա:




*******

Ցավը ուրիշին երբեք չի լինի,
Ցավը ուրիշին երբեք չի եղել,
Սիրով տրորած ցավը ամենի
Մեկին փարվել է, իսկ մեկից շեղել:












*******

Եթե իմանաս ինչքան քաղցր է սերը սարերում,
Արեգակի պես վառ ու դուրեկան,
Սերը բարձունքում՝ այն դրախտային միտք է տրորում,
Բեռնում է սրտեր, դառնում դյութական:

Խորը մտքերը սիրո վայրերից չի անհետանա,
Կմնա բարձր կանաչ լանջերին,
Սիրո հետքերը անկեղծ ու հստակ այնտեղ կմնա,
Աստղերը վերից կխանդեն ջրին:

Սերը խոշոր է բոլոր մտքերից ավելի և քան,
Սերը բարձր է սարերից էլ վեր,
Եվ չի հարցնում անցած օրերը հասակ, տարեկան,
Կմնա որպես մեծ հոգու նվեր:




*******

Ո՛վ իմ ընկեր բախտակից, մի՛ ծանրանա դու այսօր,
Հողից երկինք հավասար, կա հավասար գիշերզօր,
Կա աշխարհում զորություն և կա անհայտ մի դրախտ,
Կյանքում կա մեծ թերություն ու տատանվող անտես բախտ:

Մի՛ խորացիր քո երգին, որը հոգիդ է տրտնջում,
Ու մոտեցիր ահագին կողքից սահող հմայքին,
Քո մտքերը ծանրահոս երբեք քեզ չեն նահանջի,
Թե չլինի խելահեղ կայուն միտքը քո կողքին:







*******

Մտադրվել եմ տեսնելու երազ,
Տեսնել հմայիչ դեմքդ դյութական,
Գիշերի թևին արդյոք կերևա՞ս
Ո՜վ, դու իմ անքուն մի՛տք թափառական:

Արդյո՞ք դու կզգաս իմ զարկը սրտի
Սարդի պես հյուսող, հալվող ձյունի պես,
Թե՞ թագուհին ես անառիկ բերդի
Երկնքի նման հեռու և անհաս:

Արթուն է միտքս գիշեր թե ցերեկ,
Փնտրում է սիրտս ժամ հեքիաթային,
Անքուն թռչուննե՛ր, մի խաբար բերեք,
Կարմիր թելի պես կապված ձեր թևին:

Թռնում է սիտս հրով բռնկված,
Գնում է անկանգ վրայով ծովի,
Ու տառապանքը քո հրով տված
Դարձավ չոր աղբյուր իմ մեծ ծարավի:


*******

Մանուկի սրտում
Պատանու նոր շունչ,
Ջահելը խնդուն
Ծերունին տրտունջ:




*******

Արևը իջավ, օրը վախճանվեց,
Փակվեց երկնքի դռները անհաս,
Խոսող ջրերին մութը համբուրեց,
Նայում եմ ճամփիդ՝ չկաս ու չկաս:

Անձրևն է երգում իր ձենով բարակ,
Կտուրները տան հագեցան ջրից,
Անհույս կարոտով գուցե երևաս,
Նայում և նայում կրկին դու չկաս:

Աղոթում եմ քո ճանապարհը մութ,
Գուցե նա իմ մութ հոգսերը լվա,
Տոկա
՛ դու անկեղծ, մի՛ մնա անգութ,
Անցավ գիշերը դե՛ եկ, երևա՛:





*******

Իմ հեռու՜-հեռու՜ հուշեր,
Մանուկ ու ջահել հեքիաթ,
Իմ հեռու սարի փեշեր,
Ու բարձր , բարձր գագաթ:

Ա՜խ, հուշեր հարթ ու քարոտ,
Մութ հուշերում դառն ու լեղի,
Մնացին հուշեր կարոտ
Օրերից մառախուղի:

Օրերը ինձ մոռացան
Չմոռացա ես օրերին,
Գնացին անհետացան
Թողնելով լույսն ու բարին:




ԵՐԱԶ

Օ՜, իմ երազ կախարդական, մեռած աշխարհ մենություն,
Ցանկալի է տեսիլքներդ հաճախ լիներ էություն:

Կա դյութական ծով հեքիաթներ և հրաշքներ քնի մեջ,
Չի վերջանա անուշ երազը, կերթա երկար ու անվերջ:

Ահա այսպես թունդ քնի մեջ հին հուշերով բոլորված
Տեսա ցնորքն իմ խոհերի երազ վաղուց երազված:

Գնում եմ ես քարոտ ճամփով, ելնում սարեր, իջնում ձոր,
Անցնելով մութ արահետներ, գնում ոտքով գիշերզօր:

Հարազատ էր հողը թվում հենց որ անցա մի սահման,
Ճամփան քարոտ, ինքս կարոտ հասա Կարս ու Արդահան:


Մութ ամպերի հետքեր կային այն մեգապատ սարերում,
Տալով սարերն ոտքերիս տակ հասա մինչև Էրզրում:

Երկիր վաղուց երազանքի իմ պապերի ապաստան
Ու շատ վաղուց, երբ գաղթել են ու մարել է ծուխը տան:

Շուրջս տեսա ավերակներ, քանդած հին վանք մենավոր,
Տեսա նստած տակը պատի մի ծերունի ալևոր:

Բարևեցի երկրին կարգով, որ նա ուներ մեծ տարիք,
Դեմը նրա հիշեցնում էր եղերական արհավիրք:

Ոսկորացած դեմք ուներ նա, ինչպես ներկան դարերի.
<<Քո պապերի պապն եմ, որդի՛,-ասաց,-դե՛ մոտ արի>>:



Պատմեց, խոսեց ախ քաշելով, ասաց՝ տեսանք սև գարուն,
Հսկում եմ ես գերեզմաններ նահատակված էն տարուն:

Հոգու թախիծն, որն ինձ բերեց գիշերվա խոր քունն անուշ,
Ալևորը բարի մաղթեց, ճամփա ընկա դեպի Մուշ:

Քարոտ ճամփան գնացի հարթ, անցա նաև ճոխ դաշտով:
Երազ դարձա երազիս մեջ, խիղճս պատվեց մեծ վշտով:

Գնում եմ ես վաղուց սիրած ու տենչերի մի քաղաք
Ու չիմացա ինչպես հասա Մշո Առաքելոց վանք:

Հին աշխարհի վանքն այս հոգու անցյալ, ներկա ու գալիք,
Խաչի տեղը սուր  գմբեթին տնկած էր մի կեռ մահիկ:


Չկար խաչը, խաչն ընկել էր բարբարոսի չար ձեռքով,
Որ խաչվել էր Քրիստոսը, խաչվել շատ մեծ տանջանքով:

Ինչե՜ր տեսար ողջ կյանքում, դու ալևո՛ր ծերունի,
Երազն իմ այս հավետ կանչի, դեռ գնում է, վերջ չունի:

Սիրտս տրտում, ինքս անհույս, տեղում ապշած մնացի,
Մնա՜ս բարով, անխաչ դու վանք, մնաս՜ բարով, գնացի:









ԵՐԱԶ
Դառն ու անհուն կյանքի ծովից ու դեռ ահա դուրս չեկած
Դեմքով ծիծաղ իմ դեմ դիմաց մի ուրիշ ծով երևաց:

Ծովն էր հայոց և աղբյուրը դրախտ դիմաց սարերի
Գեղեցկության չքնաղ փերին Վասպուրական աշխարհի:

Օ՜, ծով Վանա, թեկուզ ծովակ, ուներ կղզի ու ոստան,
Հազարամայա ուներ վանքեր, նաև, նաև այգեստան:

Վասպուրակա՛ն, հրա՛շք աշխարհ, վկան բազում դարերի,
Դրախտային բարձունքներդ կանչում են ինձ՝ դե արի
՛:

Կարոտը հայրնեյաց լցվեց մութ հոգիս և սկսեց հուզում,
Թե ե՞րբ կբացվի պայծառ առավոտ այս մութ երազում:

Այդ դյութական անքուն քնում զովն ըմպեցի ծովասարի,
Դարձա մի խենթ թափառական, դարձա շրջիկ սար ու քարի:

Ու գնացի աստվածային հնադարյան Նարեկ վանք՝
Թողնելով քեզ, Վանա՛ փերի, ծիծաղախիտ կապույտ ծովակ:

Արբած քնի այս տեսիլքի հեկեկանքին հևիհև
Արթուն կյանքում իմ տեսածը թող ինձ դառնա մեծ պարգև:

Կամ թե դառնա երազիս մեջ երազանքս իրական,
Իմ մայր քաղաք Երևանից գնացք նստեմ, երթամ Վան:





ԵՐԵՎԱՆ

Երևան, վարդագույն իմ քաղաք
Կանգնած ես ալևոր սարի դեմ,
Հայոց հին աշխարհի դու հենակ,
Դեմքը քո գեղեցիկ լույս եդեմ:

Անցել են գլխովդ աղետներ,
Մնացել է կանգուն բերդդ հին,
Հյուսվել են քո մասին շատ երգեր,
Եվ օծված աղոթած քո քարին:

Իմ քաղաք, համերաշխ ընտանիք,
Եվ դու մեծ հաղթարձակ հայի տուն,
Քո մեջ կան փոքր ու մեծ հայրենիք
Հայկական Արաբկիր ու Զեյթուն:





Շենքերդ բարձր են սարից վեր,
Պուրակդ կմնա միշտ լեցուն,
Տեսել ես հնում վիշտ ու ավեր
Մթության խավարում դու արթուն:

Ունես դու մեծ տարիք ու անուն,
Կանգնել ես դարերի դեմ միշտ հպարտ,
Դու հայոց երկնքի ոսկե սյուն
Եվ կյանքի ուղեկից գթառատ:

Դու հենակ հայոց լույս աշխարհի
Մեր սրտում կմնաս հավիտյան,
Դու պաշտպան լուսեթև Մասիսի,
Դու իմ հին և իմ նոր Երևան:





ՔԱՂՑՐ ՀՈՒՇ

Ես հիշում եմ ամառային մի շոգ օր
Ջրից ելա ու փռվեցի արտի մեջ,
Չեմ մոռացել քաղցր հուշով և այսօր
Այն աղջկան կարմիր շորով ալբոսոր:

Պառկած էի ակոսի մեջ և տխուր,
Շշնջում էր հոգիս ձայնով մի հին երգ:

Եվ նա թաքուն նուրբ քայլերով մոտեցավ,
Ճչաց, փարվեց, սիրտս գցեց մի մեծ ցավ:

Ի՞նչ ես հուզված երգդ ցրում, ախպեր իմ,
Թե՞ կորել է վերջին հույսդ, որ չկա,
Քեզ կդառնամ հարազատ ու մտերիմ,
Հոգուդ տենչը ցրի, էլ մի
՛ հեկեկա:

Եվ անցել են շատ տարիներ այն օրից,
Իմ սրտում եք սարի լանջեր ու փեշեր,
Արթնանում է իմ մեջ քաղցր և նորից
Հին պատկերը քո անմոռաց, իմ հուշեր:

*******

Արշալույսի մեգի մեջ
Զարթնեց օրը իմ ճանաչ,
Հեքիաթ դարձան էջ առ էջ
Լեռնադաշտերը կանաչ:

Հեռու եմ ես, շատ հեռու
Ձեզնից երկիր իմ մթնոտ,
Օտար դաշտերն ու առու
Ինձ թվում են դառն ու խորթ:

Մթնշաղի խավարում
Լույսի շողերը հանգան,
Անուրջների սևերում
Մութն է լռում մոգական:

Տարե՛ք ինձ այն ջրի մոտ,
Որ ինձ թողեց մի ավանդ,
Տարե՛ք, դաշտերն արևոտ,
Բուժե՛ք խոց սիտս հիվանդ:

Դրե՛ք սիրտս հայրենի
Այն մասրենու թփի տակ,
Փշոտ խայթը թող լինի
Անվերջ ցավի հիշատակ:



ՁՄԵՌՎԱ ԻՐԻԿՈՒՆ

Բուքը գիժ և մոլորված,
Դրսում քամի ու հեծեծ,
Տատս և մենք բոլորված
Խոսեց հնից ու պատմեց:

Հոգոց հանեց ու պատմեց
Կոտորածից ու գաղթից,
Մուռը հոգուն երբ պատեց,
Պատմեց դառն իր բախտից:

Պատմեց << գժե՛ր ջան>>,- ասավ
Արդահանից ու Կարսից,
Հիշեց ջարդը և հասավ
Մինչև սահմանը Պարսից:

Թախծում էր ու մորմոքում,
Խոսքեր տխուր և մեխվեց,
Մեղմոտ գրկեց ու փարվեց
Այնժամ մանուկ իմ հոգուն:

Փոթորիկ էր դրսում, ձյուն,
Տխուր ձայներ էր գալիս,
Հառաչում էր և շաչում,
Հեկեկանքով լուռ լալիս:

Անցան տարիներ.մեծ դարձա,
Խոնարհվեցի ես հողին,
Հիմա արդեն գիտեցա
Մեզ մահ ու կյանք տվողին:

Չգիտեի թե ինչու
Ալեկոծված այդ բքին
Տաք քուրսու տակ ես պառկած՝
Սառցակալվեց իմ հոգին:

Բայց դեռ հողմը կփչեր,
Բռնում էր ու հեծեծում,
Շունը բնում կհաչեր,
Ձմռան գիշեր ալեկոծում:



*******

Արահետով արի դու, արի թաքուն դու իմ մոտ,
Մթության մեջ խավարի բուժի՛ր սիրտս արյունոտ,
Ձեռքդ կտաս որպես քույր ու կնայենք իրարու,
Կչքանաս ինչպես հյուր, բնից թռած մի ուրու:

Բախտից թեքված մի թռչուն կորոնեմ արահետ,
Բույնս կորած և անտուն կհեկեկամ ես ինձ հետ,
Ու մի դյութիչ ուրվական կհայտնվես դու իմ դեմ
Կանհետանաս աննկատ որպես ծաղիկ մի եդեմ:








ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻՆ

Կյանքին վայել աշխարհ եկար, դու պոետ,
Լույս գալուստդ արդյոք տեսա՞վ կեր ու խում,
Ընկերացար մարդու անբախտ հոգու հետ
Փառքով ծնված դու լեռնային աշխարհում:

Գրվեց նաև հոգու պայծառ նոր մատյան,
Երբ թողեցի նիրհող երկիր, մեղմ առու,
Դառն եղավ հայրենիքի վիշտը քեզ,
Բախտդ նետեց հայրենիքից շատ հեռու:

Կյանքը տվեց քեզ դառնություն ու մեծ ցավ,
Գերեզմանդ և արահետ չունեցավ,
Անհետ թաղվար, ոսկորներդ հող դարձան,
Գլխիդ վերև քեզ վայել էր հուշարձան:

Վերջին ուղիդ անցավ մահի վշտերում,
Էլ չտեսար աղոտ երկիր, մթին սար,
Իղձդ մնաց կիսատ օտար դաշտերում,
Գերեզմանդ եղավ հողին հավասար:

Օ՜, դու ազգի նրբանվագ մեղեդի,
Հոգիդ լեցուն տառապանք ու դառնություն,
Սիրտդ բաց էր անհույս որբի անտունի
Մաղթանքներով նինջդ դառնա հանգիստ քուն:












ՀԱՅՈՑ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Իմ լեռնաշխարհ հայկական,
Մշտադալար հայի տուն,
Թե
աշխարհում մի հայ մնա,
Պիտի գրես հայ անուն:

Պիտի գրես,պիտի կանչես
Ամեն մի կետ հայկական,
Հայ մեղեդու ձայնը հնչես
Զանգեզուրից մինչև Վան:

Պիտի նայեմ քեզ կարոտով
Դյութիչ ու վեհ Արարատ,
Պիտի անցնեմ նաև ոտով
Արագածից մինչ Եփրատ:

Սա իմ երկիրն է՝ Հայաստան,
Գուգարք, Ուտիք ուր Արցախ,
Խուլ այրերով պիտի անվախ
Հասնեմ Նեմրութ ու Սիփան:

Ու լանջերին քո դյութական
Վազեմ, հոգնեմ ու խնդամ,
Շիրիմներիդ եղերական
Նստեմ տխուր ողբը լամ:

Պիտի լինեմ հարսանքավոր,
Հարսանիքիդ մոկաց հարս,
Պիտի անցնեմ քեզ հետ, քավոր,
Ալաշկերտից մինչև Կարս:

Տրեխներս պիտի հանեմ,
Տանեմ ցավը ամենի,
Եվ ուխտավոր պիտի լինեմ
Սանահինից մինչ Անի:

Հին վշտերի պատմագիր
Հայոց լեռներ ու Մասիս,
Պիտի ծաղկես վառ երկիր
Վանա ծովից մինչև Սիս:



Մի աշխարհ ես ծովից ծով
Եվ հայության բնօրրան,
Ծնված ես դու հայ շնչով
Ու կմնաս Հայկական:




ԺԵՆՅԱ ՄԱՅՐԻԿԻՆ

Վարդավառի հետ օրերից ծնվա ես,
Քաղցր սիրով աշխարհ եկա իմ մորից,
Աչք եմ բացել, մորս կողքին տեսել քեզ,
Ամենաշատ քեզ եմ փարվել բոլորից:

Դու մեր մտքի ու բարության մեծ մայրն ես,
Ծովն ես խղճի
՝ և՛ արդար ես, և՛ բարի,
Կին ես հպարտ ու խոնարհ ես հողի պես,
Եղել ես մեղմ, անցել կողքից դու չարի:

Ծեր ես դարձել տարիների խորշերում,
Եղել ես հույս, չես ընկճվել դու կյանքից,
Մանկությունս մնաց քո խունկ փեշերում,
Որ նայում են նրանք կապույտ երկնքից:

Իմաստուն և մեծ գրքերի սիրահար,
Ուսման ծարավ եղել ես դու դեռ մանկուց,
Մարդասեր և հացառատ թե մեկը կար,
Հենց դու էիր որ գալիս է քո հոգուց:

Ձյուն է մաղել գլխիդ ծերությունը անհույս,
Բայց չի խամրել վառ իղձերդ դեմքդ լույս,
Ծաղկուն մնա օրդ, կանգուն տուն ու շեն,
Անուրջներով քեզ կհիշեմ, կհիշեմ:




ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Այցս եղավ դեպ հայրենիք անուրախ,
Մորս տխուր լուրը հասավ դեպի ինձ,
Ու ինչքան եմ հիշել, դրսում քաշել ախ,
Որ հեռու եմ դառն ու անուշ իմ երկրից:

Կրկին բարձր ու սեգ լեռներ տեսա ձեզ,
Հայրենական տեսա երկիր շեն ու տուն,
Թվաց թե ինձ դուք էլ հիվանդ մորս պես,
Չէ՛, ի՞նչ հիվանդ, դուք հպարտ եք ու կանգուն:

Հայրենիքը և ես եղանք մտերիմ,
Ասես եղանք մորս ցավին դեղ, դարման,
Իմ բնօրրա՛ն, դու իմ անձն ես, միա՛կն իմ
Դու իմ երգն ես ու բլբուլը հազարան:





ԴԱՌԸ ՀՈՒՇ

Երկինք երկիր արյունոտ
Տխուր երգի անրջանք,
Սրեր սուրսայր ու թունոտ
Վհատ սրտի պինդ կապանք:

Անխոս երկինք լուսատու,
Անղեկ երկիր, վիշտ ու խոց,
Ամեն մի միտք մի հատու,
Հեգ դառնություն անվերջ խոց:

Խինդ ու թախծոտ հին աշխարհ,
Տենդոտ մտքի սևագիր,
Կլանեցիր տիրաբար
Անկիրթ  ցեղեր, տառ ու գիր:




ԽՐՃԻԹԸ

Ճանապարհից քիչ հեռու
Ընկած էր մի հին խրճիթ,
Տեսքը մութ էր ու մռայլ,
Շուրջ լռիկ անդաստան:

Ի՞նչ էր տեսել իր օրում,
Տանիքը ցախ ու հողից
Աչք էր վրան միշտ պահում
Ամեն անց ու դարձողից:

Տեսել էր նա դառնություն,
Նիրհել էր լուռ զօրգիշեր,
Տենչել է նա մի նոր տուն,
Պահել սրտում մութ հուշեր:

Հորիզոնն է խավարում,
Երբ հիշում եմ նրանց ես,
Երազների սևերում
Մնում եմ զուրկ որբի պես:

Ո՞վ են նրանք, որ չկան,
Համեստ մի տուն խեղճ ու հեզ,
Փսփսում են շուրջը տան
Հոգիները հովի պես:

Հար են տվել կյանքի դեմ
Քույր, եղբայր և մի սուրբ մայր,
Սրտերը բաց իրար դեմ
Ապրել անհույս, առանց հայր:

Զոհվել էր հայրը կռվի
Ահեղ մարտերում թնդուն,
Կանչին մարտի հրավեր
Հերթը հասել էր որդուն:

Ճանապարհեց և որդուն,
Ձայնեց մայրը՝ դառնաս ետ,
Չորսդին նայեց՝ դատարկ տուն,
Մնաց միակ դստեր հետ:



Լցվեց սիրտը հեգնանքով,
Օրը դարձավ մի տարի,
Երդում տվեց իր կյանքով,
Քնեց հետը նկարի:

Գրեց որդին մի նամակ,
Տվեց նշան ի կյանքի,
Գնաց մահի մի նամակ,
Որտեղ մահն էր անհոգի:

Գրեց.<<Մայրի՛կ, ես կգա՛մ>>:
Հիշեց մտքով և անցավ
Գրեց.<<Քույրի՛կ, ես կգա՛մ>>:
Արդյոք սիրածն իմացա՞վ:

Ու լուր չկար ֆրոնտից,
Խաբար չեկավ դեպի տուն,
Ցուրտը փչեց մերկ հանդից,
Ալեկոծվեց վիշտն անհուն:



Մայրը տեսավ և այնտեղ՝
Շքեղազարդ դղյակում,
Երազներով քնի մեջ,
Բայց ինքը հին հյուղակում:

Եվ ձայնում էր ողբի պես
Մութ տանիքը հյուղակի,
Կիսամեռ մոր աչքի դեմ
Բեկվեց սյունը հյուղակի:

Ու ցնորքից վեր թռավ,
<<Որտե՞ղ ընկավ իմ որդին>>,
Կարծես մի պահ գիրկն առավ
Վաղուց սառած որդու դին:

Մշուշապատ և մի օր
Ողջը մահին բարևեց,
Որպես նշան սգի լուր
Գուժկանը մի լուր բերեց:



<<Միթե՞ դարձար նահատակ>>,-
Ճչաց մայրը ու սառավ,
Ճոճվեց հողը ոտքի տակ,
Սիրտը բնից դուրս թռավ:

Քույրը մոր հետ հեկեկաց
Բախտից զրկված ու տրտում,
Արին սիվան, սուգ ու լաց
Աղու հին խրճիթում:

<<Իմ լուռ երգին վերք բացիր,
Չկար համեստ քեզ նման,
Որդի՛ ջան, ո՞ւր մնացիր
Անթաղ ու անգերեզման>>:

Աղերսում էր մայրը լուռ,
Չէր հաշտվում ցավի հետ,
Տանից սև բախտ ու մրմուռ
Չէր հեռանում առհավետ:



Ի՞նչ էր արել կինն այդ, ո՞ւմ
Կանաչ արտն էր տրորել,
Տերն անողոք վճիռով
Բախտը սևով էր գրել:

Աղջիկն էլ մոր բախտից
Մնաց գերի տանը հոր,
Հեռու անդարձ դրախտից
Կուժը ուսին մտավ ձոր:

Ճամփան ոլոր մինչ աղբյուր
Արծաթաթոր ակն ու հուն,
Աղջիկը նուրբ վարդի բույր
Ետ չդարձավ դեպի տուն:

Կժով ջուրը չեկավ տուն,
Որ հագեցներ մեծ ծարավ,
Սպասելով մայրն անքուն
Աչքը նրա ջուր դառավ:



<<Ո՞ւր մնացիր, անաստվա՛ծ,
Ո՞ր գազանի բույնն ընկար>>,-
Աղերսում էր մայրը հեծ,
Բայց նա չկար ու չկար:

Ձորի ահեղ խշշոցից
Չկար հույսի ոչ մի շող,
Շուրջը ծառներ
՝ կոշտ ու ցից,
Դարդ ու ցավեր հմայող:

Կտրել էր ձայնը նրա,
Չորացել աչք ու արցունք,
Ցավը նոր ցավի վրա
Ու չոր բերան առանց թուք:

<<Վո՜ւյ, քոռանամ , ջան աղջիկ
Անեծք տալով օջախին,
Կորար անհայտ իմ հատիկ
Դեռ չդարձած մայր ու կին>>:



Ու տվեցին ձայն ձայնի,
Իջան ձորը ելան վեր,
Ձայներին ո՞վ ձայն հանի,
Երբ լուռ մահ էր ու ավեր:

Դարձավ բաժին գայլերի.
Ի՞նչ տեսիլք է, տե՛ր Աստված,
Աղբյուրի մոտ խոր ձորի
Գտան նրան հոշոտած:

Էլ ի՞նչու եմ ես ապրում
Սիրտս լիքը դարդ ու ցավ,
Ինքս սգո ափերում,
Վերջին հույսս տուն չեկավ:

Լալիս էր մայրը անվերջ,
Ողբ էր սգում միայնակ,
Միտքը անդարձ դարձի մեջ
Ինքը հատված անդանակ:



Կար ժամանակ, որ մի տան
Մի գերդաստան մտերիմ
Տնից անդարձ դուրս ելան
Կորան անհետ, անշիրիմ:

Մեռավ նաև մայրը տան
Մութ խրճիթում անհատակ,
Տարավ իր հետ գերեզման
Երեք անթաղ հիշատակ:

Եվ նիրհում էր խրճիթը խեղճ,
Խոկում էր նա բյուր ցավեր,
Ու փայլում էր մշուշի մեջ
Մութ ու անմեռ հոգիներ:






ՎԱՆ

Չարի սիրտը ինչպե՞ս քեզնով հագենա,
Ինքս ինձ հետ խորհում եմ ու մտորում,
Վարագուրված, ասա՛, ծովա՛կ իմ Վանա,
Ո՞վ է հիմա ջինջ ջրերդ պղտորում:

Կարծես մի կյանք ապրեցի քո ափերին
Եվ ջրովդ հագեցրի իմ հոգին,
Հեռու և մոտ Վասպուրական դու փերի
Հիմա ո՞ւմ հետ լինեմ մոտ և մտերիմ:

Եթե լինի գթոտ Աստվածն այն բարի,
Եվ Արաքսը մի ճամփա տա, որ անցնեմ,
Ճանապարհս միայն քեզնով երկարի,
Հասնեմ քո մոտ ու ծարավս հագեցնեմ:

Լուսնի շողը ընկել է Սիփան սարին,
Վարդավառի տոնն է այսօր հայկական,
Ու ծփում է Վանա չքնաղ հայելին,
Թևե
՛ր տվեք, թռնեմ գնամ դեպի Վան:


ՋԱՎԱԽՔԻՆ

Երևի մի օր հեկեկացել եմ Ջավախքի հողում,
Դեռ օրորոցում մայրս փարվել է՝ ասելով օրոր,
Արդյոք հնչու՞մ է իմ լացի ձայնը իմ ծնված տեղում,
Արդյոք գալու՞է օրերը այն հին օրերից մեկ օր:

Խաղաղ քնի մեջ իմ մանուկ սրտի երազանքներում
Ու արշալույսի մշուշների մեջ եղել եմ խաբված,
Տխուր լացել է իմ սիրտը այն սուրբ հողում ու ջրում
Ու մնացել եմ իմ լեռնաշխարհին ծարավ ու սոված:

Ո՜վ հայի կրտսեր ու վիրահայոց բարձրիկ աշխարհ
Քո ջինջ ջրերից սնվել են աշուղ, պոետ ու գուսան,
Տեսել են տրտում և խնդուն օրեր վեհ լեռներ ու սար,
Թող հողդ կոչվի այժմ և հավետ փոքր Հայաստան:




ՃԱՄՓՈՐԴ

Ոչ ոք չի անցնի քո ճանապարհը բացի քեզանից,
Եվ առավել չէ օտար աշխարհը Հայրենի տնից,
Ինքդ քաղցր ու վառ երազանքում քեզ հետ ես մնում
Ստվերդ ընդմիշտ բացի քեզանից այլ տեղ չի գնում:

Եթե գնալով հասնես մի կետի ողջ ու անփորձանք
Հետ վերադարձդ անհայտ, ո՞վ գիտի ձայն, թե՞ արձագանք,
Եվ դու կպահես քո հեզ հոգու մեջ տենչ ու նպատակ
Գուցե ճանապարհդ դառնա հույսի վերջ մութ ամպերի տակ:

Ճամփո՛րդ, դու գնա՛ քո ճանապարհով, մի՛ նայի էլ ետ,
Չէ՞ որ ընկել ես շփոթված մի ծով քո խոհերի հետ,
Հուսահատներին, հոծ վհատներին դու բարի մաղթիր,
Խուլ ճամփաների մեծ պատահարին քո սիրով հաղթի՛ր:


Դու բարի՛ ճամփորդ, իմ մտքի նման գնում ես անկանգ,
Չգիտեմ՝ դեմքդ մշո՞ւշ է, դո՞ւման, թե՞ վառ անրջանք,
Հույս, հավատ ու սեր, հավաքվե՛ք մի տեղ,օգնե՛ք ճամփորդին,
Չէ՞ որ նա մի օր գալու է նորից մայր հողի որդին:












ԻՆՁ ԿՍՊԱՍԵ

Ինձ կսպասե մի երկիր,
Իսկ ես հեռու եմ, դրսում,
Մութն է պատել մտադիր,
Դողում է սիրտս ու մրսում:

Հիմա գարուն է այնտեղ,
Ծիրանավառ արշալույս,
Մայրամուտները կարմիր,
Գագաթները լույս փիրուզ:

Սարերը սեգ, հեռավոր,
Դաշտերը հով ու լռիկ,
Դու իմ բարձր փառավոր,
Հավերժ լեռներ անառիկ:

Երկիր՝ հեռու և հրաշք,
Անհուն ծովի մարգարիտ,
Ինձ կսպասե մի քաղաք,
Ինձ տենչում է մի հովիտ:




ՀԱՅՈՑ ՔԱՋԵՐԻՆ

Երկինք, գետին, հուր, կրակ,
Հուսահատված նեղ սրտեր,
Երկիրը թեժ հրի տակ,
Կորած միգում վեհ սարեր:

Արիացե՛ք դուք կռվից
Սուրբ ու անվախ հայ քաջեր,
Եվ մեզ հասավ մութ հեռվից
Ձեր սխրանքի քաջ էջեր:

Ոխը հանե՛ք, իմ քաջեր
Եվ տոկացե
՛ք քարեր բիրտ,
Վեհ կպահե հուշը ձեր
Ջավախեցու մի նուրբ սիրտ:

Անունները ձեր անվախ
Ես միշտ սիրով կպահեմ,
Պիտի հնչեն որպես տաղ
Իմ մեծ խղճի սրահում:

Քաջ հերոսական մեծ ընկածներին
Ես ի՞նչ խոսք ասեմ,
Չհանգած մի դի ընկած ձեր կողքին,
Գուցե այն ես եմ:




ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ

Ասա՛,երկի՛ր իմ հայրենի,
Որտե՞ղ է սուրբ գանձերդ հին,
Որոնումս թող քեզ լինի
Մի մեծ երազ հեքիաթային:

Խոսե՛ք, Հայաստանի՛ լեռներ,
Ահով նիրհող խրճիթներից,
Բացվե՛ք վաղուց փակված դռներ,
Բախտի լույսեր, իջե՛ք վերից:

Լսե՛ք, գերված բարձր սարեր,
Եվ դու՛ք, ժայռե՛ր պատած մամուռ,
Իջե՛ք վերից, հրեշտակնե՛ր,
Որ նայում եք քարի պես լուռ:

Զարթնե՛ք քնից, կանաչ դաշտեր,
Որ եղել եք տես ու վկա,
Արյան հեղեղ, ցավ ու վշտեր,
Եթե ոչ մենք՝ էլ ո՞վ տոկա:

ԱՐՅԱՆ ՁԱՅՆԸ

Գրվեց տողեր արյունով,
Արյուն հորդեց գետի պես,
Գերվեց հողեր ու արոտ
Լեռներ անհուն ու քարոտ:

Մեր արյունով հունձվեց հողը
Երակներից հոսող մեծ հուն,
Արյունով և ներկվեց քողը
Մեր առագաստը սրբության:

Արևմտյան կողմը վայի
Մնաց անթեղ, անմար ճրագ,
Արևելյան հողը հայի
Դարձավ սրտիս մի բուռ կրակ:

Թափվեց արյուն հին հայաշունչ կողմերում,
Կորան անհետ մարդիկ շաչող հողմերում,
Չարի սրից ոխը մի օր կհանի
Արյան ձայնը և կանչը սուրբ խորանի:

ԵՂԵՌՆԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ

Հին սրբագիր խոր վերքեր,
Քանդած երկիր ու վանքեր,
Քարոտ ճամփա ու փշոտ,
Աղոտ երկինք մշուշոտ:

Սարեր, սարեր բարձր ու մերկ,
Արտերը լուռ ու անհերկ,
Սրերը  սուր, ահարկու,
Կրակ ու հուր իմ հոգում:

Ջարդերը բյուր արյունոտ,
Վարդերը բյուր մահահոտ,
Անթաղ դիակ, խուլ զանգեր,
Պոկված թիակ ու գանգեր:

Ինչպե՞ս մնալ անտարբեր
Ցնորքին այս մահաբեր,
Թող ես ընկնեմ նրանց հետ
Եվ հուշ դառնամ առհավետ:


Ցա՛վ իմ, էլ մի՛ ամոքիր,
Դառնամ ավեր ու մոխիր,
Էլ մի՛ տոկա, փարվի՛ր ինձ,
Սիտս խայթի ու մեխի:

Որ չտեսնեմ հոգու մուռ,
Չտեսնեմ սուգ ու մրմուռ,
Դժոխքի մեջ հողմ ու կոծ,
Կյանքի մութ էջ, անվերջ խոց:

Սոսկ տեսիլքին դավադիր
Դե արի ու մի ցնդիր:








*******

Սիրում եմ իմ Հայաստանը
Բազմադարյան ու քարոտ,
Լեռները սուր և վահանը
Վեհանիստ ու արևոտ:

Դու կմնաս երկիր հայոց
Ու ես կանցնեմ կգնամ,
Քեզ կերգեմ առանց թախիծ
Թե որ նորից աշխարհ գամ:

Քեզ կտեսնեմ դեմքով հին,
Կհայտնվեմ սիրով,
Ու կդառնանք մի մարմին
Մկրտված հրով:




ԱՎԵՐԱԿ ԱՆԻ

Իմ մանկության հաշտ օրերից
Մութ հուշեր են մնացել,
Հեռացված ես դու մորից,
Միայն հուշ ես ինձ դարձել:

Քո ցավագին երգերով
Նուրբ տողերդ գրվեց սև,
Վեր ընկած ես վերքերում
Դու Շիրակի պոկված թև:

Ընկած ես դու մերկ դաշտում,
Սրտումդ քեն ու մրմուռ,
Մոխիր դարձած մեծ վշտում
Հազար ու մի վանքի դուռ:

Անմար ես դու և կրակ
Սուրբ քարերով բարձր ու հին,
Տաճարներդ ավերակ
Հավասարված մայր հողին:

Ուխտս լինի, որ գնամ,
Խոսքս ասեմ, հեկեկամ,
Վանեմ վիշտս ու վերջին
Ավերակիդ կայնքս տամ:















*******

Վիրավոր ու լալագին
Երամից ջոկ մի թռչուն,
Տեսքդ տխուր ցավագին,
Դու չթաղված սուրբ աճյուն:












*******

Գիրս գրեմ ազգիս նվեր,
Որ ինձ դյութեց մի հին սեր,
Ա՜խ, ձեզանով չհագեցա,
Մեծ ու Փոքր Մասիսներ:

Ջրի այն կողմ մնաց մի հուշ,
Մի հողագունդ անանուն,
Մտքերի հողմ և քաղցր հուշ,
Գերի ընկած հայոց տուն:







ՀԱՅՐԵՆԱՍԵՐ

Եկե՛ք որդիք Հայոց ազգի,
Արնոտ հողը և անհաղթ,
Չմոռացվող տառ ու գրի
Տունը շինենք մի դրախտ:

Եկե՛ք, քաջեր, փառաբանե՛նք,
Լցնենք փառքով մի երկիր,
Գանձերը մեր մեզ հետ տանենք,
Ոխը հանե՛նք դարագիր:

Չմոռանան քենը չարի,
Որ շուռ տվեց մի սև դար,
Անցյալին քո մութ աշխարհի
Թող լույս խնդա ամեն քար:

Եկե՛ք տղերք Արարատյան,
Եկե՛ք փրկենք մի մեծ սար,
Մեզ արգելք չէ սուր ու վահան,
Թանկ է մեզ  ամեն քար:




ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Իմ լավ ընկերներ մանուկ պատանի
Եվ ջահելության եղբայրներ բարի,
Երբեք ոչ ոք իմ սրտից չի հանի,
Ես ձեզ չեմ տեսել այս քանի տարի:

Մանուկ օրերից մնաց վառ հուշեր,
Առվի եզերքից ճամփան դեպի սար,
Պայծառ առավոտն ու լուսնակ գիշեր,
Անբաժան էինք, և միշտ հավասար:

Տարիքով արդեն մենք մեծ ենք հիմա,
Մեզ ավելացավ տանջանք ու հոգսեր,
Կյանքը դարձել է սուտ ու ակամա,
Ա՜խ, ինչ քաղցր էիր ընկերական սեր:

Որտեղ որ լինեք, ես ձեզ կուշեմ,
Կյանքի սեր, իմաստ, ընկերնե՛ր բարի,
Ձեզ չեմ մոռանա միշտ ինձ կհիշեմ,
Ոտքը ձեր բարի թող չառնի քարի:

ՀԱՅ ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻՆ

Ո՛վ հոգիներ, հրեշտակի թևերին
Երկաթե կամք և աննկուն ձեռ ու ոտ,
Բարի մաղթանք, աղոթք ու սեր ձեր սրին,
Դեմքե
՛ր անվախ ու քաջ սրտե՛ր արյունոտ:

Ձեր ծնունդը օրհնված է սխրանքով,
Ձեր դեմ սուր  սրած ատամ ու ժանիք,
Դուք փրկեցիք հայ աշխարհը ձեր կյանքով,
Անվախ քաջը կմահանա մի անգամ:

Տիրոջ վճիռով սրբազան խորհուրդ,
Քաջեր ծնվեցին երկրում հայի,
Պիտի փրկեին սուրբ ժողովուրդ,
Հետո կոչվեին Հայդուկ Ֆիդայի:

Օ՜, Աղբյուր Սերոբ, դու առյուծի պես,
Քո սիրտը քարե, խիզախ ազգի տեր,
Քո ջրով հստակ պիտի հագեցնես
Էրված ու կրակ, ծարավախծ սրտեր:

Դժոխք Հրայր, Գևորգ Չաուշ,
Ժողովուրդը ձեզ երգեր են հյուսել,
Թշնամին նախանձ, դուք քաղցր ու անուշ
Ափսոս, որ հայ ենք, ափսոս են ասել:

Ո՞ր մեկին հիշել, որ՞ը մոռանալ,
Ո՞րի հետ խաղաղ դեպի տուն դառնալ,
Անցած դառնությամբ կյանքդ մաշեցիր,
Անմահ զորավար Սմբատ Մշեցի:

Չկա գերեզման և Աստված տեր իմ,
Չկա մեր սրտում մոռացված շիրիմ,
Մեր հավերժ կանչին դեպ երկիր եկեք,
Հայոց երկնքի աստղերը դուք եք:

Ձեր գլխով թող չոռնա գիժ քամին,
Ով քաջ հերոս, որ ընկած եք նոր ու հին,
Ձեր կարոտած հողը թող ձեզ վեհ հիշե,
Թող լույսը իջնի ձեր անմոռաց շիրիմին:



ԿԱՐՈՏ

Մանկության օր մի հիշեցի,
Մի օր քնից արթնացա,
Մթնեց շուրջս ու տխրեցի,
Մորս տանը չտեսա:

Դուրս վազեցի, նայի չորս կողմ
Ու նայեցի վեր ու վար,
<<Ո՞ւր է, կգա>>,-մտքովս անցավ,
Բայց նա չկար ու չկար:

Ու չիմացա, երբ դուրս եկավ,
Գնացել էր հաց բերի,
Պատեց կարոտն ինձ մանկական,
Օրը դարձավ մի տարի:

Սպասումից հետո երկար
Սիրտս լցված, աչքս թաց
Վազում էի ես գլխիվայր,
Իմ մտքում էր մայր ու հաց:

Թռչում էի ես վեր ու վար
Ինչ ծաղրածուն կրկեսի,
Հրեն, գոռացի գալիս է
Հեռվից մայրս,-ես ասի:

Դեմ վազեցի ես նրան
Կարծես ճամփան երկարեց,
Հսկա մի կին մանր քայլով,
Եկող կինը մայրս չէր:

Այնժամ ես շատ հեկեկացի,
Առավ գիրկը, գուրգուրեց,
Եվ չէր մարի ձայնս լացի,
Ձեռքից բռնած տուն բերեց:

Ու չեմ հիշում թե ինչ եղավ
Իմ մանկական երազում
Մայրս արդեն տուն էր եկել,
Դեռ վազում եմ ու վազում:



Հեկեկանք կար իմ հոգու մեջ,
<<Վո՜ւյ քոռանամ , նա ասաց>>,-
Վաղուց թողած իր մանկիկին
Իր գիրկն առավ, համբուրեց:

Մանուկ չեմ ես, մեծ եմ հիմա,
Մանուկ չեմ, որ հեկեկամ,
Ոտքերիդ տակ սիրտս վանեմ,
Չէ՞ որ կողքիդ էլ չկամ:

Դու հեռու ես մայր իմ բարի,
Մայրն ես դու իմ գթության,
Հեռուն մեզ չի վարագուրի,
Քեզ հետ կապրեմ, մայրիկ ջան:






Հայրենի տուն

Վաղուց եմ արդեն քեզնից հեռացել,
Մեր տան տանիքին իմ շունչն է սառել,
Սիտս կարոտից միշտ անձայն լացել,
Անցած օրերն են ինձ անհուր վառել:

Երկար ժամանակ օտար ափերից
Ես կրկին դարձա իմ հայրենի տուն,
Մեղմ հովը փչեց դիմացի սարից,
Գլգլան ձայնեց առուն կարկաչուն:

Ու ոտաբոբիկ անցա առվի հետ,
Ունկնդիր եղա երգին ու լացին,
Ասես թե ընկա ես մանուկ աշխարհ,
Ափսոս վառ օրերն անցան գնացին:

Շնչեցի մաքուր օդը լեռնային,
Խմեցի ջուր, մի պահ արթնացա,
Պաղ աղբյուրի մեջ կոհակներ կային,
Շուրջս նայելով կրկին մանկացա:

Հայրենի տուն միշտ դու կանգուն մնա,
Ես չեմ մոռանա քեզ երբեք կյանքում,
Քո խաղաղ ծուխը թող հավերժ ծխա,
Ինչպես ծխում է սուրբ խունկը վանքում:












ԱՂԲՅՈՒՐ

Բխած օրիցդ, աղբյու՛ր,
Վազում ես ու վազում,
Չես հարցնում ցավեր,
Խաղաղ, անխոս հոսում:

Մերթ լալիս ես ու տխրում,
Ու մերթ ուրախ վազում,
Անլուր կանչում են քեզ,
Մերթ պարում ես, նազում:

Դու հրդեհված սրտիս
Աղբյուր մի ցամաքի,
Այրված ու բոց հոգիս
Կդառնա հուր մոխիր:

Թե որ դու ինձ տոկաս,
Կլինեմ միշտ կողքիդ,
Կխոնարհվեմ, որ կաս,
Կապրեմ ուրախ ու խինդ:

*******

Օ՜, հայրենիք՝ դառն ու անուշ,
Դառնությունդ, անցավ գնաց,
Մութ անցյալդ՝ որպես մշուշ,
Իմ մութ հոգուն փարվեց մնաց:

Նիրհող դեմքիդ բացվեց գարուն,
Ցուրտ օրերդ մնաց հեռուն
Դրոշդ ալ ու երերուն
Փայլեց բարձր կատարներուն:

Տեսար դու մութ առավոտներ,
Բոց ու հրից լույս երեկո,
Տեսար արնոտ չարի ոտներ
Ու մշուշոտ երկինքը քո:

Ուժեղ ես դու այսօր, հպարտ,
Չեն թալանի ու քեզ վատնի,
Քո սրբազան հողը անպարտ
Էլ ոչ մի չար ոտք չի մտնի:

Վառ գիտության շտեմարան,
Հորովելի ձայնեղ երկիր,
Անծիր երգի մի մեծ շարան,
Մշտաբորբոք դու հուշագիր:














*******

Անցա լեռներ ու սարահարթ,
Անցա ճամփա, ուղիներ բարդ,
Շուրջս տեսա ատելություն,
Առանց դարդի չկա մի մարդ:

Տեսա մարդիկ աչքերը թաց,
Դեմքերը պաղ՝ երկինք հառած,
Տեսա դեմքեր՝ կարմիր, դեղին,
Ծռված մեջքեր ուղղված հողին:

Տեսա մարդիկ՝ դեմքերը մութ,
Սև մարմիններ՝ անտեր ու մերկ,
Թափառական, անտես, անգութ,
Դեռ չհնչած տխուր մի երգ:

Սարեր տեսա մեծ ու փոքր
Գագաթները պատած լույսով,
Հասակով՝ հին, իրենք՝ տարեց,
Վիշտ են տանում լուռ երկուսով:

Հյուղակների միջով անցա
Տեսա ցավեր ու դառնություն,
Դառնության մեջ ես իմացա,
Որ ինձ հեռվից կանչում է տուն:













ԻՄ ԴՍՏԵՐԸ՝ ԱՐԵԳՆԱԶԻՆ

Դու ծնվեցիր արդար ու սուրբ
Հայրենական սուրբ հարկի տակ,
Եվ քո հոգում մանուկ ու նուրբ
Փարվեց անխաբ մեծ նպատակ:

Իմ անթախիծ լույս աչքերին
Բերիր ուրախ մեղմ արցունքներ,
Քո գրառատ ձիրքով գիտուն
Նվաճեցիր նոր բարձունքներ:

Քո մարդասեր հստակ ոգով
Իրավունքներ ես պաշտպանում,
Արդար ու մեծ աշխատանքով
Կործանված հոգուն նեղ տեղից հանում:

Պարտեզդ թող լինի դալար,
Դեպքը տհաճ կողքովդ անցնի,
Հույս ես դարձել այն ամենի,
Դու իմ փերի մշտադալար:

Դուստրն ես դու անհաղթ երկրի,
Ազգիդ բաղձանքը սրտիդ մեջ պահիր,
Դարձել ես շունչը տառ ու գրերի
Մեծ հայրենասեր, դու իմ հայուհի
:

Վարդեր բացվեն թող քո ճամփին
Երևանից մինչև Կազան,
Դու հեքիաթն ես իմ դյութական
Հրա՛շք աղջիկ, Արեգնազան: